ՀՀ-ում բոլոր երկրների դեսպանատների պատասխանատուներին Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում Ջավախքում սանձազերծված հերթական սադրանքի առիթով: Հայ Արիական Միաբանության
Վրացական իշխանությունները Ջավախքի իրենց խամաճիկային «հայ» սպասավորների հետ պարբերաբար դավեր են նյութում ջավախքահայության հանդեպ, որպեսզի հասնեն իրենց գերնպատակին՝ հայաթափեն Ջավախքը:
Հայկական Ջավախքն այսօր կանգնած է հայաթափված Նախիջեւանի ճակատագրին արժանանալու ճանապարհին: Ժամանակին աշխարհի աչքի առաջ կատարվածն այսօր դառն իրողություն է:
Հալածանքներ եւ հետապնդումներ են իրականացվում հատկապես Ջավախքի հայրենասիրական ուժերի նկատմամբ: Որոշ դեպքերում այս սադրանքներին նպաստեցին նաեւ ՀՀ իշխանությունները՝ մի շարք դեպքերում պատրաստակամորեն կատարելով Վրաստանի իշխանությունների խնդրանք-պատվերը:
Չբավարարվելով հայորդիների ահաբեկմամբ ու դատավարություններով՝ հայ հորջորջվող կամակատարները լծվել են հայրենասեր ջավախքցիների ֆիզիկական ոչնչացման գործին, որն անմիջականորեն ղեկավարվում է վրացական հատուկ ջոկատայինների կողմից:
Հուլիսի 17-ին Ախալքալակի ոստիկանապետի տան մոտ իրականացված անիմաստ պայթյունը (ինչի հետեւանքով ոչ տունն է տուժել, ոչ էլ որեւէ մեկը) պատճառ է դարձել, որպեսզի անօրեն կերպով ոստիկանատուն տարվեն Գուրգեն Շիրինյանի «Միասնական Ջավախք» ԺԴ-ի բազմաթիվ անդամներ, խուզարկվել եւ ավերվել է կազմակերպության գրասենյակը, որից հետո ոստիկանության աշխատակիցները քաղաքացիական հագուստով անձանց հետ հարձակվել են Գուրգեն Շիրինյանի տան վրա, որի ժամանակ անհայտ պայմաններում մի ոստիկան է զոհվել:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը իր վճռական բողոքն է հայտնում եւ պահանջում է՝
1. Վրաստանի իշխանություններից՝ դադարեցնել ջավախքահայ հայրենասեր ուժերի նպատակային հետապնդումները, ինչպես նաեւ՝ հայտնաբերել եւ պատժել սադրանքի իրական մեղավորներին, ովքեր պարբերաբար չարաշահում են իրենց պաշտոնական դիրքն ու իրավունքները:
2. Հայաստանի իշխանություններից՝ անհապաղ միջամտել Ջավախքի հայ բնակչության իրավունքները դիվանագիտական ամենաբարձր մակարդակով պաշտպանելու համար:
3. Ջավախքահայերից՝ տեր կանգնել սեփական երկրամասին ու Ջավախքի ճակատագրով մտահոգ ջավախքահայերին, որոնց նկատմամբ կիրառվող սադրանքները կարող են գործածվել յուրաքանչյուր ջավախքահայի նկատմամբ:
4. Համայն հայությունից ու միջազգային հանրությունից՝ լուրջ ազդեցությամբ կասեցնել դեպքերի հետագա սրումը Ջավախքում:
Մենք թույլ չենք տա, որ Վրաստանի իշխանությունները փորձեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի աղմկահարույց իրադարձությունների միջազգային քողի տակ «լուծել» Ջավախքի հարցը:
Գերագույն Խորհուրդ
21.07.2008թ.
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը Բուսանում ավարտվեց
- ՀՀ ԱԺ–ում շարունակվում է Եվրանեսթի 12-րդ լիագումար նստաշրջանը (ուղիղ)
- Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը կունենան «ֆանտաստիկ հարաբերություններ»
- Ամփոփվել են 2025-ի Հայաստան-Գերմանիա պաշտպանական համագործակցության արդյունքները, համաձայնեցվել 2026 թվականի ծրագրերը
- Մասիս-Այնթապ ճանապարհին բեռնատար է այրվել
- Բելգիան բարձր է գնահատում ՀՀ–ի ժողովրդավարական ուղին․ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը՝ Փաշինյանին
- Որոշ վարկերի վաղաժամկետ մարումների արդյունքում ՀԷՑ-ի պարտավորությունները նվազել են մոտ 15.3 մլն դոլարի չափով. Պետրոսյան
- Սի Ցզինպինը հայտարարել է խաղաղապահության հարցերում ԱՄՆ–ի հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին
- «Որևէ պահի չընկրկեք, չնահանջեք». ԱԺ պատգամավորները տեսակցել են Բագրատ և Միքայել Սրբազաններին
- Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում քննարկման է մասնակցել (վիդեո)
Unknown Feed



Armenian