Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 4-րդ(3)-ավարտ)) – Արեւապաշտական կազմաբանություն – Դիցերը՝ կապ անեզրականի եւ մարդու միջեւ…Այստեղ անփոխարինելի տեղ ունի մարդը՝ չորս դրսեւորումներով (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Սկիզբը՝ 12-18-ում

http://www.hayary.org/wph/?p=5614Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 4-րդ(2)) – Արեւապաշտական կազմաբանություն – Առաջին քառյակը լուծում էր երկնային եւ երկրային, իսկ երկրորդ քառյակը՝ հայրենյաց խնդիրները…

http://www.hayary.org/wph/?p=5599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 3-րդ(3) եւ մաս 4-րդ (1)) – Արեւապաշտական կազմաբանություն – Մեր նախնիները տվել են Մեծ պայթյունի պատասխանը (Արամ  Մկրտչյան, Գերմանիա)…

http://www.hayary.org/wph/?p=5581  Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. (մաս 3-րդ(2))- Արեւապաշտական կազմաբանություն – Մերժելի է որեւէ Աստծու կողմից Արարչի տեղի «գրավումը» (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

- http://www.hayary.org/wph/?p=5569  Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(2)) եւ մաս 3-րդ(1) Արեւապաշտական կազմաբանություն – Որ չզրկվենք Արարչական գաղափարախոսության կրողի բացառիկ իրավունքից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

- http://www.hayary.org/wph/?p=5553 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(1)) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

- http://www.hayary.org/wph/?p=5539 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

- http://www.hayary.org/wph/?p=5524 -Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)

  1. Դիցեր՝ տասներկու

Դիցերը հսկայական անեզրականի հոգեւոր կազմաբանության համակարգողներն են եւ ապահովում են կապը անեզրականի եւ մարդու միջեւ, նաեւ ապահովում են գաղափարի, նյութի եւ խորհրդանշանի կապը:

«Դիցերը գործում են հայ արիական բնազդական, բնազգացական ու բնախոսական շաղկապվածության տիրույթում, որտեղ առաջնորդվում են տիեզերակապ կենդանաշրջանով (որը ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ (Արմեն Ավետիսյան, ՀԱՄ):

Արեգակի եւ 12 աստղատների փոխհարաբերությունը առանցքային է մարդու համար. համաձայն ավանդույթի՝ մարդը կապված է արեգակի եւ 12 աստղատների փոխհարաբերությունների արդյունքի հետ, որին էլ ընդունված է անվանել ճակատագիր:  

Այս համակարգը նույնպես կազմված է զույգերից.

  1. Արա եւ Նվարդ – Խոյ,
  2. Մհեր եւ Գոհար – Ցուլ,
  3. Զարե եւ Երազ – Երկվորյակ,
  4. Հրատ եւ Լուսնթագ – Խեցգետին:
  1. Դավիթ եւ Խանդութ – Առյուծ,
  2. Օհան եւ Մանէ – Կույս,
  3. Գոր եւ Արտա – Կշեռք,
  4. Նաղաշ եւ Աշխեն – Կարիճ:
  1. Հայկ եւ Փայլածու – Աղեղնավոր,
  2. 10. Աստղիկ եւ Այծեմիկ – Այծեղջուր,
  3. 11.Սոսի եւ Սուսի – Ջրհոս,
  4. 12. Վարագ եւ Աշորա – Ձուկ:

Դիցերի անունները պայմանավորված են նրանց գործառույթներով, եւ շատ հաճախ դիցերի գործառույթները կրկնվում են, եւ տարբերությունները շատ չնչին են, բայց նրանց տարբերությունը շեշտում են խորհրդանշանները:

Համակարգը հասկանալու համար կենտրոնական եմ համարում թվաբանական, դուալիստական, իգական եւ արական գաղափարական մոդելավորումը ու նրանց ուղղակի կապը 12 աստղատների խորհրդանշանների հետ:

  1. Հարութ՝ տասնվեց հովանավոր
  2. Հարություն, 2. Փարնակ, 3. Ասողիկ, 4. Գեւորգ
  3. Անգղ, 2. Միքայել, 3. Երսկան, 4. Հրանտ
  4. Մարգար, 2. Ահրանք, 3. Քերոբ, 4. Առաքել
  5. Օթեւան, 2. Արտ, 3. Փայլակ, 4. Գաբրիլ:
  1. Մարութ՝ տասնվեց հովանավոր
  2. Կանդուխտ, 2. Սանդուխտ, 3. Լուսնակ, 4. Զարուհի
  3. Արփող, 2. Երեզկան, 3. Հոռի, 4. Հուռի
  4. Մարալ, 2. Սերոբ, 3. Լուսափայլ, 4. Մանի
  5. Մարերի, 2. Լուսաճեմ, 3. Անի, 4. Բավական:

Հարութը եւ Մարութը մեր կրոնական մշակույթի մեջ ունեն կայուն տեղ: Մեր կրոնական մշակույթում ութի պարբերականությունը ամրագրված է «հար ութ եւ մար ութ» ձեւաբանության մեջ: Անունների կիրառումը նույնպես պայմանավորված է նրանց գործառույթներով. հարութների եւ մարութների գործառույթները զգացական են եւ կապված են բացարձակապես անդր եւ այս աշխարհների փոխհարաբերությունների հետ: Սեռաբաժանման խնդիրը երկրորդական է, Հարութ եւ Մարութ համակարգի առաջնային հենքը թվաբանական, դուալիստական եւ գաղափարական մոդելավորումն է:

Հարութ եւ Մարութ համակարգը խիստ կիրառական է, կենցաղացված է եւ առավելագույնս մարդայնացված է: Կրոնական համակարգի մեջ Հարութը իմաստավորում է մարդու վերադարձը այն աշխարհից, իսկ Մարութը իմաստավորում է աստվածածին լինելու հանգամանքը այս աշխարհում:

Մարդ

Արեւապաշտական կազմաբանության ու գաղափարախոսության մեջ անփոխարինելի տեղ ունի մարդը չորս դրսեւորումներով՝ «անմահ մարդ՝ հերոս, մեղավոր մարդ, սուրբ մարդ, մահկանացու մարդ»:

Արեւապաշտական կազմաբանությունը եւ գաղափարախոսությունը մարդուն այս համակարգի մեջ դիտարկում է որպես կենտրոն, եւ միայն մարդու միջոցով են իրականացվում բոլոր քաղաքակրթական զարգացումները:

Համակարգի մեջ մարդը եզակի է եւ զբաղեցնում է 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ տեղերը:

  1. Հերոս մարդ՝ Հայկ

Հայկին առանձնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա, նա հայտնի է բոլորին եւ ամրագրված է Հին կտակարանում՝ որպես հերոս եւ աղեղնավոր:

  1. Մեղավոր մարդ՝ Վերգո (Վեր քո)

Հավաքական՝ վախկոտ եւ մեղավոր մարդու մարմնավորումն է, ներկայացված է «Սասնա Ծռեր» էպոսում:

  1. Սուրբ մարդ՝ Կարապետ

Հոգեւոր կատարելության հասած մարդ, ով իր խաղաղ գործունեությամբ, կյանքով ու բարությամբ, նաեւ հավատի մեծ նվիրումով, անտրտունջ կատարել է իր գործը՝ չսպասելով որեւէ մեկի գովասանքին՝ հաճախ արժանանալով արհամարհանքի:

  1. Մահկանացու մարդ

Մարդ, ում ծնվելուց հետո տրված է անսահման հնարավորություն՝ օգտվելու կյանքի բոլոր բարիքներից:

Մարդ, ում ծնվելուց հետո տրված է հնարավորություն՝ օգտվելու կյանքի բարիքներից:

Մարդ, ում ծնվելուց հետո տրված է սահմանափակ հնարավորություն՝ օգտվելու կյանքի բարիքներից:

Մարդ, ում ծնվելուց հետո տրված է նվազագույն հնարավորություն՝ օգտվելու կյանքից:

Մահկանացու մարդու հոգեւոր գոյությունը հակադարձ համեմատական է ֆիզիկական կյանքի տեւողության հետ:

Որպես ամփոփում

Հայոց Արեւապաշտական համակարգի մեջ անձը ներկայանում է որպես «անմահ մարդ՝ հերոս, մեղավոր մարդ, սուրբ մարդ մահկանացու մարդ»:

Համակարգի մեջ ֆետիշացված է միայն Մեկ էություն՝ Միտքը, որի երկնային արտահայտիչն է հրամայական «հայր արա»-ն, իսկ երկրայինը՝ հրամայական «արա գեղեցիկ»-ը:

Արեւապաշտական գաղափարախոսության մեջ հրամայական «հայր արա» պահանջի հնչեցնողը հերոսն է, «բառացիորեն որպես զավակից պահանջ՝ ուղղված հորը՝ կատարման պայմանով» եւ ուղղված դեպի երկինք, իսկ նրա դուալիստական պատճենումը երկրի վրա դարձավ հրամայական «արա գեղեցիկ» պահանջը:

Արամ Մկրտչյան, Գերմանիա

03.04.2016թ.

«Լուսանցք» թիվ 19 (409), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։