Մեր ժամանակների վկայագրում (10).- Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ-ի, ռազմական կառույցի) ծրագիրը (1990թ.)… Հայ Արիական Բռունցքի (ՀԱԲ-ի, քաղաքական-գաղափարական միավորման) հռչակագիրը (1999թ.)… ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար, հազարապետ Արմեն Ավետիսյանի հայտարարությունը…

http://www.hayary.org/wph/?p=5480Մեր ժամանակների վկայագրում (9).- Ռազմիկ Վասիլյանն ի ծնե զինվորական էր… ՀԱԲ-ը ավելի քան 100-հազարանոց ցեղակրոն կամավորական բանակ էր ու դռ կհզորանար տարածաշրջանում, ինչը չհանդուրժեցին ներքին ու արտաքին թշնամիները…

Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ-ի) Ծրագիր

ՀԱՅ ԱԶԳԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՇԵՄԻՆ:

Արդի Հայաստանում չկան դասակարգեր, դասակարգային խավեր եւ շերտավորումներ, ուստի եւ չեն կարող լինել նրանց շահերն արտահայտող կուսակցություններ: Առկա բոլոր «կուսակցությունները» այդ իսկ պատճառով չեն կարող ունենալ, մանավանդ արդի պայմաններից բխող, ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ:

Ռուսաստանի լծի տակ, թե դրանից դուրս, ՀԱՅ ԱԶԳԻՆ ՄՇՏԱՊԵՍ ՈՒՂԵԿՑԵԼՈւ Է ԿԱՐՄԻՐ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

ՀԱՅ ԱԶԳԻ կենսագանձի (գենոֆոնդի) գոյության նախապայմանը ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՆ է, իսկ բարգավաճման գրավականը՝ ՀԱՅԱԴԱՎԱՆ ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ:

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ ՀԱՅ ԱԶԳԻ գոյատեւման արտահայտությունն է, նրա կամքի դրսեւորումը:

ՀԱՅՈՑ ԱԶԳԸ լավագույնս կարող է դրսեւորել իր ընդունակություններն ու կարողությունները, լուծել ԱԶԳԻ առջեւ ծառացած խնդիրները, նպաստ բերել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը՝ ունենալով պաշտպանության կայուն երաշխիքներ:

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ գոյապահպանման գործում ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ անխտիր համագործակցում է հասարակության բոլոր ուժերի հետ, որովհետեւ ԱԶԳԻ գոյապահպանությունը վերաբերում է բոլորին եւ յուրաքանչյուրի անկապտելի իրավունքն է:

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ գերխնդիրը ՀԱՅԱՍՏԱՆԻ եւ ԱՐՑԱԽԻ անձեռնմխելիությունն է, հայ-ադրբեջանական (ներառյալ Նախիջեւանը), հայ-վրացական սահմանների պաշտպանությունը: ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ պաշտպանելու է նաեւ հայ-թուրքական եւ հայ-պարսկական սահմանները:

Ռուսաստանի լծի ներքո ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ բացառում է առճակատման նախաձեռնությունը կանոնավոր բանակի զորամասերի հետ:  ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ գործողությունները ուղղված չեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ու ԱՐՑԱԽԻ տարածքի եւ նրանց սահմանակից երկրների ժողովուրդների դեմ: ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ անխախտ սկզբունքն է խաղաղ եւ համարաշխ ապրել բոլոր ժողովուրդների հետ՝ հիմնված միջազգային իրավական չափանիշների վրա՝ իրենց պատմական հայրենիքում ազգերի ինքնորոշման իրավունքի վրա:

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ մերժում է քաղաքական կուսակցությունների եւ խմբավորումների զինված ուժեր ունենալու գաղափարը, առավել եւս դրանց իրականացումը, դրանում տեսնելով քաղաքացիական եղբայրասպան պատերազմի ստույգ վտանգը:

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ մերժում է իր ենթակայությունը որեւէ քաղաքական կուսակցության:

Իր ազգանպաստ գործունեության մեծ երաշխիքը ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ տեսնում է 200-հազարանոց աշխարհազորի եւ 30-հազարանոց կանոնավոր բանակի շուտափույթ կազմակերպման մեջ, ներքին եւ արտաքին Սփյուռքի հետ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ պայմաններում:

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ իր հարաբերությունները կարող է սկսել միայն այն բանից հետո, երբ այդ պետությունները ՄԱԿ-ում կհայտարարեն ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ճանաչման եւ կորուստների հատուցման պատրաստակամության մասին:

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ իր մարտիկներին զինում է ՀԱՅԱԴԱՎԱՆՈւԹՅԱՆ ոգով, ՀԱՅ ԺՈՂՈՎՈւՐԴԸ՝ ԱԶԳ-ԲԱՆԱԿ դարձնելու աննախադեպ մտադրությամբ:

ՀԱՅԱԴԱՎԱՆՈւԹՅՈւՆ է՝ Հայոց պատմական տեղանունների վերականգնումը, համաշխարհային ճանաչման արժանացած Հայոց ավանդական արհեստների (առաջին հերթին զինագործության) եւ արվեստների վերականգնումը, համաշխարհային առեւտրում Հայոց ձեռներեցության վերստին ստանձնումը, արտադրության միջազգային ստանդարտի նվաճումը, ԱԶԳԻ զավակների մեջ հավատարմության, ազնվության, եղբայրության, անձնազոհության պատրաստակամությունը, ազգային նկարագրի գերադասությունը, մայրենի լեզվի (գրաբար, աշխարհաբար, բարբառ), պատմության, գրականության տիրապետումը, հեթանոսական եւ քրիստոնեական տաճարների, ամրոցների, քաղաքների, լքված գյուղերի վերականգնումը, մշակույթի իմացությունը՝ հեթանոսականից մինչեւ այսօր: Հայոց պատմության նշանավոր անձերի՝ նվիրյալների ու նզովյալների ճշմարտացի եւ խոր իմացությունը՝ պաշտամունքի եւ նզովքի ծեսերով ու արարողություններով, Հայոց պատմության հեթանոսական եւ ողբերգական դրվագների ցուցադրությամբ, Հայոց լեռների, լճերի, գետերի պաշտամունքի օրերի եւ ծեսերի սահմանմամբ եւ կատարմամբ, Ցանքի, Հունձքի եւ Այգեկութի տոնակատարությամբ, արհեստների փառաբանությամբ:

ՀԱՅԱԴԱՎԱՆՈւԹՅՈւՆԸ պետք է սկսվի նախ եւ առաջ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈւԹՅԱՆ անաչառ հայեցի շարադրանքից, զերծ օտարամատույց հարկադրանքից եւ որոգայթից:

ՀԱՅԱԴԱՎԱՆՈւԹՅԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆ է՝ նպաստել ՀԱՅՈՑ ԱԶԳԻ համակողմանի բարգավաճմանը իր բնօրրանում, ԱԶԳԻ բոլոր կորուստների՝ նյութական եւ հոգեւոր վերականգնումով: ՀԱՅԱԴԱՎԱՆՈւԹՅԱՆ պայմաններն են՝ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈւԹՅՈւՆԸ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈւԹՅԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԿՈւՄԸ, ՀԱՅԱՀԱՎԱՔՆ ու ՀՈՂԱՀԱՎԱՔԸ, տարագիր մեծանուն ՀԱՅԵՐԻ վերադարձը եւ վախճանվածների աճյունի վերաթաղումը մայր հողում:

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ դրամա-տնտեսական գործունեությունը ելնում է ՀԱՅԱՍՏԱՆԻ արդի վիճակից: Իր դրամա-տնտեսական ապահովությունը եւ եկամտաբերությունը ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ ակնկալում է ճամբար-ֆերմաների, արտադրությունների, եղբայրությունների (կոոպերատիվներ) կազմակերպումից, ամենից առաջ աղետի գոտում: Իր դրամա-իրային գործունեության հուսալիության երաշխիքը ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ տեսնում է սեփական դրամատուն ունենալու մեջ:

ԱԶԳԻ հուսալի պաշտպանության, ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ հզորացման համար Հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում, շրջկենտրոններում եւ ռազմավարական (ստրատեգիական) հանգույցներում ծրագրվում է կազմակերպել կայազորներ, պաշտպանական համակարգեր:

Մանկապարտեզներում (խեւսուրական սկզբունքով), հանրակրթական դպրոցներում, ուսումնարաններում եւ բուհերում (շվեյցարական սկզբունքով), հիմնարկ-ձեռնարկություններում, գյուղական տնտեսություններում ներդրվում են մարտական մարզաձեւերը, ուսուցանվում զինավարժություն եւ զորավարժություն:

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ ունի իր դրոշը, երդումը, զինանշանը, տարբերանշանները, զինգրքույկը, համազգեստը, դատաստանագիրքը եւ դատարանը:

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ իր զինված ուժերը եւ լիազորությունները անվերապահ կհանձնի ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ունեցող ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ, որը պայմանագրային հիմունքներով կտնօրինի ազգամիջյան եւ միջազգային բոլոր հարաբերությունները՝ ի շահ ՀԱՅ ԱԶԳԻ տնտեսական, մշակութային, քաղաքական եւ ռազմական դաշնակցության:

Հայոց Ազգային Բանակի Ռազմական Խորհուրդ                                                                                                                         

1990թ .-  ք. Երեւան

Հռչակագիր՝ Հայ Արիական Բռունցքի (ՀԱԲ)

– Ելնելով հանրապետությունում ստեղծված քաղաքական եւ գաղափարական անորոշ իրավիճակից,

– Նկատի ունենալով Հայաստանի հետագա զարգացման ուղիների որոշման համար ազգային գաղափարախոսության՝ որպես պետական քաղաքականության կարեւորությունը,

– Հաշվի առնելով ազգի մտավոր ներուժը, հատկապես՝ ազգայնական ուժերին մեկ միասնական գաղափարաբանության, ասել է թե՝ մեկ ընդհանրական, ազգային նպատակի շուրջ միավորելու անհրաժեշտությունը,

– Գիտակցելով Հայաստանում ազգային դաշտի ամբողջականացման եւ համակարգման հրատապությունը,

– Ինչպես նաեւ՝ առաջնորդվելով Հայոց պետականության ամրապնդման եւ ամբողջականության վերականգնման հրամայականով,

Ներքոնշյալ կազմակերպությունները, համախմբվելով ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ եւ ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ գաղափարների շուրջ, 1999թ. հունվարի 15-ին ազդարարում են Հայ Արիական Բռունցքի ստեղծումը, որպես քաղաքական-գաղափարական միավորում, որը բաց է բոլոր ազգային-ազգայնական ուժերի համար:

ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար, Ռազմական խորհրդի նախագահ՝ Ռազմիկ Վասիլյան

Հայ Արիական-Ցեղապաշտական Կուսակցության նախագահ՝ Արմեն Ավետիսյան

15.01.99թ. ք. Երեւան

Հայտարարություն

Ի պատասխան ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար, Ռազմական Խորհրդի նախագահ Ռազմիկ Վասիլյանի կոչի՝ ուղղված ՀԱԲ-ի բոլոր զորահրամանատարներին եւ մարտիկներին, «Կոտայք» գնդի հրամանատարական կազմը, վերլուծելով ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարի կոչը եւ հանրապետությունում առկա ծանր իրավիճակը, միանում է տարեվերջին հնչած կոչին եւ ողջունում է ՀԱԲ-ի նոր որակով՝ գաղափարական-քաղաքական ոլորտում հանդես գալու նախաձեռնությունը:

Ցեղակրոնությունն ի սկզբանե հանդիսացել է ՀԱԲ-ի գաղափարախոսությունը, իսկ նժդեհականությունը եղել է հայ զորականի հոգեմարմնական կերտվածքը ձեւավորող ուսմունք:

Այսօր ավելի համակարգված՝ Հայկականության եւ Համաարիականության գաղափարների կիրառումը էլ ավելի կհզորացնի ազգը, այդպիսով նաեւ՝ Հայաստանը:

«Կոտայք» գունդը ներկայումս Հայաստանում գտնվող իր բոլոր հրամանատարներով եւ մարտիկներով միանում է Ռազմիկ Վասիլյանի կոչին եւ պատրաստ է նորեն ծավալելու հայրենանվեր գործունեություն:

Կոտայքի շրջանի (նախկին) եւ Աբովյան քաղաքի «Կոտայք» գնդի գլխավոր հրամանատար՝ Արմեն Ավետիսյան

ՀԱԲ-ի հազարապետ, ռազմական խորհրդի անդամ

13.01.99թ. ք. Երեւան – ք. Աբովյան

 * * *

http://www.hayary.org/wph/?p=5468Մեր ժամանակների վկայագրում (8). – Վարդան Վարդանյանը՝ իրական ռազմական գաղափարախոսԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – (նախկին ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար, ՀԱԲ-ի ռազմական խորհրդի անդամ, հազարապետ)…

http://www.hayary.org/wph/?p=5208Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անցԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման

http://www.hayary.org/wph/?p=5221 -Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5231Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5278Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=5272Մեր ժամանակների վկայագրում (5).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (4-րդ մաս)… Դեռ պիտի անցնեինք արցախյան շարժման եւ արցախյան ազատամարտ ճանապարհներով…

http://www.hayary.org/wph/?p=5346Մեր ժամանակների վկայագրում (6).- Տարօրինակ աշխարհ (հանդիպում՝ բանտ տանողի հետ)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=5355Մեր ժամանակների վկայագրում (7).- Չուզեցի գինեսյան ռեկորդակիր դառնալՀայաստանում ոչ ոք այսքան երկար չէր «բոյկոտվել ու ողջ մնացել», եւ ոչ մեկին այսքան արագ չէին դատապարտել ու բանտարկել մեր երկրումԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=3239 – ՀԱԲ-ը՝ ապազգային եւ միջազգային կործանարար մամլիչի արանքում – Պատմում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը (Ճշմարտությունոր կփոխի նորօրյա պատմութան առանցքը. – ՀԱԲ-ը ժամանակի ցեղակրոն բանակն էր…)

http://www.hayary.org/wph/?p=4220Բավարար ուժ եւ կարողություններկա՛ն արդեն – Մի պատմություն էլ՝ Նախիջեւանի վերամիավորման փորձին առնչվողԸստ ՀԱԲ-ի մարտիկների՝ արդեն 1990-ին (Արցախի հետ) Նախիջեւանը մերը կլիներ, եթե

«Լուսանցք» թիվ 9 (399), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։