ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը նշել է, թե բազմիցս ասել է, որ «Ալիեւը խնդիր է դառնում ամբողջ Կովկասի համար: Այդ անհավասարակշիռ, հոգեբանորեն ոչ ադեկվատ անձնավորությունը առաջին հերթին չարիք է իր ժո-ղովրդի եւ իր երկրի համար, եւ միտում կա, որ նա կարող է չարիք դառնալ ամբողջ Կովկասյան, Մերձավորարեւելյան տարածաշրջանի համար»: Այսպես նա անդրադարձել է այն փաստին, որ Ադրբեջանին հանձնված դիվերսանտների թաղման արարողութունը պաշտոնական մակարդակով է անցել, ինչին մասնակցել է նաեւ այդ երկրի նախագահը, ուստի նա էլ առնվազն կարող է կոչվել քաղաքական դիվերսանտ:
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ-ն նույն ջանասիրությունը չցուցաբերեց, երբ հայ երիտասարդ գերեվարված հովիվը՝ Մանվել Սարիբեկյանը, մոտ 1 ամիս տանջամահ էր լինում ադրբեջանական բանտում եւ մահացավ կտտանքներից…
Վերջերս ստորագրած աստրախանյան փաստաթղթի պահանջների համաձայն՝ պետք է ռազմագերիներին եւ զոհվածների դիակները վերադարձնելու խնդիրը կարգավորվեր գոնե: Սակայն, Ադրբեջանի կողմից դա կրկին շահարկվեց՝ հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով, նախագահ Ալիեւը վերստին պատերազմի կոչերով հանդես եկավ:
Բաքուն միջազգային ասպարեզում մշտապես ստանում է Անկարայի աջակցությունը, եւ փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը: ԵԽԽՎ նախագահ եվրաթուրք Մեւլութ Չավուշօղլուն, ի պաշտպանություն Ադրբեջանի, հայտարարել է, թե «պետք է ավելի զգայուն լինեք հարե-ւանների նկատմամբ տարածքային պահանջ ներկայացնելու հարցում», իհարկե, այսպիսով «փակելով» նաեւ Արեւմտյան Հայաստանի (նաեւ՝ Հայոց ցեղասպանության) թեման…
Դրան արձագանքել է Եվրոպայի Հայկական միությունների ֆորումը, որի հայտարարությունում ասված է, որ պետք է միջամտել «Ադրբեջանի նա-խագահի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում վարվող պատերազմական հռետորաբանությանը եւ լարվածության գործունեությանը»… ինչպես նաեւ՝ «Հազարամյակների պատմություն ու պետականություն ունեցող Հայաստանի նկատմամբ նախագահ Ալիեւի կողմից ոտնձգությունների ու բացառիկ անմիտ, անհիմն հայտարարությունների» հարցերում: Եվրոպայի հայերը նկատի ունեն Հայաստանի հարավային շրջանների եւ Եր-եւանի նկատմամբ Ալիեւի արտահայտած մտքերը: «Կարծում ենք՝ Ձեր միջամտությունը կլինի խիստ հարկի Ադրբեջանի կողմից հնարավոր պատե-րազմի սանձազերծումը կասեցնելու եւ խաղաղությունն ապահովելու համար: Ակնկալում ենք անկողմնակալ արհեստավարժ միջամտություն»,- ասված է ԵԽԽՎ նախագահն ուղղված դիմում-նամակում:
ԵԱՀԿ-ում ելույթ է ունեցել ՀՀ դեսպանը՝ ի պատասխան Մինսկի խմբի հանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի զեկույցի: Նա նշել է, որ «Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում հայտարարում է, որ հիմնարար սկզբունքները կորցրել են ի-րենց կարեւորությունը, եւ ժամանակի ու էներգիայի վատնում է դրանց քննարկումը: Ինչպե՞ս կարող է դեսպանը անիմաստ համարել այն, ին-չը, ՄԽ եռանախագահների աջակցությամբ, պատրաստակամություն է հանդես բերել իրականացնելու Ադրբեջանի նախագահը, ինչպե՞ս է կարելի չկատա-րել երկրի ղեկավարի հանձնարարականը եւ հանդես գալ ընթացող բանակցությունների ձեւաչափի դեմ… Մթնոլորտը սրում են նաեւ Ադրբեջանի բարձր ղեկավարության պատերազմաշունչ հայտարարությունները, սպառնալիքները, որոնց նպատակն է ձախողել բանակցությունները»:
ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը, Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդին ներկայացնելով Աստանայում կայանալիք գա-գաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, մասնակից պետություններին համագործակցության կոչ է արել, կարեւորել է նաեւ Եվրո-ատլանտյան եւ Եվրասիական հասարակությունների զարգացման ռազմավարությունը: Նա մատնանշել է, որ պետք է ամրապնդվի ԵԱՀԿ ներուժը՝ հակամարտութ-յունների կարգավորման, ճգնաժամերի հաղթահարման ու հետկոնֆլիկտային իրավիճակի վերականգնման հարցերում:
Ռազմագերիներին եւ զոհվածների դիակները վերադարձնելու աստրախանյան համաձայնությունը Հնդկաստանում կարեւորել է նաեւ ՀՀ ԱԳ նախա-րար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: «Ադրբեջանի կողմից սան-ձազերծված նախորդ պատերազմի վերքերը դեռ չեն ապաքինվել, մինչդեռ Բաքուն նոր արկածախնդրություն է պատրաստում: Եվ նավթի եկամուտներից հոսող գումարներն ուղղվում են նոր ռազմական սադրանքների սնուցմանը: Եթե Ադրբեջանը ցանկություն ունի գնալու ղարաբաղյան հիմ-նախնդրի կարգավորմանը, ապա պետք է ուղղորդի նման անհիմն եւ սադրիչ գործողությունների վրա վատնվող եռանդն ու ռեսուրսները Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, ոչ թե ձեւական, այլ գործնական մասնակցություն ունենալուն»,- ասել է ԱԳ նախարարը, ով միաժամանակ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին, նշել է. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններն ավարտվեցին արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ոչ «լուռ դիվանագիտություն», ոչ Ցյուրիխի «երկրորդ փուլ», ոչ էլ նոր բանակցություններ:
Թուրք քաղաքական գործիչներից ոմանք ու որոշ թուրքական լրատվամիջոցներ խոսում են այդ մասին, բայց չգիտեմ, թե ում է ուղղված «լուռ դիվանագիտությունը»»:
ՀՀ ՊՆ-ն նույնպես արձագանքել է ռազմագերիների խնդրին. «ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը եւ ցանկության դեպքում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալուց հետո տեղափոխվել երրորդ եր-կիր»,- նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ինչպե՞ս է իրագործվելու Հայաստանի ու Ադրբեջա-նի նախագահների միջեւ ձեռք բերված աստրախանյան համաձայնությունը, եթե Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայլիովը հայտարարել է, թե հայ գերիները ցանկություն չունեն վերադառնալ Հայաստան եւ մտադիր են մեկնել երրորդ երկիր:
«Ադրբեջանում գտնվող ՀՀ ռազմագերիների երրորդ երկիր մեկնել ցանկանալու կապակցությամբ Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու ան-հայտ կորածների պետական հանձնաժողովի քարտուղարի տարօրինակ հայտարարության վերաբերյալ նաեւ հավելեմ, որ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացված են, որ Հայաստան վերադառնալուց հետո հայ ռազմագերիները որեւէ հետապնդման չեն են-թարկվելու… Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ ռազմագերիները վերադառնալուց հետո ենթարկվում են քրեական պատասխանատվության, Հայաստա-նում նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվում»,- ասված է ՊՆ հայտարարությունում:
ԼՂՀ-ի խնդրի լուծման ճանապարհային քարտեզի մասին դեռ զրույցներ չկան, ինչպես դա արվում է, ասենք, իսրայելա-պաղեստինյան հակա-մարտությունում: «Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ռազմագերիների ու աճ-յունների փոխանակման մասին հայտարարություն ընդունվեց, ինչն իր բնույթով հումանիտար է, սակայն քաղաքական լուծման առաջընթաց մենք այստեղ դեռ չենք տեսնում»,- ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նա հնարավոր չի համարում, որ Աստանայում կայանալիք հանդիպմանը կողմերին կներկայացվի ԼՂ-ի խնդրի լուծման ճանապարհային քարտեզ, բայց նշում է, թե նման բան չի կարելի բացա-ռել… Փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում գիշերը կարող է ճանապարհային քարտեզ ծնվել՝ առանց բնակչության եւ քաղաքական ուժերի գի-տակցություն: Սակայն ծնվելը չեմ նկատում, բայց չեմ էլ բացառում»:
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների դռնփակ առանձնազրույցը եւ Ահմեդ Դավութօղլուն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են երկկողմ խնդիրներ, այդ թվում արցախյան հակամարտությունը: Նրանք հայտարարել են, որ Աստանայում դեկտեմբերի 1-2-ը նախանշված ԵԱՀԿ գագաթաժողովը հակամարտության կարգավորման հարցում բեկումնային է լինելու:
Իսկ հանդիպումը նախաձեռնող ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հույս էր հայտնել, որ մինչեւ ԵԱՀԿ գագաթաժողովը կողմերը կհամաձայնեց-նեն վիճելի սկզբունքները եւ կստորագրեն ճանապարհային քարտեզ:
Նշենք, որ նույն ժամանակահատվածում, բայց արդեն Բաքվում, այսօր հանդիպել են նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարար-ները: Հանդիպումից հետո Ադրբեջանի ՊՆ Սաֆար Աբիեւը կրկին հայտարարել է, որ եթե ԼՂ հարցում խաղաղ բանակցությունները արդյունք չտան… Ադրբեջանը այլ քայլերի կդիմի:
Հայաստանում արագ արձագանքել են, թե Աբիեւի նմանները պետք է «ուղեղներին մի քիչ զոռ տան», ու փորձեն գոնե փոքր-ինչ կշռադատված հայ-տարարություններ անել: Զայրացել են հատկապես պատերազմի բովով անցած հայ կամավորականները:
«Բոլորն էլ գիտեն, որ մենք պատերազմ չենք ուզում, սակայն բոլորն էլ գիտեն, որ մենք միշտ էլ պատրաստ ենք պատերազմին, ունենք կայացած բանակ, գիտակից սերունդ եւ թող Ադրբեջանը չփորձի բարձրագոչ հայտարարություններով մեզ հետ խոսել: Եթե ձգտում են պատերազմին, թող սկսեն պատերազմը, եւ մենք ամենայն պատասխանատվությամբ մեր բոլոր ազատամարտիկ տղաների անունից հայտարարում ենք, որ նրանք կստանան ի-րենց արժանի հարվածը:
Ի՞նչ է, նրանք մոռացել են, թե ինչպես հետ շպրտվեցին Արցախյան պատերազմի օրերին,- անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը՝ ասել են հայ ազատամարտիկները եւ հավելել,- Էլչիբեյն ասում էր, թե Սեւանա լճում պետք է ոտքերներս լվանանք ու հիմա հարց է առաջա-նում, թե ո՞վ, որտեղ, ինչ արեց: Ո՞ւր են Էլչիբեյի նմանները, որոնք արցախյան պատերազմի ժամանակ նման հիմար հայտարարություն-ներ էին անում: Այդ մարդիկ մտածելով են խոսու՞մ, թե՞… թե ուղղակի ասում են ասելու համար»:
Սակայն Ադրբեջանի նախագահը մոռանալով անցյալը, իր ստորագրած փաստաթղթերը, միջնորդական առաքելությունները, պարբերաբար շարունակում է սպառնալ պատերազմով:
Իր վերջին հոդվածներից մեկում արցախյան խնդրի գիտակ Վլադիմիր Կազիմիրովն անդրադարձել է 1994թ. հրադադարի հաստատման համաձայնագրի ստորագրմանը՝ նշելով, որ արցախահայերից հրադադար խնդրել է հենց Հեյդար Ալիեւը: 1994թ. ապրիլ-մայիսին Բաքուն միայն մտածում էր այն մասին, թե ինչպես կանգնեցնի հայերի առաջընթացը դեպի Քուռ գետ»…
Եվ նոր տարածքների կորուստն ու հայկական կողմի հուժկու հարվածների հնարավորության գիտակցումն է, որ Ադրբեջանին ստիպում է խուսափել նոր ռազմական գործողությունների ծավալումից: Ներկայումս դա առկա ռազմա-տեխնիկական հավասարակշռությունից ոչ պակաս զսպող էֆեկտ ունի:
Պատերազմը չափազանց լուրջ բան է եւ, չնայած Ադրբեջանից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարություններին, այնտեղ, բնականաբար, կան մարդիկ, ովքեր սթափ են գնահատում թե հակամարտության գոտում ռազմական հավասարակշռությունը, թե ռազմական գործողություններ հրահրե-լու դեպքում արտաքին դերակատարների ու ազդեցիկ տերությունների հնարավոր արձագանքը, ինչպես նաեւ՝ իրենց սանձազերծած պատերազմի հե-տեւանքները: Կարծիք կա, որ ռազմական գործողություններ սկսելու եւ կարճ ժամանակահատվածում չհաղթելու դեպքում Ադրբեջանը ոչ միայն կկորցնի Արցախը երբեւէ վերադարձնելու հույսը, այլեւ կզրկվի հարակից ավելի շատ պատմական հայկական տարածքներից:
Ալիեւի ռազմատենչ կեցվածքը ձանձրացրել է եւ՛ ՌԴ-ին, եւ՛ Եվրոպային, եւ՛ ԱՄՆ-ին: Ադրբեջանի նախագահի ելույթները արձագանք են գտել նաեւ ռուսաստանյան զլմ-ներում: «Պրավդա» թերթը բավականին կոշտ, միեւնույն ժամանակ ծաղրական երանգներով է անդրադարձել Ադրբեջանի ռազմա-տենչության հերթական պոռթկումին: Լրագրողներ Սերգեյ Բալմասովն ու Վադիմ Տրուխաչովը տրամաբանություն չեն գտնել Ալիեւի ռազմատենչ ելույթի մեջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդամենը վերջերս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Աստրախանում ստո-րագրվել էր ռազմագերիների ու աճյունների փոխանակման մասին եռակողմ հայտարարությունը: Լրագրողների աչքից չեն վրիպել նաեւ Ա-լիեւ-կրտսերի «ֆանտաստիկ դիտարկումներն այն մասին, թե ներկայիս Հայաստանը բնիկ ադրբեջանական հողերի վրա է ստեղծվել եւ Երեւանի խա-նությունը, Զանգեզուրի մախալը պատմական ադրբեջանական հողերն են… Ալիեւն ակնհայտորեն գլխից բարձր է թռչում: Հայկական պետությու-նը ստեղծվել է մոտ 2 հազարամյակ առաջ եւ իր գոյության ամենածաղկուն շրջանում տարածվել է Կասպից ծովից մինչ Միջերկրականը: Հայաստանն ա-ռաջինն է ընդունել քրիստոնեությունը, ստեղծել է իր գիրը: Այնպես որ, համարել հայկական հողերն ադրբեջանական՝ ամենաքիչը ոչ կոռեկտ է»,- գրել է թերթը եւ հավելել, որ «Բաքուն պետք է հիշի, որ թե՛ Բրյուսելը, թե՛ Վաշինգտոնը չեն տրամադրի նրան նույնիսկ այն նվազա-գույն օժանդակությունը, որը ստացել է Վրաստանը 2008թ…. Ինչպես հայտնի է, Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաբազաներ, ու ինչպես եւ Հարավային Օսեթիայի պարագայում, Մոսկվան անմասնակից չի մնա իր դաշնակցի վրա հարձակման դեպքու-մ»:
Ռուսական մեկ այլ՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթում գերմանացի հայտնի քաղաքագետ, արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի Բերտոլդ Բայցի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռարն ասել է. «Ռազմական սցենարը բացարձակապես անընդունելի է… Եթե Կոսովոն չլիներ, կարելի էր խոսել Ադրբեջանի՝ իրավացի լինելու մասին: Բայց Կոսովոյի նախադեպով Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը պահանջելու օրի-նաչափ հիմնավորում ստացավ… Միակ ելք եմ համարում Ղարաբաղին ինքնիշխանության տրամադրումը, եթե ոչ հիմա, ապա՝ ապագայում»,- ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ միջազգային հանրությունը Եվրոպայի տարածքում նոր պետություն ստեղծելու ցանկություն չունի, բայց «երկրների ծագումն ու վերացումը կենդանի գործընթաց է ու դրանում կարելի է հեշտությամբ համոզվել, եթե նայենք վերջին 100 տարվա քար-տեզին, էլ չեմ ասում ավելի վաղ շրջանի մասին»:
ՌԴ պետդումայի պատգամավոր, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Տատյանա Վոլոժինսկայայի կարծիքով՝ «հայ-ռուսական համագործակցությունը գենետիկ հենքի վրա է, բայց անգամ այսպիսի փոխկապակցվածության դեպքում մեր հարաբերություննե-րի հեռանկարում առկա են նաեւ բարդ խնդիրներ, որոնք լուծման կարիք են զգում: Եվ առաջին հերթին դա ԼՂ հիմնախնդիրն է… ՌԴ-ն ամենաակտիվ դերակատարումն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որը միտված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»: Նա կարեւորել է, որ ԼՂՀ -խորհրդարանական ընտրություններն անցել են ամենաբարձր մակարդակով եւ համապատասխանել են եվրոպական չափանիշներին. «Եվ որեւէ կապ չունի, թե այդ երկիրը շատ փոքր է, քանի որ մարդիկ պատրաստ են ապրել ինքնուրույն ու անկախ եւ պատրաստ են նաեւ փնտրել սեփական ճանապարհը դեպի հե-տագա զարգացում՝ հնարավոր չէ անընդհատ այդ տարածաշրջանը ենթարկել պատերազմական գործողությունների»,- ասել է նա: Տ. Վոլոժինսկայան համա-ձայն չէ իր գործընկեր Կոնստանտին Զատուլինի այն կարծիքին, թե՝ «խնդրի վերջնական լուծումը տեղավորվում է հետեւյալի մեջ՝ Ղարաբաղի անկախություն եւ դրան հարակից շրջանների վերադարձ, որոնք այսօր գտնվում են ԼՂ ԶՈւ-ի վերահսկողության տակ», նա որեւ կերպ չի մեկնաբա-նել Կ. Զատուլինի խոսքերը, բայց համոզված է, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղավորվի բացառապես ԵԱՀԿ ՄԽ-ի մակարդակում եւ երկրների ղեկավարները միայն այդ ֆորմատի շրջանակում պետք է համաձայնության գան»:
ՌԴ պետդումայի մեկ այլ պատգամավոր Իգոր Չեռնիշենկոն էլ հայտնել է, որ «Աստանայի հետ կապված սպասումները դժվար արդարանան՝ խնդիրը դո-փում է տեղում»: Հայտնել է նաեւ, որ 2011թ. ապրիլին Յարոսլավլում կայանալիք հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվելու է «Ղարաբաղյան հակամարտության կագավորման խնդիրը, բայց ինչ-որ լուրջ ակնկալիքներ չկան, ԼՂ-ի հիմնախնդրի շուրջ ձեւավորված իրավիճակն այնքան բարդ է, որ, կես տարվա ընթացքում կարող են բազմապիսի տեղաշարժեր արձանագրվել, ինչն էլ քննարկման առարկա է հարկավոր դարձնել»,- նշել է նա:
Կարծես սպառվում է նաեւ միջնորդների համբերությունը, Եվրոպայում արդեն լուրջ չեն վերաբերվում ադրբեջանական աղմուկ-աղաղակներին, ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը մի քանի անգամ զգուշացրել է Բաքվին՝ պարտավորությունները խախտելու առումով, իսկ վերջերս էլ ԱՄՆ նախագահ Բ. Օ-բաման հայտնեց, թե Ադրբեջանի նախագահը խախտել է իրենց հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ չի կարող ժո-ղովրդավարական երկիր համարվել՝ նկատի ունենալով Ադրբեջանի խորհրդարանի ընտրությունները… Ադրբեջանական «Ազադլըգ» պարբերականը զայրացած հայտարարել է, թե արեւմտյան «դիտորդական առաքելությունը կաշառվել է…»: Թյուրքական պետությունների Խորհրդարանական Վեհաժողովի դի-տորդական առաքելությունը (TurkPA – Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի եւ Ղրղզստանի իրավիճակային նախագիծը, կենտրոնակայանը՝ Ստամ-բուլ) հայտարարել է, որ նոյեմբերի 7-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները «ամբողջությամբ համապատասխանում են միջազգային ստանդարտներին՝ ի հակադրություն ընտրություններին հետեւած միջազգային դիտորդների այն հայտարարությանը, թե «Ադր-բեջանում անցկացված ընտրությունները չեն համապատասխանում համաշխարհային չափանիշներին»»: Դիտորդական առաքելության մամուլի կոն-ֆերանսում ընդգծվել է, որ «Անկարան մշտապես աջակցել է Բաքվին եւ Թուրքիայում Ադրբեջանին դեմ յուրաքանչյուր ոք համարվում է Ադրբեջա-նի եւ Թուրքիայի թշնամին»…
Իսկ Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե գալու է մի օր, որ «Ադրբեջանը ազատագրելու է Քարվաճառը, Լաչինը, Շուշին…», այլեւս ծիծաղ են առաջացնում, եւ շատերի կարծիքով «Ալիեւի մոտ ուղեղի մթագնումներ է նկատվում կամ ինչ-որ հոգեկան խանգարումներ: Ինչպե՞ս -հասկացնենք այդ մարդուն, որ միայն արձան գրկելով ու այս կամ այն երկիր գնալով խնդիր չես լուծի, միջազգային հանրության աչքին էլ թոզ չես փչի»:
Արցախյան հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնային եւ կարեւորագույն հարց է, եւ մենք պետք է համախմբենք մեր բոլոր ուժե-րը, որ ցանկացած ճանապարհով լուծենք այդ հարցը: Իհարկե, շատ լավ կլիներ այն խաղաղ ձեւով լուծվեր՝ առանց պատերազմի, բայց դա դեռ հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը այլ խնդիր ունի լուծելու, ինչը համաթուրանական ծրագրերից ոչնչով չի տարբերվում եւ հայակործան նպատակներ է հե-տապնդում…
Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում հայ զինվորների առջեւ ելույթ է ունեցել. «Մեր ունեցածն ամբողջովին բավարար է, որպեսզի այսօր էլ կարողանանք պատվով կատարել մեր առջեւ դրված ամենակարեւոր խնդիրը: Ես վստահ եմ, որ եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1992-94թթ., այլեւ վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է… Որեւէ մեկը չպետք է կասկածի ձեր վճռականության վրա, ինչպես ես չեմ կասկածում, որովհետեւ շարունակվում են սադրանքները, կրակոցները, զոհվում են մար-դիկ, եւ ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը: Ուրեմն պետք է զգոն լինենք, ուրեմն մեր զորա-վարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրավիճակին, պետք է զգուշացում լինեն ուրիշների համար, իսկ մեզ համար՝ դառ-նան կյանքի նորմ: Այդ զորավարժությունների ընթացքում սպաները պետք է ցուցադրեն իրենց գիտելիքները, զինվորները՝ իրենց կարո-ղությունները, հրամանատարությունը պետք է մշտապես կատարելագործի իր հմտությունները: Սա՛ է մեր ճանապարհը, մենք այլ ճանապարհ չունենք»:
ՀՀ նախագահը նաեւ նշել է, թե հրապարակավ ասում ենք՝ այո՛, պատրաստ ենք գնալու փոխզիջումների, մենք պատրաստ ենք գնալու խնդրի լուծմա-նը, եթե կորոշվի ԼՂՀ վերջնական կարգավիճակը, այսինքն՝ ԼՂ-ի բնակչության անվտանգության խնդիրը, բայց Ադրբեջանի ղեկավարությունը իր ժողովրդին պատրաստում է պատերազմի, մենք ընդհակառակը՝ մեր ժողովրդին պատրաստում ենք խաղաղության, բացատրում ենք խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու կարեւորությունը. «Մենք ձեռք ենք բերելու ժամանակակից միջոցներ, ինչպիսին հիմա էլ ունենք, ունենալու ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնայել մեզ համար ամենից թանկագինը՝ մեր զինվորների եւ սպաների կյանքը… Ամեն օր խոսում են պա-տերազմի մասին, ամեն օր հոխորտում են, փորձում մեզ վախեցնել: Բայց մենք անցել ենք այդ ճանապարհը: Այստեղ ներկա իմ մարտական ըն-կերները, ավագ տարիքի սպաները հիշում են, թե ինչպես 1992թ. սկզբներին Ադրբեջանում ով ծույլ չէր՝ խոսում էր այն մասին, թե երբ է թեյ խմելու Ստեփանակերտում կամ Շուշիում: Շատ-շատերի երազը մնաց իրենց ներսում եւ իրենց հետ տարան այն աշխարհ: Այն ժամանակ էլ էր նրանց թվում, թե շատ ուժեղ են, թե կարող են խնդիր լուծել, այն էլ՝ կարճ ժամանակում: Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժա-մանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանել մեր հայրենիքը: Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործա-նարար եւ վերջինը»:
Նկատի ունենանք՝ երբ ՀՀ նախագահը վերջերս Մոսկվայում էր, վերջնականապես շեշտեց. «Հայոց բանակը թրծվել է պատերազմի բոհում: Մենք բռնություն եւ պատերազմ չենք հրահրել, սակայն ստիպված ենք եղել պաշտպանել մեր օջախը: Հենց դա է անհավասար ճակատամարտում հաղթանակի հասնելու հիմնական պատճառը: Իր օջախը, տունը, ծնողներին, ընտանիքը, զավակներին պաշտպանող ժողովուրդն անպարտելի է: Աստված վկա է՝ հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում, եւ այժմ էլ մենք նախահարձակ չենք լինելու, բայցեւ մենք չենք անտեսի մեզ նետված մարտահրավերը: Մենք միշտ ամուր ենք եղել մեր հողի վրա, ամուր ենք այսօր, շատ ավելի ամուր ենք լինելու ապագայում»…
Կարծես կրկին այժմեական է դառնում Հայ Արիական Միաբանության այն կոչը, որը հայ-արիներն արել էին վաղուց՝ որպես ազգայնական քաղաքա-կան ուժ, ճանաչելով ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը, վերահաստատելով 1988թ. եւ 1989թ. Արցախի եւ Հայաստանի խորհրդարանների համապատասխան ո-րոշումները վերամիավորման մասին: ՀԱՄ-ը կոչ էր արել ՀՀ քաղաքական ուժերին՝ կա՛մ առանձին կա՛մ խմբավորված ճանաչել վերամիավորման փաստը՝ դրանով նախապատրաստել միջազգային հանրությանը, միաժամանակ հեշտացնելով ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների գործը՝ այդ փաստը պե-տականորեն արձանագրելու առումով:
Ավելին՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը Հայաստանի ու Սփյուռքի հասարակական-քաղաքական, հոգեւոր-մշակութային եւ այլ կառույցների ա-ռաջարկել էր, որ եթե պահը հարմար չեն գտնում վերամիավորման հայտարարության համար, ապա գոնե կարող են որպես ազգային կառույցներ ճա-նաչել ԼՂՀ անկախությունը: Ու երբ համահայկական միջավայրում հավասարապես արծարծվի ՀՀ-ԼՂՀ վերամիավորման եւ ԼՂՀ անկախության ճա-նաչման հանգամանքը, ապա դա ուղղակիորեն իր ազդեցությունը կունենա միջազգային ասպարեզում՝ երկու հայկական պետությունների իշ-խանությունների արագ դիրքորոշման եւ վճռական քայլեր անելու տեսակետից:
Հայկ Թորգոմյան
* * *
Ազգին պատերազմին նախապատրաստելը ավելի քան արդիական է
Հայ Արիական Միաբանությունը հետեւելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի ու Արցախի, Հայոց պատմության ու տարածքների նկատմամբ վերջին ժամանակներս պարբերաբար արվող հայտարարություններին եւ տեսակետներին, հանգել է այն եզրակացության, որ հայութ-յունը գործ ունի արհեստականորեն ստեղծված Ադրբեջան պետության հիվանդ երեւակայությամբ ու անգետ մի ղեկավարի հետ, ով կարող է նաեւ իր ան-ճար ու անխելք վիճակից պատերազմ հրահրել:
ժողովուրդն ասում է՝ «հաչան շունը կծան չի լինում», բայց մենք գիտենք նաեւ, որ «կատաղած շան կծածը վտանգավոր ու վարակիչ է»…
Հաշվի առնելով Ադրբեջան կոչված արհեստական պետության (1918թ. բոլշեւիկա-հուդամասոնական ծրագրերով ստեղծված) անմեղսունակ նախագահի հետզ-հետե վատացող վիճակը՝ ՀՀ իշխանություններին եւ համայն հայությանը կոչ ենք հղում՝ ամեն դեպքում պատրաստ լինել պատերազմի ու տրամադրվել հաղթական եւ վերջնական ճակատամարտի: Այս առումով գովելի է, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է հրապարակավ արտահայտվել Ադրբե-ջանի կողմից պատերազմի սանձազերծման դեպքում «վերջնական ու կործանարար հարվածի մասին»:
Հայ Արիական Միաբանությունը ՀՀ եւ ԼՂՀ նախագահներին կոչ է անում ապահովել հայկական զինված ուժերի ամենօրյա վերազինումն ու վե-րապատրաստումը եւ պաշտոնական Բաքվի կողմից պատերազմական գործողությունների սկսման տեղեկությունն առնելուց հետո այլեւս առանց սպա-սելու նախահարձակ լինել եւ պատմության դասերը կրտսեր Ալիեւին տալ հենց Բաքվում…
Եվ քանի որ այդ դեպքում չեն բացառվում Թուրքիայի ու Վրաստանի ռազմա-քաղաքական ու տնտեսական միջամտությունները, ապա Հայաստանը պետք է իր ռազմավարական գործընկեր երկրների հետ (հատկապես ԱՊՀ շրջանակներում) քննարկի ոչ միայն Բաքվին, այլեւ՝ Անկարային ու Թբիլիսիին սանձելու հեռանկարները:
Այս ծավալումները կարող են մեր կամքից անկախ լինել, ուստի ազգին նախապատրաստելը եւ համապատասխան քարոզչությունը կազմակերպելը ավե-լի քան արդիական է:
Հայտարարություն
Հայ Արիական Միաբանության
22.11.2010թ.
«Լուսանցք» թիվ 40, 41 (171, 172), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում