Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը համոզված են, որ մեր պետական զինուժը ամեն օր ոչ միայն ինքնապաշտպանական խնդիրներ ունի լուծելու, ինչը կատարում է փառքով, այլեւ՝ հարձակողական, մեր դեպքում՝ ազատագրական, ինչն էլ հաստատել է Արցախյան Ազատամարտում:
Ասել եւ ասում ենք՝ Հայոց Բանակն իրականում այնքան տարեկան է, որքան ապրում է մեր մոլորակում Արարչածին Հայ Ազգը, իսկ Հայ Տեսակը գոյություն ունի արարչագործության սկզբից… եւ ունի ռազմի ու զորության Աստված՝ Վահագնը, որին դառնալով կվերագտնի իր բնատուր ուժն ու կարողությունները: Մեր զինուժը արդիականացնելով իր զինատեսակներն ու մարտավարական հնարամտությունները՝ պետք է առավել զորավոր ու հեռահար նպատակներ ստանձնի տարածաշրջանում:
Ինչպես բազմահազարամյա Հայոց Բանակը, այնպես էլ 28-ամյա Վերածնված Հայկական Զինուժը փառապանծ պատմություն ու անցյալ, նաեւ մարտական ուղի ունի, ինչը պետք է շարունակել:
Եվ փա՛ռք բոլոր ժամանակների հայ մարտիկներին, ովքեր պայքարեցին ու նահատակվեցին հանուն եւ վասն ազգի ու հայրենիքի: Այդօրինակ վերջին սխրանքը նաեւ տեսանք վերջին տարիներին, երբ հայկական 9 դիրքապահներ հերոսաբար ետ մղեցին ադրբեջանական շուրջ 30 հոգանոց հատուկ պատրաստվածություն անցած հրոսակներին՝ սատկացնելով եւ վիրավորելով մոտ 25-ին՝ տալով ընդամենը մեկ զոհ-նահատակ: Իսկ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը հավաստեց Հայոց Բանակի անկոտրում ոգին ու աննահանջ երթի պատրաստվածությունը…
Հայը, առավելապես հայ ռազմիկը պետք է զարթնեցնի իր Տիեզերագենը եւ իր Բնատուր ուժը գործադրելով իր ռազմի եւ զորության Աստծո գլխավորությամբ, փառահեղ նախնյաց ճանապարհով պիտի վերատիրի Հայկական Բնաշխարհ-Լեռնաշխարհին ու Համախմբի Հայությանը Վերամիավորված Հայրենիքում: Արցախի ու հարակից հայապատկան տարածքների ազատագրումը միայն առաջին քայլն է այդ ճանապարհին…
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը պնդում են նախկին բոլոր հայանպաստ ու հայրենատիրական առաջարկները եւ հավաստում, որ պատրաստ են պատկան մարմինների հետ գործել ու նպաստել, որպեսզի.
…………………………………
– Հայկական Բանակը դառնա Համահայկական, որ սփյուռքյան հատվածի կամավորականները կարողանան անարգել պաշտպանել հայի շահերն ամենուր:
– Մեր զինուժը գործի ոչ թե 50 կամ 100 հազարանոց զորքով, այլ ճկուն կառուցվածք որդեգրի, որ դառնա Ազգ-Բանակ եւ անհրաժեշտության դեպքում հանդես գա որպես (մի քանի) միլիոնանոց զորագունդ:
– Հայաստանում բոլորը՝ մեծից փոքր, տղամարդ, թե կին, հանրային կյանքում անցնեն նախապատրաստական ուղի եւ տիրապետեն զենքից օգտվելու, նաեւ ռազմագիտական առաջնային գիտելիքների:
Եվ քանի որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս պատերազմը վերսկսելու սպառնալիքներով, իսկ Թուրքիան շարունակում է տիրել Արեւմտյան Հայաստանին եւ նման այլ իրավիճակներ… Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը հայտարարում են, որ.
– Շարունակելու են համագործակցության փորձերը Ադրբեջանում եւ Թուրքիայում գործող ծպտյալ հայերի ու հայկական կառույցների հետ՝ այդ երկրների իշխանության մեջ ներթափանցելու ուղղությամբ:
– Շարունակելու են համագործակցության փորձերը նաեւ քուրդ, թալիշ, թաթ, լեզգի եւ այլ ազգային փոքրամասնությունների հետ:
Սա պետք է դարձնել նաեւ պետական քաղաքականություն, որպեսզի պատերազմի վերսկսումը որեւէ թյուրքական պետության կողմից՝ այլեւս դառնա այդ երկրի կազմաքանդման ու ոչնչացման առիթ:
Որպեսզի Բաքվի ռազմատենչ հայտարարությունները այս անգամ ավարտվեն հենց Բաքվում ու՝ վերջնականապես:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են նաեւ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ-ASALA) աշխուժացման փորձերը եւ պատրաստ են աջակցել Հայ Վրիժառուական Սրբազան Գործին: Սա շատ կարեւոր հանգամանք է, քանզի թյուրքական 6 երկրներ (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան) վաղուց կազմել են համաթուրքական դաշինք (թյուրքական լեզվաընտանիքի գագաթնաժողովներ էլ են լիօնում եւ այս այդտեղ այս 6-ին փորձում են միանալ Եվրոպայի ու Ասիայի թյուրքալեզու երկրները՝ ինչպես Հունգարիան…) եւ կրկին հոխորտում են երբեւե չգոյ «մեծ թուրանի» կամ «մեծ ադրբեջանի» ստեղծման մասին, ինչը նախատեսում է Հայք-Հայաստանի իսպառ վերացում բուն հայկական հողերում՝ Հայկական Լեռնաշխարհում:
Փառապանծ ուղի անցած Հայ Գաղտնի Բանակի ի հայտ գալը խիստ անհրաժեշտություն է, քանի որ ադրբեջանական ահաբեկիչները պատրաստվածություն են անցնում Անկարայում, իսկ մարտական փորձություն՝ սիրիական իսլամիստ ընդդիմադիրների մոտ, համագործակցելով նաեւ «Ալ-Ղաիդա», «Իսլամական պետություն» եւ այլ ահաբեկչական խմբավորման հետ:
Այս փաստը պետք է մտահոգի ինչպես հայությանը, այնպես էլ եվրոպական Բալկաններից, Կավկասից-Միջին Ասիայից մինչեւ ռուսական Սախա-Յակուտիա/Հեռավոր Արեւելք եւ չինական Ույղուրստան… ինչպեսեւ ռուսական Հյուսիսային Կովկասից-Ղրիմից-Թաթարստանից մինչեւ Կարելիա… նաեւ իրանական ու մինչեւ Եգիպտոս հասնող արաբական սփռված տարածքների բնակիչներին, որոնք «մտնում» են մեծ թուրքական հորջորջվող պետության մեջ…
Եվ այսօր՝ հունվարի 28-ին, Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են 28-ամյա ու վերհառնող հզոր Հայոց Բանակի Ծնունդը եւ մաղթում փառահեղ ու մշտական հաղթանակներ՝ Հանուն Հայոց Հողահավաքի ու Ազգահավաքի…
Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում
28.01.2020թ.- քաղաքամայր Երեւան
………………………………………………
http://www.hayary.org/wph/?p=3002 – Եվ հայոց ռազմուժի ծինաբանական ռումբը կվերալիցքավորվի – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=4538 – Օտարին ծառայող հավատա-փո՛խ եւ հավատա-փո՛ղ հայերը – Մի օր հայը կհասկանա այս ամենը՝ ուշ չլինի, հատկապես հայ զինվորի համար, ով հաճախ մարտի է գնում հանուն հավատի… - Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան
Այսպիսի քաղաքական եւ հոգեւոր ազգայնականության զորացմանն է սպասում ԱԶԳ-ը, որ վերոնշյալ 9 բնորոշիչների հետքերով կվերականգնի հայոց հայենիքը եւ կապահովի հայահավաքը: Ի վերջո Հայկականությունն է լինելու այն միասնական ազգային ՀԱՄԱԿԱՐԳ-ը (օտարահունչ՝ Հայիզմ-Արմենիզմ), որը հետագայում որդեգրելու են բոլոր հայ ազգայնականները, եւ ոչ միայն նրանք…
…ԱԶԳ-ի բնորոշիչներն են Ծագումը (Ծին-Գենը), Բնօրրանը (Հայրենիքը), Լեզուն, Առաքինությունը, Հավատը, Մշակույթը, Ինքնությունը, Էությունը եւ Առաքելությունը:
…Երբ հայ արիները նշում են Հայ Տեսակի Արարման տոնը՝ երդվում են, որ Ի ՎԵՐՈւՍՏ ՀԱՅԱՊԱՏԿԱՆ տարածքներից պիտի վերանան թուրքն ու ադրբեջանցին, բոլոր մյուս տզրուկները… Պատրաստվե՛լ եւ հակահարվածով հասնե՛լ Բաքու… Ապաեւ…
* * *
http://www.hayary.org/wph/?p=7357#more-7357 – Ժամանակն է քաղաքականություն բերելու «Հայկական Լեռնաշխարհ» եզրույթը… / Հայացք՝ հետ, որ արդիական է ներկա տեսադաշտում եւ պիտի ամրագրվի ապագայի տեսլականում… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
http://www.hayary.org/wph/?p=2766 – Կոչ տարածաշրջանի բնիկ ազգերին՝ 3-րդ համաշխարհային պատերազմից քիչ առաջ համախմբվելու… /Հայաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Իրանի, Սիրիայի,Լիբանանի, Պաղեստինի եւ Իրաքի նախագահներին ուկառավարություններին…
Հայ Արիական Միաբանությունը շարունակում է հետեւել տարածաշրջանային ռազմա-քաղաքական ծավալումներին եւ իր խիստ մտահոգությունն է հայտնում հնարավոր անցանկալի զարգացումների ուաղետաբեր հետեւանքների առիթով…
http://www.hayary.org/wph/?p=6271 - Կրկին անտեսվելու կամ շահելու ճանապարհին ենք.- Առաջնորդվենք աշխարհի վերաբաժանման մութ անկյունների բացահայտմամբ – Հայության վիճակը համաշխարհային 1-3 աշխարհամարտերի ժամանակ… Պետք է նաեւ դեմ լինել աշխարհի գաղտնի տերերի ոչ հայամետ ծրագրերին (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
http://www.hayary.org/wph/?p=6225 – Հայաստանը պատրաստ է համադրել համաշխարհային բեւեռների շահերը – Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի կազմաքանդվեն, թուրքական տարրը պիտի տարհանվի Միջին Ասիա… Հայ արիները պատրաստ են հայկական տարածքների վերադարձման բանակցային գործընթացներին…
http://www.hayary.org/wph/?p=1550 - Հայաստանը եւ հարեւանները տարածաշրջանային ծավալումներում – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
http://www.hayary.org/wph/?p=1572 - Համահայկական բանակ ընդդեմ համաթուրքական եւ այլ ճակատների – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
* * *
http://www.hayary.org/wph/?p=7220 – Վասն ազգային անվտանգության առաջնահերթության, որ թաքնագիտությունն է…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
http://www.hayary.org/wph/?p=7231 – Վասն Բնականության Հավերժության…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
http://www.hayary.org/wph/?p=3590#more-3590 – Հայն արիադավան է.- Հայկական ազգայնականության հոգեւոր – քաղաքական բնականությունը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
Այս գրառումը հրապարակվել է
Հ.Ա.Մ.,
Հայտարարություններ,
Հոդվածներ խորագրում։ Էջանշեք
մշտական հղումը։