Պատասխանի իրավունքով
Ձեր թերթի մշակույթի այդ երկակի ստանդարտները
«Առավոտ» թերթի խմբագիր
Արամ Աբրահամյանին
Ի պատասխան Ձեր երեկվա թերթի առաջաբանի՝ հայտնում ենք.
1. Պարոն Աբրահամյան, ով ով, բայց դուք լավ գիտեք, թե ինչպես են մարդու խոսքը ընդհանուր տեքստից կտրում ու հարմարեցնում իրենց ուզածին: Այն, ինչ շահարկում եք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի մասով, հասկանալի է, քանզի այն ժամանակ եւ այսօր էլ նույն պատվերն եք անում: Թեեւ բազմիցս ենք բացատրել, թե ձեզ համար երանելի այն ասուլիսում ինչ է ասել Արմեն Ավետիսյանը, բայց կարծես լավ չեք ըմբռնում: Իրականում Ա. Ավետիսյանի խոսքերի բացատրության կարիքը չկա, ամեն ինչ ասված է պարզ հայերենով: Դիմելով ձեր ասած «ամուսին, երեխաներ ու թոռներ ունեցող հայ կնոջը»՝ ՀԱՄ առաջնորդն ասել է. «Այսօր մենք ասուլիս ենք հրավիրել սոցքարտերի թեմայով եւ համասեռականների հարցի արծարծումը տեղին չէ: Առավելեւս, որ այս ասուլիսին մասնակցում են մարդիկ, ովքեր չեն առնչվում այդ թեմային: Դուք ի՞նչ է, սադրու՞մ եք բոլորին եւ փորձում եք տապալե՞լ սոցքարտերի թեմայի արծարծումը» (այս եւ մյուս մեջբերումները մեր արխիվից են): Սրան ի պատասխան «հայ կինը» (կարծում ենք՝ պիտի կարեւորվեր լրագրող հասկացությունը) երրորդ անգամ է նույն հարցը տալիս՝ արդեն աղմկելով (երեւի թե «հայ կնոջ»՝ ասուլիսում աղմկելն ու խանգարելը մշակույթի ընկալման «Առավոտ»-ական ձեւերից է): Սրան իր հերթին ի պատասխան Ա. Ավետիսյանն ավելացնում է. «Եթե իսկապես համասեռականների թեման ձեզ հետաքրքում է, ձեր հարցերին կպատասխանեմ ասուլիսից հետո կամ էլ այցելեք մեր գրասենյակ»: Այդ ժամանակ «հայ կնոջը» միացան մի քանի այլ պատվեր ստացած լրագրողներ՝ կրկին աղմկելով, թե ՀԱՄ առաջնորդը պարտավոր է պատասխանել: Ա. Ավետիսյանը նկատեց, որ ինքը որեւէ մեկին ոչինչ պարտավոր չէ եւ հավելեց. «Երեւի բոլոր թեմաներից շատ ձեզ համասեռականներն են հետաքրքրում: Հասկանում եմ, սոցքարտերի թեման տապալելու փորձ անելով՝ շոու եք բացել պատվերով: Ուստի, ես էլ կարող եմ կասկածել, որ դուք կապ ունեք համասեռականների հետ եւ պատվերն էլ նրանցից եք ստացել»: Այսքանը: Պարզ ու հայերեն: Իսկ եթե ոմանք իրենց «լեսբուհի» են պատկերացրել, խորհուրդ ենք տալիս բժշկի դիմել:
Հայ Արիական Միաբանության
3. Ինչ մնում է ձեր եւ մի շարք զլմ-ների՝ ՀԱՄ առաջնորդի դեմ պատվիրված բոյկոտին, ապ դրա արդարացումը հենց վերոնշյալ սադրանքը պիտի լիներ: Սակայն դա, կրկնում ենք, չհաջողեցիք, քանզի ժամանակ առ ժամանակ հենց ինքներդ էլ (դուք եւ մյուսները) խախտեցիք ձեր իսկ հայտարարած բոյկոտը: Ու հիմա ոչ թե Ա. Ավետիսյանը պիտի ներողություն խնդրի, այլ՝ դուք՝ բոյկոտողներդ՝ հենց ձեր՝ մամուլի էթիկան խախտելու, այն է՝ գործն անձնական հարաբերություններով պայմանավորելու համար:
4. Ա. Ավետիսյանը ձեզ համար չակերտավոր ազգայնական է, որովհետեւ ազգայնականի ձեր մարմնավորումը ազգային գաղափարախոսությունը մերժող այն գործիչներն են, ովքեր անպայման զտարյուն հայ չպիտի լինեն ու հայերի իրավունքները Հայաստանում բացառիկ պիտի չհամարեն:
5. Ինչ մնում է «հայ տղամարդ» հասկացության ձեր ընկալմանը, Աստված մի’ արասցե, որ մենք էլ հասկանանք այդ ընկալումները: Վերջում ի գիտություն ձեզ՝ մե’ր պատկերացրած Հայ տղամարդը իրապես Հայ կնոջ պաշտամունք ունի:
լրատվական կենտրոն
2.10.2007.




Armenian