Ուղենիշային դրույթներ

 ՀԱՅ  ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈւԹՅԱՆ ՈւՂԵՆԻՇԱՅԻՆ ԴՐՈւՅԹՆԵՐ

Արարչի կամոք մենք արարվել ենք իբրև ՀԱՅԵՐ և գոյություն ունենք Արարչագործության սկզբից:
Արարչից մեզ տրված Հայրենիքը՝ Հայկական  Բարձրավանդակն  է, որ միայն Հայերինս է:
Մենք ունենք Արարչից շնորհված Ցեղային յուրատեսակ հոգե-մարմնական գծեր՝ պայմանավորված մեր Ոգով և Արյամբ:

 ՀԱՅ  ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈւԹՅԱՆ ՈւՂԵՆԻՇԱՅԻՆ ԴՐՈւՅԹՆԵՐ

Արարչի կամոք մենք արարվել ենք իբրև ՀԱՅԵՐ և գոյություն ունենք Արարչագործության սկզբից:
Արարչից մեզ տրված Հայրենիքը՝ Հայկական  Բարձրավանդակն  է, որ միայն Հայերինս է:
Մենք ունենք Արարչից շնորհված Ցեղային յուրատեսակ հոգե-մարմնական գծեր՝ պայմանավորված մեր Ոգով և Արյամբ:
— Ճանաչի՛ր Ազգիդ պատմությունն ու մշակույթը, նրա հոգևոր-բարոյական օրենքները, եղի՛ր հպարտ՝ ՀԱՅ լինելուդ համար:
— Հավատա°  Ազգիդ ուժին, կարողություններին և առաքելությանը:
— Գիտցի՛ր՝ քո գերագույն ծնողը Ազգն է, ապա միայն անմիջական ծնողներդ:
— Քո երջանկությունը տե՛ս Ազգիդ հզորացման և Հայաստանի բնական սահմանների վերականգնման մեջ, ամեն ինչ զոհաբերի՛ր հանուն դրա:
— Եթե հարկ է՝ մեռի՛ր, որ Ազգդ ապրի. մեռի՛ր այնպես, որ մահդ ծառայի Հայրենիքին:
— Եղի ՛ր ուժեղ՝ հոգով, մտքով և մարմնով:
— Կրթվի՛ր և մտածի՛ր հայերեն:
— Հայ մարդու հետ խոսի՛ր հայերեն:
— Սերու՛նդ տուր՝ ընտանիք կազմելով ազգակցիդ հետ:
— Մշտապես մտածի՛ր՝ նոր ուխտակիցներ գտնել, գաղափարներդ քարոզի՛ր անձնական օրինակով:
— Ու՛ր էլ լինես, նյութական ի՛նչ վիճակ էլ ունենաս, ինչ քաղաքական ու կրոնական գաղափարներ էլ դավանես, մնա՛ հպատակն ու մարտիկը Ազգիդ: 

 ՀԱՅ – ԱՐԻԱԿԱՆՈւԹՅԱՆ ՈւՂԵՆԻՇԱՅԻՆ ԴՐՈւՅԹՆԵՐ

Իբրև Արարող Ցեղ, մենք  բնարմատն ենք Արիական մեծ ցեղի  և ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ:
Արարչից մեզ տրված Բնատարածքը՝ Հայկական  Բարձրավանդա- կն է, որը մեր հավիտենական Հայրենիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի:
Հայկական Բարձրավանդակը Արարչի և Մարդ – Աստվածների ու մարդկության Հավիտենական Ուխտի ու Փրկության Բնատարածք է, Հայ  – Արիացիների արարման վայր:
— Ճանաչի՛ր Հայ – Արիական Բնությունը, Տիեզերակարգը և կմերձենաս Արարչին:
— Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ և մարդկանց առջև ունեցած պարտականություններդ:
— Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայացման նախապայմանն է:
— Առաջնորդվի՛ր ցեղասիրության և բնօրրանապաշտության մտածումով, Ցեղին ու Բնատարածքին նվիրաբերվելու բացարձակ կամքով, որի դեպքում միայն կարմատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցեղային միասնության գրավականն է:
— Հայ – Արիական գաղափարները քարոզի՛ր անձնական օրինակով, եղի՛ր Համաարիական Դաշնության առաջամարտիկը:
— Ապրի՛ր մաքուր հոգով, բարեպաշտ, ազնիվ ու արդարամիտ:
— Երբե՛ք խոստումդ, երդումդ և ուխտդ մի խախտի՛ր:
— Գնահատի՛ր և սիրի՛ր կյանքը, սակայն մի հանդուրժի՛ր չարը, անարդարը, անազնիվը:
— Եղի՛ր արիասիրտ, զօրավոր և քաջ կռվող:
— Թշնամուդ և հակառակորդիտ  ների՛ր միայն պատժելուց հետո:
— Տու՛ր ինչպես Արևը, դրանից Հայ – Արիները կզորանան, չարիները՝ կմոխրանան:

 ԿԵՌԽԱՉ (ՍՎԱՍՏԻԿԱ)

Սվաստիկա. սանսկրիտերեն ստուգաբանությամբ su և asti, նշանակում  է լավ լինել: Արտահայտում է նաև երջանկություն, բարեբախտություն միտքը: Այս երկու կողմից կազմըված խաչը պատկանում է նախապատմական ժամանակներին: Կեռխաչը համարվում է հավերժության խորհրդանշանի նախատիպը՝ աջ և ձախ պտույտներով:
Հայկական լեռնաշխարհում կեռխաչերը հանդիպում են դեռևս հնագույն ժայռապատկերներում, այնուհետև, լինելով բրոնզեդարյան հիմնական զարդանախշերից, պատկերվել են զանազան առարկաների (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ, դաշյուններ և այլն) վրա, հաճախ պատրաստվել մեդալիոնների ձևով (բրոնզից, ծարիրից)՝ որպես առանձին զարդ: Հետագայում ենթարկվելով ձևափոխությունների՝ կեռխաչը ստացել է բարդ ձևեր: Որոշ կեռխաչերի ծայրերը ծռված են մի քանի անգամ, երբեմն հանդիպում են եռաճանկ ու բազմաճանկ կեռխաչեր: Որոշների խաչաձևման մասում պատկերված է սկավառակ կամ շրջանակ (Անիի պարիսպների վրա): Հայաստանում տարածված են հատկապես կեռխաչ, ճանկախաչ, խաչաթև, հավերժության նշան և այլ անվանումներով միոլոր, բազմոլոր խորհրդանշանները:
Կեռխաչը  խորհրդանշել է նաև՝ արև, կրակ, կայծակ, կյանք, պտղաբերություն և ծննդաբերություն: Հատկապես արևը խորհրդանշող խորհրդանշաններից մեկն է կեռխաչը, որի թևերը ուղիղ անկյունով թեքվում են դեպի աջ կամ ձախ:
Կեռխաչն իր ձևերով անընդհատ շարժման տպավորություն է թողնում, խորհրդանշելով հենց արևի շարժումը:
Արևապաշտ հայը արև է պատկերել ժայռերին, զենք ու զրահին, կենցաղային իրերին, զարդերին… Մեր նախնիները արևը պատկերել են շրջանակի, խաչի, կեռխաչի, անիվի, պտտվող ճառագայթների, անգամ կենդանիների (առյուծ, ձի, խոյ) պատկերով: Արևի պաշտամունքը շատ հազարամյակներ ուղեկցել է հայ ազգին. այն մեր հավատալիքների հեքիաթների, ասացվածքների, հանելուկների, երգերի ու պարերի (շուրջպար), անվանումների մեջ է… Արևը հայի համար նաև սրբազան երդում է, ավելի շատ՝ առաքելություն, քան՝ պաշտամունք:
Կեռխաչի (սվաստիկայի) հետ առնչվող վերլուծությունները նորից հիմնավորելով դրանց հայարիական ծագումը (Հայաստանի ժայռապատկերներում հայտնաբերվել են կեռխաչերի ամենահին օրինակները), հավաստում են, որ Ա. Հիտլերը և նացիստական այլևայլ պարագլուխները իրապես չեն հասկացել կեռխաչի խորհուրդը և իրենց գործելակերպով միայն վարկաբեկել են այն: Սակայն, դա մեզ չի կարող պարտադրել հրաժարվելու Հայոց հազարամյակների պատմությունից, նաև՝ Տիեզերական Խորիմաստ Խորհուրդներից:

ԱՆԻՇԽԱՆՈւԹՅՈւՆԸ (ԱՆԻՇԽԱՆԱԿԱՆՈւԹՅՈւՆ, ԱՆԱՐԽԻԶՄ) ՈՐՊԵՍ ԲՆԱՊԱՇՏՈւԹՅՈւՆ

Ներկայիս նյութախեղդ աշխարհը, որն ընդհամենը մի քանի հազարամյակներ է ինչ որդեգրել և առաջնորդվում է «մարդադիր օրենքներ»- ի թելադրանքով, արդեն շտապում է դրանք քաղաքական-գաղափարական համակարգերով ու զինական ճնշիչ գործողություններով աստվածայնացնել, միտումնավոր մոռացության տալով կամ տգիտորեն չիմանալով, որ «Արարչադիր օրենքներ»-ը թղթի վրա գրվելով և ավերիչ, լկտի պարտադրանքներով չեն ամրագրվում, ավելին՝ գործելու է «քաղաքական բումերանգի» պարտադիր հարվածը: Մարդկային այդ անամոթությանը այստեղ էլ, դեռևս, շարունակում է հակադրվել արարչությամբ օժտված, անջնջելի «չգրված օրենքներ»-ի ավանդական հզոր հոգևոր ներկայությունը…
Երկնային Սրբազան Իշխանության՝ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԻ հետևորդները, դարեդար աներկբա հակադրության մեջ են «մարդադիր (իրականում՝ մարդատյաց) օրենքներ»-ի հետևորդների հետ և սրանց կողմից որակվում են բազմապիսի պիտակներով, հատկապես՝ որպես անիշխանականներ՝ անարխիստներ: Սակայն, երբ բաց աչքերով ենք նայում իրականությանը, ապա նշյալ անիշխանականները չեն ճանաչում արհեստածին  ու հակաբնական, հողայնացված մարդկային սահմանափակ ու իրավիճակային օրենսդրությունը և շարունակում են ճանաչել միլիոնավոր տարիներ՝ ի վերուստ ծինաբանորեն (գենետիկորեն) ամրագրված ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳԸ՝ Արարչադիր Օրենսդրությունը:
Մարդկային այս տեսակը, յուրաքանչյուր ազգի մեջ, այդ թվում՝ նաև հայերիս, ազգայնական էությամբ, մտածողությամբ, բարոյականությամբ ու կացութաձևով առաջնորդվող հավաքականությունն է, որն ամեն ազգի մեջ միջուկ – սերուցքի՝ ինքնությունը պահպանողների, ապազգայինին դիմադրողների և ազգային առաքելությունն իրականացնողների դերն է կատարում: Այս հավաքականության ոչնչացումը հանգեցնում է տվյալ ազգի հոգևոր – մարմնական կործանմանը՝ ձուլմանը այլերի հետ:
Անիշխանականությունը բիրտ ավերիչ ուժի նկատմամբ՝ հատուկ է բոլոր բնածին ազգերին, հատկապես՝ Արարչածին Հայ Ազգին, որի Գենի մեջ դա ամրագրված է ի ծնե ի բնե և Հայության անկործանելիության գրավականն է, իսկ երաշխիքը կհանդիսանա ձևավորված ու կազմակերպված հայ ազգայնականությունը: Հայ ազգայնականների անիշխանական հաստատուն կեցվածքը միայն կչեզոքացնի Հայաստանն ու Հայությանը ոչնչացման դատապարտած՝ արհեստածիններից արտատպված ապազգային ու անբարոյական իրականությունը: Միայն հայ ազգայնական  Ոգե – Գաղափարական Շարժումը կվերաբացահայտի ու կնպատակամղի հայի ներքին հզորությունն ու արարչական կարողությունները, որի կառուցած պետությունն ու հասարակարգն էլ կլինի ամենակատարյալը և բնականը:
Հայկական անիշխանական գաղափարախոսությունը դժվարին, սակայն, պարտադիր ու պատվաբեր ճանապարհ ունի անցնելու և այն, ի դեմս հայ դասական ազգայնականության ներկայացուցիչների՝ վաղուց իր սերմերն է ցանում արդի հայ իրականության մեջ: Մինչ այժմ անիշխանական դրսևորումները երևակվել են անհատական կերպով՝ հայ առաջադեմ ու նվիրյալ մտավորականների, պետական և այլ գործիչների  կյանքի ու գործունեության միջոցով: Սրանք են, որ հանդիսացել են Ազգի – Ցեղի ներքին շարժիչ ուժը և Նժդեհի բնորոշմամբ՝ ցեղը (Հայ Գենի բացարձակությունն ու բացառիկությունը)  կրել են  իրենց  մեջ,  եղել  են  ցեղակրոններ:
Հայ Արիական Միաբանության գաղափարախոսության առանցքը կառուցված է հենց անիշխանական գաղափարների հիմնարար սկզբունքների վրա: ՀայԱրիականությունն ինքն արդեն իսկ տիեզերաիմաստ երևույթ է և հակադիր է հողածնային մարդատյաց – մարդակեր բնույթի ցանկացած արժեքի: Ազգայնական, անիշխանական գաղափարաբանությունը հենված է հավիտենարժեք հասկացությունների, ազգային և համատիեզերական համադրելի օրինաչափությունների վրա, ուստի անկասելի է շարունակական ԲՆԱՊԱՇՏԱԿԱՆ ընթացքը և բոլոր ձևախեղումները ժամանակավոր երևույթներ են, խստագույնս պատժելի ՏԻԵԶԵՐՔԻ կողմից…
Իսկ անիշխանականությունը անհրաժեշտ է ընկալել որպես Բնապաշտություն՝ Բնակրոնություն (հետևելով Ցեղակրոնության մեկնությանը):

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայ Արիական Կուսակցություն խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։