Արցախը ո'չ Կոսովո է, ո'չ էլ Ադրբեջան.

Սեպտեմբերի 2-ին լրացավ Արցախի Հանրապետության հռչակման 19-րդ տարեդարձը:
Այդ առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր: Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած քա-ջության համար «Արիության» մեդալով պարգեւատրվել են 7 հոգի, որից 6-ը` հետմահու: Մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիութ-յան համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են 392 հոգի, որից 16-ը` հետմահու: Արցախի Հանրապետությանը մատուցած ծառա-յությունների համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 3 հոգի, որից 1-ը` հետմահու:

«Օրհասական պահերին մենք կարող ենք լինել ուժեղ ու միասնական`
հանուն համազգային նպատակների իրականացման» – Բ. Սահակյան
«Ինչքան հզոր լինի մեր Սփյուռքը, այնքան հզոր կլինի Հայրենիքը, ինչքան հզոր լինի Հայրենիքը` այնքան հուսալի եւ ապա-հով կլինի հայ ժողովրդի ապագան: Այս գործում իր ուրույն դերակատարությունն ունեք դուք` հերոս մուսալեռցիների շառավիղներդ: Վստահ եղեք, հայրենիքում միշտ հիշում են ձեզ, ուրախանում ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով, կիսում ձեր հոգ-սերն ու դժվարությունները»,- Լիբանանում Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին եւ Այնճարի հիմնադրման 70-ամյակին նվիրված մի-ջոցառման ժամանակ իր ողջույնի խոսքում ընդգծել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահն ընդգծել է, որ մուսալեռցիների հերոսական օրինակն ու ազատատենչ ոգին 95 տարի շարունակ ոգեշնչել են սերունդներին եւ կո-չել նոր խիզախումների:
«Մեր պատմության փառապանծ էջերից մեկը հանդիսացող այդ հերոսամարտից տասնամյակներ անց հայ ժողովուրդը կրկին ոտքի ելավ` պաշտպանե-լու հայրենի հողը եւ այդ հողում ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իր իրավունքը: Դա Արցախյան ազգային-ազատագրական շարժումն էր, որը կրկին վերածնեց հայ ժողովրդի հաղթական ոգին եւ հավատը սեփական ուժերի հանդեպ: Աշխարհը մեկ ան-գամ եւս համոզվեց, որ օրհասական պահերին մենք կարող ենք լինել ուժեղ ու միասնական, կուռ ու անսասան, համախմբվել ու համատեղել մեր ջանքերը` հանուն համազգային գաղափարների ու նպատակների իրականացման»,- ասել է Բ. Սահակյանը:

Քննարկվել է արցախյան թեման
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի գրասենյակից:

…Խոսելուց առաջ աղաչում էին
Ադրբեջանում գործող այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանցիների համայնք»-ի ղեկավար Բայրամ Սաֆարովը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է, թե «ՀՀ նախագահը պետք է պատասխան տա անմեղ զոհերի թափված արյան համար»: Այս առնչությամբ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է. «Այդ ազերին, թող իր փոքր սուլթանի հետ նման տոնով խոսի: Պատասխան պետք է տան նր-անք, ոչ թե մենք, քանի որ իրենք են Արցախում ռազմական գործողություններ սանձազերծել եւ իրենք են մշտապես հանդես գալիս ռազմա-տենչ հայտարարություններով: Արցախցիները մեկ անգամ պատասխանել են նրանց ագրեսիային, որի հետեւանքով նրանք փախան ու 1994թ. աղա-չում էին, որ իրենց հետ զինադադար կնքեինք»: Ըստ Է. Շարմազանովի, շատ խոսելու փոխարեն լավ կլիներ, որ Բաքվում համակերպվեին Արցա-խի կարգավիճակի հետ եւ սեպտեմբերի 2-ին շնորհավորեին արցախցիներին` Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Արտակ Հայոցյան

Արցախը ո՛չ Կոսովո է, ո՛չ էլ` Ադրբեջան
(Կոսովոն եւ Ադրբեջանը արհեստական գոյակցություններ են)

Երբ մեր երկրում շատերն էին ցնծում, թե Հաագայի դատարանի ընդունած որոշումը Կոսովոյի մասին լավ նախադեպ է Արցախի համար, ԱՄՆ պետ-քարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը արագ հայտարարեց, որ դա նախադեպ չի կարող լինել այլ տարածաշրջանների կամ պետությունների համար: Միաժամանակ հայտնեց, թե ԱՄՆ-ն գոհ է Միջազգային դատարանի կայացրած որոշումից, քանի որ այն համահունչ է իր երկրի՝ վաղուց արդեն հայտնի դիրքորոշմանը` Կոսովոյի անկախացումը համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին: Այդ որոշումից անմիջապես հետո ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ողջունել էր այն ու կոչ արել բոլոր պետություններին` պաշտպանել Կոսովոյի ներկա կարգա-վիճակը ու աջակցել Բալկաններում խաղաղությանն ու կայունությանը:
Այսպես բալկանյան վերջին պատերազմի ավարտից հետո ստեղծվեց արհեստական Կոսովո պետությունը, որը բուն սերբական տարածք է, եւ հակասերբա-կան անջատողական շարժումը եւս մեկ անգամ մասնատեց Սերբիան… Հիմա ալբանացիները կրկին կարող են մտածել «Մեծ Ալբանիա»-ի մասին……
«Մեծ Ադրբեջան»-ն էլ հանգիստ չի տալիս ադրբեջանցի հռչակված կովկասյան թյուրք-թաթարներին, ովքեր Արցախը (եւ ոչ միայն) վերազավթե-լու մղումից չեն հրաժարվել ու արդեն իրանական Ադրբեջաններն են զավթած պատկերացնում…
Բալկանյան խառը պատերազմից հետո արհեստականորեն ստեղծվեց Կոսովոն, իսկ արցախյան պատերազմից հետո բնականորեն առաջացած Արցախ պետութ-յունը (դեռ ԽՍՀՄ գոյության ժամանակ էլ Ադրբեջանից անկախացած) միջազգայնորեն չի ճանաչվում, այսինքն` Սերբիան կարելի է մասնատել, իսկ արհեստական գոյակցություն Ադրբեջանը՝ ո՞չ:
Ուրեմն, երեւի թե ճիշտը-բնականորենը Հայաստան-Արցախ վերամիավորումն է, որն ուշանում է (իրականում մենք ենք ուշացնում)… Եվ հայության մեջ կարծիք կա այլեւս, որ եւս մեկ արցախյան պատերազմի դեպքում (ինչի մասին անընդհատ խոսում է Ադրբեջանի նախագահ Իլ-համ Ալիեւը) առաջին քայլը կլինի ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը եւ հայկական 2 պետությունների միասնական պաշտպանութ-յունը:
Արցախում էլ արդեն ասում են՝ ադրբեջանցիներն ինչքան էլ հոխորտան, վաղ թե ուշ պիտի հասկանան, որ պատերազմի վերսկսման դեպքում պաշտոնական Երեւանը կճանաչի ԼՂՀ անկախությունը: Իսկ Հայաստանի օրինակին հնարավոր է հետեւեն մեզ բարեկամ այլ երկրներ, որոնք նաեւ խորքային պատկերացնում են` ինչ ասել է արցախան հակամարտություն:
Իսկ Կոսովոյի նախադեպ լինելու առումով հայության մեջ հստակ տեսակետ կա, որ ոչ թե Կոսովոն է նախադեպ, այլ Արցախն է այդ նախադեպը, քա-նի որ արցախցիները շատ ավելի վաղ են հռչակել իրենց անկախությունը՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան: Բայց փաստն այն է, որ Հաագայի դատարանը քննեց ոչ թե Արցախ-ԼՂՀ-ի անկախության հռչակման օրինականությունը (իհարկե Ադրբեջանը չդիմեց միջազգային դատարան՝ վախենալով պարտությունից), այլ` Կոսովոյի: Բոլոր դեպքերում Կոսովոյի անկախության ճանաչումը հավելյալ հաղ-թաթուղթ կլինի հայկական կողմի ձեռքին, որպեսզի ԼՂՀ միջազգային ճանաչումն ավելի արագ ընթանա: Բայց մինչ այդ ԼՂՀ անկախութ-յունը պետք է ճանաչի հենց ՀՀ-ն:
Շատերն էլ կարծում են, թե ԼՂ հիմնախնդրի համար արդեն նախադեպ է դարձել Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկա-խությունների ճանաչումը, եւ հարցի կարգավորման բանալին այսօր նույնպես Մոսկվայի ձեռքում է, սակայն ՌԴ-ի աջակցությունն այ-սօր բավարար չէ ԼՂ հարցում այնպիսի ճանաչման հասնելու համար, ինչպիսին ունի Կոսովոն, ուստի Արեւմուտքի կարծիքը նույնպես կարեւոր է:
«ԼՂՀ հարցի լուծման բանալին ՌԴ ձեռքում է» ասողները պնդում են, որ Արցախի խնդիրը «կերտել է» բոլշեւիկյան Ռուսաստանը, եւ ռու-սական ժողովրդավարության կայացմամբ նաեւ նախկին կայսերապաշտական մոտեցումը կարող է նահանջել ու ասպարեզ կբացվի քաղաքական եւ իրավական ճիշտ եզրահանգման համար: Բայց նորից մտահոգություն կա, որ Ադրբեջանին զենք վաճառող ՌԴ-ն, թեկուզ Հայաստանին էլ է զենք վաճառում, բարեկամ չի կարող ընկալվել:
Իսկ Մոսկվան փորձում է ամրապնդել իր դիրքերը Կովկասում. ՌԴ ԱԳՆ պատասխանատուները հայտարարում են, թե Վրաստանը չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, մինչեւ չճանաչի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, այսպիսով Արեւմուտքին հասկացնելով իրենց մտադրություննե-րը. «Վրաստանի ճանապարհը դեպի ՆԱՏՕ փակված է, որովհետեւ ՆԱՏՕ-ն չի կարող իրեն թույլ տալ այնպիսի մի շքեղություն, ինչպիսին իր կազմում չհստակեցված սահմաններով մի երկրի ընդգրկելն է»:
Իսկ մեր ԱԳՆ-ում կարծում են, որ Կոսովոյի փաստաթուղթը աննախադեպ է նախ այն առումով, որ 1-ին անգամ Միջազգային դատարանն անդրադարձել է երկու` ազգերի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքներին եւ տարածքային ամբողջականության սկզբունքի հարա-բերակցությանը: Եվ դատարանը կայացրել է ճիշտ այն որոշումը, որը բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից: Երբ կա ինքնորոշում, այդ պարագա-յում տարածքային ամբողջականությունը երկրորդական է, առաջնայինը հենց ազգերի ինքնորոշումն է: «Հայլուր»-ի եթերում Հաագայի դատարանի նախագահի ելույթից մի հատված է հնչել. «Միջազգային իրավունքը չի պարունակում արգելք անկախությունը հռչակելու համար»: Այնուհետեւ մեջբերում է արվել դատարանում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքից. «Միջազգային իրավունքը ոչ արգելում է անկա-խության հռչակումը, ոչ էլ պահանջում է դրա համար թույլտվություն»: Սրան արձագանքել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը. «Սրանից հետո ակնհայտ է՝ այն ամենը, ինչի մասին խոսում է Ադրբեջանը, լիովին հակասում է միջազգային իրավունքին եւ երկրորդ՝ Միջազգային դատարանն, ըստ էության ասաց՝ 2 ալբանական պետություն կարող են անկախ լինել՝ Ալբանիան եւ Կոսովոն: Դրանից հետո ո՞ւր մնա-ցին Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների խոսքերը, թե հայերը չեն կարող 2 անգամ ինքնորոշվել, 2 պետություն ունենալ»:
Այս քննարկումներից հետո ավելացել են արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը (միայն վերջերս է նվազման միտում նկատվում), ինչն էլ պարզորոշ ընդգծում է Բաքվի անհանգիստ եւ անհասկանալի վիճակը:
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն եւս հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի՝ Կոսովոյի անկախությանը վերաբերող որոշ-ման կապակցությամբ. «Արդարադատության Միջազգային դատարանը ս.թ. հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց եւ իրավաբանորեն ամրագրեց, որ ազ-գերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որեւէ սկզբունք կամ կանոն, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը: Այդ որոշումն ունի չափազանց կարեւոր իրավական, քաղաքական ու բարոյական, ինչպես նաեւ համընդհանուր նախադեպային նշանակություն եւ իր տարածմամբ չի կարող սահմանափակվել լոկ Կոսովոյի օրինակով: Արցախի ժողովուր-դը, իրականացնելով անկախ պետություն ստեղծելու իր իրավունքը, ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կողմից կազմակերպված ռազմական ագ-րեսիային, որի հետեւանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, տասնյակ հազարավորը տեղահանվեցին եւ դարձան փախստականներ: Այդ գործողութ-յունները մինչ օրս համապատասխան գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից»: Հայտարարությունում համոզ-մունք կա, որ Արցախի ժողովուրդը իր սեփական պետությունն ունենալու եւ կառուցելու, ինչպես նաեւ սեփական ճակատագիրը տնօրինելու ի-րավունքն ունի եւ կհասնի դրան:
ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում նաեւ հստակ դիրքորոշում է ամրագրվում. ազատագրված տարածքների վերադարձի մասին խոսք լինել չի կարող եւ այս հարցը չի կարող ազդել Արցախի անկախության քննարկման վրա, քանի որ ազատագրված տարածքները սահմանադրորեն Արցախ պետության կազմում են:
Ըստ որոշ քաղաքագետների եւ վերլուծաբանների, Հաագայի դատարանի որոշումը, այնուամենայնիվ, կարող է իրավա-քաղաքական գործիք լինել ԼՂ անկախությունը ճանաչելու համար: Անկախության հռչակումը օրինական երեւույթ է եւ օրինական է բոլորի համար: Դրա համար պետք է լի-նեն նախադրյալներ, որոնք ԼՂՀ-ն արդեն իսկ ապահովել է: Արցախը անկախություն է ձեռք բերել միանգամայն օրինական ճանապարհով, եւ Կո-սովոյի «անկախություն-գործիքը» նոր հնարավորություն է ընձեռնում պայքարելու Արցախի անկախության միջազգային ճանաչման համա-ր: Վերլուծաբանների տեսակետով` Կոսովոյի անկախության հռչակումը պետք է Արցախի դեպքում դիտարկել 2 տեսանկյունից. անկախության հռչա-կումը բխում է ինչպես ազգային շահերից, այնպես էլ միջազգային արդարության:
Միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի հարցով ընդգծում է ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությունը, ու սա կարեւորել են նաեւ Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Մերձդնեստրում: Վերջինիս ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Մերձդնեստրի անկախությունը, ինչը կարող է բերել միջազգային անվտանգության ամրապնդմանը: Հայտարարությունում կոչ է արվում մի-ջազգային հանրությանը վերանայել համաեվրոպական կարգի պահպանման Հելսինկյան հնացած մեխանիզմներն ու համապատասխանեցնել դրանք 21-րդ դարի պահանջներին:
ԼՂՀ ԱԺ քաղաքական ուժերը նույնպես հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. «1991թ. դեկտեմբերի 10-ին, հենվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա եւ խստորեն պահպանելով ԽՍՀՄ օրենսդրության պահանջները, Լեռնային Ղարաբաղի ժողո-վուրդը հանրաքվեով անկախություն հռչակեց: Անցած շուրջ 2 տասնամյակում ԼՂՀ-ն կասեցրել է Ադրբեջանի զինված նախահարձակումը, հասել հրադադարի մասին համաձայնության եւ լիովին դրսեւորվել որպես ժողովրդավարական պետություն: Մեր ժողովուրդը ձգտում է հռչակած անկա-խության միջազգային ճանաչմանը… Արդարադատության Միջազգային դատարանը հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց եւ իրավաբանորեն ամրագ-րեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որեւէ սկզբունք կամ կանոն, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը: Մենք վերահաստատում ենք առկա խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու Արցախի ժողովրդի պատրաստակամությունը: Միջազգային հարաբերություն-ներում արձանագրված նոր իրավիճակում ԼՂՀ-ն բանակցային գործընթացի հաջողության համար պատրաստ է ստանձնել իր հեղինակությանն ար-ժանի պատասխանատվություն՝ հանուն տարածաշրջանային խաղաղության եւ միջազգային անվտանգության»:
Այս թեման չէր կարող չքննարկվել նաեւ հայ-թուրքական կոչված հարաբերությունների ծիրում, քանի որ հայ-թուրքական արձանագրություն-ների ստորագրումը Անկարան դարձրեց հայ-թուրքա-ադրբեջանական արձանագրությունների քննարկում… Թուրքիան կարծես թուլացրել է (ի-հարկե՝ ժամանակավոր) իր հետաքրքրությունը Հարավային Կովկասի, ինչպես նաեւ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ: Վերջին շրջանում թուրքական դիվանագիտությունը աշխուժացել է Մերձավոր Արեւելքում եւ համաթուրքական քաղաքականությունում: Բայց ԼՂ հիմնախնդ-րում Թուրքիայի դերը դեռեւս կրում է առավելապես ցուցադրական բնույթ, իրականում Թուրքիան դուրս է բանակցային գործընթացից: Դուրս է միջնորդական գործընթացից: Ցանկության դեպքում Թուրքիան միայն բարի կամք է դրսեւորում, սակայն միակողմանի պաշտպանելով Ադրբեջանին՝ դրանով իսկ թուլացնում է դիրքերը՝ նաեւ մերձավորարեւելյան եւ համաթրքական ոլորտում (հատկապես միջինասիական թրքալե-զու երկրներում): Իսկ միջազգային ասպարեզում Անկարայի դիրքերի թուլացման մասին էլ չենք խոսում, ինչն ակնհայտ է նաեւ թուրք-իսրայելական հակամարտության պատճառով:
Բայց հարկ չկա ոգեւորվել, եւ պետք է տարածաշրջանում մեծացնել բազմաբեւեռ հայկական քաղաքականության ազդեցությունը: Պետք է հիմնավո-րել, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խաթարի ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը, որ Արցախի անկախության ճանաչումը միջազգային իրավունքի դեմ կատարած քայլ չի լինի: Եթե այս մոտեցումը չարժանանա միջազգային ճանաչման, ապա ՀՀ կողմից ԼՂՀ անկա-խության ճանաչումը պետք է գործի, ինչն էլ կհեշտացնի այլ պետությունների կողմից ճանաչման գործընթացը:
Եվ Ադրբեջանը զգուշանում է Սերբիայի պես հարցը իրավական դաշտ տանել, որովհետեւ իրավական ոչ մի հիմք չունի Արցախ-Ղարաբաղը հռչակե-լու որպես իր տարածքի մի մաս: Ինչ մնում է պաշտոնական Ստեփանակերտին, ապա ԼՂ-ն խորհրդային օրենքներով Ադրբեջանի կազմից դուրս է եկել եւ դատարան դիմելու կարիք չկա:
Իսկ Սերբիան ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի քննարկմանն է ներկայացրել նոր բանաձեւ Կոսովոյի վերաբերյալ, որտեղ առաջարկվում է բանակ-ցություններ սկսել Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ «բաց հարցերի» շուրջ: Բանաձեւում չի հիշատակվում երկրամասի կարգավիճակի մա-սին հարցը:
Անդրադառնալով ՀՀ որոշ տեսաբանների կարծիքներին` նշենք, որ ըստ նրանց, Երեւանը Արցախի քննարկման հարցը պետք է թողնի Արցախ-Ադրբե-ջան ձեւաչափում, իսկ Երեւանը Բաքվի հետ կարող է քննարկել օրինակ ՀՀ տարածք Արծվաշենը ադրբեջանական օկուպացիայից ազատելու խնդիրը… Կամ փախստականների տարաբնույթ հարցերը… Ի դեպ, ԼՂ անկախությունը ճանաչվել է, երբ այդտեղ 34.000 ադրբեջանցի էր ապրում, իսկ Բաքուն ան-հիմն պնդում է, թե «ԼՂ անկախությունը հռչակվել է ուժի կիրառմամբ, որը հանգեցրել է էթնիկ զտումների, ինչն էլ թույլ չի տա-լիս, որ Կոսովոյի եւ ԼՂՀ խնդիրների միջեւ զուգահեռ անցկացվի»: Տես ո՜վ է խոսում էթնիկ զտումներից……
Վերջերս Արցախի պատվիրակությունը եղել է Երեւանում, եւ ըստ ամենայնի քննարկվել են վերոնշյալ տարաբնույթ հարցերը: Քննարկվել է նաեւ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցությունը, խորհրդարանական դիվանագիտության զարգացման հեռանկարը, նաեւ Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը:
«ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճիռը չի կարող նախադեպային դիտվել, օգտագործվել մյուս սառեցված հակամարտութ-յունների դեպքում: Այն վերաբերում է մեկ դեպքի՝ Կոսովոյին»,- ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նմանությամբ ասել է Մի-ջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա կարծիքով` «Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան, Աբ-խազիան կամ Մերձդնեստրը չեն կարող դիմել նույն այս դատարան իրենց դեպքերն ուսումնասիրելու հայցով», քանի որ «չճանաչված հան-րապետությունը չի կարող գնալ Արդարադատության միջազգային դատարան: Այդ քայլին գնալու համար Ղարաբաղը պետք է ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների մեծամասնության աջակցությունը՝ Միջազգային այդ դատարանում իր հայցը պաշտպանելու համար: Նույնը անհրա-ժեշտ է անել նաեւ Անվտանգության խորհրդում: Դրա համար հարկավոր է, որ հայցվոր կողմը ՄԱԿ-ի անդամ լինի: Ղարաբաղն անդամ չէ, ուստի ԼՂ-ն ի վիճակի չի լինի դա անել»: Կոսովոյի հարցով միջազգային դատարան դիմել էր Սերբիան, ուրեմն գուցե Հայաստանը դիմի՞ Արցախի հար-ցով: Բայց միեւնույնն է, ամենաճիշտն ու ազդուն ՀՀ-ԼՂՀ ավելի քան 20-ամյա (եւ պատմական առումով) վերամիավորման  վերահավաստումն է:
Իհարկե, դեռ ժամանակը կթելադրի իրենը, բայց մինչ այդ ԼՂՀ-ն պատրաստ է ապահովել իր պետականության կենսունակությունը: Եթե ի զորու լինես սեփական ուժով ապահովել այս կամ այն պետականության կենսունակությունը, ապա վաղ թե ուշ այդ փաստը կճանաչվի, ու Հաագայի դատարանի որոշումը ընդամենը այդ ճշմարտության փաստացի ապացույցը կդառնա: Եվ ԼՂՀ իշխանությունները պետք է շարունակեն բնակշինարարության, դպրոցաշինության, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների զարգացման ծրագրերը նաեւ ազատագրված տարածքներում:
Կոսովյան դեպքերին արձագանքել են նաեւ հայ ազգայնականները: Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ) նույնիսկ ժամանակին դեմ էր արտա-հայտվում, երբ ՀՀ ԶՈւ մի գումարտակ Կոսովոյում խաղաղարարական գործունեություն էր իրականացնում: Նշվում էր, որ Սերբիան արցախ-յան պատերազմի տարիներին աջակցել է Հայաստանին ու Արցախին, իսկ մենք ո՞ւմ շահերն ենք պաշտպանում Կոսովոյում, որը սերբերի համար նույն Արցախն է… Ու՞մ շահերն ենք մենք պաշտպանում Իրաքում, Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում Վրաստանի ու Ադրբեջանի օրինակով մենք է՞լ ենք ռազմական հենակետեր տրամադրելու ընդդեմ Իրանի – հարցրել եւ հարցնում են հայ արիները, Հայաստանի ազգայնականները:
«Հաագայի դատարանի ընդունած որոշումը՝ Կոսովոյի անկախության հարցով, գուցեեւ կարող է նախադեպ դառնալ այլ պետությունների համար, այդ թվում՝ անկախ Արցախ-ԼՂՀ-ի համար, այսպես կոչված միջազգային իրավունքի եւ փորձի տեսանկյունից»,- սակայն, ՀԱՄ-ը համոզված է, որ Կոսովոն՝ որպես Սերբիայի պատմական տարածք, չի կարող գոյատեւել անկախ, հատկապես, երբ դա կազմակերպվեց արտաքին օտար ուժերի կողմից՝ ռազ-մական եւ այլ ճնշումներ բանեցնելով Բելգրադի վրա:
Կոսովոյի անջատումը Սերբիայից առավելապես նման է խորհրդային տարիների՝ Կոմկուսի կովկասյան բյուրոյի որոշմամբ Արցախ-ԼՂՀ-ի Հայաստանից հեռացմանն ու Ադրբեջանին նվիրաբերելուն: Պարզապես այս դեպքում Կոսովոն անկախ պետություն հռչակվեց (չնվիրվեց ա-սենք՝ Ալբանիային կամ Բոսնիա-Հերցեգովինային), եւ այս դավադրությունն էլ Արեւմուտքը կազմակերպեց, ոչ թե հեղափոխական կամ դեմոկ-րատական Ռուսաստանը (չնայած Մոսկվան դավաճանական կեցվածք ընդունեց եղբայրական Սերբիայի նկատմամբ)…
«Հաագայի դատարանի ընդունած որոշումը Կոսովոյի մասին էր, եւ ոչ այլ տարածաշրջանների կամ պետությունների, եւ նախադեպ չի ստեղծում այլ տարածաշրջանների կամ պետությունների համար»,- այսպես են բարբաջում Արեւմուտքի դավադիրները՝ հասկանալով, որ իրենց կեղտոտ գործը կարող է նաեւ ի վնաս իրենց գործել (իրենց պետությունները մասնատման տանել)…
ՀԱՄ-ը չի կարծում, որ Կոսովոյի ներկա կարգավիճակը կարող է աջակցել Բալկաններում խաղաղությանն ու կայունությանը, ինչպես շտապել են հայտարարել այն աշխարհակործան մութ ուժերը, որոնք մասնատեցին նախ Հարավսլավիան, հետո՝ Սերբիան (մասնատել են նաեւ ԽՍՀՄ-ը, հեր-թում են Ռուսաստանը, Իրանը, Իրաքը եւ այլ երկրներ):
Արցախ-ԼՂՀ-ն Հայաստանի բնական ու պատմական տարածքն է եւ կարիք չկա, որ շարժվի Կոսովոյի նախադեպ կոչվածով: Արցախ-ԼՂՀ-ն ոչ միայն իրավունք ուներ անկախանալու զավթիչ Ադրբեջանից, այլեւ՝ Հայաստանին վերամիավորվելու, ինչն էլ հայտարարել է ավելի քան 20 տարի առաջ (նույնը վավերացված է ՀՀ ԱԺ կողմից): Սա պետք է լինի պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ վերամիավորումը Հայաստանին:
ՀԱՄ-ը աջակցություն է հայտնում արիական սերբ ազգին եւ համոզված է, որ մի օր Արցախ-ԼՂՀ-ն վերամիավորվելու է Հայաստանին, իսկ Կոսո-վոն՝ Սերբիային: Փա՜ռք Արիական Ազգերին, ովքեր պետք է համախմբվեն, քանի որ դա է հանգեցնելու «աշխարհի գաղտնի ու մութ ուժերի» դա-ժան վախճանին»,- հայտարարում են հայ արիները:
…Հարավային Կովկասի քաղաքական որոշ շրջանակների, այնուամենայնիվ, ապշեցրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Կոսովոյի անկախության հռչակման օրինականության վերաբերյալ ընդունած որոշումը, «բացվել է «Պանդորայի արկղը»,- կարծում են նրանք:
Քարտեզների մեծամասնության համաձայն՝ այժմ Հարավային Կովկասում ընդամենը 3 պետություն կա: Սակայն դրանց գումարվում են եւս 3 ինքնահռչակ պետություններ, որոնք բոլորը մեծամասամբ կամ ընդհանրապես չեն ճանաչվել արտաքին ուժերի կողմից:
«Դատարանի այս որոշումը մեծ գոհունակություն է պատճառել Վրաստանից անկախություն պահանջող Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իշ-խանություններին, ինչպես նաեւ հայկական կառավարություն ունեցող, սակայն միջազգայնորեն Ադրբեջանի մասը համարվող Լեռնային Ղա-րաբաղին»,- նշում են քաղաքական այդ շրջանակները, իսկ չճանաչված անկախ երկրների ներկայացուցիչները պնդում են, թե այս որոշումը խիստ կարեւոր է իրավական, քաղաքական եւ բարոյական տեսանկյունից. այն նախադեպի նշանակություն ունի եւ չի կարող սահմանափակվել միայն Կոսովո-յի օրինակով:
Ինչպես հաճախ ասում են՝ միջազգային իրավունքն աճուրդի չի դրվում: Միջազգային իրավունքը նավթի աշտարակ չէ:
Ուստի՝ մեր իրավունքը մեր հողերի վրա հաստատենք վերաբնակեցմամբ, ինչը դեռ հապաղում է: Բնակեցվող ազատագրված տարածքները չեն կարող «գրավյալ» համարվել: Ազատագրված տարածքները «օկուպացված» են համարվում հիմնականում Ադրբեջանի հետեւողական քարոզչության հետեւանքով: Բաքվի պետական համալսարանում հայկական հետազոտությունների գիտական կենտրոն է ստեղծվել, եւ դա է՛լ ավելի ակտիվ կզբաղվի քարոզչութ-յամբ: «Մենք դեմ չենք ապացուցելու, որ ազատագրված տարածքները հայի հողեր են»,- ասում են հայ ազատամարտիկները, երկրապահները… Ոչ ոք ավելի լավ չգիտի խաղաղության գինը, ինչպես հողն ազատագրողը:
Ուրեմն պահպանե՛նք արդեն ազատագրվածը, դեռ ազատագրվելիք հողեր կան մեզ սպասող…
Իսկ օգոստոսի 28-ին աշխատանքային այցով ԼՂՀ մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել են մի շարք առաջնահերթ հարցեր: ՀՀ նախագահը նշել է, որ Ադրբեջանի քայլերը չպետք է անհանգստացնեն արցախցիներին. «Պատաս-խանատուները, ովքեր զբաղվում են այդ խնդրով՝ զբաղվում են քաղաքականությամբ, կարծում եմ, լուծումներ կգտնեն»: Ս. Սարգսյանը ասել է նաեւ, որ Արցախի վերադարձն Ադրբեջանի կազմ բացառվում է. «Մեր գործունեությունը մշտապես պետք է ուղղված լինի նրան, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ մնացած երկրները համոզված լինեն, որ հետդարձի ճանապարհ չկա, որ որեւէ կերպ բացառվում է Արցախի վերադարձն Ադրբե-ջանի կազմ, որ ԼՂՀ-ն արդեն իսկ կայացած պետություն է, միգուցե՝ փոքր, միգուցե՝ դեռեւս խնդիրներով լի, բայց պետություն է, եւ այս պետությունն ամրապնդվելու, զարգանալու է»:

Հայկ Թորգոմյան

* * *
Օգոստոսի 31-ին Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում անցկացվել է հերթական դիտարկումը
ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, օգոստոսի 31-ին ԵԱՀԿ առաքելությունը հերթական դիտարկումն է անցկացնելու Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակա-վայրից դեպի հարավ-արեւելք:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման առաքելությունը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպրշիկը: Դիտարկման խմբում ընդգրկվել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) եւ Քրիստո Քրիս-տովը (Բուլղարիա): Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հակառակ կողմից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտա-յին օգնական Ժասլան Նուրտազինը (Ղազախստան): Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարա-րության եւ ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

«Լուսանցք» թիվ 29 (160), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։