Գաղափարափոխությունը՝ քաղաքական որակ – ազգայնական ու համահայկական գաղափարների ներմուծություն… Գների նվազում չի՛ եղել…

Գաղափարափոխությունը՝ քաղաքական որակԱնգամ ԲՀԿի միանալը ՀՀԿՕԵԿական իշխանական դաշինքին ոչ մի նոր բան չի հաղորդի մեր       քաղաքական ու հանրային կյանքին, եթե նոր, չվարկաբեկված  քաղաքական ուժերի, նաեւ ազգային, ավելին՝ ազգայնական ու համահայկական    գաղափարների ներմուծություն չկատարվի պետական ու                           քաղաքական ոլորտներում

Գների նվազում չի՜ եղել – …ընդ որում հավասարապես թանկացել են           թե՜այն կաթնամթերքները, որոնցում օգտագործվում է նաեւ չոր կաթ              (թերեւս արտադրողներն իրենց արդարացնում էին հումքի՝ կաթի փոշու         թանկացմամբ), թե՜այն կաթնամթերքը, որը պատրաստված է                 բացառապես կովի անարատ կաթից (այն դեպքում, երբ կաթի                        մթերման գինը նվազել է)…

 Գաղափարափոխությունը՝ քաղաքական որակ

ՀՀԿ-ն վայելում է իր վերարտադրված իշխանության պտուղները եւ Հայաստանի նախագահի ու Երեւանի քաղաքապետի ընտրությունների արդյունքներից բավարարված հայտարարել է երկիրը ճգնաժամից դուրս բերելու հերթական ցանկության մասին: Իհարկե, ցանկությունը պետք է համընկնի նաեւ հնարավորությունների հետ, ինչը իրականում կա, եթե մեր «բիրդան» միլիոնատերերի, իրենց ընդմիշտ անձեռնմխելի իշխանավոր համարողների ու մեծ ու մանր այլ շնաձկների որսը ավարտին հասցվի:

Continue reading

Ծանոթ եւ ծավալվող վտանգը… Ներքաղաքական Թուրքիա – «Քանի որ մեր շարքերում այլեւս հայ կամ ասորի չի մնացել, իրար ենք սպանում»…

Ծանոթ եւ ծավալվող վտանգը

Վճարում ենք ոչ մուսուլման ժողովուրդների հանդեպ մեր                                     գործած դաժանությունների գինը: Վճարում ենք Թուրքիայում, Իրաքում, Պակիստանում, Աֆղանստանում, Պաղեստինում, Սիրիայում: Մեր մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կմտածեն՝արդյո՜ք հիմա այսպիսի բան գրելուժամանակն է: Ես կպատասխանեմ՝ այո, հիմա է ճիշտ ժամանակը ու կպարզաբանեմ, թե ինչուՄեկ միլիոնից ավելի հայերի, այդ թվում եւ հղի կանանց չասացի՞նք՝ կա՜մ մուսուլման դարձիր, կա՜մ մահացիր

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումներում անհանգստացել էինք, որ ներքաղաքական վիճակը Թուրքիայում կարող է հանգեցնել ազգային փոքրամասնությունների նկատմամբ նոր ճնշումների: Անգամ ահազանգել ենք, որ պետք է առժամանակ դադար տալ ծպտյալ հայերի քրիստոնեացման հերթական վտանգավոր փորձերին, ինչը կարող է վտանգել բացահայտված հազարավոր հայերի կյանքը: Եվ ահա տեղեկացանք, որ Ստամբուլում ցուցարարները եւ ուժային կառույցները հասել են անգամ հայկական թաղամասեր, հարյուրավոր վիրավորներ կան, այդ թվում՝ հայեր…

Ստամբուլում ոստիկանության եւ ցուցարարների բախում դեռ հնարավոր է: Քաղաքում արտակարգ իրավիճակ է եւ պետք է բոլոր միջոցներով տեղի հայությանը կոչեր հղել՝ չեզոք մնալու եւ «քավության նոխա­զ» չդառնալու համար: Թուրքիայում աշխատող շատ հայեր (հակամարտության տարածքից դուրս բնակավայրերից եւս) վերադարձել են Հայաստան, քանի որ նրանցից շատերին հասկացրել են, թե վտանգ կա, որ ներթուրքական բախումները կզուգակցվեն ազգամիջյան բախումների հետ:

Continue reading

Որ Հնչեղ քարերը ողջախոհության մղեն – Նանե Աստվածուհու տոնը… Պարսիկ պաշտոնյան այս խոսքն է ասում հայ հոգեւորականին…

Որ Հնչեղ քարերը ողջախոհության մղենՀայ արիները հունիսի 22-ին կնշեն Նանե Աստվածուհու տոնը

Պարսիկ պաշտոնյան այս խոսքն է ասում հայ հոգեւորականին.-

«Դուք բազում ու անհամար չարիքներ եք գործել եւ բազում արիների կոտորելու պատասխանատուն եք: Եթե լոկ երկու կամ երեք մարդկանց մահի պատճառը լինեիք, էլի մեծ կլիներ ձեր մեղքը, եւ ապրելու արժանի չէիք լինի, ո՜ւր մնաց թե կործանումն այն մեծ աշխարհի, ինչպիսին Հայքն է եւ այնքան բազում արյաց արյունը, որ հեղվեց այնտեղ: Եվ այդ բոլորի համար դուք եք պատասխանատու, ձեր ձեռքով ու ձեր խրատներով են այդ բոլորը կատարվել»…

Continue reading

Կյանքդ բարելավիր հանդերձյալ աշխարհում – «Կունենանք գերէլիտար դիակներ եւ՝ բոմժ դիակներ»… Դիահերձման գինը՝ ավելի քան 50 հազար դրամ…

Կյանքդ բարելավիրհանդերձյալ աշխարհում – «Կունենանք գերէլիտար դիակներ, եւ կունենանք բոմ ժդիակնե­ր»…

Դիահերձման գինը՝ավելի քան 50 հազար դրամ

 Կյանքդ բարելավիրհանդերձյալաշխարհում

«Կունենանք գեր էլիտար դիակներ, եւ կունենանք բոմժ դիակնե­ր»

ՕԵԿ ԱԺ խմբակցությունն առաջարկել է բացի գործող մասնավոր եւ պետական գերեզմանատներից, նոր հողհատկացում անել մասնավոր նոր գերեզմանատների համար: Խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ դա «պիլոտային ծրագիր կարող է լինել, քանի որ Հայաստանը սակավահող երկիր ­է»:

«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասի­ն» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՚ նախագծի վերաբերյալ հերթական խորհրդարանական լսումները եղան եւ հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, որ սա հանրային հնչեղություն ունեցող հարց է եւ նախագիծը ներկայացնելով ոչ թե մեղավորներ են փնտրելու, այլ՝ հարցերի պատասխաններ. «Պիտի հստակեցվի պետական լիազոր մարմնի դերակատարումը, հստակեցվեն իրավասությունները: Իրականացվեն գերեզմանների տարածքների մշտադիտարկում, լինեն օգտագործման վերաբերյալ սահմանափակումներ, հստակեցվեն սահմանների փոփոխման, նոր գերեզմանատների կազմակերպման հարցե­ը»:

Continue reading

Դիակիզումը՝ որպես բնապաշտական ծես – Երկնային ոգու հետ միայն երկրային հոգով են առնչվում… Արարիչը մարդուն Տիեզերանյութից է ստեղծել…

Դիակիզումը՝որպես բնապաշտական ծես

Երկնային ոգու հետ միայն երկրային հոգով են առնչվում

 Հայաստանյայց առաքելական եկեղեցին հայտարարում է, թե մահացած մարդու մարմինը հողին հանձնելը սկզբունքային է, քանի որ, ըստ քրիստոնեական հավատի, Աստված մարդու մարմինը հողից է ստեղծել եւ «հող էիր՝ հող դարձի­ր»-ը պետք է պահպանվի ու մեռյալը պետք է հուղարկավորվի եւ ունենա գերեզմանատուն:

Սա շուրջ 2000 տարվա պատմություն ունի, եւ քրիստոնյա հայերը պայքարում են, որպեսզի «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասի­ն» օրենքում փոփոխությունները պահպանեն միայն գերեզմանատների հարցը՝ ընդդիմանալով դիակիզարանների շահագործման ծրագրին:

Չնայած այդ նույն քրիստոնյա հայերը հասկանում են, որ հայը գալիս է հազարամյակների խորքից եւ դեռ քրիստոնեությունից առաջ եղել ու իր թաղման ծիսակարգն է ունեցել Հայոց հավատին համահունչ, բայց ընդդիմանում են մի հարցում, որը սկզբունքային է նաեւ հայ հեթանոսների կամ ավելի հայեցի արտահայտությամբ՝ ազգային հավատի (հեթանոս-էթնոս-ազգ) հետեւորդների կամ արիադավան հայերի համար:

Continue reading

ՀԱԲ-ը՝ ապազգային եւ միջազգային կործանարար մամլիչի արանքում – Պատմում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը

Ճշմարտություն, որ կփոխի նորօրյա պատմության առանցքը. – ՀԱԲ-ը ժամանակի ցեղակրոն բանակն էր…

ՀԱԲ-ը՝ ապազգային եւ միջազգային կործանարար մամլիչի արանքում – Հազարապետը եւ «Կոտայք» գնդի նախկին հրամանատարը հիշեցնում է կազմակերպված դավադրության մասին

(Հարցազրույցը Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ՝ Արմենուհի Մելքոնյանի  («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր))

Հայոց ազգային բանակը (ՀԱԲ) այն ռազմական կազմավորումն էր, որը ծավալուն գործունեություն իրականացրեց դեռ չանկախացած Հայաստանի (եւ Արցախի) սահմանների պաշտպանության համար: Սակայն, ցայսօր, ՀԱԲ-ի մասին իշխանավորների ու ընդդիմադիրների որոշ մասը փորձում է հիշեցնել հիմնականում վատը (հասկանալի է, որ բոլոր զինված խմբավորումներում էլ եղել են անօրեններ, դրանք չէին կարող չլինել նաեւ բազմամարդ ՀԱԲ-ում): Կամ էլ՝ անտեսելու քաղաքականություն է կիրառվում, կարծես հազարավոր մարտիկներ ունեցած ռազմական կազմավորումն ավելի քիչ ինքնապաշտպանական գործ է կատարել, քան 10 կամ 100 հոգանոց որեւէ ջոկատ:

Այդ նախկին ու ներկա իշխանավորներն ու ընդդիմադիրները ուրիշ ասելիք չունե՞ն ՀԱԲ-ի մասին, վերջերս էլ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ (ով նաեւ ԱԺՄ ղեկավարն է) Վազգեն Մանուկյանը նշեց, թե իր պաշտոնավարման տարիներին բավականին մեծ պայքար գնաց ջոկատները կարգավորելու համար, քանի որ «ջոկատները զինված էին, եւ ոստիկանությունը ոչինչ էր նրանց դիմաց. ոչնչից չէին վախենում, եւ որպեսզի երկիրը կառավարելի դառնար, մեծ ջանքեր էին պահանջվում կառավարությունից»: Ըստ նրա, առաջին ընդհարումը ՀԱԲ-ի հետ տեղի ունեցավ, «որը զինված էր եւ շատ անկառավարելի, չէր ենթարկվում իշխանություններին՝ հայտարարելով, որ իրենք ավելի հայրենասեր են եւ իրենք պետք է որոշեն ռազմական վիճակն ու սեփական պատերազմներ պիտի մղեն»: Նշվել էր նաեւ, թե մի դեպքից հետո Վանո Սիրադեղյանն ու Վազգեն Սարգսյանը իրեն են դիմել, որպես երկրի վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնության համար եւ, Վազգեն Մանուկյանի խոսքով, «գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան, բայց դա անհրաժեշտ քայլ էր Հայաստանում խուժանությունը վերացնելու եւ կարգ ու կանոն հաստատելու համար»:

Ի՞նչ է եղել իրականում. պարզաբանումների համար «Լուսանցք»-ը դիմեց ՀԱԲ-ի հազարապետ, ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարի գաղափարախոսական գծով տեղակալ, Ռազմական խորհրդի անդամ Արմեն Ավետիսյանին:

– Վազգեն Մանուկյանի ասածը ծանոթ վերլուծություն է, եթե համարենք վերլուծություն: Բոլոր այդպես խոսողները այդ տեսակետները տարիներ առաջ անգիր են արել, որ չմոռանան: Դա այն տարիների պետպատվեր-վերլուծականն էր, որ կոմունիստներին փոխարինած եւ նպատակային իշխանության բերված մարդկանց խումբը պետք է սերտեր որպես առաջին դասերից մեկը: Այն պետք է միշտ անգիր, առանց տառասխալի կրկնվի, քանի որ դա արտաքին ուժերի պահանջն է մնում նաեւ այսօր: Առավել եւս, որ հիմա, ըստ նրանց, ամոթ կլինի հակառակն ասելը: Սա շատ նման է այն ակադեմիկոսի կամ այլ գիտական կոչում ստացած պատմաբանների պահվածքին, ովքեր Հայաստանի անկախացումից հետո էլ վախենում էին ասել, թե Ուրարտուն հայկական պետություն է եւ Հայկական լեռնաշխարհն էլ հայերի բնական հայրենիքն է: Չկար խորհրդային ճնշումը, բայց իրենց ամբողջ գիտական քաշը ձեւավորված էր այդ հակահայ պատմա«գիտությամբ», եւ վախենում էին դա ասել, քանի որ կոչումներից զրկվելով՝ կարող էին զրկվել նաեւ պետական ու գիտական թոշակներից ու այլ նպաստներից: Հիմա «Ղարաբաղ» կոմիտեի կարկառուն դեմքերը եւ ՀՀՇ-ական ու ՀՀՇ-ածին այլ կազմակերպությունների ղեկավար անձինք վախենում են ասել ճշմարտությունը, քանի որ իմանալով՝ լռել են, եթե չասենք՝ շատերը մասնակից են եղել: Դա կարեւոր է նրանց համար, ովքեր 1989-1990թթ. «Ղարաբաղ» կոմիտեն նպատակայնորեն պատմության արխիվ ուղարկեցին եւ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) նախաձեռնեցին: Այդ մի խումբ մարդիկ «Ղարաբաղ» կոմիտեն այլեւս գլխացավանք էին համարում, քանզի իշխանության գալու համար տվյալ անունը միջազգային ասպարեզում խնդիրներ էր առաջացնում:

Continue reading

Լուսանցքի թիվ 284-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Համաթրքական մեծ պատերը նաեւ մեծ ճաքեր ունեն (Աթաթուրքը, Աթաթաթարը, Աթաազարը եւ Թուրքմենբաշին…) – Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ

2. Ո՞վ կպայթեցնի Թուրքիան ներսից – Այնքան էլ կայուն պետություն չէ… Ջավախցին չպետք է վճարի հայրենիք մտնելու համար…

3. Հայոց բանակը եւ պատվի արժեհամակարգը – Հայոց Բանակի ռազմական հարուստ փորձն ու հաղթական նպատակները եւս ներառվեն ՀՀ ԶՈւ-երում…

4. Երբ վտանգված են ազգային ու բարոյական կեցակարգերը – Աղանդավորականներն ու համասեռականները հայկական բանակի եւ պետության դեմ…

5. Զինծառայությունը՝ պաշտոն ստանալու նախապայման… Պատիժ՝ ռազմի օրենքներով… Հայ խաղաղապահները Լիբանանում… Կականազերծվեն ականավարակ տարածքներ…

6. Թանկացումներ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում… Սակագնի հարցը Վարչական դատարանու՞մ… «ՀայՌուսգազարդ»-ը ի՛բր դժգոհում է… Ռուսաստանը այստե՞ղ էլ է խառնվում…

7. Գազախաղ – Բաքուն՝ ընդդեմ Մոսկվայի – Դրանք ադրբեջանցու հետ հիմա էլ հաց կկիսեն, թուրքի հետ էլ… Անկողինն ու մարմինն էլ են կիսում՝ տականքին ինչ, թե…

8. Համասեռամոլական լոբբինգ՝ Վատիկանում… Բիլակների, հաստավիզների ժամանակներն անցնու՞մ են… Հարուստ ժողովրդի օգնությունը՝ ամենախեղճ կուսակցություններին…

9. Հայկական ատոմակայանը՝ օրինակելի… Իրանը փորձում է մնալ չեզոք դիրքերում (ինչպես մեր մյուս բարեկամ Ռուսաստանը)… Մոսկվան սիրաշահում է Կիեւին…

10. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք  եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

 

Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Թթվասերով գաթա…

Էրեբունի թանգարանի հարեւանությամբ տեղի ունեցավ «Հացը լեռներում» 5-րդ փառատոնը…

Շաբաթվա մարզական կյանքից…

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ…

Կարդացե՜ք «Լուսանցք» շաբաթաթերթ, բաժանորդագրվելու համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Թթվասերով գաթա

 Բաղադրությունը

Ձվի սպիտակուց- 4 հատ

շաքարավազ – 4 բաժակ

թթվասեր – 500 գ

կիտրոնի աղ – 0.5 թեյի գդալ

կարագ – 250 գ

սոդա – 1 ճաշի գդալ

ալյուր – 4 բաժակ

աղ – 1 պտղունց

վանիլ

Խորիզի համար՝

յուղ – 0.5 բաժակ

ալյուր – 1.5 բաժակ

շաքարի փոշի – 1 բաժակ

վանիլ կամ դարչին՝ ըստ ճաշակի

Continue reading

Հայկական ատոմակայանը՝ օրինակելի… Իրանը փորձում է մնալ չեզոք դիրքերում (ինչպես մեր մյուս բարեկամ Ռուսաստանը)… Մոսկվան սիրաշահում է Կիեւին…

– Հայկական ատոմակայանը՝ օրինակելի…

– Իրանը փորձում է մնալ չեզոք դիրքերում…

– Մոսկվան սիրաշահում է Կիեւին…

 Հայկական ատոմակայանը՝ օրինակելի

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, միջուկային էներգիայի ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Բիչկովին:Կողմերը գոհունակությամբ են նշել ՀՀ եւ ԱԷՄԳ միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի մասին, ինչը ընդլայնման եւ խորացման միտում ունի: Կարեւորելով իր առաջին այցը Հայաստան՝ ԱԷՄԳ տնօրենի տեղակալը նշել է, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերների հետ, Հայաստանը կարողացել է զարգացնել սեփական ատոմային էներգետիկան եւ այդ օրինակը ուսանելի է այն պետությունների համար, որոնք նոր են ընթանում այդ ոլորտի զարգացման ճանապարհով:

Continue reading

Համասեռամոլական լոբբինգ՝ Վատիկանում… Բիլակների, հաստավիզների ժամանակներն անցնու՞մ են… Հարուստ ժողովրդի օգնությունը՝ ամենախեղճ կուսակցություններին…

– Համասեռամոլական լոբբինգ՝ Վատիկանում…

– Բիլակների, հաստավիզների ժամանակներն անցնու՞մ են…

– Հարուստ ժողովրդի օգնությունը՝ ամենախեղճ կուսակցություններին…

 Համասեռամոլական լոբբինգ՝ Վատիկանում

Նորընտիր Հռոմի պապ Ֆրանսիսկը կարծես որոշել է պաշտպանել Արգենտինայում իր կարդինալ եղած ժամանակ արված հայտարարությունները: Նա նաեւ հրաժարվել է ավելորդ ճոխություններից եւ սպասարկումներից: Հայոց ցեղասպանության ճանաչումը մեկ անգամ եւս հավաստելուց հետո, ինչը կատաղեցրել է Անկարային, Հռոմի պապը հայտնել է, որ ընդունում է Վատիկանի ներսում համասեռամոլական լոբբինգի գոյությունը՝ հայտնելով նաեւ, որ կաթոլիկ եկեղեցու շրջանակներում բարոյական անկում է:

Այս հայտարարությունը պոնտիֆիկն արել է Լատինական Ամերիկայից կաթոլիկ հոգեւորականների հետ հանդիպմանը: Մասնավորապես, կաթոլիկների հոգեւոր առաջնորդը մատնանշել է մի քանի հիմնախնդիրներ: Նրա խոսքով՝ Վատիկանի վարչակազմում հայտնվել են մարդիկ, որոնք բարոյապես ընկած են: «Վատիկանը պետք է զբաղվի նաեւ հոմոսեքսուալիստների  լոբբիի հարցով, որը գործում է այդ վարչակազմի ներսում»,- ասել է նա:

Continue reading

Գազախաղ – Բաքուն՝ ընդդեմ Մոսկվայի – Դրանք ադրբեջանցու հետ հիմա էլ հաց կկիսեն, թուրքի հետ էլ… Անկողինն ու մարմինն էլ են կիսում՝ տականքին ինչ, թե…

Գազախաղ – Բաքուն՝ ընդդեմ Մոսկվայի

… Թուրք-ադրբեջանական դաշինքը տասնյակ տարիներ աշխատում է Հայաստանի շրջափակման ու մեկուսացման ուղղությամբ եւ, եթե լրջորեն վերաբերվենք SOCAR-ի նախագահի խոսքերին, մի կողմ թողնելով նաեւ քաղաքական նկատառումները, ապա հայտարարության հեղինակին կարելի է խեղկատակ կոչել, ով իր ապօրինի պետության (1918թ. հրեա-բոլշեւիկյան նպատակների համար ստեղծված) անօրեն ժողովրդի (նույն նպատակների համար թաթար-թյուրքական խառնամբոխից ստեղծած) խելապակաս նախագահի (երբեւէ չգոյ մեծ Ադրբեջանը երազող) խեղկատակ ծաղրածուն է, ով մեյդանում ծամածռություններով է զբաղված: Գուցե երկարեց մի քիչ, բայց սա է իրականությունը…

…Դրանք ադրբեջանցու հետ հիմա էլ հաց կկիսեն (եթե ասենք՝ Վրաստանում չեն կիսում արդեն), ինչպես ոմանք թուրքի հետ են առեւտուր անում ու հաց կիսում, ոմանք էլ՝ անկողինն ու մարմինն են կիսում… Տականքին ինչ, թե…

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաեւը հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է գազ վաճառել Հայաստանին: Նա չի բացառել, որ դա հնարավոր է, եթե Հայաստանը գազի հարցում օգնության խնդրանքով դիմի: Այս դեպքում «անկասկած է, որ մենք նրանց կօգնենք, քանի որ Ադրբեջանը գիտակցում է իր տարածաշրջանային դերը»: Նշվել է, որ այժմ Ադրբեջանը Վրաստանին 1000 խմ գազը վաճառում է 230 դոլարով:

Continue reading

Թանկացումներ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում… Սակագնի հարցը Վարչական դատարանու՞մ… «ՀայՌուսգազարդ»-ը ի՛բր դժգոհում է… Ռուսաստանը այստե՞ղ էլ է խառնվում…

– Թանկացումը  սպասեցնել չի սիրում…

– Սակագնի հարցը Վարչական դատարանու՞մ…

– «ՀայՌուսգազարդ»-ը ի՛բր դժգոհում է…

– Գազալցակայաններն էլ կթանկացնեն…

– Ռուսաստանը այստե՞ղ էլ է խառնվու…

– Գազն ու էլեկտրաէներգիան թանկացան նաեւ Արցախում…

 Թանկացումը  սպասեցնել չի սիրում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը միաձայն հաստատել է գազի նոր սակագինը՝ 1 խմ-ի համար՝ 156 դրամ՝ մինչեւ 1000 խմ սպառողների համար, իսկ 1000 խմ-ից ավելի սպառողները կվճարեն 276,98 դոլար: Նոր սակագինն ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ից:

Հանձաժողովը հաստատել է նաեւ էլեկտրաէներգիայի նոր սակագինը՝ ցերեկային ժամերի համար 38 դրամ/կՎտժ, գիշերային ժամերի համար՝ 28 դրամ/կՎտժ: Այս նոր սակագինը եւս ուժի մեջ կմտնի հուլիսի 7-ից:

Continue reading

Զինծառայությունը՝ պաշտոն ստանալու նախապայման… Պատիժ՝ ռազմի օրենքներով… Հայ խաղաղապահները Լիբանանում… Կականազերծվեն ականավարակ տարածքներ…

– Զինծառայությունը՝ պաշտոն ստանալու նախապայման…

…Մենք հասկանում ենք, որ այս հայտարությամբ նախարարը փորձում է մի կերպ խառնել իրար թացն ու չորը՝ դրանով փրկելով այն պաշտոնյաներին, ովքեր չեն ծառայել կամ որոնց որդիները չեն ծառայում: Այո, կան այնպիսիք, որ «տեղավորվոււմ» են նախարար Օհանյանի նշած փաստարկներում, բայց բոլո՞րը: Իհարկե՝ ո՜չ: Եվ բոլորը գրեթե բոլորի մասին ամեն ինչ գիտեն, ուստի չխոսելն անիմաստ է եւ նոր վտանգներ ու խախտումներ կխթանի…

– Զինադադար է – Ոստի պատիժ՝ ռազմի օրենքներով…

– Հայ խաղաղապահների դասակը կգործուղվի Լիբանան…

– Կականազերծվեն ականավարակ տարածքներ…

Զինծառայությունը՝ պաշտոն ստանալու նախապայման

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանի տարածաշրջանում զորամաս այցից հետո ճեպազրույցում նշել է. «Ես գտնում եմ, որ ՀՀ արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ծառայի բանակում, պետք է ծառայի հայրենիքին», ինչի հետ համաձայն ենք լիովին: Եվ այս տրամաբանությամբ էլ լրագրողները տվել են հաջորդ հարցը, թե ինչպես է Պնախարարը վերաբերում փաստին, որ ԱԺ պատգամավորների 50%-ը բանակում չի ծառայել, բայց այդ չծառայածների գրեթե 30%-ը մեդալներ ու շքանշաններ են ստացել: Նախարարի պնդմամբ, բուհական ուսումնական հաստատություններում տարկետման իրավունքը պիտի ամբողջությամբ վերացնել, քանի որ «կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկեր են հայտնվում»: Իսկ ինչ վերաբերում է կրթության շարունակականությանը, ապա սովորելու ցանկության դեպքում կարելի է բանակում ծառայությունից հետո շարունակել ուսումը. «Օրինակ, իմ տղան առաջին կուրսից գնացել, ծառայել է, այնուհետեւ ավարտել բակալավրն ու մագիստրատուրան ու արդեն իսկ իր համապատասխան անձնական որակներով, կամայական հատկանիշներով ու կրթությունից հետո համապատասխան գիտելիքներով աշխատանքի է անցել»: Անդրադառնալով մեդալներ ստանալուն, նախարար Օհանյանն ասել է, որ դրանք տրվում են նրանց, ովքեր համագործակցում են բանակի հետ, ովքեր բանակի համար համապատասխան աշխատանք են կատարում, մանավանդ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ. «Չմոռանանք նաեւ այն, որ երբ ասում ենք, թե յուրաքանչյուր տղամարդ պետք է գնա ծառայության, իշխանավորների ու ԱԺ պատգամավորների մեջ կան մարդիկ, որ օրինական ձեւով են ազատվել, ավարտել են տարբեր կրթական օջախներ, ասպիրանտուրաներ, գիտությունների թեկնածու են, ինչը նախկինում հնարավորություն է տվել՝ տարկետում ստանալու համար: Դա օրինականության շրջանակներում է»:

Continue reading

Երբ վտանգված են ազգային ու բարոյական կեցակարգերը – Աղանդավորականներն ու համասեռականները հայկական բանակի եւ պետության դեմ…

Երբ վտանգված են ազգային ու բարոյական կեցակարգերը – Աղանդավորականներն ու համասեռականները հայկական բանակի եւ պետության դեմ

…հայտարարում են այսպես կոչված իրավապաշտպանները, ովքեր դատապարտելով մեր հաստատ ոչ պատշաճ մակարդակի վրա գտնվող դատարաններին, մոռանում են հիշեցնել, որ ոչ բարձր մակարդակի մասնագետներ էլ իրենք են, որ սնվելով դրամաշնորհային բարեգթություններից, սիրով ծառայում են օտարին, որի դատական համակարգը պակաս կաշառակեր ու կաշառատու չէ մերինից…

Եթե խոսքը երկրի պաշտպանությանն է վերաբերում, ապա մնացյալ հարցերը պետք է դառնան ածանցյալ: Սակայն եվրապարտադրանքներից շունչ չի քաշում մեր օրենսդրությունը, եւ այդ եվրապարտադրված օրենքներից էլ շնչահեղձ է լինում Հայաստանը: Պարտադրանքները միտված են ամայացնել հայկական ազգային ամեն բան՝ խթանելով հիմնականում աղանդավորական, համասեռական ու մարդկության համար վտանգավոր այլ երեւույթներ:

Continue reading

Հայոց բանակը եւ պատվի արժեհամակարգը – Հայոց Բանակի ռազմական հարուստ փորձն ու հաղթական նպատակները եւս ներառվեն ՀՀ ԶՈւ-երում…

Հայոց բանակը եւ պատվի արժեհամակարգը

…Իրականում հայ տեսակի մեջ ի բնե արմատավորված է սեփական բանակին կերակրելու կարեւորությունը, որ ազգն ու հայրենիքը պաշտպանված լինեն: Եղավ ժամանակ, երբ չկերակրեցինք մեր բանակը, այդժամ, ինչպես ասում են՝ կերակրեցինք այլերի բանակները… բոլոր հետեւանքներով հանդերձ…

…Իհարկե վատ չէր լինի, որ պատմա-քաղաքական լուրջ վերլուծություն եւս արվեր պատմաբանների օժանդակությամբ, եւ Հայոց Բանակի ռազմական հարուստ փորձն ու հաղթական նպատակները եւս ներառվեն ՀՀ ԶՈւ-երում…

Երկար ժամանակ էր, որ ազատամարտիկները նստացույց էին կազմակերպել Ազատության հրապարակում եւ իշխանություններից պահանջում էին համապատասխան վերաբերմունք՝ պատերազմի բովով անցած տղաների կյանքի պայմանները բարելավելու առումով: Ցավալի է, որ այսպիսի ցույցեր դեռ լինում են, ինչը պիտի բացառվեր Հայաստանում, որտեղ դարերից եկող ավանդույթով սիրել են ազգի զինվորներին ու հայրենիքի համար մարտնչողներին: Առավել եւս, որ մենք դեռ պատերազմական վիճակում ենք ու, թերեւս, նվիրյալների, կամավորների կարիք ունենալու ենք ապագայում: Շատերը կհիշեն, որ նույնիսկ խորհրդային տարիներին Հայաստանում պատահաբար հանդիպելով զինվորականների, նաեւ այլազգի, ինչպես էին մարդիկ սրճարաններում կամ խորտկարաններում գտնվելով՝ նրանց կանչում իրենց սեղանների մոտ եւ պատվում աղ ու հացով: Այլազգի զինվորներն ապշում էին՝ նշելով, որ նման բան որեւէ տեղ չեն տեսել: Իսկ պատվողները պարզապես պատասխանում էին, թե զինվորին հարգելը հոգու պարտք է, իսկ գուցե օտար մի տեղ էլ իրենց որդուն կամ ընկերոջը կպատվեն սա հասկացողները:

Continue reading