Ամանորյա շնորհավորանք հայերին եւ արիական մյուս ազգերին.- Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր – Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները նշել են բնական տարեփոխությունը…

Հայաստանի սահմաններին՝ 21 խորհրդանշական կրակ եւ 21 հաղթական խորհուրդ, որպես Սրբազան Լույս՝ Միացյալ Հայաստանի վերակերտման ճանապարհին…

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները, 4 խմբի բաժանված, նշել են բնական տարեփոխությունը: Մի խումբը Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը նշել է Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքումմյուսը՝ Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, հաջորդը՝ Վրաստանին սահմանակից հատվածում՝  Լոռու տարածքում, եւ վերջինը՝ Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում: Առանձին ծիսակատարություն կատարվել է նաեւ Արցախում:

Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոները կատարում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝ Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի ու Քարվաճառի ազատագրված տարածքներում, Հայաստանի մարզերի պատմական վայրերում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, մեր ահմանային հատվածներում…

Այս այգաբացին տոնական ծեսերը կատարել են Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները: Տոնակատարությունը, ինչպես ընդունված է, սկսվել է գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Քրմական դասի ներկայացուցիչները Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ մեր երկրի նշյալ տարածքներում վառել են գլխավոր մեծ կրակն ու խորհրդանշական 21 փոքր կրակները՝ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով Վահագն Աստծուց:  

Արեգ ամսվա Արեգ օրը Գարունը վերազարթոնք է ապրում, եւ բնությունն արթնանում է ձմռան խորը քնից, ինչը դիցաբանորեն նախանշում է կյանքի ու բնության ծաղկունքը՝ վերածնունդը: Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է… եւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում` նոր կյանք պարգեւում: Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին` Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վերածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում:

Այդ օրը Վահագն Աստվածը կռիվ է տալիս Չարի Վիշապի հետ Երկրում (որն այսօր դեռ Տիեզերական եւ Երկրային Չարիների տիրույթում է)՝ Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի որոշումները (Տիեզերակարգը-Բնակարգը) հաստատելու համար: Եվ արի հայերը ու բոլոր արիները Վահագն Աստծո վիշապաքաղության, վիշապասանձության շնորհիվ, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի կամքով տոնում են իրենց Նոր Տարին՝ Ամանորը: Այդ օրը հայ արիները զարդարում են տոնական ծառը՝ տոնածառը (ծառզարդար) եւ (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո փառաբանում են Վահագն Աստծո հրեղեն հաղթանակը՝ որպես երկնի ու երկրի երկունք, որից հետո Վահագնի վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին...

Ու քանի որ այդ օրը (ինչպես մյուս աստվածածես օրերին), հատուկ վայրերում Տիեզերքի Դարպասները բաց են, իսկ վերուվար ընթացող ազդակները լսելի ու ընկալելի, քրմերը ոգեկոչել են հայ նախնյաց եւ փառաբանվել այն հայորդիներին, ովքեր Վահագնի զորությամբ պիտի վերամիավորեն հայոց հայրենիքը Հայկական լեռնաշխարհում:

Ի նշան այդ երազանքի ու նպատակի՝ հայոց հողահավքի եւ հայահավաքի, եւ  ի նշան Տիեզերական Հուրի խորհրդի հանդեպ սիրո, 21 փոքր կրակները աշտանակների վրա վեր են բարձրացվել: Վահագնը Տիեզերական Հուրի Խորհուրդն է: Ի դեպ, Հուրը կրակը չէ, թեեւ կրակի մեջ հուրը շատ է: Հուրը – Էներգիա է: Եվ Հուր Վահագնը Տիեզերական (դրական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է, հակառակ Յահվահի (Եհովայի), որ Հողի (բացասական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է: Ուստի Վահագնի զգացողությունը կարող են ունենալ մնայն Արիները, որ դրական էներգիայի կրողներ են: Իսկ Տիտանները կարող են ունենալ միայն Յահվահի զգացողություն, քանի որ նրանք բացասական էներգիայի կրողներ են:

Ըստ այդմ, Վահագնը միայն Արիների Աստվածն է. նա Արիների Զորության, Ուժի հովանավորն է: Ըստ հայկական ավանդության, ամեն Տիեզերական Գարնանը, Երկնի ու Երկրի ահեղ երկունքից ՎԱՀԱԳՆ է ծնվում: Ծնվում է Չարի Վիշապին սպանելու, սանձելու, հնազանդեցնելու, Վիշապի գարշանքից Երկիրը լվալու Մեծ Ջրհեղեղով եւ Արարատում պահպանելու Արարչազարմ աստվածամարդերի՝ Արիների Ցեղը: Ըստ այդմ, Վահագնին անվանում են նաեւ Վիշապաքաղ:

Գարուն է բերում Վահագնը աշխարհին, Երկրի վրա՝ նոր պատմություն, ազատագրում եւ կյանք, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Ջրհեղեղը վերապրող Արիները Վահագնի Ծնունդից սկսում են նոր տարեգրության հաշվարկը: Եվ ավանդաբար գարնան 1-ին օրը Արի Հայերը տոնում են Վահագնի Ծնունդը որպես նոր պարբերության՝ նոր տարվա սկիզբ՝ Ամանոր: Եվ կանչում են Վահագնին, սպասում են Նրան: Եվ այդ սպասումով զորանում են: Միայն զորավորները կարող են դիմավորել Վահանգին, միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Միայն զորավորներին է հովանավորում Զորավոր Աստվածը: Տկարները չեն կարող դիմավորել Վահագնին. տկարները չեն վերապրի Ջրհեղեղը: Վահագնը տկարներին չի հովանավորի, քանզի պահպանելու է Արի Աստվածամարդկանց Ցեղը, իսկ տկարներից Երկրային Աստվածներ՝ Աստվածամարդիկ չեն ծնվի:

Տոնական օրը շարունակվել է Երեւանում՝ Հայ Արիական Միաբանության գրասենյակում: Այնուհետեւ բոլորն իրենց տներում, ընտանիքների եւ հարազատների հետ են նշում Ամանորը:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

21.03.2016թ.

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։