Փայփայի՛ր թշնամուդ հանդեպ ատելությունը (Արմենուհի Մելքոնյան)… եւ ՀԱՄ հայտարարությունը՝ ընդդեմ աղան

Փայփայի՛ր թշնամուդ հանդեպ ատելությունը

Ադրբեջանը (կամ Թուրքիան) ցնդաբանում է: Ամեն օր: Համարյա ամեն վայրկյան:
Եվ այդ ցնդաբանությանը արժանի հակահարված տալու մասին խոսում են բոլորը: Ամեն օր: Համարյա ամեն վայրկյան:
Բայց այդ հակահարվածը չեն տալիս:
Այդ հակահարվածը չի տալիս Հայաստանյայց առաքելական եկեղեցին: Չի տալիս Գիտությունների ազգային ակադեմիան: Նաեւ՝ Պատմության ինստի-տուտը: Ու հանրային խորհուրդը նույնպես: Ստեղծագործական միություններն էլ են անտարբեր այդ թյուրքական ամենանվաստ տարրի՝ ադրբեջանակա-նի կողմից գոռգոռվող հակահայկական քարոզչությանը:
Եկեղեցին չի տալիս: Չի կարող տալ: Քանզի մեր եկեղեցին դեռ ազգային չի (չի դառել ու չի կարող դառնալ) ու պատվիրան ունի՝ սիրի՛ր թշնա-մուդ: Ի՜նչ պատվիրան, իսկական հրամայական է:

Ի՜նչ պիտի խոսի ակադեմիան: Աշխատավարձով ապրող գիտնականներ՝ հոգսաշատ, բեռան տակ կքած:
Պատմության ինստիտուտն էլ… դե, պատվե՜ր չունի, բա որ խոսի…
Հանրային խորհու՜րդն ինչ պիտի ասի: Սպասում է, որ իրեն ասեն: Ո՞վ, հանրությու՞նը: Չէ՛, հանրությունը հոգնած է, հեչ հավես չու-նի: Իսկ ով որ պիտի խորհրդին ասի՝ ասել-պրծել է:
Ստեղծագործական միություններն էլ բան ու գործ չունեն, որ ալիեւյան բարբաջանքներին հակահարված տան, հազիվ իրար մեջ են գզվռտվում:
Ու սխալվում են: Այս բոլորն էլ չարաչար են սխալվում:
Քանզի հակահայկական ամեն մի փորձի պետք է արձագանքել: Կտրուկ, շեշտակի, թե դիվանագիտորեն ու մեղմ, տվյալ հակահայկական քայլով է պայմանա-վորված: Բայց պե՛տք է արձագանքել: Անպայմա՛ն:
Որովհետեւ այն ամերիկացին, ով գիտի, թե կոկա-կոլան կովն է տալիս, Հայաստանի մասին, ճիշտը է, չի լսել, բայց ճակատագիրը որոշել կարող է, կուզի համենայնդեպս: Այդ ամերիկացուն պետք է հուշել, պատմել, ցույց տալ՝ ով է հայը, ինչ է ուզում: Շատ նեղվել էլ պետք չէ: Այդ ամե-րիկացին Ավստրիայի ու Ավստրալիայի տեղն էլ է խառնում……
Որովհետեւ այն ռուսը, ճիշտ է, լավ գիտի, ով է հայը եւ ինչ է ուզում, ու նաեւ գիտի, որ կովը կաթ է տալիս, բայց դե, էն գլխից սովոր է՝ խել-քի փոխարեն, բռնի ուժ է բանեցնում: Երկաթգիծը մի փոքր կոր չանելու համար լեռներ է հավասարեցնել տալիս: Ա՜խ այդ լեռները ու այդ լեռնցիք……
Անգլիական նավերն էլ ծովի վրա ուղիղ չեն նավարկում, ուր մնաց Հայոց լեռները բարձրանային…
Մի խոսքով, սպասում ենք, որ մեզ ասեն-հուշեն-փրկեն: Մինչդեռ խեղճին գրոշ են տալիս: Ընդամենը: Այն էլ՝ լավագույն դեպքում:
Իսկ մենք մեզ մխիթարում ենք, թե հաղթող ենք ու թշնամուն չենք ատում:
Երբ աղջիկ ունենամ, նրան  ասելու եմ. «Դու էլ ինձ պես ատիր, որովհետեւ թշնամուն սիրելը առողջ մարդու գործ չէ: Իսկ դու պարտավոր ես ա-ռողջ լինել, որպեսզի առողջ սերունդ մեծացնես: Որ ա՛յդ սերունդը պապերի չարա՛ծն անի ու նախապապերի փառքի՛ն արժանանա»:
Երբ ես արու զավակ ունենամ, նրան ամեն օր օրորոցայինի պես ասելու եմ. «Ատի՛ր թշնամուդ ու փայփայի՛ր այդ ատելությունը:
Սիրի՛ր այդ ատելությունը:
Ատի՛ր, որովհետեւ դու դեռ հաղթանակած չես: Դու դեռ չես վերադարձրել քո երկրի բոլոր հողերը:
Ատի՛ր, որ չմոռանաս:
Ատի՛ր, որ վերքդ սպի չդառնա:
Ատի՛ր, որ հաղթես:
Ատի՛ր, որ կռվես:
Ու ատի՛ր, ուժգի՛ն ատիր, ամբո՛ղջ հոգով:
Որ չզոհվես այդ կռվում»…

Արմենուհի Մելքոնյան

* * *

Ընդդեմ հոգեխեղ եւ սեռամոլ փոքրամասնություն կոչվածների

Հայ Արիական Միաբանությունը տարիներ շարունակ պայքարում է ամենատարբեր «փոքրամասնությունների» դեմ, այդ թվում՝ աղանդավորականնե-րի: ՀԱՄ համար սա ոչ թե հավատքային պայքար է, քանզի հուդա-քրիստոնեությունն ինքնին աղանդ է եւ այն էլ օտարածին, այլ՝ հայարիական-ներիս համար ավելի քան հստակ է, որ բոլոր անբնական «փոքրամասնությունները» սարքովի են, վտանգավոր եւ աշխարհի գաղտնի ուժերի կող-մից ներմուծվում են ամենատարբեր երկրներ՝ հակապետական ու հակազգային գործունեություն ծավալելու նպատակով:
Այդ վտանգները մեր կողմից բազմիցս ներկայացվել են (նաեւ՝ զլմ-ներով) ինչպես մարդկային հորջորջվող սեռական, լեզվա-կրթական, այնպես էլ հոգեւոր փոքրամասնություն կոչվածների առումով:
Եթե սեռական փոքրամանություն ասվածի հետեւորդներրն աղճատում են մարդու բնականոն, ընտանեկան կյանքն ու սերնդավատվական գործառույթը՝ միա-ժամանակ խեղելով մարդու արարչատուր բնույթը, ապա աղանդավորական փոքրամասնություններն աղճատում են մարդու հոգին, միտքը եւ խեղում մարդու բարոյահոգեբանական կերտվածքը: Այս անմարդկային (եւ ոչ միայն հիվանդագին) միջամտություններից էլ երկփեղկվում է մարդ արարածը եւ տառապում կործանարար երկվությամբ:
Վերջերս հայկական զլմ-ները վերստին անդրադարձան մի մոլի աղանդավորականի՝ ծնողներին դաժանաբար սպանելու փաստին: Դեռ քանի՞ երիտասարդ պետք է այսպես հրեշանա, մարդակեր դառնա, Եհովայի կամ Քրիստոսի անունից այլանդակություններ անի, որպեսզի ՀՀ իշխանությունները հասկական, որ ի դեմս աղանդավորականների (եւ այլ հակամարդկային փոքրամասնությունների) գործ ունեն հոգեխեղվածների հետ, որոնք դեռ տա-րիներ առաջ իրենց երկրային գաղտնի տերերի (ոչ թե վերին տիրոջ) պատվերով քարոզում էին ազգային բանակում ծառայելուց հրաժարվելու գա-ղափարը, հետո սկսեցին օտարահպատակ «պետություն» կառուցել մեր պետության մեջ, իսկ հիմա էլ ոչ միայն ընտանիքներն են քանդում ըստ ի-րենց աղանդի, այլեւ ծնողասպան կան զավակասպան (իրենց հիվանդ երեխաներին արգելում են ըստ անհրաժեշտության արյուն ներարկել) են դարձ-նում…
Հայ Արիական Միաբանությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ պետականորեն արգելել աղանդավորական կազմակերպությունների (ինչ կրոնի հետեւորդներ էլ լինեն) գործունեությունը Հայաստանում եւ քրեորեն պատժելի դարձնել ինչպես նրանց, այնպես էլ սեռական փոք-րամասնություն կոչվածների քարոզչությունը մեր Արարչատուր Հայրենիքում: Այդ հիվանդագին կամ պատվերով խեղումները որեւէ կապ չու-նեն հայ ազգային արժեհամակարգի հետ: Այս առումով արժե ուշադրություն դարձնել նաեւ միջազգային «մարդասիրական» կառույցներից ինչ-ինչ նպատակներով դրամաշնորհներ ստացող ամենատարբեր հասարակական եւ այլ կազմակերպությունների գործունեությանը, որոնք այդ դրամաշնորհային պատվիրված ծրագրերով քանդում են հայոց արժեհամակարգը, կրթա-մշակութային ոլորտը, լեզվամտածողությունը, հոգե-բարոյա-կան նկարագիրն ու ամեն ազգային բան…
Հայ հանրությանը, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, կոչ ենք անում՝ հրաժարվել անմարդկային ու հակազգային բոլոր դրսեւորումնե-րից եւ հետեւել «առողջ հոգի՝ առողջ մարմնում» կարգախոսին՝ այդպիսով ծառայելով Հայքին ու Հային, եթե նույնիսկ իրենց բնակութ-յան վայր-երկրներում փոքրամասնական մոլագարությունները «մարդկային արժեք» են համարվում:

Հայտարարություն՝

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի
15.11.2010թ.

«Լուսանցք» թիվ 40 (171), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։