Հարեւանացավություն՝ մինչեւ Սեւանա լճի ափերը

Հարեւանացավություն՝ մինչեւ Սեւանա լճի ափերը


Մեր շատ իշխանավորներ ու նաեւ ընդդիմադիրներ, երեւի թե մեր հարեւանների մասին ավելի շատ են մտածում, քան սեփական ազգի: Նրանց մի մասին հարեւանների հետ լավ լինելը պետք է իրենց դրամա-տնտեսական գործերն առաջ տանելու, շահույթ ստանալու համար, մի մասին էլ դա պետք է, որպեսզի դրսի ուժերը գնահատեն ու սիրեն իրենց եւ աջակցեն կանաչ $-ով ու այլ բաներով: Մի մասն էլ «քաղաքակրթվել» է ու պատրաստ է մեռնել հանուն համապարփակեցման……

Իսկ ինչ մնում է մեր հարեւաններին, որոնցից երկուսը զոռով եկել, բարբարոսաբար խցկվել են մեր հայրենիքի տարածք ու փաթաթվել են մեր վզին, չգիտես ինչու այնպես չեն մտածում, ինչպես մեր «զարգացած» ժողովրդավար հայրենակիցները: Թուրքերին չանդրադառնանք այստեղ, նրանք մեր «ամենալավ» հարեւաններն են՝ «արժանի» առանձնահատուկ վերաբերմունքի, անդրադառնանք ադրբեջանցիներին ու վ րացիներին:

 

«Միացյալ եւ մեծ Ադրբեջան»՝ ի հաշիվ Իրանի ու Հայաստանի

Հարեւան երկրների տարածքների հաշվին միացյալ մեծ Ադրբեջան ստեղծելու գաղափարը երբեք հանգիստ չի տվել մեր եկվոր ու բարբարոս արեւելյան ու արեւմտյան թյուրքացեղ հարեւաններին: Նորից քաղաքական ու սին պատմագիտական կրքեր են բորբոքվում, «հիմնավորումներ» պարունակող աշխատություններ են տպագրվում, քարտեզներ են ստեղծվում: Մեծ է ձգտումը՝ պատմական հիմնավորումներ տալու իրենց անհիմն ծավալապաշտական հավակնություններին: Պատմագիտությանը վաղուց հայտնի է, թե ե՛րբ են հայտնվել նրանք իրենց այսօրվա «հայրենիքում», ե՛րբ են փորձեր կատարել խցկվելու հարեւան ժողովուրդներին պատկանող տարածքները եւ թե ի՛նչ է ստացվել դրանից: Ի վերջո կա համաշխարհային պատմություն, քարտեզագրություն, որում թուրքերն ու ադրբեջանցիները տեղ են գտել հայերից հետո՝ հազարամյակներ անց……

Այդուհանդերձ, Ադրբեջանի նախկին երազախաբ եղած նախագահ Էլչիբեյի հեռանալուց հետո էլ նրանք իրենց անհիմն տարածքային հավակնություններով շարունակում են անհանգստացնել իրենց հարեւաններին: Իսկ խե՜ղճ Էլչիբեյը նախագահ դառնալուց հետո խոստացել էր մի քանի ամիս անց «ոտքերը լվանալ Սեւանա լճում…», ու մեր լճին ինքն ու իր երազախաբ հետեւորդները Գեյչա էին կոչել արդեն: Էլչիբեյն ու նրա նմանները, որոնք երեւի թե ամբողջ կյանքում մի հավեսով ոտք չեն լվացել, միանգամից շատ մեծ երազանք ունեցան, բայցեւ ժողովրդական լեզվով ասած՝ Էլչիբեյը «մուրազը փորում գնաց»……

Ժամանակին Ադրբեջանի արտաքին գործոց նախարար աշխատած Հասան Հասանովը հիմնավորապես ձանձրացրել էր բոլորին՝ իր աղերսանք դիմումներով ու հարցապնդումներով: Միջազգային մեծ ու փոքր խորհրդակցությունների, հանդիպումների ժամանակ, անկախ օրակարգից եւ քննարկվող հարցերի բնույթից, նա իր անբաժան պայուսակով, որը լիքն էր զանազան փաստաթղթերով ու դիմումագրերով, անպայման մոտենում էր պաշտոնական անձանց եւ թղթեր փռում նրանց առաջ, քարտեզներ ցույց տալիս, խնդրում էր, պաղատում էր, պահանջում էր…

Հիմա էլ՝ Ալիեւ կրտսերի օրոք այդպես է, մի քիչ «քաղաքակիրթ» ձեւերով: Իսկ ինչ որ չեն կարողանում անել ադրբեջանական պետական մարմինները պաշտոնական ձեւով, անում են քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ձեռքով: Աշխատաոճ, որը ցավոք, չեն կիրառում մեր ազգային-ազգայնական (՞՞՞) հակվածությամբ իշխանությունները: Ադրբեջանում այդ կազմակերպություններից մեկը «Միասնական Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում» կազմակերպությունն է, որը միշտ հանդես է գալիս հակաիրանական եւ հակահայկական հրապարակումներով, այդ թեմաներով ունի հրատարակած մի փոքրիկ գրքույկ:

Լատինատառ ադրբեջաներեն շարված եւ ընդամենը 12 էջից կազմված այդ գրքույկը տարիներ շարունակ տարածվում է Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի ու Միջին Ասիայի թյուրքալեզու ազգաբնակչության շրջանում, պետական հիմնարկներում, ինչպես նաեւ զանազան երկրների դիվանագիտական ներկայացուցչություններում: Փայլփլուն թղթերի վրա հրատարակված գրքույկի վերջում միացյալ Ադրբեջանի քարտեզն է: Ազգային զարթոնք հրահրող ազգայնամոլները միացյալ Ադրբեջանի սահմանները գծելիս լրիվ կորցրել են «ամոթ եւ աբուռ», գծել են այնքան, ինչքան ցանկացել են:

Հյուսիսային Իրանի մի հսկայական տարածք կազմում է «մեծ Ադրբեջանի» հյուսիսային շրջանները: Թավրիզը հայտնվել է «մեծ Ադրբեջանի» ուղիղ կենտրոնում: Լենքորանից դեպի հարավ-արեւելյան ծովեզերքն այնքան է, որքան Լենքորանից մինչեւ Բաքու: Ուրմիա լիճն ամբողջությամբ այդ Ադրբեջանի մեջ է:

Ըստ հորինած քարտեզի, Ադրբեջանի հյուսիս-արեւելյան սահմանը ներկայիս Իրան-Թուրքիա սահմանն է, որը ձգվելով դեպի հարավ, իր մեջ է առնում Քելմանշանը, անցնում է Հայաստանի հարավով (իհարկե, այդ քաղաքն էլ թողնելով Ադրբեջանի մեջ), ապա ուղղվում է դեպի հյուսիս-արեւելք ու հասնում մինչեւ Կասպից ծովի ափ:

Հյուսիս-արեւմուտքում «մեծ Ադրբեջանի» մեջ են ամբողջ Զանգեզուրը, Վայքը, Վարդենիսի ու Մարտունու շրջանները: «Քարտեզագիրները», այնուամենայնիվ, «շատ բարի» են գտնվել եւ Սեւանա լճի գրեթե կեսը թողել են Հայաստանին՝ սահմանն անցկացնելով լճի ուղիղ մեջտեղով, հետո այն ուղղել են դեպի հյուսիս-արեւմուտք՝ այդ մասում իրենց պահելով Տավուշի (Դիլիջանի, Իջեւանի), Ճամբարակի շրջանները:

Գրքույկի շարադրանքի մեջ ադրբեջանական հավակնությունները նախ եւ առաջ ուղղված են Իրանի դեմ: Այդ երկիրն այստեղ համարվում է Ադրբեջանի ամենամեծ թշնամին: «Իրանը մեր թշնամիների բարեկամն է եւ մեր բարեկամների թշնամին, – կարդում ենք այս գրքույկում, – «նա ձգտում է ոչնչացնել ադրբեջանական հոգեւոր ու նյութական արժեքները: Եվ ափսոս է, որ այդ կեղտոտ նպատակներն իրագործելու համար օգտվում է մեր սուրբ հավատից»: Այո՛, նորօրյա իսլամիստները (երեկվա կոմունիստները) հողերի հարցը «կարգավորելուց» հետո, հաստատ կրոնական դասեր էլ կտան Իրանի իսլամական կառավարությանը……

«Մեր թշնամիների բարեկամն է» գրելով՝ ադրբեջանցի հեղինակները, իհարկե, նկատի ունեն հայերին, իսկ «բարեկամներ» ասելով՝ նրանք արդեն նկատի ունեն թուրքերին: Ըստ գրքույկի հեղինակների, Իրանի մեղքերը շատ են, այդ պետության ղեկավարները չարաշահում են ադրբեջանցիների եղբայրությունը եւ ձգտում են Ադրբեջանի տնտեսական եւ քաղաքական կառույցները թուլացնել՝ ի ր ե ն ց «իմպերիալիստական նպատակներին հասնելու համար»:

Հուդա-բոլշեւիկյան ձեւակերպման նոր տարբերա՞կ է: Վստահաբար: Պարզապես այսօր թաքնված է հուդա-իսլամական չադրայի տակ:

Գրքույկի հեղինակները շա՜տ վառ երեւակայություն ունեցող մարդիկ են, նրանք ստեր են հորինում, «հավատում» են դրանց եւ պարզունակորեն հրամցնում ընթերցողներին՝ որպես պատմական ճշմարտություն: Այսպես, նրանք գրում են, որ երբ 1991թ. Ռուսաստանի եւ Իրանի օժանդակությամբ (՞՞՞) Հայաստանը Ադրբեջանի հողերի վրա հարձակում սկսեց, Թավրիզի հայկական եկեղեցում կազմակերպվեց «Օգնություն Հայաստանին» միջոցառում, եւ դրա շրջանակներում հավաքվեց 18 միլիոն դոլար: Այդ գումարը Իրանի կենտրոնական բանկի միջոցով տեղափոխվեց Փարիզի բանկ, դրանով զենք ու զինամթերք գնվեց եւ ուղարկվեց Արցախ……

Իսկապես, շատ լավ կլիներ, որ այդ ժամանակներում եւ ներկայումս էլ քանակապես նվազած թավրիզահայությունն այնքան հարուստ լիներ, այնքան մեծ լիներ համայնքի նյութական կարողությունը, որ այդչափ գումարներ կարողանար հավաքել ու… ինչպես տեքստում: Բայց……

Չի անտեսված, իհարկե, նաեւ զուտ հայկական խնդիրը: Թուրքական ինքնատիպ մի բացատրություն է տրված Հայկական Մեծ Եղեռնին: Հետեւելով իրենց ավագ եղբոր օրինակին՝ միասնական Ադրբեջանի կողմնակիցներն այսպես են բացատրում այդ պատմական եղելությունը: Որ 1915թ. ռուսների հետ դաշնակցած հայերն ապստամբություն էին բարձրացրել թուրքերի դեմ, եւ «թուրքերին հաջողվեց ճնշել հայերի դավադիր ապստամբությունը: Հայերը հիմա այդ «ապստամբությունը տոն են համարում իրենց համար եւ ամեն տարի նշում են այն»: Այստեղ են ասել՝ «էշը էշ էլ կմնա, թեկուզ Երուսաղեմ գնա»:

Ահա, թե ինչպես են ձեւափոխում պատմությունը միասնական Ադրբեջանի ջատագովները: Չուզելով կանգ առնել գրքույկում առկա մյուս զառանցանքներին՝ կցանկանայինք նշել միայն հետեւյալը. իր տարածքային ամբողջականության պաշտպանությամբ եռանդագին հանդես եկող Ադրբեջանը դեմ չէ միաժամանակ ընդլայնելու իր սահմանները ի հաշիվ հարեւանների (հատկապես՝ իրանական արեւելյան եւ արեւմտյան Ադրբեջանների), որոնց տարածքներ խցկվել է անկոչ հյուրի պես, որպես բարբարոս, ավերիչ տեսակ եւ, չլինելով բնական ազգ (թյուրքական մի ցեղախումբ է, որ իր անվանումը ստացել է հուդա-բոլշեւիկյան դավադիր ծրագրով ստեղծված Ադրբեջան պետության անունից…), տիրացել է բնիկների տարածքներին: Իսկ Ադրբեջան անունը լենինյան մասոնական-բոլշեւիկյան կառավարությունը դրել է նպատակային՝ Իրանի տարածքների վրա էլ հեռակա աչք տնկելով……

Իսկ թե ինչպե՞ս պետք է հիմա իրագործվի այդ «համարձակ» ծրագիրը, ըստ երեւույթին, մանրամասն կպարզաբանվի միասնական Ադրբեջանի «ազգային զարթոնքի» հաջորդ գրքույկներում: Ուրեմն՝ սպասենք դրանց:

«Մեծ Վրաստան»՝ արդեն ի հաշիվ Հայաստանի

Թբիլիսիի «Արտանուջի» հրատարակչությունը 2003թ. հայերեն հրատարակել է «Վրաստանի պատմություն» երկհատոր դասագիրքը՝ Վրաստանի հայկական դպրոցների 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտների համար: Դասագրքերը թույլատրվել են Վրաստանի կրթության նախարարության կողմից: Դասագրքի հեղինակներ՝ Մերաբ Վաչնաձեն, Վախթանգ Գուրուլին եւ Միխեիլ Բախտաձեն, հաշվի առնելով հայ-վրացական հարաբերություններում պատմական մի շարք զգայուն հարցերը, առավել եւս՝ հաշվի առնելով, որ այդ դասագրքերով սովորում են ազգությամբ հայ երեխաները, փորձել են հնարավորինս «անաչառ» լինել, բայց դե երբեմն շրջանցել են վրացական «անաչառությունը»՝ օգտվելով մեր հարեւանասեր իշխանությունների բարի կամեցողությունից:

Իսկ շատ կարեւոր մեկ հարցում վրաց պատմագրությունը պարզապես անզուսպ է գտնվել. նշվել է, թե հայ-վրացական սահմանն իբր անցել է Սեւանա լճի հյուսիսային ափերով, այսինքն՝ Տաշիրը, Լոռին (վրացական աղբյուրների Գոգարենեն, հայկական աղբյուրների Գուգարքը), Ուտիքը եւ Գեղարքունիքի մի մասը բնիկ վրացական հողեր են: Դասագրքերում տպագրված վեց քարտեզներից հինգում նշվում է, որ սահմանն անցնում է Սեւանա լճի հյուսիսային ափերով, ընդ որում երեք դեպքում Սեւանի համար օգտագործվում է վրացականացված կամ մահմեդականացված տարբերակ՝ «Գելաքունիս տբա» եւ «Գոգչիս տբա»: Սա դեռ մեղմացված տարբերակ է, ժամանակին դասագրքեր կային տպագրված, որոնցում նաեւ Վանը, Կարինը, Էրզրումն ու էլի բուն հայկական բնակավայրեր էին հայտնվել «մեծ Վրաստան» հորջորջվող տարածքում……

Հայ-վրացական վիճահարույց խնդիրներում դասագրքի հեղինակները մի քիչ զուսպ են գտնվել: Այսպես, 608թ. տեղի ունեցած եկեղեցական պառակտումը հայերի եւ վրացիների միջեւ ներկայացվում է հետեւյալ կերպ. «Այն, ժամանակ, երբ Քարթլիում եւ Բյուզանդիայում հաղթանակեց երկաբնակությունը, Հայաստանի եկեղեցին պաշտպանեց միաբնակությունը: 7-րդ դարի սկզբներին բավականին սրվեցին հարաբերությունները Վրաստանի եւ Հայաստանի եկեղեցու միջեւ: 608թ. հայոց կաթողիկոս Աբրահամը հրապարակեց հատուկ կոնդակ, որով էլ վերջնականապես խզվեցին Վրաստանի եւ Հայաստանի եկեղեցական կապերը»: Մինչդեռ Վրաստանում վերջին տարիներին լույս տեսնող պատմական աշխատություններում հայ-վրացական եկեղեցական վեճերը ներկայացվում են որպես Հայ առաքելական եկեղեցու ոտնձգություններ, բռնություններ վրաց ուղղափառ եկեղեցու նկատմամբ: Նույնիսկ Ջավախքում են արդեն վրացականացնում ամեն բան: Իսկ Լոռվա եկեղեցիների նկատմամբ վրացական նկրտումները պարզապես զայրացնում են արդեն… Բայց, ըստ երեւույթին, մեր եկեղեցականներն էլ են շա՜տ հարեւանասեր……

Իսկ 1918թ. դեկտեմբերի երկշաբաթյա վրաց-հայկական պատերազմի մասին գրված է. «1918թ. դեկտեմբերին տարածքային տարաձայնությունների հիման վրա ռազմական ընդհարումներ եղան Վրաստանի ժողովրդավարական Հանրապետության եւ Հայաստանի միջեւ, որոնք, բարեբախտաբար, կարճ ժամանակամիջոցում կարգավորվեցին»: Այս դեպքում, մենք էլ մի փաստ նշենք. եթե Հայկական կառավարությունը մի հրաման արձակեր եւ հրահանգեր Դրոյին առավել առաջանալու, ապա նա հայոց զորագնդով ոչ միայն կբավարարվեր դավադրաբար Լոռի ներխուժած վրացիներին դուրս վռնդելով ու Լոռին Հայաստանին վերադարձնելով, այլ կհասներ Թիֆլիս ու… Բոլոր մեր հարցերը վաղուց լուծված կլինեին: Այդ թվում՝ նաեւ Ջավախքի:

Այս ամենի համար այն ժամանակ էլ, այժմ էլ ընդամենը էլի մի երկու շաբաթ է պետք……

Վերադառնալով դասագրքին՝ նկատենք, որ այն գրված է անգրագետ հայերենով, եւ սա էլ ունի միտում: Այսքանից հետո զարմանալի չէ, երբ հայկական դպրոցներում, նաեւ գրեթե 100%-ով հայերով բնակեցված բնակավայրերում պահանջվում է դպրոցների պատերին գրել՝ «ես վրացի եմ» կարգախոսը: Մի հարցնող լինի՝ դա ո՛նց հասկանանք, հայերը վրացիներից են առաջացե՞լ……

Սրան հաջորդեց նաեւ հայկական դպրոցներում հայոց պատմության ու հայոց լեզվի դասաժամերի կրճատումը եւ հասկանալի է, որ այս ամենն արվեց «եղբայրաբար ու հարեւանասիրությունից» ելնելով:

Իսկ թե ինչ հակահայկական արտահայտություններով եկան իշխանության Վրաստանի ներկայիս «գունավոր» իշխանությունները, բոլորս պետք է որ հիշենք: Դեռ գունափոխության՝ պետական մարմինների ընտրության ընթացքում, նրանք տանում էին ծրագրված հակահայկական քարոզչություն: Այդ մասին եղան նաեւ «սկանդալային» բացահայտումներ, իսկ հայ լինելը համարվում էր խիստ վտանգավոր՝ մարդու կյանքի ու գործունեության համար: Հիմա, իհարկե, այլ կերպ են գործում, եվրապարտավորությու՜ն է……

Հ. Գ. – Երբ հայի նվիրյալ տեսակը արդարորեն պահանջում է պաշտպանել համապարփակ Հայ Դատը, ապազգային տականքը հոխորտում է, թե նրանք «շովինիստներ» են՝ ծարավ պատերազմի ու արյունի: Այսպես փորձում են ջուր լցնել նաեւ թշնամու ջրաղացին, որից որոշ «հայեր» էլ օգտվում են: Միանգամից ասենք՝ չի՛ ստացվելու, հայ վրիժառու բազուկը չի՛ թողնելու……

Եթե տեր չես կանգնում քո հողին, քո նախնյաց արյանը, շիրիմներին, օտարն է դրանք սեփականացնում, եւ սա էլ հենց օտարահպատակ հայերի ու նրանց սիոնա -մասոնա -թուրքական տերերի նպատակն է:

Հայ տեսակը միշտ տեր է Պատմական Հայրենիքի բոլոր հատվածներին (նաեւ դեռեւս գերեվարված) եւ նախնյաց սրբազան արյանը, արժեքներին:

Հիմա առավել եւս պետք է աչալուրջ լինենք, սաստենք մեր միջի ստահակներին ու ծախուներին, քանզի թուրք-ադրբեջանա-վրացական եռյակը գործում է՝ «ամեն ինչ հանուն ընդդեմ Հայաստանի» նպատակով…

Դրա վկայությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգիծը, Արեւելք-Արեւմուտք էներգետիկական տրանսպորտային միջանցքը եւ այլ՝ Հայաստանը շրջանցող ծրագրերն են:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում եւ՛ այսօրվա, եւ՛ մոտ ապագայի մեր իշխանություններին, ընդդիմադիրներին, բոլորին՝ լրջորեն խորհել Ադրբեջանի ու Վրաստանի (նաեւ՝ Թուրքիայի) հետ հարաբերությունների ծավալման հարցում, վերջ տալ «ջայլամային» քաղաքականությունից բխող սին հարեւանացավային կեցվածքին, մանավանդ, որ Հայաստանում ջայլամի տոտեմական պաշտամունք չ ի եղել երբեւիցե……


Արամ Ավետյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։