ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն եւ ԵՏՄ-ն՝ սլավոնա-թյուրքական դաշինք… Այստեղ անդամ երկրներից նաեւ համաթուրքական դաշինքի անդամ են… Բելառուսը հայ եւ ադրբեջանցի հավասարազոր գործընկերներ ունի… Ղազախստանի հսկայական տարածքներ դեռ Ղրիմի բախտին կարժանանան…

Մենք շատ լավ գիտենք, որ Ղազախստանը ոչ միայն ԵՏՄ, այլ նաեւ թյուրքալեզու պետությունների անդամ է եւ հասկանալի է, թե ինչու է ԵՏՄ անդամ պետություններից մեկը ցանկություն հայտնել, որ գագաթաժողովը հետաձգվի,  իսկ քանի որ առանց անդամ երկրներից որեւէ մեկի մասնակցության հնարավոր չէր գագաթաժողով անցկացնել, ապա այն հետաձգվել է: Սա Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունն է, թե ինչու ԵՏՄ անդամ պետությունների վարչապետերի գագաթաժողովը չեղարկվեց:

Ղազախստանը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ, ինչի ականատեսը եղել ենք ոչ մեկ անգամ: Իսկ այն, որ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարեց, թե Ղազախստանը շատ դաշինքների մեջ է, բայց ամենակարեւորը Աստանայի համար համաթուրքական դաշինքն է՝ «1 ազգ՝ 6 պետությունում», պիտի Հայաստանին արդեն իսկ ահազանգի, որ ԵՏՄ-ն ձեւավորած ԱՊՀ-ն այլեւս սլավոնա-թյուրքական միավորում է, այն էլ ընդգծված հակահայկական մղումներով: Այսինքն՝ այս կառույցի բոլոր հարցերում Հայաստանը պիտի հանդես գա որպես քավության նոխազ:

Անկախ ղարաբաղյան հակամարտությունից, մի բան հասկանալի է, Ռուսաստանը ամեն բան գործածում է իր շահերը այս կամ այն տարածաշրջանում ծավալելու համար, սակայն մոռանում է, որ ավելի լավ է դա անել տվյալ տարածաշրջանի դաշնակցի միջոցով: Բայց չէ, վաղուց այնպես է ստացվել, որ Կովկասում Հայաստանի շահերի հաշվին Ռուսաստանը միշտ իր նպատակներն է իրականացրել եւ փորձում է չշեղվել իր այս ձեւից:

Բայց եւ իրավիճակն է այլ այսօր տարածաշրջանում, եւ Հայաստանն այլեւս այն Հայաստանը չէ՝ ռուսի փոքր եղբայր կարգավիճակով…

Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ մյուս երկրներին, ապա հայկական կողմի ակնկալիքն այն էր, որ դիրքորոշումները լինեն առնվազն չեզոք: «Բելառուսի դեպքում դրա խախտումը եղել է, մենք դրա մասին տեղեկացրել ենք՝ այդ օրն իրենց հայտարարությունը շտկել են»,- ասել է Շավարշ Քոչարյանը: Ինչ վերաբերում է քննադատություններին, թե այս օրերին Հայաստանի ԱԳՆ-ն պասիվ է եղել, նա նշել է. «Ուղղակի անհնար է թվարկել, թե ինչքան խոսակցություններ են եղել նախարարի կողմից, ինչքան հանդիպումներ են եղել»:  Continue reading

Կրակի դադարեցում՝ առանց հստակ ժամկետների – Արցախը ստիպեց գնալ հրադադարի… Նախիջեւանյան հատվածում այս ընթացքում որեւէ սահմանային խախտում չի նկատվել… ՀՀ-ԼՂՀ փոխօգնության պայմանագիր կկնքվի…

Կրակի դադարեցում՝ առանց հստակ ժամկետների

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի Գլխավոր շտաբների պետերի հանդիպման արդյունքում:

Կրակի դադարեցման ուղղությամբ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Մոսկվայում հանդիպել են երկու երկրների ԳԽ պետերը եւ ձեռք բերել կրակի դադարեցման  պայմանավորվածություն: Ադրբեջանի կողմից գործողություններն աննախադեպ էին ոչ միայն 1994թ. զինադադարից հետո, այլեւ ընդհանրապես ղարաբաղյան պատերազմի համեմատ: Աննախադեպությունը պայմանավորված էր առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ամբողջ երկայնքով կրակի խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայով, ներգրավված ուժերի եւ միջոցների քանակով, նրանց ԶՈՒ-ի մոտեցումն առաջին գծին, ինչպես նաեւ ժամանակային համեմատության մեջ նրանց մարդկային կորուստների մեծ քանակով: Հակառակորդի կորուստերի քանակը Պաշտպանության բանակի կորուստների համեմատ բազմակի էին՝ տասն անգամից ավելի»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ աննախադեպ է եղել հակամարտող կողմերի պատրաստության աստիճանը, վարձկանների, ահաբեկիչների առկայությունն Ադրբեջանի Զինված ուժերի տարբեր ուղղություններում: «Ակնհայտ էր նաեւ ագրեսիայի բնույթը, որովհետեւ նույնիսկ եթե նրանք ասում են, թե պատասխանում են մեր գործողություններին, դրանք նախօրոք նախապատրաստված եւ ոչ համաչափ քայլեր էին: Աննախադեպ է նաեւ Ադրբեջանի զինծառայողների դիակների, ռազմական տեխնիկայի առկայությունը ԼՂ տարածքում: Հումանիտար տեսանկյունից եւս ակնհայտ էր ռազմական հանցագործությունների առկայությունը՝ խոշտանգումները, գլխատումը հակառակորդի կողմից»,- ներկայացրեց Սեյրան Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը հավելեց, որ այս օրերին ակնհայտ դարձավ մեր երկրի հասարակական համախմբումը, կամավորական շարժումը վերածնունդ ունեցավ, իսկ հայկական երկու պետություններում առկա է բարձր բարոյահոգեբանական մթնոլորտ: Ընդգծվեց զինվորների եւ կամավորների հերոսությունները, որոնց արդյունքում Ադրբեջանը ոչնչի չի հասել, նույնիսկ ռազմավարական առումով: «Այն տեղեկությունները, թե մի քանի բնակավայրեր գտնվում են հակառակորդի վերահսկողության ներքո, իրականությանը չեն համախատասխանում. Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂՀ պաշտպանության խորքում: Հարավում, կենտրոնում եւ հյուսիսում, ավելի թեժ կետերում, վերահսկողությունը, նախաձեռնությունը գտնվում են ՊԲ ստորաբաժանումների ներքո»,- ընդգծեց բանախոսը՝ ավելացնելով, որ պետք է ազգովի գլուխ խոնարհենք մեր զինվորների, սպաների, կամավորների սխրանքի առջեւ, որքեր կարողացել են բարձր պահել ՊԲ ստորաբաժանումների պատիվը:  Continue reading

Պայքար ոչ թե տարածքների, այլ՝ հայրենի երկրի համար – Բակո Սահակյանը միջազգային հանրությանը դաս է տալիս… 600 տարի հորդան իր գենը հորդացրել է Ռուսաստանի մեջ… Ղազախստանի նախագահը ջանքեր է գործադրում ռուսալեզու բնակչությունը նվազեցնելու՝ ձուլելու համար (թյուրքական ձեւն է)…

Պայքար ոչ թե տարածքների, այլ՝ հայրենի երկրի համար – Բակո Սահակյանը միջազգային հանրությանը դաս է տալիս

Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ Ստեփանակերտում հրավիրած մամլո ասուլիսում միջազգային հանրությանը երկու դաս տվեց. նախ՝ ԼՂՀ պահանջը ներկայացրեց՝ հասկացնելով, որ այն միշտ անբեկանելի է մնալու եւ ապա՝ բացատրեց, թե հանուն ինչի է պայքարում ԼՂՀ-ն, եւ որ այդ պայքարից էլ հայը երբեք չի հրաժարվելու:

Եվ այսպես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից եւ միջազգային հանրությունից պահանջում է վերջնականապես լուծում տալ ԼՂ-ն բանակցությունների սեղան վերադարձնելու հարցին. «Եթե չվերանայենք մոտեցումը բանակցային գործընթացի նկատմամբ, մենք ունենալու ենք թերի որոշումներ: 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման համաձայն՝ ԼՂ-ն հակամարտության կողմ է, եւ այդ որոշումն իրակավական առումով ուժը կորցրած չէ: Հետեւաբար, անհրաժեշտ է վերջնականապես վերանայել այս պահանջը, քանի որ սա ունի ակնհայտ արտահայություն, եւ վերջին իրադարձությունները հիմք են միջազգային հանրության համար՝ վերադառնալու բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի»:

Համապատկերում Բակո Սահակյանը շեշտեց, որ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չէ, այլ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի:

Ու որպեսզի նույն այդ միջազգային հանրության համար թյուրըմբռնում չլինի, հավելել է, թե այնպես չէ, որ Հայաստանն ամբողջապես չի ներկայացնում Արցախի շահերը, ընդհակառակը, Հայաստանն Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: Պարզապես հակամարտությունն իր բնույթով այնպիսին է, որ բանակցությունների սեղան վերադառնալու Արցախի պահանջը բխում է տրամաբանության դիրքերից. աշխարհում չկա որեւէ հակամարտություն, որտեղ լուծումները գտնվում են առանց հիմնական դերակատարի:  Continue reading

Ըստ Կոմանդոսի՝ բանակցելու փոխարեն հարկ է 1-2 հրթիռ ուղարկել Բաքու… Կեղծ հավասարության ու մեղադրանքների հետեւանքները… Իրենց կամքից անկախ, Ադրբեջանին օգնում են բանկի վարկառուները, ովքեր ՀՀ քաղաքացիներ են…

Բանակցելու փոխարեն հարկ է 1-2 հրթիռ ուղարկել Բաքու

Ադրբեջանը չկարողացավ մեզ հաղթել եւ այն, ինչ հերթական անգամ ծրագրել էր, շատ արագ տապալվեց, ու նախաձեռնությունը մեր կողմն անցավ: Սա չէին սպասում եւ ձախողեցին: Սա Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի խոսքերն են: Ըստ նրա, Ադրբեջանը փորձեր է արել առաջխաղացման, սակայն անմիջապես այդ փորձը կասեցվել է:

«Այո, մենք ունենք զոհեր, բայց պետք է հասկանանք, որ սա պատերազմ է, եւ պատերազմն առանց զոհերի չի լինում: Եվ այդ պատերազմն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մենք չէ, որ սկսում ենք: Նախահարձակն իրենք են, եւ ստացվում է, որ մենք կռվում ենք պարտադրված պատերազմում»,- նշել է Կոմանդոսը: Նա նաեւ հայտարարել է, որ տարիների փորձը հուշում է, որ սխալ է պատերազմի կեսին թողնել մարտական ուղին եւ խոսել դիվանագիտության կամ բանակցությունների լեզվով:

Ռազմական գործիչն անիմաստ է համարում այս զինադադարը, եթե դիմացինը բանակցությունների լեզվին չի տիրապետում, այդ լեզուն չի հասկանում: Իրենք ի՞նչ են հասկանում դիվանագիտությունից: Երբ ասում են դիվանագիտություն, իրենք հասկանում են մորթել, կտրել, ջարդել… Դրա համար այդպես պետք է «բանակցել» Ադրբեջանի հետ՝ զենքի բանակցություններով:

Իմիջիայլոց, սա պատերազմի մեծաթիվ մասնակիցների տեսակետ է նաեւ, եւ նրանք համոզված են, որ Բաքուն բանակցել ասվածը իր համար ժամանակավոր դադար է հասկանում: Ըստ այս տեսակետի կողմակիցների, ի՞նչ է նշանակում շնչելու հնարավորություն տալ նրան, ով մեզ վրա կրակում է, խփում է մեր անմեղ գյուղացիներին, խաղաղ բնակիչներին, մտնում տները, մորթում մեր սահմանամերձ գյուղերի մարդկանց, իսկ մենք պիտի ընկնենք դիվանագիտական ոլորանները: Խորհրդարանում, թե կառավարությունում մտածում են՝ ինչ հայտարարություն անեն, որ անցնեն բանակցության: «Ու՞մ հետ գնանք բանակցե՞նք: Էլ ի՞նչ բանակցենք…»,- զայրանում է Կոմանդոսը: Նրա համոզմամբ՝ այս պատերազմը գոնե միառժամանակ կդադարի, եթե Հայաստանը կարողանա մի քանի նոր տարածքներ ազատագրել:

«Իրենք խոսում էին Ստեփանակե՞րտը ռմբակոծելու մասին, մեր համարժեք քայլը պետք է լինի՝ մի 2 նախազգուշական ռակետ ուղարկել Բաքվի վրա: Ստեփանակերտը սովոր է, թող բաքվեցիք էլ զգային՝ դա ինչ է… Թող մի պուճուր էլ բաքվեցիք վախենան, հասկանան, թե դա ինչ է, մտածեն հետեւանքների մասին, բոլորն էլ հարազատ ունեն, երեխեք ունեն: Թե չէ ի՞նչ է նշանակում իրար վրա տանկեր բերել, հետո նստել ասել՝ «Ապեր ջան, արեք բարիշենք»: Ի՞նչ բարիշել, իրենք չեն ուզում բարիշել, իրենք կռիվ են ուզում, պետք է կռվել»:

Ինչեւէ, Կոմանդոսը վստահ է, որ «ամեն ինչ վերահսկողության տակ է. կարծես շախմատ են խաղում ու մերոնք շատ լավ են խաղում»…

Կարեն Բալյան

Կեղծ հավասարության ու մեղադրանքների հետեւանքները

Արդեն որերրորդ անգամն է Ադրբեջանն արհամարհելով միջազգային կազմակերպությունների, աշխարհի գերտերությունների կոչերը՝ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, անցել է Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության դեմ չհայտարարված պատերազմի: Պատերազմական կոչերը այդ նույն միջազգային հանրության կողմից արհամարհվեցին այնքան ժամանակ, մինչեւ այն դարձավ իրականություն:  Continue reading

Հանցագործ Ադրբեջանի հարցը՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի hատուկ նիստին Հայաստանը պարտավոր է միջազգային ատյաններ ու դատարաններ մտնել… Կորուստներ եւ հերոսներ, որ արդար համարժեք պատժի են սպասում…

Հանցագործ Ադրբեջանի հարցը՝ ԵԱՀԿ մշտական խորհրդի hատուկ նիստին

Ապրիլի 5-ին գումարվեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1094-րդ հատուկ նիստը, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով ռազմական առճակատման խնդրին: ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ գերմանական նախագահությանը ՄԽ հատուկ նիստը հրավիրելու համար եւ երախտագիտություն հայտնեց ԵԱՀԿ մասնակից պետություններին, որոնք ցավակցություն հայտնեցին ռազմական առճակատման ընթացքում զոհվածների ընտանիքներին: Ըստ դեսպանի, լայնածավալ ռազմական գործողությունները որեւէ օգուտ չեն կարող բերել տարածաշրջանի ժողովուրդներին:

Նա ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին լայնածավալ ագրեսիայի ընթացքը՝ նշելով, որ Բաքվի կողմից բազմիցս հնչեցվող ուժի կիրառման սպառնալիքներն իրականություն դարձան: Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերը, քաղաքացիական բնակավայրերը եւ ենթակառուցվածքները դարձան հրետանու, տանկերի եւ օդուժի կողմից ծանր հրետակոծությունների թիրախ: Ադրբեջանական կողմն օգտագործեց «Գրադ» եւ «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային կայանքներ, «ՏՈՍ-1» ծանր հրանետային համակարգ, 152 մմ. տրամաչափի ծանր հրետանի եւ տարբեր տրամաչափի ականանետներ:

Դեսպանի խոսքով, վճռական հարված հասցնելու ու ռազմական հաղթանակ տանելու Ադրբեջանի փորձը ձախողվել է ԼՂ ՊԲ ստորաբաժանումների կողմից, եւ Ադրբեջանը կորցրել է զգալի քանակով տանկեր, զրահամեքենաներ, մի շարք հարվածային եւ այլ նշանակության անօդաչու թռչող սարքեր, հարվածային ուղղաթիռներ ու հարյուրավոր զինվորներ՝ ծանր գին վճարելով իր ռազմական արկածախնդրության համար:

Դեսպան նաեւ տեղեկացրել է ԼՂ ՊԲ կորուստների մասին: Նշվել է, որ սպանվել են մի շարք քաղաքացիական անձիք, այդ թվում՝ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն ու Խալափյանների ընտանիքի 3 տարեց անդամները:
Continue reading

Տարածաշրջանի թարախային պալարները – Վաշինգտոնում նախագահը խոսել է իրական վտանգից… Հայաստան.- ատոմային երկրից՝ միջուկային երկրի – Չէ՞ որ ժամանակին Իսրայելը ստեղծեց միջուկային զենք իրեն պաշտպանելու համար…

Տարածաշրջանի թարախային պալարները – Վաշինգտոնում նախագահը խոսել է իրական վտանգից

Արցախյան վերջին դեպքերից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում էր: ԱՄՆ մայրաքաղաքում ապրիլի 1-ին մեկնարկել էր Միջուկային անվտանգության գագաթաժողովը, որին Միացյալ նահանգների Նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցում էր նաեւ մեր երկրի ղեկավարը:

Ելույթ ունենալով այդ գագաթաժողովում՝ նախագահն ասել էր, որ 2010թ. ի վեր, երբ տեղի ունեցավ Միջուկային անվտանգության առաջին գագաթաժողովը, հայացք նետելով այս տարիների ընթացքում արված աշխատանքներին, կարող ենք վստահորեն ասել, որ մեզ հաջողվել է արձանագրել զգալի առաջընթաց: 2010-ից ի վեր անցկացվող գագաթնաժողովների քաղաքական ազդակն ակնհայտորեն նպաստել է ազգային ընթացակարգերի բարելավմանն ու ամրապնդմանը, ընդլայնել միջազգային առանցքային փաստաթղթերին միացած պետությունների շրջանակը:

«Այս դրական միտումը լավագույնս դրսեւորվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերմամբ, ինչը միջազգային հանրության համախմբված եւ կառուցողական ջանքերի արդյունք էր: Դա կարեւոր նվաճում է ոչ միայն միջազգային, այլեւ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման համար»,-նկատել էր Սերժ Սարգսյանը:  Continue reading

Մարզաական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով…ԱՄՆ-ում Ադբեջանի դեսպանը պաշտոնապես բողոքել է Քիմ Քարդաշյանից… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

ԱՄՆ-ում Ադբեջանի դեսպանը բողոքել է Քիմ Քարդաշյանից…

Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հայոց բանակի հաղթական լուսանկար է տեղադրել եւ գրառել, որ աղոթում է Հայաստանի համար: ՀՀ ԶՈւ լուսանկարով նրա գրառումը ադրբեջանցիների շրջանում իսկական հիստերիա է առաջացրել: Լուսանկարի տակ ադրբեջանցի հազարավոր օգտատերեր հազարավոր մեկնաբանություններ են արել եւ սպառնացել հայերին:

Բայց նրանք փոքրամասնություն են կազմում, քանի որ Քիմի Instagram-ի հետեւորդների թիվը 70 մլն է: Հիշեցնենք, որ Արցախյան մարտերի վերաբերյալ լուսանկարներ եւ գրություններ էին տեղադրել նաեւ Քիմի քույրերն ու եղբայր Ռոբերտը: Այդ գրառումները տեսել է ավելի քան 175 մլն. մարդ:

Ծիծաղելի է, բայց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը  պաշտոնապես բողոքել է Քարդաշյանների նախաձեռնության դեմ՝ հակաադրբեջանական համարելով այն. «Նա շատ հայտնի եւ սիրված է իր երկրպագուների կողմից, սակայն պատերազմի ու խաղաղության հարցերը ռեալիթի շոուի աստղի համար մի փոքր շատ լուրջ են»,- նշել է ադրբեջանցի դեսպանը՝ կարծելով թե ինքը Քիմից շաաա՜տ խելոք է:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

Եվրոպայի չեմպիոն՝ 1 թուրք +2 վրացի + 1 ադրբեջանցի ջախջախելով

Ադրբեջանցի ձյուդոյիստին հաղթելով՝ Շահեն Աբաղյանը դարձել է Եվրոպայի գավաթակիր՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի Գավաթի խաղարկությանը:

Հայաստանը ներկայացնող 55 կգ քաշային Շահեն Աբաղյանը հենց մեկնարկային գոտեմարտում նկատելի առավելության հասավ թուրք մարզիկ Չելիկ Էմրեի նկատմամբ: Հետագայում հաղթելով վրացի ձյուդոյիստներ Գեորգի Նիազաշվիլիին եւ Զուրաբ Կախնիաշվիլիին՝ հայ մարզիկը դուրս եկավ եզրափակիչ: Այստեղ մեր ձյուդոյիստը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Նաթիգ Գուրբանլիին՝ նվաճելով Եվրոպայի գավաթը:

Եվրոպայի նորընծա գավաթակիրը ծառայում է ՀՀ Բանակի կենտրոնական մարզական ակումբում, 2015թ. ներկայացված լավագույն զինվոր-մարզիկների տասնյակում է:

Գերմանիայից Հենրիխ Մխիթարյանը միասնության կոչ է արել

Հայտնի հայ ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի եւ գերմանական «Դորտմունդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայ ժողովրդին միասնության կոչ է արել ղարաբաղյան հակամարտության աննախադեպ սրման ժամանակ:

Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Հայ ժողովրդի համար այս դժվարին ժամանակաշրջանում եկե՛ք դրսեւորեք միասնություն եւ տոկունություն։ Աղոթում եմ տարածաշրջանում խաղաղության համար, մտքերով հայրենակիցներիս եւ նրանց ընտանիքների հետ եմ։ #NKpeace»:

Յուրա Մովսիսյանն ԱՄՆ-ից փառք է տվել հայ զինվորին

Միացյալ Նահանգների «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլային հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում կատարել է  գրառում եւ տեղադրել լուսանկար. «Միասին մենք ուժեղ ենք: Փա՛ռք ու պատիվ Հայ Զինվորին #ArtsakhStrong»:  Continue reading

Տիար Սերժ Սարգսյան, եղե՛ք Միացյալ Հայաստանի առաջին քարը դնող նախագահը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան…

Բազմիցս հարց է բարձրացվել հայության ամենատարբեր շերտերում՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանն ուղղված: Եթե խնդիրն այն էր, որ անկախության ճանաչումը կսրի իրավիճակը սահմաններում, ապա այսպես թե այնպես դա տեղի է ունենում եւ տարիներ շարունակ: Եթե խնդիրը նաեւ առնչվում է միջազգային հանրություն կոչվածի արձագանքին, ապա այդ հանրություն ասածը այս տարիների ընթացքում միայն երկերեսանի կեցվածք ու երկակի չափորոշիչներ է կիրառել Արցախի հարցի նկատմամբ: Զինադադարը պարբերաբար խախտող Ադրբեջանը երբեք չի սաստվել ու պատժվել այդ հանրության կողմից եւ նրանց կարծիքը արդեն պետք է շատ քիչ հետաքրքրի մեզ:

Հայ Արիական Միաբանությունը եւս դիմել է ՀՀ իշխանություններին այս հարցով: Եվ արդեն քանի տարի է մենք որպես համահայկական քաղաքական, հոգեւոր ու պատմամշակութային կառույց. ճանաչել ենք ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը եւ Արցախը համարում ենք Հայաստանի 12-րդ մարզը, ինչը խորհուրդ  էինք տվել անել նաեւ հայ քաղաքական մյուս ուժերին, որից հետո մեր իշխանությունների համար ավելի դյուրին կլիներ որոշում կայացնելը…

Ինչեւէ, այսօր թերեւս ամենահարմար պահն է, որ այդ բացթողումը լրացվի եւ ՀՀ իշխանությունները կա՛մ ճանաչեն ԼՂՀ անկախությունը կա՛մ որ ավելի ճիշտ է՝ հաստատեն ՀՀ-ԼՂՀ վերամիավորման վաղուց հաստատված երկողմանի պաշտոնական որոշումները եւ Արցախի Հանրապետությունը ներառեն Հայաստանի Հանրապետության կազմի մեջ:  Continue reading

Հայ արիները նշեցին ավանդական Զատիկը եւ կամփոփեն այն Արեգ ամսվա Անահիտ օրը…

Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Զատիկը նշեցին ապրիլի 3-ին, բայց այն կամփոփեն ապրիլի 8-ին՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:

Զատկին հատուկ ծես արվեց՝ ի աջակցություն հայոց բանակի, մեր զինվորների, որպեսզի նրանց մայրերի խոսքն, ինչպես զորավոր ձոն, հասնի Մայր Անահիտին ու Տիեզերքից նոր զորությամբ պաշտպան կանգնի մեր քաջերին: Մայրն իր ձագին պաշտպանելու համար անհնարինը կանի, եւ Մայր Անահիտի ցասումից թշնամին դեռ երկար ուշքի չի գա:
Զատկին
հայ արիները դեռ Տրնդեզից են պատրաստվում…   Continue reading

Հայկական լեռնաշխարհը մարդանման կենդանիների տեղը չէ – Հայ արիները դիմում են Հայաստանի նախագահին՝ ազգ-բանակի ստեղծման առաջարկով, ինչպեսեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի սահմանակից երկրներին (եւ շահագրգիռ)՝ համատեղ գրոհելու առաջարկով…

Փա՛ռք հայոց հաղթական բանակին, որ կանխելով ադրբեջանական հերթական սադրանքը, անցել է հակահարձակման եւ սատկացնում է իր ճանապարհին հայտնված յուրաքանչյուր կենդանու…

Փա՛ռք մեր զինվորներին, որ պատրաստ են կյանքի գնով պաշտպանել ազգն ու հայրենիքը:

Բայց ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները կատարեն այն վճռական քայլը, որի մասին արդեն վաղուց հայտարարել է Հայ Արիական Միաբանությունը՝ մեր հակահարվածը պիտի ավարտվի Բաքվում՝ որ Հայոց հերթական Բագարանն էր, եւ պիտի վերջ տրվի մասոնա-բոլշեւիկյան՝ 1918թ. մոգոնած «Ադրբեջան» խեղկատակությանը, որն ստեղծվել էր ընդդեմ Հայաստանի:

Ժամանակն է, որ հայկական բանակի սպանիչ ուժից փախած սահմանաբնակ գյուղերի (դատարկված) ադրբեջանցիները ոչ թե ցույցեր անեն Բաքվում, այլ նետեն իրենց Կասպից ծովը՝ փրկվելու համար: Այսպես կլուծենք նաեւ Հայոց Մեծ Ցեղասպանության (այդ թվում նաեւ Սումգայիթի, Բաքվի եւ այլ) նահատակների վրեժը…

Հայ Արիական Միաբանությունը քանիցս զգուշացրել է, որ ադրբեջանական (նույնն է՝ թյուրքական) շնագայլերը չեն դադարելու իրենց կենդանական կենսակերպը ցուցադրել: Թուրքական տափաստանային գայլերից սերված այս շնագայլային տեսակը եւս սովոր է որսագողությամբ ապրել: Երբ սրանց «բերում ենք» մարդագայլ հասկացողության ոլորտ, ապա սրանք ոչ թե ուրիշների որսն են գողանում, այլ, այս դեպքում՝ բնիկների ծագումը, հայրենիք-բնօրրանը, պատմությունը, մշակույթը եւ այսպես շարունակ ամեն բան:  Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 9-ի (399) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) –  http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Աղանդները՝ Հայաստանում քաղաքական պատվերի տակ – Ազգային գաղափարի ու հավատի վերաարժեւորման խնդիր կա… Լատվիայում չեն կարող քննադատել սեփակական իշխանությանը, իսկ Ռուսաստանում չեն կարող օգտվել օտարի փողերից…

2. Թուրքիան՝ աշխարհին սպառնացող ահաբեկչության սնուցարան – Եվ թուրքական երազանք՝ Օսմանյան կայսրությամբ՝ դեպի «Մեծ Թուրան»… Ռուսաստանի նախագահ Պուտինը՝ Ռուսական ցար Նիկոլայ 2-րդի դերում…

3. Մեկ միասնական համակարգ՝ ո՛չ միայն ահաբեկչության դեմ – Ահաբեկչության կեղծ ահազանգ Ադրբեջանից… «Մաքուր» տարածքում էլ է Մոսկվան մեր տեղը որոշում… Անգելա Մերկելի սելֆին՝ մահապարտ ահաբեկչի հետ…

4. Մեր ժամանակների վկայագրում (9).- Ռազմիկ Վասիլյանն ի ծնե զինվորական էր… ՀԱԲ-ը ավելի քան 100-հազարանոց ցեղակրոն կամավորական բանակ էր ու դեռ կհզորանար տարածաշրջանում, ինչը չհանդուրժեցին ներքին ու արտաքին թշնամիները…

5. Մեր ժամանակների վկայագրում (10).- Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ-ի, ռազմական կառույցի) ծրագիրը (1990թ.)… Հայ Արիական Բռունցքի (ՀԱԲ-ի, քաղաքական-գաղափարական միավորման) հռչակագիրը (1999թ.)… ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար, հազարապետ Արմեն Ավետիսյանի հայտարարությունը…

6. Սեւանա լիճ. մի հոդվածաշարի հետքերով.- Դրական եզրակացություն՝ պահանջների կատարման պայմանով… «Լուսանցք»-ին պատասխանում է բնապահպանության նախարարությունը՝ տրամադրելով փորձաքննական եզրակացությունը…

7. Ազգային եւ ռազմավարական.- Արարատյան դաշտ. մեր մեծագույն հպարտությունն ու մեծ հոգսը (4-րդ մաս) – Նախկին վիճակը կարճ ժամկետում վերականգնելու հնարավորություն կա, դրա համար էլ բազմաթիվ քայլեր կան…

8. Զատիկը եւ մինչզատկական վերազարթոնքը – Զատիկը ոչ միայն բնության զատումն է՝ գունագեղության արտահայտմամբ, Զատիկը՝ ըզ-հատիկը նաեւ կապվում է այն օրվա հետ, երբ հատիկն ընկնում է հողի մեջ ու ծիլարձակում է սկսվում…

Հայ արիները նշեցին ավանդական Զատիկը եւ կամփոփեն այն Արեգ ամսվա Անահիտ օրը

Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Զատիկը նշեցին ապրիլի 3-ին, բայց այն կամփոփեն ապրիլի 8-ին՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:

Զատկին հատուկ ծես արվեց՝ ի աջակցություն հայոց բանակի, մեր զինվորների, որպեսզի նրանց մայրերի խոսքն, ինչպես զորավոր ձոն, հասնի Մայր Անահիտին ու Տիեզերքից նոր զորությամբ պաշտպան կանգնի մեր քաջերին: Մայրն իր ձագին պաշտպանելու համար անհնարինը կանի, եւ Մայր Անահիտի ցասումից թշնամին դեռ երկար ուշքի չի գա: Զատկին հայ արիները դեռ Տրնդեզից են պատրաստվում…  (կարդալ ամբողջը) – http://www.hayary.org/wph/?p=5487#more-5487

9. Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Աղանդները՝ Հայաստանում քաղաքական պատվերի տակ – Ազգային գաղափարի ու հավատի վերաարժեւորման խնդիր կա… Լատվիայում չեն կարող քննադատել սեփակական իշխանությանը, իսկ Ռուսաստանում չեն կարող օգտվել օտարի փողերից…

Հերթական անգամ հանրության շրջանում քննարկումներ են ծավալվում աղանդների վարած ապազգային եւ վտանգավոր քաղաքականության դեմ: «Հայաստանում մոտ 67 կրոնական կազմակերպություն կա։ Դրանք կեղեքում, բաժանություն են մտցնում մեր կրոնի մեջ։ Կան կազմակերպություններ, իակ դրանք քիչ չեն, որ իրականացնում են նաեւ քաղաքական պատվերներ։ Կան աղանդավոր երիտասարդներ, որ հրաժարվում են բանակում ծառայելուց։ Այս բոլորը խնդիրներ են, կան այլ խնդիրներ էլ, որ պետք է լուծել»,- ահազանգում են Հայ ազգայնական շարժման անդամները: Շարժման ղեկավար Նորայր Բադալյանը խիստ անհրաժեշտ է համարում միասնական պայքարը աղանդավորության անօրինականությունների դեմ: Խնդրի վերաբերյալ պետական քաղաքականություն մշակել է պետք. նշել է Հայ-ազգայնական շարժման ղեկավարը եւ հավելել, որ մեր եկեղեցին ուժեղացնելու խնդիր ունի, որպեսզի նման կազմակերպությունները չկարողանան ունենալ հետեւերոդներ: Ըստ շարժման՝ կրոնական կազմակերպությունների բացահայտ անօրինական գործողությունների դեմ պետք է պետական քաղաքականություն մշակել, որ իրավական հիմքեր ունենան:

«Ազգային արժեքների պահպանման ճակատ» հ/կ նախագահ Սեւան Աղաջանյանն էլ շեշտել է, որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը պետական մարմինների ուշադրությունից դուրս է մղված։ «Օրենքում բաց կա, ինչը պետք է շտկել։ Օրենքի վերափոխում է անհրաժեշտ»,- նշում են ճակատի անդամները։ Երիտասարդները փորձել են խոչընդոտել քաղաքի տարբեր հատվածներում կրոնական կազմակերպությունների հրապարակային քարոզչությունը։ «Նրանք ստենդներ են դնում տարբեր այգիներում ու բացահայտ քարոզում մարդկանց, ինչպես օրինակ՝ Եհովայի վկաները։ Մենք ստիպողաբար վերցրել ենք նրանցից այդ բուկլետները քանիցս, եւ որոշ ժամանակ նրանք չէին քարոզում։ Բայց նորից նույնն է։ Մեր կազմակերպությունը շատ փոքր է, չենք կարող ամեն ինչ միայնակ անել։ Նշեմ նաեւ, որ վերջերս Կյանքի խոսք աղանդից մի աղջիկ ստիպել է սիրած տղային մտնել այդ աղանդի մեջ, որպեսզի ամուսնանա իր հետ»,- ընդգծել է Սեւան Աղաջանյանը, ով եւս ակնկալում է, որ առկա հարցերին իրավական լուծում կտա հենց պետությունը:  Continue reading

Թուրքիան՝ աշխարհին սպառնացող ահաբեկչության սնուցարան – Եվ թուրքական երազանք՝ Օսմանյան կայսրությամբ՝ դեպի «Մեծ Թուրան»… Ռուսաստանի նախագահ Պուտինը՝ Ռուսական ցար Նիկոլայ 2-րդի դերում…

Թուրքիան՝ ահաբեկչության սնուցարան

Թուրքիայի՝ ահաբեկչությանը նպաստող դերակատարության մասին խոսում են բոլորը, սակայն որեւէ պատիժ, որեւէ արգելափակում չի հետեւում այսպես կոչված միջազգային հանրության կողմից: Իսկ Անկարան օրեցոր ավելի է մեծացնում ախորժակը հարեւան երկրների տարածքների զավթման հարցում: Թուրքիայի իշխանություները կարծում են, թե ահաբեկիչների օժանդակությամբ կարող են հասնել իրանց ծավալապաշտական ծրագրերի իրականացմանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն ֆաշիստի որակավորում է ստացել ոչ միայն սեփական երկրում, այլեւ՝ եվրոպական որոշ երկրներում:

Մոսկվայի բոլոր ջանքերը՝ Անկարային պատասխանատվության ենթարկելու, մերժվեցին Եվրոպայի ու ԱՄՆ-ի կողմից: Ռուսական կողմն անգամ անհերքելի փաստեր ներկայացրեց, թե ինչպես են թուրքերը համագործակցում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հետ, նաեւ նավթ եւ գազ են ներկրում Թուրքիա, սակայն դա էլ արդյունք չտվեց: Եվ Եվրոպան ստացավ իր պատասխանը՝ Փարիզի եւ Բրյուսելի ահաբեկչական շարքի տեսքով…

Բայց ոչ միայն Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում են արդեն մեղադրում Անկարային, ավելի վաղ Մերձավոր Արեւելքի երկրներն են Թուրքիային մեղադրել այդ հարցում: Անգամ փաստեր եղան, թե ինչպես են թուրք եւ ադրբեջանցի հարյուրավոր իսլամական ահաբեկիչներ կռվում Սիրիայի դեմ՝ «Իսլամական պետության» խմբավորումներում: Բայց Արեւմուտքը էլի լռում էր՝ պաշտպանելով իր ՆԱՏՕ-ական հենակետ հանդիսացող Թուրքիային:

Այս ընթացքում, մինչեւ Բելգիաում կատարված ահաբեկչությունները, իսլամականները ահաբեկչություններ իրականացրեցին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Եվ ահաբեկիչների մի մասը հենց Թուրքիայով էին անցել Եվրոպա՝ իբրեւ գաղթականներ:  Continue reading

Մեկ միասնական համակարգ՝ ո՛չ միայն ահաբեկչության դեմ – Ահաբեկչության կեղծ ահազանգ Ադրբեջանից… «Մաքուր» տարածքում էլ է Մոսկվան մեր տեղը որոշում… Անգելա Մերկելի սելֆին՝ մահապարտ ահաբեկչի հետ…

Մեկ միասնական համակարգ՝ ո՛չ միայն ահաբեկչության դեմ

Ռուսաստանի ռազմական գործողությունները Սիրիայում իսլամական ծահրահեղականների մոտ առաջացրեցին նաեւ հակառուսական տրամադրություններ: Դրանք նաեւ հակա-ՀԱՊԿ-ական են, քանի որ հավաքական անվտանգության գոյության պարագայում ՀԱՊԿ-ի բոլոր երկրները թիրախավորված են, ինչպես Ռուսաստանը:

«Լուսանցք»-ը բազմիցս նշել է, որ բացի ծայրահեղական իսլամականներից, ահաբեկիչներին կարող են ուղղորդել դեպի Հայաստան նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք անթաքույց աջակցում են ԻԼԻՊ-ին:

Վերջերս Մոսկվա-Երեւան ինքնաթիռի պայթեցման մասին տեղեկատվությունը, որ ստացվել է էլեկտրոնային փոստով, տեսանելի դարձրեց այն վտանգը, ինչի մասին խոսել ենք: Անվտանգության մարմիններն ինքնաթիռը պայթեցնելու մասին տեղեկատվություն էին ստացել էլեկտրոնային փոստով եւ իրավապահ համապատասխան մարմինների կողմից արագ ճշտումներ էին իրականացվում: Ըստ ահազանգի՝ ինքնաթիռը պայթեցվելու էր: Այդ մասին հայկական կողմը տեղեկացրել է նաեւ ռուսական կողմին, քանի որ վերջիններս նման տեղեկություն չէին ստացել:  Continue reading

Մեր ժամանակների վկայագրում (9).- Ռազմիկ Վասիլյանն ի ծնե զինվորական էր… ՀԱԲ-ը ավելի քան 100-հազարանոց ցեղակրոն կամավորական բանակ էր ու դեռ կհզորանար տարածաշրջանում, ինչը չհանդուրժեցին ներքին ու արտաքին թշնամիները…

http://www.hayary.org/wph/?p=5479#more-5479Մեր ժամանակների վկայագրում (10).- Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ-ի, ռազմական կառույցի) ծրագիրը (1990թ.)… Հայ Արիական Բռունցքի (ՀԱԲ-ի, քաղաքական-գաղափարական միավորման) հռչակագիրը (1999թ.)… ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար, հազարապետ Արմեն Ավետիսյանի հայտարարությունը…

Մեր ժամանակների վկայագրում.- Ռազմիկ Վասիլյանն ի ծնե զինվորական էր

Ռազմիկ Վասիլյանի մասին առաջին անգամ լսեցի 1989թ. ապրիլին, երբ բազմահազարանոց խաղաղ հանրահավաքների ընթացքում այլակարծիք մարդիկ, ովքեր կանխազգում էին վերահաս պատերազմի վտանգը, փնտրում էին միմյանց եւ փորձում համախմբվել՝ ինքնապաշտպանական խնդիրներով զբաղվելու համար: Այդ ժամանակ ես անդամակցում էի անկախական շարժմանը եւ նույնպես գիտակցում էի ազգային բանակ, անվտանգության համակարգ եւ ոստիկանություն ունենալու կարեւորությունը: Եվ ահա 1989թ. ապրիլի 24-ի՝ դեպի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր երթից հետո, Մատենադարանի հրապարակում կայացած հանրահավաքում հնչեց ինձ դեռ անծանոթ Ռազմիկի խրոխտ ելույթը՝ ազգային բանակ ձեւավորելու համար շարժում սկսելուն միտված:

Շատերը թերահավատորեն վերաբերվեցին նրա խոսքին: Նույնիսկ վտանգավոր համարեցին: Սեփական (եւ ազգային) բանակ ունենալ խորհրդային պետությունու՞մ, սա հո իսկական սադրանք է. շտապում էին ահազանգել Հայաստանի անկախացմանը դեմ գնացողները: Ոմանք նույնիսկ բղավում էին, թե «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է…» (այս՝ լեւոնտերպետրոսյանական ծպտյալ խոսքերն անգամ Վազգեն Սարգսյանը մի օր ակամա կրկնեց): Այսինքն՝ եթե մենք անպաշտպան լինենք ԽՍՀՄ զորքի դեմ՝ ապա Արեւմուտքը մեզ կպաշտպանի… Հասկանում էինք, թե ինչ արեւմտյան պատվեր է սա եւ այն ասողներին հերթական ցեղասպանությունը նախապատրաստողներ էինք կոչում…

Եվ Ռազմիկ Վասիլյանը չսպասելով արձագանքների՝ Ազատության հրապարակում վրան խփեց ու սկսեց անդամագրել կամավորների: Մեր տղաներով մեկ-երկու անգամ հանդիպեցինք, զրուցեցինք, հետեւում էինք ընթացքին: Այն ժամանակ խորհրդային ԿԳԲ-ն տարբեր հնարքներ էր բանեցնում, նախաձեռնում, որ հայտնաբերեր ամեն բանի պատրաստ մարդկանց, ուստի, որոշեցինք մի քիչ սպասել անդամագրվելու հարցում… բայց շարունակում էինք կապը պահպանել:

Շուտով Ռազմիկի շուրջ մի խումբ կազմավորվեց, ապա խմբին միացան նաեւ խորհրդային բանակից փախած հայ զինվորները, հետո նաեւ խորհրդային բանակում ծառայել հրաժարվող զորակոչիկները, եւ կամավոր զինվորագրվողների հետ միասին կարծես նախազորակոչային մի գործընթաց էլ սկսվեց ակամա: Այսպես հռչակվեց Հայոց Ազգային Բանակը, կարճ՝ ՀԱԲ: Այս անվան շուրջ էլ քմծիծաղողներ եղան՝ ՀԱԲ-ին համարելով հաբ (դեղահաբ), որին շուտով կուլ կտա խորհրդային ԿԳԲ-ն, կամ անվանում էին հայոց անզեն բանակ… Բայց շուտով ՀԱԲ-ին վիճակված էր իր սուր ատամները գործում ցույց տալ:  Continue reading