Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (8-րդ մաս) – Ռուս Տամ Բազի կամ Ռուս Տան Բազեն՝ ռազմական պար… Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39, 40, 41,  42-ում

Հայկական ծիսական պարերի մեջ առանձնահատուկ տեղ ունի ռազմական պարը, որը հայոց ընկալումներում կապված է երկնային ուժերի, տարերքների եւ այդ ուժերը տնօրինող ռազմի դիցերի, երկնային մարմինների՝ աստղերի, լույսի, արեւի հետ:

Ծիսական ռազմական պարերը տիեզերաստեղծման պարեր են: Այն պարերն են, որոնք կատարում են երկնային պատգամներ, դիցական ծիսական արարողակարգեր:

Ռուսա տան բազեն, «Ռուս Տամ Բազի» պարի ժամանակաշրջանը, տարածաշրջանը եւ էպիկական ու պատմական գաղափարակիրը

Ըստ մեր ուսումնասիրության՝ «Ռուս տամ Բազի» պարի էպիկական դիմագիծը համապատասխանում է Հայկական Արարտա-Ուրարտական կայսրության Վանի Թագավորության ժամանակաշրջանին: Պարը նվիրված է Արդին տաճարի Հայոց Ռուսա գահակալներին եւ կրում է Ռուսա անունը: Ռուսա Ա (մ.թ.ա. 714) Սարդուր Բ-ի որդին եւ հաջորդը։ Ռուսա Բ (մ.թ.ա. 685-645-) Արգիշտի Բ-ի որդին եւ հաջորդը։ Ռուսա գահակալները հզոր նախնիների նման կրել են «Մեծ Արքայ», «Տիեզերաց Արքայ», «Արքայից Արքայ», «Բիայնիլիի Արքայ» տիտղոսները:

Որպեսզի ճիշտ պատկերացում կազմենք պարի ժամանակաշրջանի եւ պարի ծագման մասին, անդրադառնանք «Ռուս տամ Բազի» պարի անվան լեզվական խնդիրներին եւ ներկայացնենք առաջին հերթին «Ռոս-ռուս» բառի ընդունված ստուգաբանությունը հայերենում:

Հրաչյա Աճառյանը «Հայերեն արմատական բառարանում» «ռոս-ռուս» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «ռոս-ռուս» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները.  

Ռուս, ռուսա – լուսայ – լ>ռ -լեզվական հնչյունական անցումով,

ռոս – լուսավոր, պայծառ,

ռօսանայ – լուսավոր, լուսաքար

ռա- արեւ, լույս, քուրմ,

ռա- ռազմ, լույսի բազմություն,

ռահ-ճանապարհ, ռահվիրան-լույսի ճանապարհ -իվիր – ի վեր

ռայ-հաղթության դրոշ

Այսպիսով՝ Արարտա-Ուրարտական կայսրության Ռուսա կայսրերը կրել են Ռուս-Լույս, Ռա-Արեւ, Ռազմիկ-քրմական մարտիկ, Ռայ եւ Ռահվիրան տիտղոսները:

Նոր Հայկազյան բառարանում հանդիպում ենք նաեւ «Ռոս, ռուս, ռոշ, ռուշ» գրաբարյան տարբերակները (Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի, Վենետիկ, 1836։ Տպագիր Հատոր 2, Էջ 681):

Այսինքն՝ «ռոս -ռուս» անունն ունի «լոյս» իմաստը եւ «պայծառ» նշանակությունը: Նշանակում է՝ ռոս- ռուս, ռոշ լ<ոյ>ս, լոյս բառերը լ<ռ եւ լեզվական ու հնչյունական անցումով ունեն մէկ՝ ԼՈՒՅՍ իմաստը:

Տամ-da-Տա-Դա բնիկ հայերեն հնախոսական բառ է, նշանակել է տուն-տանիք, երդիկ: /Հր.Աճառյան 4, Էջ 367/:

Այսպիսով՝ Ռուս Տամ նշանակում է Ռուսա Տուն, կամ Ռուսա Տան:

Այժմ անդրադառնանք «բազի» կամ «բազե» բառի մեկնաբանությանը:

«Բազ» բառի իմաստաբանական բացատրությունները Հրաչյա Աճառյանի արմատական բառարանում եւ Հայկազյան լեզվի նոր բառարանում տալիս են հետեւյալ պատկերը.

բազէ- ուղղական հոլով, բազայ-բազի՝ սեռական հոլով,

բազէ -շահէ թռչուն, ունի «թռչուն» իմաստը,

բազուկ – թեւ իմաստը, բազկին,

բազուկ- իշխանութիւն, զօրութիւն,

բազուկ – բանակի թեւ,

բազկել -կոտորել, ջարդել,

1.բ -ազ -ն / աճ -ել, բ -ազ -մանալ իմաստը, ազգի աճելն ու բազմանալը,

բազէ-ճրագ, բազ արմատով՝ բազմակալ- աշտանակ, մոմակալ: «Ճրագ՝ որ բազմի վերայ աշտանակի»-«ճրագակալ», այսինքն՝ բազուկք աշտանակին (ՆՀԲ):

ՆՀԲ-ի այս մեկնաբանությունը ուղղակի նկարագրում է «Ռուս տամ Բազի» ջահերով պարի տեսակը, որը պետք է ներկայացնի Ռուսա Տան Լույսը:

Այսպիսով՝ Արարտա-Ուրարտական կայսրության Ռուսա Տան Բազե կայսրները կատարել են թշնամուն կոտրելու, բանակի, իշխանության զորության, ազգի բազմանալու պատգամները:

Մեզ հայտնի դարձան «Ռուս տամ Բազի» պարի եզրաբառերի մեկնաբանությունները առանձին-առանձին, այժմ վերականգնենք անվան ամբողջական իմաստը:

«Ռուս տամ Բազի» նշանակում է՝ Ռուսա տան բազեն:

«Բազ» եզրաբառի արմատով կազմված  բազմակալ- աշտանակ, մոմակալ բառի բացատրությունը հենց ներկայացնում է«Ռուս տամ Բազի» պարի՝ ջահերով պարի թատերական կերպը, որն ունի բազմակ-ջահի, արեւի, լույսի խորհուրդը: Ռուս-լուս-արեւ իմաստը, որն էլ ունի արդարության խորհուրդը:

Մենք այս մեկնաբանությամբ հաստատագրեցինք, որ «Ռուս տամ Բազի» պարը կրում է Լույսի հաղթանակի խորհուրդը, նվիրված է Արդին տաճարի Հայոց Ռուսա Բազե գահակալներին եւ կրում է Ռուսա անունը, Ռուսա գահակալների բազկի ուժից Լույս ծնվելու խորհուրդը:

Ռազմական պարերը կոչվել են նաեւ «Պարք բանակաց», «Քաջերի խաղ»: Այդ շարքի պարերից է «Ռուս տամ Բազի» կամ «Ռոս տամ Բազի» ռազմական պարը: Ռուս տամ բազի պարն իր էպիկական բովանդակությամբ լիովին համապատասխանում է հայ ազգի արեւապաշտական գաղափարին եւ ռազմահայրենասիրական կերպարին:

«Ռուս տամ Բազի» պարը ներկայացնում եւ խորհրդանշում է հերոսականություն, քաջություն, առնականություն, դյուցազնականություն: Պարը խարսխվում է այնպիսի կերպարների վրա, որոնք ունեցել են հերոսական վարքագիծ եւ ռազմական մեծ կարողություն: Ռոս տամ Բազին ռազմի պարի այն պահպանված նմուշներից է, որը պարում են շրջանաձեւ, գյոնդ պարատեսակի տեսքով: «Ռուս տամ Բազի» ընդհանուր շարժումը դեպի աջ է, ինչը վկայում է պարի հաղթական ոգու մասին:

Մեզ առավել հայտնի է Ռուս Տամ Բազի ռազմական պարի երեք տարբերակ.

ա) Ռուս Տամ Բազի՝ ջահերով եւ դաշույններով պար,

բ) Ռուս Տամ Բազի՝ դաշույններով պար,

գ) Ռուս Տամ Բազի՝առանց դաշույնների եւ ջահերի:

Ռուս Տամ Բազի պարի առանց ջահերի ու դաշույնների տարբերակն այսօր պարի առավել հայտնի տարբերակն է: Պարն ունի մարտական եւ հաղթական բարձր ոգի, ամբողջովին արտահայտում է աստվածային արեւապաշտական գաղափար, դա է վկայում պարի հատակագծի ձեւը, որն հիշեցնում է Արեւի սկավառակ կամ բազմակ ջահ:

Ռուս Տամ Բազի դաշույններով պարի տարբերակը պարել են դաշույններով՝ պարին հաղորդելով քաջության, հաղթանակի առավել բարձր ոգի, միաժամանակ ցուցադրելով Ռազմի Աստծո զորությունը եւ նմանակումը հերոսական կերպարներին, քաջ առաջնորդներին: Ժամանակի եւ ճակատագրի պարտադրանքի հետեւանքով դաշույնը պարից դուրս է մղվել՝ բնականաբար փոխելով պարի գաղափարը եւ ասելիքը, եւ այն այսօր արդեն վերականգնման կարիք ունի:

Ռուս Տամ Բազի ջահերով պարը գյոնդի խիստ փակ շրջանով ռազմական պար է: Ջահերն ունեն Արեւի, կարմիր կրակի ու Լույսի խորհուրդը: Պարը արեւի սկավառակից առանց շրջանը խախտելու դառնում է ջահերով բազմակ, արեւի ճառագայթ, առանց շրջանը խախտելու դառնում է արեւագունդ: Արեւի եւ Հայոց ռազմի տարբեր դիցահամակարգերի Աստվածների, Հայայի, Հայկի, Հալդի հովանավորությունն էլ մարտի ժամանակ ակնակալում են պարի մասնակիցները: Ռուս Տամ Բազի ջահերով պարը նույնպես դուրս է մղվել պարարվեստից եւ սպասում է իր զարթոնքին:

Ռազմական պարերը, հիմնականում, ամփոփում են որոշակի ավանդական ծիսական ռազմական արարողակարգ: Այն նպատակ ունի զինվորին հաղորդելու գերբնական ուժ, որը ներկայանում է հավատի, պաշտամունքի միջոցով: Ռազմի պարերը կրում են ռազմի աստվածության ուժը, զինվորի ոգին աստվածային ուժով կռելու- կնքելու, մարտական ոգին բարձրացնելու նպատակով: Ծիսական ռազմական պարերը զինվորին պահապան կանգնելու, ռազմի դիցերից զորություն առնելու աղոթքի ծես է, պայքարի ծես, որը կռվում է չար, մութ ուժերի դեմ, չար եւ մութ ուժերը պարտվում են, հաղթանակից ծնվում է Լույսը: Պարտվում է մութը, հաղթում է լույսը: Ռազմական պարը կապված է հայոց էպոսի, հայ դիցահավատամքային գաղափարախոսության, արիականության, պատերազմի եւ հաղթանակի, սերնդի ռազմական դաստիարակության եւ սերնդափոխության խնդիրների հետ:

Ի սկզբանե ռազմական պարերը բնույթով եղել են զորախաղեր. պարերի միջոցով պատանիներին սովորեցնում էին զենքին տիրապետելու, վահան ու թուր գործածելու, ռազմական շարքեր կազմելու եւ վերադասավորվելու, հարձակվելու եւ նահանջելու, մնջախաղերով թշմանուն հետապնդելու հմտություն:

Զորախաղերի ընթացքում տոհմի ավագները օծել եւ մարտական հաղորդություն են տվել պատանիներին: Ռազմական պարերի միջոցով, ավագների անմիջական հսկողությամբ, ղեկավարությամբ եւ մասնակցությամբ, երիտասարդ սերնդին էին փոխանցվում պատմա-դիցաբանական եւ էպիկական անհրաժեշտ իմացություններ, ցեղի գաղտնիքները, ցեղի առաջնորդների, նախնիների հերոսական սխրանքներին ծանոթացնող պատմությունները՝ գովերգելով իր տեսակի վերապրած ռազմարշավները, հաղթանակները կամ հիշատակելով կորուստները, պարտությունները, որի համար էլ պարը, ինչպես ունի աջ գնալու, այնպես էլ ձախ գնալու տարրեր:

Ռազմական պարերը պարել են նաեւ հարսանիքների, ուրախ եւ տխուր ծեսերի ժամանակ, հավանաբար արարողակարգին ուժ ու զորություն հաղորդելու նպատակով:

Ի դեպ, մինչ այժմ մեր մշակութաբանները պարը ներկայացրել են որպես Պարսկահայքում՝ Կապուտան՝ Ուրմիա լճի շրջակայքում ապրած պարսիկ գրող Ֆիրդուսիի հերոս՝ Ռուստամ Զալին նվիրված պար, իսկ բազին՝ խաղ, ռազմ-կռիվ բառարմատից:

Այս բացատրությունը սխալ է, անընդունելի եւ չի համապատասխանում պարի դիցական ծիսական կարգին, առաջանում է անհասկանալի խառնաշփոթ եւ իրար են խառնվում իրար հակասող մի քանի դրույթներ: Այս մեկնաբանությամբ խորանում է հակասությունը, երբ տեսնում ենք, որ օտար ծագում եւ պատկանելություն ունեցող պարը պարում են միայն հայերը: Այս խառնաշփոթին վերջ տալու համար էլ կատարեցինք լեզվական եւ պատմական ստուգաբանությունը: Ինչից հետո ամեն ինչ իր տեղն  ընկավ:

http://www.hayary.org/wph/?p=6651Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (7-րդ մաս) – Քոչարի-գոչարի. հայարիների համախմբման ծիսապարը… Ի՞նչ է ներկայացնում մեր քոչարին – Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6640Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (6-րդ մաս) – Ուզուն Դարա. հայկական տիեզերաբանական պատկերացումների պահեստարանը… Կից նյութ՝ Ուզուն դարան՝ ադրբեջանական հերթական խանգարմունքի պատճառ…

http://www.hayary.org/wph/?p=6626Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Շարունակելի

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. հունիս

Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցքի» համար

(լրացված տարբերակ)

* * *

Ի դեպ, Հայկական պարերի տիրույթը համացանցում շատ է վատ է ներկայացված: Այս առումով մենք անելիք ունենք: Ո՛ր պարի մասով փնտրտուք ես տալիս (հատկապես ռուսալեզու կայքերում), պատկանելությունը բերում է ադրբեջանական, թուրքական, քրդական կամ վրացական:

Շատ պարզունակ բացատրությամբ ու տեսանյութերով: Կամ այդ պարի ծագումը վերագրվում է «կովկասյան ընտանիքին»:

Սարսափելի է. Քոչարի պարին թուրքական «անձնագիր» են տվել: Բայց սա այն դեպքն է, երբ չես կարող չգնահատել թշնամու հետեւողական աշխատանքը: Նշանակում է՝ թերացել ենք մե՛նք: Արդի աշխարհում սա էլ պատերազմի ձեւերից է: Ու եթե հաղթել ենք մեկում, մյուսում պարտվելու իրավունքը չունե՛նք:

Եթե մեր դուռը բաց ենք թողնում, գողին մեղադրելու իրավունքը չունենք: Գողը գողանալու համար է: Մահակը տանտիրո՛ջ ձեռքին պետք է լինի՝ գողին սատկացնելու համար:

«Լուսանցք» թիվ 43 (476), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։