Արցախի հարցը… Արտաքին լուրեր եւ խնդիրներ

 Գազատարը քաղաքական դեմք ունի

Այն, որ Ադրբեջանը մտադիր է գնել Ռուսաստան-Հայաստան գազատարի՝ Վրաստանով անցնող հատվածը, պետք է մտահոգի եւ՛ ՀՀ իշխանություններին եւ՛ հայությանն առհասարակ: Տնտեսական առումով սա սովորական գործարք կլիներ, եթե գնորդը պարզապես ակնկալիք ունենար զոտ եկամուտներ ստա-նալու: Բայց Ադրբեջանը միայն եկամտի՞ ակնկալիք ունի…
Վրացական կողմի պահվածքը հասկանալի է. երկրի բյուջեն լուրջ խնդիրներ ունի եւ գալիք տարվա ծախսեր կան կատարելու, եւ ահա, վաճառում է գա-զատարը: Սակայն, առաջ է գալիս քաղաքական լրջագույն խնդիր: Հայաստանը թշնամական հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ եւ, փաստո-րեն, այդ գործարքով գազատարը դառնում է մեր թշնամու պետական սեփականությունը, եւ երբ անհրաժեշտություն լինի Հայաստանին ինչ-որ հարցում պատժելու, գործի կդրվի՛ այդ հանգամանքը:

 
Սա եւ՛ Վրաստանն է լավ հասկանում, եւ՛ Ադրբեջանը, իսկ Հայաստա՞նը… Բա՜ Վրաստանի հետ եղբայրությու՞նը… ՀՀ իշխանությունները ռու-սաստանյան «Գազպրոմ»-ի հետ պետք է ամեն ինչ անեն, որ գազատարի այդ հատվածի փաստացի կառավարումը 3-րդ երկրի ձեռք չընկնի, այլ՝ հայկական կամ ռուսական ընկերության սեփականությունը դառնա:
Ադրբեջանի պետական նավթային կոմիտեի նախագահ Ռովնագ Աբդուլաեւը զլմ-ներին հայտնել է, որ իր ղեկավարած կոմիտեն արդեն դիմել է խողո-վակաշարի սեփականատիրոջը՝ Վրաստանի պետական գազային ընկերությանը, իր շահագրգռվածությունը հայտնելով մասնակցելու գործընթացին՝ խո-ղովակաշարը սեփականացնելու կամ կառավարման հանձնվելու դեպքում:

Արման Դավթյան

ՆԱՏՕ-ն «հրաժարվեց» Արցախից

Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ-ում, ըստ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի, օրակարգից ի վերջո հանվեց Լեռնային Ղարաբաղի վերա-բերյալ բանաձեւի ընդունման կետը եւ այն չի քննարկվի վեհաժողովի նիստի աշխատանքներում: «Բանաձեւը չի քննարկվել ու թեման չի շո-շափվել 3 կողմերի առաջարկությունները հաշվի առնելով՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ հենց ՆԱՏՕ-ի»,- ընդգծել է պատգամավորը եւ հավելել, որ բանաձեւի չեղյալ լինելու համար գերագնահատել կողմերից եւ որեւէ մեկին ճիշտ չէ:
Հիեցնենք, որ բանաձեւի քննարկմանը դեմ էր հանդես եկել նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով հատուկ նամակով դիմել էր ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահին՝  հորդորելով հրաժարվել ԼՂ-ի հակամարտության քննարկումից, քանի դեռ այդ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հստա-կեցնենք, որ խոսքը բանաձեւի, այլ ոչ թե զեկույցի մասին էր, որում վեհաժողովի անդամները պետք է ներկայացնեին իրենց կարծիքնե-րը ստեղծված իրավիճակում անհրաժեշտ գործողությունների մասին:

*  *  *

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Դմիտրի Մեդվեդեւի հետ պարբերական հանդիպումները թույլ են տալիս ճիշտ ժամանակին քննարկել երկկողմ բազմաշերտ գործակցությանը վերաբերող հարցերը. «Հաճույքով արձանագրում եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը վստահ շարունակվում է: Ձեր վերջին պետական այցի ընթացքում ստորագրված պայմանագրերը նոր ազդակ հաղոր-դեցին մեր հարաբերություններին»:
ՀՀ նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանը ձգտում է Կովկասի խաղաղությանն ու կայունությանը, եւ դրանով են պայմանավորված ԼՂ-ի հիմնա-հարցի խաղաղ ու երկարաժամկետ լուծում որոնելու հայկական կողմի ջանքերը:

Վահագն Նանյան

Ռուսաստանը շարունակելու է ջանքեր գործադրել

Մոսկվան շարունակելու է իր առաքելությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ, Բաքվում՝ Կասպյան երկրների գագաթաժողովում, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ: Ըստ նրա` Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացման ուղղությամբ եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում:
«Համաձայն եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի միջազգային իրավունքի նորմերին համապա-տասխան: Այս ուղղությամբ աշխատանքը կատարվում է բոլոր մակարդակներում»,- ասել է Դ. Մեդվեդեւը:
Ի. Ալիեւը շնորհակալություն է հայտնել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում ունեցած ակտիվ մասնակցութ-յան համար` ասելով, որ «կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների համաձայն, միջազգա-յին կազմակերպությունների որոշումների, ինչպես նաեւ միջազգային հռչակագրերում արտացոլված սկզբունքների հիման վրա»: Ի դեպ, երեկ Մոսկվայում Մեդվեդեւին միջնորդական ջանքերի համար շնորհակալություն էր հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

* * *
«Մեր երկրների եւ պետությունների ղեկավարների միջեւ շփումներն առաջնային բնույթ են կրում: Գործնականում գրեթե ցանկացած մի-ջազգային հավաքի ընթացքում մենք հանդիպում ենք` քննարկելու ընթացիկ հարցերը»: Այս մասին, Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ հան-դիպման ժամանակ նշել է ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը:
«Սրանք հնարավորություններ են մի շարք երկկողմ եւ տարածաշրջանային հարցերում ժամացույցի սլաքներն ուղղելու, եւ իհարկե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին խոսելու համար: Սրանք հնարավորություններ են ճշտելու այն կողմնորոշիչնե-րը, որոնցով կառաջնորդվենք ապագայում»,- ընդգծել է ՌԴ նախագահը:
 
* * *
ԵԱՀԿ ՄԽ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Կիեւը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այս մասին ՀՀ արտ-գործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն:

* * *
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Իլհամ Ալիեւի հետ կայացած բանակցություններից հետո պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակա-մարտության կարգավորման վերաբերյալ հարցին: Ըստ ԻԻՀ նախագահի, եթե Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա դադարեցվի արտաքին ճնշումը, ապա հակամարտությունը կգտնի իր լուծումը: «Իրանը հույս ունի, որ ԼՂ-ի խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Մ. Ահմադինեջադը եւ հավելել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները պետք է ապրեն բացարձակ անվտանգության ու խաղաղության պայմաններում եւ իրենց խնդիրները պետք է լուծեն երկխոսության ու արդարության ճանապարհով:

Ճապոնական կողմը իր աջակցությունն է հայտնել ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին

Երեւանում տեղ է ունեցել Հայաստանի եւ Ճապոնիայի արտգործնախարարությունների միջեւ քաղաքական խորհրդատվություններ: ճապոնական կողմից մասնակցել է Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մասարու Վատանաբեն:
Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություներին առնչվող հարցերի լայն շրջանակ. իրավապայմանագրային դաշտի զարգացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, տնտեսական համագործակցության, առեւտրատնտեսական կապերի խրախուսման, մշակութային կապերի ակտիվացման վերաբերյալ հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին: Ճապոնացի դիվանագետների խնդրանքով ներկայացվել են արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ճապոնական կողմը հայտնել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:
Խորհրդատվությունների ավարտից հետո Ճապոնիայի պատվիրակության ղեկավարը ԱԳՆ դիվանագիտական դպրոցում հանդես է եկել «Արեւելյան Ասիան եւ Ճապոնիան» թեմայով դասախոսությամբ:

Արտակ Հայոցյան

Վարչապետը այցելեց Բրյուսել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը 1-օրյա աշխատանքային այցով եղավ Բելգիայի մայրրաքաղաք Բրյուսելում: Կառա-վարության ղեկավարը նախ անձնական հանդիպում ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանի անդամ Խա-յիմ Մայոր Օրեխայի հետ: Իսկ հաջորդ հանդիպումը Եվրոպական Միության Հանձնաժողովում էր, որտեղ Տ. Սարգսյանը հանդիպեց Եվրա-միության առեւտրի հարցերով հանձնակատար Կարել դը Գուխտի հետ: Հանդիպման օրակարգում էր Հայաստան-ԵՄ առեւտրատնտեսական հարաբերութ-յունների ընթացքն ու հեռանկարները:
ՀՀ կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսության ներկա վիճակն ու համակողմանիորեն անդրադարձել մեր երկրում ընթացող բարեփոխումներին: Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համա-ձայնագրի կարեւորությանը եւ ներկայացրեցրել բանակցություններ սկսելու վերաբերյալ կողմերի պատկերացումները: Վարչապետը Կարել դե Գուխտին փոխանցել է Հայաստան այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը:
Այնուհետեւ, Տ. Սարգսյանն իր կեցավայրում ընդունել է Բելգիայի առաջատար ադամանդագործական ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման օրակարգում մեր երկրում առկա ներդրումային հնարավորություններն էին ու ՀՀ կառավարության ոլորտին ուղղված աջակցութ-յան հարցը, որը վերաբերում է հումքային խնդիրների երկարաժամկետ ու կայուն կանոններով լուծմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հարաբերություններն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու վերաբերյալ:
Վարչապետը աշխատանքային այցի ավարտին եղավ «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության գրասենյակում, ծանոթացավ կառույցի գոր-ծունեությանը, ինչպես նաեւ մասնակցեց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերին նվիրված քննարկմանը, որին ներկա էին Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, Բելգիայի Թագավորությունում հավատարմագրված մի շարք պետությունների եւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ:

Կառավարական պատվիրակությունը մեկնեց Սանկտ Պետերբուրգ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը 2-օրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցե-լու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին եւ Եվրասիական տնտեսական ընկե-րակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 28-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով:
Կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ արտաքին գործե-րի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը եւ պաշտոնատար այլ անձինք:
Այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ կառավարության ղեկավարի այցը Սանկտ Պետերբուրգի տնտեսագիտության եւ ֆինանսների ինստիտուտ: Տիգրան Սարգսյանը կայցելի նաեւ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, որտեղ ներկա կգտնվի Հովսեփ Օրբելու կիսանդրու բացման արարո-ղությանը:
Վարչապետը կհանդիպի նաեւ Սանկտ Պետերբուրգի հայ գործարարների հետ:

Նարե Մշեցյան

Միացյալ Նահանգների փաստաթղթերը բացահայտում են
Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Բուշի երկերեսանիությունը

Մայքլ Բոբելյանն իր «Հայաստանի երեխաները. մոռացված Ցեղասպանություն եւ դարավոր պայքար հանուն արդարության» տեղեկություննե-րով հարուստ գրքում երեւան է հանել կարեւոր, սակայն ոչ այնքան հայտնի փաստեր Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փորձերի երկարատև պատմության մասին:
Բոբելյանի ամենաուշագրավ բացահայտումներից մեկն այն ակնհայտ հակասությունն է, որը գոյություն է ունեցել փոխնախագահ Ջորջ Բուշ ավագի` ամերիկահայ համայնքին տված` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական խոստման և նման ճանաչումը խափանելու նրա վարչակազմի` Թուրքիայի հետ ունեցած համաձայնության միջև:
Մինչեւ 1988թ. Նախագահ առաջադրվելը, փոխնախագահ Ջորջ Բուշը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Միացյալ Նահանգները պար-տավոր է ճանաչել հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրագործված Ցեղասպանությունը` վերապրողների, գիտնական-ների, ինչպես նաեւ այն ժամանակվա մեր ներկայացուցիչների վկայությունների հիման վրա, եթե մենք ցանկանում ենք երաշխավորել, որ նման սարսափներ այլեւս չեն կրկնվի»: Բուշը միակ փոխնախագահն էր, որը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նման խոստում էր տվել:
Սակայն 1989թ. հունվարին Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, նախագահ Բուշն անտեսեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հանձ-նառությունը և ակտիվորեն փորձեց համոզել Միացյալ Նահանգների Կոնգրեսին չճանաչել այն: Ընտրվելուց մի քանի ամիս անց Բուշը գրում է սենատորներ Բոբ Դոուլին եւ Ջորջ Միտչելին, նաեւ կոնգրեսականներ Թոմ Ֆոլիին, Ռիչարդ Միշելին, Ռիչարդ Գեբհարդին, Ժա-նետ Մալինսին եւ Ռիչարդ Լեհմանին` նրանց տեղեկացնելով Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ սպասվող բանաձեւի նկատ-մամբ իր ընդդիմության մասին:
Նախագահ Բուշը 1990թ. ապրիլի 20-ին` «Հայոց հիշատակի օրը», հանդես է գալիս իր միակ «Նախագահական ուղերձով», սակայն չօգտագործելով «Հայոց ցեղասպանությունե եզրը: Նա խոսում է այն մասին, որ հայերը. «… 1915-1923թ.թ. սարսափելի կոտորածներից տառապել են Օս-մանյան կայսրության իշխանավորների ձեռքից: Միացյալ Նահանգները մարդկության դեմ կատարված հանցագործության զոհերին արձագանքել է միջազգային դիվանագիտական եւ մասնավոր օգնություն ցուցաբերելու ջանքերով… Ջարդերի 75-ամյակի առթիվ կցանկանայի միանալ հայ ժո-ղովրդին եւ բոլոր ժողովուրդներին` 1990թ. Ապրիլի 24-ը նշելով որպես հայ ժողովրդի ավելի քան մեկ միլիոն զոհերի հիշատակի օր: Աշխարհի բոլոր ժողովուրդներին կոչ եմ անում աշխատել հետագայում կանխել բոլոր դաժան գործողություններն ընդդեմ մարդկութ-յան: 1988թ. հունիսի իմ տեսակետներն իմ խորը զգացմունքների արտահայտությունն են հայ ժողովրդի եւ նրա կրած տառապանքների հան-դեպ»:  
Տարիների ընթացքում վերլուծաբանները տարբեր բացատրություններ էին ներկայացնում, թե ինչու են Միացյալ Նահանգների վերջին նա-խագահները (բացառությամբ Ռոնալդ Ռեյգանի) դրժել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իրենց խոստումները: Բոբելյանը բացահայտել է, որ 1987թ.` Ամերիկայի հայկական համայնքին փոխնախագահ Բուշի տված խոստումից մեկ տարի առաջ, Միացյալ Նահանգներն ու Թուրքիան համակողմանի ռազմական և տնտեսական համաձայնագիր էին կնքել, ըստ որի ամերիկյան կառավարությունը պարտավորվել էր ընդդիմա-նալ ցանկացած «անտեղի գործողություններինե, օրինակ` Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ սպասվող բանաձեւին:
1987թ. մարտի 16-ին Միացյալ Նահանգների պետդեպարտամենտում ստորագրման պաշտոնական արարողության ժամանակ պետքարտուղար Ջորջ Շուլ-ցը եւ Թուրքիայի արտգործնախարար Վահիթ Հալեֆօղլուն նամակներ են փոխանակել` 1980թ. մարտի 29-ից գործող Պաշտպանության և տնտեսական համագործակցության երկկողմ պայմանագիրը մինչև 1990թ. դեկտեմբերը երկարաձգելու մասին: Ըստ այդ պայմանագրի, Միացյալ Նահանգները պարտավորվում էր բարձր մակարդակի ռազմական եւ տնտեսական աջակցություն ցուցաբերել Թուրքիային: Առավել նշանակալից էր, որ Վաշինգտոնը համաձայնել էր «վճռականորեն ընդդիմանալ անտեղի գործողություններին, որոնք կվնասեն ԱՄՆ-Թուրքիա առողջ հարաբերություննե-րին, ամերիկաթուրքական ռազմական համագործակցությանը կամ Թուրքիայի անվտանգության ապահովմանն աջակցելու մեր ջանքերին` հիմնված թուրքական զինված ուժերի կարիքների վրա»:
Երբ 1985թ. ավարտվեց 1980թ. կնքված պայմանագրի ժամկետը, Թուրքիայի կառավարությունը դրա նորոգման բանակցությունները խորամանկորեն երկարաձգեց` անընդհատ ավելացնելով իր պահանջները Միացյալ Նահանգներից: 2 տարի տեւած դիվանագիտական մի շարք փոխանակումներից հետո թուրքական կողմին հաջողվեց հավելյալ զիջումներ կորզել Միացյալ Նահանգներից, այդ թվում պարտավորություն` խափանելու Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Կոնգրեսի բանաձեւերը:
1988թ., երբ փոխնախագահ Բուշը կեղծ խոստում էր տալիս Հայոց ցեղասպանության մասին, պետք է քաջատեղյակ լիներ, որ 1987թ. Միացյալ Նահանգներն արդեն պայմանագիր էր կնքել Թուրքիայի հետ, պարտավորվելով «վճռականորեն հակազդել անտեղի գործողություններին», որոնք կվնասեն ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին:
1981թ. ապրիլի 22-ին նախագահ Ռեյգանի Հռչակագրից եւ 1975 ու 1984 թ.թ. Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Ցեղասպա-նության ճանաչման 2 բանաձեւերից հետո, Թուրքիայի կառավարությունը լուրջ հիմքեր ուներ պնդելու, որ 1987թ. պայմանագրում նշվի Հայոց ցեղասպանության հետագա ճանաչումը խափանելու մասին:
Թուրքական խաղը հաջողվեց: Դրժելով հայկական համայնքին տված իր խոստումը, 1990թ. նախագահ Բուշը կարողացավ Սենատում կանխել Հայոց ցե-ղասպանության բանաձեւի անցկացումը:

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմ.՝ Ռ. Ավագյանի

«Լուսանցք» թիվ 40 (171), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։