Հրեական Աստվածներ
Սկիզբը՝ թիվ 9-13-ում եւ 15-ում
http://www.hayary.org/wph/?p=4708 – («Լուսանցք» թիվ 2-8 (348-354), 2015թ.) – հոդվածն ամբողջական). Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ). Հայ Աստվածները - Հայկական Աստվածային Համակարգ` 1. Հայր Արա -Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն -ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր -արդարադատության Աստված: 6. Նանե – ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8.Վանատուր հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…
http://www.hayary.org/wph/?p=4805 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հրեական Աստվածներ (Եհովա-Յահվահ-Իյեվա).- Միջանկյալ խոսք՝ հայությանը պարտադրված հուդա-քրիստոնեության մասին (6-րդ մաս)… Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
http://www.hayary.org/wph/?p=4780 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները.- Հունական Աստվածներ – Օլիմպոս լեռան երկրորդական բնակիչները (5-րդ մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=4767 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (4-րդ մաս) – Հունական Աստվածներ՝ Օլիմպոսի Աստվածներ – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=4752 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները – Հնդկական Աստվածներ – (3-րդ մաս) – Հունական Աստվածներ.- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
- http://www.hayary.org/wph/?p=4738 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (2-րդ մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
- http://www.hayary.org/wph/?p=4721 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (1-ին մաս) – Հնդկական Աստվածներ… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
Հրեական կամ Եբրայական Աստվածների անունները «փակի» տակ են՝ շատ այլ գաղտնիքների հետ միասին: Հրեաները ցանկացել են այսպես սահմանափակել իրենց հին հավատին անդրադառնալու հնարավորությունները այլոց համար, միաժամանակ նաեւ՝ Եհովայով ամբողջացնելով Տիեզերքի Արարման բոլոր փուլերը եւ զարգացումները… Այսինքն՝ մարդկության համար իրենց Եհովան պիտի լինի Տիեզերքի Արարիչը կամ Միակ Աստվածը…
Սա ոչ միայն ռազմա-հավատքային, այլեւ ռազմա-քաղաքական լուրջ հարց է, որը դարեր շարունակ աշխատում է հօգուտ Եհովայի «ընտրյալ տեսակի»…
Երբ բառացիորեն պեղում ես անցյալը՝ հրեական աստվածային համակարգը հասկանալու համար, չնչին պատառիկներ են հանդիպում, որ մոտեցնում են բուն նպատակին: Եթե հայերի անցյալը (ոչ միայն Հայոց հավատին առնչվող) պարզապես ոչնչացրեցին 301-ին՝ այրելով հնամենի մատյաններն ու քրմական գրքերը, ապա հրեաների դեպքում՝ դրանք, համոզված եմ, պահ են տրված եւ հրապարակման ենթակա չեն…
Չնայած մի խիստ կասկած ունեմ, որ այրվել են հայկական տասնյակ հազարամյակների պատմությունը ներառող մատյանները, դրանք, հավանաբար տարվել են Հայաստանից, եւ այդ պատմությունն ու հայոց հավատի տիեզերահաս իսկությունը փորձում են «սեփականացնել»… Հիշում եմ, մեր անկախության առաջին տարիներն էին, երբ ընկերներիցս մեկը հիացած խոսում էր, թե 6 մոնղոլ են եկել Հայաստան եւ սովորում են մեր գրաբարը… Ընկերոջս հայացքը զարմանքից սառեց, երբ պարզ հարց տվեցի, իսկ ինչի՞ համար է դա պետք մոնղոլներին.. Հետո ավելացրեցի, որ մոնղոլ-թաթարները եւս Հայաստանից (հատկապես Չինգիզ խանի ժամանակներում, ով չէր անտեսում գիտությունը) բավականին գրականություն եւ փաստաթղթեր են տարել ալան-թալանների ժամանակ, եւ հիմա այդ մոնղոլները հասկանում են, որ կարող են հին աշխարհի ճշմարտության գաղտնիքներին առնչվել եւ դրանք հետ չեն տալիս, այլ՝ ուսանողներ են աճեցնում, որպեսզի իրենք տեղեկանան պատմական իրողություններին եւ հավատի տիեզերահաս մտածողությանը…
Բայց, ինչպես այդ մոնղոլները, այնպես էլ 301-ի հայոց մտքի ու հավատքի ավարը Հրեաստան, Պարսկաստան, Ասորեստան, թե Հնդկաստան կամ այլուր տեղափոխածները չեն հասկացել, որ այն, ինչ ի վերուստ տրված է ՀԱՅ-ին (Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ), չեն կարող սեփականացնել: Հայկական լեռնաշխարհի բնական զորություններից (Աստվածային ազդակների հասանելիությունից) միայն այդ աշխարհի տերը՝ հայը կարող է սնվել… Ուստի՝ հայի հավատի ու առաքելության զորությունից միայն հայը կարող է հզորանալ…
Բայց անցնենք Հրեա Աստվածներին: Կան անուններ, որոնք հնարավոր եղավ նաեւ հնարավորինս վերծանել, չնայած դեռ պիտի վստահ լինել, որ այդ անունները զուտ հրեական են եւ այդպես են հնչում նաեւ Երկնքում…
Եհովան, Մամոնան եւ Էլոհիմը ամենահանդիպողներն են… Ինչպեսեւ՝ պտղաբերության Աստվածուհի Աստարովթը, ում կոչում էին նաեւ Դերկետո (որպես հինարեւելյան Աստվածուհի), որ Ասորեստանում կոչվել է Միլիտտա, Իշտար, Բաբելոնում՝ Իշտար, Փյունիկիայում՝ Աշտարտ, Դերկետո, Ասորիքում՝ Դերկետո, Հունաստանում՝ Աֆրոդիտե, Հայաստանում՝ Անահիտ, երբեմն նմանեցրել են նաեւ Աստղիկին: Հավանաբար հրեական կամ եբրայական Աստվածներից են նաեւ՝ Բահաղը, Քեմոսը, Մողոքը…
Սակայն այժմ անդրադառնանք Աստծո անվանն առնչվող եւ աստվածային այն մեկանաբություններին, որոնցով հրեական հավատի մեկնիչները փորձեցին կենտրոնացնել եւ համաշխարհային մեկ-հավատքի վերածել այդ տեսությունը, որը հին հավատների դեպքում ձախողվեց, բայց հետագայում դարձավ համաշխարհային կրոնների միջուկը…
Եհովայի տիտղոսներն ու նրան բնութագրող արտահայտությունները
Ազգերի Թագավոր։ Եբր.՝ Մելեխ հագգոհյիմ (Եր 10։7)։
Ամենաբարձրյալ։ Արամ.՝ Էլյոհնին (Դն 7։18, 22, 27)։
Ամենակարող: Եբր.՝ Շադդայ։ Դրված է հոգնակի թվով՝ գերազանցություն ցույց տալու համար, հանդիպում է 41 անգամ եւ թարգմանվել է «Ամենակարող» (Ծն 49։25; Սղ 68։14)։ Քրիստոնեական հունարեն գրություններում համապատասխան Պանտոկրատոր բառը նշանակում է «Ամենակարող», կամ՝ «ամեն ինչի Կառավարիչ, Մեկը, ում պատկանում է ամբողջ իշխանությունը» (2Կթ 6։18; Հտն 15։3)։ Էլ Շադդայ՝ «Ամենակարող Աստված» արտահայտությունը հանդիպում է 7 անգամ եւ մատնանշում է Եհովայի անսահման զորությունը (Ծն 17։1; Ելք 6։3)։
Ամենասուրբ։ Եբր.՝ Քեդհոշիմ, արտահայտված է հոգնակի թվով՝ գերազանցություն ու մեծություն ցույց տալու համար (Առ 30։3)։
Աստված։ Եբր.՝ Էլ՝ առանց որոշիչ հոդի, հավանաբար նշանակում է «Զորավոր», «Հզոր» (Ծն 14։18)։
Աստված։ Եբր.՝ Էլոհահ, Էլոհիմ-ի եզակի թիվը՝ առանց որոշիչ հոդի։ Այս բառը 41 անգամ հանդիպում է «Հոբ» գրքում եւ 16 անգամ մյուս գրքերում (Հոբ 3։4)։
Աստված։ Եբր.՝ Էլոհիմ՝ առանց որոշիչ հոդի։ Ահարոն Էմբերը մի հանդեսում գրել է. «Հին Կտակարան»-ում Էլոհիմ-ը (երբ կիրառվում է Իսրայելի Աստծու առնչությամբ) ձեւով հոգնակի է, սակայն չի մատնանշում մի քանի աստվածների։ Դա երեւում է այն բանից, որ գրեթե միշտ գործածվում է եզակի բայական ստորոգյալի հետ եւ ընդունում է ածականով արտահայտված որոշիչ՝ դրված եզակի թվով…. Էլոհիմ-ը ավելի շուտ հարգանքի հոգնակի է, որն արտահայտում է մեծություն ու վեհություն։ Այն համարժեք է «Մեծ Աստված» արտահայտությանը եւ ադոնիմ՝«տեր» եւ բեալիմ՝«սեփականատեր» բառերի նման դրվում է հոգնակի թվով։ Այս վերջին 2 բառերը կիրառվում են մարդկանց առնչությամբ» (Aaron Ember, The American Journal of Semitic Languages and Literatures, հ. XXI, Չիկագո եւ Նյու Յորք, 1905թ., էջ 208)։ Էլոհիմը բնորոշում է Եհովային՝ որպես հզոր Արարչի։ Արարչագործության պատմության մեջ այն հանդիպում է 35 անգամ (Ծն 1։1-2։4)։
Աստծո անունները
Թեեւ Աստվածաշնչում հանդիպում են Աստծու մի քանի անուններ, այն նաեւ խոսում է Աստծո անվան մասին եզակի ձեւով, ինչպես օրինակ. «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տերը արդար չի համարում նրան, ով Իր անունը զուր տեղն է արտասանում» (Ելք 20:7), «Տեր, ո՛վ մեր Տեր, ի՜նչ հրաշալի է քո անունը ողջ աշխարհում» (Սաղմ. 8:1-2), «Ինչպես որ անունդ է, այնպես էլ օրհնությունդ է ողջ տիեզերքում, եւ քո աջը լի է արդարությամբ» (Սաղմ. 47:11), «Աստված հայտնի է Հրեաստանում, եւ Իսրայելում մեծ է անունը Նրա» (Սաղմ. 75:2), «Տիրոջ անունը հայտնի է Նրա զորության մեծությունից, եւ դեպի Նա ընթացող արդարները բարձրանում են» (Առակ. 18:10):
Շատ պարագաներում անունը ուղղակիորեն Աստծո ամբողջական դրսեւորումն է մարդկանց հետ ունեցած Իր հարաբերություններում: Այն Իր անվանումն է, ոչ այնպիսին, ինչպիսին Նա կա Իր Աստվածային Էության խորություններում, այլ ինչպես որ Նա հայտնում է Ինքն Իրեն, հատկապես, մարդկանց հետ Իր հարաբերություններում:
Աստծո անունները «Հին Կտակարան»-ում
- ԷԼ, Էլոհիմ, Էլյոն: Ամենապարզ անունը, որով Աստված ներկայացված է, «ԷԼ»-ն է, որը հավանաբար գալիս է «ՈԻԼ» արմատից եւ ունի հետեւյալ նշանակությունը՝ լինել առաջինը, լինել Տեր կամ լինել ուժեղ ու ամանակարող: «Էլոհիմ» անունը (եզակի՝ Էլոահ), հավանաբար, ծագում է միեւնույն արմատից՝ «ալահ», որ նշանակում է՝ «ահով պատած» եւ, հետեւաբար, մատնանշում է Աստծուն՝ որպես ուժեղ եւ ամենակարող մեկի կամ որպես մեկը, ումից պետք է վախենալ: «Էլյոն» անունը եւս գալիս է «ալահ» արմատից եւ ներկայացնում է Աստծուն որպես Բարձր եւ Փառաբանված մեկը Ծնն. 14:19-20, Թվ. 24:16, Ես. 14:14): Այս անունները անձնական չեն, քանի որ օգտագործվել են նաեւ չաստվածների (Սաղմ. 95:3, 96:5, Ծնն. 33:10; Ել. 7:1) եւ առաջնորդների համար (Դատ. 5:8, Ել. 21:6, 2:8-10, Սաղմ. 82:10):
- Ադոնայ: Այս անվան նշանակությունն է՝ նախորդող մեկը: Սա գալիս է «դան», «դին» կամ «ադամ» բառարմատներից, որոնք նշանակում են «դատել, կառավարել»՝ մատնանշելով Աստծու որպես ամենակարող Կառավարչի, որին ենթակա է ամեն բան, եւ որի հետ մարդը կապված է որպես ծառա:
Այս անուններն Աստծուն բնութագրում են որպես Բարձրյալ եւ Փառավորյալ, որպես Անդրանցական Աստված:
Մյուս անունները փաստում են այդ Փառավորյալ Էության խոնարհումը հանուն Իր ստեղծածների հետ հարաբերություններ ունենալու:
- Շադդայ, ԷԼ-Շադդայ անունը ծագել է «շադդադ» արմատից, որ նշանակում է «իշխանություն, զորություն ունեցող» եւ ցույց է տալիս Աստծուն որպես երկնքում եւ երկրի վրա եղող բոլոր իշխանություններին տիրող՝ Ամենակարող: Համաձայն այլ կարծիքների՝ այն ծագում է «շադ» բառարմատից եւ նշանակում է «Տեր»: Սա տարբերվում է «Էլոհիմ» անունից այն կարեւոր դրույթով, որ Աստված ոչ թե ահի ու սարսափի մարմնավորում է, այլ՝ օրհնության եւ մխիթարության: Սա այն անունն է, որով Աստված հայտնվեց Աբրահամին՝ հավատքի հորը (Ելք 6:2-3):
- Յահվեհ: Աստծու այս անունը աստիճանաբար գործածությունից դուրս հանեց մինչ այդ եղած անունները: Աստված Ինքն Իրեն հայտնում է որպես Շնորհի Աստված: Այս անունը գրեթե միշտ համարվել է ամենագաղտնին, ամենաառանձնահատուկն ու անըմբռնելին: Հրեաները բռնվեցին սնոտիապաշտական ահով, երբ կարդացին, թե. «Նա, ով կտա Եհովա անունը, վստահաբար պետք է մեռնի» (Ղեւտ. 24:16): Հետեւաբար, երբ նրանք կարդում էին Ս. Գիրքը, այս անունը փոխարինում էին Էլոհիմ կամ Ադոնայ անուններով:
«Եհովա» անվան իրական ծագումը, հնչողությունը եւ նշանակությունը ստույգ չէ եւ կորած է անցյալի խավարում… ինչպես հրեական շատ գաղտնիքներ: Հնգամատյանն այս անունը կապում է եբրայերեն «հայահ» բայի հետ, որ նշանակում է «լինել»՝ «Ես ԵՄ Որ է» (Ելք. 3:13-14):
Անունը, ըստ եբրայական մեկնության, ցույց է տալիս՝ ա) մարդկանց հետ Աստծո հաստատուն հարաբերությունը, բ) որ Աստված Մովսեսի ժամանակվա մարդկանց հետ կլինի այնպիսին, ինչպիսին եղել է նրանց հայրերի՝ Աբրահամի, Իսահակի, Հակոբի, ժամանակ եւ գ) Աստծո հավատարմության ուխտը (Ելք 15:3, Սաղմ. 82:19, Օվս. 12:6, Ես. 42:8):
Իսկ ես կհավելեմ, որ ինչպես նախորդ բաժիններում եմ նշել, ՅԱՀ-ՎԱՀ-ը Հայ Աստվածների դեմ գործող Երկրային (առավելապես) եւ Երկնային (ըստ երկրային արձագանքների) երեւույթ է, որը պարզապես շուռտված ՀԱՅ-ն է՝ ՅԱՀ… Եվ, ինչպես վերը նշվեց, «Եհովա» անվան իրական ծագումը Հնգամատյանը կապում է եբրայերեն «հայահ» բայի հետ, որ նշանակում է «լինել»՝ «Ես ԵՄ Որ է»…
Եվ ՀԱՅ ԱՀ-ը շատ հասկանալի է ինչպես ՀԱՅ-ի դեպքում, այնպես էլ՝ ԱՀ-արմատի: Անգամ եբրայերենում «Ես ԵՄ Որ է»-ը հնչում է որպես՝ «հայահ»՝ Ահավոր Հայ, Զորավոր Հայ, Հզոր Հայ…
Սա այն ռազմա-հավատքային եւ ռազմա-քաղաքական (հակահայկական) պատճառներն են, որոնց մասին խոսել եմ «Հրեական Աստվածներ»-ի առաջին մասում (նաեւ «Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին» հոդվածաշարում, «Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.):
- Յահվեհ Սաբաովթ: Հաճախ Յահվեհ բառին զուգորդել է «Սաբաովթ» բառը: Թեեւ դժվար է ասել, թե ո՞րն է «Սաբաովթ» բառի ստույգ նշանակությունը, այնուամենայնիվ դրա վերաբերյալ կան երեք կարծիքներ.
ա) Իսրայելի զորքերը: Այս տեսակետի ստույգ լինելը խիստ կասկածելի է: Բիբլիայում առկա բազում հատվածներից միայն 3-ն են հանդես գալիս հօգուտ այս տեսակետի (Ա Թագ. 4:4, 17:45, Բ Թագ. 6:2, Դ Թագ. 19:31): Մինչդեռ հոգնակի ձեւով «Սաբաովթ»-ը գործածվել է Իսրայելի մարդկանց բազմության համար, զորքը սովորաբար նշվում է եզակի ձեւով: Ավելին՝ մարգարեություններում «Զորությունների Եհովան» չի նշանակում Եհովան որպես պատերազմի Աստված:
բ) Աստղերը: Այս տեսակետը եւս անընդունելի է: Բիբլիայում «երկնային զորություն» ասելով՝ միշտ եզակի ձեւն է գործածում, այլ ոչ հոգնակի: Ավելին, մինչ աստղերը կոչված են որպես երկնային զորություն, դրանք երբեք չեն նշված որպես Աստծո զորություն:
գ) Հրեշտակները: Այս տեսակետը առավելություն ունի մնացածի հետ: «Յահվեհ Սաբաովթ» անունը հաճախ են գտնում այն կապակցության մեջ, ուր հրեշտակներն են նշված (Ա Թագ. 4:4, Բ Թագ. 6:2, Ես. 37:16, Օվս. 12: 4-5, Սաղմ. 79:1-4, 88:7-9):
Հրեշտակները հաճախ են ներկայացվում որպես Աստծո աթոռի շուրջ կանգնած զորք, նաեւ բազմություն (կներկայացնենք ստորեւ) (Ծնն. 28:12, 32:2, Հես. 5:14, Գ Թագ. 22:19, Ես. 6:2): Այս պարագայում եւս գլխավորապես գործածված է եզակի ձեւը, սակայն դա այդքան էլ լուրջ խնդիր չի կարող լինել, քանի որ Աստվածաշունչը նշում է, որ հրեշտակների մի քանի դասակարգեր գոյություն ունեն (Ծնն. 32:2, Բ Օր. 33:2, Սաղմ. 23:10, Ես. 6:3, 24:23, Զաք. 14:16): Զորությունների Եհովան, Փառքերի Թագավորը շրջապատված է հրեշտակների զորքերով, իշխում է երկնքին ու երկրին եւ ստանում Փառաբանություն Իր արարչությունից:
Աստծո անունները «Նոր Կտակարան»-ում
- «Աստված»: «Նոր Կտակարան»-ը ունի «Հին Կտակարան»-ին համազոր հունարեն անուններ: «ԷԼ, Էլոհիմ, Էլյոն» եբրայերեն տարբերակն է «Թեոս»-ի, որը ամենատարածված անունն է Աստծո համար: «Էլոհիմ»-ի պես այն կարող է նաեւ օգտագործվել հեթանոսական աստվածների համար:
- «Տեր»: «Նոր Կտակարան»-ի հեղինակները Յահվեհ եւ Ադդոնայ բառերը փոխարինել են հրեական այլ անուններով եւս: Հանդիպում են Յահվեհ անվանը համազոր բառակապակցությունների մի քանի տարատեսակ ձեւեր, ինչպես օրինակ «Ալֆա եւ Օմեգա», «Նա ՈՐ Է, ՈՐ ԷՐ եւ ՈՐ պիտի գա», «Սկիզբը եւ Վախճանը», «Առաջինը եւ Վերջին» (Հայտն. 1:4, 8:17, 2:8, 21:6, 22:13):
Տեր տիտղոսը ներկայացնում է Աստծուն որպես Ամենակարող Մեկը, Տեր, Տիրակալ, Կառավարիչ, որն ունի Իրավական Իշխանություն եւ Հեղինակություն: Այս անունը գործածվել է ոչ միայն Աստծո համար, այլ նաեւ՝ Քրիստոսի:
- «Հայր»: Որպես Աստծո նոր անուն հղվում է «Հայր» բառը:
Բայց դա շատերի համար նյարդայնացնող է եղել, քանզի «Հայր» անունը գործածվում է նաեւ հեթանոսական հավատներում (դիցուկ՝ մեր հավատում՝ Հայր Արա՝ Հայոց Աստվածահայր):
Այն աճախ կիրառվել է նաեւ Աստծո եւ Իսրայելի միջեւ հարաբերությունը ներկայացնելու համար (Բ Օր. 32:6, Սաղմ. 102:13, Ես. 63:16, 64:8, Եր. 3:4, 19, 31:9, Մաղ. 1:6, 2:10): Իսրայելը ներկայացված որպես Աստծո Որդի (Ելք 4:22, Բ Օր. 14:1, 32:19, Ես. 1:2, Եր. 31:20, Հես. 1:10, 11:1):
Աստված՝ որպես Արարիչ եւ Ստեղծիչ գլխավորաբար հանդիպում է «Նոր Կտակարան»-ի հետեւյալ համարներում՝ Ա Կոր. 8:6, Եփ. 3:15, Եբր. 12:9, Հակ. 1:18։ Այս մասին գրել եմ բազմիցս, որ Մեկարարչական Բազմաստվածային համակարգը փոխարինեցին Մեկաստվածային բազմահրեշտակային համակարգով…
Հրեշտակապետեր
Որպես հրեշտակապետեր՝ Բիբլիա-Աստվածաշնչում հիշատակված են 3-ի անունները՝ Գաբրիել, Միքայել, Ռաֆայել։ Եզրասի Գ գրքում, որը բացակայում է Հայաստանյայց (Հայաստան այցելած) եկեղեցու աստվածաշնչական կանոնից, հիշատակվում են նաեւ Երեմիելը եւ Ուրիելը։ Առհասարակ մեզ հայտնի հրեշտակապետերի թիվը հասնում է 11-ի, եւ նրանցից յուրաքանչյուրն ունի իր անունը, ինչը բնորոշում է նրա ծառայությունը եւ դիրքը Աստծո առաջ (յուրաքանչյուր անվան վերջում առկա է «Էլ» վերջավորությունը, որը եբրայերենում Աստծո անվան կարճ տարբերակն է)։ Հրեշտակապետերի անուններն են՝ Միքայել հրեշտակապետ, Գաբրիել – Աստծո պատկեր, Միքայել – Աստծո նման, Աստծո հզոր, Ռաֆայել – Աստծո բժշկություն, Անայել – Աստծո լրում, Ուրիել – Աստծո տեսում, Դակուել – Ինքն աստվածային, Բարաքիել – Աստվածային սկիզբ, Ադոնիել – իմ տերն Աստված է, Փանուել – Աստծո հայտնություն, Երեմիել, Սաղաթիել:
Հրեշտակապետերից առավել մանրամասն տեղեկություններ կարելի է իմանալ միայն Գաբրիելի, Միքայելի եւ Ռաֆայելի մասին, քանզի միակներն են, որ բացահայտված են կանոնական Բիբլիա-Աստվածաշնչում։ Չնայած Գրիգոր Տաթեւացին Գաբրիելի անունը թարգմանում է որպես Աստծո պատկեր, սակայն ընդունված է այն թարգմանել «Աստծո մարդ» (Այր Աստծոյ) կամ «Աստծո զորություն», ինչը Տաթեւացին վերագրում է նաեւ Միքայել հրեշտակապետին։ Եբրայական գրականությունում Գաբրիելը միշտ կանգնած է Աստծո գահի առաջ, օրհնում է մարդկանց եւ բարեխոսում նրանց համար։ Ենոքի պարականոն գրքում նա հատուկ պատասխանատվություն է կրում դրախտի համար։ Նա մյուս հրեշտակապետերի հետ պիտի մասնակցի վերջին դատաստանին, ինչն արտահայտվել է նաեւ «Նոր Կտակարան»-ում (Հայտն. 8։2)։ Նա վերջին դատաստանի ժամանակ պետք է հնչեցնի մեռյալների հարության փողը. «Գաբրիելեան փողն գոչէ սուրբք ամենայն անդր հաւաքին» (Ներսես Շնորհալի)։ Բիբլիայում (որ Սուրբ Գիրք են նշում հաճախ), Գաբրիելի մասին առաջինը կարդում ենք Դանիելի գրքում (Դան. 8։16, 9։21), ինչից բացահայտում ենք, որ, որպես հրեշտակ, Գաբրիելը նույնպես արագաշարժ է ու «թռչում է» (Դան. 9։21) եւ ստացել է մարդկային տեսք, որից, սակայն, մարգարեն ապշում է (Դան. 8։17), ինչպես Զաքարիա քահանան խնկերի սեղանի մոտ (Ղուկ. 1։11-13)։ Զաքարիային հրեշտակը բացահայտում է իր ով լինելը՝ ասելով. «Ես Գաբրիելն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկվեցի խոսելու քեզ հետ եւ այդ բանը ավետելու» (Ղուկ. 1։19)։ Սա, ինչպես նաեւ Աստվածածնի ավետումը (Ղուկ. 1։26-35) ցույց են տալիս, որ Գաբրիելը Աստծո անձնական եւ անմիջական պաշտոնյան է, որը կատարում է Նրա կարեւորագույն հրամանները, որոշումները, տնօրինումները։
Շարունակելի
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
«Լուսանցք» թիվ 16 (362), 2015թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում