Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Daily Archives: November 17, 2013
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 300-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223
Հայն արիադավան է.- Հայկական ազգայնականության հոգեւոր – քաղաքական բնականությունը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
* Հայ ազգայնականության քաղաքական եւ հանրային դրսեւորումները
Հայ քաղաքական եւ հանրային-հասարակական ասպարեզներում ազգայնականության (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլության (շովինիզմ) շփոթը ինչպես չիմացության, այնպես էլ նպատակայնորեն վարկաբեկման տանելու հետեւանք է: Առաջինն ուղղելի է, ինչը մեր գործունեության զանգվածայնացման ու ժամանակի հետ է առնչվում, երկրորդը՝ դիմակայելու եւ դիմազրկելու հարվածներ պիտի ստանա ամենուր:
Ազգայնականությունը ազգի ինքնագիտակցության եւ արժանապատվության քաղաքական մարմնավորումն է, ինչպեսեւ՝ արտաքին ինքնապաշտպանության պատվար թաղանթը: Ազգերը բնորոշվում են ինքնատիպությամբ եւ մշտապես ձգտում են տեր լինել իրենց ճակատագրին՝ ի վերուստ տրված ազգային առանձնահատկություններն ու հայրենի հող-բնօրրանը չկորցնելու համար: Յուրաքանչյուր տեսակ բնականորեն հզոր է իր հայրենիքում, եւ ավանդականությունն ու պահպանողականությունը ազգի որակի, աստվածահաս բնապաշտական հավատի ու արժեհամակարգային այլ առումներով, ինչպեսեւ բնատուր տարածքի նկատմամբ՝ ազգայնականի գերխնդիրն է: Սա միշտ առօրյա է դարձնում հողահավաքի ու ազգահավաքի վերջնական ծրագիրը:
Հայ ազգայնականի մտքում եւ հոգում Հայաստանն է հայի հայրենիքը եւ այն միայն հայերի հայրենիքն է: Այլ հայաստանաբնակ ազգերի ու հանրույթների համար Հայաստանը կարող է լինել միայն բնակատեղի, պետություն, որը կպաշտպանի նաեւ նրանց իրավունքները: Նրանք էլ կստանձնեն պարտավորություններ հայկական պետության նկատմամբ: Իսկ հայկական պետականությունը բնույթով ու էությամբ պիտի հայկական լինի՝ ծառայելով համայն հայության շահերին աշխարհի բոլոր հատվածներում:
Հայաստանն ազգայնական հայի համար Հայկական լեռնաշխարհն է իր շրջակա հայապատկան տարածքներով: Այստեղ հայոց պետություն պետք է ստեղծել բացառապես հայկական կեցակարգով, օրենքներով ու նպատակներով պայմանավորված: Սա հնարավոր է իրականացնել ազգային բոլոր բնորոշիչների անաղարտությունը, մարդկային եւ ազգային ինքնությունը պահպանելով եւ դրանցով առաջնորդվելով: Ազգայնականությունն այն քաղաքական պատվարն է, որին բախվելով ջարդուփշուր են լինում օտար հայակուլ գաղափարները՝ ինչպես արտաքին ուղղությունից ներթափանցող, այնպես էլ ներքին ասպարեզում դավադրված (օտարասիրական, մարդատյաց ու ազգատյաց):
Եվ օտարն ու օտարամոլ հայ քաղաքական ու հանրային ոլորտներում լծվել են ազգայնականության նորովի վարկաբեկմանը: Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ըստ գործող Սահմանադրության ազգային պետություն է հռչակված, սակայն իրականում, ըստ իր անվան եւ օրենքների էությամբ պայմանավորված՝ բացառապես հանրային պետություն է, որտեղ ազգայինը ստորադասված է ամենուր: Այլ կերպ հնարավոր էլ չէ նման պետա-իրավական կարգերում, քանզի միջազգային օրենքն ու կեցակարգը, մարդկային ու ազգային (իրականում՝ հակամարդկային ու հակազգային) պատկերացումները ճնշիչ լծակներ ունեն ազգային արժեքների ու ընդհանուր համակարգի նկատմամբ: Մինչդեռ պիտի հակառակը լիներ:
Եվ ազգայնականության նույնացումը ազգայնամոլության հետ՝ օրվա ժողովրդավարների գերխնդիրն է: Անգամ ազգային-ժողովրդավարական քաղաքական հիբրիդը մտցրեցին այս ոլորտ: Բառախաղը այնուամենայնիվ դեռ ազդեցություն գործում է: Մինչդեռ պետք է իմանալ, որ երկու տարբեր համակարգերի պատվաստումը փչացնում եւ անպտուղ է դարձնում երկուսն էլ:
Մոսկվան պատերազմ-պատերազմ է խաղում – Վաշինգտոնն էլ հայ «պահանջատեր» ուժերին է խաղացնում… Իսկ հայ արիները պնդում են հայկական պետությունների վերամիավորման հարցը…
Ի՞նչ է խնդրում Րաֆֆին, որ աստված չի կողմնորոշվում
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ արտաքին գործերի նախարար եղած ժամանակ (Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք) ասել էր. «Մինչ օրս գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, փառք Աստծո, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է»…
Այսօր նույն Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգության» ԱԺ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոսում է ոչ միայն Արցախի անկախության ճանաչման կամ Արցախի՝ Հայաստանին վերամիավորվելու մասին, այլեւ՝ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի հողերն է պահանջում:
Դիտարկելով այս երկու «տեսությունները»՝ հանգում ենք այն մտքին, որ հայրենազրկողից մինչեւ հայրենատեր դառնալը անհրաժեշտ է ունենալ առնվազն ամերիկյան «դաբրո»:
Չէ, պահանջատեր լինելը հայի համար ճի՛շտ է ու արդա՛ր, բայց պահանջատեր խաղալը …. է: Որովհետեւ եթե կա պատվեր, ապա կա Հայաստանի գլխին կախվող հեռահար վտանգ:
Իսկ պահանջատեր լինելու համար Րաֆֆի Հովհաննիսյանի բախտը չբերեց, «գյուղից մարդ կար»՝ Հերմինե Նաղդալյանն էր…
Հայ արիները պնդում են վերամիավորման հարցը
Քաղաքական ուժերից հայ ազգայնականության կարծիքը այս հարցում մնում է նույնը, ինչը ժամանակին բարձրաձայնեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը. «Արցախի խնդիրը կլուծվի միայն Հայաստանի հետ վերամիավորման որոշման կատարմամբ, ինչը փաստ դառնալով՝ հետզհետե կհանգստացնի բոլորին: Իսկ Ադրբեջանը անգամ անկախ Արցախին չի ճանաչելու եւ Բաքվի կամ Անկարայի կարծիքը արդեն կարեւոր չէ»: Կա տեսակետ էլ, որ պետք է Արցախի անկախությունը ճանաչել եւ նոր հանրաքվե անցկացնել՝ հայրենիքին վերամիավորելու համար:
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման սառեցումը եւ բարձրագոչ ու ռազմատենչ ադրբեջանական հայտարարությունները ոչինչ չտվեցին Բաքվին, եւ հերթական նախագահական ընտրությունից հետո հերթական անգամ նախագահ դարձած Իլհամ Ալիեւը նորից համաձայնեց նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը կկայանա նոյեմբերի վերջին: Երկու երկրների նախագահների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, թե նախագահները հաստատել են իրենց մտադրությունը հանդիպելու՝ հստակեցնելու համար ԼՂ-ի խնդրի լուծման իրենց դիրքորոշումները եւ քննարկելու հետագա քայլերը: Համանախագահներն այս հանդիպումը նախապատրաստելուց զատ կողմերին կոչ են արել պահպանել զսպվածություն ինչպես տեղերում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում: Նշվել է, որ ռազմական գործողություններն այս պահին կհամարվեն խաղաղ գործընթացը վնասելու փորձ:
Հայ արիները պահանջում են.- Կա՛մ իսկապես կունենանք ռազմավարական գործընկերներ, կա՛մ Հայաստանը պետք է փոխի իր աշխարհա-քաղաքական կողմնորոշումը (Մոսկվայի հիվանդագին խաղերը)…
Հայաստանի գործերին ռուսական բացահայտ միջամտության եւ ճնշումների հետ կապված՝ Հայ Արիական Միաբանությունը այսօր հայտարարություն է տարածել: Երեկ ուշ երեկոյան «Լուսանցք»-ին, բացառիկության իրավունքով, փոխանցվեց հայտարարության տեքստը: Կարեւորելով հաղորդագրությունում արծարծվածը՝ այն տպագրում ենք առանց կրճատումների:
«Բաքվի ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան, Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանն իր հերթին մի քանի ակնարկներ հնչեցրեց: Մեկը հնարավոր ռազմական ներխուժման մասին էր, որը բարձրաձայնել է Հայաստանում Գյումրիի 102-րդ բազայի հրամանատար Ռուզինսկին, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Արցախում, ռուսական բազան կմիջամտի: Բայց հնչել է մեկ այլ հայտարարություն եւս. Չեչնիայի պատերազմից հայտնի գեներալ Շամանովը հայտնել է, թե իր դեսանտայիններով պատրաստ է մեկնել Հայաստան՝ հասարակական կարգը պաշտպանելու համար: Հայաստանը ստորագրել է ՀԱՊԿ մի համաձայնագիր, ըստ որի ՀԱՊԿ ուժերը կարող են մեր երկրում հասարակական կարգ պահպանել, ինչը վստահաբար առկա խաղաղ իրավիճակների համար չէ ասված:
Հասկանալի է՝ այդ գեներալը կատարել է իր գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրահանգը, ինչը Ռուսաստանին այլեւս լկտի պետությունների շարքին է դասում: Պատերազմական գործողություններից երեւի մի քիչ ցնդած Շամանովը չի հասկանում, որ Հայաստանում հասարակական կարգը պահպանելը եւ Ադրբեջանի դեմ պատերազմելը տարբեր բաներ են: Իսկ եթե Մոսկվան այսկերպ հասկացնում է, որ հակառուսական տրամադրությունների դեպքում հնարավոր է այդ տարբերակը կիրառվի Հայաստանում, ապա չարաչար սխալվում է: Հայաստանը Վրաստան չէ, հայկական զինուժն էլ վրացականի համարժեքը չէ: Իսկ շամանովների նմաններին հայ ռազմիկները բազմիցս հանձնել են հողի ընդերքին… Եթե Մոսկվան այսպես կոչված հասարակական կարգի պահպանման համար փորձի զինուժ բերել Հայաստան, ապա ռուս-վրացական 8-օրյա պատերազմը որոշակի կկրկնվի, բայց մեկ շաբաթ անց Ռուսաստանն այլեւս Կովկասի տարածաշրջանում որեւէ տեղ չի ունենա, որովհետեւ շամանովներն ու նմանները իրենց հավերժական քունը կգտնեն հայոց հողում:
Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ արդեն կոչ է հղել Հայաստանի իշխանություններին՝ բանակցել ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան կողմի հետ, որպեսզի մի ռազմակայան էլ այդ ռազմական դաշինքն ունենա մեր երկրում: Սա ոչ միայն հավասարակշռության համար է (նաեւ Արեւմուտքին է ձեռնտու), այլեւ՝ Հայաստանի քաղաքական կողմնորոշման հնարավոր փոփոխության հանգրվան է:
Գործընթացը խափանելու փորձ (Անկարան Կիպրոսի մերժումով հարվածում է նաեւ Արցախին…) – Թուրքիայի հարեւանները կարծես հերթով զգուշանում են Անկարայի ձգտումները հասկանալով…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ամփոփելով տարածաշրջանային այցի արդյունքները, հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, որ «նախագահները վերահաստատեցին 2013թ. նոյեմբերին հանդիպելու իրենց մտադրությունը՝ կարգավորման գործում իրենց դիրքորոշումները հստակեցնելու եւ առաջ շարժվելու ուղին քննարկելու համար»: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների՝ ավելի քան 1,5 տարիների բացակայությունը հաստատ սառեցրել է որոշ պայմանավորվածություններ, ինչը նախ եւ առաջ փորձելու են վերսկսել համանախագահները: Համանախագահների՝ զսպվածություն ցուցաբերելու կողմերին ուղղված կոչի համապատկերին, նոր կողմնակալ դիրքորոշում է արտահայտել Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուն:
Նա խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ Թուրքիայի պահանջը մեկն է՝ «Հայաստանը պետք է հետ քաշվի Ղարաբաղից, իրենք այդ հարցում սպասում են առաջխաղացման: Եթե Հայաստանը հետ քաշվի Ղարաբաղից, կբացվի եւ՛ հայ-թուրքական սահմանը, եւ՛ երկաթգիծը»:
Անկարան հասկանում է, որ Բաքուն պարտադրված գնում է նոր բանակցության, եւ համանախագահների կոչն էլ վերաբերում է բուն հակամարտության կողմերին՝ Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին, ինչը նորից հեռացնում է Թուրքիային հարցին միջամտելու հնարավորությունից:
Ժամանակ առ ժամանակ խաղաղ գործընթացը վնասող հայտարարություններով հանդես գալով՝ Անկարան փորձում է նաեւ հայ-թուրքական հայտնի արձանագրությունների վերսկսման դեպքում, հատկապես սահմանների բացման հարցը հակադրել Արցախի եւ Հայոց ցեղասպանության խնդիրներին:
Վտանգ. իսկ թաքնվել նորից հնարավոր չի լինի – Դերսիմի եւ ծպտյալ հայերի թեման հանգիստ չի տալիս… Արցախում հայ մարտիկները կոտրեցին թուրք-ադրբեջանական պատերը…
Դերսիմի եւ ծպտյալ հայերի թեման հանգիստ չի տալիս
Թուրքիայում ծպտյալ հայերի թեման շարունակում է անհանգստացնել ոչ միայն թուրքական ազգայնամոլական շրջանակներին, այլ նաեւ քրդերին: Վանի տեղական կայքերից մեկի լրագրող Օղուզհան Օնեմն անդրադարձել է այն թեմային, թե քրդերն ալեւի չեն լինում եւ մեջբերել է հակահայկական բովանդակությամբ հայտնի Habervaktim կայքում հրապարակված տեղեկությանը ծպտյալ հայերի մասին:
Քուրդ լրագրողը նշել է, թե ինքը բազմիցս շեշտել է, թե քուրդ-ալեւի չի լինում, եւ որ քրդերը ամենասկզբից ի վեր եղել են սուննի, ու ներկայացնում է ավելի վաղ Habervaktim-ում ծպտյալ հայերի հետ կապված հրապարակումից հատված. «BDP-ի ծպտյալները (քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցություն) Թուրքիայի ամենամեծ խնդիրներից են: Ծպտյալները… Իրենց ալեւի ներկայացնող, իրենց քուրդ ներկայացնող ծպտյալ հայեր, իրենց թուրք ներկայացնող հրեաներ… Ցույց տալով թե մուսուլման են, գաղտնի ծառայություն են մատուցում իրենց կրոններին, գաղտնի էթնիկ խմբերին: Այժմ BDP-ի ներսում, PKK-ի ներսում մեծ թվով ծպտյալ հայեր կան: Այդպես են ասում»:
Նույնիսկ կան պնդողներ, թե PKK-ն լրիվ հայկական կառույց է: Այս համատեքստում կապ է հաստատվել Միհրան Փրկիչի հետ, ով փոխել է իր կրոնը եւ ստեղծել Դերսիմի հայերի միությունը: Նա, ով հայկական արմատներով մուսուլմաններին կոչ է անում վերադառնալ արմատներին, շատ հետաքրքիր հայտարարություններ է արել զրույցի ժամանակ: Միհրան Փրկիչը տարիներ առաջ հայտնի էր որպես մուսուլման Սելահաթին Գյուլթեքին: Քրիստոնյա դառնալով, մյուսներին է կոչ անում վերադառնալ՝ ասելով, որ արդեն հարմար ժամանակ է դրա համար եւ կարիք չկա թաքնվել: Նրա որոշ բարեկամներ բարկացել էին՝ նրան ասելով, թե ինչու է իրենց գաղտնազերծում:
Այս մասին գրել է նաեւ «Լուսանցք»-ը. քանզի գաղտնազերծումը մի նոր վտանգ կկախի բացահայտված հայերի գլխին, քանզի Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ չի փոխել վերաբերմունքը հայության հանդեպ, իսկ Հայաստանը համարում է թուրքերի թիվ 1 թշնամի երկիրը: Մենք անգամ դեմ ենք արտահայտվել Էջմիածնի այն կոչին, որ ծպտյալ հայերը պետք է դառնան քրիստոնեական անցյալին: Սա կարող է մի ահռելի թվաքանակ «բացել», ինչը պարզապես կսարսափեցնի Անկարային եւ այստեղ է, որ վտանգը կդառնա ակնհայտ: Իսկ թաքնվել նորից հնարավոր չի լինի…
Հավաք՝ ոչ արտահերթի համար… Վերահսկիչ պաշտոն, որ կարելի էր բաժանել… «ՀՀՇ բրենդը» կռվախնձոր… Կոռուպցիան նվազել է՝ առանց կատակի… Չծառայողը… չի վերադառնում… Էլ կաղ ու թոփալ, էլ քաչալ շուն… Կանանց ու սփյուռքին՝ ուղիղ բանակ… Ընդդիմադիրներն էլ՝ բանից անտեղյակ…
Հավաք՝ ոչ արտահերթի համար
ՀՀԿ-ն իր գործադիր մարմնի նիստում, որին մասնակցում էին ԳՄ բոլոր անդամները, ներկա էր անգամ Կարեն Կարապետյանը, ով քիչ ինելով Հայաստանում, քիչ էլ մասնակցում է ԳՄ նիստերին: Որոշ լրատվամիջոցների եւ քաղաքական ուժերի սպասումները, թե անպայման անդրադարձ կլինի Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխությունը, չարդարացան, քանզի ինչպես պարզվեց, դա ՀՀԿ-ի նիստին չի հետաքրքրել:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ այդ առիթով ինքն արդեն մեկնաբանություններ տվել է եւ ավելացնելու ոչինչ չունի:
Հակառակ սրան, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը հայտարարել է, թե սրանով Հայաստանում ազգային-ազատագրական շարժման 2-րդ փուլն է սկսվում: Իսկ թե ինչ է լինելու այդ փուլում, ոչ մեկին դեռ պարզ չէ…
Սակայն հանրապետականներին պետք է մտահոգի այն հանգամանքը, որ մեր երկրում այլեւս հնարավոր է ցանկացած հարցի շուրջ համախմբել որոշակի մարդկանց ինչ-որ մի հատվածի, եւ գնալ հեղափոխություն անելու: Նշանակում է՝ կան խնդիրներ, որ հրատապ լուծման կարիք ունեն: Եվ դրանք առավելապես սոցիալական բնույթի են: Պետք չէ միշտ շեշտել, թե հեղափոխություն անողները նոււյն զանգվածն են, որ հավաքվում են անկախ այն հանգամանքից, թե ով է այդ պահին բողոքող ուժը:
Եվրոպահայության հատվածական հակասությունները… Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը… Հայագիտությունը՝ դեպի ապագայի Հայաստան… Հայ-ռուսական տուրիզմը՝ երկկողմ քաղաքականությանը հակասող… Եվրասիական միգրացիոն քաղաքականությունը…
Եվրոպահայության հատվածական հակասությունները
Բրյուսելում կայացել է Եվրոպահայերի 3-րդ համագումարը: Համաժողովի արդյունքներն ամփոփելով՝ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշել էր, որ Եվրոպահայության 3-րդ համագումարը կարեւոր է նախեւառաջ այն տեսանկյունից որ, արծարծված հարցերը օրակարգային են Հայաստանում: Իսկ օրակարգում եղել են հայությանը հուզող այնպիսի հարցեր, ինչպես՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ջավախահայության իրավունքներն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ նոր մարտավարության մշակումը:
Համագումարին մասնակցել են նաեւ Կիլիկիո թեմի կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ներկայացուցիչը: Հենց առաջին օրը քննարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցը, կարեւորվել է, որ արդեն պետք է անցնել հատուցման խնդիրներին: Տեսակետ է հնչել, ըստ որի հարկ է Եվրոպական միջավայրի համար առիթ ստեղծել հայ մտավորականներին համախմբվելու, եւ թե ինչ տեսակ զրույց պետք է առաջ քաշեն Եվրոպայում: Քննարկվել է նաեւ Եվրոպայում հայ համայնքների իրավիճակը: Համագումարում արծարծվել է Եվրոպայում թուրք-ադրբեջանական լոբբիստական կազմակերպություններին դիմակայելու հարցը: «Քննարկվեց նաեւ թուրք-ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների հարցը Եվրոպայում, շեշտվեցին, որ անհրաժեշտ է համագործակցություն՝ հայկական բոլոր կազմակերպությունների հետ: Հնչեցին առանձին զեկույցներ Սիրիայի հայության Ջավախքի խնդիրների մասին»,- ասել է Կիրո Մանոյանը:
Ցավոտ կետեր – Ոսկեգործություն. մեզ պետք է ոչ թե ծավալային, այլ՝ ուրույն խաղ… Ոսկու պաշարներ շատ ակտիվորեն կուտակում են Ռուսաստանը, Թայլանդը, Մեքսիկան եւ այլն…
Սկիզբը՝ թիվ 36-ում
ՀՀ-ի ոսկեգործության ոլորտը ուժեղ եւ թույլ կողմեր ունի, ռիսկեր, բայցեւ՝ զարգացման հնարավորություններ:
Հասկանալի է, որ ոսկեգործության բնագավառում ուժեղ ենք նրանով, որ դարավոր ավանդույթներ ունենք (ցավոք, այսպես չեն մտածում մեր ոսկու շուկաների տնօրենները), որ արտահանման շուկաներում հայ ոսկեգործությունը դրական համբավ ունի, նաեւ՝ այդ առումով հարկային ու մաքսային դաշտն արտոնյալ է (սա էկոնոմիկայի նախարարության տեսակետն է), ձեւավորման եւ արհեստագործական ուսումնական հաստատություններ կան, Սփյուռքի ներդրումներով գործող ընկերություններով պայմանավորված արտադրական նոր տեխնոլոգիաների եւ արտահանման շուկաների ենք տիրապետում:
Թույլ կողմերից է այն, որ մենք չունենք ընդհանուր վերահսկողություն, եղած վերահսկման մակարդակն էլ անբավարար է, հայկական ինքնատիպ ձեւավորումն ենք կորցնում: Բայց մենք հնարավորութունննններ ունենք: Դրանցից են՝ 1. հայկական ոսկեգործական արտադրանքի ավանդական շուկաների առկայությունը եւ արտահանման արտոնյալ պայմանները մեր երկրում արտադրված ոսկերչական իրերի համար, 2. Սփյուռքի ներուժը, 3. ազատ տնտեսական գոտու հիմնման նախաձեռնությունը, 4. Ասիական/արաբական սպառման շուկաների շարունակական աճի կանխատեսվող դինամիկան, 5. միջազգային շուկաներում վաճառքի նոր ուղիների ստեղծումը, 6. զբոսաշրջության աճը Հայաստանում: Ոլորտը զերծ չէ նաեւ վտանգներից ու ռիսկերից: Դրանցից մեկն այն է, որ ոլորտի հումքը՝ ոսկին եւ ադամանդը ամբողջապես ներկրվում է: Սա նշանակում է, որ ամբողջապես կախված ենք համաշխարհային շուկայի միտումներից: Այս ամենին հավելյալ մենք նաեւ պիտի հաշվի առնենք, որ միջազգային շուկայում մրցակցությունը գնալով ուժեղանում է: Ուրեմն՝ ի՞նչ անել ոտքի տեղ ունենալու համար:
Սա հասկանալու համար նախ խոսենք ոսկեգործության համաշխարհային շուկայից, նրա միտումներից, զարգացումներից: Էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ ուսումնասիրել է ոսկեգործության համաշխարհային շուկան եւ նոր միայն ոլորտի զարգացման ռազմավարություն մշակել՝ այն երկրի տնտեսության համար գերակա համարելով:
Հայկական խոհանոց – Տավարի լյարդը՝ ռեհանով ու նռան օշարակով… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…
«Լուսանցք» – http://www.hayary.org/wph/?cat=21
Հայկական խոհանոցը ներկայացնում է «Լուսանցք»-ի գործընկեր՝ «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Տավարի լյարդը՝ ռեհանով ու նռան օշարակով
Բաղադրությունը – Լյարդ – 0.5 կգ, արեւածաղկի բուսայուղ – 100 գ, բուսայուղ – 20 գ, կանաչ ռեհան – 10 ճյուղ, կանաչ սոխ – 10 հատ, օսլա – 100 գ, սպիտակ պղպեղ, աղ, նռան օշարակ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը – Լյարդը թաղանթից հեռացնել, շերտատել բարակ-բարակ, աղով ու սպիտակ պղպեղով համեմել, օսլայապատել, տապակել արեւածաղկի բուսայուղով երկու կողմից:
Բուսայուղից հանել, դնել անձեռոցիկին:
Մինչ լյարդը բուսայուղից լրիվ կքամվի, պատրաստել խյուսը: Դրա համար ռեհանը մանր կտրատել, բուսայուղով հարել ու դա լցնել լյարդի վրա:
Այնուհետեւ լյարդին ավելացնել կտրտած կանաչ սոխը: Ամենավերջում լյարդի վրա լցնել նռան օշարակը:
Ինձ մնում է Ձեզ բարի ախորժակ ցանկանալ:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com կամ redaction@hayary.org էլ.հասցեով:


