Ներքին լուրեր եւ հարցեր

Բոնուսների փոխարեն՝ ավտոմեքենաներ

ՀԴՄ-ների կտրոններով վիճակահանության կարգը կրկին փոխվում է: Հերթական որոշումը երեկ հաստատվել է կառավարության նիստի ժամանակ:
Ինչպես տեղեկացրեց պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, հարկային վարչարարությանն օժանդակության նպա-տակով վիճակահանության անցկացման եւ պարգեւավճարների տրամադրման կարգում փոփոխություններից զատ նաեւ լրացումներ կարվեն: Այսուհետ կխաղարկվեն նաեւ ավտոմեքենաներ:


 Յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեսված պարգեւավճարների հիմնադրամից վիճակահանության արդյունքում շահող կտրոնների համար  կտրամադրվի՝
1. հատուկ համարի առաջին նիշից սկսած՝ հաջորդական հերթականությամբ բոլոր ութ թվերը համընկնելու դեպքում՝ 1 ավտոմեքենա եւ 1 մլն դրամ,
2. հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած՝ հաջորդական հերթականությամբ բոլոր յոթ թվերի համընկնելու դեպքում՝ 1 ավտոմեքե-նա եւ 100 հազար դրամ,
3. հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած՝ հաջորդական հերթականությամբ բոլոր վեց թվերը համընկնելու դեպքում՝ 50 հազար դրամ,
4. հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած՝ հաջորդական հերթականությամբ բոլոր հինգ թվերի համընկնելու դեպքում՝ 20 հազար դրամ,
5. հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած՝ հաջորդական հերթականությամբ բոլոր չորս թվեր համընկնելու դեպքում՝ 5 հազար դրամ,
6. հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած՝ հաջորդական հերթականությամբ բոլոր երեք թվեր համընկնելու դեպքում՝ 2 հազար դրամ,
7. հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած՝ հաջորդական հերթականությամբ բոլոր երկու թվեր համընկնելու դեպքում՝ 500 դրամ:
Յուրաքանչյուր վիճակահանության համար որպես պարգեւավճար եւ (կամ) բոնուս տրամադրվում է տասը ավտոմեքենա:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2011թ. հունվարի 1-ից:
Ի դեպ, խաղարկվելիք ավտոմեքենաների մակնիշն առայժմ պարզ չէ: Համենայնդեպս, այդպես ասաց Արմեն Ալավերդյանը:
Այսուհետ բոնուսների տրամադրումը կդադարեցվի, իսկ դրա պատճառը միջոցների անբավարարությունն է: Բանն այն է, որ 2010թ. տարեկան պետական բյուջեով հատկացվել է 1,37 մլրդ. դրամ, միաժամանակ, եւս 655,0 մլն. դրամ հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին, սակայն այդ գումարները չեն բավականացնում 2010թ. բոնուսների եւ պարգեւավճարների տրամադրումը ամբողջությամբ իրականացնե-լու համար:

Գոհար Վանեսյան

Փոքր ու միջինների հերթն էլ հասավ

Գործադիրի երեկվա նիստում հավանության արժանացած «Ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» որոշումում փոփոխություն-ները ենթադրում են, որ այսուհետ կստուգվեն նաեւ փոքր ու միջին ձեռնարկությունները: Բայց, ըստ վարչապետի, ստուգումների կասեցման արգելքը վերանում է ստուգում իրականացնող այն մարմինների համար, որոնցում ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման ավարտը  հաստատվել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի կողմից:
Ի դեպ, ՓՄՁ սուբյեկտներում կարող են իրականացվել ուսումնասիրություններ, սակայն չեն կարող կիրառվել պատասխանատվության միջոց-ներ: Բացառիկ դեպքերում, երբ ուսումնասիրությունների հետեւանքով  կամ այլ աղբյուրներից պարզվի, որ որոշակի ոլորտներում մարդկանց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում: Վարչապետի որոշմամբ կամ նրա անմիջական հսկողությամբ կարող են իրականացվել նաեւ ստուգումներ: Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման նպատակով տեսուչները ստիպված կլինեն այցելել գործարարներին: Եվ եթե գործարարը խոչընդոտի տեսուչին տվյալների բազայի լրացման հարցում, ապա մեխանիկո-րեն կհայտնվի բարձր ռիսկային խմբում:
«Կրկնում եմ, տեսուչների այցելությունները չեն կարող առաջացնել որեւէ պատասխանատվություն»,-համոզում էր էկոնոմիկայի նախա-րար Ներսես Երիցյանը:
Բայց քանի որ նախարարը լավ գիտե, թե այս որոշումը ինչ արձագանք է գտնելու ՓՄՁ-ի շրջանում, անընդհատ հորդորում էր՝ իհարկե գործա-րարներին. «Խնդրում ենք աջակցել տեսուչներին այս հարցով: Սա բխում է ձեր իսկ շահերից, այլապես կհայտնվեք բարձր ռիսկային խմ-բում»…
Հիմա շատ ՓՄՁ-ներ գուցե երազեն ճգնաժամային շրջանը, երբ տեսուչների ոտքն իրենց տարածքում չէին տեսնում:

Ա.ստղինե Քարամյան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կարևորում է համագործակցությունը լրատվամիջոցների հետ

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի նախաձեռնությամբ Ծաղկաձորում կայացավ «Ճանապարհային անվտանգութ-յունը` լրատվական դաշտում» միջազգա
յին 3-օրյա համաժողովը: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության անունից համաժողովի բացմանը ողջույնի խոսք է հղել փոխնախարար Արտաշես Ավետիսյանը եւ նշել, որ նախարարությունը կարեւորում է համակարգում իրականացվող ծրագրերի թափանցիկությունը եւ համագործակցությունը լրատվամի-ջոցների հետ: Ա. Ավետիսյանն այդ ծրագրերից առանձնացրել է անցյալ տարի ՀՀ կառավարության կողմից հաստատված` Հայաստանի եւ Երեւանի Ճանա-պարհային Երթևեկության Անվտանգության Ազգային Ռազմավարության եւ Հնգամյա Գործողությունների Պլանը, որի իրականացման համար ար-դեն ստեղծվել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհուրդ: Ըստ փոխնախարարի, միջազգային համաժողովն էլ միտ-ված է այդ ռազամավարության թափանցիկ եւ ճիշտ լուսաբանմանը: «Սա դեռ առաջին քայլն է եւ նմանատիպ այլ միջոցառումներ կիրականացվեն առա-ջիկա տարիներին»,- տեղեկացրել է Ա. Ավետիսյանը: Միջոցառմանը մասնակցել են են ՀՀ կառավարության, Կոտայքի մարզպետարանի ներկայացու-ցիչներ, ՀՀ ճանապարհապարեկային ծառայության պետը, Հայաստանի եւ Վրաստանի տարբեր զլմ–ների լրագրողներ:

Սեփ. լրատվություն

Նիկոլ Փաշինյանը` ի պատասխան ՔՎ խոսնակ Արսեն Բաբայանի հայտարարության

Շարունակվում է աղմուկը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի՝ կալանավայրում նրան անհանգստություն պատ-ճառելու շուրջ: Նա իր պաշտպան փաստաբան Վահե Գրիգորյանի միջոցով հայտարարություն է տարածել` ի պատասխան ՔՎ խոսնակ Արսեն Բաբայանի հայտարարության:
«2010թ. նոյեմբերի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմուն-քի պետ Արսեն Բաբայանը հայտարարել է, թե իբր Նիկոլը երկարատեւ տեսակցությունից հետո հրաժարվել է մուտք գործել բնակելի գոտի եւ իբր իր բանավոր դիմումի հիման վրա ՔԿՀ վարչակազմը իրեն մեկուսացրել է անվտնագության նկատառումներով: Նիկոլը միանշանակ պնդում է, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել հետեւյալը. երկարատեւ տեսակցութ-յունից հետո ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Ֆահրադ Մարտիրոսյանը, անվտանգության ապահովման բաժնի պետ Արտավան Բաղդսար-յանն իրեն արգելել են մուտքգործել բնակելիգոտի` պատճառաբանելով, թե օպերատիվ տեղեկություններ ունեն, որ իր կյանքի եւ անվտանգութ-յան համար բնակելիգոտում սպառնալիքներ կան, ուստի իրենք որեւէ պարագայում թույլ չեն տալու մուտքգործել բնակելիգոտի, եւ իրեն ա-ռաջարկել են դիմում գրել, համաձայն որի ինքը խնդրում է, որ իրեն տեղափոխեն բնակելի գոտուց առանձին տարածք` անվտանգության ապահով-ման նկատառումներով: Նիկոլը պատասխանել է. «Օպերատիվ տեղեկությունը դուք ունեք, իմ անվտանգության պատասխանատուն, ըստ օրենքի դուք եք, դուք էլ ապահովեք այդ ամենը», եւ հրաժարվել է դիմում գրել:
Հետո իրեն առաջարկվել է արձանագրություն կազմել, ըստ որի, ինքը խնդրում է իրեն տեղափոխել: Նիկոլը հրաժարվել է նաև նման արձանագ-րության կազմմանը մասնակցել: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՔԿՀ պետին, հետաքրքրվել է, թե որն է իրեն մեկուսացնելու պատ-ճառը: Իրեն պատասխանել են, որ իր անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով են իրեն մեկուսացրել:  … Նիկոլը որեւէ դիմում չիգրել, ոչ բանավոր եւ ոչ էլգրավոր որևէ մեկին չի խնդրել իրեն տեղափոխել»,- մասնավորապես նշված է Վահե Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 40 (171), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։