Մեր ժամանակների վկայագրում (9).- Ռազմիկ Վասիլյանն ի ծնե զինվորական էր… ՀԱԲ-ը ավելի քան 100-հազարանոց ցեղակրոն կամավորական բանակ էր ու դեռ կհզորանար տարածաշրջանում, ինչը չհանդուրժեցին ներքին ու արտաքին թշնամիները…

http://www.hayary.org/wph/?p=5479#more-5479Մեր ժամանակների վկայագրում (10).- Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ-ի, ռազմական կառույցի) ծրագիրը (1990թ.)… Հայ Արիական Բռունցքի (ՀԱԲ-ի, քաղաքական-գաղափարական միավորման) հռչակագիրը (1999թ.)… ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար, հազարապետ Արմեն Ավետիսյանի հայտարարությունը…

Մեր ժամանակների վկայագրում.- Ռազմիկ Վասիլյանն ի ծնե զինվորական էր

Ռազմիկ Վասիլյանի մասին առաջին անգամ լսեցի 1989թ. ապրիլին, երբ բազմահազարանոց խաղաղ հանրահավաքների ընթացքում այլակարծիք մարդիկ, ովքեր կանխազգում էին վերահաս պատերազմի վտանգը, փնտրում էին միմյանց եւ փորձում համախմբվել՝ ինքնապաշտպանական խնդիրներով զբաղվելու համար: Այդ ժամանակ ես անդամակցում էի անկախական շարժմանը եւ նույնպես գիտակցում էի ազգային բանակ, անվտանգության համակարգ եւ ոստիկանություն ունենալու կարեւորությունը: Եվ ահա 1989թ. ապրիլի 24-ի՝ դեպի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր երթից հետո, Մատենադարանի հրապարակում կայացած հանրահավաքում հնչեց ինձ դեռ անծանոթ Ռազմիկի խրոխտ ելույթը՝ ազգային բանակ ձեւավորելու համար շարժում սկսելուն միտված:

Շատերը թերահավատորեն վերաբերվեցին նրա խոսքին: Նույնիսկ վտանգավոր համարեցին: Սեփական (եւ ազգային) բանակ ունենալ խորհրդային պետությունու՞մ, սա հո իսկական սադրանք է. շտապում էին ահազանգել Հայաստանի անկախացմանը դեմ գնացողները: Ոմանք նույնիսկ բղավում էին, թե «մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է…» (այս՝ լեւոնտերպետրոսյանական ծպտյալ խոսքերն անգամ Վազգեն Սարգսյանը մի օր ակամա կրկնեց): Այսինքն՝ եթե մենք անպաշտպան լինենք ԽՍՀՄ զորքի դեմ՝ ապա Արեւմուտքը մեզ կպաշտպանի… Հասկանում էինք, թե ինչ արեւմտյան պատվեր է սա եւ այն ասողներին հերթական ցեղասպանությունը նախապատրաստողներ էինք կոչում…

Եվ Ռազմիկ Վասիլյանը չսպասելով արձագանքների՝ Ազատության հրապարակում վրան խփեց ու սկսեց անդամագրել կամավորների: Մեր տղաներով մեկ-երկու անգամ հանդիպեցինք, զրուցեցինք, հետեւում էինք ընթացքին: Այն ժամանակ խորհրդային ԿԳԲ-ն տարբեր հնարքներ էր բանեցնում, նախաձեռնում, որ հայտնաբերեր ամեն բանի պատրաստ մարդկանց, ուստի, որոշեցինք մի քիչ սպասել անդամագրվելու հարցում… բայց շարունակում էինք կապը պահպանել:

Շուտով Ռազմիկի շուրջ մի խումբ կազմավորվեց, ապա խմբին միացան նաեւ խորհրդային բանակից փախած հայ զինվորները, հետո նաեւ խորհրդային բանակում ծառայել հրաժարվող զորակոչիկները, եւ կամավոր զինվորագրվողների հետ միասին կարծես նախազորակոչային մի գործընթաց էլ սկսվեց ակամա: Այսպես հռչակվեց Հայոց Ազգային Բանակը, կարճ՝ ՀԱԲ: Այս անվան շուրջ էլ քմծիծաղողներ եղան՝ ՀԱԲ-ին համարելով հաբ (դեղահաբ), որին շուտով կուլ կտա խորհրդային ԿԳԲ-ն, կամ անվանում էին հայոց անզեն բանակ… Բայց շուտով ՀԱԲ-ին վիճակված էր իր սուր ատամները գործում ցույց տալ:  Մեր կապը հետզհետե ավելի հստակվեց ու խորացավ Ռազմիկի հետ, եւ մենք դարձանք ՀԱԲ-ի գործուն մարտիկներ՝ առաջին իսկ հայ-ադրբեջանական բախման ժամանակ՝ Երասխի ճակատում: 1989թ. հունվարի երկրորդ կեսն էր: Եվ ՀԱԲ-ը, իր անվան իրական դերին համապատասխան, սկսեց զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի եւ հանդերձանքի, ավտոմեքենաների ու սննդամթերքի եւ այլ անհրաժեշտ պարագաների ձեռքբերման աշխատանքները:

Ահա այդ ժամանակ էլ երեւաց Ռազմիկ Վասիլյանի բնատուր տաղանդը՝ զինվորական գործը կազմակերպելու եւ ռազմական որոշումներ կայացնելու հարցերում: Այդ որոշումները մեծ բեռ եւ պատասխանատվություն էին պարունակում, որն էլ վկայում է,  թե ինչքան դժվար էր նրա համար ձեռնարկել առաջին լուրջ քայլերը…

Իմ՝ ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար եւ հարյուրապետ նշանակմամբ, պարզ է, որ սերտացան Ռազմիկի հետ հարաբերությունները եւ ամենօրյա կապը, որի ընթացքում մեկ-մեկ պարզապես զարմանում էի նրա համբերատարության եւ վճռականության վրա: Դանդաղ, բայց հաստատուն կերպով Ռազմիկը ստեղծեց բանակային կառույցներ, զինվորական ճամբարներ, թիկունքային զորամասեր ու տարածքային շտաբներ, եւ Հայոց Ազգային Բանակը դարձավ թշնամու ահ ու սարսափը ինչպես ռազմաճակատում, այնպես էլ Հայաստանի ներսում: Ահա հետագայում մեր արտաքին ու ներքին թշնամիները հենց սա չհանդուրժեցին եւ սադրանքով կազմալուծեցին ավելի քան 100 հազարանոց ՀԱԲ-ը: Իհարկե, հնարավոր էր Երեւանում առճակատվել ՀՀՇ-ական կոհորտային, բայց քաղաքացիական պատերազմի վտանգ կար, իսկ օտարները այնժամ պատրաստ էին ամեն գնով ճնշել 100 հազարանոց ցեղակրոն գաղափարով եւ խորհրդային զենքերով զինված բանակը՝ հայությանը խեղդելով արյան մեջ…

Սա էր միակ (ամենագլխավոր) պատճառը, որ 1990-ի օգոստոսի վերջերին (ՀՀՇ-ականների ու նրանց տերերի սադրանքների գագաթնակետին) ՀԱԲ-ի ռազմական խորհուրդը չգնաց զինված բախման:

1990թ. օգոստոսի 29-ին ՀՀՇ-ական խորհրդարանում լսվեց ՀԱԲ-ի լուծարման հրամանը, եւ այնպիսի՜ ուրախություն էր, կարծես թուրքական խորհրդարանն էր… Ուրախություն, ծափեր եւ ողջագուրումներ, խինդ-ուրախություն… Դե իհարկե կլինեին, չէ՞ որ ալան-թալանի համար այլեւս խոչընդոտ չկար, սովի ու ցրտի, անլույս եւ անհույս ապրելու վրա հիմնված խրախճանքի ճանապարհն ազատ էր… Ու այդպես էլ եղավ:

Բայց հիմա, հետ նայելով այդ դաժան տարիներին, ասում եմ՝ արժեր գնալ ընդհարման, ինչը հնարավորություն կտար լուծել նաեւ սադրանքներին զոհ գնացած հայորդիների վրեժը՝ խստագույնս պատժելով մեղավորներին, որ հետո ու այսօր էլ դեռ անպատիժ են… Այս ճանապարհով մեր երկիրը վստահաբար այլ հունով ու ճակատագրով կանկախանար… (տես՝ «Ճշմարտություն, որ կփոխի նորօրյա պատմության առանցքը – ՀԱԲ-ը՝ ապազգային եւ միջազգային կործանարար մամլիչի արանքում…», «Լուսանցք» թիվ 22(285), 2013թ.- http://www.hayary.org/wph/?p=3239 ):

Ինչեւէ, կրկին հետ դառնալով ասեմ, որ թե՛ բանակաշինության, թե՛ հետագա զինվորական պետական գործերում Ռազմիկ Վասիլյանի դերը մեծ էր, ու նա դեռ կստանա իր արժանի գնահատականը մեր նորօրյա ազատագրական փառահեղ պատմությունում: Այլ բան է կանոնավոր բանակում ծառայելը, մեկ այլ բան՝ կամավորական բանակում նույնն անելը, ավելին՝ գլխավոր հրամանատար լինելը, երբ ամեն կամավորականի հետ պիտի կարողանաս նրա լեզվով խոսել ու նպատակներդ տեղ հասցնել:

ՀԱԲ-ի լուծարումից հետո էլ Ռազմիկը (եւ ոչ միայն նա) մասնակցեց հայոց բանակաշինությանը՝ անցնելով սպայական ծառայության սահմանային հատվածներում: Շատերս էլ կամավորական մեր կռիվը ՀՀ եւ ԼՂՀ սահմաններին շարունակեցինք այլ ջոկատներում՝ մինչեւ 1994-ի զինադադարը…

Հետո Ռազմիկի հետ համագործակցեցինք նաեւ քաղաքական դաշտում: Նա նույնպես ցեղակրոն-արիական դավանանքի հետեւորդ էր, եւ այստեղ էլ մեր անելիքները համընկնում էին: Եվ 1999թ. հունվարին մենք համատեղ հռչակեցինք գաղափարական ՀԱԲ-ի՝ Հայ Արիական Բռունցքի ստեղծման մասին: Ռազմիկը ծանր հիվանդ էր այդ ժամանակ: Նոր ՀԱԲ-ի գործունեության հարցերը քննարկում էինք հիվանդանոցում, բայց նա էլի լի էր վճռականությամբ՝ այս անգամ էլ գրչով պաշտպանելու հայրենիքը արտաքին ու ներքին թշնամիներից, որոնց նա լավ էր ճանաչում…

Մեր ազգայնական համատեղ քաղաքականության արդյունք էր նաեւ Հայաստանի 7-8 ազգայնական ուժերի՝ 2003թ. առաջին անգամ միասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելը՝ հենց Հայ Արիական Բռունցքի ներքո:

Տարիների ընթացքում շատերը փորձեցին ՀԱԲ-ականներին գժտեցնել, մասնատել: Ցավոք՝ ստացվեց: Ինձ ու Ռազմիկին էլ որոշ առումներով գժտեցրին, բայց մենք, ի վերջո բարձր գնահատելով մեր մարտական ու գաղափարական ուղին ու ընկերությունը, ՀԱԲ-ի պատիվն ու անունը, անցանք այդ ամենի միջով:

Երբ 2005թ. մարտի 17-18-ին Ռազմիկին հանձնում էին մայր հողին՝ Եռաբլուրում, այդ օրն ինձ դատում էին «ազգամիջյան թշնամանք հրահրելու» սին մեղադրանքով: Դատարանը մերժեց թաղմանը մասնակցելու իմ ցանկությունը, եւ ինձ այլ բան չէր մնում, քան դատի հենց սկզբում պահանջել, որպեսզի դատավորն ու բոլոր ներկաները ոտքի կանգնեն ու հարգեն հայ նվիրյալի հիշատակը…

Վստահ եմ՝ ՀԱԲ-ի անունը դեռ ոսկե տառերով է գրվելու Հայոց Պատմությունում:

ՀԱԲ-ը կարեւոր երկու գաղափար ներարկեց ազգին՝ 1. ազգային բանակ ունենալու անհրաժեշտությունը եւ 2. ազգային բանակում ցեղակրոն-արիական գաղափարները (իմա՝ ազգային հավատն ու ոգին) ներդնելու կարեւորությունը:

Այո, միայն գաղափարական մարտիկներով զինված հոգով անպարտ մահապարտների բանակն է ունակ աննախադեպ սխրանքների ու անպարտության… Մշտական հաղթանակների:

Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Նախկին ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար, ռազմակամ խորհրդի անդամ, հազարապետ

 * * *

http://www.hayary.org/wph/?p=5468Մեր ժամանակների վկայագրում (8). – Վարդան Վարդանյանը՝ իրական ռազմական գաղափարախոսԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ) – (նախկին ՀԱԲ-ի «Կոտայք» գնդի հրամանատար, ՀԱԲ-ի ռազմական խորհրդի անդամ, հազարապետ)…

http://www.hayary.org/wph/?p=5208Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անցԱրմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման

http://www.hayary.org/wph/?p=5221 -Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5231Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5278Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=5272Մեր ժամանակների վկայագրում (5).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (4-րդ մաս)… Դեռ պիտի անցնեինք արցախյան շարժման եւ արցախյան ազատամարտ ճանապարհներով…

http://www.hayary.org/wph/?p=5346Մեր ժամանակների վկայագրում (6).- Տարօրինակ աշխարհ (հանդիպում՝ բանտ տանողի հետ)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=5355Մեր ժամանակների վկայագրում (7).- Չուզեցի գինեսյան ռեկորդակիր դառնալՀայաստանում ոչ ոք այսքան երկար չէր «բոյկոտվել ու ողջ մնացել», եւ ոչ մեկին այսքան արագ չէին դատապարտել ու բանտարկել մեր երկրումԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=3239 – ՀԱԲ-ը՝ ապազգային եւ միջազգային կործանարար մամլիչի արանքում – Պատմում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը (Ճշմարտությունոր կփոխի նորօրյա պատմութան առանցքը. – ՀԱԲ-ը ժամանակի ցեղակրոն բանակն էր…)

http://www.hayary.org/wph/?p=4220Բավարար ուժ եւ կարողություններկա՛ն արդեն – Մի պատմություն էլ՝ Նախիջեւանի վերամիավորման փորձին առնչվողԸստ ՀԱԲ-ի մարտիկների՝ արդեն 1990-ին (Արցախի հետ) Նախիջեւանը մերը կլիներ, եթե

«Լուսանցք» թիվ 9 (399), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։