ՊՊԾ գնդի հետեւանքներն ու արձագանքները – Քայլեր, որ ներքին կյանքում միշտ անպտուղ են ու վնասաբեր, որ բզկտում են մեր ներքին կյանքը, այն վտանգավոր եզրերով հանում արտաքին ասպարեզ… եւ ներքին կյանքը որպես օտարի զավեշտի գործոն ու օտարահաճ խառնակչությունների ասպարեզ են մատուցում արտաքին աշխարհին…

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց կազմակերպված խմբի կողմից ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գեւորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի դատավճիռները:

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գեւորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3,5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով: Մեղադրող Ենոքյանը «Սեֆիլյանի եւ գործով մյուս ամբաստանյալների» մեղադրանքը համարել էր փաստարկված, եւ Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի եւ Սասունիկ Կիրակոսյանի համար՝ 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար՝ 4 տարի, Հրայր Թոփչյանի եւ Գալուստ Գրիգորյանի համար՝ 3 տարի, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարի ազատազրկում:

Ամբաստանյալները չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները:  

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնցում ճանաչվեց մեղավոր:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015թ. ապրիլի 24-ին Երեւանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014թ. մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015թ. նոյեմբերից մինչեւ 2016թ. մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել եւ փոխադրել հրազեն եւ ռազմամթերք՝ նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել եւ պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:

Մյուս ամբաստանյալները՝ Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը եւ Հովհաննես Պետրոսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:

Գեւորգ Սաֆարյանը մեղավոր ճանաչվեց 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստությունը:

ՊՊԾ գնդի գրավման գործով մասով վարույթը մակագրվել է Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրի դատավոր Արշակ Վարդանյանին: Նա քննելու է Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի առանձնացված մասով գործը:

* * *

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մարտի 28-ին կայացել է ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ հրապարակվել են 2016թ. հուլիսյան այդ օրերին սպանված ոստիկանների դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Դրանք հրապարակել է մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը: Ըստ փորձաքննության արդյունքների՝ զոհված ոստիկաններից Յուրի Տեփանոսյանի եւ Արթուր Վանոյանի մարմնի վրա հրազենային վնասվածքներից բացի եղել են նաեւ բութ առարկայով հասցված վնասվածքներ: Ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահը վրա է հասել կրծքավանդակի եւ որովայնի շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող եւ միջանցիկ վնասվածքից: Վերջինս զոհվել է գնդի գրավման ժամանակ։

Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի մահը վրա է հասել փորձաքննության պահից ավելի քան 24 ժամ առաջ։ Դիակի դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել՝ նրա մարմնին հրազենային մեկ վնասվածք է եղել, քերծվածքներ են եղել դեմքի եւ նախաբազկի ձախ հատվածում. դրանք առաջացել են նրա մահվանից ոչ շատ առաջ։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդ վնասվածքները բութ առարկայով են հասցվել եւ Արթուր Վանոյանի մահվան հետ անմիջական կապ չունեն:

Յուրի Տեփանոսյանի մահվան պատճառ է դարձել ողնուղեղի դիֆուզ վնասվածքային ախտահարումը՝ ողնաշարի պարանոցային հատվածի եւ գանգի դիմային հատվածի համակցված հրազենային, գնդակային, կույր վիրավորում ստանալու հետեւանքով, որն անմիջական կապի մեջ է եղել մահվան հետ: Յուրի Տեփանոսյանի մարմնի վրա հայտնաբերվել է նաեւ սալջարդ՝ կրծքավանդակի հետին մակերեսին, այն պատճառվել է սուր եզր ունեցող կույր առարկայով՝ նրա կենդանության օրոք՝ մահվանից անմիջապես առաջ։

«Լուսանցք» թիվ 11 (489), 2018թ.

http://www.hayary.org/wph/?p=6456 – Մեկ տարի անց.- նախորդ տարվա հուլիսի 30-ին զինված ներխուժում եղավ Երեւանի ՊՊԾ գունդ… Հերոսնե՞ր, թե՞ ահաբեկիչներ – Այս հարցը կստանա՞ իր իրական հստակ պատասխանը… Զինված խմբավորման գործողությունները միայն ներխուժմամբ չավարտվեցին, զոհվեցին 3 ոստիկաններ, զինված հեղաշրջման փորձ եղավ…

http://www.hayary.org/wph/?p=5710 – Ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն. մեր ներքին կյանքի սրած երկու սայրերը… ՊՊԾ գնդի տարածքի գրավումից առաջ… Մեկ գրավում՝ հոգնակիով ներկայացված… Պատանդ են վերցրել, որ ի՞նչ անեն… Որ իմանայի՝ հիշարժան օ՜ր է լինելու… Հովվի ասածը հոտի պետքը չէ… Մեղավորը ոստիկաներն են, որ կան… Խզմալյանը չհամոզե՞ց, թե՞ չվստահեցին… Ի զեն ներսու՞մ… Խմորը ջուր է ուզում…

http://www.hayary.org/wph/?p=5709 – Ճաշակին ընկեր չկա, իսկ վտանգը բոլորիս համար է – Ու արտաքին ուժերը մեզ ներքաշեցին տարածաշրջանի քաղաքական կյանքի մեջ…

http://www.hayary.org/wph/?p=5704 – Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը – Զինված խմբին թվում է` իր հաղթանակը մոտ է (ո՞վ է ապատեղեկատվություն տալիս)… ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման ամփոփագիր…

http://www.hayary.org/wph/?p=5881 – Իշխանությունն ու ընդդիմությունը՝ հայոց պետությունը չե՛ն – Վերջապես ե՞րբ ենք զատելու հայրենիքը՝ պետությունից, պետությունն էլ իշխանությունից կամ ընդդիմությունից… Հայաստանը հա՛յի երկրիրն է ու վե՛րջ…Հայը հայկական պետության մեջ ռազմագերի չի՛ կարող լինել… 

http://www.hayary.org/wph/?p=5657 – Պատերազմող երկրում չե՛ն սարքում ներքին խրամատներ – Իսկ այդ խրամատները հաճախ օտարների պատվերով են առաջանում, ինչպես այս կամ այն գունավոր եւ այլ հեղափոխական շարժումները…

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։