Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
- Օսիպյանն ասաց՝ Աստված իմ, էլի դու․․․ (տեսանյութ)
- Փաշինյանը հայտնի հանդիպման օրը պայմանավորվել է (տեսանյութ)
- Անձրև և ամպրոպ.Եղանակը` հաջորդ շաբաթ
- Սրանց տեղը պետք է դնենք․ Սամվել Կարապետյանը հանդիպել է Կոտայքի մարզի բնակիչների հետ (տեսանյութ)
- Քըլըչը արձագանքել է
Daily Archives: November 30, 2013
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 302-ի հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223
Հայ ազգայնականության միասնության տեսլականը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Ժամանակն առաջ տալ է պետք ու սկսել է պետք այդ ԺԱՄԱՆԱԿ-ը…
Հայկական ազգայնականությունը լուրջ խնդիր ունի միավորվելու, քանզի որպես ինքնապաշտպանական (ըստ անհրաժեշտության՝ նաեւ հարձակողական) գաղափարախոսության կրող քաղաքական (նաեւ հանրային) ուժ, պիտի կարողանա համահայկական լինել՝ համազգային շահերի, իրավունքների ու նպատակների պաշտպանության համար:
Բազմիցս խոսվել է ազգայնականության ինքնահաստատման եւ այդ բնադիր եւ ազգակենտրոն (նաեւ հայրենակենտրոն) ուժի իրական ու սին (նաեւ արհեստական) դրեւորումների մասին՝ ներկայացնելով ԱԶԳ-ի բնորոշիչները եւ դրանցով գաղափարավորվելու ու գործելու կարեւորությունը:
Սա պարբերաբար նշվում է, քանի որ այն մեզ համար մնում է հենակետային՝ ինչպես բոլոր նախաձեռնությունների, այնպես էլ խնդրո շուրջ ասված տեսակետների համար («Հայկական ազգայնականության հոգեւոր-քաղաքական բնականությունը», «Լուսանցք», թիվ 37 (300), էջ՝ 4-5): http://www.hayary.org/wph/?p=3590
Այսօր հայ ազգայնականության տարանջատման խնդիրը ոչ միայն հոգեւոր տարաձայնություններն են: Թերեւս ցեղակրոն ուսմունքին քիչ թե շատ ծանոթ հայերը կարողանում են համադրություններ գտնել հեթանոսության եւ քրիստոնեության հակասությունների հորձանուտում: Իսկ հայ արիական գաղափարաբանությանը մոտ հայորդիների համար ավելի դյուրին է ՀԱՅ հասկացությամբ առաջնորդվող յուրաքանչյուրի հետ համագործակցելը: Եվ ավելի մեծ անդունդ է գոյացել ազգայնական հայերի միջեւ մի շարք այլ պատճառներով պայմանավորված:
ՀՀ սահմանը՝ հայկակա՛ն վերահսկողությամբ – Խոսենք առանց շահարկումների ու միայն փաստերով – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)
Կառավարությունն արդեն համաձայնություն է տվել այն որոշմանը, ըստ որի ՀՀ եւ ՌԴ միջեւ մեր երկրի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրությունում փոփոխություններ կարվեն: Ըստ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի, հայկական եւ ռուսական կողմերը հաշվի առնելով ՀՀ տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխությունը, համաձայնության են գալիս 2 կետի շուրջ. 1. ռուսական կողմին է փոխանցվում Գյումրի քաղաքի Սվերդլովի 222 փողոցի N 21 ռազմական ավանը, Երեւանի Արշակունյաց փողոցի N 7 ռազմական ավանը (ուղղաթիռային սավառնակախմբի կանգառի եւ գետնավարման ուղու կառուցման համար նախատեսված հողատարածքները, վարչատնտեսական օբյեկտների, զինանոցի, շտաբի, բնակելի ավանի, ինժեներաավիացիոն ծառայության շենքի, ավտոհավաքակայանի տարածքները եւ «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ): Այս տարածքները կներառվեն ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում: 2. Հայկական կողմին է փոխանցում Շիրակի մարզի Հացիկ գյուղի N 1 ռազմական ավանը՝ հանելով այն ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկից: Արձանագրությունը կկազմվի հայերեն եւ ռուսերեն, եւ 2 տեքստերն էլ հավասարազոր կլինեն:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, մեր տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի առկա տեղաբաշխման կետերը սահմանված են 1996թ. սեպտեմբերի 27-ի՝ հայկական եւ ռուսական կողմերի միջեւ համապատասխան համաձայնագրով եւ 2012թ. հոկտեմբերի 3-ի համապատասխան արձանագրությամբ: Ցանկում տեղաբաշխման կետերը նշված են որպես ռազմական ավաններ: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում, ռազմակայանի խնդիրների փոփոխությամբ պայմանավորված, մի քանի անգամ փոփոխվել են նաեւ ռազմակայանի տեղակայման կետերը, որի հետեւանքով համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել 2000թ., 2003թ., 2005թ. եւ 2007թ. արձանագրություններով: 2012թ. հոկտեմբերի 3-ին ստորագրվել եւ ՀՀ նախագահի 2012թ. դեկտեմբերի 14-ի հրամանագրով՝ ուժի մեջ է մտել ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրությունը, որով հայկական կողմին կվերադարձվեն 10 ռազմական ավաններ եւ դրանց տարածքում տեղակայված անշարժ գույք: Դրանց վերադարձման նպատակով ս.թ. ապրիլի 24-27-ը Երեւանում կայացավ մեր երկրի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման եւ գործառնման նպատակով հողատարածքների եւ անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում էլ ստորագրվեցին հողատարածքների եւ անշարժ գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաեւ հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը: Նիստի արձանագրությամբ հայկական եւ ռուսական կողմերի վրա դրվել են մի շարք պարտավորություններ, մասնավորապես վերջիններս միմյանց պետք է փոխանցեն որոշ հողատարածքներ: Ռուսական կողմը առաջարկել է հզորացնել 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը եւ այդ նպատակով ս.թ. նոյեմբերին ծրագրվել է ՀՀ-ին տրամադրել 18 ուղղաթիռներ: Այդ նպատակով «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման նպատակով պլանավորվում է ռուսական կողմին տրամադրել տարբեր նշանակության տարածքներ (վերեւում նշվեցին այդ տարածքները): Այս նպատակով էլ ՀՀ ՊՆ-ն պատրաստել էր վերոհիշյալ արձանագրությունում փոփոխությունների նախագիծը, որի նպատակն է, ըստ Սեյրան Օհանյանի, հստակեցնել եւ փաստացի վիճակին համապատասխանեցնել ՀՀ տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկը, նաեւ իրավական հիմք ստեղծել նշված ռազմական ավաններն ու չօգտագործվող հողատարածքները սահմանված կարգով հայկական կողմին վերադարձնելու համար:
Ռազմա-քաղաքական խաչմերու՞կ, թե՞ հակաքաղաքագիտական գժանոց – Իշխանափոխության հեղափոխական հակացուցիչը… Ընդդիմության ցուցադրականությունը…
Իշխանափոխության հեղափոխական հակացուցիչը
Որ Հայք-Հայաստանը դարեդար հանդիսանում է տարածաշրջանային կամ համաշխարհային հակամարտությունների ու վերաձեւումների խաչմերուկ, հանրահայտ է: Որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը (Արցախի Հանրապետության հետ միասին) եւ Հայաստանի բնական ու պատմական բոլոր տարածքները (որոնց վրա գոյացել են արհեստական պետություններ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոշակիորեն՝ նաեւ Վրաստանը) դեռ մնում են միջազգային որոշիչ հակամարտությունների խաչմերուկ՝ Արեւմուտք-Արեւելք եւ Հյուսիս-Հարավ առանցքներում, եւս գաղտնիք չէ:
Սակայն, մենք դեռ չենք կարողանում մեր արարչատուր հայրենի տարածքում ընթացող համաշխարհային վերաձեւումների լիարժեք մասնակիցը դառնալ (խաղաղալիքից խաղացողի վերածվել): Քանի որ այդ կարեւոր խաչմերուկում մշտապես գտնվելով՝ զբաղված ենք ոչ թե ռազմա-քաղաքական խնդիրներ առաջադրելով կամ առաջադրվածների մեջ ներթափանցելով, այլ՝ ներքին հակաքաղաքական գործունեությամբ, որն իրականում անպտուղ է ներքին քաղաքականության ասպարեզում, եւ առավել եւս, չի կարող պտղաբեր լինել արտաքին քաղաքական ոլորտում:
Այն, որ հայկական երկու պետությունները փորձում են ազգային դառնալ, բայց չեն կարողանում, հենց այդ անպտղության, ներքին հակաքաղաքագիտական դրսեւորումների հետեւանք է: Իշխանություններն առաջնորդվում են ներքին ու արտաքին այնպիսի ծրագրահենքով, ինչը միջազգային պահանջ է, սակայն՝ ո՛չ երբեք ազգային: Ավելին՝ այդ պահանջը հակազգային է: Նույն ծրագրահենքով են հանդես գալիս այսօր որոշակի հնարավորություններ ունեցող ընդդիմադիրները: Այդ որոշակի հնարավորություններն էլ նրանց տրվել են նույն միջազգային պայմաններ դնողները, եւ սա է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ծրագրերի ու նպատակների նույնականացման պատճառը:
Հները փորձում են նորանալ ու թարմանալ (ՍԴՀԿ, ՌԱԿ, ՀԿԿ)… Դյուրությունից ոչ դուրեկանը մեկ քայլ է… Իսկ ու՞ր են քայլերը (ԲՀԿ)… Ավանդական մեկ այլ կուսակցության հավաք (ՀՅԴ)… Նոր սենսացիա կլինի՞ «օֆշորային սկանդալի» գործում…
Հները փորձում են նորանալ ու թարմանալ
ՀՀՇ-ական երկպառակությունը՝ ՀԱԿ-ի կազմում հասարակական ՀՀՇ-ի եւ հին հհշ-ականների ցանկությամբ քաղաքական ՀՀՇ-ի վերականգնումը վերստին հիշեցրեց, որ ներքաղաքական կյանքում քաղաքական պառակտումների ու մասնատումների ժամանակները չեն ավարտվել:
Երբ Երեւանում բացվեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) 9-րդ համագումարը, այնտեղ բացակայում էր ՍԴՀԿ Հայաստանի կառույցի մեզ հայտնի ղեկավարը, ով ՀԱԿ պատգամավոր է՝ Լյուդմիլա Սարգսյանը:
Ավելին՝ համագումարին ելույթ ունենալով, ՍԴՀԿ վարչության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը ողջունեց Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու որոշումը: Իսկ ինչպես գիտենք, ՀԱԿ-ական հնչակյանները դեմ են այդ որոշմանը եւ ձգտում են միանալ միայն ԵՄ Ասոցացման համաձայնագրին:
Եվ զարմանալի չէ, որ համագումարին իր խոսքն էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն ընթերցեց վարչապետի օգնական Հայկ Թութունջյանը: Համագումարին մասնակցում էր նաեւ արդեն մի քանի պառակտումներից դուրս եկած Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչ Սուրեն Սարգսյանը, ով նշեց, որ «ավանդական կուսակցությունները այսօր Հայաստանում եւ Սփյուռքում մեծ հեղինակություն եւ գործառույթներ, ցավոք, առայժ չունեն»: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նույնպես մասնակցում էր եւ հույս հայտնեց, որ ՍԴՀԿ-ն իրեն դրականորեն կդրսեւորի Հայաստանում, իսկ ինքը կիսում է այս կուսակցության գաղափարները:
Վտանգ, որ միշտ համաթրքական է… Արցախը՝ մաքսայինի ու ասոցացման արանքում… Հայաստանը Մաքսային միությանը չի՞ միանալու…
…Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն անգամ նշել է, որ «…եթե Անկարան համոզված լինի, որ հայերը Հայոց ցեղասպանության ճանաչմամբ պահանջատիրական խնդիրներ չեն բարձրացնի, կամ էլ կբավարարվեն միայն Արցախի ու ազատագրված բոլոր տարածքների «հատուցմամբ», ապա կճանաչի եւ՛ ցեղասպանության փաստը եւ՛ Արցախի անկախությունը… Եվ կբացի սահմանները Հայաստանի հետ»:
Սա նաեւ միջազգային որոշ ուժերի եւ գերտերությունների սրտով կլիներ, եթե հայությունը մի փոքր հատուցմամբ ուրանար իր հայրենիքն ու ազգային նպատակները…
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Վտանգ, որ միշտ համաթրքական է
Թուրքական լրատվամիջոցները նորից անդրադարձել են «հայ-թուրքական արձանագրությունների սառեցմանը» եւ դրա՝ հայ-ադրբեջանական հակասություններին առնչմանը: Նշվել է, որ Անկարան սահմանը փակել է ոչ թե «բուն Ղարաբաղի», այլ՝ Արցախի «հարակից շրջանների պատճառով»:
ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ժամանակին Շվեյցարիայում այդ երկրի միջնորդության հարցն էր բարձրացրել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն, բայց դա եւս մի ձեւական քայլ էր, որը բացահայտվեց, երբ Անկարայի «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը պայթեց որպես հերթական փուչիկ:
Այսօր նորից հայտարարվում է, թե «Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները, կյանքի կոչել արձանագրությունները, բայց կա պայման. Հայաստանը պետք է սկսի դուրս գալ եղբայրական Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: «Համոզեք Հայաստանի ղեկավարությանն անել դա, եւ մենք կբացենք սահմանը»,- բոլոր միջազգային հավաքներին այսպես են բարբաջում թուրք դիվանագետները:
Եվ հետաքրքիր է, որ խոսքը ոչ թե 1-2 «գրավյալ շրջանի» մասին է, այլ «Լեռնային Ղարաբաղին հարակից այն 7 շրջանների», որոնք ազատագրվել են եւ գտնվում են հայկական զորքերի հսկողության տակ: «Լուսանցք»-ն արդեն գրել է, որ Անկարան հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները երբեմն դարձնում է եռակողմ՝ հայ-թուրք-ադրբեջանական, որպեսզի հաջողի մի թուրքական արտաքին քաղաքական խնդիր՝ ուշադրությունն Ադրբեջանի վրա սեւեռելով:
Սեփականը միայն ներքինը չէ (հայկական ավիացիայի խնդիրները)… Հայկական գինին հաղթարշավ է սկսում… Ռուսաստանն այս անգամ չհասցրեց…
Սեփականը միայն ներքինը չէ
«Լուսանցք»-ն անդրադարձել է հայկական ավիացիայի խնդիրներին, ոլորտի ազատականացման կամ, ինչպես ասվում է, բաց երկնքի դրական ու բացասական կողմերին: Խնդիրը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում, քանզի շոշափում է հարցեր, որոնք առնչվում են մեր ազգային ու պետական անվտանգությանը եւս:
Հանրային խորհրդի Ֆինանսա-բյուջետային եւ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը կարեւորել է ներքին ավիացիայի զարգացումը: «Հայաստանում պետք է զարգացնել քաղաքացիական, սանիտարական, տուրիստական ավիացիան: Դրա առաջին քայլերն արվում են: 2011թ. ՀՀ ազգային ավիացիոն ասոցիացիայի կողմից ստեղծվել է «Sky Net» ավիաընկերությունը, որն այժմ սեփականության իրավունքով տիրապետում է «JetStreem 32» անգլիական արտադրության 19 տեղանոց երկշարժիչ օդանավի»:
Այդ ընկերության գլխավոր տնօրեն Գրիգորի Վարդանյանի խոսքով, օդանավն ընդունակ է չվերթներ կատարել 1200 կմ շառավիղով, ապահոված է օդանավի բարձր անվտանգությունը, եւ «Sky Net» ավիաընկերությունը ՀՀ-ում «մոտ ապագայում կիրականացնի ավիափոխադրումներ՝ Երեւան-Կապան-Երեւան, Երեւան-Գյումրի-Երեւան, Երեւան-Ստեփանավան-Երեւան եւ նախկինում Հայաստանի տարածքում կառուցված օդանավակայանների վերագործարկման դեպքում՝ մյուս ուղղություններով՚: Նա նշել է, որ իրենց առաջարկած ավիափոխադրումների փաթեթը ներառում է նաեւ այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են «տուրիստական շրջագայություններ ՀՀ տարածքում, ներառյալ հարսանյաց արարողություն օդանավում՝ թռիչքի ընթացքում, բիզնես կորպորատիվ եւ բժշկական նկատառումներով չվերթներ: Ծառայությունների 1 ժամը 1680 դոլար է»:
Կապանի օդանավակայանն ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս կգործարկվի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել, եւ առաջիկայում որոշակի քայլեր կարվեն: Ջերմուկի օդանավակայանի հետ կապված որոշակի խնդիրներ էլ կան, կառավարությունը պիտի որոշակի քայլեր ձեռնարկի, քանզի Ջերմուկը կարեւորագույն կենտրոն է՝ տուրիզմի զարգացման հետ կապված: Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված միայն քաղաքական լուծման կարիք կա, եւ արդեն դրական փոփոխություններ են նկատվում:
Ցավոտ կետեր – Հանքարդյունաբերություն եւ բնապահպանություն. ո՞րն է սրանց հաշտության պայմանը… – ՀՀ-ն առաջինը՝ որակի առումով – ՀՀ-ի ունեցածը…
Մեկ անգամ չէ, որ ասել եմ, թե ճիշտ են այն բնապահպանները, ովքեր կարծում են, որ մեր հանքարդյունաբերությունը փչացնում է մեր երկրի բնությունը եւ, ըստ այդմ, վտանգում մարդկանց առողջությունը: Բայց ճիշտ չեն այն բնապահպանները, ովքեր կոչ են անում դադարեցնել հանքարդյունաբերությունը: Որովհետեւ մենք ունենք հարստություն, որը չօգտագործելը անմտություն է: Բայց, այո՛, մենք պիտի շատ խնայողաբար օգտվենք մեր բնաշխարհի ընձեռած հնարավորությունից, այլ ոչ թե այն անխնա սպառենք՝ սերունդներին ոչինչ չթողնելով: Պետությունը հանքավայրերը շահագործողներին պիտի ստիպի կիրառել մաքուր տեխնոլոգիաներ, ուժեղ ու մանրակրկիտ վերահսկողություն սահմանի նրանց գործունեության նկատմամբ, բնօգտագործման վճարների չափերն ավելացնի, որոնք կբավականացնեն բնությանը պատճառած վնասները փոխհատուցելուն, պիտի ստիպի նրանց հանքերը շահագործելուց հետո դրանք փակել՝ զուգահեռ սկսելով վերականգնողական աշխատանքները: Մի խոսքով, մեխանիզմները շատ են, իրագործելն է մնում: Գուցե սա դառնա այն մեկնակետը, որ կստիպի երկու ոլորտներին համատեղ ու արդյունավետ՝ ի շահ երկրի գործակցել: Եվ, այո՜, բնապահպանությունը միշտ պիտի թելադրի ու վերահսկի հանքարդյունաբերությանը:
Այս ամենից հետո է, որ կարող եմ խոսել ՀՀ-ի ոչ մետաղական հանքանյութերի պաշարներից: Պաշարներ, որ կարող ենք գործածել հարյուրավոր տարիներ՝ օգուտ բերելով երկրին, երկրի տնտեսությանը:
Մինչդեռ մենք այսօր բացի ցեմենտի, երեսպատման սալիկների, շինաքարի արտադրությունից, ոչ մետաղական օգտակար հանածոները այլ նպատակներով չենք վերամշակում, բացառությամբ շատ քիչ ծավալի արտադրական հզորությունների: Ոլորտի տնտեսությունը գործնականում փլուզված է, իսկ բարձր տեխնոլոգիաների ներդրման համար տարվող աշխատանքներն առ այսօր գործնականում արդյունք չեն տվել: Ոլորտում վիճակը եթե հակիրճ նկարագրենք, ապա, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, հետեւյալն է. «Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտում ներկայումս շահագործվող սարքավորումները եւ մեխանիզմներն ունեն ֆիզիկական եւ բարոյական մաշվածության բարձր աստիճան, գրեթե բացակայում են նորագույն տեխնոլոգիաներով եւ սարքավորումներով զինված նոր գործարանների կառուցմանն ուղղված գործընթացները, ինչպես նաեւ արտաքին ներդրումները»: Ի՞նչ խնդիրներ կան ոլորտում, ի՞նչ է պետք անել, որո՞նք են լուծման ուղիները, ի՞նչ օգուտ կտան մեր երկրին:
Մեր ավանդապատումները – Սյունիք. «Լուսանցք»-ը նոր խորագիր է սկսում՝ «Մեր ավանդապատումները»: Դրա ներքո կներկայացնենք ՀՀ մարզերին եւ Երեւանին վերաբերող հատվածները…
«Լուսանցք»-ը նոր խորագիր է սկսում՝ «Մեր ավանդապատումները»: Դրա ներքո կներկայացնենք Հայաստանի Հանրապետության մարզերին եւ Երեւանին վերաբերող հատվածները: Հայաստանի յուրաքանչյուր մարզ, քաղաք, վայր ունի իր պատմությունը, բարքերը, սովորույթները… Սակայն, ցավոք, տարիների ընթացքում դրանք հիմնականում կամ մոռացության են մատնվում կամ չեն պահպանվում սերունդների կողմից: Ավանդապատումները, որոնք մենք փորձում ենք վեր հանել, պահպանվել են շնորհիվ պատմիչների աշխատությունների, տվյալ շրջանի ավագ սերնդի հիշողությունների, սեպագիր ու վիմագիր արձանագրությունների, գիտնականների ուսումնասիրությունների:
Ավանդապատումների շարք ունի քերթողահայր Մովսես Խորենացին: Ավանդապատումների վառ օրինակ է մեր հարուստ մշակույթը: Նաեւ ավանդապատումներով է, որ մինչեւ օրս գոյատեւում ու պետք է գոյատեւենք՝ պահպանելով մեր պապերից մեզ մնացած երկրի՝ առայժմ այս հատվածը: «Մեր ավանդապատումները» սկսում ենք Սյունիքի մարզից:
Պատմականորեն Սյունիքը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն էր, որը վարչականորեն բաժանված է եղել 12 գավառների: Սիսական աշխարհը ճանաչված էր իր երկնամբարձ ամրոցներով ու հազարամյա վանքերով: Այստեղ էր գտնվում 13-րդ դարում ստեղծված Հայաստանի ամենահին համալսարանը՝ Գլաձորը (գիտնականները վախենում են Ք.ծ.ա. այն կողմ գնալ,- խմբ.): Սյունիքը ճանաչված է իր բերդերով, վանքերով, լեռներով, սարերով եւն: Ներկայացնենք որոշ ավանդապատումներ ըստ Ա. Ղանալայանի «Ավանդապատում» աշխատության:
Շնորհավոր ծնու՛նդդ, Արմենուհի… Հայկական գինիներ… Հայկական խոհանոց – Կոնյակով ձուկ՝ նռան հյութում… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Շնորհավոր ծնու՛նդդ, Արմենուհի – Շնորհավո՛ր եւ բարի՛ երթ կյանքում ու աշխատանքում.
Նոյեմբերի 29-ին լրացավ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակ, Հայ Ազգայնականների Համախմբան խորհրդի անդամ եւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի 38-ամյակը:
Հայ արիներն ու ազգայնականները, «Լուսանցք»-ի խմբագրակազմը, ընկերներն ու հարազատները սրտանց շնորհավորում են եւ մաղթում անձնական, ընտանեկան ու գործնական հաջողություններ, առողջություն եւ երջանկություն, ինչպեսեւ իղձերին հասնելու առավել զորեղ կամք ու հնարավորություններ:
Թո՛ղ Հայ Աստվածների օրհնությունն ու կամեցողությունը այսուհետ էլ լինեն ուղեկիցն Արմենուհու եւ նրա գործի՝ մինչեւ նպատակների կատարումն ու տիեզերահաս հաղթական ավարտը: Թո՛ղ ընտանեկան կյանքում լինեն նոր համալրումներ՝ Վարդավառի տոնին ծնված ու արդեն 1,5-ամյա Աստղիկ դստերը եղբայրներ ու քույրեր միանան հաջորդիվ: Եվ թո՛ղ ընտանիքում թեւածի Աստղիկի աստվածային սերը, որին պատվար դառնա Վահագնի արարչատուր զորությունը:
Շնորհավո՛ր եւ բարի՛ երթ կյանքում ու աշխատանքում:
Հայկական գինին հաղթարշավ է սկսում
Նոյեմբերի կեսերին Լեհաստանում անցկացած «Էնոէքսպո 2013» միջազգային համտես-մրցույթում հաղթել է հայկական գինին: «Մալիշկայի Արենի» հայկական գինին հաղթել է իտալական, պորտուգալական, ֆրանսիական, իսպանական, վրացական եւ այլերի գինիներին՝ յուրահատուկ համային հատկանիշների եւ փնջի համար: «Մալիշկայի Արենի»-ն, որը հնեցված գինի է, ոսկե մեդալ է ստացել «Սեղանի կարմիր անապակ գինիներ» անվանակարգում:
Համտես-մրցույթին մասնակցել են ավելի քան 500 գինիներ աշխարհի բազմաթիվ գինեգործական երկրներից՝ Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Պորտուգալիա, Հունգարիա, Հունաստան, Սերբիա, Վրաստան, Կանադա, Կիպրոս, Խորվաթիա, Սլովակիա, Չեխիա եւ այլն: Սա համարվում է նաեւ Լեհաստանի ներքին շուկային ուղղված ամենակարեւոր մրցույթը: Եվ հայկական գինու վարկանիշը կտրուկ բարձրացել է այս հաղթանակից հետո:


