Սույն թվի ապրիլի 24-ին լրացավ Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական կազմավորման 18-ամյակը: Այս առիթով շնորհավորում ենք բոլոր հաբականներին, ովքեր առաջիններն էին կամավորական հզոր բանակ ստեղծողներից, և նույնիսկ ՀԱԲ-ի լուծարումից հետո, այլ կամավորական ջոկատներում պայքարեցին հանուն մեր սահմանների պաշտպանության և Արցախի ազատագրման: Մասնակցեցին նաև հայոց կանոնավոր բանակի ստեղծմանը: ՀԱԲ-ի հազարապետ, «Կոտայք» գնդի հրամանատար
Հ Ա Յ Ո Ց Ա Զ Գ Ա Յ Ի Ն Բ Ա Ն Ա Կ Ի 1990թ. – ք. ԵՐԵՎԱՆ
Հավերժ փառք ՀԱԲ-ի նահատակ մարտիկներին և կազմավորման հանգուցյալ գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանին:
ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ
/ՀԱԲ-ի/ Ծրագիր.
ՀԱՅ ԱԶԳԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ:
Արդի Հայաստանում չկան դասակարգեր, դասակարգային խավեր և շերտավորումներ, ուստի և չեն կարող լինել նրանց շահերն արտահայտող կուսակցություններ: Առկա բոլոր «կուսակցությունները» այդ իսկ պատճառով չեն կարող ունենալ, մանավանդ արդի պայմաններից բխող, ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ:
Ռուսաստանի լծի տակ, թե նրանից դուրս ՀԱՅ ԱԶԳԻՆ ՄՇՏԱՊԵՍ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ Է ԿԱՐՄԻՐ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
ՀԱՅ ԱԶԳԻ կենսագանձի /գենոֆոնդի/ գոյության նախապայմանը ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՆ է, իսկ բարգավաճման գրավականը՝ ՀԱՅԱԴԱՎԱՆ ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ:
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ ՀԱՅ ԱԶԳԻ գոյատևման արտահայտությունն է, նրա կամքի դրսևորումը:
ՀԱՅՈՑ ԱԶԳԸ լավագույնս կարող է դրսևորել իր ընդունակություններն ու կարողությունները, լուծել ԱԶԳԻ առջև ծառացած խնդիրները, նպաստ բերել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը, ունենալով պաշտպանության կայուն երաշխիքներ:
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ գոյապահպանման գործում ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ անխտիր համագործակցում է հասարակության բոլոր ուժերի հետ, որովհետև ԱԶԳԻ գոյապահպանությունը վերաբերում է բոլորին և յուրաքանչյուրի անկապտելի իրավունքն է:
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ գերխնդիրը ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱՐՑԱԽԻ անձեռնմխելիությունն է, Հայ – ադրբեջանական /ներառյալ Նախիջևանը/, հայ-վրացական սահմանների պաշտպանությունը: ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ պաշտպանելու է նաև հայ-թուրքական և հայ-պարսկական սահմանները:
Ռուսաստանի լծի ներքո ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ բացառում է առճակատման նախաձեռնությունը կանոնավոր բանակի զորամասերի հետ:
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ գործողությունները ուղղված չեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ու ԱՐՑԱԽԻ տարածքի և նրանց սահմանակից երկրների ժողովուրդների դեմ: ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ անխախտ սկզբունքն է խաղաղ և համարաշխ ապրել բոլոր ժողովուրդների հետ՝ հիմնված միջազգային իրավական չափանիշների վրա՝ իրենց պատմական հայրենիքում ազգերի ինքնորոշման իրավունքի վրա:
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ մերժում է քաղաքական կուսակցությունների և խմբավորումների զինված ուժեր ունենալու գաղափարը, առավել ևս դրանց իրականացումը, դրանում տեսնելով քաղաքացիական եղբայրասպան պատերազմի ստույգ վտանգը:
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ մերժում է իր ենթակայությունը որևէ քաղաքական կուսակցության:
Իր ազգանպաստ գործունեության մեծ երաշխիքը ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ տեսնում է 200-հազարանոց աշխարհազորի և 30-հազարանոց կանոնավոր բանակի շուտափույթ կազմակերպման մեջ, ներքին և արտաքին Սփյուռքի հետ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ պայմաններում:
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ իր հարաբերությունները կարող է սկսել միայն այն բանից հետո, երբ այդ պետությունները ՄԱԿ-ում կհայտարարեն ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ճանաչման և կորուստների հատուցման պատրաստակամության մասին:
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ իր մարտիկներին զինում է ՀԱՅԱԴԱՎԱՆՈՒԹՅԱՆ ոգով, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ԱԶԳ-ԲԱՆԱԿ դարձնելու աննախադեպ մտադրությամբ:
ՀԱՅԱԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ է՝ Հայոց պատմական տեղանունների վերականգնումը, համաշխարհային ճանաչման արժանացած Հայոց ավանդական արհեստների /առաջին հերթին զինագործության/ և արվեստների վերականգնումը, համաշխարհային առևտրում Հայոց ձեռներեցության վերստին ստանձնումը, արտադրության միջազգային ստանդարտի նվաճումը, ԱԶԳԻ զավակների մեջ հավատարմության, ազնվության, եղբայրության, անձնազոհության պատրաստակամությունը, ազգային նկարագրի գերադասությունը, մայրենի լեզվի /գրաբար, աշխարհաբար, բար-բառ/, պատմության, գրականության տիրապետումը, հեթանոսական և քրիստո- նեական տաճարների, ամրոցների, քաղաքների, լքված գյուղերի վերականգնումը, մշակույթի իմացությունը՝ հեթանոսականից մինչև այսօր: Հայոց պատմության նշանավոր անձերի՝ նվիրյալների ու նզովյալների ճշմարտացի և խոր իմացությունը՝ պաշտամունքի և նզովքի ծեսերով ու արարողություններով, Հայոց պատմության հեթանոսական և ողբերգական դրվագների ցուցադրությամբ, Հայոց լեռների, լճերի, գետերի պաշտամունքի օրերի և ծեսերի սահմանմամբ և կատարմամբ, Ցանքի, Հունձքի և Այգեկութի տոնակատարությամբ, արհեստների փառաբանությամբ:
ՀԱՅԱԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ պետք է սկսվի նախ և առաջ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ անաչառ հայեցի շարադրանքից, զերծ օտարամատույց հարկադրանքից և որոգայթից:
ՀԱՅԱԴԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆ է՝ նպաստել ՀԱՅՈՑ ԱԶԳԻ համակողմանի բարգավաճմանը իր բնօրրանում, ԱԶԳԻ բոլոր կորուստների՝ նյութական և հոգևոր վերականգնումով: ՀԱՅԱԴԱՎԱՆՈՒԹՅԱՆ պայմաններն են՝ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԿՈՒՄԸ, ՀԱՅԱՀԱՎԱՔՆ ու ՀՈՂԱՀԱՎԱՔԸ, տարագիր մեծանուն ՀԱՅԵՐԻ վերադարձը և վախճանվածների աճյունի վերաթաղումը մայր հողում:
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ դրամա-տնտեսական գործունեությունը ելնում է ՀԱՅԱՍՏԱՆԻ արդի վիճակից: Իր դրամա-տնտեսական ապահովությունը և եկամտաբերությունը ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ ակնկալում է ճամբար-ֆերմաների, արտադրությունների, եղբայրությունների /կոոպերատիվներ/ կազմակերպումից, ամենից առաջ աղետի գոտում: Իր դրամա-իրային գործունեության հուսալիության երաշխիքը ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ տեսնում է սեփական դրամատուն ունենալու մեջ:
ԱԶԳԻ հուսալի պաշտպանության, ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ հզորացման համար Հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում, շրջկենտրոններում և ռազմավարական /ստրատեգիական/ հանգույցներում ծրագրվում է կազմակերպել կայազորներ, պաշտպանական համակարգեր:
Մանկապարտեզներում /խևսուրական սկզբունքով/, հանրակրթական դպրոցներում, ուսումնարաններում և բուհերում /շվեյցարական սկզբունքով/, հիմնարկ-ձեռնարկություններում, գյուղական տնտեսություններում ներդրվում են մարտական մարզաձևերը, ուսուցանվում զինավարժություն և զորավարժություն:
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ ունի իր դրոշը, երդումը, զինանշանը, տարբերանշանները, զինգրքույկը, համազգեստը, դատաստանագիրքը և դատարանը:
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ իր զինված ուժերը և լիազորությունները անվերապահ կհանձնի ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ունեցող ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ, որը պայմանագրային հիմունքներով կտնօրինի ազգամիջյան և միջազգային բոլոր հարաբերությունները՝ ի շահ ՀԱՅ ԱԶԳԻ տնտեսական, մշակութային, քաղաքական և ռազմական դաշնակցության:
ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
—————————–
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Ֆրանսիայի դատախազությունը փորձում է խստացնել Նիկոլա Սարկոզիի պատիժը
- Խորհրդարանական ընտրություններ Չեխիայում. հաղթել է նախկին վարչապետ Բաբիշի կուսակցությունը
- Թրամփը հայտնել է, որ չի հանդուրժի «որեւէ հապաղում» ՀԱՄԱՍ-ի կողմից
- Թբիլիսիում ցուցարարների հետ բախումների ժամանակ տուժել է 14 ոստիկան. նրանցից մեկը ծանր վիճակում է
- Թրամփի փեսան եւ Սթիվ Ուիթքոֆը մեկնում են Եգիպտոս՝ Գազայի վերաբերյալ խաղաղության ծրագիրը քննարկելու համար
- Պենտագոնի ղեկավարն աշխատանքից ազատել է ԱՄՆ ՌԾՈւ շտաբի պետին
- Վրաստանի կառավարող կուսակցությունը հայտարարել է ՏԻՄ ընտրություններում իր անվերապահ հաղթանակի մասին
- Discord-ը տեղեկացրել է աջակցության ծառայության միջոցով տեղեկատվության արտահոսքի մասին
- Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում փակվել են բոլոր ընտրատեղամասերը
- Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
Unknown Feed