Մենք ծայրահեղական ենք մեր թշնամիների՛ նկատմամբ
Հարցազրույց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ
- Պրն. Ավետիսյան, ժամանակ առ ժամանակ ընդվզումներ են լինում ցեղակրոնության դեմ: Ո՞րն է պատճառը կամ նպատակը:
Վերջերս կրկին աշխուժանում են հականժդեհյան դրսեւորումները՝ կապված ցեղակրոնության ազգայնական գաղափարադրույթների տարաբնույթ մեկնաբանումների հետ: Իհարկե, դրանք ինչ-որ նպատակներով են արվում, համատարած բնույթ չունեն, բայց մերթընդմերթ երեւակվում են:
Մեր զրուցակիցը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն է, ում ղեկավարած կառույցը 1990-ականներից դավանում է մեծագույն հայորդի Գարեգին Նժդեհի (Տեր-Հարությունյան) ցեղակրոն ուսմունքը ու նաեւ դրա հիմամբ վերականգնում է հայ-արիական գաղափարաբանությունը:
- Ձեր հարցն արդեն իսկ երկու պարզաբանման երանգ է պարունակում եւ ինքնին այդպես էլ կա: Նախ այո՛, նժդեհյան ցեղակրոնությանը հար-ված հասցնելու փորձի համար (միայն՝ փորձի, որովհետեւ ավելին անելն անհնար է) միշտ որոշակի պատճառ է պետք, եւ այդ պատճառը արդեն կա՝ ՀՀ նախագահի մակարդակով ազգային արտաքին քաղաքականության եւ պատմական հիշողության դրականորեն զարմանալի դրսեւորումների ականատեսն ենք լինում երկար ժամանակ: Իսկ այս հանգամանքը չէր կարող անտեսանելի լինել մեր ներքին եւ արտաքին թշնամիների համար եւ հիստե-րիկ հակացեղակրոններն ու արդեն զզվանք առաջացնող «հայ» այլասերները գործի անցան նորից: Իհարկե, ազգային գաղափարներին ու գաղափա-րախոսությանը հարվածելու համար միշտ էլ պատճառներ գտնվում են ծախու լամուկների համար, սակայն, վստահ եմ, ներկայիս հոխորտանքները կապված են հենց նախագահ Սերժ Սարգսյանի՝ հատկապես Ադրբեջանի հանդեպ որդեգրած, ես կասեի, առողջ եւ պատասխանատու ազգայնական կեցվածքի հետ:
- Ձեր ասածից կարող եմ ենթադրել, որ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ արտաքին հրահանգով արտահայտվեց ու դա ներքին հրահա՞նգ ծառայեց… Եվ, առավելապես, ՀՀ 3-րդ նախագահի՞ դեմ: -
Մեր թշնամիները գիտեն, որ նախկին նախագահի նոր պաշտոնավարման դեպքում անկասկած արագ փոխզիջումների, ավելին՝ նաեւ միակողմանի զիջումների կհասնեն… Իսկ ցեղակրությունը ռասիզմ որակելը ՀՀ 1-ին նախագահի համար նորություն չէ, այս մարդը ազգային վե-րելքի տարիներին անգամ հայտարարեց, թե «ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է»: Իսկ ազգային գաղափարախոսութ-յունը ոչ միայն նաեւ «քաղաքական կատեգորիա» է, այլեւ՝ կացութաձեւային, լեզվա-մշակութային, հոգեւոր, կրթական եւ այլ «կատեգորիաներ» է…… Ինչեւ, անցնենք հաջորդ երանգին, որը կար նախորդ հարցի մեջ: Նժդեհյան ցեղակրոնությանը հարված հասցնելու փորձը նաեւ որոշակի նպատակ ունի: Այո, այսօր այդ նպատակը հակահայ արտաքին գերուժերի ուշադրությունը ՀՀ իշխանությունների վրա կենտրոնացնելն է (ամեն գնով իշխանափոխության նպատակ կա, չէ՞), իսկ դա պետք է անել «ֆաշիստա-նացիստական» փորձված պիտակով: Սիոնա-մասոնական փորձի մասին է խոսքը: Մի անգամ դա արվեց՝ Իսրայելի դրոշներով «ազգային» հանրահավաքում, ինչն ավարտվեց ողբերգական դեպքերով, որն այսօր անվանում ենք «մար-տիմեկյան»: Իսկ հիմա նպատակը վերստին ցեղակրոնության եւ ռասիզմի նույնացումն է:
- Կան մարդիկ, ովքեր ներկայանում են որպես քաղաքական գործիչ կամ պատմաբան եւ հայտնում են, որ իրենք էլ պարզ չեն հասկանում ցեղակրո-նության որոշ դրույթներ:
– Չգիտեմ՝ պարզ չեն հասկանում, թե առհասարակ, բայց ազգային գաղափարախոսությունը հասկանալու, առավել եւս ընկալելու համար ոչ թե պետք է քաղաքական գործիչ, պատմաբան կամ մաթեմատիկոս լինել, այլ ընդամենը հայ՝ հայ մարդ: Ես չգիտեմ՝ ձեր նշած քաղաքական գործիչն ու պատ-մաբանը որեւէ մասնագիտական լուրջ գործ արել են, թե ոչ, բայց նրանց չհասկանալը իրենց…չհասկանալու մեջ է… Իսկ ցեղակրոնության «մասնագետներից» կամ «հակամասնագետներից» ով երբ անելիք չի ունենում ու ազգի գլխին քարոզ կարդալու հիվանդագին մոլուցքին է տրվում՝ էշ-էշ խոսում է նժդեհյան ազգային ուսմունքի մասին, իր ցնդաբանությունները որպես «մարգարեություն» ներկայացնում հանրությանը: Դրանք հիմնականում խոսում են կա՛մ առանց մեկ տող անգամ կարդացած լինելով ցեղակրոն ուսմունքից, կա՛մ մի քանի սերտած տողեր մեջբերելով՝ խելապակաս դատողություններ են անում՝ փորձելով փնովել այդ կուռ ազգակերտ համահայկական գաղա
փարախոսությունը: Իհարկե, քստմնելիորեն փնովելով, միաժամանակ սիրաշահող քայլեր են անում դեպի միջազգային «վատ մամաների տղաները», հասկանալի է, ինչ-ինչ ակնկալիքներով: Այս լամուկների «արշավին» հաճախ նպաստում են նժդեհյան ցեղակրոնության ջատագովները, բայց ոչ դրա իմացությամբ փայլողները, ովքեր նույնպես կցկտուր մեջբերումներ անելով՝ կամա, թե ակամա վայրահաչության տեղիք են տալիս: Մի ցեղակրոնության ջատագով կարծում է, թե «արտագաղթը հայերիս ցեղի տարածական բնույթն է», մեկ այլը՝ թե «ցեղակրոնությունը քրիստոնեական կրոնի մարտական տեսակն է», մյուսը թե՝ «մենք ցեղամոլ պիտի լինենք, որ գոյատեւենք» եւ այլն: Հակացեղակրոններն էլ բարբաջում են, թե՝ «Նժդեհի գաղափարախոսությունը պրիմիտիվ գաղափարախոսություն է», «ցեղակրոնությունը ֆաշիզմ է ու նացիզմ» կամ «ՀՀԿ-ականները սաունաներում են «ցեղում» ժողովրդին» (թե Նժդե՞հն ինչ կապ ունի ՀՀԿ-ի կամ որեւէ այլ քաղաքական ուժի հետ) եւ այլ ախմախություններ:

- Բայց գուցե որոշակի տրամաբանություն կա իրենց ցեղակրոն համարող ոմանց կեցակարգի ու ցեղակրոնության սկզբունքների անհամատե-ղելիության առումով:
- Վստահաբար կա, բայց դա ի՞նչ կապ ունի բուն գաղափարախոսության եւ գաղափարախոսի հետ: Երբ ՀՀ-ում արեւմտյան ժողովրդավարությունը հաստատվեց, եւ ազգն ու հայրենիքը թալանի աղբյուրներ դարձան, ոչ մի լուրջ ազգայնական չաղաղակեց, թե «ես ամերիկյան ժողովրդավարութ-յան ու դրա հիմնադրի մերը…» կամ ասենք՝ «թող կորչեն Ֆրանսիան, Գերմանիան, Անգլիան…»:… Շա՜տ պարզ արտահայտվեցինք, որ արցախյան պայքարի ալիքի վրա իշխանության եկածները ծախեցին ազգային սկզբունքները եւ ծախվեցին օտա-րին՝ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը վերածելով թալանի «օբյեկտի»: Ի՞նչ կապ ունի 1800-ականների կերտած «ժողովրդավարությու-նը» եւ դրա «կնքահայր» ԱՄՆ-ն: Երբ Հայաստանը խորհրդային էր, էլի ալան-թալանը կար, պարզ է, որ ԽՍՀՄ-ի հռչակած ընկերվարական (նույնիսկ՝ համայնավարական) տեսությունը չէր մեղավորը… Ասելիքս այն է, որ մեղավորը գաղափարախոսությունները չեն (իհարկե՝ խոսքը հակազգա-յին կամ անբարո-հակամարդկային գաղափարախոսության մասին չէ), այլ՝ գաղափարակիրներն են: Եվ Նժդեհի գաղափարախոսության դեպքում ին-չու՞ պիտի մեղավորը լինի Նժդեհը կամ իր ուսմունքը, եթե դավանողների մեջ կան սին ու անպատասխանատու հետեւորդներ: Նրանք, ովքեր փորձում են փնովել Նժդեհին ու նրա գաղափարները, հայ մեծ զորավարի, իմաստասերի ու գաղափարախոսի եղունգի տակի կեղտն անգամ չարժեն ու նրա պայքարի, ապրած կյանքի հետքերի ստվերի հետ անգամ համեմատելի ոչինչ չունեն… Ողորմելին էլ է ձգտում երեւակվել, թեկուզ ազգի մեծերին հարվածելու գնով…
- Ի՞նչ է, եթե ներկայի հետ խնդիր կա, ապա անցյալը վատաբանելու կարիք չկա՞…
– Երբ խոսքը ազգային հիմնարար ու անբեկանելի սկզբունքներին է վերաբերում, ապա մեր անցյալը չարժե պախարակել ներկայիս մի փոր հացի համար, քանզի դա նաեւ ապագայի կորստին է հանգեցնում՝ իսպառ զրկելով նաեւ այդ մի կտոր հացից: Սակայն, սա չի նշանակում, որ անցյա-լի սխալները չպետք է վերհանվեն: Միանշանա՛կ պետք է վերհանվեն, վերլուծվեն ու շտկվեն: Մեր պատմությունը, ցավոք, լի է նաեւ օտարի ասպատա-կություններով ու խեղաթյուրումներով, եւ սրանք ուղղելը միշտ էլ արդիական է ու անհրաժեշտ: Երբ մեզ՝ ազգայնականներիս, նորանկախ երկրում ի սկզբանե ծայրահեղականներ էին կոչում, սկզբում վրդովվում, նյարդայնանում ու անմի-ջապես հակահարվածի էինք նետվում: Հետո հասկացանք, որ սա էլ են սարքում, թե իբր տեսե՜ք, անհանդուրժող են հայ ազգայնականները եւ քննա-դատությունը չեն ընդունում: Բայց ոչ թե քննադատում, այլ՝ «քննաքաքում» էին, այս բառը գործածում եմ ներկայիս մտավորականության մեծ մասին բնորոշող «ստամտավորական», «մոտավորական» կամ «մտաոռական» արդի տերմինների օրինակով: Իսկ հիմա շատ հանգիստ ենք վերաբերվում ոմանց տխմար վերլուծություններին կամ պիտակավորումներին: Վստահ եմ՝ մեծն հայի՝ Նժդեհի հոգին էլ վերեւից՝ իր երկնային կյանքից թքած ունի այդ տխմարների տեսակետների վրա:
- Եթե Նժդեհն ու իր ցեղակրոն ուսմունքը նույնիսկ ծայրահեղ են բնորոշվում, ապա դա տվյալ ժամանակի պահանջը չէ՞ր:
– Պարզ է, որ ամեն մի ժամանակաշրջան ինչ-որ բան թելադրում է: Սակայն դա չի նշանակում, որ ամեն մի թելադրանքով պետք է ազգն իր դեմքը փոխի եւ հաճոյանա սրան-նրան: Բարոյականության տեսանկյունից սա այլ ձեւակերպում կպահանջեր, որի համար էլ Նժդեհն ասում է՝ «անբա-րոյականանում են անմարտունակ ազգերը»… Այդպես արեցինք, որ հիմա ստրուկ կամ կիսաստրուկ կարգավիճակով պետություն ունենք: Նախ՝ այս
դեպ-քում արդեն իսկ թելադրող ազգ չկա, նշանակում է գերիշխում է ժողովուրդը՝ մի այլակերպվող-փոխակերպվող զանգված, որի համար հենց «կե-ցությունն է որոշում գիտակցությունը»… Իսկ երբ կեցությունն է որոշում, ուրեմն բանականությունն իր տեղը զիջել է անասնակա-նությանը, եւ դրա վերջը սպանդանոցն է… Այնպես որ, Նժդեհն ապրել է իր ազգային կերպով, անհնազանդ թշնամիներին, «գիտակցությունն է որոշում կեցությունը» սկզբունքով, որքան էլ դա դժվար ու դաժան է եղել: Նա հակադրվել է ապազգային բոլոր երեւույթներին, ու ստեղծածն էլ մինչեւ ուղնուծուծը ազգային, հայկական համուհոտով ուսմունք է: Հիմա տասնամյակներ անց նույն վիճակն է՝ ապազգայինները մեզ ծայրահեղականներ են կոչում, որպես-զի իրենց օտար տերերի շահութաբեր սիրուն (իմա՝ քսակներին) արժանանան: Իսկ ես կասեմ հակառակը. նրանք, ովքեր փորձում են ազգին հե-ռու պահել իր արմատներից, հայրենիքից, հավատից ու արժեհամակարգից, նրանք են ծայրահեղականները, որ սեփական բարեկեցության համար ազգն էլ կծախեն, հայրենիքն էլ, իրենց էլ, իրենց… արդեն պարզ է: Իսկ եթե մենք ծայրահեղականներ ենք, ապա միայն մեր թշնամիների հանդեպ, կլինեն դրանք ներքին թե արտաքին, ովքեր դեմ են հայի գո-յությանն ու զորացմանը, Հայաստանի բնական սահմանների վերականգնմանը, Հայ Աստվածների վերադարձին… Մենք այդ թշնամիների-դավաճաննե-րի նկատմամբ ոչ միայն ծայրահեղական ենք, այլ՝ արնախումական… Գալիս են հայի վերազարթոնքի եւ վերահաստատման ժամանակները, սա բնական-տիեզերական անկասելի շրջափուլ է, եւ մեր երկրի նախագահները, պատասխանատուները այլեւս պիտի այս տեսանկյունից հանդես գան:

- Ազգային քաղաքականությունն ու գաղափարախոսությունը մեզանում հատկապես համահունչ են դառնում նախընտրական ժամանակաշրջաննե-րում: Իսկ գուցե Ձեր վերոնշյալ պատճառ-նպատակից բացի այլ հանգամանք էլ կա:
- Եթե այդ հանգամանքն ընտրական գործընթացի մասին է, ապա դա նույնպես տեղավորվում է արդեն նշածս իշխանափոխության համապատկերում: Չնա-յած առաջիկայում չկա նախընտրական հերթական գործընթաց, բայց քաղաքական ուժերը արդեն պատրաստվում են, ոմանք էլ (ամեն գնով իշխանափոխութ-յան մոլուցքով) ձգտում են «արտահերթ» իրավիճակների: Այո, ճիշտ դիտարկում արեցիք, ազգային գաղափարների մասին լսում ենք համապետա-կան ընտրություններից մի կարճ ժամանակ առաջ, նաեւ ընտրական քարոզարշավում եւ այդուհետ այդ գաղափարները տարիներով կորչում են ազգա-յին բարեփոխումներ խոստացած ու արդեն պետական պաշտոնյաներ դարձած անձանց բառապաշարից ու մտածողական համակարգից:
- Իսկ ազգայնականները այս անգամ կմասնակցե՞ն Ձեր նշած համապետական ընտրություններին, թե էլի չեզոքություն կպահպանեն:
- Մասնակցության մեկ հաջողված փորձ եղավ 2003թ. ԱԺ ընտրություններին՝ Հայ Արիական Բռունցքի դաշինքով, երբ հայ ազգայնականները միավորված (6-7 կազմակերպություն եւ բազում անհատներ) մասնակցեցին ու հետաքրքիր քարոզարշավ անցկացրեցին, հատկապես հեռուստատե-սությամբ եւ ռադիոյով: Բայց մեր հավաքած ձայները միանշանակ կեղծվեցին, այնքան բացահայտ, որ նույնիսկ մեր որոշ ԱԺ թեկնածուների բնակության վայրի ընտրատեղամասերում 0 ցուցանիշ արձանագրվեց, այսինքն՝ ստացվում էր նույնիսկ այդ մարդիկ իրենք իրենց «ձայն չէին տվել»… Երբ բողոքարկում էինք, անգամ ընտրատեղամասերի պատասխանատուները հասկանում էին, որ ասելիք չունեն, բացի կմկմալուց կամ մկկալուց: Դրանից հետո ՀԱՄ-ը նախաձեռնեց ՀՀ նախագահի ընտրությանը ազգայնական միացյալ թեկնածուով հանդես գալու ծրագիր, որպես-զի առավել բարձր մակարդակով հայ ազգայնական գաղափարների քարոզն արվեր: Գրեթե ամեն բան նախապատրաստված էր, նույնիսկ միացյալ նախընտրա-կան գրասենյակ էր բացված, սակայն պարզվեց, որ ազգայնականության անվան տակ հանդես եկողներից բոլորը չէ որ ազգայնականներ են իրապես, ընդ-հուպ այն հիմնական թեկնածուն, ում որոշել էր պաշտպանել նաեւ ՀԱՄ կառույցը: Ցավոք, մարդկանց հաճախ միայն գործի մեջ է հաջողվում հիմնովին ճանաչել: Իսկ թե առաջիկա որեւէ ընտրության Հայ արիական միաբանությունը (ՀԱՄ) կամ Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) կմասնակցեն թե ոչ, արդեն իսկ որոշվում է, եւ մոտակա ամենահարմար պահի դա կհայտարարվի: Չի բացառվում ոչ ազգայնական թիմով պայքարելու եւ ոչ էլ որեւէ քաղաքական ուժի սատարելու տարբերակը: Իհարկե, եւ՛ խորհրդարանական եւ՛ արտախորհրդարանական ուժերն արդեն իսկ սկսել են նախաքարոզարշավը, բայց մենք դեռ քննարկումների մեջ ենք ու նաեւ հետեւում ենք իրավիճակին:
Հարցազրույցը՝ Նարե Մշեցյանի «Լուսանցք» թիվ 41 (172), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում