Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Քըլըչը արձագանքել է
- Հրդեհ՝ ԶՊՄԿ-ում․ այրվել են վառելիքաքսուկային նյութեր
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունեցել Չինաստանում Հայաստանի մշակութային տարվա շրջանակում
- Փաշինյանը Սառնաղբյուր բնակավայրում էր (տեսանյութ)
- Փաշինյանը Մարալիկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (տեսանյութ)
- Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
Daily Archives: October 3, 2015
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 33-ի (379) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Միայն Բաքվում՝ Հայոց Բագավան-ներից մեկում պիտի վճռել Ադրբեջանի ու նաեւ Թուրքիայի հետագա ճակատագիրը՝ Մերձավոր Արեւելք – Հայկական Լեռնաշխարհ – Կովկաս տարածաշրջանում… Հայկական կամ Արարատյան Աշխարհը պիտի վերստին դառնա առանձին եւ գործուն տարածաշրջան, իսկ առաջին հնչեցնողը պիտի Հայաստանի նախագահը լինի, որպեսզի այն դառնա մեր արտաքին ու ներքին քաղաքականության կիրառական արժեք… Դառնա պարտադիր միջազգային ոլորտում…
Այսօր էլ հայ արիները եւ հեթանոս այլ հայեր ծիսական կամ տոնական արարողություն են կատարում Գառնո տաճարում, ինչպես Միհր, այնպես էլ հայոց այլ Աստվածներին եւ նախնյաց նվիրված… Հայ Արիական Միաբանությունը դիմել է երկրի բարձագույն այրերին՝ Գառնո արիադավան–հեթանոսական տաճարը գործող տաճար դարձնելու, նաեւ քրմական հոգածությամբ պահպանելու համար: Հայ արիները հայտնել են, որ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը դիմել է նաեւ հայոց ազգային հավատին (հեթանոսություն, հեթանոս–էթնոս–ազգ) իրավական կարգավիճակ տալու եւ դա Սահմանադրությամբ հավաստելու խնդրով: Ի վերջո կան երկրներ, որտեղ միջազգային կրոնների կողքին, որոնք համարվում են պետական կրոններ, գործում են նաեւ ազգային հավատները…
Զավեշտ, որ հուշում է. – Ադրբեջանը, արհեստածին եւ ընդամենը 97 տարվա «պետություն» լինելով (www.hayary.org – չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած Ադրբեջանը հրաժարվել է մուսավաթական Ադրբեջանի ժառանգորդը լինելուց ու 25 տարվա կյանք էլ չունի… Ինչեւէ` նույն արհեստածին երեւույթն է…), Իլհամ Ալիեւի գլխավորությամբ ամեն տարի մարտի 21-ին նշում է Ամանորը՝ Բաքվում մեծ կրակ վառելով՝ իրեն արիական ծագում վերագելով: Նախորդ տարի էլ նա իբր ծաղրե՜լ էր հայ արիներին՝ ադրբեջանական ավանդական տոնը գողանալու համար (www.hayary.org – երեւի թե՝ իրենց չ–արիական ծագումը «վեհացնելու» նպատակով)…
Իրականություն, որ սպասում է. – Հայ արիները քանիցս դիմել են Հայաստանի նախագահին՝ Հայոց Ամանորը ամեն տարի պաշտոնապես շնորհավորելու եւ դա ավանդույթ դարձնելու համար: Անգամ նշել են, որ գարնանային կամ աշնանային ամանորյա կամ այլ տոնական շնորհավորանքներ լինում են նախագահի կողմից՝ ուղղված քրդերին, հույներին, հրեաներին, ասորիներին, եզդիներին եւ այլն… Իսկ ինչու՞ այդպես չարձագանքել նաեւ Հայոց Ամանորին՝ ազդարարելով մե՛ր Արիական Ծագման, Հայաստանի՝ Արիական Նախահայրենիք լինելու մասին…
Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը պիտի անցկացնել Բաքվում – Եթե, իհարկե Իլհամն այնտեղ լինի… Մերձավոր Արեւելք – Հայկական Լեռնաշխարհ – Կովկաս տարածաշրջանային ծրագիրը գործի մեջ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
Միայն Բաքվում՝ Հայոց Բագավան-ներից մեկում պիտի վճռել Ադրբեջանի ու նաեւ Թուրքիայի հետագա ճակատագիրը՝ Մերձավոր Արեւելք – Հայկական Լեռնաշխարհ – Կովկաս տարածաշրջանում:
Հայկական կամ Արարատյան Աշխարհը պիտի վերստին դառնա առանձին եւ գործուն տարածաշրջան, իսկ առաջին հնչեցնողը պիտի Հայաստանի նախագահը լինի, որպեսզի այն դառնա մեր արտաքին ու ներքին քաղաքականության կիրառական արժեք… Դառնա պարտադիր միջազգային ոլորտում:
Հայ Արիական Միաբանությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է հայկական զինուժի պատժիչ հակահարձակման անհրաժեշտության մասին: Ադրբեջանական սադրանքները, սահմանախախտումները երբեմն հայ զինվորի կյանք են խլել, ունեցել ենք նաեւ վիրավորվելու դեպքեր: Իհարկե, հայ մարտիկի պատասխանից ադրբեջանական զինվորները մի քանի անգամ ավելի շատ կորուստ են տվել՝ ոչնչացվել ու վիրավորվել, բայց մեզ համար այդ գլխաքանակը նշանակություն ու արժեք չունի, մեզ համար թանկ է մեր զինվորի կյանքը…
Այսօր արդեն մեր սահմանամերձ բնակչությունն է հայտնվել ադրբեջանական արկերի ու կրակահերթերի հարվածների տակ, այստեղ եւս զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում:
Սա չհայտարարված պատերազմի նախերգանք է, ինչին պետք է ոչ միայն արժանի հակահարված տալ, այլեւ՝ հիմնովին վերջ դնել…
Սիոնա-մասոնական ծրագրերով (որի ծնունդ են նաեւ օսմանականությունն ու համաթուրանականությունը) Հայկական Լեռնաշխարհում խառնածին եւ քոչվոր թուրքն ամրապնդվեց, որ մեր տարածաշրջանում ընդամենը մի քանի հարյուրամյա պատմություն ունենալով՝ փորձում են ջնջել տասնյակ հազարամյակների արժեհամակարգ ստեղծած բնածին ու բնիկ հայերի պատմությունը… Մեր նախնիներին ցեղասպանելով փորձեցին ջնջել մեր տիեզերագեն տեսակը երկրի երեսից, որպեսզի մեր բնօրրանում (Հայաստանի արեւմտյան հատվածում) ու հենց մեր արյան վրա իրենց բռնապետությունը՝ Թուրքիան կառուցեն: Մասոնա-բոլշեւիկյան ծրագրով էլ՝ հայկական բնօրրանի մի այլ հատվածում՝ Ադրբեջան պետությունը մոգոնեցին, որն աշխարհի քարտեզի վրա միայն 1918թ. հայտնվեց՝ Հայոց ցեղասպանությունը մեր երկրի արեւելյան հատված տեղափոխելով… Սա անգամ մեկ հարյուրամյակի կյանք չունի, բայց հազարամյակների մշակույթից է խոսում… Continue reading
Գերհանդիպում, որ պարտադրված էր – Ուկրաինական եւ սիրիական իրադարձությունները կրկին երկփեղկեցին աշխարհը՝ այն դարձնելով երկբեւեռ – Խաղարկվում է նաեւ Արցախի հարցը… Արդյո՞ք Ադրբեջանին միջուկային հարված է սպասվում…
Գերհանդիպում, որ պարտադրված էր
Աշխարհը սպասում էր ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հանդիպմանը, որը կայացավ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում: Ուկրաինական հակամարտությունը աշխարհը 2 ճամբարների էր բաժանել՝ Եվրոպա-ԱՄՆ եւ Ռուսաստան անվանումներով, ինչը Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելուց հետո սկիզբ դրեց նաեւ «սառը պատերազմի» քաղաքականության վերականգնմանը:
ԱՄՆ-ԽՍՀՄ «սառը պատերազմը» հեռվում էր մնացել, քանի որ Խորհրդային Միության կազմաքանդումից հետո այլեւս դրա կարիքը չկար: Ավելին՝ Միացյալ Նահանգները կարողացավ գերազանցել ԽՍՀՄ-ին փոխարինած Ռուսաստանի Դաշնությանը բոլոր առումներով եւ որպես պետություն դարձավ «համաշխարհային ոստիկան»՝ աշխարհը միաբեւեռ դարձնելով:
Բայց ուկրաինական եւ սիրիական իրադարձությունները կրկին երկփեղկեցին աշխարհը՝ այն դարձնելով երկբեւեռ: Այս առումով Մոսկվային սատարեց նաեւ Չինաստանը, որի հնարավորությունները նպաստեցին, որպեսզի Ռուսաստանը կարողանա դիմակայել Արեւմուտքի տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներին եւ ամրապնդել 2-րդ համաշխարհային բեւեռը:
Իհարկե, Արցախյան խնդիրը եւս փորձեցին խաղաքարտ դարձնել այս բեւեռացեւմների ժամանակ, ինչն ավելի սրվեց Եվրոպական ու Եվրասիական միությունների մրցակցության պայմաններում: Սրան նպաստեցին նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը՝ փորձելով բեւեռների հակամարտության ընթացքում շահավետ գործարքներ ունենալ: Սակայն, եղավ հակառակը, թուրք-ադրբեջանական տարածաշրջանային բոլոր տնտեսական ձեռնարկները՝ նավթա-գազային, Մետաքսի ճանապարհ, էներգետիկ եւ այլ ոլորտներին առնչվող ծրագրեր, տապալվեցին, քանի որ Արեւմուտքն ու Ռուսաստանը խաղացնում էին այդ ծրագրերը, բայց զգուշորեն մոտենալով նորօսմանական, համաթուրքական եւ համաադրբեջանական քաղաքական ծրագրերին: Այստեղ ավելի կտրուկ են Հայաստանը, Իրանն ու Չինաստանը, ինչը եւս ազդում է տարածաշրջանային նշյալ ծրագրերի կյանքի կոչման վրա: Continue reading
Պաշտոնական Երեւանն անցնում է գրոհի – Խաղաղասերը կդառնա ամենառազմատենչը… Պատժիչ գործողություններ է խոստացել Բաքվին… Իրավիճակը սահմաններին կտրուկ փոխվել է… Անկարան իր ահից է սատարում Բաքվին… Համարժեք հակահարված…
Խաղաղասերը կդառնա ամենառազմատենչը
Հայաստանի նախագահի նստավայրում մեկնարկած եւ կառավարության ընդունելությունների տանը կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ այս օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերին: Երկրի ղեկավարը վստահեցրեց, որ մեր երկիրն ամեն ինչ անելու է հետեւողականորեն բացահայտելու, հայտնաբերելու եւ հետապնդելու նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի: Իր խոսքում նա, մասնավորապես, ասել է. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախօրեին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական խաղարար ջանքերի ընթացքում Ադրբեջանը ողջ աշխարհի աչքի առջեւ, իր անպատժելիությանը վստահ, միջազգային բազմաթիվ դերակատարների կողմից հակամարտության մեջ ներգրավված կողմերի գործողությունների միջեւ հավասարության նշան դնելու պրակտիկայից ոգեւորված, հերթական անգամ լկտիաբար խախտեց հրադադարի պահպանման՝ իր իսկ ստանձնած պարտավորությունները։ Հրադադարի խախտման արդյունքում ցավալի կորուստներ ունեցանք. զոհվեցին 4 հայ երիտասարդներ՝ սեփական հայրենիքի անդորրը հսկող մեր զինվորները, զինվորներ, ովքեր անմիջական վտանգից շատ հեռու էին եւ առաջին գծից 5 կմ հեռավորության վրա զբաղված էին իրենց առօրյա գործունեությամբ: Իսկ մեկ օր առաջ էլ իրենց տանը, իրենց այգում, իրենց սիրելիների աչքի առջեւ զոհվեցին խաղաղ աշխատանքով իրենց ընտանիքի հոգսերը հոգացող երեք կին՝ մայր, քույր, դուստր»։
Նախագահի միայն այն խոսքը, որ հակառակորդն իր լկտի պահվածքը չի մարսելու, արդեն բավարար է հասկանալու, որ անգամ դիվանագիտության լեզուն է տեղի տալիս, երբ խոսքը հայ մարդու կյանքին ու ապագային է վերաբերում:
Պատժիչ գործողություններ է խոստացել Բաքվին
Continue reading
Այլեւս առանց տողատակերի – Միջազգային հանրության «կերտած» անպատժելի Ադրբեջանը – ՀԱՊԿ-ն լռում է՝ հօգուտ Բաքվի… Ներողություն, հետո՝ հատուցում… Արդյո՞ք Ադրբեջանին միջուկային հարված է սպասվում…
Այլեւս առանց տողատակերի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ տեղի ունեցողը պայմանավորել է Բաքվի մոտ անպատժելիության զգացմամբ, ինչը միջազգային հանրության որդեգրած մոտեցման արդյունքն է: Նա Ադրբեջանի վարքագիծը պայմանավորել է միջազգային դերակատարների թերացմամբ եւ մշտապես հավասարության նշան դնելու վտանգավոր քաղաքականությամբ, երբ մեղադրական սլաքը ուղղված է եւ՛ սահմանախախտին, որ Ադրբեջանն է եւ՛ պաշտպանվող կողմին, որ Հայաստանն է: Նախագահը հստակ ասել է, որ այսօրինակ իրավիճակում ինքը պարտավոր է պաշտպանել Հայաստանի ժողովրդին եւ դա կարվի նաեւ նախահարձակ լինելով, պատժիչ գործողություններով…
Մեր բանակի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ զինված ուժերի եւ ոստիկանական տորաբաժանումների զինավարժությունների ժամանակ, որն անցկացվում է Հայաստանում, ասել է, որ ՀԱՊԿ-ն պիտի անհանգստանա նաեւ մեր ինքնապաշտպանական խնդիրներով, սակայն ցայսօր անգամ իր բարոյական աջակցությունը չի հայտնել…
Կզոհվեն նաեւ Ադրբեջանի բնակիչները. այսպես ասել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը. «Համարժեք պատասխանը հակառակորդն արդեն իսկ ստացել է եւ դեռ կստանա, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ երբ այսպիսի քայլերի է գնում, ապա ունենալու են զոհեր իրենց ժողովրդի շրջանում»… Continue reading
Ապացուցվեց որոշվածը.- ՀԷՑ-ը կրկին ռուսական կապիտալի ձեռքում է – Գնորդը թեեւ մեր հայրենակիցն է, բայց նրա կապիտալը ռուսական ծագման է – Սա առավելապես քաղաքական գործարք է…
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացրեց, որ ի կատարումն ՀՀ կառավարության, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ «Դելոյթ ընդ տուշ» միջազգային խորհրդատվական ընկերության միջեւ կնքված «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի, «Դելոյթ ընդ տուշ» խորհրդատվական ընկերության կողմից ներկայացվել է պայմանագրի 1-ին փուլի հաշվետվությունը։
Նշենք, որ հաշվետվության մեջ մասնավորապես գրված է. «Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների եւ հզորությունների բեռնավորման անհամապատախանությամբ: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում, սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը եւ սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված»:
«Լուսանցք»-ի կանխատեսումը, ցավոք, այս անգամ էլ ճիշտ դուրս եկավ: Այն, որ դեռ աուդիտ անելու որոշումը չկայացրած՝ մեր ղեկավարներն ասում էին, որ սակագինի թանկացումը հիմնավորված է, նշանակում էր, որ աուդիտն ընդամենը միտված էր լինելու ապացուցելու այդ հիմնավորումը:
Ու եթե իրավիճակը չփոխվի, մեղավորը միայն ղեկավարները չեն լինի, այլ՝ սակագնի թանկացման դեմ բողոքողները, որ առաջին հաջողությունից ոգեւորված, ջահելություն արեցին ու բաժան-բաժան եղան՝ քաղաքական այս ու այն չիրացված ուժերի սին խոստումներին տուրք տալով:
«Լուսանցք»-ը մի հարցում էլ ճիշտ դուրս եկավ: ՀԷՑ-ը կրկին ռուսական կապիտալի ձեռքում է: Գնորդը թեեւ մեր հայրենակից՝ «Տաշիր»-ի Սամվել Կարապետյանն է, բայց նրա կապիտալը ռուսական ծագման է: Եվ նաեւ. սա առավելապես քաղաքական գործարք է, որ հետո Սամվել Կարապետյանին մեծամեծ տնտեսական օգուտներ է բերելու:
Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – (1-ին մաս) Հերման Վիրտի հիպերբորեական տեսությունը – Ինչու՞ տիրապետելով 100-ից ավելի հին լեզուների՝ նա այդպես էլ չանդրադարձավ հին հայերենին…
Ալեքսանդր Դուգինի «Մեծ հյուսիսի նշանները» գիրքը նվիրված է հոլանդացի գիտնական Հերման Վիրտին եւ նրա աշխատություններին, որոնցում գլխավոր թեման մարդկության հյուսիսային (արկտիկական) ծագման գաղափարն է:
Ըստ Հերման Վիրտի, «Արկտիկայի նախամարդը Աստվածամարդ է, մտասույզ մարդ է, Մարդ-Միտք է: Այդ մարդն օժտված է առաջին խմբի արյունով: Տիեզերքում եւ ցիկլում տիրում է երկվություն:
Արկտիկան ունի հակադրույթ՝ Գոնդվանա, Հարավի նախամայրցամաքը: Այն համարվում է Գիշերի երկիր, որը բնակեցված է մարդ-կենդանիներով՝ անուղեղ եւ անլեզու: Այնտեղ տիրում են Հյուսիսին հակառակ օրենքներ: Այդ վայրագ «մարդանման» ռասան օժտված է երրորդ խմբի արյունով:
Երրորդային շրջանում այս երկու մարդկությունները՝ Արկտիկայի եւ Գոնդվանայի, ապրում են առանց միմյանց հատվելու:
Չորրորդային շրջանի սկզբում հյուսիսային ռասան սկսում է շարժվել դեպի հարավ: Արկտիկան սառցակալում է, բայց մարդկանց մի մասը մնում է այնտեղ՝ շրջապատված սառույցներով:
Բնական տիեզերական պայմաններն այժմ տարբերվում են հյուսիսայինից, ինչը փոփոխություններ է մտցնում նախալեզվի մեջ, իսկ Գոնդվանայի բնակչության հետ խառնվելը հույզերով ու բնազդով է պղտորում խառը ամուսնություններից առաջացած սերունդների աստվածային միտքը:
Արկտիկայի միասնական նախալեզվի, կրոնի, մտքի, արյան հետզհետե ջնջման գործընթացը կազմում է պալեոլիթի ժամանակաշրջանի ոգու պատմության բովանդակությունը:
Որոշ փուլերում ջրի տակ է անցնում Արկտիկան, ու տարբեր մասերի է բաժանվում Գոնդվանան: Հյուսիս-հարավ ընդդիմակայությունը փոխարինվում է Արեւմուտք-Արեւելք ընդդիմակայությամբ: Continue reading
Գառնին՝ նաեւ Մարսի վրա… Ո՞վ է հովանավորել Գառնո տաճարի կառուցումը – Ի՞նչ է ասում հունարեն արձանագրությունը… Հայ արիները դիմել են իշխանություններին՝ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը գործող տաճար դարձնելու, նաեւ քրմական հոգածությամբ պահպանելու համար…
Այսօր էլ հայ արիները եւ հեթանոս այլ հայեր ծիսական կամ տոնական արարողություն են կատարում Գառնո տաճարում, ինչպես Միհր, այնպես էլ հայոց այլ Աստվածներին եւ նախնյաց նվիրված… Հայ Արիական Միաբանությունը դիմել է երկրի բարձագույն այրերին՝ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը գործող տաճար դարձնելու, նաեւ քրմական հոգածությամբ պահպանելու համար: Հայ արիները հայտնել են, որ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը դիմել է նաեւ հայոց ազգային հավատին (հեթանոսություն, հեթանոս-էթնոս-ազգ) իրավական կարգավիճակ տալու եւ դա Սահմանադրությամբ հավաստելու խնդրով: Ի վերջո կան երկրներ, որտեղ միջազգային կրոնների կողքին, որոնք համարվում են պետական կրոններ, գործում են նաեւ ազգային հավատները…
Մարդկությունը մշտապես փնտրել է իր նմանին Տիեզերքում, եւ այդ փնտրտուքը դեռ շարունակվում է: Կա՞ արդյոք կյանք այլ մոլորակում, եթե կա՝ ինչպիսի՞ն է այն եւ այլն: Երկար ժամանակ է, որ կյանքի նշույլներ հիմնականում փնտրվում է Մարս մոլորակում:
Վերջերս կրկին անդրադարձ եղավ այս թեմային, քանի որ ՆԱՍԱ-ի Մարսի հետազոտական արբանյակը ապացույցներ է տրամադրել, ըստ որոնց որոշ ընդհատումներով Մարս մոլորակի վրա ջուր է հոսում: Սա պաշտոնապես հաստատվել է ամերիկյան կողմից, որ Մարս մոլորակում հեղուկ վիճակում ջուր է հայտնաբերվել:
Ավելի վաղ «Մարս-Էքսպրես» տիեզերակայանի միջոցով Մարսի վրա հայտնաբերվել Է վիթխարի խառնարան, որի հատակին սառած ջուր կա: Եվ 2005թ. նորից հնչեց բոլորին ցանկալի խոսքը՝ «Մարսի վրա ջուր կա, իսկ կա՞ արդյոք կյանք Կարմիր մոլորակի վրա»…
Հետո խոսք եղավ այն մասին, որ Մարս մոլորակի վրա հայտնաբերվել են քաղցրահամ ջրի հետքեր: Opportunity մարսագնացը Մարս մորոլարակի «Ինդեւոր» խառնարանի կավի շերտի տակ հայտնաբերել է խմելու համար պիտանի ջրի հետքեր: Իսկ մինչ այդ գիտնականներին հաջողվել էր Կարմիր մոլորակի վրա հայտնաբերել միայն բարձր թթվայնույթան ջրի հետքեր:
Եվ ահա օրերս մի նոր տեղեկատվություն ստացվեց, որ Մարս մոլորակի «Գառնի» խառնարանում հայտնաբերվել են աղի ջրի հետքեր…
Մարս մոլորակը հետազոտող գիտնականները հայտարարել են, որ մոլորակի մակերեսին տարվա տաք եղանակին հայտնվող մուգ բծերը, հնարավոր է, հայտնվում են հեղուկ ջրի հոսքի հետեւանքով: Աստղագետ Լուջենդրա Օջիի ղեկավարության ներքո Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանում արված եւ Nature Geoscience ամսագրում տպագրված հետազոտությունում նշվում է, որ տվյալները նշանակում են Մարսում կյանքի առկայության հավանականություն, քանի որ ջրի առկայությունը բարձրացնում է միկրոբների նման պրիմիտիվ օրգանիզմների գոյության հավանականությունը:
Աղի ջրի հետքերը հայտնաբերված են Գառնի խառնարանում. նշել են աշխարհի զլմ-ները: Այն կրում է հայկական Գառնի բնակավայրի անունն ու անվանակոչվել է 2015թ. ապրիլի 24-ին: Continue reading
«Էրեբունի-Երեւան 2797».- տոն, որ միայն տոն չէ – Այլ պատմական ծնունդ ու քաղաքականություն (1968թ. հատուկ գրվել է «Էրեբունի-Երեւան» երգը)… Պտույտ մը տոնին մեջ… Թիվ, որ շատերը կերազեն… Զավեշտ, որ հուշում է (Ադրբեջանի նախագահը ծաղրե՞լ է հայ արիներին, թե՞ ինքնածաղրվել է…)… Ոչ ոք չի մոռացվել…
Զավեշտ, որ հուշում է. – Ադրբեջանը, արհեստածին եւ ընդամենը 97 տարվա «պետություն» լինելով (www.hayary.org – չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած Ադրբեջանը հրաժարվել է մուսավաթական Ադրբեջանի ժառանգորդը լինելուց ու 25 տարվա կյանք էլ չունի… Ինչեւէ` նույն արհեստածին երեւույթն է…), Իլհամ Ալիեւի գլխավորությամբ ամեն տարի մարտի 21-ին նշում է Ամանորը՝ Բաքվում մեծ կրակ վառելով՝ իրեն արիական ծագում վերագելով: Նախորդ տարի էլ նա իբր ծաղրե՜լ էր հայ արիներին՝ ադրբեջանական ավանդական տոնը գողանալու համար (www.hayary.org – երեւի թե՝ իրենց չ-արիական ծագումը «վեհացնելու» նպատակով)…
Իրականություն, որ սպասում է. – Հայ արիները քանիցս դիմել են Հայաստանի նախագահին՝ Հայոց Ամանորը ամեն տարի պաշտոնապես շնորհավորելու եւ դա ավանդույթ դարձնելու համար: Անգամ նշել են, որ գարնանային կամ աշնանային ամանորյա կամ այլ տոնական շնորհավորանքներ լինում են նախագահի կողմից՝ ուղղված քրդերին, հույներին, հրեաներին, ասորիներին, եզդիներին եւ այլն… Իսկ ինչու՞ այդպես չարձագանքել նաեւ Հայոց Ամանորին՝ ազդարարելով մե՛ր Արիական Ծագման մասին…
Էրեբունի-Երեւան. Տոն, որ միայն տոն չէ – Այլ պատմական ծնունդ ու քաղաքականություն
Հասարակությունը մշտապես ընդունում է այն, ինչ ընդունելի է ընդհանուր ձեւաչափերում: Այլ կերպ՝ ընդունում է այն, ինչ շտամպային է: Այս օրերին, կապված Էրեբունի-Երեւան տոնակատարությունների անցկացման հետ, երկու տեսակետ է իշխում. դրանք պետք է անցկացնել եւ, ճիշտ հակառակը, պետք չէ անցկացնել: Ու…խփվեց շտամպը. տոնը ուզողները համարվեցին դավաճաններ, չուզողները՝ հայրենասերներ: Ուշադիր հետեւում էի տպագիր ու էլեկտրոնային գրառումներին: Վերջին՝ չուզողների խմբում կուրծք ծեծող հայրենասերների թիվն անպակաս էր: Նրանցից շատերին ճանաչեցի: Մեկ-երկու բացառությունից զատ՝ մնացյալ հայրենասերներին կարող եմ չակերտել:
Ի՞նչով են նրանք բացատրում իրենց՝ Էրեբունի-Երեւանի տոնը չանցկացնելու որոշումը: Սահմանային վերջին դեպքերով: Դեմ չեմ, տեսակետ է, որ կյանքի կոչվելու իրավունք ունի:
Իսկ ինչո՞վ է մյուս մասը բացատրում իր՝ Էրեբունի-Երեւանի տոնը անցկացնելու որոշումը: Երկրի համար կարեւոր այս տոնը նշելու անհրաժեշտությամբ, անընդհատ չսգալու, հաղթելու ցանկությամբ: Սա էլ է տեսակետ, որ կյանքի կոչվելու իրավունք ունի:
Եվ այս երկու՝ ուզող ու չուզող կողմերն էլ կարող են գտնել ընդունելի հայտարարը, եթե, իհարկե, չուզող կողմը «ցանկանա» դա: Խոսեմ չուզող կողմի իմ ճանաչած հատվածից: Առիթով ասել եմ՝ քանի որ պատասխանատու եմ իմ յուրաքանչյուր դրած ստորակետի ու տառի համար, չճանաչած մասից չեմ խոսում: Եվ այսպես՝ տոնն անցկացնողներին դավաճան կոչողների ու մեր բանակի մասին հոգ տանողների մեջ կա մեկը, ով հայկական բանակում չի ծառայել (խորհրդայինում էլ չի ծառայել): Արցախյան ազատամարտի տարիներին եղել է պատանի, եւ անգամ պատանեկությանը բնորոշ տարիքային բռնկուն հայրենասիրությունը մեջը չի խաղացել, որ ռազմի դաշտ գնա: Գնացել է Ռուսաստան: Այնտեղից վռնդվելով՝ հայրենասիրաբար հայտնվել է Հայաստանում: Հիմա մեր լեռներում ու դաշտերում սիրասուն ընտանիքի հետ պարբերաբար հայտնվում է իբրեւ ներգնա զբոսաշրջիկ: Եվ հայրենասիրությունից կուրծք ծեծող այս հերոսի երեխաները հայերեն հասկանում են, բայց չեն խոսում: Մայրը ռուսաստանցի է: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Նշվեց ՀԱՕԿ-ի 25-ամյակը – Գինեսի գրքում 25 հայ ռեկորդակիր ունենք – Ֆուտբոլի Հայաստանի գավաթին կմասնակցի ընդամենը 8 թիմ – Ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը՝ Հայաստանում… Երեւանյան կիսամարաթոն – Մարզական այլ լուրեր… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Նշվեց ՀԱՕԿ-ի 25-ամյակը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշեց իր հիմնադրման 25-ամյակը: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով հանդիսությանը մասնակցեցին Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն, ազգային օլիմպիական կոմիտեների նախագահ շեյխ Ահմեդ ալ Սաբահին, բազմաթիվ երկրների օլիմպիական կոմիտեների ներկայացացուցիչներ, մասնավորապես` Ուկրաինայի ԱՕԿ-ի նախագահ, օլիմպիական չեմպիոն, հայտնի ձողացատկորդ Սերգեյ Բուբկան: Նրանց հետ միասին պատվո ուղով անցան նաեւ մեր օլիմպիական չեմպիոններն ու մեդալակիրները` մեծանուն մարզիկ Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ:
ՀԱՕԿ-ն առաջին անգամ կլուսաբանի հայկական ֆուտբոլը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսուհետ հանրությանը կներկայանա նոր կայքէջով: Այդ մասին հայտարարեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: «Մեր նպատակն է արդիականացնել կոմիտեի կայքէջը, որպեսզի այն հնարավոր լինի դիտել տեխնիկական բոլոր միջոցներով, այդ թվում բջջային հեռախոսներով, պլանշետներով եւ այլն: Մենք առաջին հերթին կլուսաբանենք հայկական սպորտը, որը շատ քիչ տեղ է զբաղեցնում հանրապետության լրատվամիջոցներում»,- հավելել է ՀԱՕԿ-ի պաշտոնյան:
Այն հարցին, թե արդյո՞ք ՀԱՕԿ-ը սկսելու է լուսաբանել նաեւ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը, ինչը մինչ այսօր չի արվել, Հրաչյա Ռոստոմյանն ասել է. «Ֆուտբոլը նույնպես պատշաճ ձեւով է մատուցվելու, ինչպես բոլոր մարզաձեւերը, սակայն կան հարցեր կապված հեղինակային իրավունք ձեռք բերելու հետ: Այդ հարցը ընթացքում կկարգավորենք»:
Կվերահրատարակվի «Հայկական մարզադարան» գիրքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆինանսավորմամբ կվերահրատարակվի Ավետիս Բայրամյանի «Հայկական մարզադարան» գիրքը՝ նվիրված ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյանին: Գիրքը պարունակում է հայկական սպորտի եւ մարզաշխարհի տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկատվություն` հայկական մարզաշխարհի պատմական տվյալների, տարբեր մարզաձևերում հայ մարզիկների ունեցած հաջողությունների եւ ձեռքբերումների մասին: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ գրքի հեղինակը ներկայացրել է այն մեծ աշխատանքը, որն ինքը կատարել է երկար տարիների ընթաքում` հավաքելով եւ գրի առնելով հանրագիտարանային բազմազան տվյալներ հայկական սպորտի մասին, որոնք վերաբերվում են մարզիկների կենսագրությանը, տեղեկատվական հրապարակումներին, մարզաձեւերի առանձնահատկություններին, համահայկական խաղերին, հեղինակավոր այլ մրցաշարերին, եւ անգամ, թողարկված նամականիշերի եւ մետաղադրամների պատմությանը:
Ավետիս Բայրամյանի հեղինակությամբ դեռեւս 2005թ. հրատարակվել է նաեւ «Մարզաշխարհի անվանի հայերը» գիրքը` նվիրված ՀՀ անկախության 20 ամյակին, որն էլ համալրվել է հետագա 10 տարների ընթացքում հայ մարզաշխարհի ձեռքբերումների, կատարված փոփոխությունների մասին տեղեկատվությամբ, եւ այլ անհրաժեշտ ու հետաքրքիր մանրամասներով` դառնալով «Հայկական մարզադարան»: Ինչպես նշել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, այս գիրքը, որ պարունակում է բազմազան հետաքրքիր եւ անհրաժեշտ տեղեկատվություն, օգտակար կլինի ինչպես մարզիկների եւ մարզասերների, այնպես էլ սպորտով հետաքրքրվող բոլոր անձանց համար` անկախ տարիքից եւ մասնագիտությունից: Continue reading


