Լուսանցքի թիվ 94-ի հոդվածներ

  1. Պետություն – եկեղեցի. Նոր խաչակրաց արշավանքի սպասումո՞վ
  2. Մեդալի մյուս կողմը
  3. Հերթական վրացական խեղկատակությունը
  4. Թուրք-ադրբեջանական դավադիր օղակում
  5. Ընդդիմության արմատականության վերջը.
  6. Նոր քաղաքապետին սպասելիս
  7. Ե ր կ ն ք ի ց կ ա խ վ ա ծ հ ա ց ի տ ա ր բ ե ր ա կ ո վ
  8. Ամրացնել գոտիները ու… մի կերպ գոյություն քարշ տալ

Continue reading

301-ի ալան-թալանը

«…Երկիրն ամբողջ ձեր առջեւն է, որտեղ որ վայելուչ եք գտնում, թող ձերը լինի…» (Գրիգորիս «լուսավորիչ»)

«Եվ Դուք նրան (Գրիգորիսին-Ս.Մ.) լուսավորի՞չ եք համարում» (մի իտալացու ասած)

«Հայ» եկեղեցական պատմագրության մեջ կա 301-ին վերաբերող մի փաստ, որի վրա հայ պատմագիտությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել, ինչը եւ հնարավորություն չի տվել այդ ժամանակաշրջանի ամբողջական պատկերը վերհանել: Խոսքը Հովհ. Մամիկոնյանի «Տարոնի պատմության» մեջ բերված Գրիգորիս «լուսավորչի» նամակի մասին է՝ հասցեագրված Կեսարիայում գտնվող իր դավանակից քրիստոնյաներին (սրանք, ամենայն հավանականությամբ, ասորի կամ եբրայացի են եղել): Մեջբերենք այդ շատ բան ասող նամակը գրեթե ամբողջությամբ: «…Ամեն ոք, ով հանձն է առնում աստծո կամքին ծառայելը, պարտավոր է հալածական լինել, որովհետեւ նրա քարոզչությունը ոչ բոլորի համար է ընդունելի: Ինչպես որ այժմ ձեր մասին իսկ լսեցինք, թե հալածական եք ձեր բնակության վայրերից. հանձն եք առել լինել օտարական հարազատ երկրի (Իսրայելի-Ս.Մ.) եւ բարեկամների (իսրայելցիների-Ս.Մ.) համար, առ ոչինչ համարելով պանդխտության վիճակը, այլեւ թափառական գնացիք եւ չգիտենք էլ, թե ու՞մ մոտ եւ ու՞ր հանգրվանեցիք: Ահա, երանի ենք տալիս ձեզ աստանդական կյանքի համար, բայց ձեր իմաստությունը՝ ո՛չ: Մանավանդ գիտեիք, որ թագավորն մեր (Տրդատը-Ս.Մ.) լի է քրիստոնեական հավատով եւ մեր աշխարհն էլ (նկատի է առնում ի բնե ո՛չ իր, բայց իրենը դարձրած աշխարհը՝ Հայաստանը…-Ս.Մ.)՝ աստվածապաշտությամբ, հապա էլ ինչու՞ եղաք փախստական դեպի այդ հեռավոր եւ օտար երկիրը: Գիտեիք նաեւ, որ մեր բոլոր գավառներին եպիսկոպոս ու քահանաներ են հարկավոր, իսկ սրանք (Հայաստանում եղած կամ Հայաստան եկած՝ իր ջհուդական շրջապատը-Ս.Մ.), որ զանազան կողմերից եկել-հավաքվել են, ի՞նչ են (սրանք) հայոց վեց հարյուր քսան գավառների համար. ամեն մի գավառի մեկ կամ ամենաշատը երկու քահանա հազիվ թե հասնի: Որովհետեւ այստեղ մանուկները դեռ դպրանոցի են եւ ոչ մեկը նրանցից հասուն չի քահանայության: Մինչդեռ դուք (բազում) կրոնավորների առած դեպի օտար ու հեռավոր կողմերը գնացիք:

Continue reading

Պետություն – եկեղեցի. Նոր խաչակրաց արշավանքի սպասումո՞վ

Հայոց պետականության կործանումից ի վեր եկեղեցական այրերը դարեդար եւ պարբերաբար գովաբանում են եկեղեցու գործունեությունը հայապահպանության հարցում: Եկեղեցական պատմիչներն էլ այդ գովաբանումը վերածել են փառաբանման, ու հայոց բազմադարյա գոյաքարշությունը գրեթե հերոսացում է պատկերվել:

Այսպես եկեղեցու դերը հայապահպանման մեջ դարձրել են «բացառիկ ու բացարձակ»…

Հայոց պատմությանը հպանցիկ վերաբերվելու պարագայում, կարծես, այդպես էլ կա՝ պետականության բացակայությունը լրացրել է եկեղեցին:

Բայց, երբ հպանցիկությունից անցում է կատարվում դեպի մեր պատմության խորքային ուսումնասիրություն, միանգամայն հասկանալի է դառնում, որ հայ ազգի հզորության եւ հայոց պետականության կործանումը հենց եկեղեցու բռնի հզորացումից ու հոգեւորական դասի պետության գործառույթների հետ սերտաճումից է սկսել: Ավելին՝ հոգեւորական վերնախավը՝ կղերամաֆիոզ տարրը, հետզհետե եկեղեցու շահերն ավելի վերս դասեց պետական շահերից եւ մարդկանց գիտակցությունում նպատակայնորեն արժեզրկեց պետականության գաղափարն ու անհրաժեշտությունը, աշխարհիկ կանոնակարգն ու պետականաշեն գործառույթները: Հայոց երկրում տերուտնօրեն դարձան հոգեւորականները՝ տիրելով մեծամեծ կալվածքների ու անպատիժ իրավունքների…

Continue reading

Մեդալի մյուս կողմը

Հատվածներ Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքից

(Մեր պատմության ընթացքը եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին)

***

«Հայ եկեղեցին հայ ժողովուրդն է՝ քրիստոնեական սուրբ հավատով միասնական, ինքն իրեն հայ եկեղեցիով ճանաչող ու արտահայտող». այսպես նշված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյա հոբելյանին նվիրված Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի կոնդակում: Սա պարզապես առիթով ասված խոսք չէ, այլ եկեղեցու ինքնագնահատականը, որը տարբեր ձեւակերպումներով բազմիցս է հնչել նաեւ ոչ հոգեւորականության կողմից: Ժամանակի ընթացքում եկեղեցու այս ինքնագնահատականը համարվել ու մատուցվել է իբրեւ ազգային ինքնագիտակցություն: Որպես բնորոշ օրինակ կարելի է հիշել Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի աշխատությունը. գրվել է եկեղեցու պատմություն, վերնագրվել «Ազգապատում»: Ավելին, երկրի պատմությունը ներկայացված է կաթողիկոսների գահակալության ժամանակագրությամբ (իսկ վրացի կամ բյուզանդացի հեղինակների համար ավանդույթ էր իրենց ազգի եւ պետության ժամանակագրությունները շարադրել թագավորների անուններով վերնագրած գլուխներով):

Continue reading

Հերթական վրացական խեղկատակությունը

Վրաստանի Արդարադատության նախարարությունը պաշտոնական նամակով մերժել է ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արապյանին՝ ստանձնելու ջավախքահայ ազգային գործիչ Վահագն Չախալյանի պաշտպանությունը: Հիշեցնենք, որ ջավախքահայ գործչի դատավարությունն անհարկի ձգձգվում է: Մերժման որեւէ հիմք՝ Վ. Չախալյանի մոր՝ Գայանե Չախալյանին հասցեագրված նամակում, նշված չէ: Ընդհակառակը՝ նամակում ուղղակիորեն ասվում է, որ ներկայացվել են բոլոր պահանջվող փաստաթղթերը, սակայն, վրացի շա՜տ խելացի պաշտոնյան «գործի հանգամանքները եւ ներկայացված նյութերի հիմնավորությունը քննելուց հետո, նպատակահարմար չի գտել» Պ. Արապյանին ընթացող դատավարությունում՝ որպես պաշտպան մասնակցությունն արտոնելը: Սա Վ. Չախալյանի ու նրա ընտանիքի անդամների (եւ ոչ միայն նրա, նաեւ այլ հալածվող ջավախքահայ գործիչների)՝ հենց Վրաստանի սահմանադրությամբ եւ օրենքներով երաշխավորված տարրական իրավունքների բացահայտ ու կոպիտ խախտում է: Այս փաստը եւս մեկ հստակ ապացույց է, որ ջավախքահայ հայրենասերի նկատմամբ ընթացող դատավարությունը բացարձակապես քաղաքական է:

Continue reading

Թուրք-ադրբեջանական դավադիր օղակում

Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, թե մեծ է հնարավորությունը, որ ապրիլ ամսին ԱՄՆ Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա կրկնել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն պնդումը, որ ԱՄՆ-ում Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը կվնասի Թուրքիայի հետ ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին, եւ Վաշինգտոնն այդ մասին գիտի: Իրադարձությունների նման զարգացումը կվնասի նաեւ հայ-թուրքական կապերին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին:

Continue reading

Ընդդիմության արմատականության վերջը.

Կեցցե՛ նոր ընդդիմությունը

Մարտի 1-ին սպասվելիք հանրահավաքը կայացավ առանց անակնկալների եւ հերթական անգամ հուսախաբության տարրեր բերեց իր հետ: Այն մարդիկ, ովքեր հավատում էին, թե երկարատեւ ընդմիջումից հետո պայքարի նոր ալիք է բարձրանալու եւ պատրաստվել էին մեկ անգամ եւս գրոհելու իշխանափոխությունն իր վերջնական հանգրվանին հասցնելու համար, գլխիկոր հեռացան, չսպասելով անգամ մարտիմեկյան զոհերի համար նախատեսված սգո երթին…

Դեռ անցյալ տարի, հանրահավաքների դադարեցումից հետո շատերը հասկացան, որ այսպես կոչված արմատական ընդդիմությունը հանուն Արցախի խնդրի կարգավորման չէ, որ դադարեցնում է հանրահավաքները: Արեւմուտքը խիստ շահագրգռված էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ եւ հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորմամբ, ուստի նպատակահարմար չգտավ օժանդակել ընդդիմությանը եւ հրահանգեց սպասել: Այդ սպասման հետեւանք էր նաեւ ԵԽԽՎ նստաշրջանի գրեթե չեզոք որոշումը Հայաստանի նկատմամբ:

Continue reading

Նոր քաղաքապետին սպասելիս

Մայիսի 31-ին անցկացվելիք Երեւանի քաղաքապետի ընտրության առումով մամուլում արդեն ի հայտ են եկել որոշ պարզաբանումներ: Իշխանական քաղաքական կոալիցիան այդպես էլ չկարողացավ միասնական թեկնածուի հարցը լուծել, ուստի՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը հանդես կգան առանձին թեկնածուներով: Սա գուցե ավելի շատ կապված է ՀՀԿ-ի դիրքորոշման հետ, քանզի այս կուսակցությունը որոշել է հանդես գալ առանձին ցուցակով, ինչն, ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկն է եղել: ՀՀ եւ ՀՀԿ նախագահն առաջարկել է նաեւ, որ հանրապետականների համամասնական ցուցակը գլխավորի Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը: 2-րդը ցուցակում Ավան համայնքի թաղապետ Տարոն Մարգարյանն է, հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին:

Continue reading

Ե ր կ ն ք ի ց կ ա խ վ ա ծ հ ա ց ի տ ա ր բ ե ր ա կ ո վ

Խուճապ, որ կարող էր եւ չլինել

Միջազգային կառույցներն իրենց փողերը չքնացնելու տեղ են գտել

Այն, ինչ կատարվեց մարտի 3-ին, հակիրճ կարող ենք բնութագրել՝ դոլարային խուճապ: Այլ կերպ՝ սա նշանակում է՝ համատարա՛ծ խուճապ բոլո՛ր ոլորտներում: Որովհետեւ թեեւ ազգային արժույթը դրամն է, բայց մեր պահուստները ոչ թե ոսկով, այլ դոլարով են: Խուճապ էր նաեւ բնակչության մեծ մասի մոտ, քանզի թանկացումները եղան ակնթարթային: Ես 15:45-ին «Երեւան սիթի»-ից գնեցի 1 շիշ բուսական յուղ եւ մինչեւ հասա դրամարկղին, ապրանքը թանկացավ՝ 540 դրամից դառնալով 720 դրամ: Չգնեցի, որոշեցի սպասել, թե ինչ կլինի խուճապից հետո: Իսկ խանութներում հայհոյախառն իրարանցում էր՝ ուղղված իշխանավորներին, որ լավ չեն իշխում եւ ընդդիմադիրներին, որ լավ չեն ընդդիմանում: Խուճապը կանցնի, հետեւանքը կմնա. հարուստը էլի կտռզի, աղքատը էլի կճկռի, միջին խավն էլ… միջին խավ չկա:

Continue reading

Ամրացնել գոտիները ու… մի կերպ գոյություն քարշ տալ

Սա միակ «խորհուրդն» է: Ուղղված սովորական մարդկանց: Ունեցվածքի առումով վերնախավին չի վերաբերում… Արդեն տեղեկացրել էինք, որ այս տարվա ապրիլի 1-ից թանկանալու են գազը, ջուրը եւ էլէներգիան: Որոշումը կայացվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում:

Հանձնաժողովը փետրվարի 27-ի նիստում քննարկեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության, ինչպես նաեւ՝ բնական գազի փոխադրման եւ բաշխման ծառայությունների, էլեկտրաէներգետիկական համակարգի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցերը:

Continue reading

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 30 ՏԱՐԻ ԱՆՑ

Ուղիղ 30 տարի առաջ Իրանի ժողովուրդը լուսահոգի Իմամ Խոմեյնու առաջնորդմամբ կատարված մի զարմանահրաշ հեղափոխությամբ, որը կարելի է համարել քսաներորդ դարի ամենակարևոր իրադարձություններից, տապալեց 2500 տարվա թագավորական իշխանությունն ու ստեղծեց ժողովրդական իսլամական հանրապետություն, որը հիմնված է իսլամական և կրոնական հիմունքների, ժողովրդավարության և հանրապետականության սկզբունքների վրա: Այս փառահեղ հեղափոխության արդյունքում հասարակության կառավարման գործընթացում կիրառվեց մի նոր գաղափար՝ «կրոնական ժողովրդավարություն» անվամբ:
Իսլամական հեղափոխության հաղթանակից և Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծումից և վատ չի լինի եթե մեր հանդեսում ընդհանրական հայացքով անդրադառնանք ժամանակակից Իրանի հասարակական խոշոր  ձեռքբերումներին և բարեփոխումներին:

Continue reading

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ Ն.Վ. ԱՌԱՋՆՈՐԴԻ ԵԼՈՒՅԹԸ՝ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն ասել է՝ այն ոճիրները , որ հանցավոր սիոնիստները գործեցին Գազայի պատմական իրադեպում , փաստեցին թե ինչպես , սիոնիստական կեղծ պետության իշխանավորների վայրագ բնազդը՝ Պաղեստինի աղետի սկզբնական տասնամյակներից մինչ այժմ անփոփոխ է մնացել :
Ն.Վ. Այաթոլլահ Խամենեին այսօր Թեհրանում , « Պաղեստինը դիմադրության խորհրդանիշ , Գազան ոճրագործության զոհ » միջազգային համագումարում ասել է՝ հույժ կարևոր իրադեպեր են տեղի ունեցել , որոնք Պաղեստինի հարցի կապակցությամբ առավել քան երբևէ լուսավորել են գալիքի հորիզոնը և մեզ ավելի են պարտավորեցրել՝ պաղեստինցիների ու իսլամ աշխարհի նկատմամբ :
Թեհրանում կայացած Պաղեստինի միջազգային նախորդ համագումարից մինչ այժմ , Իսրայելը՝ ռազմական ու քաղաքական զարմանահրաշ պարտություններ է կրել թե՝ Լիբանանի 33¬օրյա և թե՝ Գազայի 22¬օրյա պատերազմներում , որոնցում հաջորդաբար փայլուն հաղթանակ տարան՝ Լիբանանի իսլամական դիմադրությունը իսկ հետո Գազայում՝ ժողովուրդն ու Պաղեստինի օրինական կառավարությունը :
Մեծահարգ Այաթոլլահ Խամենեին իր ելույթում նշել է՝ Իսրայելի զավթիչ վարչակարգը , որ տասնամյակներ իր բանակով ու սպառազինությամբ և Ամերիկայի ռազմական ու քաղաքական հովանավորությամբ , անպարտելի դիրք էր ընդունել , երկու անգամ պարտվեց՝ Աստծուն , ժողովրդին ու հավատքին ապավինած դիմադրության ուժերից : ՍՌ ¬ը՝ Ամերիկայի , Արևմտյան որոշ երկրների և իսլամ աշխարհի մոնաֆեղների անխնա աջակցությունը վայելելով հանդերձ չարաչար պարտվեց իսլամի զարթոնքի հզոր ալիքների դիմաց , այնպես որ՝ իր սև պատմության ընթացքում՝ ներկայումս ՍՌ ¬ը առավել քան երբևէ պախարակվել է աշխարհի հանրային կարծիքի մոտ :

Continue reading

Հայտարարություն ֆինանսական վիճակի վերաբերյալ

Հայ Արիական Միաբանությունը հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամից բխող աննպաստ հետեւանքները, ինչի պատճառով Հայաստանը ներքաշվել է աշխարհի մութ ուժերի հերթական կեղտոտ խաղերի մեջ, զգուշացնում է Հայաստանի եւ Սփյուռքի հայությանը, որ մեր երկիրը հայտնվել է վտանգավոր մի եզրագծում, որից այն կողմ անցումը կնպաստի Հայաստանի տնտեսական վերջնական ոչնչացմանը, գաղութացմանը եւ հայության ստրկացմանը՝ նախաձեռնած սիոնիստա-մասոնական ուժերի կողմից:
Հայ Արիական Միաբանությունը բազմիցս բացահայտել է սիոնիստա(ջհուդա)-մասոնական ֆինանսական կառույցների (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ եւ այլն) իրական դեմքն ու մտադրությունները, որոնք վարկավորելով Հայաստանի պես աղքատ երկրների՝ կախվածության մեջ են պահում այդ պետությունների իշխանություններին ու ժողովուրդներին:
Այսօր էլ, երբ ՀՀ կառավարության անհեռանկարային ու ամբարտավան քաղաքականության պատճառով հայ ազգն իր հայրենիքում հայտնվել է միջազգային դավադիր ուժերի խաղերի հորձանուտում, գտնվում են պաշտոնյաներ, ովքեր հայտարարում են, թե այս ամենը կանխատեսելի էր:

 

Continue reading

Ով է Արորդյաց ուխտը, ով՝ Հայաստանյաց եկեղեցին

12.11.2008թ. Panorama.am-ի «Եկեղեցին պարզապես «վերաբերմունք չունի»» վերնագրով փոքրիկ նյութում եկեղեցու քահանաներից մեկը Արորդյաց Ուխտի մասին ասել է. «Արորդյաց ուխտն այնքան անիմաստ կառույց է, որ Հայ Առաքելական եկեղեցին չի կարող դրա մասին վերաբերմունք արտահայտել: Ու այն, որ իրենք Հայ Առաքելական եկեղեցուց ու Կաթոլիկ եկեղեցուց հետո Հայաստանում գրանցված են որպես երրորդ կրոնական համայնք, զուտ հերթականության հարց է: Արորդյաց Ուխտը նույնիսկ աղանդ չէ, քանի որ աղանդները շեղվել են Առաքելական եկեղեցու ուղղությունից: Իսկ նրանք, իրենց խոսքով, մեր հայրերի ուխտի հետեւորդներն են, ու ինչքան գիտեմ, տարին մեկ անգամ հավաքվում են Գառնիի տաճարում ու հեթանոս ծիսակատարություններ են կատարում: Դրանք շատ հեռու են քրիստոնեական հավատքից» (տես նաեւ էջ 7-խմբ.): Ես հատուկ քահանայի ամբողջ ասածը մեջբերեցի, որ ընթերցողն իմանա՝ ինչի մասին է խոսքը (եկեղեցականին է հատուկ առարկայազուրկ «դատել»-ը, ըստ «ինչքան գիտեմ»-ի «մտածել»-ը, նույնն է թե՝ չգիտենալով իմանալ ձեւանալը):

Ինչպես երեւում է ասվածից՝ քահանայի իմացությունը Արորդիների Ուխտից խիստ մակերեսային է, ավելի ստույգ՝ նա պարզապես անտեղյակ է խնդրո առարկայից (այս պարագայում նրա կողմից բարոյական կլիներ խնդրո առարկայի վերաբերյալ ոչինչ չասելը: Ավելին՝ նրա ասածից հետեւում է նաեւ, որ նա որպես հայ (համենայնդեպս այդ մասին է ասում նրա անուն-ազգանունը՝ Շմավոն Ղեւոնդյան) ոչ լիովին գիտի այն եկեղեցու, դրա ծագումի, վարդապետության, ընթացքի, արածների մասին, որի անունից խոսում է:

Փորձենք այդ չիմացածների մասին որոշ պարզաբանումներ անել:

Continue reading

Հայոց այբուբենը՝ աստվածային ուղերձ համայն մարդկությանը

Արարիչը Տիեզերքն Արարելիս ամեն բանում առաքելությունների շղթա է դրել՝ վերից վար: Ամեն ազգի էլ մի առաքելություն է տվել: Խոսքը բնական ազգերի մասին է, որոնց թվարկելու համար ձեռքի երկու մատներն էլ շատ են (այս թեմային մի այլ առիթով կանդրադառնանք): Հայերիս էլ մեր ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւՆՆ է տվել, մի անկրկնելի ԱՌԱՔԵԼՈւԹՅՈւն, ինչն ամփոփված է մեր լեզվում: ՀԱՅ ԼԵԶՈւՆ պարունակում է ԱՍՏԾՈ (ԱՍՏՎԱԾՆԵՐԻ) խոսքը, միտքը, մտածողությունը: ԱՍՏՎԱԾ մի տեղ պետք է իր խոսքը պահպաներ, որպեսզի միշտ հաստատի իր ներկայությունը մարդու կյանքում: Եվ տիեզերքի ամենաբարձրագույն բանը՝ ԱՍՏԾՈ (ԱՍՏՎԱԾՆԵՐԻ) ԽՈՍՔԸ, վստահվել է մեզ՝ ՀԱՅԵՐԻՍ: Հայերենը ոչ միայն ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԼԵԶՈւ է՝ տրված մարդկանց, այլեւ՝ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԼԵԶՈՒ է՝ տրված ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ ու ՏԻԵԶԵՐՔԻՆ: ՀԱՄԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԼԵԶՈւ է (այս մասին էլ՝ մեկ ուրիշ անգամ)……

Continue reading