Խնդիրներ, որոնք միշտ արդիական են մշտապես չլուծվելու պատճառով

«Բազալտե երգեհոնը» տղեկների համար սիրուն քար է ընդամենը

«Գառնու գործ»-ն այդպես էլ չի բացվի – Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Լուսանկարները կարելի է դիտել «Լուսանցք»-ի PDFտարբերակում, թիվ 40 (261) – www.hayary.org

Լուսանկարները՝ հեղինակի կամ՝ հեղինակի պահոցից – Ճիշտ են ասում՝ մեղավորը բնությունն է, ու մարդու գործոնը չկա: Ոչ էլ լուսանկարներում մարդն է երեւում (իրականում PDFտարբերակում հստակ երեւում է): Այդ բազալտե քարաշերտերը ամեն պահի վայր թափվելու ենթակա են… Պարզապես ծիծաղելի է: Մենք կսպասենք՝ ցավոք մեկ անգամ եւս համոզվելու, որ պատկան կառույցները ոչինչ չեն ձեռնարկի: Ու քանի որ մեր երկրում, ցավոք, հարց չի լուծվում, մինչեւ բռունցքով սեղանին չեն խփում, մենք կդիմենք երկրի ղեկավարին:

Continue reading

Պատերազմը վերստին դառնում է գործիք

Թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռների տեղակայման դեպքում Թուրքիան մեծ վնասներ կկրի. հայտարարել է Իրանի իսլամակական հեղափոխության պահապանների կորպուսում հոգեւոր առաջնորդի ներկայացուցչի գլխավոր խորհրդական, գեներալ Յադոլլահ Ջավանին: Ռեջեփ Թայիփ Էրդողանը, աջակցելով Սիրիայի ահաբեկիչներին, դավաճանել է իր հարեւանին. հավելել է այս գեներալը:

Continue reading

Պաղեստինը պաշտպանեց իր իրավունքը, հերթը Արցախինն է

Ինչպեսեւ սպասվում էր, Պաղեստինը ՄԱԿ-ում ստացավ դիտորդ-պետության կարգավիճակ: Ավելինն այս պահին թույլ էլ չէին տա: Առանց այն էլ Իսրայելն ու իսրայելամետ երկրները ընդվզել են: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Պաղեստինի կարգավիճակի բարձրացմանը կողմ են քվեարկել անդամ 193 պետություններից 138-ը, 9-ը՝ դեմ, իսկ 41 պատվիրակություն ձեռնպահ է մնացել:

Continue reading

Մի ձեռքով մի քանի ձմերուկ բռնելու մասին

– Բյուջեն՝ ընտրապայքարի հերթական թիրախ

ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը դեմ քվեարկեցին ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին

Նոր չեն այն խոսակցությունները, թե «ուղեղային կենտրոնները» փորձում են ԲՀԿ առաջնորդի համար այց կազմակերպել ոչ միայն Բրյուսել, այլեւ՝ ԱՄՆ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից սկսած կան այդ լուրերը: Անգամ նշվում է, թե այդ ծրագրին մասնակցում է նաեւ ՀԱԿ-ը, եւ, թերեւս չեն բացառում, որ ԲՀԿ ղեկավարը Վաշինգտոն կմեկնի իր թեկնածությունն առաջադրելուց հետո՝ դեկտեմբերի 2-րդ կեսին: Ըստ երեւույթին, ԲՀԿ-ին եւս հետաքրքիր է՝ ինչ կասեն ՀՀԿ-ականներն իրենց համագումարում, որը նույնպես կկայանա դեկտեմբերի հաջորդ կեսին:

Continue reading

Բարոյականությունը՝ կե՞ղծ քաղաքական կատեգորիա…

Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե «Ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը շարունակում է ներկազմակերպական «ճակատամարտը» ԲՀԿ-ական Գագիկ Ծառուկյանի համար: Եվ սա այլեւս զարմանալի չէ: «Բացարձակապես ոչ մի նման քննարկում Կոնգրեսում չի եղել եւ բոլորն էլ հասկանում են, որ նման քննարկումներ անելը դեռ վաղ է: Մենք չպետք է քննարկման ելակետում ունենանք բանակցությունների տապալումը: Այնպես որ, նմանատիպ հարցերին կանդրադառնանք, երբ դրանք կավարտվեն»: Անդրադառնալով միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ բանակցությունների հնարավոր տապալմանը՝ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Իսկ թե այդ դեպքում ՀԱԿ-ը հանդես կգա նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով ու դա կլինի Հրանտ Բագրատյանը, նրան նման բան հայտնի չէ:

Continue reading

ԱԱԾ-ն պատասխանել է Սամվել Կոչոյին –

«Սիվիլիթաս»-ի եւ Վարդան Օսկանյանի գործով…

2012թ. նոյեմբերի 30-ին մամլո ասուլիսով հանդես է եկել ՌԴ իրավաբան Ս. Կոչոյը, ով «եզրակացություն» է տվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող Վ. Օսկանյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ: Հաշվի առնելով նշված գործի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ՝ Ա. Բաղրամյանը պարզաբանումներ է ստացել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, նշված քրեական գործով ստեղծված քննչական խմբի ղեկավար Մ. Համբարձումյանից:

Continue reading

Հայերի համար Հայաստանը միշտ է հայրենիք – Անկախ լավ կամ վատ պայմաններից

…Իսկ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը գիտի՞, որ Իսրայելում (իհարկե արաբների տրամաբանական ներկայությունը չհաշված) ազգային փոքրամասնությունները շատ ավելի քիչ են, քան՝ Հայաստանում, եւ Իսրայելը ոչ մեկին ոչ մի պատասխան չունի տալու եւ այդ փաստը «մինուս» չի համարում երկրի համար: Իսրայելի հայկական համայնքի ղեկավարին էլ, հետաքրքիր է, որ նման հարցեր չեն տալիս արտասահմանում…

  Continue reading

Սեր եւ հակասեմիտիզմ. Վիլյամ Սարոյանի սերն ու ատելությունը

Վիլյամ Սարոյանի կյանքում քիչ չեն եղել աղմկահարույց ու անսպասելի պատմությունները: Ինչպես յուրաքանչյուր մեծ արվեստագետ, նա եւս զերծ չէր տարօրինակություններից ու զանազան թուլություններից: Սակայն մի դեպք, այնուամենայնիվ, առանձնանում է այդ ընդարձակ շարքում: Խոսքը սկսնակ դերասանուհի Քարոլ Մարկուսի հետ Սարոյանի ամուսնության ու կրկնակի բաժանման մասին է: Սարոյանը 34 տարեկան էր, երբ 1942-ի մի սովորական օր Հոլիվուդի ռեստորաններից մեկում հանդիպեց ու ծանոթացավ իր ապագա կնոջ հետ: Քարոլը նրանից փոքր էր 16 տարով, բայց նշանավոր գրողի համբավն ու հմայքն անմիջապես գերեցին աղջկան:

Continue reading

Գարեգին Նժդեհի գաղտնի զբոսանքը Երեւանում

– Մեծ հայի 3 սրբավայրերը – …Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի մասունքները վերաթաղվել են Խուստուփ լեռան լանջին, ինչպես կտակել էր մեծ հայը, որպեսզի նրա հոգին հետեւի ու պաշտպանի հող հայրենին, Սպիտակավոր վանքի տարածքում (Եղեգնաձոր) եւ հետագայում Կապանի հուշահամալիրում, որտեղ վերաթաղված մասունքները բերվել են Սպիտակավոր վանքի տարածքից՝ համալիրի կառուցումը նախաձեռնած նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սերժ Մկրտչյանի եւ Նժդեհի աճյունը Հայաստան տեղափոխած խմբի անդամների (Արցախ Բունիաթյան (արդեն հանգուցյալ), Գարեգին Մխիթարյան, Ժորա Բարսեղյան եւ այլոք) բանակցությունների արդյունքում՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի անմիջական միջնորդությամբ եւ մասնակցությամբ: Նպատակը՝ Նժդեհի համալիրին նաեւ նժդեհյան ոգին փոխանցելն էր… եւ այն սրբավայր դարձնելը…

Continue reading

«Մանկական եվրատեսիլ – 2012». Հայաստանը 3-րդն է… Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… Գովազդ՝ www.hayary.org-ում… Կարդացեք «Լուսանցք»…

«Մանկական Եվրատեսիլ»-2012. Հայաստանը 3-րդն է

Մանկական այս միջազգային փառատոնի հերթական հաղթողը Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Փեթրակն է, ով հավաքելով 138 միավոր, կարողացավ առաջ անցնել Վրաստանի եւ Հայաստանի մասնակիցներից: Հայաստանը ներկայացնող «Compass band» խումբը հանգրվանեց 3-րդ հորիզոնականում՝ հավաքելով 98 միավոր, իսկ 2-րդ տեղում Վրաստանն էր՝ 103 միավորով: Լավագույն հնգյակում հայտնվեցին նաեւ Ռուսաստանն ու Բելգիան:

Continue reading

Պաղեստինն այլեւս իրավասու է դատի տալ Իսրայելին

Արցախը եւս պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Պաղեստինի ժողովրդին՝ տասնամյակներ շարունակ ծավալած ազգային-ազատագրական պայքարի առաջին մեծ հաջողության համար: ՄԱԿ-ի դիտորդ-պետության կարգավիճակը, իհարկե չարդարացրեց այն սպասումները, որն ուներ առաջադեմ մարդկությունը, երբ սատարում էր պաղեստինյան ազատամարտին, բայց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ձեւակերպումները վերջնական հաջողության համար լիցքեր են հաղորդում:

Ամենաբարձր միջազգային մակարդակում վերահաստատվում է պաղեստինյան ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու 1967թ.-ից օկուպացված պաղեստինյան տարածքներում Պաղեստին պետության անկախությունը:

Continue reading

Լուսանցքի թիվ 260-ի հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան)

1. Ո՞ր երկրի նախագահին ենք ընտրելու այժմ – Հայ արիներն ու ազգայնականները հետեւում են… – Շահեն Ծատուրյան, Հայ Արիական Միաբանություն
2. Նախընտրական հակասեմիտիզմ – Հունգարացի ազգայնականը հրեաների ցուցակներն է պահանջել… Մերձավոր Արեւելքը՝ վերաձեւման ճանապարհին…
3. Գերմանիայում օրենքով կարգելեն զոոֆիլիան – Իսկ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը փորձում է համասեռականություն քարոզող ֆիլմ ցուցադրել
4. Կռտածները, որոնք եզ դառնալուն չեն ձգում – Գառնու «Քարերի սիմֆոնիա»-ն փչացնում ու ոչնչացնում են մարդանման չորքոտանիները…
5. Մեր կամքն է մեր զենքը – Չպե՛տք է վտանգվի հայոց հողահավաքի ու ազգահավաքի ծրագիրը… ՆԱՏՕ-ն մերժում է Ադրբեջանի առաջարկը…
6. Երեւանն ու Ստեփանակերտը մոտենու՞մ են հաղթական հանգուցալուծմանը – Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում…
7. Սիրիապատում՝ երկբեւեռ հակամարտությամբ – Տարածաշրջանային հարցերը կարող են շոշափել նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունները
8. Ռուսաստանն այս անգամ նույնպես հաջողեց Թուրքիայի ձեռքով Եվրոպայի գլխին խաղ խաղալով… Ռուս-թուրքական՝ այս անգամ էներգետիկ եղբայրություն
9. Անհասկանալի ընտրախաղ՝ սիրախաղի օրենքներով – Կողմնորոշվածները եւ չկողմնորոշվածները տնտղում են միմյանց…
10. ՀՀԿ-ն հաղթողի հոգեբանությա՞մբ… Ընդդիմությունը ոչնչացնում է իր ներուժը… ԱՄՆ-ի դեսպանը եւս պատրաստվում է…
11. Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Բաժանորդագրվե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք»

Ո՞ր երկրի նախագահին ենք ընտրելու այժմ

Ակնհայտ է, որ միայն բնական ազգերը կարող են իրապես ազգային պետություն հիմնել, ինչը բազմիցս հիմնավորել են հայ արիները, սակայն միայն բնական ազգ լինելն այսօր այլեւս երաշխիք չէ, որ ստեղծված պետությունը հենց ազգային կլինի:

Մեր դեպքում եթե հայը չապրի իր արմատներով եւ պետական համակարգն էլ՝ բուն ազգի օրենքներով, ապա ազգային, այն էլ հայկական պետության մասին խոսելն ավելորդ կլինի:

Continue reading

Նախընտրական հակասեմիտիզմ

Հունգարացի քաղաքական գործիչը պահանջել է իշխանության մեջ գտնվող հրեաների ցուցակներ կազմել

Ազգայնական կուսակցության առաջնորդ Մարտոն Դյենդյեշին կոչ է արել երկրի կառավարությանը՝ «Հանուն լավ Հունգարիայի» կազմել իշխանության մեջ գտնվող բոլոր հրեաների ցուցակները, որոնք, նրա խոսքով՝ վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության տեսակետից:

Continue reading

Գերմանիայում օրենքով կարգելեն զոոֆիլիան

Իսկ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը փորձում է համասեռականություն քարոզող ֆիլմ ցուցադրել

Գերմանիայում առաջարկում են պաշտոնապես արգելել զոոֆիլիան, ինչը կներառվի կենդանիների իրավունքների պաշտպանության օրենսդրական փաթեթի մեջ: Մասնավորապես, նախատեսվում է զոոֆիլիայի համար տուգանք սահմանել մինչեւ 25 հազար եվրո,- գրել է «Die Welt»-ը:

Continue reading