Բաքվի կայծակնային հաղթանակի միֆ է – Արցախյան հիմնախնդիր

Բաքվի «կայծակնային» հաղթանակի միֆ է
Ադրբեջան-Հայաստան պատերազմը կհանգեցնի՞ Թուրքիա-Ռուսաստան պատերազմի

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երբ աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր, նաեւ մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադ-րամի ամենամյա հեռուստամարաթոնի կազմակերպմանը: ԼՂՀ ղեկավարը Լոս Անջելեսում հանդիպեց հայ համայնքի քաղաքական, կրոնական, բա-րերար շրջանակներին, քննարկեց Արցախ-Սփյուռք փոխհարաբերությունները, Արցախում սոցիալ-տնտեսական իրավիճակը, ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր, շինարարության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները եւ այլն:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում այս տարի հանգանակվեց 20 մլն. 862. 733 դոլար: Հիմնական խնդիրն է ԼՂՀ ջրամատակարարման համակարգի կառուցման ֆինանսավորումը եւ ՀՀ գյուղերի զարգացման ծրագիրը:
Ադրբեջանի՝ հատկապես վերջին ժամանակների ռազմատենչ գործողությունների համապատկերին այս շենացնող քաղաքական ծրագիրն ավելի է կատա-ղեցրել ադրբեջանցիներին, որոնք ամեն կերպ, թուրքերի հետ, փորձել են ինտերնետում խոչընդոտել հանգանակության ընթացքը, ինչը նրանց չի հաջողվել:
Բաքվի ռազմատենչ կեցվածքի առումով ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որում մտահոգություն է արտահայտել Ադրբեջանի կողմից հաճախակի հնչող ռազմատենչ, հայատյաց հայտարարությունների, ինչ-պես նաեւ Ադրբեջանի կողմից պատմական փաստերի խեղաթյուրման առնչությամբ: Մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը միջոցներ չի խնա-յում՝ «փորձելով արդարացնել իր ագրեսիվ մոտեցումները, թշնամության սերմանումը, ռասսայական ատելությունը հայերի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»: Նշվում է, թե սարսափելի է այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը ելույթ ունենալով երեխաների առջեւ, «սուր է ճոճում եւ ինքնագովասանքով է խոսում Ադրբեջանի ռազմական կարողության, սպառազինության, բանակի մարտունակության մասին»:
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ուղեկցվում են ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական մշակութային ժառանգության ոչն-չացմամբ: Նախիջեւանում տասնյակ հազարների հասնող խաչքարերի ոչնչացումն ու այդ վայրում զինվորական հրաձգարանի հիմնումը բարբարոսության վառ օրինակներից է: Չնայած բազմաթիվ կոչերին, որով հանդես են եկել պաշտոնական Երեւանը, ՄԱԿ-ը, ՅՈւՆԵՍԿՕ-ն, վանդալիզ-մի այս դրսեւորմանը որեւէ ուշադրություն չի դարձվել:
Պաշտոնական Բաքուն հենց «սկզբնական շրջանից էլ վարել է ԼՂ-ի հիմնախնդիրը ուժի միջոցով լուծելու քաղաքականություն, ինչն ու-ղեկցվել է Ադրբեջանի հայաբնակ շրջաններում եւ բուն ԼՂ-ում իրականացված էթնիկ զտումներով, ինչպես նաեւ՝ Արցախի ժողովրդի ինքնո-րոշման իրացման իրավունքն անտեսելով ռազմական ագրեսիայի դիմել, որին իրենց մասնակցությունն են բերել միջազգային մի շարք հայտնի ահաբեկչական կազմակերպություններ: Այն մարդիկ, ովքեր Արցախում տեղի ունեցած ագրեսիայի համար պատասխանատվություն են կրում, այսօր էլ Ադրբեջանում բարձր պաշտոններ են զբաղեցնում կամ հերոսի կոչման են արժանացել»,- ասվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարին հղված նամակում:
Արդեն երկար ժամանակ է, ինչ Բաքուն ԼՂ-ի հիմնախնդիրը ռազմական ուժով լուծելու քաղաքականություն վարելով, հաշվի չի նստում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ անդամ-պետությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ մի շարք այլ միջազգային կառույցների կոչերի հետ, այն է՝ «ամրապնդել հրադադարի ռեժիմը շփման գծում»: Դրան հակառակ՝ շփման գծում գրեթե ամենօրյա սադրանքներ է հրահրում, խոչընդոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը:
Չնայած Իլհամ Ալիեւի պատերազմատենչ ելույթներին, շատ վերլուծաբաններ կարծում են, որ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանի նախագահը կվտանգի իր իշխանությունը: Եթե ՀՀ-ն չգնա զիջումների, Ադրբեջանը քաղաքական նոր փուլ կսկսի ԼՂ-ի հարցում: Հակառակ դեպ-քում, ըստ վերլուծաբանների, Երեւան-Ստեփանակերտ դաշինքը պատրաստ է լուրջ հակահարվածի: ՀՀ նախագահը Աստանայում պարզ հայտարարեց, թե մենք թշնամուն հակահարված տալու բավականաչափ ուժ ունենք:
«Ռեգնում» գործակալությունը կարծիք է հայտնել, թե Ադրբեջանը երբեք չի դիմի պատերազմական գործողությունների. «1. Իր ամբողջ տն-տեսությունը Ադրբեջանը կառուցել է նավթի վրա, պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կկորցնի իր ներդրումային գրավչությունը, 2. պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կարող է զրկվել ածխաջրածնային հումքի տեղափոխման իր բոլոր ուղիներից, 3. Ադրբեջանը իր նավթատարների սեփականատերը չէ եւ հազիվ համարձակվի վտանգել «Բրիթիշ Փեթրոլիում»-ի շահերը, 4. պատերազմի հետեւանքով Ադրբեջանը կարող է զրկվել Քուռ գետի՝ ռազմավարական մեծ նշանակության հատվածից, 5. պատերազմի վերսկսման դեպքում Իլհամ Ալիեւը վտանգելու է իր ընտանիքի իշխանությունն Ադրբեջանում»: Ըստ հոդվածագրի՝ Ադրբեջանի ռազմական հռետորականության նպատակը ԼՂ հարցը ՄԽ ձեւաչափից այլ ձեւաչափ տեղափոխելն է:
Իսկ ԵԱՀԿ-ն չի պատրաստվում հրաժարվել իր առաքելությունից: Վերջերս նաեւ նոր այցելություն եղավ, եւ ԼՂ-ին հարակից 7 շրջաննե-րում իրականացված ԵԱՀԿ դաշտային առաքելության զեկույցը հայկական ու ադրբեջանական կողմերին կփոխանցվի եկող տարեսկզբին:
Իսկ ահա, ԵԽԽՎ-ի միջնորդության փորձին ընդդիմանում են հատկապես Հայաստանում եւ Արցախում: ԵԽԽՎ-ն ԼՂ հարցում անելիք չունի. ա-սում են հայ վերլուծաբանները, ովքեր նշում են, թե ԵԽԽՎ թուրք նախագահ Մեւլութ Չավուշօղլուին մի բանն առնվազն 3 անգամ պետք է ասվի, որ նա ի վերջո հասկանա, որ ԵԱՀԿ-ն միակ կառույցն է, որի շրջանակներում ԼՂ հիմնահարցը կարող է իր վերջնական հանգուցալուծու-մը ստանալ: Նույնիսկ Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հատուկ չավուշօղլուների համար, այդ փաստը եւս մեկ անգամ շեշտվեց, որպեսզի նրանք հասկանան, որ եթե ՆԱՏՕ-ն է ընդգծված միանշանակ պնդում, որ խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, ապա ԵԽԽՎ-ն այստեղ ընդհանրապես անելիք չունի, հատկապես այն դեպքում, երբ այդ կառույցի ղեկավարը թուրք է:
Իսկ այդ թուրքը հայտնել է, թե օրակարգ կբերեն Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով հիմնելու հարցը. «Որպես նոր քայլ՝ հիմնելու ենք Ղարաբաղի հարցով զբաղվող մի ենթահանձնաժողով, եւ այդ հարցն օրակարգ ենք բերելու հունվարին: ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ես ար-դեն 5 անգամ հանդիպել եմ հայկական եւ ադրբեջանական պատվիրակություններին: Հիմնախնդրի լուծման համար առավել ակտիվ ենք լինելու»: Հիշեցնենք, որ 47 պետություն եւ 800 մլն. բնակչություն ներկայացնող կառույցի ղեկավարի պաշտոնում թուրք Չավուշօղլուն ընտր-վել է 10 ամիս առաջ:
Բայց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայա-ցուցիչ Անջեյ Կասպրշիկը, համենայնդեպս, վճռական են արտահայտվում իրենց հետագա աշխատանքների առումով:
Իսկ ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը չի բացա-ռում: «Չեմ կարող բացառել, որ Վեհաժողովի բյուրոն ստեղծի նման հանձնաժողով: Եթե, այնուամենայնիվ, ստեղծվի, մենք գիտենք մեր ա-նելիքը: Չավուշօղլուից առաջ էլ էր դրված նման հարց, բայց մենք եւ այն ժամանակ, եւ այսօր ենթահանձնաժողովի գոյությունը համա-րել ենք սխալ քայլ, նման հանձնաժողովի ստեղծումն անիմաստ է»:
Ադրբեջանն էլ, դասեր քաղելով «նավթ+աշխարհագրությունը (ավանսով)՝ Ղարաբաղի դիմաց» նախկին չստացված գործարքից, վերախմբագրել է դրա բանա-ձեւը, եւ հիմա այն է՝ «նախ Ղարաբաղը, ապա՝ գազը», որն այժմ Բաքուն առաջադրում է թե՛ Վաշինգտոնի, թե՛ Մոսկվայի, թե՛ Բրյուսելի, թե՛ Անկարայի առջեւ: Ադրբեջանը խմբագրել է բանաձեւը. այս մասին հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյա-նը՝ Լեհաստանի Սոպոտ քաղաքում կայացած 5-րդ Էներգետիկ ֆորումի ժամանակ: Ըստ նրա՝ Անկարան եւս երկիմաստ խաղ է խաղում Արեւմուտքի հետ՝ մի կողմից մասնակցում է «Նաբուկո»-ին, մյուս կողմից՝ Մոսկվայի հետ կառուցում է նրա մրցակիցը՝ «Հարավային հոսք»-ը:  Նախագծերի հաջողության դեպքում, ըստ պատգամավորի, Թուրքիան մեծացնում է տարածաշրջանում իր կշիռը, նաեւ՝ շահեկան դիրքերում է հայտնվում միաժամանակ թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի առջեւ, իսկ «Նաբուկո»-ի ձախողման դեպքում պատժում է Արեւմուտքին ու ընդգծում իր կա-րեւորությունը: Այսպես թուրք-ադրբեջանական նավթա-գազային քաղաքականությունը դեռ շարունակվում է:
Հայաստանում արդեն կարծում են, թե ժամանակն է, որ միջազգային կառույցները եւ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու ի-րավունքների գրասենյակը վերանայեն իրենց դիրքորոշումը՝ չճանաչված հանրապետություններում էլ ընտրությունների դիտարկում ի-րականացնելու առումով: Միջազգային կառույցները, չդիտարկելով նույն ԼՂ-ի ընտրությունները, փաստացի անջրպետ են առաջացնում ԵԱՀԿ փաստաթղթերի ոգու, հիմնարար արժեքների եւ միջազգային հանձնառության միջեւ: Եվ այս անդունդն է, որ պետք է վերացվի, այլապես ժո-ղովրդավարական խաղաղության տեսությունը, հայեցակարգը, որին դավանում են նաեւ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն, ձախողվում է հենց այստեղ, նման վճռորոշ հարցերում. հայտնում են հայ եւ այլազգի տեսաբանները:
Այս քաղաքական թոհուբոհում Արցախում, այնուամենայնիվ, պատրաստվում են նաեւ ուժային դիմակայության: Վերջերս ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ անցկացվեց մարտավարական զորավարժություն, որի նպատակն էր մեկ անգամ եւս ստուգել  զինված ուժերի ռազմա-մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունը, կատարելագործել զորամասե-րի մարտական ներդաշնակությունը մարտավարական տարբեր իրավիճակներում, բարձրացնել հրամանատարների ու շտաբների գործնական ունակութ-յունները ժամանակակից համազորային մարտի կազմակերպման, ղեկավարման եւ համակողմանի ապահովման գործում եւ, որ շատ կարեւոր է՝ անձնա-կազմի շրջանում ձեւավորել մարտական, բարոյակամային ու ֆիզիկական բարձր հատկանիշներ: 5 փուլով անցկացված զորախաղերում մոտոհրաձգա-յին, զրահատանկային, հրթիռահրետանային, ինժեներական, հակաօդային, օդային եւ մյուս զորատեսակներին վիճակված էր իրենց պատրաստակա-նությունը ցուցադրել ինչպես պաշտպանողական, այնպես էլ հակահարձակողական մարտերի վարման ժամանակ: Իսկ դա նշանակում է, որ տվյալ բանակա-յին զորավարժությունը ուսուցողական կամ ստուգողական լինելուց բացի, նաեւ ունեցած հնարավորությունները դրսեւորելու լավա-գույն առիթ էր:
Իսկ ՀՀ իշխանությունները նշում են, որ այլեւս պարզ դարձավ, որ Բաքվի «կայծակնային պատերազմի միֆը փուչիկ է»: Հակահայկականութ-յունը դարձնելով պետական քաղաքականություն՝ Ադրբեջանի այսօրվա առաջնորդը, ցավոք, իր ժողովրդին պատրաստում է պատերազմի՝ փորձելով սպառնալ հայերին: Սակայն Ալիեւ կրտսերը պետք է դասեր քաղի իր նախորդների տխրահռչակ քաղաքականությունից, որի արդյունքում Ադր-բեջանը խուճապահար փախավ իր իսկ սանձազերծած պատերազմից: Երեւանում հիշեցնում են. «Մեր արեւելյան հարեւանները պետք է հի-շեն, որ 1994թ. արցախցիներից հրադադար է խնդրել հենց Ալիեւի հայրը»: «Արցախի անկախությունն այլընտրանք չունի, իսկ Ալիեւ-կրտսերի հուսահատված հոխորտանքները հերթական վկայությունն են, որ «բորենին իր ահից է ոռնում»,- ասել է ԱԺ պատգամավոր Էդուարդ Շար-մազանովը:
Մինչդեռ Արցախի ՊԲ զորավարժությունները Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակը  ճգնում է ներկայացնել իբրեւ հայոց բանակի թուլության ապացույց՝ հայտարարելով, թե զորավարժություններին մասնակցել է ոչ ավել, ոչ պակաս 5-6 տանկ… իբր Հայաստանը թույլ պետություն է, թե նրա ռազմական ներուժը համեմատելի չէ Ադրբեջանի հետ…  Այսպես իրենց ահից Ադրբեջանի ղեկավարները փորձում են ստեղծել ի դեմս հա-յոց բանակի՝ «թույլ» հակառակորդի կերպար, որին իբր թե հնարավոր է հաղթել արագ եւ առանց մեծ ջանքերի: Այս պատրանքի ստեղծմանը, սակայն, վստահություն չեն ներշնչում ոչ Ադրբեջանում, ոչ էլ Բաքվին սատարող Թուրքիայում…
ԼՂՀ-ն կայացած եւ շարունակաբար ամրացող պետություն է, իսկ Հայաստանը Ադրբեջանի հոխորտանքներից հաստատ չի սարսափում: ՀՀ նախագահն ասել էր. «Աստված վկա է՝ հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում, այժմ էլ մենք նախահարձակ չենք լինելու, բայցեւ մենք չենք անտեսի մեզ նետված մարտահրավերը: Միշտ ամուր ենք եղել մեր հողի վրա, ամուր ենք այսօր, շատ ավելի ամուր ենք լինելու ապագայում»:
Այս օրերին ԱՄՆ եւ ՌԴ ղեկավարները նորից քննարկում են ԼՂՀ հիմնախնդիրը, իսկ ՌԴ նախագահն ու ԵՄ ղեկավարությունը արդեն քննարկել են ԼՂ-ի հակամարտությունը, քննարկվել են նաեւ սառեցված հակամարտությունների կարգավորման գործընթացներին առնչվող հարցեր: «Մենք խոսել ենք մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ, մասնավորապես Մերձդնեստրի, ԼՂ-ի առնչությամբ ու անպատճառ կշարունակենք այդ հարցերի քննարկումները բաց ու վստահելի մթնոլորտում: Հուսով եմ, որ դա կօգնի մոտեցնել այդ բարդ հետաձգված հակամարտությունների կարգավորումը ու կխթանի համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասել է Դ. Մեդվեդեւը:
Այս ամենը վերստին նյարդայնացնում է Բաքվին, քանզի հատկապես Մոսկվայում այլ տրամադրություններ են սկսում իշխել: Օրինակ՝ ՌԴ -քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալ. Խրամչիխինը իր մի հարցազրույցում «Հարձակումը ՀՀ վրա նշա-նակու՞մ է արդյոք հարձակում ՌԴ վրա» հարցին պատասխանել է. «Անշուշտ: Մանավանդ, Հայաստանում գտնվող մեր ռազմաբազայում ծառայում են հիմնականում տեղացիներ, որոնք Թուրքիայի հետ վստահաբար կպատերազմեն, այստեղ արդեն առաջանում է իրավիճակ, որ Թուրքիան պատերազ-մում է նաեւ Ռուսաստանի դեմ, ինչը երբեք չի ուզենա»: Իսկ Անկարան դեռ զարմացած եւ զայրացած է Թուրքիայի ղեկավար որոշ շրջանակնե-րի հանդեպ Ադրբեջանի նախագահի անվայել արտահայտություններից, ինչը վերջերս «WikiLeaks»-ի հրապարակումներում էր տեղ գտել:
ՀՀ նախագահը երեկ նորից մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստերին: Արցախի հարցը մի նոր փուլ է մտել, բոլորովին նոր իրավիճակներում:

Արամ Ավետյան

*  *  *
Օրերս դարձյալ ձախողվել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ամբիոնից հայտարարել էր, որ քաղաքական կոալիցիայի տեսակետն այդ հարցի կապակցությամբ չի փոխվել: «Ընդհակառակը, ավելի է ամրապնդվել»,- հավելել էր իշխանական մեծամասնության ներկայացուցիչը` հայտարարելով, որ իրենք քվեար-կությանը չեն մասնակցելու: Իշխանական պատգամավորները կարծում են, թե Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը դեռ չի հասունացել:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում հայտարարել էր, որ իրենք եւս իրենց տեսակետը չեն փո-խում ու համարում են դա «համազգային հարց»:
Այնուհետեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցը դրել էր քվեարկության, որին մասնակցել էր ընդամենը 13 պատգամավոր, որոնք բոլորն էլ «կողմ» էին քվեարկել օրինագծի օրակարգ մտնելուն: Իշխանության կոալիցիոն պատգամավորները բոյկոտել են այս քվեարկությունը, քանի որ նրանցից շատերի պնդմամբ, եթե հարցը մտնի օրակարգ եւ քվեարկվի, ապա 131 պատգամավորներն էլ պետք է միաձայն «կողմ» քվեարկեն Արցախի անկախությանը…
«ՀՀ-ն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ վերջինս` որպես անկախ պետություն, համապատասխանում է ինք-նիշխան պետականության անհրաժեշտ չափանիշներին: Այսօրինակ որոշումն ուշացել է. այն պետք է ընդունվեր 1992թ.-ին կամ առնվազն 1994թ.-ին` հրադադարի հաստատմանը զուգընթաց, կամ նախորդեր Կոսովոյի անկախության ճանաչմանը կամ էլ Կոսովոյի հարցով Հաագայի միջազ-գային դատարանի որոշմանը»,- այնուամենայնիվ, կարծում են, ԱԺ մի շարք պատգամավորներ:

Մոսկվայում տեղի է ունեցել Լավրով-Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի եւ Էլման Մա-մադյարովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնոր-դությամբ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի շուրջ:

«Մենք դե ֆակտո ճանաչել ենք ԼՂՀ-ն վաղուց».
Շ. Քոչարյանը մեկնաբանել է երկրի ղեկավարի հայտարարությունը
Դե յուրե ճանաչման հիշատակումը պարունակում է երկրորդ երանգը, որ մենք դե ֆակտո ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությու-նը վաղուց: «Հայլուր» լրատվական ծրագրին տված հարցազրույցում խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Աստանայում արած այն հայտարարութ-յան մասին, թե Ադրբեջանի ցանկացած ագրեսիայի փորձի դեպքում Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նման գնա-հատական է հնչեցրել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Առաջին հերթին կառանձնացնեի այդ նույն պատասխանի երկրորդ մասը. որ Հայաստանն իր բոլոր հնարավորությունները կներդնի Արցախի ժողովրդի պաշտպանության համար: Այդ տեսակետից, այո, շատ հստակ, միանշանակ էր ձեւակերպումը, իսկ դե յուրե ճանաչման հիշատակումը պարու-նակում է երկրորդ երանգը, որ մենք դե ֆակտո ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղուց, իսկ մեր հարաբերություն-ները Արցախի հետ կառուցված են որպես իրավահավասար սուբյեկտների միջեւ հարաբերություններ»,- ասել է Շ. Քոչարյանը:
Նրա գնահտմամբ, ավելին. նախագահի ամբողջ ելույթը նաեւ ուղղված էր, հարցը միայն քաղաքականից տեղափոխելու նաեւ դեպի իրավական դաշտ, որտեղ անընդհատ շահարկումներ է կատարում Ադրբեջանը:
«Ես կարծում եմ, ընդհանուր առմամբ, այս գագաթաժողովը, եւս մեկ անգամ բացահայտելով Ադրբեջանի մեկուսացումը, եւս մեկ անգամ Բաքվին շատ լուրջ ազդանշան տվեց, Բաքուն եթե իրոք ցանկանում է հարցի կարգավորում, այլ ոչ` ստատուսքվոյի պահպանում, ապա պետք է վերջ դնի իր դեստ-րուկտիվ քաղաքականությանը»,- ասել է փոխնախարարը, ապա ընդգծել, որ անկախ ամեն ինչից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունա-կում է անկախ պետության կերտման իր ճանապարհը եւ ապացուցել է, որ արժանի է եւ ունակ աշխարհի քարտեզի վրա զբաղեցնելու իր տեղը, որ-պես անկախ ժողովրդավար պետություն:
 
Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 43 (174), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։