22 տարի առաջ ՀՀ տարածքի շուրջ 40%-ը մեկ ակնթարթում վերածվեց աղետի գոտու: Դա եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին: Տարբեր գնա-հատականներով՝ մինչեւ 10 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր դա, որին չդիմացան շինարարական նորմատիվների խախտումներով կառուցված եւ ոչ սեյսմակայուն հազարավոր շենքեր:
Խորհրդային կենտրոնական իշխանությունը 1988թ. երկրաշարժից անմիջապես հետո ընդունեց որոշում, որով նախատեսվում էր 1989-1990թթ. ամբողջովին վերականգնել աղետի գոտին, բայց չնայած մեծածավալ աշխատանքներին ու համաշխարհային աջակցությանը, աղետյալ գոտու վերականգման խորհրդային ծրագիրը չիրականացավ: Եվ անկախացումից հետո աղետյալ գոտու վերացման աշխատանքները առավել դժվարացան: Թեեւ ամեն տա-րի քայլեր են ձեռնարկվում աղետի ենթարկված գոտու վերականգնման համար, բայց…
Դեռ 22 տարի անց, Հայաստանում «աղետի գոտի» հասկացությունը մնում է: Այսօր աղետից տուժած 9.000 ընտանիք դեռ բնակարանի խնդիր ունի, որից շուրջ 7.000-ը՝ Գյումրիում: Բացի բնակարանաշինությունից, «աղետի գոտում» օրախնդիր է նաեւ աշխատատեղեր ստեղծելու հարցը:
1988թ. երկրաշարժի փրկարարական աշխատանքներին մասնակցած շատերը կհիշեն, որ երբ ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովը՝ կնոջ եւ ուղեկցող անձանց հետ եկել էր Գյումրի ու փորձում էր հանդիպել փլատակների վրա աշխատող կամավոր փրկարարների հետ, այդ մռայլ մարդիկ բահերը, ձողերն ու քլունգները վեր բարձրացրին ու միահամուռ գոռացին. «Ար-ցախ-Ղարա-բաղ, Ար-ցախ-Ղա-րա-բաղ… Ղա-րա-բաղը մերն է…»: Դրանից սարսափած չինովնիկները տեսնելով, թե ինչպես են փլատակների մոտ, իրենց ցավը ատամ-ների տակ սեղմած հայերը Արցախ պահանջում, արագ լքեցին այդ վայրը՝ առանց խոսք անգամ ասելու…
Այսօր էլ Հայաստանը այդօրինակ կեցվածքի կարիքն ունի եւ անկախ մեր սոցիալ-հոգեկան վիճակից մենք՝ հայերս, պետք է Հայ Դատի հարցերը երբեք չանտեսենք որեւէ դժվարության հանդիպելիս:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 43 (174), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում