Ասանժին կպահե՞ն փակի տակ – Բոլոր երկրներն ԱՄՆ-ի պետքարտուղարության ցուցակում

Ասանժին կպահե՞ն փակի տակ,  թե՞ խաղը շարունակվում է…

«Fox News»-ը հայտնել է, որ Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել «WikiLeaks» կայքի ձերբակալված ղեկավար Ջուլիան Ասանժին կալանքի տակ թողնել մինչեւ դեկտեմբերի 14-ը: Դատարանը մերժել է գրավի դիմաց նրան ազատելու միջնորդությունը: Ասանժը հայտարարել է, որ հրաժարվում է ինքնակամ արտահանձման ընթացակարգից եւ դատարանը քիչ ժամանակ ունի նրա արտահանձման մասին որոշում կայացնելու համար:

Այն բանից հետո, երբ Ասանժն իր կայքում տեղադրեց ամերիկյան գաղտնի փաստաթղթեր, նրա դեմ սկսվեցին տարբեր տեսակի դատական հետապնդում-ներ:
Այժմ նա ձերբակալվել է Շվեդիայի ոստիկանության ներկայացրած մեղադրանքով՝ բռնաբարություն եւ սեռական ոտնձգություն հոդվածով: «Wikileaks»-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ չնայած ձերբակալվել է կայքի հիմնադիր Ասանժը, իրենք շարունակում են աշխատել սովո-րական ռեժիմով: «Մենք շարունակում ենք աշխատել, ինչպես եւ նախկինում: Ասանժի հետ կապված ցանկացած զարգացում եւ այսօր, եւ մոտ օրերս չի կարող ազդել մեր պլանների վրա՝ շարունակել հրապարակել նոր տվյալներ»,- ասել է Քրիստիան Խրաֆնսոնը:
Ասանժի ձերբակալությունից մի քանի ժամ անց նրան օժանդակելու համար բացվել է կայք, որը կոչ է անում հասնել նրա համար արդար դատաստա-նի: Աղմուկն այս թեմայով ծավալվելու մեծ հեռանկարներ ունի: Եվ գուցե նոր ապասվող հրապարակումներն ավելի՞ հստակեցնեն ամերիկյան այս խաղն ու «դեմ առ դեմ» հրահրող քաղաքականությունը…

Գոհար Վանեսյան

Բոլոր երկրները՝ ԱՄն պետքարտուղարության կազմած հատուկ ցանկում

«WikiLeaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը «The Guardian» թերթի ընթերցողների հարցերին պատասխանելով, հայտարարել էր, թե ա-մերիկյան դիվանագիտության գաղտնի փաստաթղթերի արխիվը պահպանվում է մոտ 100 մարդու մոտ, տարբեր երկրներում, եւ եթե կայքի աշխատա-կիցների հետ որեւէ բան պատահի, ապա առանցքային նյութերը կհրապարակվեն ինքնաբերաբար: Բացի այդ, արխիվը տրվել է նաեւ բազմաթիվ զլմ–ների: Ասանժն ասել է, որ շատ է կարոտում Ավստրալիան, բայց իր վերադարձն այնտեղ անհնար է դարձել: Նրա խոսքով, այդ երկրի իշխանություն-ները օգնում են ամերիկյան իշխանություններին հետապնդելու կայքի հիմնադրին:
Շվեդիայում նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սեռական հանցագործություններ իրականացնելու համար, այդ երկրի իշխանություններն արդեն 3-րդ անգամ են նրա նկատմամբ կալանքի որոշում կայացրել: Ասանժը քրեական գործը կապում է «WikiLeaks»-ի շրջանակում իր իրականացրած գործունեության հետ:
Կայքը պարբերաբար փորձում էր մնալ առցանց, քանի որ կայքի համակարգչային սերվերների վրա իրականացված բազմաթիվ հարձակումները ստի-պել են փաստաթղթերի հրապարակումներ իրականացնող կազմակերպությանը փոխել կայքի տիրույթը եւ այն գործուն պահելու համար անցել երկրից երկիր: Միաժամանակ, կազմակերպության հիմնադիրը ասել է, որ ինքն ու իր գործընկերներն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում՝ «իրենց կյանքին սպառնացող վտանգի պատճառով»:
Կազմակերպության «Wikileaks. org» հասցեով կայքը այլեւս չի գործում: «EveryDNS.net» տիրույթի անուններ տրամադրող ամերիկյան կազ-մակերպությունը դադարեցրել է ինտերնետային մուտք մատուցելու ծառայությունները՝ որպես պատճառ նշելով հաքերների շարունակվող հարձակումները, որոնք վտանգում են ընկերության ամբողջ ցանցի կայունությունը:
«WikiLeaks» կայքն այժմ գործում է Շվեյացարիայում գտնվող «WikiLeaks.ch» հասցեով, որը պատկանում է 2 տարի առաջ ձեւավորված, տեղեկութ-յունների ազատության եւ տեխնոլոգիաների ոլորտում խելամիտ քաղաքականություն իրականացնելուն կողմ հանդես եկող «Swiss Pirate Party» քաղաքական խմբավորմանը:
Ահա այսպիսի արձագանք ունեցավ ամերիկացի դիվանագետների 250 000 գաղտնի հեռագրերի, փաստաթղթերի հրապարակումները: Իսկ հիմա չեն դադարում Ասանժի հասցեին սպառնալիքները եւ մահվան դատավճիռները: «Մեր ձեռքերում գտնվող արխիվը տարածված է տարբեր երկրներում գտնվող մարդկանց միջեւ՝ ներառյալ լրագրողները… Պատմությունը կհաղթի, եւ աշխարհը դուրս կգա զարգացման էլ ավելի լավ ուղի: Արդյոք մենք կենդանի՞ կմնանք: Դա կախված է ձեզանից»,- ասել է Ասանժը լրագրողներին: Հիշեցնենք, որ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի խորհր-դական պրոֆեսոր Թոմ Ֆլենեգենը «CBC News Network» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կոչ էր արել ֆիզիկապես վերաց-նել «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Իսկ Վաշինգտոնը՝ Սպիտակ Տունը, հետ է կանչելու «Wikileaks»-ի հրապարակումներում հայտնված դիվանագետներին: ԱՄՆ Սենատի միջազգային հա-րաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերրին հայտարարել էր, թե կայքի տեղեկատվական արտահոսքը կարող է հանգեցնել ԱՄՆ դիվա-նագետների զանգվածային հետկանչին: Նա պարզաբանել է, թե գաղտնազերծված նամակագրությունները վարկաբեկել են մի շարք դիվանագետների՝ ան-դառնալի վնաս հասցնելով տարբեր երկրներում այդ դիվանագետների համբավին ու անձնական փոխհարաբերություններին:
«The Daily Beast» պարբերականն էլ, իր հերթին, տեղեկացնում է, թե ամերիկյան վարչակազմից բարձրաստիճան մի պաշտոնյա, ում անունը չի հրապարակվում, հաստատել է, թե ԱՄՆ դեսպանատներում արդեն սկսվել են կադրային փոփոխություններ: «Մենք պետք է հետ կանչենք մեր լա-վագույն մարդկանց, ովքեր համարձակվել են ասել ճշմարտությունը այն երկրների մասին, որոնց բարեկեցության համար աշխատում են»,- ա-սել է պաշտոնյան:
«Wikileaks»-ը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարության 2009 թ. փետրվարին պատրաստած՝ աշխարհի կարեւորագույն օբյեկտների ցանկը, որոնց գործունեության խափանումը լուրջ սպառնալիք կարող է դառնալ ԱՄՆ ազգային անվտանգության համար:
ԱՄՆ անվտանգության համար առավել կարեւոր օբյեկտներից ՌԴ-ում համարվում են Նովոռոսիսկի ու Պրիմորսկի նավահանգիստները, գազի հան-քավայրերը, Նադիմի մերձակա գազատարների ցանցը, ինչպես նաեւ ուրանի, նիկելի ու պալադիումի հանքերը: Պետքարտուղարության կազմած ցանկում տեղ են գտել աշխարհի համարյա բոլոր երկրները, իրենց առավել խոշոր հանքավայրերով ու ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներով: Ցանկում կարելի է հանդիպել արտադրական այնպիսի ձեռնարկություններ, ինչպիսին, օրինակ Դանիայում ինսուլի-նի արտադրման գործարանն է կամ Ավստրալիայում հակաթույն արտադրող ֆաբրիկան:
Օբյեկտների ցանկը կազմվել էր տարբեր երկրներում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից:
Հարավային Կովկասում որպես ԱՄՆ համար կարեւորագույն նշանակություն ունեցող օբյեկտ նշված է նաեւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթու-ղին:
Ինչպես ասում են՝ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի…

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 43 (174), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։