Նախընտրական վազվզոցներ – Պատրաստվում են ոչ միայն քաղաքական ուժերը, ԿԸՀ-ի եւ ընտրական խնդիրներով զբաղվող բոլոր հանձնաժողովների ու այլ կառույցների անդամները, դիտորդներն ու լրատվամիջոցները, այլեւ՝ իրավապահ մարմինները…

Հայաստանի կիսանախագահական Հանրապետությունը մոտենում է ավարտական փուլին, որն սկսվել էր 1991թ.-ից: Փաստորեն, մոտ 26 տարի գոյատեւելուց հետո, Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 2-ից հետո կանցնի նոր պետական կարգի՝ կսկսվի Հայաստանի խորհրդարանական Հանրապետության ժամանակաշրջանը, ինչն, իհարկե, չի անդրադառնա մեր պետության տարիքային շարունակականությանը, սակայն, մենք կապրենք մի նոր պետական կարգի ու գուցե՝ վարչակարգի պայմաններում: Թե ինչքան ժամանակ, հենց ժամանակը ցույց կտա:

Քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ապրիլյան զոհերի հարազատները պահանջում են հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը եւ փոխել ընտրությունների օրը: Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ օրվա հետ կապված  իրավական խնդիր չկա, բայց ՀՀԿ-ն որեւէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների օրը 3-4 օրով հետաձգելու հարցում եւ բոլոր ուժերի հետ պատրաստ են քննարկել այդ հարցը: Եթե բոլորն իմի գան՝ օրը կփոխվի:

Բայց որեւէ նոր մոտեցում դեռ չի արձանագրվել, ԿԸՀ-ն շարժվում է ապրիլի 2-ի ժամանակացույցով, իրականացնում է իր գործառույթները այդ օրը նշանակված ընտրությունների վերաբերյալ: «Կա նախագահի հրամանագիր՝ ընտրությունները ապրիլի 2-ին անցկացնելու վերաբերյալ: ԿԸՀ-ն սահմանել է ժամանակացույց եւ այդ ժամանակացույցով էլ շարժվում է»,- ասել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:   Continue reading

Անգաղափար քաղաքականության կործանարար ուժը – Բարեգործներ, որ առաջանում են անհայտությունից եւ «ծառայում» ժողովրդին ու պետությանը… Իրավիճակի իրատեսական գնահատումը, կուսակցությունների դաշինքաշինությունը՝ ըստ նյութական ու պալատական ընդհանրությունների եւ նման այլ իրողություններ «իրավունք» չեն տալիս Հայ Արիական Միաբանությանը մասնակցել՝ հույսը դնելով պատահականության կամ անսպասելի արդարության ի հայտ գալու վրա…

Այս ընտրությունները եւս բաց կթողնեն հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները: Ըստ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ «կառույցի նախնական որոշումը՝ մասնակցել այս ընտրություններին, համախմբել էր ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքյան կառույցի անդամներին ու համակիրներին: Սակայն իրավիճակի իրատեսական գնահատումը, կուսակցությունների դաշինքաշինությունը՝ ըստ նյութական ու պալատական ընդհանրությունների, հանձնաժողովներում ներգրավվելու եւ հսկելու անմիջական հնարավորության բացակայությունը եւ էլի որոշ հարցեր «իրավունք» չեն տալիս մասնակցել՝ հույսը դնելով պատահականության կամ անսպասելի արդարության ի հայտ գալու վրա…»: Ըստ ՀԱՄ ղեկավարի, սույն խոսքերն ուղղված են երկու կողմին էլ, թե՛ իշխանական, թե ընդդիմադիր հռչակված…

* * *

Այսօր Հայաստանի քաղաքական դաշտը նորացման խիստ կարիք ունի, հներն արդեն այնքան են հնացել, որ ոչ մի հույս չկա, թե նրանք կարող են հրաժարվել իրենց կարծրատիպերից: Իսկ դրանք մնալով՝ պահպանում են «դու՝ ինձ, ես՝ քեզ» կարգախոսը, ինչը պաշտոնյայի աշխատանքը վերածում է առավելապես շահութաբեր գործունեության: Իսկ այդ շահույթը քրտնաջան աշխատանքը չի ապահովում, այլ՝ օրնիբուն ժրաջան կատարվող օրինազանցությունը… Այսինքն՝ պաշտոնյայի աշխատանքը հիմնականում ոչ թե պետական գործունեություն է, այլ՝ սեփական բիզնես, որից որոշակի հատկացումներ էլ պետությանն է արվում: 

Սա գրեթե նման է այն իրավիճակին, երբ ազգի ու պետության հասանելիքը տարիներ շարունակ յուրացրած պաշտոնյան, պատգամավորը կամ գործարարը դառնում է բարեգործ… արժանանալով ժողովրդի մի հոծ զանգվածի ամենօրյա օրհնանքներին:

Բայց տարբերվում է մի քիչ, քանի որ այս դեպքում բարեգործությունն արվում է պետության հանդեպ, որոշակի գումարներ են մտնում պետական բյուջե եւ այնտեղից հասնում այդ գումարներին օրնիբուն սպասող ժողովրդին… Բայց այս դեպքում օրհնանքներին հայհոյանքներն են փոխարինում, ինչը այդքան էլ չի հուզում այն պաշտոնյաներին, որ հետո նախկինների նման պիտի դառնան բարեգործ գործարար ու… հայհոյանքների փոխարեն օրհնանքների արժանանան:   Continue reading

ՀՀԿ-ն թվացյալ է կաղում. փորձնական փուչիկը նետված է – Այսքանից հետո հասկանալի էր, թե ինչու է նշանակվում նոր վարչապետ, որոշակի նոր կառավարությամբ, ինչու են որոշ ՀՀԿ-ական գործիչներ հեռանում, ինչու են հազարավոր նոր անդամագրումներ լինում եւ այսպես շարունակ…

ՀՀԿ խորհրդի վերջին նիստից հետո լուրեր են պտտվում, որ նախագահ Սերժ Սարգսյանը բացարձակ վստահություն չունի ոչ մեկի նկատմամբ, ով կարող է անթերի կատարել ՀՀԿ շտաբի պետի պարտականությունները: Եվ իրականում այդ ղեկավարը լինելու է ինքը՝ ՀՀ եւ ՀՀԿ նախագահը:  Բայց քանի որ կուսակցության շտաբը փաստացի պետք է այլ ՀՀԿ-ական ղեկավարի, հնարավոր է դա լինի Կարեն Կարապետյանը, ով ընդգրկված չի լինելու համամասնական ցուցակում, սակայն վարելու է մեծածավալ քարոզչություն։

Նախընտրական շտաբում ակտիվ դեր է ունենալու նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ով մեծ փորձ ունի այսպիսի գործերում: Որոշակի դեր է ստանձնելու նաեւ նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովիկ Հովսեփյանը: Նա առավելապես իրականացնելու է վերահսկողական գործառույթներ: Խոսվում է շուրջ 12 հազար մարդու մասին, ովքեր աշխատելու են վերահսկողական ծառայությունում: Նշվում է, որ գլխավոր խնդիրը խախտումների կանխարգելումն է լինելու:

Դեռ այս գործընթացները չէին սկսվել, սակայն ակնհայտ էր, որ իշխանական վերնախավում լուրջ վերադասավորումներ են լինելու, որից հետո միայն կգծագրվի 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների նախապատրաստությունը։ 2007թ. սկսած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի շտաբը ղեկավարել է Հովիկ Աբրահամյանը։ Եվ շատերն էին վստահ, որ այդպես էլ շարունակվելու է: Ամենավստահը հենց Հովիկ Աբրահամյանն էր: Սակայն ինչ-ինչ զարգացումներից հետո դեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հասկացրեցին, որ այդպես չի լինելու, հետո նաեւ եղավ պաշտոնակությունը եւ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը:   Continue reading

Պայքար, որ ընթանում է բազմաճակատ – Ներկայացնենք հայտնի Վիկիլիքսի մի գաղտնի փաստաթուղթ, որ արձանագրված է  2009-ի թվագրությամբ: Բայց սա մի փաստաթուղթ է, որը հուշում է, թե նման բան կարող է լինել նաեւ այսօր…

Այն փաստը, որ պայքար է ընթանում ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ 3-րդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ, անհերքելի է, տեսանելի է եւ բացահայտ:

Բայց, որ նման պայքար կարող է ընթանալ ՀՀ 2-րդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ 3-րդ ու գործող նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ… շատերի համար անհասկանալի է: Նման մարդիկ չգիտես ինչ աղբյուրներից հավաստում են, որ անգամ եթե տարաձայնություններ լինեն, ապա Արցախի հարցը հաշտ է պահում վերջին երկու նախագահներին:

Ներկայացնենք հայտնի Վիկիլիքսի մի գաղտնի փաստաթուղթ, որ արձանագրված է  2009-ի թվագրությամբ: Բայց սա մի փաստաթուղթ է, որը հուշում է, թե նման բան կարող է լինել նաեւ այսօր…

(WikiLeaks-Armenia No 952009 -02-18 SECRET SECTION 01 OF 02 YEREVAN 000108 REF: YEREVAN 85 Classified By: CDA Joseph Pennington, reasons 1.4 (b,d)) – Այս հեռագիրը, որ կրում է ԳԱՂՏՆԻ դասակարգումը, պետքարտուղարություն է ուղարկել Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնը 2009-ի փետրվարի 19-ին: Հեռագրում խոսվում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ խորացող հակասությունների մասին: Տեղեկատվության աղբյուրը ՀՀԿ-ական, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն է:

Նա դեսպանատան աշխատակիցներին պատմել է այն ինտրիգների մասին, որ Ռոբերտ Քոչարյանի իմացությամբ հյուսվում են վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրջ: ՀՀԿ-ականը պատմել է, որ եթե նախկին նախագահը ցանկանա պաշտոնից հեռացնել վարչապետին եւ զբաղեցնել նրա տեղը, ապա կարող է անհրաժեշտ ձայներ հավաքել խորհրդարանում: Ջոզեֆ Փենինգտոնը, ներկայացրելով քաղաքական ուժերի դասավորվածությունը խորհրդարանում, գրել է, որ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի բավարար ձայներ հավաքել եւ ճեղքեր առաջացնել ՀՀԿ-ի շարքերում:   Continue reading

Խնամու պատմության հետքերո՞վ… Ժողովրդի ծառաները շատանում են… Արդյո՞ք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կկրկնի իր քաղաքացիական խնամու՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական քայլերը: Արդյո՞ք նա նույնպես մոռացել է իր՝ միլիոնատիրոջ պատմության գաղտնի էջերը, եւ արդյո՞ք նրա ականջին էլ կարողացան հասցնել «թագավոր ջան» խլացուցիչ ձայնականչերը…

Արդյո՞ք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կկրկնի իր քաղաքացիական խնամու՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական քայլերը: Արդյո՞ք նա նույնպես մոռացել է իր՝ միլիոնատիրոջ պատմության գաղտնի էջերը, եւ արդյո՞ք նրա ականջին էլ կարողացան հասցնել «թագավոր ջան» խլացուցիչ ձայնականչերը…

Այս եւ այլ հարցերը դեռ սպասելու են Հովիկ Աբրահամյանի պատասխաններին: Իսկ նա մինչեւ ուսումնասիրի Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդի փողերով բարեգործության ճանապարհին հասնելու արվեստը եւ ապա, ծառայող քաղաքական գործչի ուղուն վերադառնալու պատմությունը, լուրջ խնդիրներ է հաղթահարելու:

Դրանք ինչպես անձնական բնույթի են լինելու, այնպես էլ ընտանեկան, ընկերական ու բարեկամական:

Եվ այդժամ հետաքրքիր կլինի կրկին լսել «Հովիկ Աբրահամյանը հեռանում է ՀՀԿ-ից, բայց ոչ քաղաքականությունից» կարգախոսը, եւ թե այն, ինչպես կհնչի վերեւում տրված հարցադրումների անցումային փուլից հետո:

Բայց գուցե դրան չհասնի, գուցե այս անգամ էլ նրան «հանդարտեցնի» Գագիկ Ծառուկյանը, ում վրա նոր ընդդիմություն նախաձեռնելու պարտավորություն է դրվել իշխանությունների կողմից: Չէ՞ որ նախկինում նույն բանն արել է Հովիկ Աբրահամյանը՝ այն ժամանակ ԲՀԿ հիմնադրին «հանդարտեցնելու» համար…   Continue reading

Դաշինք, որն անդեմ է, բայց ապագա ունի եւ որ այս դաշինքը կհայտնվի խորհրդարանում՝ դա հաստատ է – Արդյո՞ք այդպես կարող են աշխատել քաղաքական ամենատարբեր գաղափարներ ու հայացքներ ունեցող ուժերն ու անհատները: Մեզ մնում է սպասել հետագա զարգացումներին…

ԲՀԿ-ում դեռ սպասում են Գագիկ Ծառուկյանի վերադարձի հանգուցալուծմանը:

«Ծառուկյան» դաշինքը անհասկանալի է մնում շատերի համար: Եթե դա խորհրդարանում վերածվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ապա անհասկանալի են մնում նաեւ կուսակցականների էլիտայի եւ կուսակցության նպատակների հարցերը:

Այն, որ «Ծառուկյան» դաշինքը ստանձնելու է ընդդիմադիր դաշտը վերցնելու կամ ամբողջացնելու գործընթաց, արդեն պարզ է, դա ծրագրված է, բայց ամեն ինչ չէ, որ կարող է ընթանալ ըստ ծրագրի: Ինչպես նախկինում: Իսկ եթե ԲՀԿ-ի չի վերածվելու «Ծառուկյան» դաշինքը, ապա ի՞նչ է դառնալու, ի՞նչ գործառույթներ է ստանձնելու քաղաքական դաշտում:

Այս դաշինքում ընդգրկվում են նաեւ կարկառուն ՀՀԿ-ականներ, որոնց մի մասը հայտարարում է, թե դուրս է գալիս ՀՀԿ-ից: Դա հետո կպարզվի: Դաշինքին նաեւ քաղաքական ու հանրային ուժեր են միանում, ի՞նչ է լինելու նրանց հետ, եթե հայտնվեն խորհրդարանում: Փաստորեն, չեն կարողանալու գործել ինքնուրույն եւ պիտի ենթարկվեն «Ծառուկյան» դաշինքի հրահանգներին:

Իսկ արդյո՞ք այդպես կարող են աշխատել քաղաքական ամենատարբեր գաղափարներ ու հայացքներ ունեցող ուժերն ու անհատները: Մեզ մնում է սպասել հետագա զարգացումներին:   Continue reading

ԵԱՀԿ-ն այնքան հանդուրժեց, որ «պարգեւ» ստացավ – Երեւանում կարեւորում են ԵԱՀԿ-ի դերը, Բաքուն վետո է դնում… Եվրոպայում եւս անհանգստացած են, քանի որ սա տարածաշրջանի միակ գրասենյակն է… Իսկ հայ գրանտակերներին սեւ օրեր են սպասում…

ԵԱՀԿ-ն այնքան հանդուրժեց, որ «պարգեւ» ստացավ

«Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի հնարավոր փակման դեպքում կտուժեն ոչ միայն պետական կառույցներն ու հասարակական կազմակերպություններ, այլ նաեւ ինքը՝ ԵԱՀԿ-ն»,- նշել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա, «Երեւանյան գրասենյակի փակումը շատ վատ է նաեւ ԵԱՀԿ-ի համար, քանի որ սահմանափակվելով իր գործողությունների մեջ գործընկեր երկրներում, նվազեցնում է իր ազդեցությունը կարեւոր գործընթացների վրա»:

Եվրոպայում եւս անհանգստացած են, քանի որ սա տարածաշրջանի միակ գրասենյակն է: Հայաստանում կարեւորում են ԵԱՀԿ-ի դերը, քանի որ այստեղ աշխատաձեւ է՝ ցանկացած որոշում կայացվում է կոնսենսուս կոչվող աշխատաձեւով։ Այսինքն՝ բոլորը պետք է համաձայն լինեն առանց բացառության։ Միջազգային ցանկացած հարթակում Հայաստանի դեմ քայլ անելուն պատրաստ Ադրբեջանն էլ, օգտվելով իր իրավունքներից, վետո է դրել այդ կառույցի երեւանյան գրասենյակի գործունեությունը շարունակելու վրա: Այդ կառույցի հետ մի շարք ծրագրեր իրականացրած հասարակական կազմակերպություններից Երեւանի մամուլի ակումբի նախագահն ու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը բացասական են գնահատում կազմակերպության Երեւանյան ներկայացուցչության հնարավոր փակումը:

«Մենք բազմաթիվ նախաձեռնություններով դիմել ենք ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ եւ ստացել ենք աջակցություն: Դրանք մեծ դրամաշնորհներ չեն եղել, բայց շատ նպատակաուղղված են եղել»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հանրային սեկտորի ներկայացուցիչների կարծիքով՝ դիվանագիտական ասպարեզում հայկական կողմից պատասխանը պետք է Ադրբեջանին սաստի: Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Թեւան Պողոսյանը համոզված է՝ պետք է ճիշտ օգտագործել միջազգային այլ կազմակերպություններում՝ ՀԱՊԿ-ում, ԵԽ-ում, ԵԽԽՎ-ում, ՄԱԿ-ում ունեցած մեր հնարավորությունները: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը չի կարողանում սահմանին իր համար ցանկալի արդյունքների հասնել եւ փորձում է դա դիվանագիտական ճանապարհով անել:

«Մենք դրանից պետք է ոչ թե թեւաթափ լինենք, այլ դասեր քաղենք եւ մյուս միջազգային կազմակերպություններում ճիշտ քաղաքականություն վարենք եւ մենք լինենք, դառնանք նախաձեռնողը, նախահարձակ լինողը, եւ թող Ադրբեջանը պաշտպանվի»,- նշել է պատգամավորը:   Continue reading

Մենք եւ մեր կենցաղը.- Միկրոալիքային վառարաններ. օգու՞տն է շատ, թե՞ վնասը…  «Մենք եւ մեր կենցաղը» խորագրի ներքո կփորձենք «Լուսանցք»-ի ընթերցողներին ներկայացնել այն ամենի մասին, ինչ իրենք կենցաղում, խնդրո առարկայի պարագայում՝ խոհանոցում, ամենից շատ են գործածում…

«Մենք եւ մեր կենցաղը» խորագրի ներքո կփորձենք մեր ընթերցողներին ներկայացնել այն ամենի մասին, ինչ իրենք կենցաղում, խնդրո առարկայի պարագայում՝ խոհանոցում, ամենից շատ են գործածում:

Այսօրվա մեր թեման միկրոալիքային վառարաններն են: Թեմա, որի մասին մեկ անգամ չէ, որ մամուլում հրապարակումներ եմ արել…

 * * *

Հայաստանի տնային տնտեսուհիների (ընդհանրապես նախկին ԽՍՀՄ երկրների, պարզապես մեր տնտեսուհիներն առավել ջանասեր են, դրա համար էլ նրանցից եմ խոսում) տնտեսվարությունը կարելի է բաժանել 2 փուլի՝ խորհրդային եւ հետխորհրդային:

Ի՞նչ էր իրենից ներկայացնում նրանց խորհրդային տնտեսվարությունը: Եթե հակիրճ, ապա՝ կենցաղային գործ՝ օրը 24 ժամ: Կամ՝ մի կենցաղ, որ հեշտացնելու համար գիտական աշխարհը ոչինչ չէր արել եւ պետությունն էլ նրան այդպիսի ոչ մի խնդիր չէր առաջադրել: Մեր տնային տնտեսուհիները (թեկուզ հենց մորս օրինակով հիշեմ) եթե լվացքի մեքենա էլ ունեին, ապա լվացք էին անում այդ մեքենայի հետ միասին՝ ջուր փոխելով, ավելացնելով, քամելով եւ հաճախ ձեռքը մեքենայի մեջ՝ շորերը պտտեցնելու համար: Էլեկտրական հյութաքամիչներ քչերն ունեին: Հյութաքամիչը տատական ու մայրական ձեռքերն էին՝ քամվելիքը քերիչով անցկացնելուց հետո: Այն տարիների ջեռոցներն էլ չէին թողնում տնտեսուհիներին իրենցից հեռանալ. տիկինները կանգնում էին, անընդհատ թխվելիքը ջեռոցում վերեւ-ներքեւ անում, աջ ու ձախ տանում: Նրանք, ովքեր ունեին ավելի լավը, «տակից գնված» չեխականն էր, լեհականը, բայց միեւնույնն է, «էությունը» նույնն էր, տարբերվում էր արտաքին ձեւավորումը:

Մեր տնտեսուհիների հետխորհրդային տնտեսվարությունը (իմա հասկանալ 2000-ականներից հետո) այնքան է բարելավել, որ 24-ժամվա փոխարեն կարող են ամեն ինչ հասցնել 2-3 ժամում: Լվացքի մեքենայի հետ լվացք անել պետք չէ, ջեռոցների կողքը կանգնելու կարիք չա, պահածոները կարելի է գնել խանութից՝ հնարավորության դեպքում… Մի խոսքով, կարելի է լավ տնտեսուհի լինել՝ միաժամանակ խնամված ձեռքեր ունենալով: Բայց պարզվում է՝ ամեն ինչ այնքան էլ գունեղ չէ, եւ գիտական աշխարհը կամաց-կամաց դժգոհել է սկսում: Խոսքը կենցաղի անբաժան մաս կազմող միկոալիքային վառարանների մասին է, որ այսօր մեր երկրում շատ տնային տնտեսություններում կա:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (1-ին մաս) – Ամիրդովլաթ Ամասիացու մոտ սնդիկի գաղտնագրերից մեկը կոչվում է թռչուն: Թռչունը ալքիմիայում, նաեւ էզոթերիկ գրականությունում ոգու խորհրդանիշ է համարվում… Նոյը համարվել է աղավնի…

Սնդիկ բառի ծագոմը հայերենում անհայտ է: Ենթադրվում է, որ այն առաջացել է ցնդել բառից, որի առանձին չգործածվող արմատը՝ ցունդ, նշանակում է սփռվել, ցայտմամբ ցրվել (ՀՍՀ 10):

Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» գրված է. սնդիկ «ժիպակ», տճկ. «ջիվա», գրուած նաեւ սնտիկ: Klaproth, Asia pol, էջ 104 պրս. zanda «կենդանի» բառի հետ: Սանսկր. skanda «սնդիկ» հոմանիշի հետ՝ հնխ. skand «ցատկել, ելնել» արմատից: Հիւնք զանդիկ բառից:

Ուշադրություն դարձնենք, որ տաճկերենում եւ սանսկրիտում սնդիկ բառը գործածվում է որպես հոմանիշ:

Ամիրդովլաթ Ամասիացին «Անգիտաց անպետ» աշխատությունում արաբերեն «զեպահ» բառի տակ թվարկում է սնդիկի մոտ 30 գաղտնանուններ, որոնք մեծամասամբ կրկնվում են Կարո Ղաֆադարյանի «Ալքիմիան պատմական Հայաստանում» գրքում: Նշենք այդ գաղտնանուններից մի քանիսը՝ «ջուր կենդանի», «կաթն կույսի», «քաղցրահոգի», «թռչուն», «ալհայա», «ալմայ», «ճուհար» («գոհար»):

Կարո Ղաֆադարյանը, առանց քննարկելու՝ ումից են արաբները փոխառություն արել կամ ինչ աղբյուրներից են օգտվել, եզրակացնում է. «Ալքիմիան Հայաստան է մուտք գործել Արաբիայից եւ լայն տարածույ գտել ամբողջ Հայաստանում»: Ինչպես հաճախ նկատում ենք՝ մեր գիտնականներից շատերը, առանց փաստերի խոր համադրությունների ու վերլուծությունների, ամեն ինչ օտարին են տալիս՝ սեփական նախապատվության համաձայն:   Continue reading

Հայկական խոհանոց – Աղցան՝ կոնյակի եւ թահինի թանձրուկով… Մարդու ուղեղն աղոթքից հետո… Լուսինը կընկնի՞ Երկրի վրա, թե՞ կհեռանա Երկրից… Սպիտակ Տան պաշտոնական կայքից անհետացավ ԼԳԲՏ իրավունքներին վերաբերող բաժինը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք ազգային արժեքների հետեւորդ «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Աղցան՝կոնյակի եւ թահինի թանձրուկով

Բաղադրությունը – Հազարի տերեւներ, սալորաչիր – 100 գ, դդում – 100 գ, տաքդեղ – 1 հատ:

Թանձրուկի համար՝ թահին – 3 գդալ, կիտրոն – 1 հատ, կոնյակ – 2 ճաշի գդալ, ջուր – 100 գ:

Պատրաստման եղանակը –  Նախ պատրաստել թանձրուկը: Ջրի մեջ լցնել թահինը եւ խառնելով բացել: Ավելացնել կոնյակն ու կիտրոնի հյութը: Համեմել աղով եւ սեւ պղպեղով, դնել մի կողմ:

Հազարի տերեւներն աղով լվանալ, ապա ձեռքով մանրացնել, լցնել ափսեի մեջ:

Վրան ավելացնել թեթեւ խաշած դդումը, բուսայուղի մեջ քիչ տապակած սալորաչիրն ու տաքդեղը: Վերջում վրան լցնել թանձրուկը:

Բարի ախորժակ:

Մարդու ուղեղն աղոթքից հետո

«Պարզվում է՝ աղոթքից հետո մարդու ուղեղը գտնվում է բոլորովին թարմ, երեխայական առույգությանը բնորոշ վիճակում»,- այս մասին հայտարարել են Մոսկվայի գիտնականները: Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Վալերի Սլեզինի հավաստմամբ՝ «Աղոթքի ընթացքում նեյրոնների միջեւ գոյություն ունեցող պաթոլոգիկ կապն ընդհատվում է, մարդը լիցքաթափվում է, դադարում մտածել հիվանդության մասին եւ, որ ամենակարեւորն է՝ ազատվում է հիվանդության հանդեպ ունեցած վախից»,- հաղորդել է Life4GogPress-ը:

«Իսկ այն, որ աղոթքից հետո առաջացած առույգությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր անհատի, դա փաստ է»,- նշել է պրոֆեսորը՝ հավելելով՝ «Իզուր չէ «Բիբլիա»-ն ասում.‘«Նմանվեք մանուկներին եւ կժառանգեք Երկնքի արքայությունը»:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Լեւոն Արոնյանը ձախողվեց վերջին փուլում… Գաբրիել Սարգսյանը մեդալ նվաճեց Իրանում… Մեր ֆուտզալի հավաքականը սայթաքեց վերջին խաղում… «Մենք գոհ ենք Հենրիխ Մխիթարյանից»… Մարկոս Պիզելին եւ Արազ Օզբիլիսը կշարունակեն խաղալ… Արեւմտյան Հայաստանի եւ Արցախի հավաքականները չեն մասնակցի… Մարզական այլ լուրեր…

Լեւոն Արոնյանը ձախողվեց վերջին փուլում

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել Հոլանդիայի Վեյք-ան Զեեի շախմատի սուպերմրցաշարում: Վերջին 13-րդ փուլում, մեր շախմատիստը սեւերով մրցեց ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ: Սկզբնախաղն անցավ հավասար պայքարում եւ թվում էր, որ խաղը կավարտվի ոչ-ոքի: Բայց մեր շախմատիստն անհարկի ռիսկի դիմեց եւ սպիտակները հակագրոհի լավ հնարավորությունից օգտվեցին: Լեւոն Արոնյանը 50-րդ քայլից հետո ստիպված կանգնեցրեց ժամացույցը:

Մեր շախմատիստը մնաց վաստակած 7,5 միավորով եւ չկարողացավ պահպանել մրցանակային 2-րդ տեղը, քանի որ նույնպիսի արդյունք ունեցող Մագնուս Կառլսենը ոչ-ոքի ավարտեց իր խաղը եւ առաջ անցավ: Մեր շախմատիստը զբաղեցրեց 4-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի գրոսմայստեր Վեսլի Սոն, ով վաստակեց 9 միավոր:

Գաբրիել Սարգսյանը մեդալ նվաճեց Իրանում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Իրանի Ռաշտ քաղաքում ավարտված «Խազարի գավաթ-2017» միջազգային մրցաշարում: Վերջին փուլում մեր շախմատիստը հաղթեց իրանցի վարպետ Ալիռեզա Ֆիրուզյային եւ վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաեւ հունգարացի գրոսմայստեր Ֆերենց Բերկեշն ու Իրանը ներկայացնող միջազգային վարպետ Ամին Տաբատաբաեին: Լրացուցիչ ցուցանիշներով Գաբրիել Սարգսյանը ճանաչվեց 2-րդը եւ արժանացավ արծաթե մեդալի: Մրցաշարի հաղթող հռչակվեց հունգարացի շախմատիստը:

Մրցաշարում հաջող ելույթ ունեցավ նաեւ Եվրոպայի մինչեւ 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ զբաղեցեց 22-րդ տեղը: Մեր 3-րդ մասնակիցը՝ Սեդրակ Մաթեուսյանը, 9 հնարավորից հավաքեց 5 միավոր եւ բավարարվեց 34-րդ տեղով:

10-ամյա հայ շախմատիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Բելառուսի Օրշա քաղաքում անցկացվեց «Օրշա-2017» շախմատի միջազգային մրցաշարը: Մ ասնակցում էին տարբեր երկրների շախմատիստներ, Հայաստանը ներկայացված էր «Նարվա» շախմատի դպրոցի 2 սաներով՝ Գրիգոր Օսիպյան եւ Խաչիկ Գեւոնյան, ովքեր մեկնել էին «Նարվա» շախմատի դպրոցի հիմնադիր-տնօրեն, գլխավոր մարզիչ Նարեկ Վարազդատյանի ուղեկցությամբ: Մասնակիցների թվում էին նաեւ Լեւոն Կարապետյանը եւ Արթուր Կարագյոզյանը՝ Լոռու եւ Կոտայքի մարզերից:   Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 4-ի (437) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Լույս է տեսել «Լուսանցք»-ի՝ 2017թ. 4-րդ թողարկումը (http://www.hayary.org/wph/?p=6042)… Մամուլի կրպակներից ձեռք բերեք «Լուսանցք»-ի թողարկումները, կամ՝ բաժանորդագրվեք 

1. Նախընտրական վազվզոցներ – Պատրաստվում են ոչ միայն քաղաքական ուժերը, ԿԸՀ-ի եւ ընտրական խնդիրներով զբաղվող բոլոր հանձնաժողովների ու այլ կառույցների անդամները, դիտորդներն ու լրատվամիջոցները, այլեւ՝ իրավապահ մարմինները…

2. Անգաղափար քաղաքականության կործանարար ուժը – Բարեգործներ, որ առաջանում են անհայտությունից եւ «ծառայում» ժողովրդին ու պետությանը… Իրավիճակի իրատեսական գնահատումը, կուսակցությունների դաշինքաշինությունը՝ ըստ նյութական ու պալատական ընդհանրությունների եւ նման այլ իրողություններ «իրավունք» չեն տալիս հայ արիականներին մասնակցել՝ հույսը դնելով պատահականության կամ անսպասելի արդարության ի հայտ գալու վրա…

3. ՀՀԿ-ն թվացյալ է կաղում. փորձնական փուչիկը նետված է – Այսքանից հետո հասկանալի էր, թե ինչու է նշանակվում նոր վարչապետ, որոշակի նոր կառավարությամբ, ինչու են որոշ ՀՀԿ-ական գործիչներ հեռանում, ինչու են հազարավոր նոր անդամագրումներ լինում եւ այսպես շարունակ…

4. Պայքար, որ ընթանում է բազմաճակատ – Ներկայացնենք հայտնի Վիկիլիքսի մի գաղտնի փաստաթուղթ, որ արձանագրված է 2009-ի թվագրությամբ: Բայց սա մի փաստաթուղթ է, որը հուշում է, թե նման բան կարող է լինել նաեւ այսօր…

5. Խնամու պատմության հետքերո՞վ – Արդյո՞ք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կկրկնի իր քաղաքացիական խնամու՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական քայլերը: Արդյո՞ք նա նույնպես մոռացել է իր՝ միլիոնատիրոջ պատմության գաղտնի էջերը, եւ արդյո՞ք նրա ականջին էլ կարողացան հասցնել «թագավոր ջան» խլացուցիչ ձայնականչերը…

6. Դաշինք, որն անդեմ է, բայց ապագա ունի եւ որ այս դաշինքը կհայտնվի խորհրդարանում՝ դա հաստատ է – Արդյո՞ք այդպես կարող են աշխատել քաղաքական ամենատարբեր գաղափարներ ու հայացքներ ունեցող ուժերն ու անհատները: Մեզ մնում է սպասել հետագա զարգացումներին…    Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 3-ի (435) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Կհաջողե՞ն վերականգնել հակահայ ուղեգիծը – Պաշտոնական Երեւանը պետք է կարողանա ոչ միայն ՀՀ (ներառյալ ԼՂՀ) կարեւորությունը մեծացնել միջազգային ասպարեզում, այլեւ հայկական գործոնը դարձնել գրավիչ ու շահեկան՝ աշխարհի ռազմա-քաղաքական գործընթացներում…

2. Հրեա լրագրողը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ԵԱՏՄ-ն թյուրքական դաշինք է – Բելառուսը Ռուսաստանի Արցախն է, ինչպես՝ Կոսովոն՝ Սերբիայի, եւ Հայաստանը պե՛տք է ինքնահռչակ այս երկրների հետ շփվի Մոսկվայի ու Բելգրադի միջոցով ((Անկարան եւ Բաքուն՝ Մոսկվայի ու Մինսկի պապա-քաղաքներ / Իլհամ Ալիեւը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի պապա եւ մամա Ռոզա)…

3. Ռուսաստանը Հայաստանում ներդրու՞մ կանի – Սա՝ քաղաքական առումով, իսկ տնտեսապես ռուսական կողմին ձեռնտու է հենց սեփական երկրում ներդրում անելը… Եղբայրական Ադրբեջանն ու Բելառուսը ամենավերջինն են – Բացի Հայաստանից, ԱՊՀ մյուս անդամ երկրներում արտահանման եւ ներմուծման ծավալների անկում է գրանցվել…

4. Ձիավորին կորոշի տնտեսական շարժը – Իրականում Հովիկ Աբրահամյանը հասկացնում է, որ իրեն փոխարինելու են գալիս ավելի խելացիներն ու նպատակասլացները… Հին ու նոր վարչապետները Մոսկվայում… Կարեն Կարապետյան անձը գուցե կարողանա ներդրումներ բերել Հայաստան…

5. Ոչ թե նախընտրական, այլ արդե՛ն հետընտրական մտորումներ – Կառավարության, խորհրդարանի եւ նախագահական նստավայրում հանգրվանածների, այլ ոլորտներում դիրքեր ունեցողների շուրջ 90%-ը միմյանց կից իշխանության եւ ընդդիմության մեջ են, բաժանվել են՝ տարիների ավարը չբաժանելու՝ մեջ-մեջ չանելու պատճառով… Ցայսօր ոչ մեկը ոչ մեկի ոտքը չի տրորել իրապես…

6. Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (3-րդ մաս) – Ինչ ԲՀՊՏ-ներ են մեզ պետք – Էկոմիջանցքների հողերի սեփականությունը չի փոխվի…- Այս պարագայում, ի դեպ, հարկ է զգուշավոր լինել. մեզանից շատերի՝ բնությանը անխնա շահագործողի վերաբերմունքն է այդպես թելադրում…

7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- National geographic-ը Քարահունջը աստղադիտարան է կոչում – Ինչու է հայ գիտնականը դրանից վատ զգում… Զարմանալի են Վահագն Գուրզադյանի «դիտարկումները», նույն ԶԼՄ-ները իրեն էլ Պարիս Հերունուց պակաս տեղ չեն տվել – Որ ինքը Հերունու կողքին ստվերում է մնացել, Հերունի՞ն է մեղավոր…

8. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հանձնաժողով ունենք… Դժվարամատչելի հետազոտություններն էլ կիրականացվեն մեզ մոտ… Հնարավորության դեպքում կանցկացվեն Արցախում… Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի չեմպիոն… Մարիա Գեւորգյանը՝ Հայաստանի չեմպիոնուհի… Ֆուտբոլային խաչմերուկ… Ուկրաինայում հայը արտասահմանցի է, իսկ ադրբեջանցին՝ ոչ… Մարզական այլ լուրեր…

9. Հայկական խոհանոց – Աղցան՝ կոնյակի ու թահինի թանձրուկով (խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների շահերի պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ…

Կհաջողե՞ն վերականգնել հակահայ ուղեգիծը – Պաշտոնական Երեւանը պետք է կարողանա ոչ միայն ՀՀ (ներառյալ ԼՂՀ) կարեւորությունը մեծացնել միջազգային ասպարեզում, այլեւ հայկական գործոնը դարձնել գրավիչ ու շահեկան՝ աշխարհի ռազմա-քաղաքական գործընթացներում…

Կբարելավվե՞ն արդյոք թուրք-ամերիկյան հարաբերությունները նոր վարչակազմի օրոք: Այս հարցը շատ է հուզում Թուրքիայի ԶԼՄ-ներին, որոնց իշխանամետ հատվածը հիմնականում քննադատաբար է մոտենում Միացյալ Նահանգներին: Բայց, տարօրինակ է, որ այդ հատվածը ողջունել է Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ դառնալու հանգամանքը: Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալին ջերմորեն է արտահայտվել նորընտիր նախագահի հասցեին՝ ընդգծելով, որ նրա վարչակազմը կարող է ամրապնդել Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում:

Թուրք քաղաքական մեկնաբան Սեմիհ Իդիզն էլ նշել է, որ, հակառակ Բարաք Օբամայի նախագահության ժամանակների, Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք կա հույս, որ հարաբերությունները կվերականգնվեն: «Նորընտիր նախագահն ավելի պատասխանատու կմոտենա Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը, քան շատերը պատկերացնում են: Կարծում եմ՝ Անկարան հենց դա է ակնկալում: Ունենք ընդհանուր թշնամիներ: Կարծում եմ, նրանք կկենտրոնանան հենց այդ հարցերի վրա: Ուստի, այո, իշխանություններն ավելի շատ ակնկալիքներ ունեն նախագահ Թրամփից, քան ունեցել են նախկին նախագահ Օբամայից»,- ասել է մեկնաբանը:   Continue reading

Հրեա լրագրողը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ԵԱՏՄ-ն թյուրքական դաշինք է – Բելառուսը Ռուսաստանի Արցախն է, ինչպես՝ Կոսովոն՝ Սերբիայի, եւ Հայաստանը պե՛տք է ինքնահռչակ այս երկրների հետ շփվի Մոսկվայի ու Բելգրադի միջոցով ((Անկարան եւ Բաքուն՝ Մոսկվայի ու Մինսկի պապա-քաղաքներ / Իլհամ Ալիեւը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի պապա եւ մամա Ռոզա)…

Անկարան եւ Բաքուն՝ Մոսկվայի ու Մինսկի պապա-քաղաքներ

Այն փաստը, որ Հայաստանի շահերը երբեք չեն պաշտպանվում ԱՊՀ, ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ կառույցներում, այլեւս գաղտնիք չէ, եւ «Լուսանցք»-ն այս մասին գրել է պարբերաբար: Բայց որ թյուրքական երկրների՝ Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Ղրղզստանի օրինակով Ադրբեջանի շահերն ընդդեմ Հայաստանի կպաշտպանի նաեւ Բելառուսը, մի քիչ անսպասելի էր: Մի քիչ, քանի որ ի վերջո, Բելառուսը ոչ մի բանով չի տարբերվում Ռուսաստանից, իսկ վերջինս Հայաստանի ռազմավարական գործընկերը լինելով՝ զանգվածային ոչնչացման զենքեր է վաճառում Ադրբեջանին եւ արդեն որերրորդ անգամ պատրաստ է ստորադասել բարեկամ Հայաստանի շահերը՝ Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու հաշվին…

Այս ամենը նորություն չէ, դարերի ընթացքում առաջին անգամը չէ, բայց զարմանալի է, որ բազմաթիվ հայեր դեռ չեն գիտակցել սա, որ ռուսն ու թուրքը միշտ էլ ընկերանալու են, երբ հերթը հասնելու է Հայաստանը կիսելու կամ հոշոտելու խնդրին:

«Լուսանցք»-ը մեկ անգամ չէ, որ գրել է թյուրք-թաթարական եւ ռուս-թաթարական խառնարյուն տեսակների հարազատության մասին: Անգամ գենետիկ առումով ներկայիս ռուսներն ավելի շատ թյուրք-թաթարական են, քան՝ սլավոնական կամ առհասարակ՝ արիական:

Ցարական, թե համայնավարական, ժողովրդավարական, թե այսօրվա կիսաբռնատիրական Ռուսաստանը գրեթե միշտ աջակցել կամ համագործակցել է (պատերազմներն էլ եղել են այն պատճառով, թե ում ավելի շատ պատառ պիտի հասնի) թյուրքական, սեմիտական կամ իսլամանակն երկրների հետ, քան՝ արիական, բուն սլավոնական կամ քրիստոնեական:

Ավելի քան 600 տարի անընդմեջ գենախեղված ռուս համարվող տեսակը նաեւ այսօր է շարունակվում ձուլվել, ու Ռուսաստան անունը կրող երկրում ռուս տեսակ ասվածը երեւի թե մի քանի հարյուրների է հասնում ընդամենը: Անգամ ռուս-արիական  եւ սլավոնա-արիական պրպտումները եւ կազմակերպությունների ստեղծումը չի կարողանում փրկել իրավիճակը, քանի որ այդ կառույցների մեծ մասի պատասխանատուները եւ քրմական դասի առաջնորդները ռուսական ազգանվան տակ թաքնված սեմիտականներ են՝ պարզ լեզվով ասած՝ ծպտյալ հրեաներ…   Continue reading