Էլէներգիայի սպառման եւ վճարումների հետ կապված ստվերը արդեն առկա է… Միջազգային տնտեսական ոչ մի կանոն մեզ մոտ չի գործում, բայց ինչու՞ ենք հանկարծ կրում միջազգային տնտեսական պատերազմի ազդեցությունը…..

Տնտեսական պատերազմի հայկական ստվերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի փոփոխության արդյունքում կորուստները կհասցվեն նվազագույնի, կվերանա, ինչպես ասում են, թալանը, եթե եղել է այդպիսի բան»: Նա ասել է, որ իշխանությունները խնդրել են գործարար Սամվել Կարապետյանին՝ գնալ այս քայլին՝ գնել ՀԷՑ-ը:

«Ես համոզված եմ, որ այն քայլը, որ ինքը համաձայնվեց կառավարության հետ հավասար պայմաններում մինչեւ եկող տարվա օգոստոսի 1-ը սուբսիդավորենք 604 հազար ընտանիքների, իսկ մենք ունենք 766 հազար բաժանորդներ, դա մեծ քայլ էր: Մոտ 7-8 մլրդ. դրամ փող կլինի տարվա կտրվածքով, որ մենք կվճարենք մեր հասարակությանը: Ինչ-որ տեղ սոցիալական խնդիրները կմեղմենք»,- հավելել է կառավարության ղեկավարը:

Սակայն կառավարության որոշումը որոշակի սողանք է ստեղծել: Եթե այդ որոշումը միայն մի կերպ գոյատեւողների համար է կայացվել, ապա նորմալ է: Ոչ մի գոյատեւող չի սպառի 250կվտ-ից ավելի էլէներգիա եւ «կտեղավորվի» կառավարության բարեհոգության սահմաններում: Բայց հատկապես ձմռանը մեր բնակչության մեծ մասը կսպառի 250կվտ-ից ավելի էլէներգիա, եւ հասկանալի է՝ ինչ կլինի: Կամ՝ որոշումը պիտի վերանայել, որ բնակչությունը թանկ կվճարի միայն 250կվտ-ից ավել սպառածի համար՝ ոչ թե ավելի դեպքում՝ ամբողջի համար: Կամ, ինչպես ժողովուրդն է ասում, էլեկտրիկների գործը կծաղկի՝ կուզեն մի քիչ հավելագրում կանեն, կուզեն՝ ոչ: Եվ այսպես կնստենք ստվերի վրա կամ տակ…  Continue reading

Փաստաթու՞ղթն է, որ պիտի ներդրում բերի – Ընդունել են, որ վարկեր կարողանան բերել… Իսկ ի՞նչ ուղղություներով ենք աշխատելու, այդ ո՞ր ուղղություններն են, որ ազդելու են ներդրումային քաղաքականության վրա…

Կառավարությունը երեկվա նիստում հավանություն տվեց ներդրումային քաղաքականության հայեցակարգին եւ դրանից բխող միջոցառումների ժամանակացույցին: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ հայեցակարգն ուղղված է ներդրումային ոլորտում բաց դռների քաղաքականությանը, օտարերկյա ներդրողների համար դաշտի ազատականացմանը։ Նախարարը կարեւորեց այն հանգամանքը, որ միջոցառումները համահունչ լինեն այլ ոլորտներում արվող քաղաքականության հետ:

Նախարարը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալի աճ կա՝ 4,7 միլիարդ դրամի չափով:

Եթե աճ կա, հապա ինչու՞ է պետք այս փաստաթուղթը:

Ըստ բանախոսի, վերջին տարիներին Հայաստանում ներդրումները, այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները դրսեւորել են տատանողական դինամիկա, մասնավորապես՝ մինչճգնաժամային շրջանում գրանցվում էր ներդրումների աճ, ինչին հաջորդեց ներդրումների կտրուկ անկումը 2009թ. ճգնաժամի ընթացքում, իսկ հետագայում դրսեւորվեց անկայուն դինամիկա: Մյուս կողմից՝ ՀՀ-ում անկախացումից ի վեր, չնայած «բաց դռների» քաղաքականության իրականացմանը, ներդրումային քաղաքականությանն առնչվող գրեթե ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել, բացառությամբ 1994թ. ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի, որը ներկայումս որոշակի վերանայման կարիք ունի: «Միեւնույն ժամանակ, տարբեր ռազմավարական փաստաթղթերում գործնականում գրեթե անդրադարձ չի կատարվել ներդրումային քաղաքականությանը եւ ներդրումային միջավայրին: Այս պայմաններում ներդրումների, եւ հատկապես՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելացումը, ներդրումային գործունեության ակտիվացումը, ներդրումային միջավայրի բարելավումն ապահովելու նպատակով խիստ կարեւորվում է եւ անհրաժեշտ է համապատասխան տեսլականի ու հստակ գործողությունների ծրագրի առկայություն, ինչը հնարավորություն կընձեռի ունենալ հստակ պատկերացում ներդրումների հետ կապված խնդիրների, դրանց լուծումների եւ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ»,-ասաց էկոնոմիկայի նախարարը:  Continue reading

Օջախներդ անմար – Երեւանի քաղաքապետարանը բնակարաններ է տրամադրել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը մասնակից ազատամարտիկների ընտանիքներին… Իմոնք – «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 25-ամյակը… Որոշեցի հեքիաթ հորինել…

Օջախներդ անմար

Երեւանի ավագանու երեկվա միաձայն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են տրամադրվել արցախյան պատերազմում զոհված եւ վիրավոր ազատամարտիկների 30 ընտանիքներին: Որոշման համաձայն՝ 30 ընտանիքից 28-ը ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ զինվորական ծառայության ժամանակ վնասվածքներից, խեղումներից եւ առաջացած հիվանդություններից հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) խիստ կարիքավոր ընտանիքներն են, որոնց ՊՆ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրվել է զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի կամ հաշմանդամի կարգավիճակը հավաստող տեղեկանք: Այս ընտանիքները մինչ այս պահը տարբեր ժամանակահատվածներում կառավարության որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում, որպես զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքներ վերցվել են հաշվառման՝ բնակարանային պայմանների ապահովման նպատակով՝ անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու համար:

Բայց նշված ընտանիքները հիմնականում չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն եւ ապրում են ժամանակավոր կացարաններում, խարխուլ տներում, բնակության համար ոչ պիտանի շինություններում, ազգականների մոտ, ինչպես նաեւ վարձակալական հիմունքներով կամ համարվում են բնակարանային պայմանների խիստ կարիքավորներ: Այս ընտանիքների մասով Երեւանում պետական միջոցների մասնակցությամբ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերից վերջիններիս բնակարաններով ապահովելու համար ՊՆ կողմից միջնորդություն է ներկայացվել: Մյուս 2 դեպքերով նախատեսվում է բնակարաններ տրամադրել Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ակտիվ մասնակիցներ՝ ազատամարտիկների ընտանիքներին, հաշվի առնելով նրանց բնակարանային խիստ կարիքավորությունը, ինչպես նաեւ ազատամարտիկների ավանդը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում:

Երեւանի քաղաքապետարանը այցելել է այս ընտանիքներին, տեղում ամեն ինչ տեսել եւ նաեւ մեթոդական աջակցություն ցուցաբերել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցում:  Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (2-րդ մաս) Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը – Գաղտնիքներն այնտեղ են, որտեղ Աստվածների քաղաքն է…

Սկիզբը՝ թիվ 33-ում

http://www.hayary.org/wph/?p=5099Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – (1-ին մաս) Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը – Ինչու՞ տիրապետելով 100-ից ավելի հին լեզուների՝ նա այդպես էլ չանդրադարձավ հին հայերենին…

Վիրտի այն տեսակետը, որ արյան 2-րդ խումբը մեծ մասամբ բնորոշ է այսպես կոչված Homo eureopeus հյուսիսային գերմանո-սկանդինավյան եվրոպացիներին, չի համապատասխանում իրողությանը, ինչում մենք կհամոզվենք Հովիկ Ներսիսյանի «Հայերի բռնագաղթն ու բավարիացիների հայկական ծագումը» գրքից վերցրած տեղեկություններից (էջ 75-89). «Չեկանովսկին եվրոպական ցեղախումբը բաժանում է 4 մաքուր (հիմնական) ցեղերի, որոնք են՝ 1. Nordigue, Նորդիք (հյուսիսային), 2. Mediterraneene, Մեդիթերանական (միջերկրածովային), 3. Lapponoide, Լափոնիդ, 4. Armenoide, Հայկական»:

Հայկականից (Արմենոիդից) սերվածներն են.

Ա – Հայկականներից եւ հյուսիսայիններից սերված Ալփիանները (որի մեջ ընդգրկված են ներկա բավարացիք),

Բ – Հայկականից եւ մեդիթերականներից սերված Լիթորալները (ծովափնյա ժողովուրդները),

Գ – Հայկականից եւ լափոնիդներից սերված դինարիքները (Ադրիատիկ ծովի շրջանի ժողովուրդները):

Գրեթե աշխարհի բոլոր մարդաբանների տեսությունները համընկնում են ներկայացված այս տեսության հետ եւ համարվում է, որ Դինարիք ցեղերը, Լիթորալները, Ալփիանները սերված են հայերից:

Գրքում տեղեկություններ կան արյան բոլոր 4 խմբերի վերաբերյալ, բայց մենք կանդրադառնանք միայն 2-րդ խմբին:

Հայոց լեռնաշխարհի բնիկ վանեցիների արյան 2-րդ (A) խումբը կազմում է 56%: Արեւելքում հայերի արյան 2-րդ խումբը կազմում է 50,6%, Կովկասում՝ 55,6%, իսկ Արեւմուտքում՝ 45,7%:  Continue reading

Աշխարհի մարզական հեւքից.– Լեւոն Արոնյանը բարելավեց վարկանիշը – Հայաստանի ֆուտբոլի հավաքականները տարանջատվել են – Արթուր Աբրահամը հանդիպեց մրցակցի հետ… Տեղադրեք ձեր գովազդը www.hayary.org-ում… «Լուսանցք»-ը պաշտպանում է հայոց արժեհամակարգը…

Լեւոն Արոնյանը բարելավեց իր վարկանիշը

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակները: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն անցած ամսվա համեմատ 4 աստիճանով բարելավել է իր վարկանիշը եւ հոկտեմբերի 1-ի դրությամբ զբաղեցնում է 7-րդ տեղը: 1-ին հորիզոնականը վստահորեն գրավում է աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով դեռեւս 34 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող ամերիկացի Հիկարու Նակամուրայից: Կայծակնային եւ արագ շախմատի վարկանիշային աղյուսակներում Լեւոն Արոնյանը 5-րդն է: Նա աշխարհի այն 4 շախմատիստներից մեկն է, ովքեր ընդգրկված են 3 վարկանիշների առաջին տասնյակներում:

* * *

Լեւոն Արոնյանը հանդես կգա 2015թ. Եվրոպայի ակումբային առաջնությունում, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-24-ը, Մակեդոնիայում: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 47 ակումբներ, որոնց կազմում ընդգրկված են 45 երկրների 343 շախմատիստ: Հայ շախմատիստը կրկին հայտավորվել է ռուսական «Սիբիր» ակումբի կազմում եւ հանդես կգա 2-րդ խաղատախտակին, քանի որ 1-ին համարի տակ հայտավորվել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը:

Լեւոն Արոնյանը Մագնուս Կառլսենի հետ կպայքարի աշխարհի չեմպիոնության համար

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել: Մրցաշարը տեղի է ունենալու Բեռլինում, հոկտեմբերի 10-14-ը: Առաջին 3 օրը տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը, իսկ վերջին 2 օրերին` կայծակնայինը:

Հարկ է նշել, որ այս տարվա առաջնությունը բավական ուժեղ կազմ է հավաքագրել: Մասանիցների ցուցակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Վերջինիս հաջորդում են նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը եւ Վլադիմիր Կրամնիկը: Լեւոն Արոնյանից բացի Հայաստանից առաջնությանը կմասնակցեն նաեւ գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Զավեն Անդրիասյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը:

Արագ շախմատի առաջնությունը բաղկացած է 15, իսկ կայծակնայինը` 21 փուլից: Մրցանակային ֆոնդը կազմում է 400 հազար դոլար, իսկ հաղթողները կստանան 40 հազարական դոլար:  Continue reading

Հայկական խոհանոց – Մածունով խավիծ… Երեւանում տոն է՝ մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձը… Հայաստանը 2016-ի Եվրատեսիլում… Մեծ սպասելիքներ՝ հայկական ստարտափերից – հայերն ուժեղ են… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոցՀայկական խոհանոց» խորագիրը վարում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

Մածունով խավիծ

Բաղադրությունը Յուղ – 2 ճաշի գդալ, ալյուր – 4 ճաշի գդալ, քամած մածուն – 2 ճաշի գդալ եւ աղ:

Պատրաստման եղանակըՏնական յուղը կաթսայում հալեցնել, ավելացնել ալյուրը եւ անընդհատ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան եւ տապակել մինչեւ ոսկեգույն դառնալը: Ավելացնել մածունը, աղը եւ խառնել 1-2 րոպե: Լցնել ափսեն եւ մատուցել:

Երեւանում տոն է՝ մայրաքաղաքի 2797-րդ տարեդարձը

Տոնի եւ տոնացույցի անցած օրերի մասին «Լուսանցք»-ը նշել է նախորդ համարներում, իսկ այսօր մեր քաղաքամայր Երեւանը նշում է ավարտական տոնակատարությունը… Հրաշա;ի էր սեպագիր արձանագրությունների՝ ի ցույց դնելը, որը մայրաքաղաքի տոնը տանում էր դեպի հազարամյակների խորքը…

Ծաղրածուներ, մուլտֆիլների ու հեքիաթների կերպարներ՝ զբոսայգում

Մանկական ամենամեծ միջոցառումը «Խոսող խաղալիք» խորագրով էր։ Երեւանի մանկական զբոսայգի էին եկել հազարավոր երեխաներ։ Այս տարի մանկական ծրագրում տիկնիկային ներկայացումներ էին՝ Երեւանի տարբեր տիկնիկային թատրոնների ու ստուդիաների մասնակցությամբ։ Երեխաներին զվարճացնելու էին եկել ծաղրածուներ, մուլտֆիլների ու հեքիաթների կերպարներ։ Ջրաներկով ու գիպսե արձանիկներով առատ տաղավարներ էլ կային՝ կերպարվեստի սիրահար փոքրիկների համար։

Քաղաքապետի նախաձեռնությամբ ու Երեւանի վարչական շրջանների հոգածությամբ՝ մանկական միջոցառմանը նույնպես մասնակցել են նաեւ Երեւանի փոքրիկ հյուրերը՝ մարզերից ու ԼՂՀ-ից հյուրընկալված հարյուրավոր երեխաներ։

Մայրաքաղաքի տոնը երթով ողջունել են հաշմանդամություն ունեցող մարզիկները 

Մայրաքաղաքի Աբովյան պուրակից սկիզբ է առել հատուկ կարիքներ ունեցող մեր համաքաղաքացիների երթը: Նրանք հաշմանդամասայլակներով անցել են Հանրապետության հրապարակով  ու հասել Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենք եւ ներկա գտնվել տոնի գլխավոր միջոցառումներից մեկին՝ քաղաքապետարանի շենքի հարակից հրապարակում կազմակերպված տոնախմբությանը: Այս կերպ հատուկ կարիքներ ունեցող մեր համաքաղաքացիները ողջունել են նաեւ իրենց քաղաքի 2797-րդ տարեդարձը:

2016թ.-ին Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Իվետան

Հաջորդ տարվա Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու է գերմանաբնակ երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով հայաստանյան հանդիսատեսին հայտնի դարձավ «Հայ Սուպերսթար» նախագծից։ Ըստ BlogNews-ի աղբյուրների՝ Իվետայի թեկնածությունն արդեն հաստատվել է Հ1-ում,։ Իվետայի գնալը շատ լավ որոշում է, որովհետեւ նրա արտաքին եւ ձայնային տվյալները չեն զիջում իրար։ Նաեւ փորձ ունի միջազգային բեմերում երգելու, ինչն այս հարցում դրական է։ Մնում է հաղթանակ մաղթենք Իվետային ու հուսանք, որ մյուս տարի մեծ հաջողություն ենք գրանցելու։

– Ծնվել է 1986թ. հոկտեմբերի 14-ին, Երեւանում։ 1992թ. տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ստացել է միջնակարգ եւ բարձրագույն կրթություն։ 1998-2006թթ. անգլերեն լեզու եւ նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում։ 2009թ. վերադարձել է Երեւան ու ընդունվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին։ 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» նախագծին եւ զբաղեցրել 5-րդ տեղը։ Նույն թվականին Մոսկվայի «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ 2011թ. նկարահանել է 2 տեսահոլովակ։ Գրում է անգլերեն եւ գերմաներեն լեզուներով երգեր, աշխատում է գերմանացի պրոդյուսերների հետ։ Զուգահեռ ներկայանում է հաուս-էլեկտրո ոճի մեջ, որի շրջանակներում համագործակցել է դիջեյներ Սերժոյի եւ Լազարոյի հետ։ 2011թ. Գերմանիայում մասնակցել է «Համբուրգի ձայն» երաժշտական մրցույթին եւ զբաղեցրել 3-րդ տեղը։

«Նոր ալիք». Գրիգոր Կյոկչյանը մրցութային 3-րդ օրը հավաքել է 98 միավոր

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը 3-րդ մրցութային օրը հավաքել է 98 միավոր (հնարավոր 99-ից)՝ կատարելով իր հեղինակած «Աֆրո» երգը: Երաժշտության հեղինակը Մարտին Միրզոյանն է:
Հիշեցնենք, որ 1-ին մրցութային օրը նա վաստակել էր 85 միավոր` 88 հնարավորից՝ կատարելով Boney M.-ի «Sunny» ստեղծագործությունը: 2-րդ մրցութային օրը վաստակել է 82 միավոր` 88 հնարավորից: Այդ օրը նա IOWA-ի հետ կատարել է «Երկու աստղ» ստեղծագործությունը:
Մրցույթի պաշտոնական կայքի համաձայն, Գ. Կյոկչյանը ընդհանուր առմամբ ունի 265 միավորով եւ գտնվում է 9-րդ հորիզոնականում է: Մրցույթի հաղթողն է Խորվաթիան ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը մեկնարկել հոկտեմբերի 2-ին, ավարտվելու է այսօր: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում է 12 երկրից՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Հունաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Ղազախստան, Լատվիա, Ուկրաինա, Խորվաթիա, Շվեյցարիա, 14 կատարող:

Մրցույթի ժյուրիի նախագահն է կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը: Ժյույրի կազմում են ռուս եւ օտարազգի արտիստներ եւ երաժիշտներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորով, Իգոր Նիկոլաև, Վալերիա, Լեոնիդ Ագուտին, Լայմա Վայկուլե, Կոնստանտին Մելաձե, Անի Լորակ, Անժելիկա Վարում:

Մեծ սպասելիքներ՝ հայկական ստարտափերիցհայերն ուժեղ են Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 33-ի (379) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը պիտի անցկացնել Բաքվում – Եթե, իհարկե Իլհամն այնտեղ լինի… Մերձավոր Արեւելք – Հայկական Լեռնաշխարհ – Կովկաս տարածաշրջանային ծրագիրը գործի մեջ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Միայն Բաքվում՝ Հայոց Բագավան-ներից մեկում պիտի վճռել Ադրբեջանի ու նաեւ Թուրքիայի հետագա ճակատագիրը՝ Մերձավոր Արեւելք – Հայկական Լեռնաշխարհ – Կովկաս տարածաշրջանում… Հայկական կամ Արարատյան Աշխարհը պիտի վերստին դառնա առանձին եւ գործուն տարածաշրջան, իսկ առաջին հնչեցնողը պիտի Հայաստանի նախագահը լինի, որպեսզի այն դառնա մեր արտաքին ու ներքին քաղաքականության կիրառական արժեք… Դառնա պարտադիր միջազգային ոլորտում…

2. Գերհանդիպում, որ պարտադրված էր – Ուկրաինական եւ սիրիական իրադարձությունները կրկին երկփեղկեցին աշխարհը՝ այն դարձնելով երկբեւեռ – Խաղարկվում է նաեւ Արցախի հարցը… Արդյո՞ք Ադրբեջանին միջուկային հարված է սպասվում…

3. Պաշտոնական Երեւանն անցնում է գրոհի – Խաղաղասերը կդառնա ամենառազմատենչը… Պատժիչ գործողություններ է խոստացել Բաքվին… Իրավիճակը սահմաններին կտրուկ փոխվել է… Անկարան իր ահից է սատարում Բաքվին… Համարժեք հակահարված…

4. Այլեւս առանց տողատակերի – Միջազգային հանրության «կերտած» անպատժելի Ադրբեջանը – ՀԱՊԿ-ն լռում է՝ հօգուտ Բաքվի… Ներողություն, հետո՝ հատուցում… Արդյո՞ք Ադրբեջանին միջուկային հարված է սպասվում…

5. Ապացուցվեց որոշվածը.- ՀԷՑ-ը կրկին ռուսական կապիտալի ձեռքում է – Գնորդը թեեւ մեր հայրենակիցն է, բայց նրա կապիտալը ռուսական ծագման է – Սա առավելապես քաղաքական գործարք է…

6. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – (1-ին մաս) Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը – Ինչու՞ տիրապետելով 100-ից ավելի հին լեզուների՝ նա այդպես էլ չանդրադարձավ հին հայերենին…

7. Գառնին՝ նաեւ Մարսի վրա… Ո՞վ է հովանավորել Գառնո տաճարի կառուցումը – Ի՞նչ է ասում հունարեն արձանագրությունը… Հայ արիները դիմել են իշխանություններին՝ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը գործող տաճար դարձնելու, նաեւ քրմական հոգածությամբ պահպանելու համար…

Այսօր էլ հայ արիները եւ հեթանոս այլ հայեր ծիսական կամ տոնական արարողություն են կատարում Գառնո տաճարում, ինչպես Միհր, այնպես էլ հայոց այլ Աստվածներին եւ նախնյաց նվիրվածՀայ Արիական Միաբանությունը դիմել է երկրի բարձագույն այրերին՝ Գառնո արիադավանհեթանոսական տաճարը գործող տաճար դարձնելու, նաեւ քրմական հոգածությամբ պահպանելու համար: Հայ արիները հայտնել են, որ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը դիմել է նաեւ հայոց ազգային հավատին (հեթանոսություն, հեթանոսէթնոսազգ) իրավական կարգավիճակ տալու եւ դա Սահմանադրությամբ հավաստելու խնդրով: Ի վերջո կան երկրներ, որտեղ միջազգային կրոնների կողքին, որոնք համարվում են պետական կրոններ, գործում են նաեւ ազգային հավատները

8. «Էրեբունի-Երեւան 2797».- տոն, որ միայն տոն չէ – Այլ պատմական ծնունդ ու քաղաքականություն (1968թ. հատուկ գրվել է «Էրեբունի-Երեւան» երգը)… Պտույտ մը տոնին մեջ… Թիվ, որ շատերը կերազեն… Զավեշտ, որ հուշում է (Ադրբեջանի նախագահը ծաղրե՞լ է հայ արիներին, թե՞ ինքնածաղրվել է…)… Ոչ ոք չի մոռացվել…

Զավեշտ, որ հուշում է. – Ադրբեջանը, արհեստածին եւ ընդամենը 97 տարվա «պետություն» լինելով (www.hayary.org – չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած Ադրբեջանը հրաժարվել է մուսավաթական Ադրբեջանի ժառանգորդը լինելուց ու 25 տարվա կյանք էլ չունիԻնչեւէ` նույն արհեստածին երեւույթն է…), Իլհամ Ալիեւի գլխավորությամբ ամեն տարի մարտի 21-ին նշում է Ամանորը՝ Բաքվում մեծ կրակ վառելով՝ իրեն արիական ծագում վերագելով: Նախորդ տարի էլ նա իբր ծաղրե՜լ էր հայ արիներին՝ ադրբեջանական ավանդական տոնը գողանալու համար (www.hayary.org – երեւի թե՝ իրենց չարիական ծագումը «վեհացնելու» նպատակով)…

Իրականություն, որ սպասում է. – Հայ արիները քանիցս դիմել են Հայաստանի նախագահին՝ Հայոց Ամանորը ամեն տարի պաշտոնապես շնորհավորելու եւ դա ավանդույթ դարձնելու համար: Անգամ նշել են, որ գարնանային կամ աշնանային ամանորյա կամ այլ տոնական շնորհավորանքներ լինում են նախագահի կողմից՝ ուղղված քրդերին, հույներին, հրեաներին, ասորիներին, եզդիներին եւ այլնԻսկ ինչու՞ այդպես չարձագանքել նաեւ Հայոց Ամանորին՝ ազդարարելով մե՛ր Արիական Ծագման, Հայաստանի՝ Արիական Նախահայրենիք լինելու մասին

9. Աշխարհի մարզական հեւքից – Նշվեց ՀԱՕԿ-ի 25-ամյակը – Գինեսի գրքում 25 հայ ռեկորդակիր ունենք – Ֆուտբոլի Հայաստանի գավաթին կմասնակցի ընդամենը 8 թիմ – Ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը՝ Հայաստանում… Երեւանյան կիսամարաթոն – Մարզական այլ լուրեր… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը պիտի անցկացնել Բաքվում – Եթե, իհարկե Իլհամն այնտեղ լինի… Մերձավոր Արեւելք – Հայկական Լեռնաշխարհ – Կովկաս տարածաշրջանային ծրագիրը գործի մեջ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Միայն Բաքվում՝ Հայոց Բագավան-ներից մեկում պիտի վճռել Ադրբեջանի ու նաեւ Թուրքիայի հետագա ճակատագիրը՝ Մերձավոր Արեւելք – Հայկական Լեռնաշխարհ – Կովկաս տարածաշրջանում:

Հայկական կամ Արարատյան Աշխարհը պիտի վերստին դառնա առանձին եւ գործուն տարածաշրջան, իսկ առաջին հնչեցնողը պիտի Հայաստանի նախագահը լինի, որպեսզի այն դառնա մեր արտաքին ու ներքին քաղաքականության կիրառական արժեք… Դառնա պարտադիր միջազգային ոլորտում:

Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է հայկական զինուժի պատժիչ հակահարձակման անհրաժեշտության մասին: Ադրբեջանական սադրանքները, սահմանախախտումները երբեմն հայ զինվորի կյանք են խլել, ունեցել ենք նաեւ վիրավորվելու դեպքեր: Իհարկե, հայ մարտիկի պատասխանից ադրբեջանական զինվորները մի քանի անգամ ավելի շատ կորուստ են տվել՝ ոչնչացվել ու վիրավորվել, բայց մեզ համար այդ գլխաքանակը նշանակություն ու արժեք չունի, մեզ համար թանկ է մեր զինվորի կյանքը…

Այսօր արդեն մեր սահմանամերձ բնակչությունն է հայտնվել ադրբեջանական արկերի ու կրակահերթերի հարվածների տակ, այստեղ եւս զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում:

Սա չհայտարարված պատերազմի նախերգանք է, ինչին պետք է ոչ միայն արժանի հակահարված տալ, այլեւ՝ հիմնովին վերջ դնել…

Սիոնա-մասոնական ծրագրերով (որի ծնունդ են նաեւ օսմանականությունն ու համաթուրանականությունը) Հայկական Լեռնաշխարհում խառնածին եւ քոչվոր թուրքն ամրապնդվեց, որ մեր տարածաշրջանում ընդամենը մի քանի հարյուրամյա պատմություն ունենալով՝ փորձում են ջնջել տասնյակ հազարամյակների արժեհամակարգ ստեղծած բնածին ու բնիկ հայերի պատմությունը… Մեր նախնիներին ցեղասպանելով փորձեցին ջնջել մեր տիեզերագեն տեսակը երկրի երեսից, որպեսզի մեր բնօրրանում (Հայաստանի արեւմտյան հատվածում) ու հենց մեր արյան վրա իրենց բռնապետությունը՝ Թուրքիան կառուցեն: Մասոնա-բոլշեւիկյան ծրագրով էլ՝ հայկական բնօրրանի մի այլ հատվածում՝ Ադրբեջան պետությունը մոգոնեցին, որն աշխարհի քարտեզի վրա միայն 1918թ. հայտնվեց՝ Հայոց ցեղասպանությունը մեր երկրի արեւելյան հատված տեղափոխելով… Սա անգամ մեկ հարյուրամյակի կյանք չունի, բայց հազարամյակների մշակույթից է խոսում…  Continue reading

Գերհանդիպում, որ պարտադրված էր – Ուկրաինական եւ սիրիական իրադարձությունները կրկին երկփեղկեցին աշխարհը՝ այն դարձնելով երկբեւեռ – Խաղարկվում է նաեւ Արցախի հարցը… Արդյո՞ք Ադրբեջանին միջուկային հարված է սպասվում…

Գերհանդիպում, որ պարտադրված էր

Աշխարհը սպասում էր ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հանդիպմանը, որը կայացավ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում: Ուկրաինական հակամարտությունը աշխարհը 2 ճամբարների էր բաժանել՝ Եվրոպա-ԱՄՆ եւ Ռուսաստան անվանումներով, ինչը Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելուց հետո սկիզբ դրեց նաեւ «սառը պատերազմի» քաղաքականության վերականգնմանը:

ԱՄՆ-ԽՍՀՄ «սառը պատերազմը» հեռվում էր մնացել, քանի որ Խորհրդային Միության կազմաքանդումից հետո այլեւս դրա կարիքը չկար: Ավելին՝ Միացյալ Նահանգները կարողացավ գերազանցել ԽՍՀՄ-ին փոխարինած Ռուսաստանի Դաշնությանը բոլոր առումներով եւ որպես պետություն դարձավ «համաշխարհային ոստիկան»՝ աշխարհը միաբեւեռ դարձնելով:

Բայց ուկրաինական եւ սիրիական իրադարձությունները կրկին երկփեղկեցին աշխարհը՝ այն դարձնելով երկբեւեռ: Այս առումով Մոսկվային սատարեց նաեւ Չինաստանը, որի հնարավորությունները նպաստեցին, որպեսզի Ռուսաստանը կարողանա դիմակայել Արեւմուտքի տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներին եւ ամրապնդել 2-րդ համաշխարհային բեւեռը:

Իհարկե, Արցախյան խնդիրը եւս փորձեցին խաղաքարտ դարձնել այս բեւեռացեւմների ժամանակ, ինչն ավելի սրվեց Եվրոպական ու Եվրասիական միությունների մրցակցության պայմաններում: Սրան նպաստեցին նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը՝ փորձելով բեւեռների հակամարտության ընթացքում շահավետ գործարքներ ունենալ: Սակայն, եղավ հակառակը, թուրք-ադրբեջանական տարածաշրջանային բոլոր տնտեսական ձեռնարկները՝ նավթա-գազային, Մետաքսի ճանապարհ, էներգետիկ եւ այլ ոլորտներին առնչվող ծրագրեր, տապալվեցին, քանի որ Արեւմուտքն ու Ռուսաստանը խաղացնում էին այդ ծրագրերը, բայց զգուշորեն մոտենալով նորօսմանական, համաթուրքական եւ համաադրբեջանական քաղաքական ծրագրերին: Այստեղ ավելի կտրուկ են Հայաստանը, Իրանն ու Չինաստանը, ինչը եւս ազդում է տարածաշրջանային նշյալ ծրագրերի կյանքի կոչման վրա:  Continue reading

Պաշտոնական Երեւանն անցնում է գրոհի – Խաղաղասերը կդառնա ամենառազմատենչը… Պատժիչ գործողություններ է խոստացել Բաքվին… Իրավիճակը սահմաններին կտրուկ փոխվել է… Անկարան իր ահից է սատարում Բաքվին… Համարժեք հակահարված…

Խաղաղասերը կդառնա ամենառազմատենչը

Հայաստանի նախագահի նստավայրում մեկնարկած եւ կառավարության ընդունելությունների տանը կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ այս օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերին: Երկրի ղեկավարը վստահեցրեց, որ մեր երկիրն ամեն ինչ անելու է հետեւողականորեն բացահայտելու, հայտնաբերելու եւ հետապնդելու նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի: Իր խոսքում նա, մասնավորապես, ասել է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախօրեին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական խաղարար ջանքերի ընթացքում Ադրբեջանը ողջ աշխարհի աչքի առջեւ, իր անպատժելիությանը վստահ, միջազգային բազմաթիվ դերակատարների կողմից հակամարտության մեջ ներգրավված կողմերի գործողությունների միջեւ հավասարության նշան դնելու պրակտիկայից ոգեւորված, հերթական անգամ լկտիաբար խախտեց հրադադարի պահպանման՝ իր իսկ ստանձնած պարտավորությունները։ Հրադադարի խախտման արդյունքում ցավալի կորուստներ ունեցանք. զոհվեցին 4 հայ երիտասարդներ՝ սեփական հայրենիքի անդորրը հսկող մեր զինվորները, զինվորներ, ովքեր անմիջական վտանգից շատ հեռու էին եւ առաջին գծից 5 կմ հեռավորության վրա զբաղված էին իրենց առօրյա գործունեությամբ: Իսկ մեկ օր առաջ էլ իրենց տանը, իրենց այգում, իրենց սիրելիների աչքի առջեւ զոհվեցին խաղաղ աշխատանքով իրենց ընտանիքի հոգսերը հոգացող երեք կին՝ մայր, քույր, դուստր»։

Նախագահի միայն այն խոսքը, որ հակառակորդն իր լկտի պահվածքը չի մարսելու, արդեն բավարար է հասկանալու, որ անգամ դիվանագիտության լեզուն է տեղի տալիս, երբ խոսքը հայ մարդու կյանքին ու ապագային է վերաբերում:

Պատժիչ գործողություններ է խոստացել Բաքվին
Continue reading

Այլեւս առանց տողատակերի – Միջազգային հանրության «կերտած» անպատժելի Ադրբեջանը – ՀԱՊԿ-ն լռում է՝ հօգուտ Բաքվի… Ներողություն, հետո՝ հատուցում… Արդյո՞ք Ադրբեջանին միջուկային հարված է սպասվում…

Այլեւս առանց տողատակերի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ տեղի ունեցողը պայմանավորել է Բաքվի մոտ անպատժելիության զգացմամբ, ինչը միջազգային հանրության որդեգրած մոտեցման արդյունքն է: Նա Ադրբեջանի վարքագիծը պայմանավորել է միջազգային դերակատարների թերացմամբ եւ մշտապես հավասարության նշան դնելու վտանգավոր քաղաքականությամբ, երբ մեղադրական սլաքը ուղղված է եւ՛ սահմանախախտին, որ Ադրբեջանն է եւ՛ պաշտպանվող կողմին, որ Հայաստանն է: Նախագահը հստակ ասել է, որ այսօրինակ իրավիճակում ինքը պարտավոր է պաշտպանել Հայաստանի ժողովրդին եւ դա կարվի նաեւ նախահարձակ լինելով, պատժիչ գործողություններով…

Մեր բանակի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ զինված ուժերի եւ ոստիկանական տորաբաժանումների զինավարժությունների ժամանակ, որն անցկացվում է Հայաստանում, ասել է, որ ՀԱՊԿ-ն պիտի անհանգստանա նաեւ մեր ինքնապաշտպանական խնդիրներով, սակայն ցայսօր անգամ իր բարոյական աջակցությունը չի հայտնել…

Կզոհվեն նաեւ Ադրբեջանի բնակիչները. այսպես ասել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը. «Համարժեք պատասխանը հակառակորդն արդեն իսկ ստացել է եւ դեռ կստանա, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ երբ այսպիսի քայլերի է գնում, ապա ունենալու են զոհեր իրենց ժողովրդի շրջանում»…  Continue reading

Ապացուցվեց որոշվածը.- ՀԷՑ-ը կրկին ռուսական կապիտալի ձեռքում է – Գնորդը թեեւ մեր հայրենակիցն է, բայց նրա կապիտալը ռուսական ծագման է – Սա առավելապես քաղաքական գործարք է…

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացրեց, որ ի կատարումն ՀՀ կառավարության, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ «Դելոյթ ընդ տուշ» միջազգային խորհրդատվական ընկերության միջեւ կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի, «Դելոյթ ընդ տուշ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը։

Նշենք, որ հաշվետվության մեջ մասնավորապես գրված է. «Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների եւ հզորությունների բեռնավորման անհամապատախանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը եւ սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված»:

«Լուսանցք»-ի կանխատեսումը, ցավոք, այս անգամ էլ ճիշտ դուրս եկավ: Այն, որ դեռ աուդիտ անելու որոշումը չկայացրած՝ մեր ղեկավարներն ասում էին, որ սակագինի թանկացումը հիմնավորված է, նշանակում էր, որ աուդիտն ընդամենը միտված էր լինելու ապացուցելու այդ հիմնավորումը:

Ու եթե իրավիճակը չփոխվի, մեղավորը միայն ղեկավարները չեն լինի, այլ՝ սակագնի թանկացման դեմ բողոքողները, որ առաջին հաջողությունից ոգեւորված, ջահելություն արեցին ու բաժան-բաժան եղան՝ քաղաքական այս ու այն չիրացված ուժերի սին խոստումներին տուրք տալով:

«Լուսանցք»-ը մի հարցում էլ ճիշտ դուրս եկավ: ՀԷՑ-ը կրկին ռուսական կապիտալի ձեռքում է: Գնորդը թեեւ մեր հայրենակից՝ «Տաշիր»-ի Սամվել Կարապետյանն է, բայց նրա կապիտալը ռուսական ծագման է: Եվ նաեւ. սա առավելապես քաղաքական գործարք է, որ հետո Սամվել Կարապետյանին մեծամեծ տնտեսական օգուտներ է բերելու:
Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – (1-ին մաս) Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը – Ինչու՞ տիրապետելով 100-ից ավելի հին լեզուների՝ նա այդպես էլ չանդրադարձավ հին հայերենին…

Ալեքսանդր Դուգինի «Մեծ հյուսիսի նշանները» գիրքը նվիրված է հոլանդացի գիտնական Հերման Վիրտին եւ նրա աշխատություններին, որոնցում գլխավոր թեման մարդկության հյուսիսային (արկտիկական) ծագման գաղափարն է:

Ըստ Հերման Վիրտի, «Արկտիկայի նախամարդը Աստվածամարդ է, մտասույզ մարդ է, Մարդ-Միտք է: Այդ մարդն օժտված է առաջին խմբի արյունով: Տիեզերքում եւ ցիկլում տիրում է երկվություն:

Արկտիկան ունի հակադրույթ՝ Գոնդվանա, Հարավի նախամայրցամաքը: Այն համարվում է Գիշերի երկիր, որը բնակեցված է մարդ-կենդանիներով՝ անուղեղ եւ անլեզու: Այնտեղ տիրում են Հյուսիսին հակառակ օրենքներ: Այդ վայրագ «մարդանման» ռասան օժտված է երրորդ խմբի արյունով:

Երրորդային շրջանում այս երկու մարդկությունները՝ Արկտիկայի եւ Գոնդվանայի, ապրում են առանց միմյանց հատվելու:

Չորրորդային շրջանի սկզբում հյուսիսային ռասան սկսում է շարժվել դեպի հարավ: Արկտիկան սառցակալում է, բայց մարդկանց մի մասը մնում է այնտեղ՝ շրջապատված սառույցներով:

Բնական տիեզերական պայմաններն այժմ տարբերվում են հյուսիսայինից, ինչը փոփոխություններ է մտցնում նախալեզվի մեջ, իսկ Գոնդվանայի բնակչության հետ խառնվելը հույզերով ու բնազդով է պղտորում խառը ամուսնություններից առաջացած սերունդների աստվածային միտքը:

Արկտիկայի միասնական նախալեզվի, կրոնի, մտքի, արյան հետզհետե ջնջման գործընթացը կազմում է պալեոլիթի ժամանակաշրջանի ոգու պատմության բովանդակությունը:

Որոշ փուլերում ջրի տակ է անցնում Արկտիկան, ու տարբեր մասերի է բաժանվում Գոնդվանան: Հյուսիս-հարավ ընդդիմակայությունը փոխարինվում է Արեւմուտք-Արեւելք ընդդիմակայությամբ:  Continue reading

Գառնին՝ նաեւ Մարսի վրա… Ո՞վ է հովանավորել Գառնո տաճարի կառուցումը – Ի՞նչ է ասում հունարեն արձանագրությունը… Հայ արիները դիմել են իշխանություններին՝ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը գործող տաճար դարձնելու, նաեւ քրմական հոգածությամբ պահպանելու համար…

Այսօր էլ հայ արիները եւ հեթանոս այլ հայեր ծիսական կամ տոնական արարողություն են կատարում Գառնո տաճարում, ինչպես Միհր, այնպես էլ հայոց այլ Աստվածներին եւ նախնյաց նվիրված Հայ Արիական Միաբանությունը դիմել է երկրի բարձագույն այրերին՝ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը գործող տաճար դարձնելու, նաեւ քրմական հոգածությամբ պահպանելու համար: Հայ արիները հայտնել են, որ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը դիմել է նաեւ հայոց ազգային հավատին (հեթանոսություն, հեթանոս-էթնոս-ազգ) իրավական կարգավիճակ տալու եւ դա Սահմանադրությամբ հավաստելու խնդրով: Ի վերջո կան երկրներ, որտեղ միջազգային կրոնների կողքին, որոնք համարվում են պետական կրոններ, գործում են նաեւ ազգային հավատները…

Մարդկությունը մշտապես փնտրել է իր նմանին Տիեզերքում, եւ այդ փնտրտուքը դեռ շարունակվում է: Կա՞ արդյոք կյանք այլ մոլորակում, եթե կա՝ ինչպիսի՞ն է այն եւ այլն: Երկար ժամանակ է, որ կյանքի նշույլներ հիմնականում փնտրվում է Մարս մոլորակում:

Վերջերս կրկին անդրադարձ եղավ այս թեմային, քանի որ ՆԱՍԱ-ի Մարսի հետազոտական արբանյակը ապացույցներ է տրամադրել, ըստ որոնց որոշ ընդհատումներով Մարս մոլորակի վրա ջուր է հոսում: Սա պաշտոնապես հաստատվել է ամերիկյան կողմից, որ Մարս մոլորակում հեղուկ վիճակում ջուր է հայտնաբերվել:

Ավելի վաղ «Մարս-Էքսպրես» տիեզերակայանի միջոցով Մարսի վրա հայտնաբերվել Է վիթխարի խառնարան, որի հատակին սառած ջուր կա: Եվ 2005թ. նորից հնչեց բոլորին ցանկալի խոսքը՝ «Մարսի վրա ջուր կա, իսկ կա՞ արդյոք կյանք Կարմիր մոլորակի վրա»…

Հետո խոսք եղավ այն մասին, որ Մարս մոլորակի վրա հայտնաբերվել են քաղցրահամ ջրի հետքեր: Opportunity մարսագնացը Մարս մորոլարակի «Ինդեւոր» խառնարանի կավի շերտի տակ հայտնաբերել է խմելու համար պիտանի ջրի հետքեր: Իսկ մինչ այդ գիտնականներին հաջողվել էր Կարմիր մոլորակի վրա հայտնաբերել միայն բարձր թթվայնույթան ջրի հետքեր:

Եվ ահա օրերս մի նոր տեղեկատվություն ստացվեց, որ Մարս մոլորակի «Գառնի» խառնարանում հայտնաբերվել են աղի ջրի հետքեր…

Մարս մոլորակը հետազոտող գիտնականները հայտարարել են, որ մոլորակի մակերեսին տարվա տաք եղանակին հայտնվող մուգ բծերը, հնարավոր է, հայտնվում են հեղուկ ջրի հոսքի հետեւանքով: Աստղագետ Լուջենդրա Օջիի ղեկավարության ներքո Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանում արված եւ Nature Geoscience ամսագրում տպագրված հետազոտությունում նշվում է, որ տվյալները նշանակում են Մարսում կյանքի առկայության հավանականություն, քանի որ ջրի առկայությունը բարձրացնում է միկրոբների նման պրիմիտիվ օրգանիզմների գոյության հավանականությունը:

Աղի ջրի հետքերը հայտնաբերված են Գառնի խառնարանում. նշել են աշխարհի զլմ-ները: Այն կրում է հայկական Գառնի բնակավայրի անունն ու անվանակոչվել է 2015թ. ապրիլի 24-ին:  Continue reading

«Էրեբունի-Երեւան 2797».- տոն, որ միայն տոն չէ – Այլ պատմական ծնունդ ու քաղաքականություն (1968թ. հատուկ գրվել է «Էրեբունի-Երեւան» երգը)… Պտույտ մը տոնին մեջ… Թիվ, որ շատերը կերազեն… Զավեշտ, որ հուշում է (Ադրբեջանի նախագահը ծաղրե՞լ է հայ արիներին, թե՞ ինքնածաղրվել է…)… Ոչ ոք չի մոռացվել…

Զավեշտ, որ հուշում է. – Ադրբեջանը, արհեստածին եւ ընդամենը 97 տարվա «պետություն» լինելով (www.hayary.org – չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած Ադրբեջանը հրաժարվել է մուսավաթական Ադրբեջանի ժառանգորդը լինելուց ու 25 տարվա կյանք էլ չունի… Ինչեւէ` նույն արհեստածին երեւույթն է…), Իլհամ Ալիեւի գլխավորությամբ ամեն տարի մարտի 21-ին նշում է Ամանորը՝ Բաքվում մեծ կրակ վառելով՝ իրեն արիական ծագում վերագելով: Նախորդ տարի էլ նա իբր ծաղրե՜լ էր հայ արիներին՝ ադրբեջանական ավանդական տոնը գողանալու համար (www.hayary.org – երեւի թե՝ իրենց չ-արիական ծագումը «վեհացնելու» նպատակով)…

Իրականություն, որ սպասում է. – Հայ արիները քանիցս դիմել են Հայաստանի նախագահին՝ Հայոց Ամանորը ամեն տարի պաշտոնապես շնորհավորելու եւ դա ավանդույթ դարձնելու համար: Անգամ նշել են, որ գարնանային կամ աշնանային ամանորյա կամ այլ տոնական շնորհավորանքներ լինում են նախագահի կողմից՝ ուղղված քրդերին, հույներին, հրեաներին, ասորիներին, եզդիներին եւ այլն… Իսկ ինչու՞ այդպես չարձագանքել նաեւ Հայոց Ամանորին՝ ազդարարելով մե՛ր Արիական Ծագման մասին…

Էրեբունի-Երեւան. Տոն, որ միայն տոն չէ – Այլ պատմական ծնունդ ու քաղաքականություն

Հասարակությունը մշտապես ընդունում է այն, ինչ ընդունելի է ընդհանուր ձեւաչափերում: Այլ կերպ՝ ընդունում է այն, ինչ շտամպային է: Այս օրերին, կապված Էրեբունի-Երեւան տոնակատարությունների անցկացման հետ, երկու տեսակետ է իշխում. դրանք պետք է անցկացնել եւ, ճիշտ հակառակը, պետք չէ անցկացնել: Ու…խփվեց շտամպը. տոնը ուզողները համարվեցին դավաճաններ, չուզողները՝ հայրենասերներ: Ուշադիր հետեւում էի տպագիր ու էլեկտրոնային գրառումներին: Վերջին՝ չուզողների խմբում կուրծք ծեծող հայրենասերների թիվն անպակաս էր: Նրանցից շատերին ճանաչեցի: Մեկ-երկու բացառությունից զատ՝ մնացյալ հայրենասերներին կարող եմ չակերտել:

Ի՞նչով են նրանք բացատրում իրենց՝ Էրեբունի-Երեւանի տոնը չանցկացնելու որոշումը: Սահմանային վերջին դեպքերով: Դեմ չեմ, տեսակետ է, որ կյանքի կոչվելու իրավունք ունի:

Իսկ ինչո՞վ է մյուս մասը բացատրում իր՝ Էրեբունի-Երեւանի տոնը անցկացնելու որոշումը: Երկրի համար կարեւոր այս տոնը նշելու անհրաժեշտությամբ, անընդհատ չսգալու, հաղթելու ցանկությամբ: Սա էլ է տեսակետ, որ կյանքի կոչվելու իրավունք ունի:
Եվ այս երկու՝ ուզող ու չուզող կողմերն էլ կարող են գտնել ընդունելի հայտարարը, եթե, իհարկե, չուզող կողմը «ցանկանա» դա: Խոսեմ չուզող կողմի իմ ճանաչած հատվածից: Առիթով ասել եմ՝ քանի որ պատասխանատու եմ իմ յուրաքանչյուր դրած ստորակետի ու տառի համար, չճանաչած մասից չեմ խոսում: Եվ այսպես՝ տոնն անցկացնողներին դավաճան կոչողների ու մեր բանակի մասին հոգ տանողների մեջ կա մեկը, ով հայկական բանակում չի ծառայել (խորհրդայինում էլ չի ծառայել): Արցախյան ազատամարտի տարիներին եղել է պատանի, եւ անգամ պատանեկությանը բնորոշ տարիքային բռնկուն հայրենասիրությունը մեջը չի խաղացել, որ ռազմի դաշտ գնա: Գնացել է Ռուսաստան: Այնտեղից վռնդվելով՝ հայրենասիրաբար հայտնվել է Հայաստանում: Հիմա մեր լեռներում ու դաշտերում սիրասուն ընտանիքի հետ պարբերաբար հայտնվում է իբրեւ ներգնա զբոսաշրջիկ: Եվ հայրենասիրությունից կուրծք ծեծող այս հերոսի երեխաները հայերեն հասկանում են, բայց չեն խոսում: Մայրը ռուսաստանցի է:  Continue reading