գեորգիա«պատում»… Եվ մարդը միշտ խոսել է…

գեորգիա«պատում»

Ճիշտ է բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ Գեորգի Վանյան անուն-ազգանունը հայհոյանքի պես մի բան է դարձել: Կավելացնեմ՝ ոչ միայն առավելա-պես նորմալ հայի, այլեւ՝ սովորական, նորմալ մարդու համար: Որովհետեւ ոչ մի նորմալ մարդ թշնամի երկրի քարոզչություն չի ա-նում: Այս գեորգի վանյանը ներողություն է խնդրում Խոջալուի համար՝ ասելով, որ դա հայերն են արել ու զարմանում, որ իր հրապարա-կումներին ի պատասխան ոչ թե հոդվածի, այլ՝ հայհոյանքների է հանդիպել:

Հետաքրքիր է՝ ինչու՞ է զարմանում: Ուրիշ էլ ի՞նչ պատասխան պիտի լիներ: Ընդհանրապես, երբ ինչ-որ կարգի շնացողը զզվացնում է իր վնգոցով, նրա կողմը քար են շպրտում, կամ  փետով քշում-խփում: Ի դեպ, «շնացողի» մասով. որեւէ երկրում թշնամի պետության քարոզ-չությունն անողի հասցեին սա, վստահաբար, ամենամեղմ բնութագրումն է եւ ամենեւին էլ էթիկայի խախտում չէ: Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոն անել ցանկացողին հաստատ կսատկացնեին՝ իբրեւ «անհավատ ու անաստված շան», հետն էլ կշպրտեին՝ «մի՛ շնացիր»:
Որ գեորգիին պաշտպանողներ կլինեին, կասկածելի չէր՝ նմանը նմանին է գտնում: Բայց որ դա կլիներ Երեւանի Մնջախաղի թատրոնի գեղարվես-տական ղեկավար Ժիրայր Դադասյանը, ինձ ապշեցրեց: Նա գեորգիին համարեց «հրաշալի մտավորական», «հրաշալի անձնավորություն», «անալիտիկ մտածողությամբ օժտված»: Օրեր շարունակ փորձում էի ճշտել՝ իսկապե՞ս այս բնորոշումների հեղինակը Ժիրայր Դադասյանն է: Գործընկեր-ներիցս ձայնագրությունն էի ուզում, լսում: Ցավ ապրեցի: Որ գեորգին վերլուծական մտածողությամբ օժտված է, կասկած չի հարուցում: Բայց նա իր այդ վերլուծականով ի՛ր բիզնեսն է անում՝ ի՛մ երկրի ու ի՛մ արժանապատվության հաշվին: Գեորգիի «անալիտիկ մտածողությու-նը» շատ արագ հաշվել էր, որ Ադրբեջանի քարոզչության համար ստացած 10 հազար դոլարի 9600 դոլարը ուղիղ մտնում է իր գրպանը (փոքրիկ դահլիճի վարձը հազիվ 400 դոլար լինի): Բայց նրա այդ «անալիտիկ» խելքը չէր հաշվարկել, որ այդ փառատոնին դեմ դուրս կգան:
Հիմա էլ իր պաշտպանության հասարակական խորհուրդ է ձեւավորել ու վայրահաչել, թե վախենում է իր կյանքի համար, որովհետեւ «ռազմա-հայրենասիրական տրիբունալը» դատավճիռ է կայացրել: Ասա՝ ու՞մ ես պետք, գեորգի, ի՞նչ է, իրացվելու ուրիշ ձեւեր չգիտե՞ս: Ու՜ր էր թե մենք իսկապես ռազմահայրենասիրական տրիբունալ ունենայինք…
Դադասյանը խորհուրդ է տալիս՝ մշակույթը չքաղաքականացնել: Հետաքրքրիր են մեր մտավորականները: Առավոտից իրիկուն պետբյուջեից գու-մարներ են խնդրում՝ ասելով, թե մշակույթն ամենահզոր զենքն է, ամենաուժեղ քաղաքականությունը, ու մեր մշակույթը զարգացնել է պետք: Բայց հենց հերթը հասնում է ավելի շատ գումար գրպանելուն, գոռում են՝ մշակույթը քաղաքականություն չէ: Մի հարցնող լինի «չքաղաքականացվածներին». դուք որ մեր՝ հարկատուներիս հաշվին գումար եք ստանում, այդ նույն հարկատուներից հարցրե՞լ եք՝ ու՞մ է պետք ձեր չքաղաքականացված մշակույթը: Մշակույթ, որ անատամ է, թույլիկ, սեփական երկիրն անարգող, թշնամու հետ պոռնկացող: Հաստատ՝ ո՛չ մեկին: Ոչ մի նորմալ մարդու:
Գանք «դադասյանական» արվեստին: Ցավոք, ընդամենը երեք անգամ եմ տեսել նրա թատրոնապարը: Իսկապես ցավոք, քանզի իմ տեսածը երեք անգամ էլ միայն պար չէր ու միայն թատրոն չէր, իմ տեսածը հենց իմ ուզածն էր՝ ա՛յն մնջախաղը, որ լռակյաց ամենախոսունն է: Հիմա Ժիրայր Դա-դասյանին մի բան եմ ուզում խնդրել.- քանի դեռ ամեն ինչ չեք փչացրել, սովորեցրեք ինձ հայհոյել մնջախաղի լեզվով: Որովհետեւ մեր երկրում գեորգիները կարծես շատանում եմ, իսկ ես կին եմ, ու բերանս «ամենաջիգյարոտ» ու տեղին հայհոյանքով անգամ կեղտոտել չեմ ուզում: Սովորեցրեք, քանի դեռ ամեն ինչ չեք փչացրել: Որովհետեւ սովորում են նրանից, ում հարգում են: Քանի դեռ…
 
Արմենուհի Մելքոնյան

*  *  *
Մարդը միշտ էլ խոսել է
Բայց մարդ կա՝ հիմա էլ չի խոսում, ստախոսում է

«Մարդ սկսել է իմաստավորված եւ կապակցված խոսել միայն 100.000 տարի առաջ եւ դա տեղի է ունեցել այժմյան Իսրայելի տարածքում»: Նման եզրահանգման է եկել բրիտանացի գիտնական, պալեոլիթի դարաշրջանի մասնագետ, պրոֆեսոր Պոլ Մելլարսը: Նա իր ելույթում բացատրել է, որ նման մտքի է հանգել հնագետների կողմից հայտնաբերված աշխատանքի գործիքները ուսումնասիրելու հիման վրա: «Ամեն ինչ վկայում է այն մասին, որ հենց այդ դարաշրջանում են մարդկության հետ տեղի ունեցել անհնարին փոփոխություններ, երբ հայտնվել է ժամանակակից լեզուն: Դա իր արտացոլումն է գտել նաեւ աշխատանքի գործիքների վրա, որոնք անհամեմատ շատացել են, ինչն էլ վկայում է մտածողության զարգացման մասին»,- նրա խոսքը փոխանցում են իսրայելական զլմ-ները:
«Մարդկության գոյության սկզբնական շրջանում աշխատանքային գործիքները շատ քիչ են եղել ու պարզունակ կառուցվածք են ունեցել»: Ըստ այդ գիտնականի, մարդը ավելի քան 2 մլն. տարի լուռ է եղել: «Ժամանակակից խոսքն ու լեզուն այնքան էլ հին նվեր չէ, որը տրվել է մար-դուն բնությունից»,- ասել է գիտնականը: Նրա խոսքով, հենց ներկայիս Իսրայելի տարաքում բնակվող հնագույն ցեղերին ենք պարտական ժա-մանակակից լեզվի ու խոսքի հայտնաբերման համար:
Երբ ոմն գիտնականը Աստծո (իրականում՝ Արարչի) տված խոսքը «այնքան էլ հին նվեր» չի համարում, եւ «Իսրայելի տարաքում բնակվող հնա-գույն ցեղերի» պարզունակ աշխատանքի գործիքներն է իր ուսումնասիրությունների «մեխը» համարում, ապա ակնկալում է շուտով Իսրա-յելում արձանը կանգնեցված տեսնել: Այս տիպի մարդիկ էլ երեւի հենց կապիկից են առաջացել… Բայց նմանները պետք է իմանան, որ «այն աշ-խարհում» թելադրողը սիոնա-իսրայելական փողերը չեն, եւ հանկարծ Աստծու հետ դեմ առ դեմ հայտնվելուց չպապանձվեն ստագիտական հիվանդութ-յունից:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 43 (174), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։