Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2025 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
Unknown Feed
News | News.am
Новости – News.am
Panarmenian
- Омбудсмен Армении обсудила с ОБСЕ права армянских пленных
- В Ереване ликвидирован международный центр кибермошенничества
- Новые формы торговли людьми требуют системных решений
- Армения возглавила Генеральный комитет конференции ОЗХО
- Mэр Гюмри требует компенсацию за нарушение презумпции невиновности
- Среди получивших вид на жительство в Армении преобладают граждане РФ и Индии
- Пашинян выразил соболезнования Путину в связи со смертью Никиты Симоняна
- В ереванском районе Аван-Ариндж уровень загрязнения воздуха достиг экстремальных 708 баллов
- Aрмения не примет участия в саммите ОДКБ
- Архиепископ Аршак не признан потерпевшим по делу о видео
Category Archives: Հոդվածներ
Սպասվում են նաեւ հարկային օրենսդրության բարեփոխումներ եւ կա ստուգումների կասեցման հնարավորություն… ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր…
Սպասվում են նաեւ հարկային օրենսդրության բարեփոխումներ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցեցին պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Արծարծվել են, մասնավորապես, ՀՀ երկարաժամկետ ու կայուն տնտեսական աճի ապահովման, արտահանման խթանման, բիզնես միջավայրի բարելավման, մրցունակության բարձրացման եւ ներդրումների ներգրավման հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Քննարկվել են ըստ ուղղությունների առաջարկվող փոփոխությունները եւ ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը, ամփոփելով քննարկումը, կարեւորել է հարկային օրենսդրության բարեփոխումները տնտեսության երկարաժամկետ ու կայուն զարգացման տեսանկյունից եւ հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:
Շուտով պարզ կլինի, թե հարկային բարեփոխումներն ինչ տրամաբանությամբ են ընթանալու եւ արդյո՞ք բարեփոխումներ են լինելու…
Վարչապետը հանձնարարեց քննարկել ստուգումների կասեցման հնարավորությունը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հուլիսի 23-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց մինչեւ 2015թ. ավարտը տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել ստուգումների կասեցման հնարավորությունը: Վարչապետը նշեց նաեւ, որ դրա վերաբերյալ կառավարության հաջորդ նիստին ներկայացնեն առաջարկություններ:
Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ հանձնարարության նպատակն է ստեղծված տնտեսական իրավիճակում անհարկի չմիջամտել տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին. «Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին: Այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք՝ բացառելու անհարկի միջամտությունները եւ նվազագույնի հասցնել բոլոր կարգի ստուգումները»:
Անի Մարության
ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր
Continue reading
«Մետաքսի ճանապարհ».- Հայաստանի առանցքային դերն անվիճելի է – Արեւելքի ու Արեւմուտքի խաչմերուկ Արտաշատը – Կիլիկյան Հայաստանը՝ Մետաքսի ճանապարհի ծովային դարպասը – Պատմական հարթակում պարտվեց, անցավ նորին…
«Մետաքսի ճանապարհի» վերականգնումն անհրաժեշտություն է: Այն ցանկանում են թե՛ արեւելյան եւ թե՛ արեւմտյան երկրները: Եվ թեեւ այս անհրաժեշտության մասին վաղուց են խոսում, բայց այն դանդաղ տեմպերով է առաջ գնում:
Ինչու՞, չէ՞ որ այս ճանապարհը միանշանակ դրական ազդեցություն ունի երկու աշխարհամասերի տնտեսությունների համար էլ, մանավանդ այսօր, երբ ընդհանրապես աշխարհի տնտեսական զարգացումները արդեն տարիներ շարունակ վայրիվերումների են ենթարկվում՝ պայմանավորված բազմաթիվ գործոններով:
«Մետաքսի ճանապարհի» վերականգնման դանդաղ ընթացքը մի բան է վկայում. այս ուղին բացառապես տնտեսական կամ զուտ առեւտրային շահ չէ, որ հետապնդում է:
Բանն այն է, որ տարիներ շարունակ ճանապարհի վերականգնման կարեւորության մասին շատ երկրներ են խոսում, անգամ՝ ներկայիս Թուրքիան, եւ ծրագրի գործարկման շատ քարտեզներ են բեմահարթակ նետվում՝ անգամ ներկայիս Թուրքիայի կողմից: Եվ, բնականաբար, վերջինս ամեն ջանք գործադրում է՝ ապացուցելու համար, որ «Մետաքսի ճանապարհը» երբեք Հայաստանով չի անցել եւ չի անցնելու, որովհետեւ «պատմական ճանապարհը պիտի վերականգնվի պատմականորեն»: Թուրքիայի տարիների ջանքերն ապարդյուն անցան, որովհետեւ նավթագազային շահերը միշտ չէ, որ ամեն ինչից վեր են լինում եւ… արդեն ամենաբարձր մակարդակներում խոսվում է այդ պատմական ճանապարհի ու Հայաստանի անջնջելի կապի ու հնարավոր հեռանկարների մասին: Այս անգամ թյուրքական տարրին չի հաջողվում տնտեսական խոշոր ծրագրից մեկուսացնել Հայաստանին:
Ինչ է իրենից ներկայացնելու այսօրվա «Մետաքսի ճանապարհը»՝ հաշվի առնելով արդի ենթակառուցվածնքներն ու արագընթաց ուղիները, որն է դրա այսօրվա քարտեզը, ինչ դեր է հատկացվելու Հայաստանին, ինչ կարող է այն մեզ տալ ու մեր միջոցով տալ: Այս ու այլ հարցերին պատասխանելու համար նախ հասկանանք, թե ինչ ասել է ընդհանրապես «Մետաքսի ճանապարհ» եւ դրա ինչ տարբերակներ են այսօր շրջանառվում:
Արեւելքի ու Արեւմուտքի խաչմերուկ Արտաշատը
Հ. Մարտիրոսյանը «Հայաստանը՝ Մետաքսի ճանապարհի խաչուղիներում» գրում է, որ Հայկական լեռնաշխարհը մի կամուրջ էր Արեւմտյան Ասիայի ու Եվրոպա աշխարհամասի միջեւ: Հայկական լեռնաշխարհում էին խաչաձեւվում միջազգային առեւտրական այն ուղիները, որոնք Հայաստանը կապում Էին Սեւ եւ Միջերկրական ծովերի ավազանների նավահանգիստների հետ, դրանց վրայով առեւտրական գործարքներ կատարում Իրանում, Միջագետքում, Եգիպտոսում, Հնդկաստանում եւ Չինաստանում: Պլուտարքոսը վկայում Է, որ Հայաստանի անդրանիկ մայրաքաղաքը՝ Արտաշատը, ունեցել Է առեւտրատնտեսական կապերի լայն շառավիղ եւ կարեւոր նշանակություն մ.թ.ա. I դարում: Հռոմա-պարթեւական միջնորդ առեւտրական հարաբերություններում Հայաստանի կատարած վճռորոշ դերի մասին են վկայում Ստրաբոնը եւ հին դարերի ուրիշ պատմիչներ: Continue reading
Կկարողանա՞նք փրկել մեր տնտեսության սիրտը – Նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնումը նախատեսված է մինչեւ 2027 թվականը… Հերունու առաջարկած արեւային մեծ կայանը իրականություն չի դառնա այս ծրագրով…
«Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչեւ 2036թ.) զարգացման ուղիները» ծրագիրը պատրաստ է: Անկեղծ ասած, այս փաստաթղթից մեծ սպասելիքներ ունեի՝ մտածում էի, կնախանշվեն հստակ քայլեր, որոնք կփրկեն տնտեսության սիրտը՝ էներգետիկ համակարգը: Բայց այդ ծրագիրը, ըստ էության, ոչ մի նոր բան չի ասում, այն չի տարբերվում «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020թթ. միջոցառումների ծրագրից: Լավ կամ վատ ծրագիր լինելու խնդիր չէ, պարզապես եթե նորություն չկա, ուրեմն՝ ձեռնարկվելիք քայլերն էլ նոր չեն լինի: Համենայնդեպս, առաջին հայացքից ծրագիրն այդ տպավորությունն է թողնում:
Թեեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լավատես է: Նա տեղեկացրել է, որ արդեն իսկ մշակված է էլեկտրաէներգետիկական համակարգի էլէներգիայի արտադրության, ներկրման, արտահանման եւ բաշխողի էլեկտրական ցանցեր առաքման կանխատեսվող հաշվեկշռի կազմման կարգը, որը դրվել է 2015թ. օգոստոսի 1-ից հաստատված էլեկտրաէներգիայի սակագների հիմքում, ինչը բացառելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում ֆինանսական վնասների ձեւավորումը։ Ե. Զախարյանի խոսքերով՝ կառավարման համակարգում ներդրվել է վերահսկողության այնպիսի մեխանիզմ, որն անմիջապես կարձագանքի չնչին շեղումների ժամանակ։ Մշակվել են նաեւ էլեկտրաէներգետիկ համակարգի բարելավմանը, ներդրումների արդյունավետությանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլէներգիայի հաշվառման համակարգի արդիականացմանը եւ կորուստների նվազեցմանն ուղղված առաջարկներ, որոնց իրականացումը առաջիկա 1-2 տարիների ընթացքում, նախնական գնահատմամբ, բաշխիչ ցանցերում փաստացի կորուստների նվազմանը կհանգեցնի՝ 1,5-2%-ով։ Continue reading
Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (5-րդ մաս) – Ոգի-Հոգի-Գեն – Մարդ արարած եւ Աստված… Աթեիստ գիտնականներն ապացուցել են, որ Աստված գոյություն ունի…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
Սկիզբը՝ թիվ 23-26-ում
http://www.hayary.org/wph/?p=4960 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (4-րդ մաս) – Դժոխք եւ Դրախտ – Տիեզերաաշխարհներ, որտեղ հայտնվում են մարդկանց հոգիները – Տիեզերաաշխարհներ, որտեղ շարունակում են ապրել մարդկանց հոգիները…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
http://www.hayary.org/wph/?p=4944 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (3-րդ մաս)… Այսօրվա հավատը կամ անհավատությունը… Սատանայի իշխանության վերջը մոտ է… Սատանայի իշխանության վերջը մոտ է… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
http://www.hayary.org/wph/?p=4929 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (2-րդ մաս)- Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն… Սատանան սատանայի զավակից տարբեր է… ,Հանդերձյալ աշխարհե… Միջնադարյան սնապաշտությունը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
http://www.hayary.org/wph/?p=4913 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (1-ին մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
Աստվածային Համակարգերում եւս կան Տիեզերաաշխարհներ, Հայկական Աստվածային Համակարգը նույնպես ունի իր բնատարածքը, որի մանրակերտը Հայկական բնաշխարհն է Երկրում: Դա էլ այն Հոգեւոր Հայրենիքն է, որ պիտի հոգում ունենա յուրաքանչյուր հայ, բացի Հայրենիք-Բնօրրանից:
Մարդու կյանքը ինչպես արարման, այնպես էլ քայքայման դանդաղ գործընթաց է ծննդի ու մահվան միջեւ: Ինչ որ այդ պահին անում ես, հնարավոր է՝ քո վերջին արարքն է:
Կյանքը գործունեության ասպարեզ է, որ տրված է սահմանափակ ժամանակով: Պետք է ընտրել ինչ-որ բան եւ այն անվանել սկիզբ, այնուհետեւ գիտակցել հետագա յուրաքանչյուր գործողությունը: Սա անչափ կարեւոր է, որի գիտակցումը երկրում արդեն մարդուն մոտեցնում է Աստծուն (Աստվածներին): Անցյալը, ներկան եւ ապագան մի ամբողջություն է, Ոգու դրսեւորման ու կատարելագործման հարատեւ ընթացք եւ այն հասկանալու ու զգալու պարտականություն ունի մարդը:
Աստվածային Տիեզերաաշխարհներում կան նաեւ Ազգային Տիեզերաաշխարհներ, որտեղ հանգրվանում են այն հոգիները, ովքեր ապրել, գործել ու զոհվել կամ մեռել են ոչ միայն անձնական, այլեւ համազգային բարրօրության եւ հայոց հավատի համար: Այստեղ կարող են հանդիպել տասնյակ հազարամյակների ու երեկվա մեռյալների հոգիները, եթե իհարկե նրանք ապրել ու գործել են նույն նպատակների համար: Continue reading
Կինոփառատոն՝ ծիրանի գույնի ու մոգական թվի աշխարհում… Աստվածների հանգրվանը՝ անփոփոխ – Գետն ունի միլիոն երգ… «Ոսկե Ծիրան»-ի մրցանակակիրները…
Կինոփառատոն՝ ծիրանի գույնի ու մոգական թվի աշխարհում
Ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոափառատոնը: Մրցանակներ, նվերներ, դիպլոմներ. սա բոլոր կինոփառատոներին է բնորոշ: Բայց փառատոններն ունեն իրենց բնորոշիչը, կենսոլորտը, որով տարբերվում են մյուսներից: Մերն ուներ նաեւ իրեն բնորոշ գույնն ու թիվը՝ ծիրանագույնն ու 7-ը, որով էլ տարբերվում է աշխարհում գոյություն ունեցող 900 նմանատիպ փառատոններից:
Ծիրանի գույնը, որ հուշում է կինոփառատոնի պատկանելությունը եւ յոթը, որ գալիս է պատմելու, թե ճիշտ այդքան օրերի ընթացքում է արեւահամ պտուղը հասնում:
Յոթ օր Երեւանն ընկղմվեց համաշխարհային փառքի հասած կինոների գիրկը: Այսքան օր էլ մեր երկրի մայրաքաղաք ժամանած հյուրերը վայելեցին հայոց աշխարհի այս՝ Հայաստանի Հանրապետություն անվանմամբ մասնիկը: Ի դեպ, սա էլ է արվեստ, եթե ճիշտ է կազմակերպվում: Մի խոսքով, քաղաքում իրարանցում, ֆիլմերի հերթափոխ, օրերն արագ են հեռանում, նույնիսկ չես նկատում, թե ինչպես է այն ավարտին հասնում:
Հանդիսատեսը ֆիլմերի արանքում քննարկումներ է սկսում է, կամ քննարկումը վերածում քաղաքական վեճի: Հաճախ չես հասկանում, թե, ասենք, այս կամ այն ֆիլմի որ հատվածը նրանց բերեց քաղաքական դաշտ: Ավելի խորը քննարկում են մանագիտական աչքերը, ովքեր գիտեն կինոյի լեզուն:
Հայկական ֆիլմերի թեման շատ էր եւ բազմաժանր: Ուշագրավ էին նաեւ նրանց մասին վեճերը: Օրինակ, քննարկվում էր, որ մենք մեր վերքերը շատ ենք սիրում, փայփայում ենք ու լավ պահում եւ ամեն առիթվ ցույց տալիս բոլորին: Մինչդեռ ոչ ոք չի փորձում վերքերը բուժողների մասին ֆիլմ նկարել: Օրինակ՝ ֆիլմ նկարել Աղբյուր Սերոբի, Գարեգին Նժդեհի (առաջնեկը կա, թող ծնվեն երկրորդը, երրորդը…), Անդրանիկի մասին: Բանը հասավ նրան, որ նույնիսկ հարցնում էին, թե ինչու չի կիրառվում խորհրդային մոդելը. ասել կուզի՝ Լենինի դերակատարը ուրիշ դեր չպիտի խաղար, որպեսզի հանդիսատեսի մոտ չփլուզվեր կերպարը: Այն է՝ մեր օրերում սերիալում մականունավոր լորդի կերպարը խաղացողը Նժդեհ չպիտի կերտեր: Մյուսները ծիծաղելի էին համարում այս տեսակետը, եւ կրքերը բորբոքվում էին: Խորհրդային մոդելը գուցե արդարացված էր այդ տարիներին, երբ մեր ծնողների սերունդը կարծում էր, թե ուսուցիչները զուգարան չեն գնում: Ներկայումս շատ բան է փոխված ու շատ բան արդեն անհեթեթ է հնչում: Դերասանը տարբեր դերեր կերտելու համար է: Continue reading
Հայկական խոհանոց – Ոսպը՝ կանաչ սոխով… Ինչպե՞ս զերծ մնալ արևային այրվածքներից… Տարվա վիքիպեդիստը հայ է… Աշխարհի մարզական հեւքից – ցտեսություն ասեցինք ֆուտբոլային Եվրոպային… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Ոսպը՝ կանաչ սոխով
Բաղադրությունը – Ոսպ – 0,5 կգ, կիտրոն (լայմ) – 2 հատ, զեյթունի բուսայուղ – 100 գ, կանաչ սոխ – 1 կապ, համեմ – 1 կապ, թարմ սխտոր – 1 գլուխþ
Պատրաստման եղանակը – Ոսպը նախապես թրջել, խաշել աղաջրում՝ մարմանդ կրակի վրա:
Հետո քամել, ավելացնել կիտրոնահյութը, բուսայողը, մանր կտրտած կանաչեղենը եւ սխտորը: Բարի ախորժակ:
Ի՞նչ է կարելի եւ ի՞նչ է արգելվում անել արեւային այրվածքների դեպքում
Ամառային արձակուրդների եռուն շրջանն է, եւ հանգստի մեկնելիս խիստ կարևոր է իմանալ արեւային այրվածքներից արդյունավետ պաշտպանեվլու եւ այրվածքների դեպքում առաջին բուժօգնության կանոնները:
Ըստ doctors.am-ի՝ աեւային այրվածքը մաշկի վնասումն է՝ պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթների գերդոզավորմամբ:
Արեւային այրվածքի նշաններն են՝ մաշկի կարմրություն, բշտեր:
Ինչպե՞ս զերծ մնալ արևային այրվածքներից
- Խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից ժամը 10-16-ն ընկած ժամանակահատվածում: Այս շրջանում արեւի ճառագայթները հատկապես վտանգավոր են:
- Շոգին կրել լայնեզր գլխարկ եւ չմոռանալ արեւապաշտպան ակնոցների մասին:
- Հետազոտությունները պարզել են, որ շոգ oրերին նախապատվությունը պետք է տալ մուգ կապույտ հագուստին, քանզի հենց այս գույնն է առավելագույն պաշտպանում մաշկը արեւի ճառագայթների վնասակար ազդեցությունից:
- Այրվածքների եւ մաշկի քաղցկեղի կանխարգելմանը նպաստում են SPF եւ PPD նշումներով արեւապաշտպան քսուքները` պաշտպանության գործոնի 30 կամ 50 միավորով:
Տարվա վիքիպեդիստը հայ է
«Վիքիմեդիա» Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը Մեքսիկայում ընթացող «Վիքիմանիա 2015» համաժողովին ինտերնետային հանրահայտ գործարար, «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի համահիմնադիր եւ «Վիկիա» ընկերության հիմնադիր Ջիմմի Ուելսի կողմից հայտարարվել է տարվա վիքիպեդիստ:
Նույն համաժողովում «Արեւմտահայերեն Վիքիպեդիայի» ստեղծման եւ զարգացման «Վիքիմեդիա Հայաստանի» նախագիծը ճանաչվել է «Վիքիմեդիայի» 3-րդ ցնցող նախագիծը։
Վերջին շրջանում «Վիքիպեդիա» բազմալեզու եւ ազատ հանրագիտարանի հայալեզու տարբերակը` «Հայերեն Վիքիպեդիան» աննախադեպ հաջողություններ է արձանագրում: Ինչպես ասել է նախագիծը իրականացնող հիմնադրամի` «Վիքիմեդիա Հայաստանի» համահիմնադիր, խորհրդի անդամ Մհեր Բեքարյանը, օրերս «Հայերեն Վիքիպեդիան» իր ունեցած հոդվածների քանակով համաշխարհային ցանցում բարձրացավ 38-րդ հորիզոնական։ «Հայերեն Վիքիպեդիան», ինչպես տեղեկացրեց Մհեր Բեքարյանը, արդեն հատել է 175000 հոդվածի սահմանը:
Միջազգային մի շարք վիքի նախագծերի շարքում հայերը ներմուծել են նոր նախագիծ` «Վիքի ճամբարը», որը զուտ հայկական նախագիծ է եւ ընդօրինակվում է այլ երկրներում: Continue reading
Պետությունը՝ ազգային գործիք – նոր նախագծի հիմնական գլուխները… Հայաստանի Սահմանադրությունը պիտի ազգային ինքնություն, հայկական էություն եւ համահայկական բնույթ ունենա…
http://www.hayary.org/wph/?p=4941 – Այսօր Սահմանադրության օրն է – Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 20 տարեկան է… Հայ արիները հանդիպել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ… Հայաստանի Ազգային Սահմանադրության ՀԱՄ նախագիծը…
http://www.hayary.org/wph/?p=4052 – Կենտրոնաձիգ պետությունն այլընտրանք չունի – Ամուր հայկական պետություն է պետք մեզ… Սահմանադրությունը պիտի որդեգրի պետականամետ եւ ազգօգուտ սկզբունքներ…
Հուլիսի 13-ին կայացավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը եւ հաստատվեցին Սահմանադրության նախագծի հիմնական՝ 1-ից 7-րդ գլուխները, որոնք արդեն հրապարակվել են: Ըստ ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի, նիստի ընթացքում քննարկվել են Սահմանադրության 4-ից 7-րդ գլուխների մասին Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկումների արդյունքները եւ նույն փորձագետների առաջարկությունների հիման վրա հայտարարություն է ընդունվել: Այսպես՝ Սահմանադրության նախագծի հիմնական գլուխները 7-ն են լինելու, իսկ մնացած հատվածը լինելու են բաժիններ տարբեր ոլորտների վերաբերյալ:
Առաջիկայում կկազմակերպվեն նոր հանրային քննարկումներ, եւ այս բարեփոխումների ճակատագիրը կդրվի հանրաքվեի:
Հանձնաժողովի անդամը հայտնել է, որ «Սահամանդրության հիմնական մասը հրապարակելուց հետո ընդունելու են առաջարկներ: Քննարկման դրվելիք Սահմանադրության նախագիծը դարձյալ կարող է փոփոխության ենթարկվել, եթե ընդունելի առաջարկներ ներկայացվեն: Քննարկումների փուլը կավարտվի հուլիսի վերջին ու ամբողջական կներկայացվի հանրապետության նախագահին: Եթե նախագահը հաստատեց, օգոստոսին այն արդեն ԱԺ հաստատմանը կներկայացվի:
Թե ինչքան կտեւեն ԱԺ-ում քննարկումները նախագծի շուրջ, հանձնաժողովը չի կարող ասել, իսկ երբ ԱԺ-ն ընդունի նախագիծը, նոր միայն կնշանակվի հանրաքվեի օր: Թե երբ կնշանակվի, հանձնաժողովը այս մասին եւս չգիտի՝ մասնագիտական հանձնաժողովը այդ փուլի համար պատասխանատու չէ: Continue reading
Ինչքա՞ն կարելի է երկիրը սգո տան վերածել – Եկեղեցին պետություն է պետության մե՞ջ… Վարչապետը չի կարողանու՞մ, թե՞ դեռ խանգարում են ինչ-ինչ շահեր… Հայերը միշտ էլ հարգել են նախնիներին, ունեն նաեւ նախնյաց տոն…
Մեռելոցները վաղուց են անկանոն իրավիճակ առաջացնում աշխատող մարդկանց օրակարգում: Այդ մեռելոցները գրեթե երկու ամիսը մեկ անգամ ստիպում են փոփոխության ենթարկել ոչ միայն աշխատանքային օրակարգը: Կառավարության վերջին որոշումներից հետո էլ շատ գործատուներ, այդ թվում՝ բանկերի, անթաքույց դժգոհում են եւ ասում, որ աշխատելու են ու չեն հետեւելու մեռելոցների օրակարգին…
«Լուսանցք»-ը նշել է, որ այս մեռելոցները զուտ եկեղեցական բնույթ ունեն եւ եկեղեցին փորձում է նաեւ այսպես իր ներկայությունն ապահովել հայության քաղաքացիական կյանքում: Ինչ մնում է գերեզմաններ այցելելուն կամ նախնյաց օրը նշելուն, ապա հայերը դրա հատուկ որոշման անհրաժեշտությունը չունեն: Մեզանում եղել է, մնում է ու կմնա նախնյաց պաշտամունքը…
Այս առումով հանրային ընդվզում եւս կա, մարդիկ ցանկանում են աշխատել, գումար ստանալ այդ աշխատանքի դիմաց, բայց մեռելոցները գումարվում են շաբաթ-կիրակիներին ու որոշ տոն օրերին եւ ամիս է լինում, երբ գրեթե կեսը ոչ աշխատանքային է լինում (աշխատավարձ ստացողները, դեռ ոչինչ, ստանում են իրենց աշխատավարձը: Տեսեք, թե ինչ կարծիքի են կառավարության ու եկեղեցու մեռելոցասիրած որոշումների մասին գործարքային աշխատողները): Զարմանալի է, բայց մեզ նման ոչ հարուստ երկրի համար սա եւս ճոխություն կարելի է համարել…
«Ես անձամբ երկուշաբթի գնալու եմ աշխատանքի: Իմ հանգուցյալներին ես չեմ հարգում կաթողիկոսի գրպանի համար: Ինչքա՞ն կարելի է երկիրը սգո տան վերածել, ինչքա՞ն կարելի է ենթարկվել մի մարդու, որը զուրկ է ազգային արժանապատվությունից, որը հոտի առաջնորդ լինելու իրավունքը չունի: Ավետիսյանների սպանդից, Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին կատարվածից հետո մենք ազգովի պիտի կանգնեինք եւ հայոց կաթողիկոսների սրբասուրբ Վեհարանից դուրս վռնդեինք այդ մարդուն… Ի վերջո, արյունահեղ Հոկտեմբեր 27-ով կաթողիկոսի գահին բազմածը չի կարող ազգի առաջնորդ լինել»,- զայրացած գրել է իր ֆ/բ էջում Լեւոն Մութաֆյանը: Continue reading
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պնդում է, որ Հայաստանի տունն է – Ու մեր ստեղծածն ամրագրում է իբրեւ զավթիչի մշակութային արժեք… Մեր երկրում եւս մշակույթը պաշտպանելու խնդիր ունենք… Նախաքրիստոնեական եւ քրիստոնեական դարաշրջանների համադրման երկիրը…
Այս օրերին Հայաստանի մայրաքաղաքը դարձավ միջազգային մշակութային կենտրոն, որտեղ քննարկվեցին համաշխարհային մշակութային քաղաքականությանը վերաբերող տարաբնույթ հարցեր: 2015թ. հուլիսի 11-13-ը, Երեւանում կայացավ «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «ԵՏ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային համաժողովը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին: Ժամանել էին պատվիրակներ 45 երկրից եւ միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների մշակույթի նախարարներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր:
Երեւանում եւս մեկ անգամ ապացուցվեց, որ մշակույթը լավագույն քաղաքականությունն է ազգային ու պետական հարաբերությունների կարգավորման հարցերում: Եվ նրանք, ովքեր Հայաստանում եւս մերժում են այս մտածողությունը, պետք է պարզապես ծանոթանան այս համաժողովի նյութերին: Հատկապես նրանք, ովքեր դեռ պնդում են, թե իրենք մշակութային գործիչներ են եւ քաղաքականությամբ չեն զբաղվում, այդպես էլ չհասկանալով, որ քաղաքականությունն իրենցով վաղուց է զբաղվում: Եվ նրանք թուրքիաներում շահույթի մոլուցքով միջոցառումներ կազմակերպելով շարունակում են մշակույթից հոխորտալ… Նրանք անգամ ադրբեջաններում չեն հրաժարվի իրենց անքաղաքական մշակույթը ներկայացնելուց…
Երեւանյան համաժողովիի շրջանակում կազմակերպվեցին «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015թ. օրակարգից հետո. նոր իրականություն եւ հեռանկարներ» խորագրով լիագումար եւ «Մշակույթի ապագան. ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաեւ «Մշակութային ժառանգությունը՝ որպես մարդկային համախմբման ու հոգեւոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության եւ կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոփոխվող աշխարհում» խորագրերով թեմատիկ սեղանները:
Նշենք, որ արտերկրից մասնակցեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ-ի եւ տարբեր երկրների մշակույթի նախարարներ, փոխնախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, մեր երկրից՝ շահագրգիռ գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի կազմակերպման առիթով պատրաստվել է «Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ. մշակույթ» խորագրով գիրքը: Continue reading
«Ոսկե ծիրան»՝ թիվ մեկ կինոփառատոնը տարածաշրջանում – նաեւ ճանաչում են Հայաստանն ու ծանոթանում հայության դարավոր պատմությանը, հարուստ մշակութային ժառանգությանը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… «Լուսանցք»-ը ազգային արժեքների պաշտպան…
Երեւանում ընթանում է «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը, որը հետզհետե ավելի մեծ ուշադրության է արժանանում ոչ միայն Հայաստանում: Հատկանշական է, որ «Ոսկե ծիրան»-ը դարձել է մեր տարածաշրջանի առաջնային կինոփառատոնը, որը միջազգային նշսնակություն է ձեռք բերել: «Այս փառատոնի շնորհիվ համաշխարհային կինոարվեստի բազմաթիվ նշանավոր ներկայացուցիչներ նորովի են բացահայտում Հայաստանը, ընդարձակվում են մեր բարեկամների շարքերն ու աշխարհագրությունը, որը մեզ մեծ ուրախություն է պարգեւում»,- աաել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրերի եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ հանդիպմանը: Նաեւ կարեւորել է, որ փառատոնի շնորհիվ նոր զարկ է տրվում մեր ազգային կինոմշակույթին, իսկ երիտասարդներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու մեծ արվեստագետների վարպետության դասերին, ովքեր, վստահաբար, նրանց ոգեշնչելու են նոր կինոգործեր նախաձեռնելու եւ նկարահանելու: Երկրի նախագահը վստահ է, որ «Երեւանյան կինոփառատոնը կլինի կինոաշխարհի նոր բացահայտումների հարթակ, որը նոր կամուրջներ կկապի տարբեր մշակույթների միջեւ, խրախուսելու է քաղաքակրթությունների երկխոսությունը», ուստի «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին մաղթել է ապագայում եւս նույն եռանդով իրենց ազնիվ գործը շարունակելու ուժ եւ կորով:
Պետք է նշել նաեւ, որ այս փառատոնը, անկասկած, հարստացնում է Հայաստանի մշակութային կյանքը: Ավանդույթ դարձած «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցում են համաշխարհային կինոյի լավագույն նմուշները, որոնք ներկայացվում են հայ հանդիսատեսին: Շատ կարեւոր է, որ ամեն տարի փառատոնի շրջանակներում Երեւան ժամանող համաշխարհային կինոյի լավագույն ներկայացուցիչներն էլ ճանաչում են Հայաստանն ու ծանոթանում հայության դարավոր պատմությանը եւ հարուստ մշակութային ժառանգությանը:
Այս անգամ համաշխարհային աստղերից կինոփառատոնի հյուրերն էին նաեւ իտալացի հանրահայտ դերասանուհի Օռնելա Մուտին եւ ոչ պակաս հանրահայտ, գերմականան ծագմամբ ամերիկյան դերասանուհի Նաստասյա Կինսկին: Նրանք հիացած են ոչ միայն կինոփառատոնի կազմակերպմամբ, այլեւ Հայաստանով: Դերասանուհիներին հիացրել է հայկական մշակույթը, իսկ Վարդավառի ջրոցին պարզապես ցնցել է նրանց: Օռնելա Մուտին ասել է, որ շատ երկար է հարդարվել, որ գեղեցիկ լինի, ուստի իրեն թույլ չի տվել ջրվել, ինչի համար ափսոսում է: Վարդավառի ջրոցին ոչ բոլորին է ոգեւորել, Գերմանիայից ժամանած անկախ լրագրող Ալիսիին ջրոցին ուղղակի հունից հանել է (երեւի անխնա են ջրել, ինչպես եւ կարգն է…) եւ նա նեղսրտել էր. «Դա իսկական սեռական ակտի է նման, մինչեւ չեն ջրում՝ չեն հանգստանում»: Continue reading
Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (4-րդ մաս) – Դժոխք եւ Դրախտ – Տիեզերաաշխարհներ, որտեղ հայտնվում են մարդկանց հոգիները – Տիեզերաաշխարհներ, որտեղ շարունակում են ապրել մարդկանց հոգիները…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
Սկիզբը՝ թիվ 23-25-ում
– http://www.hayary.org/wph/?p=4944 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (3-րդ մաս)… Այսօրվա հավատը կամ անհավատությունը… Սատանայի իշխանության վերջը մոտ է… Սատանայի իշխանության վերջը մոտ է… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
– http://www.hayary.org/wph/?p=4929 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (2-րդ մաս)- Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն… Սատանան սատանայի զավակից տարբեր է… «Հանդերձյալ աշխարհ»… Միջնադարյան սնապաշտությունը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
– http://www.hayary.org/wph/?p=4913 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (1-ին մաս)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
Ավարտելով սատանային ու սատանայականությանն առնչվող հայտնի եւ ցայսօր էլ մարդկության մեջ առկա տեսակետների ու մեկնաբանությունների ներկայացումը՝ հոդվածաշարն ամփոփենք մեր տեսակետների ու տիեզերական իրականության համադրությամբ: ՄեկԱրարչական ԲազմԱստվածային համակարգը ներկայացնող հոդվածներում, ինչպեսեւ՝ «Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին» («Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.) ու «Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները» («Լուսանցք» թիվ 9-13 (355-359) եւ 15-21 (361-367), 2015թ), հոդվածաշարերում արդեն անդրադարձել եմ Բարիների եւ Չարիների, Սպիտակ եւ Սեւ Ուժերի Տիեզերական Հավերժական Պայքարին:
Դժոխք եւ Դրախտ
Մարդկությանն առավելապես հուզում է, թե ի՞նչ է լինելու այս կյանքից հետո, ի՞նչ է կատարվում, երբ ավարտվում է երկրային կյանքը: Մարդկությանը հայտնի ամենապարզ բացատրությունն այս է՝ Դրախտը բարի ու ազնիվ մարդկանց ապրելավայրն է մահից հետո, իսկ Դժոխքը՝ չար եւ խարդախ մարդկանց ապրելավայրը: Խոսքն, իհարկե, մարդու հոգու մասին է այլեւս: Այս անցումային փուլում, որոշ կրոնական մեկնություններում կա նաեւ Քավարան երեւույթը, որտեղ ու որի միջով պիտի անցնեն մեռյալների հոգիները՝ Դրախտի ու Դժոխքի «ուղեգրեր» ստանալու համար…
Եվ ըստ այդ մեկնությունների, հավատավոր եւ բարի մարդիկ, ովքեր կյանքում նաեւ սխալներ են թույլ տվել, ներվելու հնարավորություն են ստանում եւ նրանց մեղքերին թողություն է տրվում՝ ազատվում են մեղքերի բեռից... Իսկ անհավատ ու չար մարդկանց համար, ինչպես ասում են, ճանապարհը դեպի «գրողի ծոցը» արդեն պատվիրված է… Continue reading
Լողացող պատերազմը ափ է փնտրում… Ովքե՞ր են մղում Ադրբեջանին պատերազմական գործողությունների… Ովքե՞ր են Հայաստանին դրդում կտրուկ քայլերի…
Վերջին ժամանակների հարաբերական խաղաղությունը կրկին խախտվել է հայ-ադրբեջանական սահմաններին: Հավատարիմ իրենց ապակառուցողական դիրքորոշմանը՝ ադրբեջանցիները շարունակում են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանային գծի ամբողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմի խախտումներ: Միաժամանակ ադրբեջանական կողմը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ: Մասնավորապես, տվյալ երկրի պաշտպանության նախարարը, մեղադրելով հայկական կողմին խաղաղ բնակավայրերի գնդակոծման մեջ, հայտարարել է, թե այն տարածքները, որոնք անհասանելի են հրաձգային զինատեսակների համար, կենթարկվեն խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծման:
ԼՂՀ ՊՆ-ն իրազեկել է, որ հայկական կողմը երբեք հանդես չի գալիս հրադադարի պահպանման ռեժիմի խախտման նախահարձակի դերում եւ դա ապացուցվել է բազմիցս: Դրանում մեկ անգամ եւս համոզվելու համար արցախյան կողմը իր պատրաստակամությունն է հայտնում միջազգային դիտորդների մասնկացությամբ տեղում անցկացնել դիտարկում եւ պարզել իրական ճշմարտությունը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ հայկական բնակավայրերի եւ ռազմական օբյեկտների վրա խոշոր զինատեսակներից կրակ բացելու մասին հայտարարությանը, ապա Արցախի զինված ուժերի հրամանատարությունը հավաստիացնում է, որ նման զարգացումների դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք ու անդառնալի կորուստներով հղի:
Միաժամանակ, ԼՂՀ ՊՆ-ն հայտարարել է, որ առաջնագծում ստեղծված լարվածության ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: Continue reading
«Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել – Ռուսական գազն է գլխներիս փորձանք դառնում… Մեր վայ գործարարները միլիոններ գտնում են կազինոներ ու եկեղեցիներ սարքելու համար, բայց ո՛չ՝ տնտեսության զարգացման համար…
– http://www.hayary.org/wph/?p=4946 – «Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել – ուժեզ եւ թույլ կողմերը, ռիսկերն ու հնարավորությունները… Հաջորդող 3 տարիների սպասելիքները՝ էլի միջին հարթակում…
– http://www.hayary.org/wph/?p=4933 – «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեցին… «Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել – Որոշողը Համաշխարհային բանկը չէ – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)
«Նաիրիտ» գործարանի շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության վերաբերյալ ՀԲ-ի (վերջինիս ֆինանսավորմամբ է արված ուսումնասիրությունը) վերջնական հաշվետվությունը երբ ուսումնասիրեցի, տեսա, որ իրենք գործարանի հետագա շահագործումը աննպատակահարմար են համարում այն պատճառով, որ արտադրանքի համար մեծապես անհրաժեշտ գազի գինն է շատ բարձր, հետեւաբար՝ արտադրանքը գնային առումով անմրցունակ է: Հավելած՝ գազի գինը մեզանից կախված չէ եւ, ըստ այդմ, ռիսկերն են մեծանում:
Բայց ՀԲ-ն գործարանի գործունեության երեք տարբերակներ քննարկելով՝ տվել է նաեւ «Նաիրիտ»-ի ուժեղ կողմերը: Դա այն է, ինչին ազատական տնտեսահարաբերություններում մեծ ուշադրություն են դարձնում եւ զգալի գումարներ ծախսում այդ ուղղությամբ: Իսկ մենք դեռ խորհրդային հոգեբանությամբ այդ գործոնն այդչափ, այնուամենայնիվ, չենք կարեւորում: Խոսքն արտադրանքի համաշխարհային ճանաչման եւ բարի համբավի մասին է: Continue reading
Անսպասելի ակնարկ ԱԱԾ տնօրենից… Ի՞նչ կտա Հայաստանին Իրանի սահմանափակումների վերացումը… Թեհրանը վնասները հետ կբերի… Հունաստանը կհեռանա՞ մեռելածինի պատճառով… Ի շահ Ռուսաստանի՞, թե՞ ԵՏՄ-ի…
Անսպասելի ակնարկ ԱԱԾ տնօրենից – Ինչու՞ կառավարության նիստի հաղորդագրությունում (տեքստային եւ տեսա տարբերակներում) իսպառ բացակայեց Գորիկ Հակոբյանի խոսքը…
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարության նիստի մեկնարկին հարց ուղղեց, թե ինչու են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին դժգոհ կառավարությունից, հատկապես եթե կառավարությունը նրանց տված խոստումը կատարել է:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ի պատասխան տեղեկացրեց, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչեւ այս տարվա հուլիսի 15-ը վճարել նաիրիտցիների աշխատավարձերի կուտակված պարտքը, որը կազմում է մոտ 5 մլրդ 310 մլն դրամ: «Մենք այսօր հնարավորություն ունենք պարտքը վճարել: Սակայն հարցն այն է,-ասաց նախարար,- որ նաիրիտցիները միանգամից են ցանկանում ստանալ իրենց աշխատավարձերը: Մի շարք աշխատակիցների կողմից դժգոհություններ են եղել: Իմ, ինչպես նաեւ գործարանի բաժնետիրական տնօրենի անունով բողոք-դիմում են ներկայացրել՝ աշխատավարձի սխալ հաշվարկների հետ կապված: Այժմ ուսումնասիրություններ են կատարվում այդ աշխատավարձի ճշտումների ուղղությամբ: Մեկ-երկու օրերի ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն: Որոշակի փաստաթղթային ձեւակերպումներ կան, ձեւն արդեն մշակվել է եւ այսօրվանից գործընթացը սկսվում է»:
Երվանդ Զախարյանը հայտնեց նաեւ, որ աշխատակիցները ցանկանում են աշխատավարձը միանգամից ստանալ, սակայն, նրա խոսքով, այս դեպքում նրանք ստիպված են լինելու մոտ տասնհինգ օր սպասել:
Վարչապետ-նախարար երկխոսությանն արձագանքեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը: Ի դեպ, կառավարության նիստին մոնիտորով հետեւող լրագրողներս այնքան էինք ապշել նրա ելույթից, որ անընդհատ միմյանց հարցնում էինք՝ արդյո՞ք խոսացողը Գորիկ Հակոբյանն է:
Ինչեւէ, ԱԱԾ տնօրենը փորձեց պարզաբանել, թե ինչու են նաիրիտցիները ցանկանում աշխատավարձը միանգամից ստանալ: «Երեկվա հավաքին հինգ հարյուր մարդ կար գործարանի մոտ, միակ առաջարկն այն է, որ ուզում են փողը ստանան միանգամից, բոլորով, ինչի համար, քանի որ մտածում են, որ դուք կվճարեք երկու հարյուր հոգու եւ փողը կվերջանա: Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ: Ասում են, կհասնեք քսանին կամ քսանհինգին, կասեք, փող չկա: Ո՞վ կարող է ասել, որ բոլորը կստանան: Պետք է երաշխիք տանք, որ մինչեւ ամսվա վերջ բոլորը կստանան ու համոզված եմ, որ էլ չեն հավաքվի: Նրանք վաղը նորից են գալու»:
Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ եթե կոլեկտիվի անդամները պատրաստակամ են մինչեւ ամսվա վերջ սպասել, ապա կառավարությունը միանգամից կվճարի բոլոր աշխատավարձերը: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են հիմա ստանալ, պատրաստ են նաեւ այս ընթացքում կատարել վճարումները. «Մենք համաձայն ենք երկու տարբերակին էլ»:
Հովիկ Աբրահամյանն ասաց, թե կսպասեն նաիրիտցիների առաջարկներին:
Կառավարությունը, երբ նիստից հետո թողարկեց նիստի հաղորդագրությունը, զետեղված էր միայն Աբրահամյան-Զախարյան երկխոսությունը՝ թե՛ տեքստային եւ թե՛ վիդեո տարբերակներում: Continue reading
Հայկական խոհանոց – Բամիայով բրինձ… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը-www.hayary.org տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Բամիայով բրինձ
Բաղադրությունը – Բրինձ – 1 բաժակ, բուսայուղ – 60 գ, բամիա – 0.5 կգþ
համեմունքներից՝ քուրքումա, աղ, սպիտակ պղպեղ, կարմիր տաքդեղ:
Պատրաստման եղանակը – Բրնձի վրա լցնել աղ, եռացրած ջուր եւ թողնել 30 րոպե: Լավ լվանալ այնուհետ եւ 3 բաժակ ջրով խաշել: Դրանից հետո տաքդեղը կտրատել, 10 գ բուսայուղով տապակել, դնել մի կողմ: Բամիան լվանալ, յուրաքանչյուրը կլորավուն կտրատել մի քանի մասի, 50 գ բուսայուղով տապակել:
Հետո ավելացնել քուրքուման, այնպես, որ լցվի բուսայուղի վրա եւ լուծվի: Խառնել: Ափսեի մեջ լցնել բրինձը, կլորավուն տեղ բացել մեջտեղում եւ լցնել բամիան: Ըստ նախընտրության՝ կարելի է բրնձի փոխարեն խոշոր բլղուր օգտագործել:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Պարտություն, որ գրեթե անհաղթահարելի է «Փյունիկ»-ի համար
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս խոշոր՝ 5:0 հաշվով պարտվեց Նորվեգիայի չեմպիոն «Մոլդե»-ին: Ցավալի է, որ հայկական ակումբը չկարողացավ լուրջ դիմադրել, եւ երեւանյան խաղում գրեթե անհնարին կլինի շտկել վիճակը: Հիշեցնենք, որ Երեւանի «Փյունիկ»-ը գերազանց հաղթահարեց 1-ին փուլի արգելքը՝ պայքարից դուրս թողնելով Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե»-ին, երկու խաղերում էլ հաղթելով միեւնույն՝ 2:1 հաշվով:
Հայաստանի 4 ակումբներից 3-ը հաջողությամբ հաղթահարեցին չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը եւ միայն Երեւանի «Ուլիս»-ը դուրս մնաց պայքարից: Իսկ այս թիմը ուներ բոլոր հնարավորությունները 2-րդ փուլ դուրս գալու համար: Սակայն սեփական դաշտում 1:3 հաշվով խայտառակ պարտություն կրեց Մալթան ներկայացնող «Բիրկիրկարա» թիմից եւ դուրս մնաց հետագա պայքարից: Սա այն դեպքում, երբ մրցակցի դաշտում մեր թիմը ոչ-ոքի էր խաղացել՝ 0:0:
Հիշեցնենք, որ Գյումրիի «Շիրակ»-ը Բոսնիայում չնայած պարտվեց Սարաեւոյի «Զրինսկի»-ին՝ 1:2 (Գյումրիում՝ 2:0), սակայն ի հաշիվ մրցակցի դաշտում խփած գոլի մտավ 2-րդ փուլ, որտեղ ուժերը կչափի Շվեդիայի ԱԻԿ-ի հետ: Երեւանի «Ալաշկերտ»-ը նույն՝ 1:2 հաշվով Շոտլանդիայում զիջեց տեղի «Սենտ Ջոնստոնին» (Երեւանում՝ 1:0), բայց դարձյալ արտագնա գոլի շնորհիվ նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր, ընդ որում սա մեր թիմի առաջին փորձն էր: Ալաշկերտցիների մրցակիցը կլինի Ղազախստանի հնագույն ակումբը՝ Ալմա-Աթիի «Կայրաթ»-ը, որին շատերը կհիշեն ԽՍՀՄ առաջնությունից, որտեղ այս թիմը խաղում էր Երեւանի «Արարատ»-ի հետ:
Պետք է նշել, որ, այնուամենայնիվ, մեր ակումբային ֆուտբոլը նոր նվաճման հասավ: Հայաստանն առաջին անգամ 3 մասնակից ունի եվրոգավաթների 2-րդ փուլում: Continue reading


