Ի հեճուկս Ադրբեջանի` Ռ. Մանգասարյանի լուսանկարները միջոցառման սկզբից մինչեւ վերջ մշտապես եղել են իրենց տեղում:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում ընթացող «Եվրոպայի ու Ասիայի լրատվամիջոցների ֆորում»-ի շրջանակներում ռուսական ,,РИА Нововсти,, գործակալությունը կազմակերպել է ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի (հետխորհրդային ողջ տարածքի) լուսանկարիչների ցու-ցահանդես: «Լուսագրություն» (Светопись) խորագրով ցուցահանդեսում ամենամեծ ցուցադրություններից մեկը նվիրված է եղել տաղանդավոր հայ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի անկրկնելի գործերին:
Միջոցառման 2-րդ օրը, ցուցահանդեսի բացումից մի քանի ժամ անց, միջոցառման մասնակից հայ պատվիրակներն արձանագրել են, որ Ռուբեն Մանգասարյանի վերը նշված 2 լուսանկարների մակագրությունները բավականին կոպիտ ձեւով պատռված են: Հայ պատվիրակների վրդովմունքին ի պատաս-խան, միջոցառման կազմակերպիչները, խոստացել են վերականգնել մակագրությունները` «Հայաստան» տեղանունը փոխարինելով «Ղարաբաղ»-ով:
Քիչ անց մակագրությունները վերականգնված է եղել` միջոցառման կազմակերպիչների հետ համաձայնեցրած մակագրությամբ, եւ մինչեւ միջո-ցառման ավարտը Ռ. Մանգասարյանի հավաքածուն ամբողջությամբ ներկայացված էր մասնակիցների դատին: Հայ լուսանկարչի գործերի շուրջ ծավալված զարգացումները մեծ հետաքրքրություն են առաջացրել մասնակիցների շրջանում:
Ի դեպ, ադրբեջանցի պատվիրակները բավականին նյարդայնացած են եղել, անընդհատ փորձեր են ձեռնարկել նկարները դուրս բերել ցուցադրութ-յունից, անգամ կանչել են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանին, սակայն այդ ամենը որեւէ արդյունք չի տվել: Չնայած դրան, ադրբեջանական լրատվա-միջոցները կեղծ տեղեկություններ են տարածել, թե իբր լուսանկարները հանվել են ցուցադրությունից, իսկ կազմակերպիչները ներո-ղություն են խնդրել: Ըստ որում` ադրբեջանական զլմ-ները Ռուբեն Մանգասարյանին ներկայացրել են որպես Ռուբեն Բաղդասարյան:
Ցուցահանդեսի կազմակերպիչները տեղում հավաստիացրել են, որ ադրբեջանական հաղորդագրություններում բոլոր երեք փաստերն իրականութ-յանը չեն համապատասխանում. Լուսանկարների հեղինակը նշված Բաղադասարյանը չէ, դրանք ցուցադրությունից չեն հանվել, իսկ ներողութ-յուն որեւէ մեկը չի խնդրել: Հավելենք, որ նշված լուսանկարները միջոցառման սկզբից մինչեւ վերջ մշտապես եղել են իրենց տեղում:
ԱՊՀ գագաթաժողովում
Մոսկվայում կայացած ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում քննարկվելու է կառույցի շրջանակներում ազատ առեւտրի ու ռազմական համագործակցության հնարավորությունները:
Գագաթաժողովի օրակարգում եղել է ԱՊՀ տարածքում ազատ առեւտրային գոտու ստեղծման, միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց, ինչպես նաեւ մինչ 2015թ. ռազմական համագործակցության մասին պայմանագրերի նախագծերը:
Բացի այդ, ԱՊՀ ղեկավարները որոշելու են, թե որ երկիրն է ստանձնելու կառույցի նախագահությունը 2011թ.-ին: Նշենք, ԱՊՀ գագաթաժողո-վին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ Կրեմլի տարածած մամլո հաղորդագրության, առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու տնտեսական համագործակցության զարգացման հեռան-կարներին: Հաղորդագրության մեջ նշվում է, թե ազատ առեւտրային գոտու ստեղծման նախագիծը խթան կհանդիսանա ԱՊՀ տարածքում առևտրի ազատականաց-ման համար: Բացի այդ, նախատեսված է մինչ 2015թ. ռազմական համագործակցության հայեցակարգի քննարկումն ու 2011-2015թթ. համար սահմանա-յին քաղաքականության ռազմավարության իրականցման միջոցառումների ծրագրի մշակումը:
ՀԱՊԿ նախարարական կոմիտեների համատեղ նիստ
Մոսկվայում տեղի ունենավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպա-նության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Նիստի ընթացքում կքննարկվեն կազմակերպության հերթական նիստի օրակարգը, ինչպես նաեւ ճգնաժամային հակազդման, հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոների կարգավիճակի հետ կապված հարցեր: Կքննարկվեն փաստաթղթերի նախագծեր, որոնք կարգավորում են ՀԱՊԿ գործու-նեությունը ռազմա-տեխնիկական համագործակցության, տեղեկատվական անվտանգության ոլորտում: Նիստի արդյունքներով ճգնաժամային հակազդման համակարգի կատարելագործման առնչությամբ բոլոր փոփոխությունները կներառվեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ու ՀԱՊԿ կանո-նադրության մեջ»,- ասել է ՀԱՊկ մամլո քարտուղարը:
Վլադիմիր Զայնետդինովի խոսքով, փաստաթղթերում ամրագրված նորմերը հնարավորություն կտան կարգավորել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի տե-ղակայման ու այլ երկրների սահմանը հատելու, այդ ուժերի կողմից ծառայությունների մատուցման ու դրանց մատակարարումների հետ կապված հարցեր: Նրա տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ նախապատրաստվել է փաստաթղթերի 3 փաթեթ, որոնց շուրջ երկրների ղեկավարները համաձայ-նության են հասել օգոստոսի 20-ին Երեւանում կայացած ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ:
Գոհար Վանեսյան
Հայերը պետք է հեռու մնան Թուրքիայից` մինչև մահափորձի հետաքննությունը
Անցյալ շաբաթ թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը սենսացիոն բացահայտում էր արել. թուրքական ահաբեկչական մի խմբակ ծրագրել էր սպանել 2009 թվականի մարտի 22-ին Թուրքիա այցելած հայ պատգամավորին: Հենվելով անվտանգության ծառայությունից ձեռք բերված տեղեկատ-վության վրա, «Ջիհան»-ը բացահայտել էր, որ «Թուրքական միության վրիժառուների կազմակերպության» (Turk Intikam Birligi Teshkilati) ան-դամներ Մութլու Էրդողանը եւ Սելջուկ Օնուր Օզիլմազը ծրագրել էին սպանել ՀՅԴ կուսակցության անանուն ղեկավարներից մեկին: Թուր-քիայում նրա գտնվելու մասին ահաբեկիչները տեղեկացել էին` վերջինիս կողմից թուրքական բջջային հեռախոս ձեռք բերելուց հետո:
Բոստոնում լույս տեսնող «The Armenian Weekly» ՀՅԴ շաբաթաթերթը ենթադրում է, որ թուրքական ահաբեկիչների թիրախը կարող էր լի-նել ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը, որը Թուրքիայում մասնակցում էր Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) հա-մաժողովին` որպես այդ կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի աուդիտորական հանձնաժողովի նախագահ:
Ահաբեկչական խմբի անդամները hեռախոսազրույցի ժամանակ քննարկել էին Նռանյանին սպանելու իրենց ծրագիրը, սակայն որոշել էին հե-տաձգել մտադրված գործողությունը` իմանալով, որ անվտանգության ուժերը հետեւում են իրենց: «Թող մի քանի ամիս անցնի, իսկ հետո` առանց շտապելու կիրականացնենք մեր գործողությունը: Մենք ձեռքներս ծալած չենք նստելու», միմյանց ասել էին դավադիրները հեռախոսային խոսակցության ժամանակ, որը վերահսկվել էր թուրքական իշխանությունների կողմից:
ՀՅԴ Բյուրոյի մամլո դիվանը մտահոգություն էր հայտնել, որ «Նռանյանի` Թուրքիա մեկնելու մասին լուրը մատչելի է դարձել ահաբեկ-չական կազմակերպությանը», նկատելով, որ «նման տեղեկատվություն կարող էր տրամադրվել միայն թուրքական պետության կողմից»:
Մինչդեռ, թուրքական ոստիկանության զեկույցը հաստատում էր, որ կապ է եղել ահաբեկչական խմբի եւ «Էրգենիկոնի»` զինվորական եւ հետա-խուզական պաշտոնյաների մի գաղտնի խմբի միջեւ, որն ահաբեկչական գործողություններ է իրականացրել, այդ թվում, քաղաքական սպանութ-յուններ` Թուրքիայում քաոս եւ անկայունություն ստեղծելու համար` ընտրված կառավարությունը տապալելու նպատակով:
«Նռանյանի այցը գաղտնի չէր, բայց միեւնույն ժամանակ բարձր մակարդակի այց էլ չէր: Ուստի, միանգամայն հնարավոր է, որ այդ տեղեկատվութ-յունը դավադրության կազմակերպիչները ստացել են թուրքական կառավարության աղբյուրներից», «The Armenian Weekly» պարբերականին ասել է ՀՅԴ բյուրոյի քաղաքական հարցերով տնօրեն Կիրո Մանոյանը: «Մենք հարցին լրջորեն ենք վերաբերում` փորձելով որքան հնարավոր է շատ տեղեկություններ ձեռք բերել», ավելացրել է նա: «Տեղեկությունը շատ մտահոգիչ է, քանի որ այն համապատասխանում է մի շարք փաստերի», ա-սել է Մանոյանը: «Մի երկրում, որտեղ Հրանտ Դինքի նման անձնավորությունը, որն «աղավնի» էր համարվում` գնդակահարվեց օրը ցերեկով, մեզ չէր կարող զարմացնել, որ Թուրքիայի կողմից, սովորաբար «բազեների» կուսակցություն համարվող ՀՅԴ անդամը թիրախ դառնար», նշել է Մանոյանը: Իրոք, պարզվել է, որ «Էրգենիկոն» խումբն անգամ մտադիր է եղել սպանել Պոլսո Հայոց պատրիարքին:
Զարմանալի է, որ այսպիսի լուրջ բացահայտումից հետո Հայաստանի կառավարության որևէ պաշտոնյա նեղություն չքաշեց հանդես գալ հայտա-րարությամբ կամ դատապարտման ուղերձով: Անգամ ՀՀ ԱԺ նախագահը ձայն չբարձրացրեց` իր օրենսդիր մարմնի անդամի` սպանության թիրախ դառ-նալու լուրերի առնչությամբ:
Պետք էր ակնկալել, որ ՀՀ կառավարությունը ճնշում կգործադրեր Անկարայի վրա` երեւան հանելու, թե ինչպե՞ս է ահաբեկչական խումբը տեղեկա-ցել հայ պատգամավորի` Թուրքիա կատարելիք գալիք այցի մասին, արդյո՞ք հեռախոսային ընկերության աշխատակցի, վիզաների թուրք ծառայո-ղի կամ պետական որեւէ պաշտոնյայի միջոցով, որը տեղյակ է եղել Նռանյանի` ՍԾՏՀ համաժողովին մասնակցելու ծրագրերի մասին:
Հայաստանը պետք է Թուրքիայից պահանջի մանրամասն հետաքննություն անցկացնել այս սպառնալից միջադեպի առնչությամբ և քայլեր ձեռ-նարկել` երաշխավորելով, որ հայ բարձրաստիճան պաշտոնյաների հետագա այցերի մասին տեղեկությունների արտահոսք չի լինի ահաբեկիչնե-րին: Մինչեւ պաշտոնական Երեւանը չհամոզվի, որ թուրքական կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է հայ այցելուների անվտանգութ-յունը երաշխավորելու համար, ոչ մի հայ պաշտոնյա կամ զբոսաշրջիկ չպետք է ոտք դնի Թուրքիա, եւ ոչ մի հայ մարզիկ կամ մարզական թիմ չպետք է մասնակցի Թուրքիայում անցկացվող մրցաշարերին: Ոչ մի ֆուտբոլային դիվանագիտություն: Նաեւ, ոչ մի սփյուռքահայ չպետք է այցելի Թուրքիա` մինչ նոր ծանուցում:
Սակայն, զարմանալիորեն, որոշ միամիտ հայեր չեն գիտակցում, որ արձակուրդն անցկացնելու համար Թուրքիա մեկնելով, նրանք ոչ թե պարզա-պես այլ երկիր են մեկնում, այլև` մտնում են թշնամու տարածք: Քանի դեռ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն չունեն դիվանագի-տական հարաբերություններ, ապա ոչ մի հյուպատոսական հայ պաշտոնյա չի կարող օգնության հասնել վտանգի մեջ հայտնված հայ քաղաքացուն, ինչպես դա տեղի ունեցավ հայ հղի կնոջ հետ, որը սպանվեց Անկարայի մոտակայքում, եւ ծեծի ենթարկված հայ ընտանիքի հետ, որն իր արձակուրդն էր անցկացնում Անթալիայում:
Հայերը բոլոր հնարավոր միջոցներով պետք է այս մահափորձի դեպքը բարձրացնեն համաշխարհային լրատվամիջոցներով եւ միջազգային հանդիպումներում, հատկապես ՍԾՏՀ համաժողովում` Թուրքիայի իշխանություններից պահանջելով ծանր մեղադրանքներ ներկայացնել ահա-բեկիչներին, բացահայտել հետաքննության արդյունքները եւ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել` մինչ Հայաստանը կհամաձայնի մեկ այլ պաշ-տոնական պատվիրակություն գործուղել Թուրքիա:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Հայ Դատ-ականները կոչ են արել Փելոսիին նոր գումարման Կոնգրեսի օրակարգում
ընդգրկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը
«Հարգարժան Նենսի Փելոսին եզակի հնարավորություն կունենա որպես Ներկայացուցիչների պալատի նախագահ իր պաշտոնավարման ժամանակաշր-ջանն ավարտել բարոյական ազդեցիկ քայլով»: Նման բովանդակությամբ նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան ու արեւելյան շրջանների նախագահներ Աիդա Դիմեջյանը (Aida Dimejian) եւ Ստե-փան Մեսրոպյանը (Stephen Mesrobian):
«Armenian Weekly»-ն տեղեկացնում է, որ նամակում մասնավորապես կոչ են անում նոր գումարման Կոնգրեսի նստաշրջանի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձեւը:
«Նրա ուժերի սահմաններում է քվեարկության ժամկետ սահմանել այդ բանաձեւի համար, որը Միացյալ Նահանգների նախագահին հորդորում է 1,5 մլն. հայերի համակարգված եւ կանխամտածված ոչնչացումը ճշգրտորեն բնութագրել որպես ցեղասպանություն, հպարտորեն հիշել, թե Միաց-յալ Նահանգները պատմութան ընթացքում ինչպիսի միջամտություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությանը դեմ դիրքորոշումների առկայության պարագայում՝ միաժամանակ վստահ լինելով, որ այս ոճրագործության դասերն օգտագործվում են մարդկության դեմ կատարվելիք ապագա հանցագործությունները կանխելու համար»,- ասվում է նամակում:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության բանաձեւը (H.Res.252) ներկայացվել է կոնգրեսական Ադամ Շիֆի եւ նրա 76 գործընկերների կողմից 2009թ. մարտին: Ապրիլին բանաձևը մեկ ձայնի առավելությամբ ընդունվել է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
«Մենք գիտենք` տիկին Փելոսին խղճի մարմնացում է եւ կոչ ենք անում նոր գումարման Կոնգրեսի նստաշրջանի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձեւը», նշել են Հայ Դատի հանձնախմբի անդամները:
Էրդողանը հրաժարվել է պատասխանել Հայոց ցեղասպանությանն առնչվող ուղիղ հարցադրումից
Պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին թուրքական կառավարության նստավայրում ընդունել է վարչապետ Թայիփ Էրդողանը: Հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Լեհ մի լրագրող Էրդողանին հարցրել է, թե արդ-յոք հանդիպմանը քննարկվել է հայկական կոտորածների (ցեղասպանություն բառը չի գործածվել) հարցը եւ առանց այդ հարցի լուծման հնարավո՞ր է Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը:
Ըստ թուրքական «Սոն Դաքիքա» (Son Dakika) լրատվական կայքի` Էրդողանը նշել է, որ եվրաանդամակցության համար առաջ քաշված պայմաններում հայ-կական կոտորածների վերաբերյալ բաժին չկա, հետեւաբար եւ չեղած բանին պատասխան լինել չի կարող:
«Մեծապես օգտակար է այն, որ այդ հարցը սեղանին դրվի եւ քննարկվի արդարացիորեն ու գիտականորեն: Ճիշտ չեմ համարում քաղաքական մոտեցում-ներն այդ հարցին: Պետությունների խորհրդարաններում այդ բանաձեւի օգտին քվեարկում են թեմայից անտեղյակները, ներառյալ` Միացյալ Նահանգներում»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ Լեհաստանի սեյմը 2005թ. ապրիլի 19-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Ոճրագործությունների մասին հիշողությունը բոլոր պետությունների եւ բարի կամքի մարդկանց բարոյական պարտքն է… ԵՄ-ին Թուր-քիայի անդամակցության գործընթացում Եվրամիությունը պահանջում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հարաբերութ-յուններ հաստատել Հայաստանի հետ»,-նշված է եղել որոշման տեքսում:
Թուրքերը խառնվում են
«Շրջանառվող այն լուրերը, թե պետություը փորձում է հայկական համայնքին զրկել իր հոգեւոր առաջնորդին ընտրելու իրավունքից, ան-հիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվանից հետո, նոր առաջնորդը կընտրվի այնպես, ինչպես դա եղել է մինչեւ հիմա` պատրիարքարանի կարգերին ու ավանդույթներին համաձայն: Այս հարցում ոչ մի փոփոխություն քննարկման ենթակա չէ», այսպես են հայտարարել Անկարայից:
Նշենք, որ ներկայիս Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանը ծանր հիվանդ է: Ստամբուլահայերի մի մասը պնդում է, որ պետք է ընտրել նոր պատրիարք, սակայն, ըստ սահմանված կարգի, հոգեւոր նոր առաջնորդը կարող է ընտրվել միայն նախկին պատրիարքի մահվան դեպքում: Այս քննար-կումների հետ կապված թուրքական կառավարությունը հայտարարել էր իր որոշումը, համաձայն որի, նշանակվել էր աթոռակից պատրիարք:
ԱՄՆ-ն ծրագրում է սերտ կապի մեջ լինել Ռուսաստանի հետ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում
ԱՄՆ-ն մտադիր չէ մի կողմ քաշվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն գործընթացից եւ այդ հարցի հետ կապված ծրագրում է սերտ կապերի մեջ լինել Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի ու Եվրազիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը:
«Ռուսաստանը ակտիվ դերակատարում ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Մենք ողջունում ենք Ռուսաստանի դերը եւ պատրաստ ենք սերտորեն համագործակցել այդ երկրի հետ»,- հավելել է Գորդոնը:
Նա նաեւ նկատել է, որ ճիշտ չէ այն դիտարկումը, թե ԱՄՆ-ն բավականաչափ ներգրավվածություն չունի հակամարտության կարգավորման գործընթացում: «Դա ճիշտ չէ: Մենք կողմերի, ինչպես նաեւ Մինսկի խմբի հետ հաղորդակցվում ենք եւ հետաքրքրված ենք կարգավորման արդյունքներով»,- նշել է ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը:
Հայտարարություն` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ
Դեկտեմբերի սկզբներին Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 11-րդ նիստում ընդունված բանաձեւում, որի Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածը արդեն ներկայացվել էր, հիշատակվում է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերութ-յունների կոնտեքստում առկա իրավիճակն ու այն, ինչ ցանկալի է իրավիճակում բացերն շտկելու համար:
Քանի որ փաստաթուղթը ինքնին կարեւոր իրադարձություն է ու քաղաքական լուրջ շեշտադրումներ պարունակող, այն դարձյալ ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ
Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը`
Ողջունում է 2009թ. հոկտեմբերին Հայաստանի եւ Թուրքիայի կողմից դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Թուրքիայի կող-մից փակած ընդհանուր սահմանի բացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ 2 արձանագրությունների ստորագրումը: Հաշվի է առնում արձանագրությունները վավերացնելու համար Թուրքիայի կողմից ներկայացված նախապայմանների պատճառով վերը նշված արձա-նագրությունների վավերացման կասեցման վերաբերյալ Հայաստանի որոշումը:
Մտահոգություն է հայտնում գործընթացում պատեհ նառիթը կորցնելու կապակցությամբ եւ կոչ անում պահպանել երկկողմ հանձնառությու-նը եւ շարունակել երկխոսությունը:
Ընդգծում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններն առանձին գործընթացներ են, որոնք պետք է ընթանան յուրաքանչյուրն իր տրամաբանության համապատասխան:
Կոչ է անում Թուրքիային, որպես բարի կամքի դրսեւորում եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված հանձնառութ-յան ապացույց, մինչ արձանագրությունների վավերացումը վերացնել Հայաստանի ցամաքային շրջափակումը:
Հորդորում է Թուրքիային, Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերի համաձայն` առանց նախապայմանների անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, դիվանագիտական և բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ եւ հնարավորինս շուտ բացել փակ սահմանը:
Վկայակոչում է Եվրոպական խորհրդարանի 1987թ. հունիսի 18-ի Հայկական հարցի քաղաքական լուծման վերաբերյալ բանաձեւը, որով ճանաչվել է Հայոց Ցեղասպանությունը»:
Ի դեպ, այս վերջին պարբերությունը հայկական պատվիրակության անդամ Վարդան Այվազյանն ամենից շատ կարեւորել է, ընդգծելով, որ սա աննախադեպ երեւույթ է, այն էլ այդ մակարդակի քաղաքական ամբիոնից հնչեցրած:
Հանձնաժողովի միստին մեր պտվիրակության կազմում էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արդարադատության փոխնախարար Նիկոլայ Ա-ռուստամյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը եւ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Ավետ Ադոնցը:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 43 (174), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում