Monthly Archives: September 2014

Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 2-րդ) – Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ… Հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին…

Սկիզբը՝ թիվ 27-ում

http://www.hayary.org/wph/?p=4342 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկաց­ը»…

Այժմ անդրադառնանք Հնդկաստան անվան վերլուծությանը:

Օտար եւ հայերեն աղբյուրներում տեղեկություն չկա Հնդկաստան անվան ծագման վերաբերյալ: Նույնիսկ Գ. Ջահուկյանի «Հայերենը եւ հնդեվրոպական լեզուներ­ը» գրքում չի պարզաբանվում՝ այդ ո՞րն է «հնդեվրոպականը» եւ ի՞նչ է նշանակում դրա առաջին՝«հնդ» արմատը:

Բառարանի «Հայերենը եւ իլիրերենը» բաժնից տեղեկացանք, որ իլիրերեն and բառը հայերեն նշանակում է «անդ», «հանդ», «անդեայ»:

ոյություն ունի հնդկահայերեն խոսվածք (Ջուղայի բարբառ): Խոսվել է Ջուղա քաղաքում, այժմ  խոսվում է Պարսկաստանի Նոր Ջուղա, Շիրազ քաղաքներում: Ջուղայի բարբառ, հայերենի բարբառ: Մտնում է Արարատյան կամ Հյուսիս-արեւելյան բարբառախմբերի մեջ (ՀՍՀ. 6):

Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում Հանդաստան (Հանդ-անդաստան) նշանակում է՝ «հանդերը, դաշտերն ու արտերը», որից հետո արվում է հետեւյալ մեջբերումը՝ «Կհսկեր Սասմա հանդ ու հանդաստան (ԱԻ­)», որտեղ հանդ ու հանդաստանը, հավանաբար, Սասնա երկիրն է:

Մենք ենթադրում ենք, որ Հնդկաստան անվանումը առաջացել է հայերեն «հանդ/հուն­դ» արմատից եւ «ստան» վերջավորությունից, ինչը նշանակում է «երկիր», «տուն»: Ընդ որում «հանդ/հուն­դ» բառերը փոխկապակցված են:

Որպեսզի համոզվենք դրանում, մի մեջբերում անենք Ֆուլկանելիի «Տայնի գոտիչեսկիխ սոբորով ի էզոտերիչեսկայա ինտերպրետացիյա սիմվոլով Վելիկովո Դելանիյա» գրքից: «Նյութը (մատերիան) իր էությամբ ոգի է եւ մեզ համար անտեսանելի է մեր թերի զգայարանների պատճառով: Այդ ոգին կոչվում է հունդ, սերմ (semence), որից առաջացել է ողջ կենդանի Բնություն­ը»: Քանի որ «հանդ»-ը (մատերիան) բաղկացած է «հունդից», ապա երկու բառն էլ ունեն «ոգի» իմաստը:

Ըստ հին հույն փիլիսոփա Անաքասգորասի՝ նյութական աշխարհը կազմված է սերմերից, որոնք տարբերվում են իրարից մեծությամբ: Սակայն ամենամեծ սերմն էլ աչքի համար անտեսանելի է: Նա համարում է« որ սերմերի մեջ չկա ամենափոքրը, այլ կա միշտ ավելի փոքրը:

Այսպիսով՝ Հնդկաստան բառը« որը կազմված է «հանդ»=«հունդ» =«սերմ»=«ոգի» արմատից եւ «ստան» վերջավորությունից, բառացի նշանակում է Սերմի երկիր, կամ Ոգու երկիր, ու քանի որ Երկիրը «ոգի» է առնում Արևից, ապա նաեւ կնշանակի Արեւի երկիր:

Նույն իմաստն ունի Ղոշուն Դաշը (Քարահունջ աստղադիտարանի հին անվանումը), որը նշանակում է Աղավնու Դաշտ (Ոգու Դաշտ): Ելնելով այն բանից, որ Քարահունջի կենտրոնական ձվաձեւ շրջանը Երկրի խորհրդանիշն է եւ «դաշտը» նույն «հանդն» է, ապա կնշանակի նաեւ Ոգու երկիր:

Հնդկաստան անվանումը համապատասխանում է Էդեմին, որը ասորական սեպագիր արձանագրություններում կոչվում է Հինդանի կամ Հանդանիա (ինչպես գրում է Ե.Բլավատսկայան), ինչը նույն հայերեն Հանդաստանն է:

Continue reading

Սահմանագիծ, որտեղ վերջանում են եւ՛ իշխանությունը եւ՛ ընդդիմությունը… Երկիրը կղեկավարի գաղափարակա՞ն կառույցը… Անդիմադիր ընդդիմադիրները – Ընդդիմադիր քառյակը վերստին խմորումների մեջ է…

Սահմանագիծ, որտեղ վերջանում են եւ՛ իշխանությունը եւ՛ ընդդիմությունը

Եկավ սեպտեմբերը: Բայց սա ասում եմ ոչ դպրոցականների կամ ուսանողների խնդրին անդրադառնալու նպատակով, չնայած կրթական ոլորտը լիքն է բազում խնդիրներով: Եկավ այն սեպտեմբերը, որին սպասում են ընդդիմադիր քաղաքական ուժերի հետեւորդները, որ հավատում են դեռ, թե շուտով լուրջ քայլեր են արվելու՝ երկրում մի բան փոխելու համար:

Մինչ այսօր խոսում են ընդդիմադիր քառյակի 12 կետանոց, ապա սրան հավելած լրացուցիչ 6 կետանոց առաջարկների կատարման մասին: Թերեւս մեկ ամիս առաջ էլ պարզ էր, որ դրանք չենք կատարվելու կամ կկատարվեն այն ընթացքով, ինչն ըստ իշխող կուսակցության պաշտոնյաների՝ այսպես թե այնպես ընդգրկված է ՀՀԿ ծրագրային դրույթներում:

Իշխանությունները այն ժամանակ էլ հստակ հասկացնել տվեցին, որ չեն ընդունում պարտադրանքի ոճը, բայց պատրաստ են համագործակցելու խելամիտ առաջարկների դեպքում: Ընդդիմությունն էլ պատասխանեց, թե առաջարկների չկատարման դեպքում սեպտեմբերը կսկսեն հանրահավաքներով:

Բայց սպասվող գործողությունները դեռ ուշանում են: Անգամ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրերը աշխույժ մասնակցությամբ աչքի չեն ընկնում: Սա նաեւ ՀՀԿ-ականներին է վերաբերում եւ իզուր չէ, որ խոսում են նաեւ «ՀՀԿ-ում «դասալիքների» պակաս չզգացվելո­ւ» մասին: ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ԳՄ նիստում բաց տեքստով ասել էր, որ բոլորը մեկ մարդու պես ներկայանան ԱԺ նիստերին, քանի որ «ԱԺ-ն այն խրամատն է», որտեղ նրանք կռվելու են գնում, իսկ բացակայողները ՀՀ եւ ՀՀԿ նախագահի  համար «նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատ­ը»:  Սա կարելի է անգամ հստակ հրահանգ դիտարկել, ինչը հավաստում է, որ իշխող ուժն այնուամենայնիվ սպասում է ընդդիմադիրների քայլերին:

Լրատվամիջոցներին հետաքրքրել էր, թե ի՞նչ է սպասվում «գլխավոր հրամանատարի հրամանը չկատարող դասալիքներին», քանի որ որոշ գործարարներ եւ «ընտրյալ» վերնախավային պատգամավորներ այնուամենայնիվ առաջին օրերին չեն հաճախել «խրամատ»-ԱԺ, ինչին ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց չաղավաղել նախագահի խոսքը, բայց ոչինչ չասաց «դասալիքների» մասին:

Continue reading

Հայկական խոհանոց… Սոված տղամարդկանց դուր են գալիս գեր կանայք… Արդյո՞ք ծերանալն ու մահը զուգընթաց են շարժվում… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Տաք ուտեստ՝ հավի կրծքամսով

Բաղադրությունը – Հավի կրծքամիս – 300 գ, բուսայուղ – 50 գ, սոյայի սոուս – 50 գ, կաթ – 100 գ, թթվասեր – 100 գ, կարմիր տաքդեղ – 50 գ:

Պատրաստման եղանակը – Հավի կրծքամիսը համեմել բուսայուղով, սոյայի սոուսով, աղով եւ թողնել 30 րոպե:

Տապակել համեմած հավի կրծքամիսը: Տապակելուց հետո ավելացնել կաթը եւ թթվասերը, վերջում էլ կտրտած տաքդեղը:

* * *

Սոված տղամարդկանց դուր են գալիս գեր կանայք

Լոնդոնի համալսարաններից մեկն այս հետազոտությունն անցկացրել է ուժեղ սեռի 124 ներկայացուցչի շրջանում: Տղամարդկանց ցույց են տվել տարբեր կազմվածք ունեցող կանանց լուսանկարներ: Ովքեր հետազոտության պահին սոված են եղել, նախապատվությունը տվել են գեր կանանց, եւ հակառակը՝ կուշտ տղամարդիկ ընտրել են նիհարներին:

«Եթե տղամարդը սոված է, ապա ընտրում է ավելի գեր կանանց, քանի որ ենթագիտակցորեն կարծում է, որ սննդամթերքն իրեն ավելի հասանալի ­է»,- նշել է հետազոտության հեղինակներից Վիրեն Սվամը՝ ավելացնելով, որ ուտել ցանկացող կանայք էլ ընտրում են մկանոտ տղամարդկանց, քանի որ նրանց ընդունում են որպես լավագույն վաստակողներ՝ սնունդ ձեռք բերելու համար:

Արդյո՞ք ծերանալն ու մահը զուգընթաց են շարժվում

Մեծանալ-ծերանալն այն բնական գործընթացներից է, որից խուսափել հնարավոր չէ: Որոշ ուշագրավ փաստեր, որոնք հետազոտությունների արդյունք են՝

Նորածնի գլուխն իր հասակի 1/4-մասն է կազմում, սակայն 25 տարեկանում կկազմի ընդամենը 1/8-ը: Իրանն ու ոտքերը նկատելիորեն կաճեն, բայց գլխի երկարությունն այդքան էլ չի ավելանա:

Ծնված ժամանակից ի վեր աչքերի չափը մնում է անփոփոխ, իսկ քիթը եւ ականջները երբեք չեն դադարում աճել: Երբ փոքրիկ բալիկները նայում են իրենց մեծ աչիկներով, իմացեք, որ դրանք նույնն են մնալու ամբողջ կյանքի ընթացքում: Բայց նրանց քիթն ու ականջները աճելու են կյանքի ընթացքում: Մի հետազոտություն ցույց է տվել, որ այդ աճը գագաթնակետին է հասնում 7-ամյա ցիկլերի ընթացքում:

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 27-ի (332) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 

1. Համաշխարհային հին ծրագրի նոր խաղարկման ճանապարհին – Հայ արիականներն ու ազգայնականները սատարեցին արեւապաշտ եզդիներին եւ տարածաշրջանի հալածյալ ազգերին… Ովքե՞ր են կոտորում եզդիներին, հայերին, ասորիներին…

2. Երբ խնդիրը վերտեղային է – Ընդհանրապես տարածաշրջանային «համա»-ներն ընդգծված այլամերժական են, ինչը ծայրահեղացնում եւ անհանդուրժող է դարձնում դրանք…

3. Ով է սահմանը հատելու պատասխանատուն – Պատահական կամ ոչ պատահական հատումներ… Ադրբեջանոմ դեռ կռիվ-կռիվ են խաղում – Կամ՝ Բաքվի գլուխը հաստատ քոր է գալիս…

4. Անցում «մուտք»-ի ու «ելք»-ի սահմանապահության – Որ նաեւ մոլորյալ սահմանախախտ չլինի… Վերջ դրվի անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների տառապանքներին..

5. Հայկական նավթա-գազային շահեր – Իրանը տարածաշրջանային տարբեր ենթակառուցվածքներում (ավտոմայրուղի, երկաթուղի, գազատար) Հայաստանին առաջարկում է լինել տարանցիկ կողմ…

6. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ – Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է… «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը թուրքերենով…

7. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ – Զոհերի թիվը 1.5 միլիոնից ավելի է… Ինչպե՞ս է ճշտվում ցեղասպանված հայերի թիվը – ցեղասպանվել են ինչպես Արեւմտյան, այնպես էլ Արեւելյան Հայաստանում…

8. Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկաց­ը»…

9. Հայկական խոհանոց – Սպանախով ու սիսեռով թարմություն… Արձակուրդ.- ճիշտ հանգստանալու մշակույթը… Որտեղ են հանգստանում հայերը… Տեղադրեք գավազդ՝ www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

10. Աշխարհի մարզական հեւքից – Պատանի օլիմպիականների վերադարձը՝ 7 մեդալով… Հայտնի են ֆուտբոլի գավաթային հանդիպման զույգերը… Հայ տանկիստները՝ բարձրակարգ եւ դիպուկ… Շախմատիստուհիները գոհ են, շախմատիւստները՝ ոչ… Այլ մարզական լուրեր…

11. «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշար… Թուրքերը հայկական հուշարձանների տակ գանձեր են որոնում… ՀՀ մշտական բնակչությունը, արտագաղթը եւ այլ լուրեր… ՀՀ 2015թ. երիտասարդական մայրաքաղաքը… Սերիալները՝ խայտառակություն…

Համաշխարհային հին ծրագրի նոր խաղարկման ճանապարհին – Հայ արիականներն ու ազգայնականները սատարեցին արեւապաշտ եզդիներին եւ տարածաշրջանի հալածյալ ազգերին… Ովքե՞ր են կոտորում եզդիներին, հայերին, ասորիներին…

Հայ Արիական միաբանությունն ու Հայ Ազգայնականների համախմբումը իրենց վրդովմունքն ու մտահոգությունն են հայտնում Մերձավոր Արեւելում իրականացվող հերթական զանգվածային կոտորածների ու տեղահանությունների առումով: Այս անգամ ծայրահեղականների թիրախ են դարձել Իրաքի ու Սիրիայի եզդիական, քրդական, ասորական, հայկական եւ ազգային փոքրամասնական այլ համայնքները: Իրաքում ինքնահաստատման ձգտող իսլամական ծայրահեղականները փորձում են դավանափոխության միջոցով իրականացնել էթնիկ զտումները:

Առավելապես տուժում է արեւապաշտական հավատը պահպանած եզդիական համայնքը, որը ցայսօր մնացել է իր նախնական հավատի հետեւորդ եւ հրաժարվում է կատարել հավատափոխության ստոր պահանջը: Հայ արիականներն ու ազգայնականները իրենց աջակցությունն են հայտնում բոլոր վտանգված ազգերին: Եթե քրդերը մահմեդական են եւ գոնե դավանափոխության խնդիր չունեն, ապա եզդիները, ասորիներն ու հայերը ունեն նման խնդիր: Հայ արիականներն ու ազգայնականները եզդի համայնքին սատարում են նաեւ իրենց արեւապաշտական հեթանոսական հավատը պահպանելու հարցում: Տարիներ առաջ Իրաքի եզդի հոգեւորականների հետ միասին հայ արիները ծիսական արարողություններ են իրականացրել Երեւանի Կարմիր բլուրում եւ Էրեբունի ամրոցի պատմական տարածքում: Երբեմն մասնակցել են նաեւ Հյուսիսային Կովկասի եզդիական, քրդական ու օսական համայնքների ներկայացուցիչները: Հայաստանի եզդի համայնքի անդամներն էլ բազմիցս մասնակցել են հայ արիականների ու ազգայնականների արիադավան ծիսական ու տոնական միջոցառումներին առնիի եւ Զվարթնոցի տաճարներում, Մեծամորում եւ այլ հնավայրերում:

Հայաստանի եզդի եւ քուրդ համայնքների ղեկավարների հետ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը բազմիցս հանդիպումներ է ունեցել համաշխարհային համաարիական դաշինքի ստեղծման առիթով: Այս թեմաները արծարծվել են սլավոնա-արիական դաշինքի, ավելի հաճախ՝ ռուս արիացիների, այնուհետեւ իրանական, տաջիկ ու հնդիկ արիականների, ամերիկյան, եվրոպական ու ասիական արիական միավորումների հետ:

Հայ արիականներն ու ազգայնականները այս ընթացքում փորձել են տարբեր երկրների գաղափարակից ու հավատակից ուժերի միջոցով ներազդել այդ պետությունների ղեկավարների վրա՝ կոտորածները դադարեցնելու եւ ազգային փոքրամասնություններին սատարելու համար: Սակայն եկավ նաեւ հայտարարության ժամանակը, քանի որ ԱՄՆ-ն, Եվրոպան եւ Ռուսաստանը չկիրառեցին ՄԱԿ-ի բոլոր լծակները: Իսկ ամերիկյան օդային ռմբահարումները առավելապես նավթա-գազային շրջաններին վերատիրելու համար են…

Continue reading

Երբ խնդիրը վերտեղային է – Ընդհանրապես տարածաշրջանային «համա»-ներն ընդգծված այլամերժական են, ինչը ծայրահեղացնում եւ անհանդուրժող է դարձնում դրանք…

Արեւմուտքը պարբերաբար փորձում է վերաձեւել աշխարհը, որից էլ առաջ են գալիս տեղային պատերազմներ հրահրելու, նախկին հակամարտությունները վերակենդանացնելու, քաղաքական, տնտեսական եւ այլ բնույթի ճնշումներ բանեցնելու ժամանակները: Իսկ աշխարհի վերաբաժանման մեկնակետը եղել ու մնում է Մերձավոր Արեւելք-Հայկական լեռնաշխարհ-Կովկասի տարածաշրջան առանցքը: Միջազգային քաղաքական բառապաշարից հանել են Հայկական լեռնաշխարհ մասը, սակայն իրականում դա համաշխարհային թիվ 1 նշանակության խաչմերուկն է, որը գտնվում է վերոնշյալ առանցքի սրտում:

Կապ չունի, որ այստեղ այժմ ինչ-որ Թուրքիա է հայտնվել կամ էլ ինչ-որ Քուրդիստան մոգոնելու մասին են խոսում: Առաջինը ժամանակավոր երեւույթ է, որի ժամկետն արդեն անցել է ու Թուրքիայի մասնատման հարցը դարձել է օրակարգային, իսկ Քուրդիստանի մոգոնումն ավելի կարճ կյանքի կարժանանա, եթե նույնիսկ հաջողվի իրականացնել:

Ինչեւէ, մինչեւ մասնատումների ու վերաբաժանումների պահը դեռ ժամանակ կա, որը կարող է անսպասելի արագանալ: Իսկ մինչ այդ, նորից անհանգիստ է Մերձավոր Արեւելքը: Երկու պատերազմների գնով Իրաքը նվաճած Վաշինգտոնը ստիպված է մեկ անգամ եւս պատերազմել (անգամ արաբական գարնանային հեղաշրջումները անօգտակար եղան), քանի որ բազմազգ, ներքին կյանքում անվերահսկելի Իրաքը (որոշակի նաեւ Եգիպտոսը, Լիբիան եւ այլն) կրկին ծայրահեղականների ձեռքում է հայտնվել: Իսկ դրա մեղավորը հենց ԱՄՆ-ն է, որ Անկարայի ու իսլամական ծայրահեղականների միջոցով մահ ու ավեր սփռեց Սիրիայում, իսկ ընդդիմադիրների անվան տակ զարկ տրվեց իսլամականների համախմբմանն ու վերազինմանը: Այժմ Սիրիայից Իրաք անցնելով՝ այդ ծայրահեղականները մասնատման փորձեր են նախաձեռնում, ինչը ուղեկցվում է էթնիկ ու կրոնական զտումներով, որի ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվում:

Այն, ինչ տեղի է ունենում Հյուսիսային Իրաքում, ահավոր է, ընթանում է եւ՛ մարմնական եւ՛ հոգեւոր ցեղասպանություն, իսկ ահաբեկչական կազմակերպություններն ամրապնդվում են Սիրիայում, նոր դիրքեր գրավում՝ Իրաքում: «Իսլամական պետությու­ն» կազմակերպությունը բավականին լուրջ ծրագրեր ունի ոչ միայն Իրաքի տարածքում, նրանք կոչ են արել աշխարհի բոլոր իսլամականներին միանալ ինքնահռչակ իսլամական խալիֆության շուրջ:

Continue reading

Ով է սահմանը հատելու պատասխանատուն – Պատահական կամ ոչ պատահական հատումներ… Ադրբեջանոմ դեռ կռիվ-կռիվ են խաղում – Կամ՝ Բաքվի գլուխը հաստատ քոր է գալիս…

Հայաստանի քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանը հատելու ու ադրբեջանական կողմում խոշտանգումների ենթարկվելու երեւույթը պետք է դիտարկել երկու տեսանկյունից. ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը, ով անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանը հատելու վերջին դեպքերին: «Առաջին, պետք է ուսումնասիրել այդ ուղղությամբ միջազգային կազմակերպությունների, համանախագահների ու ՀՀ համապատասխան կառույցների աշխատանքն ու գնահատականները: Եվ երկրորդ, խնդիրը պետք է դիտարկել Հայաստանի կողմից իրականացվող պետական սահմանի պահպանության արդյունավետության տեսանկյունից: Երկար կարելի է փորփրել միջազգային կոնվենցիաներն ու պայմանագրերը՝ անընդմեջ կոչեր ու նամակներ հղելով տարբեր միջազգային կազմակերպությունների, սակայն փորձենք խնդրին մոտենալ այլ ռակուրսից: Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ կանխարգելելու ՀՀ քաղաքացիների մուտքը սահմանի ադրբեջանական հատված: Եվ ի վերջո, ո՞վ է պատասխանատվություն կրում դրա համա­ր»,- հնչեցրել է փորձագետը բոլորին հուզող հարցը:

Մեր քաղաքացիների՝ հայ-ադրբեջանական սահմանը հատելու միջադեպերը շատ մտահոգիչ են ոչ միայն այն առումով, որ Ադրբեջանում վերջիններիս կտտանքների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկում, այլ նրանով, որ մարդիկ անարգել հատում են սահմանը, իսկ Հայաստանում այդ մասին իմանում են ադրբեջանական լրատվամիջոցներից: Նշանակում է՝ նման պատահական կամ ոչ պատահական հատումներ կարող են լինել նաեւ ադրբեջանական կողմից, ինչը ավելի մտահոգիչ է դարձնում խնդիրը:

Մեր դեպքում կարեւոր չէ, թե ով, ինչ պատճառով է հատում սահմանը՝ մոլորությա՞ն, թե՞ հուսահատության, փաստն այն է, որ մարդիկ առանց լուրջ խոչընդոտների հայտնվում են սահմանի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածներում: ՙԱռավել անընկալելի է, երբ 2 ամիս առաջ, սահմանի վերոնշյալ հատվածով, ՀՀ քաղաքացու կողմից սահմանը հատելուց հետո համապատասխան կառույցները անհրաժեշտ հետեւություններ չեն արել, ինչի հետեւանքով, նախորդ միջադեպից 2 ամիս անց, սահմանի գրեթե նույն ուղղությունից, կրկին քաղաքացին ինչ-ինչ պատճառներով հատել է սահմանը: Սահմանի պահպանությունը չի ենթադրում յուրաքանչյուր մետրի վրա ուղեկալների կամ զինվորների տեղակայում: Ցանկացած կոնֆլիկտ իր առանձնահատկություններն ունի, առավել եւս, երբ աշխարհագրական դիրքից ելնելով միեւնույն պաշտպանական միջոցները պարտադիր չէ, որ արդյունավետ լինեն բոլոր կոնֆլիկտների դեպքում՚,- հայտնել է փարձագետը եւ հավելել, որ պետական սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով պետությունները տարբեր ճանապարհների են դիմում՝ սահմանի երկայնքով պարիսպների, պատերի կառուցումից մինչեւ տեսախցիկների տեղադրում:

Continue reading

Անցում «մուտք»-ի ու «ելք»-ի սահմանապահության – Որ նաեւ մոլորյալ սահմանախախտ չլինի… Վերջ դրվի անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների տառապանքներին..

Բաքուն իր ռազմատենչ հայտարարությունների արժանի պատասխանն ստացավ գործնականում, եւ այն սառը ցնցուղի նշանակություն ունեցավ: Հայ զինվորը ոչ միայն արժանի հակահարված տվեց թշնամու սադրիչ գործողություններին, այլեւ այնպիսի հուժկու հարված, որ հակառակորդը տասնյակ զոհեր ու տասնյակ վիրավորներ տալով կարող է համարել, որ դեռ լավ է պրծել: Հայ դիրքապահ տղաներից ոմանք բռնեցին անմահության ճանապարհը, ոմանք էլ վիրավորվեցին հայրենյաց սահմանները պաշտպանելու ժամանակ՝ հերոսանալով: Թշնամին մեր մեկ զոհի դիմաց 10 կորուստ տալով՝ խայտառակ փախուստի դիմեց մեր դիրքերից՝ միաժամանակ մտածելու տեղիք տալով ադրբեջանական խաղաքարտը կարեւորողներին, նաեւ հենց ադրբեջանցիներին:

Ինչպես եւ սպասվում էր, այդ ժամանակահատվածում, երբ թշնամին հայ-ադրբեջանական սահմանների գրեթե ամբողջ երկայնքով տեղային հարձակումներ էր գործում, ոտքի ելան նաեւ նախկին ազատամարտիկները ու իրենց՝ դեպի սահմաններ այցերով ու պատրաստակամությամբ էլ ավելի գոտեպնդեցին հայ զինվորականներին:

Հիրավի հզոր է հայի գենետիկ ներուժը, որն առավել արագ ի հայտ է գալիս վտանգների դեպքում: Ե՛վ մեր թշնամիները ե՛ւ բարեկամները հերթական անգամ համոզվեցին հայ զորականի ուժի, կամքի ու պատրաստվածության մեջ, ինչը մնում է անփոփոխ եւ միշտ հաղթական: Հայ մարտիկը ոչ միայն պաշտպանեց հող հայրենին, այլեւ ամրապնդեց իր դիրքերն ինչպես Արցախի, այնպես էլ Նախիջեւանի սահմաններում՝ վերատիրելով կարեւոր բարձունքների:

Այս ամենի համապատկերին զայրացուցիչ է մնում մեր որոշ զինվորականների ու քաղաքացիական անձանց սահմանը շփոթմունքով անցնելու եւ գերեվարվելու երեւույթը: Ինչպե՞ս կարելի է ուշադիր չլինել այս ժամանակներում: Ստացվում է՝ հայ դիրքապահները պետք է նաեւ սահմանապահներ լինեն, հսկեն ինչպես թշնամու «մուտքը», այնպես էլ մեր կողմից «ելքը»…

Բայց ադրբեջանցու շնագայլային կերպարն անփոփոխ է, ու զոհվում կամ խեղվում են պատահաբար սահմանը հատած հայերը, ինչն ավելի քան զայրացուցիչ է: Երբ մեծ հրապարակային աղմուկ բարձրացավ այս հարցով, թվում էր, հատկապես ՀՀ սահմանամերձ գյուղերի տարածքներում, սահմանային հատվածներում ցուցանակներ կտեղադրվեն, որ անգամ գիշերները լուսավորված լինելով՝ կկանգնեցնեն մոլորյալ մեկին՝ ադրբեջանական տարածք անցնելու ճանապարհին: Բայց… դեռ խոսվում է Տավուշի սահմանային մի քանի գյուղերի վտանգավոր հատվածներում պարիսպներ կանգնեցնելու մասին, ինչը եւս տարբերակ է, բայց պետք է արագացնել: Դա կօգնի, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները եւս անվտանգ կատարվեն: Մենք էլ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆ/բ գրառումը երկրորդենք՝ հասկանում ենք «սառցե ջու­ր»՝ դույլով ջրվելու միջազգային ակցիային միանալու նաեւ քիչ թե շատ հայտնի հայերի ցանկությունը, քանի որ հիվանդ, թե կարիքավոր մարդկանց օգնելու համար էր 100 կամ ավելի դոլարի «ջրոցին» ցուցադրվում:

Բայց հավելենք՝ մի՞թե ոչ մեկի մտքով չանցավ մի դույլ 100 դոլարանոց ջուր էլ իր գլխին լցներ՝ սահմանային մի քանի գյուղերի վտանգավոր հատվածներում պաշտպանական պարիսպներ կանգնեցնելու նպատակի համար… Թե՞ սա միջազգային ցուցադրման չէր արժանանա…

Continue reading

Հայկական նավթա-գազային շահեր – Իրանը տարածաշրջանային տարբեր ենթակառուցվածքներում (ավտոմայրուղի, երկաթուղի, գազատար) Հայաստանին առաջարկում է լինել տարանցիկ կողմ…

«Հարավային հոս­ք» գազատարի կառուցումը մեծապես կախված է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումից. այսպես է կարծում ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար յունտեր Էտինգերը, ով նշել է, թե «բանակցությունները կարող են շարունակվել այն ամենից հետո, երբ ռուս գործընկերները վերադառնան միջազգային իրավունքի նորմերի կատարմանը եւ էներգետիկայի ոլորտում եվրոպական օրենսդրության հիման վրա կառուցողական համագործակցությանը»: Եվրահանձնակատարի խոսքով՝ «Հարավային հոս­ք»-ի կառուցման շուրջ բանակցությունները դադարեցվել են ուկրաինական ճգնաժամի, ինչպես նաեւ այն պատճառով, որ Մոսկվան չի ցանկանում ճանաչել էներգետիկայի ոլորտում եվրոպական նորմերը: Միաժամանակ նշվել է, որ աշխատանքային մակարդակում շփումները եւ քննարկումները անդադար շարունակվում են: «Սակայն ներկա պայմաններում, երբ Արեւելյան Ուկրաինայում ստեղծվել է քաղաքացիական պատերազմին նմանվող իրավիճակ եւ քանի դեռ Մոսկվան չի ճանաչել կառավարությունը Կիեւում, մենք չենք կարող բանակցությունների ընթացքում հասնել քաղաքական որոշմա­ն»,- ընդգծել է եվրահանձնակատարը:

Հիշեցնենք, որ 2400 կմ երկարության «Հարավային հոս­ք» գազատարը Սեւ ծովի հատակով կապում է Ռուսաստանը Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներին: «Գազպրոմ»-ը նախատեսում է ապահովել բնական գազի մատակարարումները Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինան, դրանով իսկ փորձելով խուսափել ուկրաինական տարածքով մատակարարումների խոչընդոտներից: Նշենք, որ փոխադարձ պատժամիջոցների «պատերազմում» Կիեւը սպառնացել էր, որ թույլ չի տա իր տարածքով իրականացնել ռուսական գազամատակարարում: Սա, իհարկե, անհավանական տարբերակներից է, ինչն անգամ Եվրոպան թույլ չի տա, բայց ակամա քաղաքական աջակցություն եղավ Ռուսաստանին՝ Ուկրաինան շրջանցելու պատճառաբանության համապատկերում: Ներկայում Ուկրաինայի տարածքով իրականացվում է դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումների մոտ 50%-ը՝ 86 միլիարդ խմ գազ:

Ուկրաինական ճգնաժամը ստիպում է ԵՄ-ին եւ ՌԴ-ին տարատեսակացնել էներգետիկ հոսքերը: ԵՄ-ի էներգետիկ հարցերով հանձնակատարը հայտարարել է, որ մտահոգված չէ Ռուսաստանի կողմից էներգակիրների գների բարձրացման հայտարարություններից, քանի որ Մոսկվան հետաքրքրված է Եվրոպա գազի արտահանմամբ, ինչի շնորհիվ համալրվում է այդ երկրի բյուջեն: ԵՄ-ն հատուկ ռազմավարություն է մշակել, որը թույլ կտա միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում նվազեցնել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը: Ըստ ԵՄ մասնագետների, էներգակիրների ներմուծման այլընտրանքային ուղիներ կան Նորվեգիայից եւ Ալժիրից, բացի այդ՝ իրենք հնարավորություն ունեն ներկրելու խտացված գազ: Մինչեւ 2030թ. ԵՄ-ի էներգետիկ պահանջարկը կավելանա 27%-ով, իսկ ներքին արտադրանքը գնալով նվազում է: Ներկա դրությամբ եվրոպական երկրները իրենց էներգետիկ պահանջարկի կեսը լրացնում են ներմուծմամբ, դրա համար օրական վճարելով 1 մլրդ.: ԵՄ-ն ներկրում է ներքին շուկայում սպառվող նավթի 88%-ը եւ գազի 66%-ը: Եվրոպացիներին մտահոգում է հատկապես իր գազային կախվածության մեծացումը Ռուսաստանից: Նախորդ տարի «Գազպրոմ»-ը ԵՄ էր արտահանել 161,5 միլիարդ խմ գազ: Նորվեգիայում, որը եվրոպական շուկա գազ արտահանող կարեւորագույն երկրներից մեկն է, գազի արդյունահանումը նվազում է: ԵՄ-ի մի շարք երկրներ, հատկապես Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներն ու Մերձբալթյան երկրները, ամբողջությամբ կախված են ռուսական գազից եւ մտահոգված են ուկրաինական ճգնաժամով, ինչը կարող է հարվածի տակ դնել ռուսական գազի արտահանումը այդ երկրներ:

Պաշտոնական Բրյուսելի համար էներգակիրների տարատեսակացման հարցը շատ արդիական է: Նախորդ տարի ԵՄ-ի գազի ներկրման 39%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, 33%-ը՝ Նորվեգիային եւ 22%-ը՝ Հյուսիսային Աֆրիկային: ԵՄ-ն ակտիվորեն առաջ է տանում նաեւ կասպյան տարածաշրջանից գազի ներկրման ռազմավարությունը, առաջին հերթին Ադրբեջանից, Ղազախստանից ու Թուրքմենստանից: Ադրբեջանը վերածվում է հակառուսական էներգետիկ նախագծերի հիմնական դերակատարի, ինչը քաղաքական հարթություն է տեղափոխում նաեւ ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունները:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այս տարվա հունվարին Ադրբեջանում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ԵՄ-ն արագացնելու է Հարավային գազային միջանցքի ստեղծումը, ինչը թույլ կտա խորացնել տնտեսական կապերը ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Նա նշել էր, որ Հարավային գազային միջանցքը կարեւորագույն նշանակություն ունի եվրոպական էներգետիկ հոսքերի տարատեսակացման առումով ու եվրոպական էներգետիկ անվտանգության բաղկացուցիչ մասն է: Եվրոպական հանձնաժողովի նախագահը եւ Ադրբեջանի նախագահը այցելել են Սանգաչալայի տերմինալ, որտեղից պետք է իրականացվի ադրբեջանական գազի առաքումները դեպի ԵՄ: Նախատեսվում է իրականացնել Հարավային գազային միջանցք ծրագիրը, որը ենթադրում է կասպյան եւ կենտրոնական ասիական գազի ու նավթի արտահանումը դեպի ԵՄ՝ Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ: Եվ պատահական չէ, որ ԵՄ-ի էներգետիկ հարցերով հանձնակատար յունտեր Օտինգերը հայտարարել է, թե ԵՄ-ն ցանկանում է միավորել Կասպյան տարածաշրջանի գազային համակարգը՝ եվրոպական գազային շուկային: Ակնկալվում է Հարավային գազային միջանցքի շնորհիվ ադրբեջանական Շահդենիզ հանքավայրից մինչեւ 2019թ.-ը ստանալ լրացուցիչ 10 մլրդ. խմ գազ:

Continue reading

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ – Հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է… «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը թուրքերենով…

Պայմանականորեն Հայոց ցեղասպանության սկիզբն է համարվում 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը՝ 600 հայազգի մտավորական, ովքեր հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. րիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սեւակ, Երվանդ Սըրմաքեշհանլյան, Ատոմ Յարջանյան, Հովհաննես Հարությունյան եւ այլք:

Սակայն հայ պատմագիտությունում Հայոց Ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ համիդյան Թուրքիայի, ապա երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետեւանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց եւ բնաջնջվեց Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։

Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչեւ Չինաստան, կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում եւ երազելի «Մեծ Թուրա­ն»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչեւ Ալթայ:

Այս համատեքստում Արեւմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի ճանապարհին, իսկ չկային հայերը՝ չկար նաեւ Հայկական հարցը:

Երիտթուրքերը, որպես հարմար առիթ, գործածեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) եւ ուրիշներ։

Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24-ն էր, իսկ երկրորդը շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ: Զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին թուրք զինակիցների կողմից:

Վերջին փուլով թուրքերը սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին եւ երեխաներին։ Կազմակերպվեց զանգվածային բռնագաղթ, աքսոր եւ ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արեւմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ եւ բնաջնջվեցին։

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների եւ մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց եւ քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։

Օսմանյան կառավարության իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով ու բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Continue reading

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ – Զոհերի թիվը 1.5 միլիոնից ավելի է… Ինչպե՞ս է ճշտվում ցեղասպանված հայերի թիվը – ցեղասպանվել են ինչպես Արեւմտյան, այնպես էլ Արեւելյան Հայաստանում…

Մոտենում է Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցը: Կառավարությունը նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող պետական հանձնաժողով: Այդ տարելիցին դիմավորելու կարեւոր խնդիրներից մեկն է ճշտել, հնարավորինս պարզել՝ որքան է եղել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը: Ասենք, որ ներկայումս լայն շրջանառության մեջ է 1,5 միլիոն թիվը:

Ինչ խոսք, այդ թվի ստույգ ճշտումն անհնար է, սակայն հնարավոր է մոտենալ առավելապես մոտավոր ու հնարավորինս հավաստի ճշտմանը՝ ըստ ժամանակագրական տվյալների:

1990թ. ապրիլի 24-ին հայ ժողովրդին ուղղված ուղերձում Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջինը հայտարարեց՝ 1915-1925թթ. Թուրքիայում կոտորվել է 2 միլիոն հայ: Վերջերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդը հայտարարեց, որ թուրքերը կոտորել են 1,5 միլիոն հայերի: Սա, ինչ խոսք, զարմանալի է, որ հոգեւոր հայրը հերքում է իր նախորդի հայտարարությունը:

Սա թողնենք մի կողմ, քանզի կարեւորը հետեւյալն է, որտեղից է վերցրել Վազգեն Առաջինը 2 միլիոն թիվը, ինչ հաշվարկ է դա:

1910թ. Փարիզում ֆրանսերեն լույս է ընծայվում Պոլսի պատրիարք Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Հայոց եկեղեցինե­ր» գիրքը: Կանգ չառնելով տարածաշրջանում հայոց եկեղեցիների թվաքանակի, տեղաբաշխման եւ այլ փաստերի վրա՝ նշենք հայերի թվաքանակը մինչեւ 1910թ. այդ եկեղեցական համայնքներում:

1963թ. 16 համարում «Ազատամարտ» թերթը Ա.Ա. Քհնյ. Սիմոնյանցի հոդվածն է տպել, ով բերել է նշված գրքի 216 էջում հայերի քանակը Թուրքիայի տարածքում եւ այլ մանրամասներ: Այսպես. մինչեւ 1910թ. (գրքի հրատարակման տարին,- հեղ.) Կիլիկիայում բնակվել է 812 հազար հայ, Աղթամարի հայոց եկեղեցու հայ դավանակիրների քանակը հասել է 95.500-ի, Երուսաղեմի հայոց եկեղեցու դավանակիրներինը 7.500 է եղել, Կոստանդնուպոլսում այս քանակը հասել է 1.552.450-ի: Այսպիսով՝ մինչեւ 1910թ. Թուրքիայի տարածքում ամենապարզ հաշվարկներով (եղել են բազմաթիվ հայեր, որ այս կամ այն պատճառներով չեն գրանցվել եկեղեցական մատյաններում) բնակվելիս է եղել առնվազն 1.967.650 հայ: Այս թիվը չի կարող պակասել, բայց կավելանա, եթե հայտնաբերենք եկեղեցական գրանցումներից դուրս մնացած հայերի թիվը:

Continue reading

Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկաց­ը»…

«Մը ծառըմ կա Հնդու քաղաք,

Ճողեր թալե քաղքե քաղաք.

Հըմեն ճողին քյառսուն ճրագ,

Էն մեկ ճողին՝ սինամախավ­ք»:

Ի՞նչ է մեզ հուշում այս հին հանելուկային քառատողը: Ի՞նչ կապ ունեին մեր նախնիները «Հնդու քաղաք­ի» հետ եւ ի՞նչ է նշանակում սինամահավքը, «40» թիվը:

Հայաստանում Հնդու քաղա՞ք է եղել…

Հենց այս, հնուց մեզ հասած հարցերի պատասխանն ենք փորձում տալ մեր հոդվածում:

Ջանալով գտնել ինչ–որ մի պատմական ակնարկ, կապված Քարահունջ հուշարձանի եւ նրա անվան հետ, որոնումների ժամանակ, ի զարմանս մեզ, նկատեցինք, որ Հայոց ձորի հայաբնակ գյուղերի ցանկում եղել է Հնդըստան անունով գյուղ (ՀՍՀ, 6):

Հաջորդ անակնկալն այն էր, որ ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում «հնդկաստանցի» բառի իմաստի բացատրությունից հետո, արվում է հետեւյալ մեջբերումը. «Բանակցությունները հայոց ժողովրդի եւ ռուսաց կառավարության մեջ այդ հարցի մասին կատարվում էին հնդկաստանցի Իսրայել Օրու միջնորդությամբ (Ր­)»:

Ինչու՞ ենք մենք վերը բերված մեջբերման մեջ ընդգծել «հնդկաստանցի» բառը: Մեր խնդիրն է պրպտել ու գտնել, թե Հնդըստան (Հնդկաստան) անվանումը ինչ տեղի հետ է կապված:

Եվս մի տեղեկություն «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարա­ն»-ից. «Անգեղակոթում Մելիք Սաֆրազի մոտ հրավիրված գաղտնի ժողովին մասնակցում էր նաեւ հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Իսրայել Օրին, որին նրանք համարում էին անգեղակոթցի»:

Հայկական սովետական հանրագիտարանում (ՀՍՀ, 4) Իսրայել Օրու (1659-1711, Աստրախան) ծննդավայրը չի նշված: Ենթադրվում է, որ նա ծնվել է Սիսիան գյուղում:

Մեջբերված աղբյուրներում տեսնում ենք, որ Իսրայել Օրու ծննդավայրին տրվում են տարբեր տեղանուններ: Սակայն ինչու՞ էին նրան անվանում հնդկաստանցի: Այս հարցի պատասխանը գտնելու համար մենք ուսումնասիրեցինք բազմաթիվ նյութեր, ուր Հնդկաստան տեղանունն է հիշատակվում, ու նաեւ այս անվան հետ կապված այլ տեղեկություններ:

Նախ անդրադառնանք օտար աղբյուրներին:

Իսպանացի պատմաբան Բարտոլոմե դե Լաս Կասասը (1474-1566) «Հնդկաստանների պատմություն­ը» (Лас Касас Бартоломе де «История Инди­й») գրքում գրում է. «Միջին դարերում Եվրոպայում «Հնդկաստաններ» անվանման տակ հասկանում էին, ընդարձակ եւ եվրոպացիներին քիչ ծանոթ, Հարավային եւ Հարավ Արեւելյան Ասիայի շրջանները, նաեւ Հնդկաչինը, Մալակկա թերակղզին, Ցեյլոնը, Ինդոնեզիական արշիպելագը եւ Հարավային Չինաստանը, բայց ոչ բուն Հնդկաստանը (թերակղզի Հնդոստանը):

Երբ տարբերությունը երկրագնդի այս շրջանի եւ նոր հայտնաբերված անդրատլանտյան հողերի միջեւ պարզ դարձավ, Նոր Աշխարհի երկրները սկսեցին կոչվել «Արեւմտյան Հնդկաստաննե­ր»՝ ի տարբերություն բուն Հնդկաստանի: Այս անվան մնացորդը պահպանվել է մինչեւ հիմա «Վեստ Ինդի­ա» տերմինով, որով անվանում են հսկայական արշիպելագը՝ տեղավորված Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների միջեւ:

Միջնադարյան աշխարհակալների մոլորությունների պատճառով է, որ Ամերիկայի բնիկները Կոլումբոսի ժամանակներից ի վեր կոչվում են հնդկացիներ, իսկ բուն Հնդկաստանի ժողովրդի վրա ամրագրվեց հնդիկներ անվանում­ը»:

Continue reading

Հայկական խոհանոց – Սպանախով ու սիսեռով թարմություն… Արձակուրդ.- ճիշտ հանգստանալու մշակույթը… Որտեղ են հանգստանում հայերը… Տեղադրեք գավազդ՝ www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Սպանախով ու սիսեռով թարմություն

Բաղադրությունը – Մանր սպանախի տերեւներ – 1 կապ, նախապես թրջած, եփած սիսեռ – 100 գ, զեյթունի բուսայուղ – 50 գ, կարմիր գլուխ սոխ – 100 գ, մաղադանոս – 1 կապ, գինու կարմիր քացախ  – 4 ճաշի գդալ, սեւ, թարմ պղպեղ՝ փշրած, նաեւ՝ աղ:

Պատրաստման եղանակը – Սպանախի տերեւները նախապես լվանալ, ցողունից առանձնացնել, լցնել ափսեի մեջ: Վրան լցնել սիսեռը: Սրա վրա էլ՝ կիսալուսնաձեւ ու շատ բարակ կտրտած սոխը: Ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, վրան լցնել աղը, պղպեղը, գինու քացախը եւ ավելացնել բուսայուղը:

Եթե նրբաճաշակ եք ու գիտեք զգալ համի գաղտնիքները, ապա սա իսկապես Ձեզ համար է: Անու՜շ լինի:

* * *

Արձակուրդ.- ճիշտ հանգստանալու մշակույթ

Մայիս ամսից սկսած բոլորն սկսում ենք ապրել արձակուրդների ապրումով: Բայց պարզվում է ամենամյա հարցերին` ո՞ւր մեկնել հանգստանալ եւ ի՞նչ գույնի լողազգեստ գնել գումարվում է եւս մեկը, որն իրականում ամենակարեւորն է` իսկ որքա՞ն ժամանակ է պետք մարդուն, որպեսզի օրգանիզմը լիակատար հանգստանա: Իհարկե, այստեղ է, որ շատերը կմատնանշեն արձակուրդային հաշված օրերի հանգամանքը, բայց մասնագետները պնդում են, որ լիարժեք հանգստանալու համար մարդուն անհրաժեշտ է նվազագույնը երկու անընդմեջ շաբաթ, հատկապես այն պարագայում, երբ արձակուրդը կապված է այլ երկիր կամ կլիմայական այլ գոտի տեղափոխվելու հետ:

«MedPulse» կայքի հաղորդմամբ` արձակուրդ մեկնողներին խիստ ցուցված է փոխել առօրյա միջավայրը` մեկնել ծով, ամառանոց կամ անտառ, որպեսզի ուղեղն էլ հանգստանա եւ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին: Շատ կարեւոր է, որպեսզի մարդ լիարժեք քնի գիշերները (իսկ արձակուրդում սովորաբար լինում է հակառակը) եւ գոնե որոշ ժամանակով մոռանալ, որ տեխնիկան մեզ հեռուստատեսություն, ռադիո ու առավել եւս համացանց է նվիրել:

Ինչ վերաբերում է հակացուցումներին, ապա ամենակարեւորն այն է, որ մարդ ճամպրուկը մեկ օրում չհավաքի ու չմեկնի էկզոտիկ մի երկիր: Իհարկե, ուղեղը միանշանակ կցրվի առօրյա հոգսերից ու աշխատանքային անցուդարձից, բայց օրգանիզմը, ընդհանուր առմամբ, փոխանակ հանգստանա ու ուժերը վերականգնի զբաղված է լինելու ակլիմատիզացիայով եւ, որ ավելի վտանգավոր է` անծանոթ միկրոօրգանիզմների հետ պայքարով: Մի խոսքով` աշխատանքի արևայրուքով կվերադառնաք, բայց չափազանց հոգնած:

Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Պատանի օլիմպիականների վերադարձը՝ 7 մեդալով… Հայտնի են ֆուտբոլի գավաթային հանդիպման զույգերը… Հայ տանկիստները՝ բարձրակարգ եւ դիպուկ… Շախմատիստուհիները գոհ են, շախմատիւստները՝ ոչ… Այլ մարզական լուրեր…

Պատանի օլիմպիականների վերադարձը՝ 7 մեդալով

Չինաստանի Նանջինգ քաղաքում կայացան ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերը: 9 մրցաձեւ ներկայացնող Հայաստանի հավաքականի 14 մասնակիցներից 7-ը 5 մրցաձեւում նվաճեցին 7 մեդալ՝ 2 ոսկե (ծանրամարտ), 2 արծաթե (գնդակային հրաձգություն եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտ) եւ 3 բրոնզե (1 բռնցքամարտ եւ 2 ազատ ոճի ըմբշամարտ):

Հիշեցնենք, որ Հայաստանը Խաղերին ներկայացավ 14 մարզիկներով – Սպորտային մարմնամարզություն. Վիգեն Խաչատրյան, ձյուդո. Հարություն Դերմիշյան (66 կգ), հրաձգություն. Զավեն Իգիթյան եւ Հրաչիկ Բաբայան, լող. Վահան Մխիթարյան, ծանրամարտ. Սոնա Պողոսյան (63 կգ), Հակոբ Մկրտչյան (77 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյան (+85 կգ), բռնցքամարտ. Անուշ րիգորյան (51 կգ) եւ Նարեկ Մանասյան (81 կգ), հունահռոմեական ոճի ըմբշամարտ. Զավեն Միքայելյան (58 կգ), ջրացատկ. Լեւ Սարգսյան, 10 մ աշտարակացատկ, ազատ ոճի ըմբշամարտ. Վաղինակ Մաթևոսյան (54 կգ) եւ Սարգիս Հովսեփյան (76 կգ):

Հայտնի են ֆուտբոլի գավաթային հանդիպման զույգերը

ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2014-2015թթ. խաղարկության վիճակահանությունը: ավաթի խաղարակությանը կմասնակցեն բարձրագույն խմբի առաջնության թիմերը: Պայքարը կսկսվի 1/4 եզրափակչից, որում կհանդիպեն հետեւյալ զույգերը՝ «Ուլիս»-«Բանանց», «Միկա»-«Գանձասար», «Փյունիկ»-«Շիրակ» եւ «Արարատ»-«Ալաշկերտ»: Առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերի 17-ին եւ հոկտեմբերի 1-ին: Պատասխան խաղերը նշանակված են հոկտեմբերի 22-ին եւ նոյեմբերի 5-ին:

Կիսաեզրափակիչներում միմյանց հետ կմրցեն. «Միկա»-«Գանձասար»/«Ուլիս»-«Բանանց» եւ «Փյունիկ»-«Շիրակ»/«Արարատ»-«Ալաշկերտ» զույգերի հաղթողները: Այս հանդիպումները կկայանան 2015թ. մարտի 18-19-ին եւ ապրիլի 15-16-ին: Եզրափակիչ հանդիպումը կկայանա 2015թ. մայիսի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Ֆուտբոլայի խճանկար – Ազգային հավաքականի ընկերական խաղը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընկերական խաղում պարտվեց Լատվիայի ազգային թիմին: Ռիգայում կայացած խաղում դաշտի տերերը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեցին (երկու դեպքում էլ աչքի ընկավ Վալերի Շաբալան) եւ 2:0 հաշվով հաղթանակ տարան: Սա Հայաստանի հավաքականի վերջին փորձախաղն էր 2016թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ: Այդ մրցաշարի շրջանակում սեպտեմբերի 7-ին մեր ընտրանին Կոպենհագենում կմրցի Դանիայի ընտրանու հետ:

Հայաստանի հավաքականը մեկնեց Կոպենհագեն

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն: Մեր թիմը հանգրվանել է տեղի «Հիլթոն» հյուրանոցում: Երեկոյան մեր ֆուտբոլիստները կանցկացնեն առաջին մարզումը Դանիայում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում, տեղի կունենա Եվրոպայի 2016թ առաջնության ընտրական փուլի՝ Դանիա–Հայաստան հանդիպումը: Խաղը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը՝ 20:00-ին:

Հայաստանի երիտասարդականը խոշոր հաշվով պարտվեց

Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց 2015թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում: Ռեյկյավիկում կայացած հանդիպումն ավարտվեց Իսլանդիայի հավաքականի խոշոր հաղթանակով՝ 4:0: Իսլանդացիների կազմում գոլի հեղինակ են դարձել Ֆրիդյոնսոնը (երկու անգամ), Ատլասոնը եւ Ֆինսենը:

Այդպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը 5-րդ պարտությունը կրեց մրցաշարում եւ 6 միավորով իր խմբում զբաղեցնում է նախավերջին 4-րդ տեղը:

Հայ տանկիստները՝ բարձրակարգ եւ դիպուկ

Ռուսաստանում` մերձմոսկովյան «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում «Տանկային բիաթլոն-2014»-ի եզրափակիչ փուլում մրցեցին նախորդ օրերի արդյունքներով 1-4-րդ տեղեր գրաված երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի եւ Հայաստանի զինված ուժերի տանկային անձնակազմերը: Եզրափակիչ փուլի արդյունքներով հայ տանկիստները արձանագրելով բարձր ցուցանիշներ, գրավել են երկրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի հավաքականին: 3-րդ եւ 4-րդ տեղերը զբաղեցրել են Չինաստանի ու Ղազախստանի տանկային անձնակազմերը: Ռուսաստանը գրանցել է 26 րոպե 39 վայրկյան արդյունք, Հայաստանի թիմի ցուցադրած արդյունքը եղել է 28 րոպե 58 վայրկյան, իսկ Ղազախստանինը՝ 29 րոպե 53 վայրկյան:

Continue reading

«Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշար… Թուրքերը հայկական հուշարձանների տակ գանձեր են որոնում… ՀՀ մշտական բնակչությունը, արտագաղթը եւ այլ լուրեր… ՀՀ 2015թ. երիտասարդական մայրաքաղաքը… Սերիալները՝ խայտառակություն…

«Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարը կներկայացնի ամբողջ պատմական Հայաստանը

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադիրամը հրատարակելու է «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարը (10.000 բնակավայրերի մասին): Հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ ամեն մի հատոր, կախված նյութի ծավալից, նվիրված կլինի մեկ գավառի:

«Առաջին հատորը նվիրված կլինի Հայոց Ձոր գավառին, քանի որ այդ տարածքում է Հայկ նախապետը հիմնել Հայկաբերդը: Սա հայոց օրրանն է, առաջին հայոց տունը հենց այդտեղ էր գտնվում»,- աել էց Սամվել Կարապետյանն ու ավելացրել, որ առաջին հատորը լույս կտեսնի աշնանը եւ կներկայացնի Հայոց Ձորի հարյուրից ավելի գյուղեր:

Մատենաշարը ծածկելու է Մեծ Հայքն ու Փոքր Հայքն ամբողջությամբ: Այս հատորներն ամբողջական իրար վրա դնելիս ստացվում է պատմական Հայաստանի քարտեզը: Ըստ Սամվել Կարապետյանի այս յուրօրինակ լուծումը նաև խայծ է, որպեսզի մարդիկ ձեռք բերեն բոլոր հատորները՝ քարտեզն ամբողջացնելու համար: Մատենաշարը կարելի է ձեռք բերել բաժանորդագրությամբ՝ մեծ հատորի արժեքը 12 հազար դրամ է, իսկ փոքր հատորինը՝ 3 հազար:

* * *

Սեպտեմբերի 3-ը ՀՀ եւ ԼՂՀ միասնական պատկերով քարտեզի օրն է: Քարտեզը յուրաքանչյուր երկրի, պետության հայելին է:  Բայց քարտեզը միայն աշխարհագրություն չէ: Քարտեզը պատմություն է: Իսկ Հայաստանի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն միասնական պատկերով քարտեզը նաեւ մեր հաղթանակի արձանագրումն էր, մեր հողերին կրկին տեր կանգնելու վկայությունը, մեր հողերը վերատիրելու կամքի փաստացի ապացույցը: Քարտեզ, որ ուղենիշ կլինի ապագա հաղթանակներում:

Այնպես որ, շնորհավորում ենք բոլորիս: Սեպտեմբերի 3-ից սկսած շնորհավորում ենք ու էլի կարիք կա շնորհավորելու:

Միայն թե հարց մնաց, ո՞վ է այդ քարտեզին կյանք տվողը, միս ու արյուն տվողը: Պարզվում է դա ՀՀ կադաստրի համակարգը ոտքի հանած (Հայաստանը աշխարհում ճանաչվել էր 2-րդը՝ Շվեդիայից հետո), նաեւ կապի ու տրանսպորտի նախարար աշխատած Մանուկ Վարդանյանն է, ով փաստորեն, նաեւ անձնական համառությամբ կարողացավ իրականացնել այս պետական ծրագիրը:

Թուրքերը հայկական հուշարձանների տակ գանձեր են որոնում

Արեւմտյան Հայաստանում տարեցտարի ավերված հայկական եկեղեցիների եւ գերեզմանատների թիվն ավելանում է։ Այս մասին հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Նա վերջերս է վերադարձել Արեւմտյան Հայաստանից եւ պատմում է, որ իրենք այցելել են Ոչխարանց գյուղ ու տեսել, թե ինչպես է տեղի բնակչությունը քանդում այդ գյուղի հայկական գերեզմանատները՝ գանձ գտնելու նպատակով. «Նույնիսկ դիմափորները քանդվում են, ժայռերը՝ պայթեցվում»,- նշեց նաեւ ավելացրել է, որ թուրքական իշխանությունները մշտապես հայերի թողած գանձերի մասին լեգենդներ են հյուսել, եւ թուրքերը շարունակում են հայկական հուշարձանների տակ գանձեր որոնել։ Կարապետյանի տեղեկացմամբ՝ տեղի բնակիչները նաև հայտնել են, որ թուրքական իշխանությունները թողնում են քանդել հայկական եկեղեցիներն ու գերեզմանատները։

Հուշարձանագետի խոսքով՝ հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող խումբը Արեւմտյան Հայաստանում կատարած ուսումնասիրությունների արդյունքում շատ նոր բացահայտումներ է կատարել. «Շատ հետաքրքիր հուշարձաններ արձանագրվեցին, հատկապես՝ Կարսի եւ Սարիղամիշի շրջաններում: Դրանք հիմնականում եկեղեցիներ են կամ վանքեր, գնալով գերակշռում են դիմափոր հուշարձանները: Իսկ ավելի մեծ թիվ կազմող քարաշեն կառույցների թիվը պակասել է, մնացել են միայն դրանց հետքերը»,– ասել է Սամվել Կարապետյանը։

ՀՀ մշտական բնակչությունը հուլիսի 1-ի դրությամբ 3 մլն 9,8 հազար է

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ 3 մլն. 9,8 հազար մարդ է, որից գյուղաբնակ է 1 մլն. 97,9 հազարը, իսկ երեւանաբնակ է 1 մլն. 69 հազարը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից:

Հաշվարկում չկա հաշվառումից հանվածների թվաքանակը, հանվում են մահացածների եւ տվյալ տարածքից մեկնածների  թվերը: Բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա (2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացված), որոնց ամեն տարի ավելացվում են տվյալ տարածքի ծնվածների եւ եկողների, հաշվառվածների:

Ըստ այդմ, առավելագույն բնակչությունն ունենք Արմավիրի մարզում` 266 հազար, այնուհետ գալիս է Արարատի մարզն իր 261 հազար բնակչությամբ, Կոտայքի մարզը` 253 հազար, Շիրակի մարզում բնակչությունը կազմում է 247,3 հազար, Լոռիում` 233,2:

Հարյուր հազարանոց բնակչություն ունեցող մարզերն են Սյունիքը` 140,5 հազար, Արագածոտնը` 131 հազար եւ Տավուշը` 126,4 հազար: Իսկ Վայոց ձորն ունի 51,4 հազար բնակչություն:

Երևանի վարչական շրջաններից ամենախիտ հագեցածը Շենգավիթն է, որտեղ ապրում է 138 հազար մարդ, Մալաթիա-Սեբաստիան` 134,6 հազար, Նոր Նորքը` 128,8 հազար եւ Կենտրոնը, որտեղ ապրում է 125,7 հազար մարդ: Երեւանի վարչական շրջաններից ամենից քիչ բնակչությունն ունի Նուբարաշենը` 9,7 հազար մարդ:

Կես տարում Հայաստանից արտագաղթել է 112 հազար քաղաքացի

Ըստ ԱՎԾ տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից մեկնել է 693 հազար 362, վերադարձել՝  580 հազար 548 ՀՀ քաղաքացի: Արտագաղթի տեմպերն ավելի լավ են երեւում, երբ տվյալները վերլուծում ենք ըստ սահմանային անցակետերի: Այս տարի «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ-ից մեկնած ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է 63 հազար 2 հոգի, յումրիի «Շիրակ» օդանավակայանով՝ 2 հազար 935 հոգի, Բագրատաշենի անցակետով՝ 40 հազար 899, Բավրայով՝ 4 հազար 959 ՀՀ քաղաքացի:

Continue reading