Ազգայնականության ներքին ու արտաքին մերժումները` տկարամտության ու նենգամտության հետեւանք.- 1. Ազգայնականության եւ անկախության համահունչ ազդակները… 2. Հայ ազգայնականությունը՝ կայացման փուլում… 3. Հայ ազգայնականությունը՝ միջազգային ասպարեզում… (Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ)…

  1. Ազգայնականության եւ անկախության համահունչ ազդակները

Քանիցս անդրադարձել եմ ազգայնականության խնդրին եւ դեռ անդրադառնալու կարիք կա, քանզի ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում շատերն են դեռ շփոթում ազգայնականութունը (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլությունը (շովինիզմ): Պատճառներն այս են.

  1. Ազգայնականությունը երկար ժամանակ է, ինչ հալածված տեսություն է համաշխարհային անդեմ հանրության կողմից (այդ թվում` այդ հանրության մաս կազմող հայ կոչվող անդեմների), ինչը հենց ազգայնականության եւ ազգայնամոլության շփոթի կամ միտումնավոր ու նպատակային նույնականացման հետեւանք է: Ինչն էլ հետադիմական է դարձնում ազգի արմատի եւ բնօրրան-հայրենիքի հիմքի վրա կառուցված գաղափարախոսությունը, որի մարդ-համամարդ, հայ մարդ-այլազգի մարդ եւ ազգ-մարդկություն բնական անցումները արհեստականորեն աղավաղված են:
  2. Որպես քաղաքական ուղղություն ազգայնականությունը հենված է ազգային գերգաղափարական սկզբունքների վրա, ինչի պատճառով էլ մերժված է ապազգային գերուժերի կողմից, որոնք քանակական եւ արհեստական խառնակչությամբ արգելափակում են ազգայնական տեսակի ինքնահաստատմանը միջազգային ասպարեզում:
  3. Ազգայնականությունը հասկանալու եւ ներկայացնելու համար անհրաժեշտ է ազգային պետություն, որի կերտումը կասեցվում է աշխարհի երկրների պետական ու ազգային օրենքների նկատմամբ` միջազգային օրենքների գերակայության հաստատմամբ:
  4. Որպես քաղաքական եւ գաղափարախոսական ուսմունք ազգայնականությունը չի կարող կայանալ, եթե մարդկային երրորդության նման (մարմին-միտք-հոգի) բնականոն չկառուցվի քաղաքականություն-գաղափարախոսություն-հավատատեսություն առանցքի վրա:
  5. Ազգայնականությունը նաեւ կեցակարգ է պահանջում իր սկզբունքներին համահունչ, ինչն է իր հերթին հետեւորդից կամային, արժեհամակարգային ու նպատակային կենսակերպ է պարտադրում:
  6. Ազգայնականության ճանաչողությունը ներկա իմացության պայմաններում տեսական ու կիրառական լուրջ կրթման կամ ինքնակրթման կարիք է զգում, որպեսզի իրապես ըմբռնելի լինի բնազդական, բնախոսական եւ բնապաշտական ընկալումներում:
  7. Ազգայնականությունը բնածին ազգերի բնահաղորդ սկզբունքների ամբողջականությունն է, ինչը արհեստածին ազգերի մոտ հանգեցրել է ազգայնամոլության:

Այստեղ վերջակետ դնենք եւ բացենք փակագծերը…  

Հայ Արիական Միաբանությունը բազմիցս հայտարարել է բնածին 7 երկրային ազգերի ի սկզբանե գոյության մասին: Այս ազգերն էլ ապահովել են մարդ տեսակի բազմազանությունը: Բնածին ազգերն արարվել են Տիեզերքի Արարչի կողմից եւ միայն նրանք են կրում ՏիեզերաԳենը, միայն նրանք են Արարչի Արարած 7 Աստվածային Համակարգերից (յուրաքանչյուրն իր տեսակի) սերում, միայն նրանք են որպես երկրային տեսակ (ազգեր) կրում երկնային տեսակի (աստվածներ) Առաքինություններն ու Առաքելությունը:  

Բնակերտ մարդը չի կարող լինել առանց ազգային պատկանելության: Մարդը անհատ է (ում հաշվում են հոգով, ոչ թե հատով), բայց որեւէ ազգի ներկայացուցիչ է պարտադիր: Մարդկությունը մարդկային տեսակի պարզ հավաքականությունը չէ, այլ բնածին ազգերի (այսօր խառնված արհեստածին ազգերի հետ) ամբողջականությունը: Արարիչն է արարել բնածին ազգերին, որ ի սկզբանե 7-ն են: Այսօր առկա հարյուրավոր արհեստածին ազգերին մարդն է ստեղծել` պատմական իրավիճակների կամ աշխարհագրական անունների հետ կապելով… Բայց Առաքինություններն ու Առաքելությունը բացառապես բնածին ազգերի եւ նրանց անհատների շնորհն է:

Ազգ սահմանումը 9 պարտադիր բնորոշիչներ ունի` 1. Ծագում (Ծին-Գեն): 2. Բնօրրան (Հայրենիք): 3. Լեզու: 4. Առաքինություն: 5. Հավատ: 6. Մշակույթ: 7. Ինքնություն: 8. Էություն: 9. Առաքելություն: Բոլորն էլ առանձին անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորները առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը, եւ Նոր Սկիզբը… Այսպես է տիեզերապտույտ տալիս Հավերժությունը:

Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը (Արահետը կամ Արարչի Հետքը) հասկանալու համար: Նման գիտակցությունն ինչպես ազգային, այնպես էլ անհատական կենտրոնացումների կարիք է զգում: Բնածին մարդը Տիեզերահաս է, քանզի Աստվածազարմ է ու Արարչահաղորդ:

Եթե պետության համար անկախությունն է բարձրագույն միջոցն ու արժեքը, ապա ազգի համար դրա համարժեքը` ազգայնականությունն է ապահովում:

Անկախությունը եւ ազգայնականությունը բնախոսական արժեքներ են՝ գոյատեւելու, զարգանալու եւ հարատեւելու համար: Անկախությունը ազատության նախահիմքն է՝ առանց անկախ պետության (հայրենիքի) չի լինում ազատ ազգ, ուրեմն նաեւ՝ ազատ մարդ-անհատ: Իսկ առանց ազգայնականության չի լինում անկախ պետություն, մեր դեպքում` ազգային պետություն, որ բնույթով, օրենքներով ու էությամբ հայկական լինի: Անկախությունը ոչ միայն կարգավիճակ է, այլեւ՝ հոգեվիճակ ու կեցակարգ:

Անկախությունն ու ազգայնականությունը մի ուղղությամբ ընթացող զուգահեռ ճանապարհներ են, որոնց հաստատումը քվեարկության դնելն անգամ անմիտ գործ է: Բայց ինչպես անկախության հանրաքվեն, այնպես էլ ազգայնականության հանրամերժումը մերօրյա հասկացողության մեջ հիվանդ, թերի ու տհաս հանրության զբաղմունք է: Առողջ չէ այն մարդը, ով իր երկրի անկախ լինել-չլինելը օտարի պատվերով պիտի որոշի… Ազգայնականության անտեսումը եւս թույլերի զբաղմունք է:

Վերոասվածը նույն հարթության մեջ է, ինչպես ասենք` հայրենիք ունենալ-չունենալը չի կարելի քվեարկությամբ որոշել: Հայրենիքը` բնօրրանը, տրվում է ի վերուստ եւ չի կարող մաս-մաս ճանաչվել կամ չճանաչվել, այն ամբողջական է, քանզի աստվածատուր-արարչատուր է: Այդպես պիտի ընկալել նաեւ անկախությունն  ու ազգայնականությունը:

Ահա այս գիտակցությունից էլ զատվում են միմյանցից Գարեգին Նժդեհի ձեւակերպած ազգը, ժողովուրդը եւ իր տականքը… Մերօրյա ձեւակերպումներով` ազգը, ժողովուրդը եւ հանրությունը (այստեղ զերծ եմ մնում տականքի հարցը քննարկելուց): Եթե ժողովուրդը ազգայինից հեռացած մի ժողովված հավաքականություն է, որ ապազգայնացման միտում ունի նաեւ, ապա հանրությունն արդեն ապազգայնացված մի անդեմ զանգված է, որ պատրաստ է քվեարկել, բացառել եւ օտարել ազգային արժեհամակարգի ամեն մի սրբություն… Այստեղից էլ առաջ է եկել մեր օրերում փողոցից անմիջապես իշխանության ձգտող հասարակությունը, որը բառացի մի բացատրություն ունի` հասարակ-ություն, հասարակների մի հավաքականություն, որ առաջնորդվում է պարզամիտ ու ամբոխահաճ տեսակետներով: Սրանց դեմ Հայ Արիական Միաբանությունն իր հատուկության տեսությունն է առաջ քաշել: Բնախոսությամբ եւ տիեզերահաս գիտակցությամբ ապրող յուրաքանչյուր անհատ հատուկ-ության կարգավիճակ ունի, վեր է հասարակ-ությունից եւ նրա կարծիքն ավելի ազդեցիկ ու ճշմարիտ է, քանզի ամբոխախոնարհ չէ պարզապես, այլ խարսխված է մարդ երեւույթի` մարմին-միտք-հոգի եռամիասնության համադրության եւ իմաստության վրա:

Ազգայնականը չի կարող ապրել հասարակ-ության մտածողությամբ ու պահանջներով, օրենքներով ու նպատակներով, կարեւոր չէ՝ այդ հասարակ-ությունը ազգային կհորջորջվի, թե միջազգային, թե այլ կերպ:

Այստեղ առանձնանում է նաեւ ազատության բնույթը: Մեզանում էլ է գործածում՝ մեկի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է մյուսի ազատությունը… Բայց միայն գործածում են… Առհասարակ ազատությունը հիմնականում վերածվել է սանձարձակության:

Եթե հասարակ-ությունում բացառապես իրավունքների սրերն են ճոճում, ապա հատուկ-ության մեջ հավասարապես գործում են իրավունքներն ու պարտականությունները: Ավելին` որքան շատ են իրավունքները, այնքան էլ շատ են պարտականությունները: Վերջինն իսպառ բացակայում է ամբոխային տրամաբանության մեջ, քանզի միայն պահանջողը, քննադատողը եւ բողոքողը իր պարտականությունները չի կարող, եւ չի ցանկանում տեսնել, քանզի միայն սպառող է…

  1. Հայ ազգայնականությունը՝ կայացման փուլում

Մեր երկրի քաղաքական ոլորտը Երրորդ Հանրապետության հռչակումից ի վեր տեղապտույտների մեջ է: Այդպիսին է նաեւ առանձին քաղաքական ուղղությունների վիճակը: Իհարկե, այլ կերպ հնարավոր չէ, չկայացված բնագավառում նպատակային եւ ինքնահոս գործում են կանոններ, որ ոչ մի քաղաքական հոսանք չհասնի իր ուղղության կայացմանը: Առավել եւս, որ շուրջ 25 տարի երկրում նույն ուժը կիսվել է իշխանության եւ ընդդիմության ու հերթականությամբ զիջում են տեղերը՝ ոչ մի լուրջ փոփոխություն չբերելով իրենց հետ: Շուրջ 25 տարի նույն դեմքերն են 2 հակադիր բեւեռներում՝ միմյանց կառչած: Խնդիրը միայն իշխանություն լինելու կռիվն է, թե չէ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը ամեն գնով հակադրվում են ինչպես նոր ընդդիմության ի հայտ գալուն, այնպես էլ իշխանությունը վերցնելու պատրաստ որեւէ ուժի…

Հայկական ազգայնականությունը եւս լուրջ խնդիրներ ունի միավորվելու, քանզի որպես արմատական գաղափարախոսության կրող քաղաքական ուժ, պիտի կարողանա ոչ միայն հայաստանյան, այլեւ համահայկական լինել՝ համազգային շահերի, իրավունքների ու նպատակների պաշտպանության համար: Շատ է խոսվել ազգայնականության ինքնահաստատման եւ ազգակենտրոն-հայրենակենտրոն ուժերի իրական ու սին (արհեստական) դրեւորումների մասին: Հայ Արիական Միաբանությունը հանգել է մի, առաջին հայացքից անհասկանալի թվացող որոշման, որ հայ ազգայնականությունը պետք է նախ տարանջատվի, հետո միայն միավորվի: Այլապես պառակտումները անպակաս են լինելու, ինչպես նախորդ տարիներին (Հայ ազգայնական դաշինք, Հայ ազգայնական ճակատ եւ այլն, իսկ 2008-ից գործող Հայ ազգայնականների համախմբումը արիադավա-հեթանոսական ուղղվածությամբ քաղաքական-հոգեւոր կառույց է):

Սույն հոդվածի վերեւում նշվեց Ազգ-ի բնորոշիչների մասին: Եթե ժողովրդավար եւ այլ ոչ ազգային ուժերը կարող են գործել առանց այդ բնորոշիչների պահպանման, ապա ազգայնականները դա չեն կարող անել:

Այսօր հայ ազգայնականության տարանջատման խնդիրը նախ եւ առաջ հոգեւոր տարաձայնություններն են: Թերեւս ցեղակրոն ուսմունքին քիչ թե շատ ծանոթ հայերը կարողանում են համադրություններ գտնել հեթանոսության եւ քրիստոնեության հակասությունների հորձանուտում, սակայն գալիս է մի պահ, երբ պիտի վճռվի հոգեւոր խնդրի ընտրության հարցը: Մեզ համար միանշանակ է՝ հուդա-քրիստոնյա հայը չի կարող լինել հայ ազգայնական: Հրեաների Աստծուն պաշտողը, հրեաների Աստծու որդու հետեւորդը, հրեաներին ընտրյալ ազգ ճանաչող Բիբլիա-Աստվածաշնչին ենթարկվողը (եւ էլի նման բաներ) չի կարող լինել հայ ազգայնական, չի կարող լինել արմատական հայ՝ հենված իր արմատ-ակունքին:

Հայ ազգայնականը պետք է լինի հայոց հավատի հետեւորդ, քանզի Հայ Աստվածների զարմից է, պետք է պաշտի իր աստվածային Հայկական լեռնաշխարհը՝ սրբազան Արարատյան աշխարհը, այլ ոչ թե հրեական Սիոնը, իր մահից հետո պիտի գնա Վերին Հայկական աշխարհ՝ Հայ Աստվածների եւ հոգի-ոգիների աշխարհներ, այլ ոչ թե Վերին Երուսաղեմ…

Անգամ ցեղակրոնության հետեւորդ ազգայնական ուժերի մի մասը Նժդեհի արիադավան ուսմունքը ամեն կերպ փորձում է կապել հուդա-քրիստոնեության հետ, ինչը ողբալի վիճակ է ստեղծում դեռ ազգայնականության բուն կազմավորման՝ միասնականացման  փուլում:

Դրա համար, Հայ Արիական Միաբանությունը. որպես նախորդ փորձերի մասնակից, համոզված է, որ միասնության մասին կարելի է խոսել միայն տարանջատումից հետո: Հուդա-քրիստոնեական կրոնի հետեւորդները կարող են ստեղծել իրենց ազգայնական կառույցը, սակայն այն չի կարող արմատական քայլերի գնալ, որովհետեւ մարմին-միտք-հոգի եռամիասնության մեջ հայտնվելու է «տիեզերական թակարդի» մեջ…

Հայ Արիական Միաբանությունը ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքյան ճակատներում հայ ազգայնականության միասնականացման գործընթացում վաղուց արդեն պաշտպանում է ազգ-ի սահմանման 9 բնորոշիչները եւ զարկ է տվել որակյալ ու իրական ազգայնական միավորմանը:

Նման մի գործընթաց էլ սկսվել է միջազգային ասպարեզում՝ նույն չափորոշիչների այլաբնույթ պահպանմամբ: Այստեղ էլ ընթանում է աշխարհի ազգայնական ուժերի միավորման գործընթացը, որն սկսվել է համաարիական հատվածի երկրներից:

Որոշակի  անդունդ է գոյացել ազգայնական հայերի միջեւ նաեւ մի շարք այլ պատճառներով պայմանավորված.

  1. Նախկինում էլ նշվել է, որ միավորման կամ համատեղ աշխատելու խնդիրը հաստատակամորեն ու հետեւողականորեն (խոսքը միմյանց չխանգարելու եւ չմիջամտելու, առավել եւս՝ չնախանձելու մասին է) դեռեւս չի հաջողվում առաջադրել: Փորձեր ու բանակցություններ, իհարկե, լինում են եւ կշարունակվեն, սակայն դրանք միակողմանի) դրսեւորումների արդյունք են, որոնց օգտակարությունը քիչ է, պարբերականությունն էլ՝ անկարգ: Նաեւ պետականորեն չի դրվել նման խնդիր՝ հանուն պետության աջակցել, ընդառաջել հայ ազգայնական ուժերին: Իսկ ներկա ընթացքը շատ է հեռու ցանկալիից, փոքր հաջողությունները չեն կարող ապահովել առաջընթացը:
  2. Ազգայնականների մի զգալի մասն արդեն համագործակցում է այս կամ այն քաղաքական խմբավորման հետ եւ իր խնդիրները փորձում է կարգավորել տվյալ պահի ազդեցիկ որեւէ ուժի միջոցով: Սա ամենավտանգավորներից է, քանզի հայ ազգայնականը այլ, հատկապես միջազգային (որը հիմնականում լինում է ապազգային) գաղափարախոսության կրող կառույցի հետ հետզհետե «ոչնչանում» է կամ՝ վարկաբեկվում (այլ խնդիր է, երբ ազգայնական ճանապարհ անցած կազմակերպությունն է զուտ քաղաքական համագործակցության քայլ անում տարբեր ուժերի հետ, ինչը այլ խնդիր է լուծում):
  3. Ազգայնականությունը համաշխարհային «ժողովրդավար տիրակալների» կողմից խստորեն դատապարտվում եւ հարձակման է ենթարկվում, ինչը հայ ազգայնականներից ոմանց վախեցնում կամ զգուշացնում է,ապազգային մամլիչները գործում են նաեւ Հայաստանում:
  4. Հայկական ազգայնական ուժերը դեռ շարունակում են ուսումնասիրել միմյանց, քանի որ վերոնշյալ հետեւանքների պատճառները չեն ըմբռնել, մի մասն էլ եսակենտրոն վիճակից դուրս չի գալիս եւ մնում են գաղափարախոսական ճշգրտումների ու մարտավարական ընդհանրացումների գործընթացի որոշակի փուլում: Ընթանում է ինչ-որ բան, բայց չի շարունակվում ավարտական տեսքի գալու համար:

Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի արագացվի եւ ավարտուն վերջաբան արձանագրի այս ամենը, ազգայնական միասնական քաղաքական հատվածի ձեւավորումը իրականություն դառնա: Սա եւս փուլային է լինելու, բայց արդեն կկրի գործնական բնույթ: Այդ ընթացքում հայ ազգայնականներն իրենց համատեղ գործունեությամբ հստակություն կմտցնեն ազգայնականության (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլության (շովինիզմ) ճանաչողության առումով: Անգամ ցեղապաշտության ու ցեղամոլության (ռասիզմ) տարբերությունը կերեւակվի եւ այսպես շարունակ:

Եվ ազգայնականները կազատվեն կեղծ եւ անհիմն, միտումնավոր (վարկաբեկող) գործածվող բազմապիսի պիտակներից: Իսկ դա ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզում արգելափակումներից կազատի ազգայնականներին՝ ավելի մեծ ճակատով գործելու եւ առավել օգտակար լինելու հնարավորություններ ընձեռելով:

Ինչպես նշել ենք, ազգայնականությունը ազգի ինքնապաշտպանական թաղանթն է, եւ այս ուժի զորացումը միայն ազգօգուտ կլինի: Ազգը հոգին է, հայրենիքը՝ մարմինը, իսկ ամբողջական հայրենիքի վրա կառուցված պետությունը՝ միտքը՝ ազգամետ եւ հայրենակենտրոն գործելու համար…

Նման քաղաքական ուժի առկայությամբ պետությունը եւս ազգային որակներ կորդեգրի՝ դառնալով կառուցվածքով ու օրենքներով ազգային պետություն, որի ներսում չի կարող այլեւս գերակա լինել միջազգային կարգն ու օրենքը: Անաղարտ եւ անմրցակից լեզվաքաղաքականությունն էլ կդառնա օրենքի պահանջ: Ասել ենք՝ լեզուն գենի արտահայտչամիջոցն է, այսինքն՝ գենի ձայնն է՝ նրա հետ գիտակցորեն ու ենթագիտակցորեն խոսելու առհավատչյան: Առավել եւս՝ Հայոց լեզուն բոլոր Աստվածների հետ խոսելու միջոց է, իսկ Հայոց այբուբենը տիեզերական բացահայտումների համակարգ է…

Շատ կարեւոր է նաեւ միասնական գաղափարաբանության (բոլորով իմի գալու) խնդիրը, որը պիտի հենվի հայի ազգային ինքնությանը: Այստեղ էլ խանգարիչ բաներ կան (անդառնալի կորուստներ եղան հատկապես 301թ.)՝

  1. Հազարարամյակների գրավոր պատմության եւ հոգեւոր-մշակութային հուշարձանների ու այլ արժեքների ոչնչացումը:
  2. Արժեքային համակարգի աղճատումը (օտարախեղում եւ կրոնախեղում), ավանդական ու սովորութական իրավունքների անտեսումը:
  3. Ազգային պետականության երկարամյա կորուստը եւ հայրենակենտրոնության, ազգային առաքինության բացակայությունը:
  4. Հայի ծագման եւ առաքելության չգիտակցումը, ազգի ու հայրենիքի միասնության ու ամբողջության բնական պարտադրանքը եւն:

Իհարկե, էլի կան պատճառներ, բայց դրանք շաղկապվում են թվարկվածի հետ: Գործելն պետք եւ շատ արագ, քանզի հապաղումը շարունակում է լինել ազգավնաս:

  1. Հայ ազգայնականությունը՝ միջազգային ասպարեզում

Բազմիցս հնչեցրել եմ Հայաստանը միջազգային կենտրոնի վերածելու մի շարք տարբերակներ: Վստահաբար դա հնարավորություն կտա հայությանը ոչ միայն մնալ արտաքին զարգացումների երակի վրա, այլեւ՝ երբեմն ներարկել այդ երակը հայի գենետիկ նպատակներով:

Բայց նախ եւ առաջ Երեւանը պիտի դառնա Համահայկական ազգայնական կենտրոն, որը համահայկականությանը կհաղորդի ոչ միայն հայրենիք-սփյուռք կապերի ավանդական ամրապնդման ուժը, այլեւ՝ Երեւանը կդարձնի երկրային ու երկնային հայ տեսակի համաշխարհային նշանակության կենտրոն:

Այստեղից էլ կբխի սկսված Համաարիական համաշխարհային դաշինքի (որպես միջազգային ազգայնականության առանցք) ստեղծման ավարտական փուլին հասնելու ձգտումը: Սա նախապայման կլինի Հայկական լեռնաշխարհի՝ որպես առանձին տարածաշրջանի կրկին ճանաչմանը: Եվ էլի կշեշտվի Կովկաս-Հայկական Լեռնաշխարհ-Մերձավոր Արեւելք տարածաշրջանների համաշխարհային առանցք լինելու նշանակությունը…

Համահայկական եւ Համաարիական ուղղություններով աշխատել է Հայ Արիական Միաբանությունը, եւ արդյունքներ կան: Սակայն դրանք ազդեցիկ նշանակության չեն հասել, քանի որ Հայաստանի Հանրապետությունը եղել ու մնում է հանրային պետություն, որի նպատակները ավելի համահունչ են միջազգային հանրություն կոչվածի ապազգային պատկերացումներին, քան մեր ազգային գաղափարաբանությանը եւ կենսակերպին:

Ազգային պետության համար բացառապես ազգային Սահմանադրություն է պետք ունենալ: Այստեղ պիտի հստակ նշվի՝ «Հայաստանը միայն հայի՛ հայրենիքն է, Հայաստանի ազգային փոքրամասնությունների, մյուս բնակիչների համար մեր հայրենիքը միայն բնակավայր է: Թերեւս հայրենի բնակավայր, որի օրենքների առջեւ հավասար են բոլորը՝ հայերը եւ ոչ հայերը»…

Երեւանում Արիական մայր տաճար կառուցելու մեր գաղափարը պարզապես մշակութային քաղաքականության դրսեւորում չէ: Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը մեր տարածաշրջանի միակ կանգուն տաճարն է, որը կարող է գործող (թեկուզ՝ կիսագործող) տաճարի վերածվել: Բայց, եթե Գառնին այս դեպքում կսպասարկի հայոց հավատի հետեւորդներին, ապա Երեւանի տաճարը կսպասարկի արիադավան այլազգիների հոգեւոր կարիքները եւս… Չմոռանանք, որ կրոնները գնում են սպառման ճանապարհով եւ վաղ թե ուժ կսպառվեն կամ կոչնչանան պատերազմների հորձանուտում եւ ազգային հավատների ժամանակն է կրկին պտտվում տիեզերքում…

Արիական տաճարի կառուցման գաղափարը չի կարող վտանգավոր դիտվել անցյալի քաղաքական համապատկերում, քանզի հայ արիականությունը (ինչպեսեւ՝ նժդեհյան ցեղակրոնությունը) որեւէ կապ չունեն իտալական ֆաշիզմի ու գերմանական նացիզմի հետ, ինչը վաղուց ապացուցված է: Ասել ենք, որ անգամ ֆաշիզմն ու նացիզմն են տարբերվում: Իտալական ֆաշիզմում հստակ է՝ «Ամեն բան ծառայում է պետությանը, անգամ՝ ազգը», իսկ գերմանական նացիզմն ասում է՝ «Ամեն բան ծառայում է ազգին, անգամ՝ պետությունը»: Մուսոլինին հասկացավ, որ Իտալիայի բնակիչներից իտալական ազգ չի ձեւավորվել եւ ամուր պետությունն է նպատակի գագաթնակետը, ուստի գնաց պետության հզորացման ճանապարհով: Այսպիսին էր նաեւ Ֆրանկոիզմը Իսպանիայում, Լենինիզմն ու Ստալինիզմը՝ Խորհրդային Միությունում (հզոր ԽՍՀՄ-ում այդպես էլ չկերտվեց խորհրդային ժողովուրդ): Մաոիզմը նաեւ չինական ազգային տարրեր էր պարունակում իր գաղափարներում եւ կարող էր գերմանական նացիզմի հետ եւս համեմատվել: Հիտլերը շեշտադրեց գերմանական ազգի եզակիությունը եւ մոլորվեց ու թուլացավ իր սին գաղափարների մեջ: Այսպես է գործում նաեւ հրեական սիոնիզմը, որը նույնպես ջախջախման փուլում է: Այս դեպքում երկարեց ջախջախումը, որովհետեւ սիոնիստները համաշխարհային տիրապետության գնացին գաղտնի եւ առանց ռազմական ու տարածքային ծավալումների, նրանց համար բավարար էր Իսրայելի գոյությունը: Նրանք աշխարհը «չկպցրեցին» Իսրայելին, ինչպես նացիստներն էին դա փորձում անել, պարզապես համահրեական միասնությամբ տիրեցին չարի ձեռքերում հայտված աշխարհը ղեկավարելու լծակին՝ փողին…

Բացարձակապես այլ բան է ասում հայ արիականությունը, ինչպես ցեղակրոնության դեպքում է. «Ազգը՝ հոգին է, Հայրենիքը՝ մարմինը» եւ առանց մեկը մյուսի գոյություն ունենալ չեն կարող: Հայը իր տիեզերաշնորհներով կրկին կարող է հանդես գալ միայն ամբողջական հայրենիքին՝ Հայկական լեռնաշխարհին վերատիրելու դեպքում: Հայը իր ուժն ու գիտելիքները ստանում է, երբ օգտվում է Հայկական լեռնաշխարհի ամբողջական բնությունից: Այլապես՝ հոգին առանց մարմնի անգործուն է երկրում, իսկ մարմինն առանց հոգու՝ անտեր՝ անհոգի… Հայ արիականությունը նաեւ երրորդության գաղափարն է դրել այստեղ եւ հոգի-ազգի ու մարմին-հայրենիքի  ձեւակերպումներից հետո ասում է, որ այս կապը պահպանելու համար ազգը հայրենիքում ստեղծում է պետություն, որն էլ այդ երրորդության մեջ միտքն է դառնում՝ ազգային նպատակների իրականացման գործում…

Դառնալով ազգայնականության ներկա միջազգային ծավալումներին՝ նշենք, որ համաշխարհային բեւեռներում վաղուց են հոգացել նման փոփոխության մասին: Ի վերջո ապազգային եւ հակամարդկային ամեն բան հասնում է զզվեցնելու աստիճանի, եւ այստեղ ազգայնականների դերն է մեծանում: Ազգայնամոլությամբ շեղելու փորձերը եւս սպառվում են:

Համաշխարհային բեւեռները ազգայնականության խնդիրը հոգացել են այսպես՝ Արեւմուտքը առաջնայնությունը տվել է Ֆրանսիային, քանզի Գերմանիան եւ Իտալիան դեռ վատ հիշողություններ ունեն, իսկ Մեծ Բրիտանիան կամ Անգլիան համարվում է Միացյալ Նահանգների խամաճիկը Եվրոպայում, մնացյալ եվրոպական երկրները չեն կարող մրցակցել այս քառյակի հետ: ԱՄՆ-ն եւս չի կարող ազգայնական կենտրոնի վերածվել, չնայած այնտեղ գործում են Կու-կլուքս-կլանները, սպիտակամաշկների ու սեւականների ազգայնական կազմակերպությունները, «Արիական ազգ» կառույցը եւն, քանի որ համարվում է «ժողովրդավարության հայր-երկիր»… Ռուսաստանի Դաշնությունում խառն է, ինչպես միշտ, բայց փորձում են զատել մի ազգայնական բեւեռ, որ չառնչվի ազգայնամոլների, սափրագլուխների ու այլամերժների հետ:

Այստեղ Եվրոպան փորձում է մի քայլ առաջ մնալ Ռուսաստանից: Մարին Լը Պենը, ով համարվում է ֆրանսիական ազգայնականների առաջնորդը (եվրոպական ազգայնականների առաջատար ուժի ղեկավարը), քանիցս խոսել է ԵՄ լուծարման եւ եվրոպական նոր կառույցի ստեղծման մասին: Ըստ նրա, ԵՄ-ն ճնշում է երկրների անկախությունն ու ազգերի ինքնությունը, ինչն անհանդուրժելի է: Ֆրանսիական ազգայնականների նման իրենց երկրի երկրորդ քաղաքական ուժն են նաեւ ռուսաստանյան ազգայնականները՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ իր ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու գլխավորությամբ:

Եթե Մարին Լը Պենը իր կեցվածքով կարող է համարվել մտածող եւ պետականամետ գործիչ, ապա Վլադիմիր Ժիրինովսկին առավել նման է պալատական խամաճիկի եւ պետության կցորդի: Եվ հստակ է, որ ազգայնականության միջազգային վերելքի դեպքում Եվրոպան ավելի մեծ հնարավորություն ունի համակարգելու ազգայնական շարժումները, քան Ռուսաստանը: Բայց հստակ է մի բան էլ՝ ինչպես Մարին Լը Պենը, այնպես էլ Վլադիմիր Ժիրինովսկին կիսով հրեաներ են, առաջինի մայրը, երկրորդի՝ հայրը… Եվրոպական գործիչը այս հարցում եւս առաջ է, նա չի հրաժարվում իր ծնողների ազգությունից, իսկ ռուսաստանցի գործիչը հայտարարել է, որ «իր մայրը ռուս է, իսկ հայրը՝ իրավաբան»…

Սակայն ամենահստակն այստեղ այն է, որ ազգայնական համաշխարհային երկու բեւեռներում էլ իշխում են խառնարյունները եւ հայտնի ազգին ենթակա գործիչները: Այսինքն՝ որ բեւեռ էլ մտնես՝ իրենցն ես… Այսպես էր հայտնի ազգի սարքած ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի դեպքում եւս՝ կապիտալիստական եւ սոցիալիստական ճամբարները նույն ենթակայությամբ էին:

Այս դեպքում հայ ազգայնականներին վիճակված է մնալ դիտորդի կարգավիճակում, հարաբերությունները հաստատել ըստ մեր ազգային շահերի գործնական ընկալման:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության աոաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4111Համաշխարհային ավերիչ մամլիչին կարող է դիմակայել միայն Համաարիական արարիչ բռունցքըՄիջազգային գաղտնի ուժերին՝ համազգային դիմակայություն

http://www.hayary.org/wph/?p=3028Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն.- Հայկական համաշխարհային  գաղտնի կառավարության տեսլականըԸնդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի

http://www.hayary.org/wph/?p=5684Անհոգի ամեն բան կկործանվի… Հայը կարո՛ղ է ու պիտի՛ փոխի այս պատմության ընթացքը – Համահայկական գաղտնի կառավարության ստեղծումն ընթացքի մեջ է…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5587 - Հայ ազգայնականի մտորումները (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – Պատերազմը անխնա է, անխնա են նաեւ մեր բառակազմությունները, որ գալիս են մեր լեզվամտածողությունից…

http://www.hayary.org/wph/?p=5397 - Համակարգի փոփոխություն՝ համակարգային փոփոխությամբ – Պիտի վերակազմակերպել Հայաստանի քաղաքական բնագավառը ոտքից գլուխ՝ գաղափարաբանություն հաղորդելով գրեթե միագաղափար բազմակուսակցականությանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=5712Հայաստանի ներսում զենք կիրառելը հայատյացության պես մի բան է – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան… Ամեն մարդ պիտի մտածի իր հայրենիքի մասին – ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյան…

http://www.hayary.org/wph/?p=5702#more-5702Կենտրոնաձիգ իշխանությունը չի կարող երկար հանդուրժել սա…- Արմեն Ավետիսըան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5594#more-5594Սերժ Սարգսյանը պիտի կրկնի Վազգեն Սարգսյանին՝ շուռ տա երկիրըԱյսպես այլեւս չի՛ կարելի…- Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան

«Լուսանցք» թիվ 27 (417), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։