Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Երբ Անկարան կորցնում է հավասարակշռությունը – Թուրքիայի խաղաքարտը պարտվող Ադրբեջանն է եւ հակառակը… Բաքվի վերջին հույսն էլ մարեց… Նավթային ճգնաժամը՝ ինքնասպանությունների պատճառ… Թե Իրանի հետ, թե Վրաստանի…

Այն պահից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի հանդեպ տնտեսական սահմանափակումների հրամանագիր ստորագրեց, Անկարան հասկացավ, որ որոշակի ժամանակահատվածում ինքը տանուլ է տալու ոչ միայն տնտեսական, այլեւ՝ քաղաքական առումներով: Նախ՝ արգելվեց թուրքական ծագման ապրանքների ներկրումը ՌԴ, այնուհետեւ՝ թուրք միգրանտների աշխատանքը ՌԴ-ում: Դրան հետեւեց չարտերային թռիչքների արգելքը, իսկ այլ սահմանափակումների ցանկը մանրամասն կմշակի կառավարությունը: Ռուսաստանում գործող թուրքական նորաձեւության որոշ ապրանքանիշեր ստիպված կլինեն հեռացնել իրենց «Պատրաստված է Թուրքիայում» գովազդային վահանակները: Այս ամենից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պահվածքում ոչինչ չփոխվեց, նա ամպագոռգոռ ելույթներ էր ունենում. «Ռուսաստանի սանկցիաները մեզ համար ոչինչ են՝ մի քանի միլիոններ: Մենք դրանք կրկին ունենալու տեղերը գիտենք»: Էրդողանը, սակայն, մոռանում էր նշել, որ այդ մի քանի միլիոնները ընդհանուր չափ չեն, այլ՝ ամեն սահմանափակում ենթադրող ոլորտում՝ առանձին-առանձին:

Երբ Մոսկվան սառեցրեց բանակցությունները «Թուրքական հոսքի» եւ «Ակկույու» միջուկային կայանի հետ կապված, Անկարան հասկացավ՝ իրավիճակը կարող է էլ ավելի բարդանալ: Բայց Էրդողանը հետ կանգնել չի կարող, քանզի խաղը չսկսած՝ կարող է տանուլ տալ, քանզի ինչպես ասում են՝ էշին նստելը մի ամոթ է, էշից իջնելը՝ մեկ այլ: Ինչպես հաղորդում է «Հաբեր թյուրքը», Էրդողանը երեկ հայտարարություն է արել. «Մեր ազգը սովոր է տառապանքների, դարերով սովոր է: Եվ մենք առանց ռուսական գազի չենք կորչի: Գազ կգնենք այլ երկրներից, եւ աստծո օգնությամբ կհաղթահարենք խնդիրները»:  Continue reading →

Մեր ժամանակների վկայագրում (5).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (4-րդ մաս)… Դեռ պիտի անցնեինք արցախյան շարժման եւ արցախյան ազատամարտ ճանապարհներով…

Սկիզբը՝ թիվ 41-43-ում

http://www.hayary.org/wph/?p=5278 – Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=5231 – Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5221 –Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5208 – Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…

Յուրաքանչյուր պայքար ծնում է նաեւ իր առաջնորդներին եւ այստեղ էր, որ հայտնվեցին մի խումբ անհողդողդներ, ովքեր այս դրվագի մեջ կատարեցին մի շրջադարձ, որը հանկարծակի բերեց նույնիսկ բուն կազմակերպիչներին: Նորելուկ կազմակերպիչները չբավարարվելով իշխանավորների խոստումներով եւ օրվա ձեռք բերած արդյունքներով՝ կարճատեւ խորհրդակցությունից հետո մարդկային զանգվածն ուղղեցին դեպի Երեւան: Այս քայլն ուղղակի պահի ծնունդ էր: Իշխող աղմուկ-աղաղակների ներքո ժողովրդի մի մասն ընկրկեց, սակայն մի մեծ խումբ համառորեն սկսեց երթը: Ամեն ինչ կատարվեց անսպասելիորեն արագ, եւ գնալով մեծանում էր ցուցարարների մասնատված խմբերի միջեւ տարածությունը: Մինչեւ Երեւան, իհարկե, դեռ բավականին ճանապարհ կար, սակայն, մարդկանց հայացքները լի էին վճռականությամբ եւ անզիջողականությամբ: Աբովյանում մնացած ցուցարարների մի մասն էլ «Սիրիուս» գործարանի ժողովների մեծ դահլիճում հանդիպեց քաղաքի եւ գործարանի ղեկավարության հետ՝ գործադուլներն ու բարձրացված հարցերը հիմնավորելու, օրինականացնելու նպատակով…  Continue reading →

Ազգային հարստություն – (5).- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Հայաստանի իշխանը արտաքին շուկաներում թանկարժեք ձկնատեսակներից է… Հեռանկարներ, շուկաներ, հնարավորություններ…

Սկիզբը՝ թիվ 40-43-ում

http://www.hayary.org/wph/?p=5242 – Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում…

http://www.hayary.org/wph/?p=5228 – Ազգային հարստություն – 3. Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – ԳԱԱ-ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5214 – Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

http://www.hayary.org/wph/?p=5200 – Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…

Սեւանի ձկնաբուծության զարգացման ծրագրից խոսելիս հակիրճ ներկայացրինք բնապահպանների, մասնագետների, պետության նորմալ տեսակետը եւ վարչապետի հրամանով նշանակված՝ հիշյալ ծրագիրն իրագործողի աննորմալ պահվածքը:

Ինչեւէ: Փորձենք գտնել այն ընդհանուր հայտարարը, որ ի մի բերի բոլորին: Այլ կերպ՝ հնարավոր չէ՞ այնպես անել, որ եւ՛ ձկնային պաշարները վերականգնվեն, եւ՛ Սեւանա լիճը չտուժի: Իհարկե, հնարավոր է, տարբերակներ հաստատ կան: Բայց դրանք մասնագետները պիտի առաջարկեն: Եվ լավ կլինի, որ գտնվի այդ տարբերակը, քանզի ձկնաբուծության զարգացումը մեր երկրի համար կարող է արտահանման ուղիներ բացել: Մանավանդ այս պարագայում, երբ մեր գործարարները կարող են աշխատել եւ՛ Եվրամիության եւ՛ Եվրասիական միության շուկաներում:

Մինչ այդ տարբերակներին անդրադառնալը, նախ խոսենք արտահանման հեռանկարներից: Որ ձկնարդյունաբերության զարգացումը մեզ համար անհրաժեշտություն է, վկայում են տվյալները: Ձկնաբուծության դրական շարժի միտումն ակնհայտ է (խոսքը Սեւանի մասին չէ, այստեղ ձկնային պաշարների վիճակը աղետալի է, եւ սա մասնագիտական գնահատականն է):

Մեր երկրում 2012թ. ձկնարտադրության ցուցանիշը 9000 տոննա է եղել: Միայն 2010-11թթ. լճակային ձկնարտադրության ծավալներն ավելացել են 23%-ով՝ կազմելով 7095 տոննա, որոնց գերակշիռ մասը սաղմոնազգիներն են: Հեռանկարի մասին խոսելիս բավական է միայն մեկ թիվ մեջբերել. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մեկ շնչի հաշվով ձկնամթերքի տարեկան սպառումը գոնե պետք է 10 կգ լինի: Հայաստանյան ցուցանիշը չի գերազանցում 4 կգ-ն: Օրինակ՝ 2011թ. ՀՀ-ում միջին ամսական սպառումը մեկ անձի հաշվարկով կազմել է 0.3 կգ, հետեւաբար՝ միջին տարեկան սպառումը՝ 3.6 կգ, որից միայն ձկան միջին տարեկան սպառումը՝ 2.3 կգ: Մեկ տարի անց ձկան միջին սպառումը 2.5 կգ է եղել:  Continue reading →

Սլավոնական ռուս-բելառուս-ուկրաինական ամուր եռյակը այլեւա չկա… Բայցեւ եվրախաղերն են ճաքեր տալիս Ուկրաինայում – իսկ հայերը կապ չունեն դրա հետ… Կովկասյան տաքարյուն կրքեր Ուկրաինայում…

Եվրախաղերը ճաքեր են տալիս Ուկրաինայում

Այն իրողությունը, որ Արեւմուտքը ռուս-բելառուս-ուկրաինական ամուր եռյակը քանդելու համար պետք է կիրառեր գորդյան հանգույցը քանդելու Ալեքսանդր Մակեդոնացու տարբերակը, կասկած չէր հարուցում: «Լուսանցք»-ը սա կանխատեսել եւ անդրադարձել էր դրան: Հարյուրամյակներ շարունակ այս սլավոնական եռյակը եղել է համասլավոնական համախմբվածության տեսլականն իրականացնող կորիզը: Անգամ վելիկոռուսական քաղաքականության կիրառման համար է այս միությունը բազա հանդիսացել: Ուստի՝ Արեւմուտքը գնաց որոշակի հակառուսական տրամադրություններ ունեցեղ Ուկրաինան մասնատելու (ուկրաինական ազգայնամոլ բանդերականները միշտ ցանկացել են Արեւմտյան Ուկրաինան անկախացնել) ճանապարհով: Ղրիմի անկախացումը, ապա Ռուսաստանին միավորվելը կանխատեսված էր եւ հենց դա էլ պիտի նպաստեր ռուս-ուկրաինական հակամարտության, ապա՝ պատերազմի ծավալմանը: Եվ Արեւմուտքը խոստանալով օգնել Կիեւին՝ պիտի զիներ ուկրաինական բանակին ու պիտի ռուս-ուկրաինական արյու թափվեր՝ որպեսզի բաժանումը կարճաժամկետ չլիներ…

Երբ Կիեւի «Մայդանը» կատարեց իր արյունալի ներիշխանական եւ հակառուսական գործը՝ ցրվեց հենց Արեւմուտքի հրահանգով: Նման մի հրահանգով էլ սպանվեց ուկրաինական ազգայնամոլների առաջնորդը, ով այդ օրերին ամենուր զենքով էր ներկայանում եւ զենքով էլ իր հարցերն էր լուծում: Անգամ՝ մտադիր էր երկրի նախագահ դառնալ… Մյուս բանդերական ղեկավարները պաշտոններ ստացան ու խիստ զգուշացվեցին անկախական շարժումներ չծավալելու առումով:

Արեւմուտքին էլ ներուկրաինական խժդժություններ պետք չէին, ուստի ամբողջ գումարները ներդրվեցին Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ ռազմական գործողություններ ծավալելու գործում: Բոլորն էլ հասկանում էին (եւ հասկանում են), որ այդ տարածքները հսկվում են Մոսկվայի կողմից եւ ռուս զինվորականներ ու զինտեխնիկա կա այդ տարածքներում: Այսինքն՝ կրկին թափվում էր ռուս-ուկրաինական արյուն…

Այսօր Ռուսաստանը կարող է իրեն միացնել նաեւ նշյալ ինքնահռչակ հանրապետությունները, սակայն դա չի անում ոչ թե Արեւմուտքից վախենալով, այլ իր դաշնակիցներից զգուշանալով: Հիշեցնենք, որ ռուսական ազգայնական-ազգայնամոլական (այս երկրում խառն է սույն քաղաքական ուղղությունը) դաշտում տեր ու տնօրեն կարգված (իրականում խամաճիկ) Վլադիմիր Ժիրինովսկին ժամանակին խոսում էր Արցախը Ռուսաստանին միավորելու մասին, իբր դրանով այդ տարածքի հայերին կփրկեն ադրբեջանցիներից: Հետո սկսեց խոսել հակառակ ուղղությամբ, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ պիտի երկրներ չլինեն, պիտի լինի ռուս-թուրքական սահման: Հետո թե՝ հսկայական տարածքներ են խորհրդային տարիներին տրվել միջինասիական երկրներին եւ, առաջին հերթին, Ղազախստանից պետք է հսկայական տարածքներ վերցնել, քանի որ դրանք ռուսական են: Խոսվեց նաեւ հյուսիսկովկասյան հանրապետությունները լուծարելու մասին, որ Հյուսիսային Կովկասի ժողովուրդները կմնան որպես ռուսաստանցիներ: Մերձբալթիկայի նկատմամբ եւս հողային պահանջներ կան: Վրաստանից արդեն վերցրեցին Աբխազիան եւ Հարավային Օսիան, չնայած մնում են ինքնահռչակ երկրներ: Ադրբեջանի նկատմամբ կա պահանջ անգամ Դաղստանի կողմից, Մոսկվան նաեւ ադրբեջանական տարածքների հաշվին Լեզգիստան է ցանկանում հիմնել եւ այլն... Անգամ Ռուսաստան-Բելառուս նախաձեռնությունը տապալվեց հենց այն պատճառով, որ Մոսկվան ոչ թե դաշինք էր ցանկանում, այլեւ՝ Բելառուսի հետզհետե միավորումը Ռուսաստանին…  Continue reading →

Մայրաքաղաքային տնտեսություն – Ամենասպասված նվերը՝ ամանորից առաջ… Թափառող շներ. ինչպես լուծել դրանց հարցը – Խնդիրը դիտարկենք նախ ներքեւից… Նոր աղբավայր կունենանք…

Մայրաքաղաքային տնտեսություն

Ամենասպասված նվերը՝ ամանորից առաջ

Դեկտեմբերի 16-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա գտնվեց մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի N6/1 հասցեի նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը:

Սոցիալական կարեւորագույն նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում 4-րդ կարգի վթարայնության շենքերում բնակվող եւս 50 ընտանիք այսուհետ կապրի անվտանգ ու հարմարավետ բնակարաններում:

Նոր բնակարանների սեփականատերերին անձամբ հանձնելով բանալիներն ու սեփականության վկայականները՝ քաղաքապետը մեկ անգամ եւս շեշտեց, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ ու քաղաքապետարանի հետեւողական քաղաքականության շնորհիվ մինչեւ տարեվերջ ամբողջությամբ կլուծվի 2014թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը:

– 2014թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրները լուծելու նպատակով այս տարի արդեն 3-րդ բազմաբնակարան շենքն ենք շահագործման հանձնում («Լուսանցք»-ն անդրադարձել է այս թեմային): Այս շենքի շինարարությունը եւս սկսել էինք 2014թ.: Այն, ինչպես 4-րդ կարգի վթարայնության շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով քաղաքապետարանի պատվերով կառուցված մյուս բոլոր շենքերը, շահագործման է հանձնվում նորոգված, բնակվելու համար պատրաստի վիճակում: Այսօր մենք 50 ընտանիքների բնակարանները հանձնեցինք: Իսկ մնացածներին բնակարանները կհանձնենք, երբ ամբողջությամբ կարգավորեն անհրաժեշտ փաստաթղթերը: Ի դեպ, այդ գործընթացը ներկայում շարունակվում է, եւ կարճ ժամանակում այն նույնպես կհասցվի ավարտին,- նկատեց քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը շրջեց նոր բնակարաններում, շնորհավորեց երջանիկ տանտերերին ու նրանց հետ միասին գնահատեց արված աշխատանքը: «Մենք տասնամյակներով էինք սպասում սրան: Սա մեր ամենանվիրական երազանքն էր, որն այսօր իրականություն է դարձել»,- քաղաքապետին ասաց բնակիչներից մեկը:  Continue reading →

Տարվա տանուտերը Կարիճն է, ոչ թե Կապիկը – Տարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան՝ հրեական, հնդկական, չինական… մինչեւ ե՞րբ ենք անտեսելու հայկականը…

«Լուսանցք»-ը վերստին անդրադառնում է տարվա տանուտերի ընտրության բնակարգին: Մշտապես արծարծում ենք թեման այն հույսով, որ մի օր հայը կկանգնի ի՛ր՝ հայկական բնարմատին եւ յուրաքանչյուր դեպքում կհենվի ի՛ր ակունքին: Անհանդուրժելի է անկախ երկրում ապրելով, շարունակել լինել օտարի կենցաղի ու բարքերի կրողը, օտարի ավանդույթի ու պատմության քարոզիչը: Իսկ այն՝ սա արվում է կամա, թե ակամա, այլեւս նշանակություն չունի՝ վնասարար է ու ապազգային:

Բազմաթիվ ոլորտներ են մնացել օտարի թելադրանքի տակ, եւ ապազգայնությունը թոթափելն էլ ունի ազգային ու հանրային մեծ նշանակություն:

Դժվար է ազգային երկիր կառուցել, ապագային ավելի ամուր կառչել, եթե հավատդ հայկական չէ, ազգային չէ՝ միջազգային է ու օտարի աստվածային համակարգին հենված… Դժվար է, երբ կառուցածդ պետությունն ու ընդունածդ օրենքներն ազգային չեն՝ ենթակա են միջազգային ապազգայնությանը… Դժվար է, եթե վարք ու բարքդ քո կամքից անկախ սանձարձակ են ու հակաբնական… Դժվար է, երբ մարդ լինելու համար պիտի հակամարդ դառնալ՝ մարդակեր կամ երկոտանի անասուն հաճախ…

Ինչ մնում է մեր ազգային տոնացույցին, ապա դա առավելապես եկեղեցական է (անգամ ոչ բուն հոգեւոր) եւ իրականում՝ ապազգային: Սա է պատճառը, որ վաղուց «չինացի են դարձել» տարվա տանուտերի հետեւորդները… Տարեփոխությունը եւս կատարում ենք այլոց հավատալիքներին ու պատկերացումներին համապատասխան:  Continue reading →

Հայակրոն հայերը նշեցին կառույցի 22-ամյակը – Հայ Արիները երբեք չե՛ն առաջնորդվում, չեն գործում ընդդեմ մտածողությամբ, մի՛շտ առաջնորդվում ու գործում են հանուն Հայի ու Հայաստանի…

Հայ Արիական Միաբանության 22-ամյա հոբելյանը նշվեց դեկտեմբերի 15-ին քրմական ծեսով: 1993թ. դեկտեմբերի 15-ը դարձավ ոչ միայն հայարիականության գաղափարի վերածննդի, այլեւ հայարիական կառույցի ստեղծման օր: Դա տեղի ունեցավ Աբովյան քաղաքի պատմական այն հատվածում, որը ավելի քան 3 հազարամյա պատմություն ունի եւ կոչվում է Էլար-Դարանի:

http://www.hayary.org/wph/?p=5258 – 2015թ. դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 22-ամյակը…

Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում հայ արիականները իրենց առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ հավաստեցին, որ հայության նպատակների հաջողության համար շարունակելու են ապրել ու առաջնորդվել ազգաշահ նպատակներով:

Նրանք կշարունակեն իրենց գործունեությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի քաղաքական, հանրային-հասարակական, լրատվական ու մշակութային, գիտական ու մտավորական, սոցիալական ու տնտեսական եւ այլ ոլորտներում:

«ՀԱՄ-ը կա եւ կմնա միաբան կազմավորումների ու անհատների հավաքականություն, որ քաղաքական-հանրային առումով ազգայնական է՝ ազգակենտրոն-ցեղակրոն: Հավատով՝ արիադավան -հեթանոսական, պետական կողմնորոշմամբ՝ կենտրոնաձիգ-հայրենակենտրոն»,- այս տարի եւս հաստատել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների համար հստակ է՝ Հայաստանը Հայ Տեսակի Հայրենիքն է եւ բնույթով, օրենքներով ու էությամբ պիտի հայկական-համահայկական լինի՝ ծառայելով հայության համապարփակ շահերին:  Continue reading →

Նժդեհ-130. Նժդեհյան տոնական օրերը Հայաստանում – Հայ արիները հունվարի 1-ին նշում են Նժդեհի սուրբ ծնունդը – Նժդեհը ծնվեց որպես Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ հեռացավ որպես Աստվածամարդ… Ձմեռային արեւադարձին՝ Միհր Աստծո տոնն է…

Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է: Շնորհավո՛ր սուրբ ծնունդդ, մեծ հայորդի. ասում են հայ արիները եւ վայելում առաջին կենացը. «Նժդեհը ծնվեց որպես Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ հեռացավ որպես Աստվածամարդ»:

Հայ արիների եւ համախմբված ազգայնականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը դիմելով քրիստոնյա հայերին՝ ասում է. «Այսօր դուք ձեր սրբին՝ Հիսուս Քրիստոսին եք փառաբանում, մենք՝ հեթանոս-արիադավան հայերս մեր սրբին՝ Գարեգին Նժդեհին, եւ խնդիր չկա առճակատվելու, քանզի մեր առճակատվելու տեղը արտաքին թշնամիների բանակի դեմ է՝ ինչպես այսօր, այնպես էլ ամեն օր: Եվ յուրաքանչյուրը թող իր հավատի ու սրբի զորությամբ կռվի ու նվիրաբերվի Հային ու Հայքին: Սա՛ է մեր հավատի ճշմարտությունն ու սրբի հզորությունը ապացուցելու առհավատչյան»:

Բազմաթիվ հայեր, այդ թվում՝ հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները հունվարի 1-ին շնորհավորում են միմյանց եւ հայությանը՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա առթիվ:

Եկող 2016-ի հունվարի 1-ին կլրանա մեծ հայորդու 130-ամյակը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին էլ կլրանա Նժդեհի՝ Գարեգին Տեր-Հարությունյանի մահվան 61-րդ տարին:

…Երբ Նժդեհը կյանքից հեռացավ եւ գնաց դեպ հավերժություն, նա գնաց իր ցեղակրոն ուսմունքի գծած հետքերով, գնաց տիեզերական այն աշխարհը, որտեղ Հայ Աստվածներն են: Նա գիտեր՝ ուր է գնալու, երբ դեռ ցեղակրոնի երդում տվեց՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի աջի վրա եւ խոսեց Հայ Աստվածների հետ Սյունիքի լեռներում…

Հունվարի 14-ին էլ հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կնշեն Ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրը եւ կերդվեն մնալ հավատարիմ ազգային ուխտի եւ հայության նպատակներին:
Continue reading →

Շաբաթվա մարզական հեւքից – Տարվա լավագույն մարզիկի 14 թեկնածու… ՀՖՖ-ն որոշում է տարվա լավագույն մարզչին ու ֆուտբոլիստին… Հրանտ Մելքումյանը՝ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն… Այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք ՀԱՄ (www.hayary.org) պատոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Կորոշվեն լավագույնները

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան այսօրվանից սկսում է «Տարվա լավագույն մարզիկ» անվանակարգի մրցույթի քվեարկությունը: Գործադիր կոմիտեի նիստում որոշվեցին այն մարզիկները, ովքեր հավակնում են Հայաստանի 2015թ. լավագույն մարզիկի կոչմանը: Դրանք 14-ն են՝ Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ), Արամ Ավագյան (բռնցքամարտ), Լեւոն Արոնյան (շախմատ), Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն), Արման Երեմյան (թաեքվոնդո), Արթուր Թովմասյան (սպորտային մարմնամարզություն), Անդրանիկ Կարապետյան (ծանրամարտ), Տիգրան Կիրակոսյան (սամբո), Միհրան Հարությունյան (հունահռոմեական ըմբշամարտ), Մաքսիմ Մանուկյան (սամբո), Սմբատ Մարգարյան (ծանրամարտ), Տիգրան Մարտիրոսյան (ծանրամարտ), Հարություն Մերդինյան (սպորտային մարմնամարզություն), Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ):

Քվեարկությանը մասնակցում են զլմ-ների բոլոր այն մարզական լրագրողները, լուսանկարիչները եւ օպերատորները, որոնք ունեն 7 եւ ավելի տարվա աշխատանքային փորձ: Հարցաթերթիկներում նրանք պետք է նշեն լավագույն 10 մարզիկների իրենց տարբերակը: Միավորների հաշվառումը կատարվում է հետեւյալ կարգով. 1-ին տեղ՝ 10 միավոր, 2-րդ տեղ՝ 9 միավոր, 3-րդ՝ 8 միավոր, եւ այդպես շարունակ: Միավորների հաշվառումը կատարում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան: Քվեարկությունը կտեւի մինչեւ դեկտեմբերի 21-ը ներառյալ:

ՀՖՖ-ն որոշում է տարվա լավագույն մարզչին ու ֆուտբոլիստին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում մրցույթների քվեարկության սկիզբը: ՀՖՖ-ն հրապարակել է այն մարզիչների ու ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հավակնում են լավագույնի կոչմանը:  Continue reading →

Հայկական շահեր.- Երբ տարբերակ Ա-ն ու Բ-ն խիստ անհրաժեշտ են… ՄԱԿ-ը պաշտպանեց Հայաստանի բանաձեւը – դեկտեմբերի 9-ը հռչակել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ … միջազգային օր…

Այն, որ ռուս-թուրքական առճակատումը հնարավոր է ազդեր հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, սպասելի էր, հատկապես Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հանդիպումից հետո: Անկարան Արցախի խնդրի սրացմամբ փորձելու էր մեղմել ռուսական ճնշումը Մերձավոր Արեւելքի ճակատում: Իսկ այստեղ Մոսկվան իր ռազմուժն է կենտրոնացնում Սիրիայում՝ միաժամանակ բանակցելով Իրանի հետ, որ կարող է դառնալ Ռուսաստանի դաշնակիցը տարածաշրջանում: Անգամ խոսք եղավ այն մասին, որ ռուսական ռազմա-քաղաքական ծրագրերում առաջնային է դարձել Աբխազիա-Հայաստան-Իրան-Սիրիա ռազմա-օդային միասնական համակարգի կազմակերպումը: Եվ հասկանալի է, թե ինչ հսկայական տարածք կհայտնվի ռուսական թիրախների տակ:

Չնայած Արեւմուտքը փորձում է մեղմել ռուս-թուրքական սրացումը, այնուամենայնիվ, դա դեռ արդյունք չի տալիս: Եվ Հայաստանը ակամա կարող է հայտնվել երկու ճակատի դեմ, եթե պաշտոնական Երեւանը թուլացնի իր զգոնությունը եւ տուրք տալով Մոսկվայի հերթական բարեկամական խոսքերին՝ թույլ տա Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմաբազային հարվածներ հասցնել Թուրքիայի ուղղությամբ:

Իհարկե, սա կարող է նաեւ դրական ընթացք ունենալ, եթե Արեւմուտքը եւս հանգի Թուրքիայի մասնատման գաղափարին, թեկուզ՝ Ռուսաստանից առանձին ծրագրով: Ի վերջո, իսլամական տարրերից դժգոհ Եվրոպան այնքան էլ գոհ չէ թուրքական տարրի առկայությունից: Զուր չէ, որ օրերս Չեխիայի նախագահը իր անհամաձայնությունն է հայտնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու մասով: Պրահան անգամ քննադատել է ԵՄ-ին այն բանի համար, որ Թուրքիային հատկացնում է 3 մլրդ. դոլար այն բանի համար, որ այդ երկիրը պետք է տեղավորի Սիրիայի եւ տարածաշրջանի այլ երկրների փախստականներին: Չեխիայի նախագահի կարծիքով, Անկարան դա այսպես, թե այնպես պետք է անի, եթե իսկապես աջակցում է հարեւան մահմեդական բնակչությանը, եւ Թուրքիայի հետ այլեւս պետք է զգույշ լինել: Պատճառն այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ լինելով՝ այս երկիրը օժանդակում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: Սա է պատճառը, որ նաեւ Իրաքի իշխանություններն են ժամանակ տվել Անկարային՝ դուրս հանել թուրքական զորամիավորումը Իրաքի տարածքից, որն իբր օժանդակում է ԻԼԻՊ-ի դեմ կռվող քրդական ապստամբներին:  Continue reading →

Մեզ նոր «լուսավորչական» փրկիչներ պետք չեն – Կայացավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն… Պետք է գտնել մի ուժի, որ պարզապես վստահելի հենարան կլինի՛ եւ իրեն մեր երկրի ու ազգի փրկիչը չի՛ համարի…

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ամբողջ տարածքում գործում էր 1997 ընտրատեղամաս: Ըստ ՀՀ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների (եւ վերահաշվարկից հետո), հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2.567.047 քաղաքացիներից մասնակցել են 1.303.466-ը կամ 50,77%-ը, որոնցից «այո» են քվեարկել 825.832-ը կամ 63,35%-ը, «ոչ»՝ 421.610-ը կամ 32,35%-ը, անվավեր է ճանաչվել 53.331 քվեաթերթիկ, անճշտությունների թիվը 824 է: Հաշվարկի վերջնաժամկետը կլրանա դեկտեմբերի 11-ին ժամը՝ 14:00-ին:

ԿԸՀ-ն հրապարակել է նաեւ էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները՝ 265 քաղաքացի իրավունք է ունեցել մասնակցել էլեկտրոնային քվեարկությանը, բայց մասնակցել է 245-ը: Քվեարկության արդյունքում 9 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: 229 հոգի քվեարկել է կողմ, 7-ը՝ դեմ: Վերջնական արդյունքները կհրապարակվեն այդ օրից սկսած՝ 7 օրվա ընթացքում:

Ներկայացվեցին ամփոփ տվյալները նաեւ ըստ մայրաքաղաքի ու մարզերի: Երեւանում քաղաքի 5 տեղամասերի արդյունքներով «այո» է քվեարկել 2251 ընտրող՝ 52,9%-ը, «ոչ»՝ 601՝ 41,2%-ը։ Արագածոտնի մարզի 6 տեղամասերի արդյունքներով «այո» է քվեարկել 1023 ընտրող՝ 66,5%-ը, «ոչ»՝ 452-ը՝ 30,5%-ը։ Արարատի մարզի 1 տաղամաս՝ «այո» է քվեարկել 349-ը՝ 77,9%-ը, «ոչ»՝ 39-ը՝ 19,7%-ը։ Արամավիրի մարզի 14 տեղամասերի համաձայն «այո» է քվեարկել 4645-ը՝ 72,9%-ը, «ոչ»՝ 1268-ը՝ 23,2%-ը: Գեղարքունիքի մարզ 5 տեղամարում «այո» է քվեարկել 2566-ը՝ 76,5%-ը, «ոչ»՝ 444՝ 20,7%-ը։ Լոռու մարզի 9 ընտրատեղամասերում՝ «այո» է քվեարկել 2212-ը՝ 56,2%-ը, «ոչ»՝ 465-ը՝ 39,2%-ը: Կոտայքի մարզ 7 տեղամասում «այո» է քվեարկել 1024-ը՝ 66,6%-ը, «ոչ»՝ 219-ը՝ 29,8%-ը, Շիրակի մարզ 10 ընտրատեղամասում «այո» է քվեարկել 1082-ը՝ 52%-ը, «ոչ»՝ 454-ը՝ 42,4%-ը։ Սյունիքի մարզ 9 ընտրատեղամասում «այո» է քվեարկել 478-ը՝ 71,6%-ը, «ոչ»՝ 58-ը՝ 25,1%-ը, Վայոց ձորի 6 ընտրատեղամասում 1746-ը «այո» է քվեարկել՝ 78,5%-ը, «ոչ»՝ 214-ը՝ 18,4%-ը։ Տավուշի մարզ 3 ընտրատեղամասում 830-ը քվեարկել է «այո»՝ 58,5%-ը, 583-ը՝ «ոչ»՝ 37,1։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկել են 18 տեղական եւ 4 միջազգային կազմակերպություններ: Դիտորդներ կային օտարերկրյա ԿԸՀ-ների կողմից եւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններից:

Նույն օրը հանրապետության 26 համայնքներում տեղի են ունեցել համայնքների ղեկավարների ընտրություններ:
Continue reading →

Հայաստանը մեկն է ու համայն հայկական – Երբ Ազատության հրապարակը կրկին Թատերական են դարձնում… Ինչու՞ եք աշխարհին (հրճվում՝ թե աշխարհը տեսավ) ինչ-որ բան ապացուցում՝ մեզ ցեղասպանած մարդակերին ընկեր աշխարհին… Ինչու՞ չեք մեզ այդ ինչ-որ բանն ապացուցում…

Այն փաստը, որ այսօրվա խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունները չունեն բավարար հետեւոդներ, ավելի նկատելի է լինում ընտրությունների կամ հանրաքվեների ժամանակ: Երբ մարդիկ գալիս են բողոքի ցույցի կամ հանրաքվեի, ապա պարտադիր չէ, որ կուսակցական կամ որեւէ կազմակերպության անդամը լինեն: Նրանցից շատերը պարզապես դժգոհ են ներկա իրավիճակից, ունեն սեփական պատկերացումները եւ այն միայնակ չկարողանալով լուծել՝ փնտրում են համակարգային լուծման մեջ: Եվ ընդդիմադիրների հանրահավաքները հաճախ կայանում են՝ հենց այս մարդկանց ներկայության շնորհիվ:

Իսկ համապետական միջոցառումների ժամանակ այս մարդիկ չեն ցանկանում ծառայել այս կամ այն ընդդիմադիր ուժին, որոնց դեռ լիովին չեն վստահում, եւ այս կազմակերպությունները անգամ ընտրատեղամասերում ներկայացուցիչներ նշանակելու խնդրին են բախվում: Եվ… նրանց նշած հազրավոր անդամների մասին առասպելը հօդս է ցնդում ամեն անգամ:

Այս հանրաքվեին էլ բացի ՀՀԿ-ից, ոչ մի այլ քաղաքական ուժ վստահված անձ չուներ բոլոր մարզերում, բոլոր տեղամասերում: Իսկ այսպես պայքարելով որեւէ լուրջ արդյունքի հնարավոր չէ հասնել: Փոխանակ ընդդիմադիրների միասնական շտաբ ասվածը համախմբեր եւ 1-2 ներկայացուցիչ ուղարկեր բոլոր 1997 ընտրատեղամասերը, միմյանց տեղեր էին վաճառում՝ այս կամ այն շահագրգիռ տեղամասում մարդիկ ունենալու նպատակով:

Սա միասնական պայքարի թիվ մեկ անլրջությունն է:

Երկրորդ անլրջությունը իրեն դեռ ընդդիմադիր առաջնորդ-կուսակցություն հռչակած «Ժառանգության» անդամների կեցվածքն է: Այս կազմակերպությունը փորձում է խիստ ընդդիմադիր երեւալ ոչ միայն խորհրդարանում, այլեւ՝ արտախորհրդարանական ուժերի ընդվզումների ժամանակ:  Continue reading →

Դիտորդական կարծիքներ, որ քաղաքական հնչողություն ունեն – Հայաստանի սահմանադրական հանրաքվեն, աշխարհաքաղաքական կենտրոնները, տեղական կատարողները եւ ադրբեջանամետ եվրախամաճիկները…

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին, ով մեր երկիր է ժամանել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում: Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵԽ բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են շարունակական ու հետեւողական: Նշվել է, որ ՀՀ ԱԺ հրավերով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտարկման առաքելությամբ Հայաստանում գտնվելը դիտորդական խմբի համար լավ հնարավորություն է դիտարկելու Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումների ազդեցությունը ընտրական գործընթացների վրա:

Ի պատասխան՝ ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի հարցով համազեկուցողը գոհունակությամբ է խոսել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախաձեռնումից հետո իրականացված նախապատրաստական եւ կազմակերպչական ամբողջ գործընթացի, ընտրազանգվածի հետ մինչ այժմ իրականացված աշխատանքի մասին, միաժամանակ գնահատելի համարելով նաեւ այն հանգամանքը, որ փաստաթղթի նախագծի մշակման ընթացքում սերտ համագործակցություն է եղել Վենետիկի հանձնաժողովի հետ, որի գնահատականը կարեւորվել ու հաշվի է առնվել գործընթացն առաջ մղելու տեսանկյունից: «Մենք մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Ձեզ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված Ձեր ջանքերի համար»,- ասել է Ալան Միլը:

Սահմանադրությունում փոփոխությունները բխել են ավելի շուտ քաղաքական շահերից, քան՝ հայ ժողովրդի կարիքներից, այնուամենայնիվ կարծիք է հնչել ԵԽԽՎ մի շարք պատգամավորների կողմից: Հասկանալի է, որ այս կառույցում կան այնպիսի ներկայացուցիչներ, որ տարիներ շարունակ սնվում են Բաքվի նավթադոլարներից եւ հակահայկականությունը, հայերին հակառակ արտահայտվելը նրանց ծրագրային հիմնակետերից է: «Եվրոպայի խորհրդի մի շարք պատգամավորներ նշել են, որ ընտրացուցակները ճշգրիտ չէին, եւ չափազանց շատ քաղաքացիներ են սահմանադրական փոփոխություններն ընկալել որպես Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման համար գործիք»,- գրում է BBC-ում տպված հոդվածի հեղինակը՝ նշելով, որ գործող նախագահը կարող է 2018-ին դառնալ լայն լիազորություններով վարչապետ:

Ըստ ԵԽԽՎ գնահատականի, ցածր մասնակցությունը բացատրվում է այն հանգամանքով, որ [սահմանադրության փոփոխությունների] շարժառիթը քաղաքական նպատակահարմարությունն է, այլ ոչ թե հայաստանյան հասարակության պահանջները: «Փոփոխությունները քաղաքացիների խիստ զգալի մասի կողմից ընկալվել են որպես գործող նախագահի համար միջոց՝ իր իշխանությունը երկրորդ եւ վերջին նախագահական ժամկետի ավարտից հետո պահելու համար»,- ԵԽԽՎ գնահատականն է մեջբերել BBC-ն՝ ընդգծելով, որ ԵԽ-ն Եվրոպայի հիմնական իրավապաշտպան կառույցն է:  Continue reading →

Անցանք խորհրդարանական համակարգի – «Այո»-ի ու «Ոչ»-ի արանքում հայ արիականները եւ համախմբված ազգայնականները կանգնած են մեկ այլ՝ «իսկ հետո՞» ձեւակերպման վրա»… Իսկ Եվրոպան (նաեւ՝ աշխարհը) ազգայնանում է…

Սահմանադրական փոփոխությունների «այո»-ն պարզապես մի հերթական «այո» չէր, եւ իր անկախացումից ի վեր կառավարման կիսանախագահական ձեւ որդեգրած Հայաստանը վերածվեց կառավարման խորհրդարանական ձեւ ընդունած Հայաստանի: Մեր պետության առաջին դեմքը այսուհետ կլինի երկրի վարչապետը, ով պետք է հաշվի նստի ոչ միայն խորհրդարանական մեծամասնության, այլեւ ԱԺ մտած բոլոր քաղաքական ուժերի հետ:

Այս հարթության մեջ էլ տեղի ունեցավ ԱԺ հերթական նիստը, որի ժամանակ ՀԱԿ խմբակցությունը հայտարարեց խորհրդարանի նստաշրջանը բոյկոտելու մասին: ՀԱԿ պատգամավորները հեռացան նիստերի դահլիճից: Մինչ այդ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմելով ՀՀԿ անդամներին, հայտարարեց. «Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեի ընթացքում, մենք չենք կարող նստել ձեզ հետ նույն դահլիճում եւ աշխատել, կարծես ոչինչ չի եղել. դուք կոլեկտիվ բռնության ենթարկեցիք մեր ժողովրդի կամքը՝ տարբեր կեղծիքների, ճնշումների, ընտրակաշառքների ճանապարհով՝ նենգափոխելով սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները»:

Ոչ միայն ՀԱԿ-ը, այլեւ՝ սահմանադրական բարեփոխումների մյուս հակառակորդները մտադիր են բողոքարկել հանրաքվեի արդյունքները՝ նշելով, որ իշխանությունները կեղծել են դրանք: ՀԱԿ-ը եւ «Ոչ»-ի ճակատը մտադիր են միասին բողոքարկել:

Նշվում է, թե ճակատը բազմաթիվ ապացույցներ ունի կեղծարարության մասին եւ կանոնակարգով սահմանված ժամկետում դրանք կհրապարակի, իբր իշխանությունները կարողացել են կեղծել շուրջ 500 հազար ձայն: Փաստեր կան, որ ի սկզբանե ընտրացուցակները ուռճացված են եղել եւ ԿԸՀ ներկայացրած ընտրողների մասնակցությունն ընդհանուր ոչինչ չունի իրական պատկերի հետ: «Մեր հաշվարկների համաձայն, առավելագույն մասնակցությունը կարող էր լինել 40%, մնացածը ռեժիմի մեքենայությունն է»,- նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար եւ «Ոչ»-ի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը: Ընդդիմադիր գործչի կարծիքով, գործընթացի սկզբում իշխանությունները հույս ունեին կեղծել արդյունքները եւ ապահովել հաղթանակ, սակայն հանրաքվեի օրը համոզվեցին, որ չեն կարող ապահովել մասնակցություն եւ անցկացնել բարեփոխումները, ուստի սկսեցին կիրառել ճնշումներ, բաժանել ընտրակաշառք եւ շոուներ սարքել ընտրատեղամասերում: «Նաեւ ծեծկռտուքներ էին սկսվում, որոնց ընթացքում լրացուցիչ քվեաթերթիկներ էին խառնվում «այո»-ի կույտերին, իսկ որոշ ընտրական հանձնաժողովների նախագահներ դադարեցնում էին ձայների հաշվարկի գործընթացը»,- եզրափակել է խոսքը ընդդիմադիր պատգամավորը: Continue reading →

Ե՛վ կմաքրեն ե՛ւ կհամալրեն – Երեւանի քաղաքապետարանի շարունակական ծրագրերը… Նշաձող, որ թույլ է տալիս հարգել – «Ֆոտոլուր» գործակալության տնօրենի լուսանկարիչների ընտանիքը եւ Reuters-ի գնահատականը…

Վերջին օրերի երեւանյան անցուդարձից մենք կարեւորել ենք երեք բան. (քանի որ ձմեռ է) ձնամաքրման աշխատանքներին, վերանորոգվող գրադարանների խնդրին եւ սիրիահայերին աջակցության հարցերը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին երբ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ դեկտեմբերի 3-ի լուսադեմին մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին անմիջապես հետեւել են ձնամաքրման աշխատանքները, քաղաքապետն ընդգծել է. «Կազմակերպված ձեւով ձյան մաքրման աշխատանքներ պետք է իրականացնենք ոչ միայն կենտրոնական փողոցներում, այլ նաեւ երկրորդական, երրորդական, նաեւ բակային եւ ընդհանուր օգտագործման տարածքներում: Նաեւ խստորեն վերահսկեք, որպեսզի տվյալ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պատշաճ կազմակերպի աշխատանքներն ու հետզհետե բացառի նկատված թերացումները»:

Թե ինչ կարեւորություն ունի քաղաքապետի նշած տարածքների մաքրումը, կզգան ինձպեսները, ովքեր մայրաքաղաքը ոտքով «գրոհելը» հաճախ գերադասում են հանրային տրանսպորտով երթեւեկելուց:

Ինչպես «Լուսանցք»-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանից, մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից Երեւանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման, առեւտրի եւ սպասարկումների վերաբերյալ պահանջների կատարման նկատմամբ: Այս մասով զեկուցվել է, որ նախորդ ամսվա ընթացքում կազմվել է 21 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու մեկ անգամ եւս ծանուցել տնտեսվարողներին իրենց պարտավորությունների մասին. «Ձմռանը օբյեկտների հարակից տարածքները ձյունից եւ սառույցից մաքրելու պարտավորության մասին եւս մեկ անգամ ծանուցեք տնտեսվարողներին: Երեւանի ավագանու սահմանած պարտադիր բարեկարգման նորմերի պահպանումը նրանց պարտավորությունն է, ու յուրաքանչյուրը պետք է ապահովի դրա կատարումը»:  Continue reading →