Սահմանախախտը մենք ենք – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր)

Սահմանախախտը մե՛նք ենք

Նոյեմբերի 21-ին հայ-թուրքական պետական սահմանի ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի 13-րդ սահմանապահ ուղեկալի տեղամասում արձանագրվել է սահմանի խախ-տում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
Նույն օրը ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սուրե-նավան համայնքի մոտակայքում թվով 7 թուրք սահմանախախտները հայտնաբերվել եւ ձերբակալվել են: Փաստի առիթով ՀՀ ԱԱԾ Քննչական վարչութ-յունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ (ապօրինի սահմանի հատում) հոդվածի հատկանիշներով:
Քննության իրական մանրամասները (ովքե՞ր են այդ 7-ը, դրանք այնքան պրոֆեսիոնալ են, որ հաջողե՞լ են խախտել սահմանը, թե՞ թույլ են տվել, որ խախտեն` անուշադրության կամ այլ պատճառով, դրանց հաջողվե՞լ է ինչ-որ բան ձեռնարկել ՀՀ-ում կամ թեկուզ արժեքավոր տեղե-կություն հաղորդել Թուրքիա եւ ի՞նչ տեղեկություն) եթե նույնիսկ չիմանանք էլ, փաստը արձանագրված է. 7 թուրքեր խախտել են ՀՀ -սահմանը:
Եվ դա ամոթալի՛ է:

Ու մե՛կ բան է նշանակում` սահմանը պաշտպանված չէ:
Իսկ այս պաշտպանված չլինելը հետեւանք է մի բանի. մենք վաղուց թուլացրել ենք մեր զգոնությունը կարեւոր մի շարք ոլորտներում:
Բթացրել ենք մեր զգոնությունը, ու հետեւանքը եղավ ներբանակային քաոսը:
Քնացրել ենք մեր բնական պաշտպանական ռեակցիան, ու հետեւանքը եղավ մեր երկրում ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու ցանկութ-յունը:
Սառեցրել ենք մեր բանականությունը ու մեր իսկական ազատությունը փոխարինել արհեստական՝ ներմուծովի «արժեքներով», ու հետեւանքը եղավ տարատեսակ սանձարձակներին ասուլիսի թույլտվություն տալն ու մարդկության թափոնին գովազդելը:
Տառացիորեն էշացրել ենք մեր վերլուծականը, ու հետեւանքը եղավ հայի երկրի մի հատվածում` ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ բացելու ան-զուսպ մղումը:
Մինչդեռ այնքա՜ն պարզ է, որ բանակում զինվորականն ու ճարպագունդը հոմանիշներ լինել չեն կարող: Անբնական է, երբ զինվորականը գեր է: Նշանակում է՝ կամ ֆիզիկական կամ հոգեկան առողջության խնդիր ունի: Իսկ բանակը հիվանդների տեղը չէ:
Այնքա՜ն պարզ է, որ թշնամուն (թուրք-ադրբեջանցուն) սիրողը ոչ միայն հայ, այլեւ մարդ չէ: (Ու բնականը սա է:) Որ մշակույթը քաղաքա-կանություն չհամարող արվեստի մարդը արվեստից հեռու է այնքան` ինչքան մարդը Տիեզերքից: Ու այս կարգի «արվեստի» մարդուն ընդամենը ուզում ես ասել` քո մի փոր լափի համար երկրիս հացը մի' ծախիր:
Այնքա՜ն պարզ է, որ դրսի աղբյուրներից սնվող գիտակից կամ անգիտակից սանձարձակ զանգվածը Հայրենիքի պատերը ներսից քանդելու «առա-քելությունն» ունի, ուստի Հայրենիքի համար թափոն է, իսկ թափոնը աղբանոց են տանում ու վերացնում: Դա հիգիենիկ է:
Այնքա՜ն պարզ է, որ հայը պիտի հայերեն մտածի, ու այլ բան անողը… Լեզուս կեղտոտել չեմ ուզում:
Այնքա՜ն պարզ է, որ… պարզ բաները չենք «հասկանում»:
Ու քանի որ պարզ բաներն էլ չենք հասկանում, ինքնե՛րս սահմանախախտ եղանք՝ թույլ տալով, որ որոշ անբնական ու անբանականներ խախտեն մեր բանակային, մշակութային, հավատքային ու լեզվական սահմանները:
Գանք մեր ազգային անվտանգության ծառայությանը: Չէ՛, այ երբ այդ կառույցը կլինի՛ ազգային անվտանգության, այն ժամանակ էլ կխոսենք:
Հետեւանքը եղավ այն, ինչ եղավ: Թուրքերը անցան սահմանը:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 41 (172), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։