Daily Archives: April 23, 2016

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 12-ի (402) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյանhttp://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Ցեղասպանդը՝ համահարթեցման գործիք – Ի վերջո կա համաշխարհային պատմություն, որի քարտեզների վրա «չեն հիշվում» Թուրքիա, Ադրբեջան կամ Վրաստան անունները (ամենահնագույն քարտեզներում՝ անգամ Իրան-Պարսկաստանը)…

2. Վրաստանի ստվերոտ եւ ոչ ստվերոտ կողմերը (Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում) – Ներկայիս մասնատված ու մասնատվող Վրաստանի՞, թե՞ մեր հողերի հաշվին իրենց երկրի տարածքը մեծացնող Վրաստանի (փաստորեն՝ «Մեծ Վրաստան» քարտեզ էլ կա) հետ գործակցենք…

3. ԵԽԽՎ-ում ընդունվեց ԼՂ մասով հայտարարություն – Պարզ դարձավ, թե Ադրբեջանն ինչու էր քննարկում Լեռնային Ղարաբաղի ու, մասնավորապես, Սարսանգի ջրամբարի հարցը… Սա թուրք-ադրբեջանական լավ նախապատրաստ­ված փորձ էր…

4. Աշխարհայացքային մարտահրավեր.- Ազգը՝ մարդ-սպառողի եւ մարդ-փախչողի դեմ (ռուս ռազմական փորձագետ Դենիս Դվորնիկով)… Հայերը հանձնեցին հերոս ազգի կոչումը կրելու քննությունը (բուլղարացի հրապարակախոս, հասարակական գործիչ Պլամեն Պասկով)…

http://www.hayary.org/wph/?p=5357 – 12 ճշմարտություն հայերի մասին, որը մոռացել է մարդկությունըhttp://www.hayary.org/wph/?p=5376  (1-2-րդ մասեր) – Բոգդան Գեմբարսկի (լեհ  հրապարակախոս, արեւելագետ ու թարգմանիչ, 2-րդ hամաշխարհային պատերազմի տարիներին Վարշավայի (1944թ.) ապստամբության ղեկավարներից, ձերբակալվել է, եղել համակենտրոնացման ճամբարում)…

5. Ապրիլի 24-ին հայ արիները կհաստատեն իրենց երդումը… Ես նախանձում եմ Արցախին, որի լեռնային օդում կենտրոնացած է կյանքի իմաստը… Կամավորականները ոչ միայն Հայաստանից էին ու Արցախից, այլ՝ ամբողջ աշխարհից… Մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից…

6. Մտորումներ ապրիլքսանչորսյան ցավից առաջ.- Գարուն ա, ծաղիկ ա արել – Երբ վերադարձ լինի ուժին ու հաղթությանը… Մի նոր գարնան օր Հայկի զարմից՝ «Արա»յի որդի մի Արմին, բազմելու է «Հայոց գահին» (Պօղոս Արմէնակ Լագիսեան, ԱՄՆ)…

7. Մտավորականի հավաքականը՝ հայկական բաղձանք – Ով կհամախմբի մտավորականներին՝ մտավորականություն ստեղծելով… Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը տանում է դեպի վարչապե՞տ –  Ի՞նչ է կատարվում Ազատ գետի կիրճում…

8. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

9. Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով.- «Տանկային բիաթլոն»-ի մրցանակ-տանկը չի ուղարկվել Հայաստան… Մեր պատվիրակությունը անտեսեց ադրբեջանցիների սադրանքը… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնականության ձայնը՝ «Լուսանցք»…

Ցեղասպանդը՝ համահարթեցման գործիք – Ի վերջո կա համաշխարհային պատմություն, որի քարտեզների վրա «չեն հիշվում» Թուրքիա, Ադրբեջան կամ Վրաստան անունները (ամենահնագույն քարտեզներում՝ անգամ Իրան-Պարսկաստանը)…

…Այս դեպքում՝ ինձ նմանների համար միեւնույնն է, այդ թշնամական պետբյուջեն հայ պոռնիկի (որ ստամբուլ­նե­րում կամ անթալիաներում է քարշ գալիս) փողերո՞վ է լցվում. թե՞ հայ երգչի կամ առեւտրականի (որն աչքերը չռած քեզ է նայում, երբ հրաժարվում ես Երեւանում թուրքական ապրանքից)…

…Մեր երկրում մշակութային ոլորտի պետական քաղաքականությունը հեռու է լավագույնը լինելուց, սա անգամ քննարկման ենթակա չէ, այնքան ակնհայտ է: Իսկ որ միջին մակարդակից չի բարձրանում տարիներ շարունակ, այլ հաճախ մակարդակազրկվում է, արդեն քննարկելու բան կա…

«Լուսանցք»-ը Հասմիկ Պողոսյանի մշակույթի նախարարության (այստեղ, ըստ էության, չկա պետական, առավել եւս ազգային մշակույթի նախարարություն) անմշակույթ անցյալին, ներկային եւ այսպես ընթացող ապագային բազմիցս անդրադարձել է: Մենք տեղյակ ենք, որ «Լուսանցք»-ի մի շարք մշակութային անդրադարձեր հայտնվել են հետաքննչական մարմինների մոտ, ոստիկանական եւ դատախազական, սակայն ո՛չ այդ գործերն են առաջ գնում, ո՛չ նախարարն է իր պաշտոնից զրկվում: Իսկ սա մեկ բան է նշանակում՝ հայկական մշակույթը ներքին սպանդից բացի, շարունակելու է արտաքին աշխարհում ցեղասպանվել՝ դանդաղորեն ոչնչանալով ֆիզիկապես, բայց մինչ այդ՝ որպես հայկական մշակութային արժեք: Որովհետեւ դրանք հետզհետե համարվում են թուրքական կամ ադրբեջանական, նաեւ վրացական եւ այլն: Եվ որեւէ միջազգային դատ-դատաստան, որեւէ գիտա-մշակութային բանավեճ հայկական պետությունը չի նախաձեռնել ցայսօր: Իսկ հազարամյակների արժեքը ո՛չ թուրքական կամ ո՛չ ադրբեջանական ու ո՛չ վրացական լինելն ապացուցելը, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է:

Անգամ կարելի է համացանցում շրջող այս անեկդոտը (որ նաեւ իրականություն է) պատմել ՅՈՒՆԵՍԿՕ-ում. «Մի անգամ հայը, ռուսը, վրացին, թուրքն ու ադրբեջանցին որոշում են հանդիպել: Երբ հավաքվում են, հանդիպմանը եկած են լինում հայը, ռուսը եւ վրացին, իսկ թուրքն ու ադրբեջանցին չեն լինում, որովհետեւ այդ ժամանակ թուրք, առավել եւս ադրբեջանցի չկար աշխարհում»: Մենք համացանցում մի ուղղում արեցինք մեր ձեւով՝ անեկդոտը շարունակելով, որ «հանդիպմանը միայն հայն է լինում, որովհետեւ… սա՛ է բացարձակ իրականությունը»: Իսկ չէ որ սա էլ կարելի է արժանահավատ անեկդոտից գիտա-պատմական տեսությամբ ներկայացնել ու վերջ… ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքական մարմին չէ՝ կասեն: Մենք էլ պատմագիտական եւ այլ փաստարկներ կպահանջենք մյուսներից՝ սպասելով, թե այդ հազարավոր տարիների պատմությունը ինչպես եւ որտեղից են բերելու: Իսկ քաղաքական վերաբերմունքը այլ միջազգային պատկան ատյաններից կարող ենք պահանջել: Իհարկե, այնպես չէ, որ մենք հակված են կարծելու, թե բոլոր մեր դիմումները հաղթանակած են վերադառնալու, բայց կմիջազգայնացնենք մեր բազմաթիվ խնդիրներ, նախադեպեր կստեղծենք պատմակեղծարարության դեմ մարտնչելու՝ նաեւ այսպես ծավալելով մեր պահանջատիրական նպատակները:   Continue reading

Վրաստանի ստվերոտ եւ ոչ ստվերոտ կողմերը (Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում) – Ներկայիս մասնատված ու մասնատվող Վրաստանի՞, թե՞ մեր հողերի հաշվին իրենց երկրի տարածքը մեծացնող Վրաստանի (փաստորեն՝ «Մեծ Վրաստան» քարտեզ էլ կա) հետ գործակցենք…

Արեւմուտքը Իրանին ազատեց պատժամիջոցներից եւ իրանական գազի ու նավթի արտահանման նոր քաղաքականությունը իր ծավալումներում ներառեց նաեւ Հայաստանը: Ավելի շուտ՝ Արեւմուտքի քաղաքականությունն էր դա, պայմանավորված հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի վերջին ժամանակներս կատարվող քայլերին համահունչ: Պաշտոնական Երեւանը հակված է ոչ միայն շարունակել փոխլրացնող քաղաքականությունն արտաքին ոլորտում, այլեւ՝ նպատակ ունի արտաքին ասպարեզում գործել առավել անկաշկանդ եւ ոչ պարտադրված քայլերով, ինչը միշտ առկա է ռուսական կողմի քաղաքականությունում:

Արեւմուտքը լավ է հասկացել, որ իր նաեւ անուղղակի ճնշումները Հայաստանին պահում են ռուսական քաղաքականության տիրույթում, ինչն էլ հնարավորություն է տալիս Մոսկվային Կովկասում միշտ ունենալ սեփական խաղը: Հարյուրամյակներ շարունակ ԱՄՆ-ի ու Եվրոպայի թուրքամետ եւ ադրբեջանամետ քաղաքականությունը ստեղծել է հայ-ռուսական մի բարեկամություն, որն առավելապես Ռուսաստանի շահերի ամրագրմանն է ծառայում տարածաշրջանում: Անկարան եւս իր խաղն է տանում Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ եւ ամեն անգամ մի կողմից մեկ այլ կողմը հեռանալու սաստումներով իր շահերն է ամրապնդում Հայկական լեռնաշխարհում, Կովկասում ու Մերձավոր Արեւելքում:

Բայց գալիս է մի պահ, երբ Անկարայի նորօսմանական կամ մեծթուրանական նկրտումները հոգնեցնում են ինչպես Մոսկվային, այնպես էլ Վաշինգտոնին ու Բրյուսելին եւ գալիս է Թուրքիային պատժելու ժամանակը: Ահա այստեղ է, որ Հայաստանը միշտ կաշկանդված է եղել, քանի որ Երեւանի փոխարեն Մոսկվան է խոսել հայկական շահերից… Ինչն էլ վերածվել է Արեւմուտք-Ռուսաստան նոր առճակատման՝ ի վնաս Հայաստանի ու հայերի:

Տասնյակ տարիներ Կովկասում ԱՄՆ-ն գործել է՝ Վրաստանին համարելով իր դաշնակիցը: Այս տրամաբանությամբ էլ Եվրոպան դաշնակցել է Ադրբեջանի հետ: Իսկ Հայաստանը մնացել է Ռւսաստանի տիրույթում: Այսպես հավասարապես բաժանել են Կովկաս ասվածը նաեւ եվրոպական հզոր երկրները՝ Գերմանիան Վրաստանի հետ է գործակցել, Մեծ Բրիտանիան՝ Ադրբեջանի, իսկ Ֆրանսիան՝ Հայաստանի:

Սա կարծես մի չգրված օրենսդրությամբ է ամրագրվել:   Continue reading

ԵԽԽՎ-ում ընդունվեց ԼՂ մասով հայտարարություն – Պարզ դարձավ, թե Ադրբեջանն ինչու էր քննարկում Լեռնային Ղարաբաղի ու, մասնավորապես, Սարսանգի ջրամբարի հարցը… Սա թուրք-ադրբեջանական լավ նախապատրաստ­ված փորձ էր…

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության  խաղաղ  կարգավորման վերաբերյալ գրավոր հայտարարություն, որում ասվում է. «Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, խորհրդարանական վեհաժողովը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ որպես միջազգայնորեն համաձայնեցված միջնորդական ձեւաչափի ջանքերին՝ գտնելու հակամարտության երկարատեւ եւ արդար կարգավորում։

Հետեւաբար, մենք կոչ ենք անում հարգել Մինսկի խմբի համանախագահների շարունակական կոչերը՝ չխարխլել նրանց մանդատը եւ չբարդացնել ընթացող բանակցությունները։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ ձեռնարկել վճռական քայլեր եւ ցուցաբերել քաղաքական կամք՝ հասնելու բանակցված կարգավորման, որը հիմնված է համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության առաջարկների վրա, որոնք արտահայտված են 2009թ.-ից նախագահների մակարդակով արված 5 հայտարարություններում։ Մենք կիսում ենք հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված մտահոգությունները։ Ծանր զինտեխնիկայի կիրառումը, ինչպիսիք են ականանետերն ու հրթիռները, անընդունելի են եւ լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության համար։ Մենք խորապես ցավում ենք զոհերի համար, որոնց թվում են նաեւ խաղաղ բնակիչները։

Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծումը՝ Մինսկի Խմբի համանախագահների կողմից առաջարկվող վստահության ամրապնդմանն ուղղված այլ առաջարկների հետ միասին, ինչպես նաեւ 1994թ.-ի հրադադարի համաձայնագրի կոնսոլիդացիան կօգնեն նվազեցնել լարվածությունը եւ կստեղծեն խաղաղ բանակցությունների համար առավել բարենպաստ մթնոլորտ»։

Այս գրավոր հայտարարության տակ արդեն ստորագրել է ԵԽԽՎ 44 պատգամավոր: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն Բաքվի ու Անկարայի համար այն միակ եվրակառույցն է մնացել, որի միջոցով, Բաքվի խավիարային քաղաքականության օժանդակությամբ հնարավոր է լինում հակահայ բանաձեւեր հաստատել: Չնայած այդ բանաձեւերը պարտադրող ուժ չունեն, սակայն Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ հակահայկականությունը չդադարի շահարկվել եվրակառույցներում: Մինչեւ քառօրյա պատերազմի սկսելը, հենց ԵԽԽՎ նախագահն ու որոշ երկրների ծախու պատգամավորները Իլհամ Ալիեւի բաժանած «աշխատավարձերից» հետո հաստատեցին մի բանաձեւ, որտեղ մեղադրում են Հայաստանին՝ Ադրբեջանի 20%-ը զավթելու մեջ: Սա նաեւ այն ԵԽԽՎ-ն է, որ փորձում էր մի հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվեր Արցախի հարցով: Սա արդեն մի այնպիսի քայլ էր, որ անգամ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահներն ընդվզեցին՝ հասկացնելով իրենց եվրոպացի կաշառակերներին, որ հարցեր կան, որտեղ չի կարող մտնել բանանային քաղաքականությունը:   Continue reading