Վրացական իշխանությունների հերթական սադրանքը

Ախալքալաքում Վրաստանի ոստիկանության հատուկ նշանակության դիմակավորված ջոկատը իրականացրել է ՀՀ-ից Ջավախք ՚Ջերմուկՙ հանքային ջրի եւ ՚Կիլիկիաՙ տեսակի գարեջուր ներկրող Մերուժան Կարոյանի եւ Արմեն Ուզունյանի ցուցադրական ձերբակալությունը:

Մոտավորապես ժամը 17.00-ի սահմաններւմ ոստիկանության հատուկ նշանակության աշխատակիցները, Ախալքալաքի շրջանային ոստիկանւթյան աշխատակիցների հետ համատեղ, անսպասելի հարձակում են կատարել Ախալքալաքի Մալխասյան փողոցի վրա բնակվող Մերուժան Կարոյան տան վրա, տունը ավերակի վերածելուց հետո, ձերբակալել են Մերուժանին եւ նրա գործընկերոջը` Արմեն Ուզունյանին:

Դեպքի վայրում պատահականորեն հայտնված հայազգի քաղաքացիները ապարդյուն փորձել են կանխել ձերբակալվածների միտումնավոր տեղափոխությունն Ախալցխա, որտեղ ի տարբերություն Ախալքալաքի` վրացի ուժայիններն իրենց ապահով են զգում:

Ախալքալակի բնակիչները, շուրջ 100 հոգի, որոնց մեջ եղել են նաեւ կանայք, փորձել են ստեղծել ուղեկալ /պիկետ/: Սակայն հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները, կրակահերթ են բացել ախալքալաքցիների վրա:

Ջավախքի հայ բնակչությունը կատարվածը գնահատում է որպես երկրամասում վախի մթնոլորտի խորացմանն ու հայ բնակչության ահաբեկմանն ուղղված սադրիչ գործողություն: Հասարակությունը, այս դեպքից վրդովված, ստեղծել է հանձնախումբ ի պաշտպանություն Մերուժան Կարոյանի եւ Արմեն Ուզունյանի:

Ախալքալաքի բնակիչ Նորայր Տեփոյանի խոսքերով. ՚Մերուժանը եւ Արմենը անմեղ են, պարզապես նրանք դարձնել են քաղաքականության զոհ: Մենք պահանջելու ենք ազատ արձակել նրանց, բացահայտել ձերբակալելու բուն պատճառըՙ:

Ջավախքում մեծ պահանջարկ վայելող հայաստանյան արտադրանքի իրացումն ապահովող գործարարների նկատմամբ բիրտ ուժի հրապարակային կիրառումը վրդովմունքի նոր ալիք է բարձրացրել թբիլիսյան իշխանությունների եւ նրանց շահերը ՚կեւորկովյանՙ նվիրվածությամբ պաշտպանող ազգությամբ հայ օրինապահների հանդեպ: Տեղեկությունը տրամադրել է ՚Ջավախք-ինֆոՙ գործակալությունը:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։