Daily Archives: June 17, 2016

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 20-ի (410) հոդվածները  

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

1. Հայաստանը չի կարող լինել բաժանարար գիծ – Ռուս-թյուրքական ԱՊՀ-ՀԱՊԿ-ական կառույցը, նույնն է նաեւ ԵԱՏՄ-ն, առավելապես անտեսում են Հայաստանի շահերը… ՀՕՊ-ի համակարգը դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված քայլ…

2. Հատուկ զորանոց՝ ահաբեկիչ դարձող ադրբեջանցիների համար… Ադրբեջանի ռազմական ծախսերը (1914-1916թթ.)… Քեռի Սեմի ոչինչ չասող խոսքը Բաքվին – Նորից ԼՂ-ի պատկանելության եւ Սարսանգի ջրամբարի կառավարման շահարկումը…

3. Խնդիրը նաեւ վստահության կորստի մեջ է – Հայության մի հատվածը Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը չի վստահում «հայասպան պերմյակովների բանակին»… Արգելե՛լ հայադավ Աթեշյանի մուտքը Հայաստան…

4. Մեծ ներուժի անշարժ ծրագրերը – Իրան-Հայաստան-Վրաստան երկաթգիծը կդառնա նախերգանքը  եւ կարեւոր առանցքը ոչ միայն նախատեսվող «Մետաքսի ճանապարհի» (Չինաստան-Եվրոպա), այլ՝ Պարսից ծոցի եւ Հնդկական օվկիանոսի երկրների հետ մեր շփումների…

5. Հայկական ցեղակրոնությունը՝ ընդդեմ ռուսական ծավալապաշտության – Մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի արձանը պատրվակ՝ Հայաստանի ինքնուրույնության տանող քայլերը տապալելու համար… ռուսը կկրկի՞ն սպիտակ թուրք…

6. Երրորդ հազարամյակում եկեղեցի կառուցելը ճչացող տգիտություն է.- (մաս 1-ին) Մեր հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հասարակական գործիչ Սամվել Կարապետյանը…

7. Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին) Քոչարի-գոչարի. (Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ էթնոսի բնաշխարհիկ, ազգային) ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության – Եվ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը…

8. Հյուրընկալ հային նաեւ ողջախոհ միտք է պետք – Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու համատեղ տոնը… Հայկական Լեռնաշխարհի կանչը միակ տանտիրոջը՝ հային… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

9. Հայկական խոհանոց – Ծառի սնկով եւ հավի մսով աղցան… Հերթական խոհարարական փառատոնը.- «Երեւանյան ամառ-2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում՝ իսկականից համով-հոտով Երեւան…

10. Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Լեւոն Արոնյանը դեռ լավագույն կարգավիճակին պիտի հասնի… Էրդողանի ներկայությունը տհաճություն է առաջ բերել Մոհամեդ Ալիի հուղարկավորության  ժամանակ… Հենրիխ Մխիթարյանը մնում է «Բորուսիա»-ում… Համագործակցե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքի հետ… Հետեւե՛ք «Լուսանցք»-ի հրապարակումներին…

Հատված՝ Հայկական ցեղակրոնությունը՝ ընդդեմ ռուսական ծավալապաշտության – Մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի արձանը պատրվակ՝ Հայաստանի ինքնուրույնության տանող քայլերը տապալելու համար… ռուսը կկրկի՞ն սպիտակ թուրք…

Ըստ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ «…հիմա այդքան բարդ չէ հասկանալ այս ամենը, բայց Հայաստանն այսօր դուրս է եկել «ռուս մեծ եղբոր» ազդեցության տակից, եւ Մոսկվան չի կարողանում հայկական խաղաթուղթը շահարկել թյուրքական դաշինքի դեմ: Ասել եւ ասում եմ՝ անհայրենիք եւ արհետական ծագմամբ ազգերը ինչքան էլ գոռգոռան հայրենիքի ու ազգային արժեհամակարգի մասին, դրանցից զուրկ են: Այն, ինչ կարող է զգալ հայը իր ազգի ու հայրենիքի հանդեպ, թուրքը կամ ռուսը չեն կարող զգալ: Սրանք զուրկ են տիեզերահաղորդ գենետիկ զորություններից եւ միայն շահարկում են ազգ ու հայրենիք հասկացությունները՝ հանուն իրենց բռնատիրության ու զավթարարության…

Բայց հասկանում են նաեւ, որ եթե հայը վերադարձավ իր արմատին, ապա նրան հաղթել հնարավոր չի լինելու: Ավելին՝ հայը իր շահերը կարողանալու է համադրել իր իսկական բարեկամ երկրների շահերի հետ եւ հաջողելու է: Այլեւս պիտի զրկենք մեզ «մեծ եղբայր» ունենալու «հաճույքից»՝ կլինի դա ռուսական, թե արեւմտյան ձեւակերպումներով:

Նժդեհյան ցեղակրոնությունը եւ՛ զինական ուսմունք է, եւ՛ ազգային գաղափարախոսություն ու իմաստասիրություն, եւ՛ ազգային հավատի նախադուռ:

Այս ուսմունքը ոչ միայն ազգային հայի, հայրենակենտրոն հայի, այլեւ՝ տիեզերահայի՝ Հայ Աստվածների հետեւորդների զարթոնքի աղբյուրն է: Այս ուսմունքը ոչ միայն հայ մարդու, այլեւ համամարդու ուղեցույց է… Եվ սպասեք դեռ նոր ընդվզումների եւ ոչ միայն Ռուսաստանից»…

Այնուհետեւ հայ արիների առաջնորդը մի դիտարկում արեց. «Թող ռուսներն իրենց լեզուները մի քիչ ձգել սովորեն, այժմ «սապոգային» քաղաքականությունը վերածվում է «բումերանգային» քաղաքականության: Ռուսաստանում կան շովինիստական ու ռասիստական ուժեր, խմբավորումներ, որ տասնյակ տարիներ գոռում են. «Խփի՛ր ջհուդներին՝ փրկի՛ր Ռուսաստանը», «Մա՛հ կովկասյան սեւհետույքավորներին», «Մա՛հ շեղաչյա դեղնամորթներին (տաջիկ, ուզբեկ եւ այլն)»: Սափրագլուխների ոհմակները ամեն տարի նշում են Հիտլերի ծնունդը եւ կրկնում նրա նացիստական գաղափարները: Ժիրինովսկու նման ազգայնական հորջորջվողները միայն խամաճիկներ են՝ «պուտինյան պուտանկաներ», բայց նրանց բերանից ես լսում ռուսական իրական ձայնը՝ մի օր հայամետ, մյուս օրը՝ թուրքամետ ու ադրբեջանասեր…

Նժդեհի հայրենանվեր գործը Վերմախտի նացիստական ծառայություն համարելով, զախարովաները կուրանում են իրենց հիտլերիստներին, այլամերժներին ու այլ անբարո տղերքի տեսնելուց: Նժդեհը այսօր էլ իր գաղափարական ոգով ու ազգային անմահ հոգով  է մարտնչում թուրքի, ռուսի, արեւմուտքցու կամ արեւելքցու եւ այլոց դեմ, եթե նրանք հայակերություն են ծրագրել: Ինչքան էլ իրենց «սպիտակ հետույքները» ճղեն, այլեւս անդառնալի փոփոխություններ են սկսվել Տիեզերքում՝ Ջրհոսի դարաշրջանի հետ կապված: Տիեզերական ձմռան խոր նիրհից արթնանում են արիածինները (սա բնակարգ է), եւ ոչինչ չի կարող փոխել նոր ժամակարգն ու Տիեզերական գարնան ընթացքը: Ով ընդդիմացավ՝ կկործանվի: Եկել է հայի ու արիական արմատներին հարազատ մնացած մյուս բնածին ազգերի ժամանակը»…

Հյուրընկալ հային նաեւ ողջախոհ միտք է պետք – Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու համատեղ տոնը… Հայկական Լեռնաշխարհի կանչը միակ տանտիրոջը՝ հային… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Արցախա-ադրբեջանական լայնածավալ քառօրյա պատերազմը եւ դրա պատճառա-հետեւանքային իրողությունն ու արձագանքները ապրիլ-մայիսին, չէին կարող չմտահոգել ու հեռու պահել հայ արիներին այդ գործընթացներից, ինչպես բուն մասնակցությունից, այնպես էլ նախապատերազմական, պատերազմական ու հետպարերազմական իրավիճակները գնահատելու անհրաժեշտությունից: Չնայած հայկական զինուժի հաղթական ու հերոսական դիմակայությանը, ի հայտ եկան խնդիրներ, որոնք հասկանալու, նաեւ բացահայտելու պարտադրանքի ուժ ստացան:

Այս պատճառով էլ, ինչպես տեղեկացրել են Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, այս ընթացքում հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի որոշմամբ՝ հետաձգեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը, որ նշվում է մայիսի առաջին կեսում՝ երբեմն համընկնելով հաղթական Եռատոնի օրերին:

Փառաբանելով հայոց տներն ու հայի Մեծ Տուն – Հայրենիքը, հայոց ազգային հավատի հետեւորդները ծիսական միջոցառում են կազմակերպում՝ Երկրային (Հայկական լեռնաշխարհ) ու Երկնային (Հայոց Աստվածների տիեզերաշխարհ) Հայոց Տների զորացման ու միմյանց հասնելու համար, հավատարիմ՝ տիեզերահաս ու արարչաբնույթ հավատակարգին:

Երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի մեջ է, հայ արիներն իրենց տան հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի…   Continue reading

Հայաստանը չի կարող լինել բաժանարար գիծ – Ռուս-թյուրքական ԱՊՀ-ՀԱՊԿ-ական կառույցը, նույնն է նաեւ ԵԱՏՄ-ն, առավելապես անտեսում են Հայաստանի շահերը… ՀՕՊ-ի համակարգը դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված քայլ…

Երեւանում կայացավ ՀԱՊԿ  քարտուղարների կոմիտեի նիստ նեղ կազմով, որին մասնակցել են կազմակերպության անդամ երկիրների պատվիրակությունների ղեկավարներն ու ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նեղ կազմով նիստից հետո հանդիպումը շարունակվել է արդեն լայն կազմով, որը վարում էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանը:

Նա անդրադարձել է ապրիլյան առաջին օրերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ նշելով, որ հնարավոր չէր անմասն մնալ եւ չվերցնել արցախահայության գոյության եւ կյանքի իրավունքի պաշտպանությունը: Նկատի առնվեց, որ կատարված իրադարձությունների համատեքստում եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող այս հանդիպումը նոր իմաստ է ձեռք բերում: «Ադրբեջանի ագրեսիան հանգեցրեց մեծ մարդկային կորուստների: Այն հնարավոր եղավ կանգնեցնել եւ իրավիճակը վերցնել վերահսկողության տակ: Դրանում կարեւոր դեր խաղաց Ռուսաստանի Դաշնությունը, ում ադրբեջանական կողմը դիմել էր զինադադարի ռեժիմի վերականգնման հարցով: Այս իրադարձությունները ընթացել են Կովկասյան տարածաշրջանում եւ, բնականաբար, չեն կարող դուրս լինել ՀԱՊԿ-ի հետաքրքրությունների շրջանակներից»,- նշել է Արմեն Գեւորգյանը՝ հավելելով, որ նույն կերպ Հայաստանին չեն կարող չհետաքրքրել կենտրոնասիական տարածաշրջանում ընթացող զարգացումները: Անվտանգության խորհրդի քարտուղարը  նաեւ շեշտել է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հասարակությունները կառույցից ակնկալում են ավելի մեծ համախմբվածություն՝ անդամ երկրների առաջ ծառացած խնդիրների լուծման հարցերում:

Եթե ավելի բաց տեքստով ասենք, սա նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները ոչ թե պիտի լուռ հետեւողներ լինեն հայ-ադրբեջանական բախման, այլ դառնան դաշնակից Հայաստանին սատարող երկրներ: Սակայն իրականությունն այլ է, ինչի մասին «Լուսանցք»-ը շատ է խոսել: ՀՀ ԱԱԽ քարտուղարի նշած կենտրոնասիական տարածաշրջանի ՀԱՊԿ երկրները հանդիսանում են նաեւ համաթուրքական դաշինքի անդամ եւ ավելի են կարեւորում Ադրբեջանի հետ հարաբերությունները, քան՝ Հայաստանի: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վաղուց է հայտարարել, որ բոլոր դաշինքներից իր երկրի համար կարեւորը համաթուրքականն է:   Continue reading

Հատուկ զորանոց՝ ահաբեկիչ դարձող ադրբեջանցիների համար… Ադրբեջանի ռազմական ծախսերը (1914-1916թթ.)… Քեռի Սեմի ոչինչ չասող խոսքը Բաքվին – Նորից ԼՂ-ի պատկանելության եւ Սարսանգի ջրամբարի կառավարման շահարկումը…

Հատուկ զորանոց՝ ահաբեկիչ դարձող ադրբեջանցիների համար

Պարսկալեզու «Արան» գործակալությունը հրապարակել է մի տեղեկություն, որում ասվում է, թե Իսլամական պետությունը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ իրենք ստեղծել են մի հատուկ զորանոց, որտեղ մարզում են Ադրբեջանից եկած քաղաքացիներին: Այս զորանոցը ստեղծվել է Իրաքի ու Սիրիայի սահմանագծին:

Զորանոցը կոչվում է «Քամփ Աբու Իսա»: Այն Իսլամական պետության գրավյալ տարածքի Ալջազիրա վիլայեթում է: Իսլամական պետության հրապարակած նյութում մասնավորապես ասվում է, որ այս զորավարժարանում Ադրբեջանից եկածներին սովորեցնում են տարբեր զենքերի գործածումը, վահաբականության գաղափարախոսությունը եւ այլ ռազմական դասընթացներ:

Ֆիլմը, որը զուգորդում է այս նյութը, հետաքրիր է նրանով, որ բոլոր դասնթացները անցնում են մաքուր ադրբեջաներենով թուրքերեն առոգանությամբ:

«Արան» գործակալությունը հաղորդում է, որ այս եւ նմանատիպ ահաբեկիչները ավարտել են այն դպրոցները, որոնք ֆինանսավորվում են Սաուդիան Արաբիայի, Քաթարի, Քուվեյթի եւ Ադրբեջանի կառավարությունների կողմից: Այս հրապարակման առնչությամբ «Ռադիոլուր»-ը

մեկնաբանություններ է խնդրել թուրքագետ Վազգեն Պետրոսյանից: «Այս տեղեկությունն առաջին անգամ հրատարակել է «Արան» գործակալության կողմից 2015թ. սեպտեմբերի 21-ին: Եվ այն ժամանակ իրենք հրատարակեցին նկարներով ու փաստերով, որ Ադրբեջանից գնացող հատուկ կամավորները մարզվում են ԻԼԻՊ-ի կազմում եւ նրանք ավարտել են այն դպրոցը, որը ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից:   Continue reading

Խնդիրը նաեւ վստահության կորստի մեջ է – Հայության մի հատվածը Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը չի վստահում «հայասպան պերմյակովների բանակին»… Արգելե՛լ հայադավ Աթեշյանի մուտքը Հայաստան…

Խոսելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրի մասին՝ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց. «Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը մնում է, Կովկասյան տարածաշրջանում առաջանում է լրացուցիչ տեխնիկական բաղադրիչ, որը մենք չունեինք։ Այն ոչ ՀԱՊԿ-ի մեջ է, ոչ ԱՊՀ-ի հետ կապ ունի, միայն Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ է»: Ըստ պատգամավորի այս հանգամանքը չպետք է անտեսել, տեխնիկական բաղադրիչի լրացումը  բերում է ի օգուտ հայկական կողմի լրացուցիչ գործիքների կիրառման, տեսանելիության դաշտի ընդլայնման:

Մինչ այս, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծումը երկու երկրների անվտանգության ապահովման հարցում չափազանց կարեւոր քայլ է: «ՌԴ եւ ՀՀ միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման աշխատանքներն ընթանում են արդեն մի քանի տարի: Դա բավականին բարդ փաստաթուղթ է, որն անցնում է համաձայնեցման բոլոր փուլերը»,- նշել էր նա՝ հավելելով, որ փաստաթուղթն արդեն անցել է հիմնական ընթացակարգերը եւ ներկայումս ՀՀ օրենսդիր մարմնի կողմից քննարկման մակարդակում է:   Continue reading

Մեծ ներուժի անշարժ ծրագրերը – Իրան-Հայաստան-Վրաստան երկաթգիծը կդառնա նախերգանքը  եւ կարեւոր առանցքը ոչ միայն նախատեսվող «Մետաքսի ճանապարհի» (Չինաստան-Եվրոպա), այլ՝ Պարսից ծոցի եւ Հնդկական օվկիանոսի երկրների հետ մեր շփումների…

Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը տասնամյակներ շարունակ եղել է կողմերի ուշադրության կենտրոնում: Այն կարող է ոչ միայն նոր տնտեսական, այլեւ՝ ռազմա-քաղաքական նշանակություն ձեռք բերել տարածաշրջանում: Իսկ այսօր դրա համար նախադրյալներ կան ստեղծված, շահագրգռված է ինչպես Եվրոպան, այնպես էլ Չինաստանը, եւ Իրան-Հայաստան-Վրաստան կապը կարող է դառնալ Եվրոպան ու Ասիան կապող մի նոր ուղի:

Այդ նպատակով կատարվել են նաեւ տեխնիկական ուսումնասիրություններ, արդիական է դարձել նախագծի ֆինանսական խնդիրների լուծումը: Այս նպատակով է, որ ընթացիկ ամսին Հայաստան կժամանեն իրանցի մասնագետները՝ օգնելու հայկական կողմին Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության հարցում:

Ինչպես նշեցինք, երկաթգծի կառուցումը Հայաստանի համար ունի ոչ այնքան տնտեսական՝ տրանսպորտային, առեւտրական նշանակություն, որքան քաղաքական: Սա թույլ կտա Հայաստանին նոր դերակատարում ունենալ տարածաշրջանում: Հեռահաղորդակցության այդպիսի մեծամասշտաբ ծրագրի իրականացման դեպքում Հայաստանի համար կբացվեն նոր ուղիներ, որոնց միջոցով մեր երկիրը ոչ միայն Վրաստանի միջոցով դուրս կգա Սեւ ծով ու կապ կհաստատի Եվրոպայի հետ, այլեւ՝ կապ կհաստատի Պարսից ծոցի ավազանի երկրների հետ, դուրս կգա արդեն Հնդկական օվկիանոս: Սա կդառնա նաեւ նախատեսվող «Մետաքսի ճանապարհի»՝ Չինաստան-Եվրոպա մի կարեւոր առանցքը:

Ֆինանսական մեծ միջոցներ պիտի ներդրվեն այս ծրագիրն իրականցնելու համար, ինչը կարող է իր լուծումները գտնել, քանի որ որոշակի հետաքրքրություններ են ցուցաբերում նաեւ Չինաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու նախագծի աշխատանքներին: Այդ պետությունների ներգրավմամբ մեծանում է նախագծի նկատմամբ միջազգային հնչեղությունը։ Իրան–Հայաստան երկաթուղու շինարարությունը գնահատվում է 3,5 միլիարդ դոլար:   Continue reading

Հայկական ցեղակրոնությունը՝ ընդդեմ ռուսական ծավալապաշտության – Մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի արձանը պատրվակ՝ Հայաստանի ինքնուրույնության տանող քայլերը տապալելու համար… ռուսը կկրկի՞ն սպիտակ թուրք…

Այն փաստը, որ Գարեգին Նժդեհը այդպես էլ չհավատաց բոլշեւիկյան «հեղափոխական» ու «ազատագրական» բնույթին, երիցս ճիշտ էր, քանի որ միայն այդպես հնարավոր եղավ մասոնա-թուրք-բոլշեւիկյան հայակեր գազանից փրկել Զանգեզուրը եւ այն հանձնել Հայկական Խորհրդային պետությանը: Այլապես, հանրահայտ է, որ Զանգեզուր-Սյունիքն արժանանալու էր Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի ճակատագրին:

Նժդեհը՝ որպես ռազմական, ազգային, պետական ու քաղաքական գործիչ, որպես իմաստասեր ու գաղափարախոս, հասկանում էր, որ բոլշեւիզմը իր ազգատյացությամբ, առավել եւս հայատյացությամբ չի տարբերվում պանթուրքիզմից: Ավելին՝ Լենինն ու Աթաթուրքը ձեռք ձեռքի տված կիսում էին տարածաշրջանը՝ շարժվելով սիոնիստական գաղափարախոսների ցուցումներով: Այն, որ ծպտյալ հրեաներ էին երիտթուրքական կառավարության հիմնական անդամները՝ Աթաթուրքի գլխավորությամբ, հայտնի է: Հանրահայտ է նաեւ, որ ԽՍՀՄ կառավարության (1922թ.) անդամների ավելի քան 90%-ը եւս ծպտյալ հրեաներ կամ այլազգի մասոններ էին՝ Լենինի գլխավորությամբ…

Եվ մեծ հայը՝ Գարեգին Նժդեհը, կռվեց երեք ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ բոլշեւիկների դեմ ու ապացուցեց, որ կարող է Սյունիքի բանվորա-գյուղացիական հատվածից իրոք նվիրյալների բանակ կազմել: Իսկ այդ բանակը հենվում էր հենց ցեղակրոն ուսմունքի սկզբունքների վրա: Այդ սկզբունքներից ելնելով է, որ հայ զորավարի զինվորները հավասարապես ջարդում էին ինչպես թուրքին, այնպես էլ բոլշեւիկին (ինչպես ասում էին՝ սպիտակ թուրքին):

Այս պատմությունը կարելի է երկար շարունակել, բայց դադար տանք: Նժդեհյան ցեղակրոն գաղափարներով առաջնորդվող կազմակերպություններ եւ անհատներ վաղուց կան Հայաստանում, այլ բան է, թե նրանցից ով է ճշմարիտ գաղափարակիրը: Դա, իհարկե, հայտնի է գրեթե բոլորիս: Խնդիրն այս հոդվածում դա վերլուծելը չէ («Լուսանցք»-ը քանիցս արել է դա), պարզապես պիտի հասկանանք, թե ինչու այս պահին, երբ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվեց մայրաքաղաք Երեւանում, Մոսկվան պոզեր տնկեց:   Continue reading

Երրորդ հազարամյակում եկեղեցի կառուցելը ճչացող տգիտություն է.- (մաս 1-ին) Մեր հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հասարակական գործիչ Սամվել Կարապետյանը…

Հարցազրույցի կամ զրույցի ժանրերում փորձում եմ քիչ աշխատել եւ փորձում եմ այս ժանրերը երբեք չվերածել աշխատանքի նորմի՝ սովորույթի իմաստով: Այս ժանրերում իմ հերոսներին շատ երկար մտածելուց հետո եմ ընտրում՝ նրանց գործունեությանը պարբերաբար հետեւելով:

Նրանց հանդիպելուց առաջ արդեն մի քանի անգամ մտովի հարցեր եմ տալիս, պատասխաններ լսում, վիճաբանում անգամ: Իմ բոլոր հերոսների հետ թաքուն վեճ ունեմ՝ երկիրը ավելի լավ դարձնելու ուղիների վեճը……

«Լուսանցք»-ը նոր խորագիր է սկսում՝ «Առանց արարողակարգի»: Եվ մեր առաջին հյուրը Սամվել Կարապետյանն է: Ի դեպ, շատ քիչ դեպքեր են լինում, երբ ես, որպես լրագրող ու խմբագիր, չեմ ուզում կրճատել նյութը: Սա այդ դեպքերից է: Երկրորդ մասը կտպագրվի հաջորդիվ:

* * *

– Այս պահին ո՞ր ոլորտում եք կենտրոնացրել Ձեր ուժերը:

– «Ադրբեջանը՝ քաղաքակրթության թշնամի». այսպիսի մի աշխատության վրա եմ հիմա աշխատում, որ նման է նախորդ հատորին, որ կոչվում էր «Եղեռն՝ եղեռնից հետո» եւ վերաբերում էր Արեւմտյան Հայաստանի տարածքում պահպանված հուշարձանների ներկա վիճակին: Ներկայիս աշխատությունը նույն՝ հուշարձանների վիճակին է վերաբերում Ադրբեջանի տարածքում:

– Դուք սիրում եք ամեն խոսքի տակ լուսանկար դնել: Այս դեպքում ինչպե՞ս եք դա անելու:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին) Քոչարի-գոչարի. (Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ էթնոսի բնաշխարհիկ, ազգային) ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության – Եվ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը…

Որտեղ ծնվել է հայի պարը

Մաս առաջին

Երբ այդ մարդիկ, այդ Հայերը, ձեռք ձեռքի են տալիս եւ ուս -ուսի տված դոփում գետնին թմբուկների ու ծիրանե գործիքների նվագի ներքո, ապա ավելի շուտ պալատիս սյուները փոշեհատիկի կվերածվեն, քան հնարավոր կլինի կանգնեցնել նրանց:

Հուլիոս Կեսար (Ք. ա. 100- 44)

Հայոց պարը եւ պարաձեւը  ազգային գաղափարախոսություն է,  այն  ներկայացնում է  հայ էթնոտեսակին հատուկ ծիսական արարողակարգ՝ խոսքի եւ նվագի   ուղեկցությամբ: Պարը մարդու մարմնի, մտքի, հոգու ու ձայնի միաձուլումն է, երբ այդ չորս ելեւէջները դառնում են մեկ ամբողջություն, հասնում են կատարելության: Պարի միջոցով հայ էթնոսը ներկայացնում է իր պատմությունը, հավատը, էթնիկական ծագման, պաշտամունքի, բառապաշարի եւ լեզվական առանձնահատկությունները՝ որպես մեկ ամբողջականություն:

Ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»-ի, Այրարատ աշխարհը Հայոց ութերորդ միջնաշխարհն է, որը շրջապատուած է Գուգարք, Տայք, Արցախ, Սյունիք, Վասպուրական, Տուրուբերան, Բյուրակն, Աղձնիք լեռնաշխարհներով: Այսինքն, Արարատյան Աշխարհը կենտրոնն է, մեջտեղում Արեւխաչի գունդը՝ Մասիս եւ Սիս   լեռների տեսքով, որի ճառագայթները Այրարատյան ութերորդ   աշխարհից փռվում են ութ լեռնագագաթների կամ ութ աշխարհների վրա: Հայոց արեւխաչի գունդը կամ արեւգունդը պարսպապատված է Հայկական Պար ճառագայթակերպ լեռնաշղթայով, որտեղ եւ ծնվել է Հայի պարը:

«Նոր Հայկազեան լեզուի բառարանում» «պար» բառը բացատրվում է շատ պարզ. աստղերի շրջան, «աստեղեաց պար», «դիցաց պար»: Պար եւ Դից գաղափարների համադրման արդյունքում ծնվեց Դիցերի եւ Աստծո կերպի՝ մարդու նոր փոխհարաբերությունը, որը միահյուսվելով   դարձավ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը՝ Պարադիցը-պարադի«զ»ը:

Հայոց ծիսական պարը կապված է հուր, արեւ, կրակ, ջերմություն եւ կլոր շրջան, արեգակ, լույս, կյանք հասկացությունների հետ եւ ունի բազում տարատեսակներ, որոնց մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում արեւապաշտական տոտեմների պարերը:  Դրանց միջոցով ներկայացվում էին տիեզերքի արարման դիցաբանական արարողակարգերը,   ամրագրում էին տաճարների, վանքերի, կամուրջների ամրությունն ու կայունությունը, ներկայացնում էին բնությունը, ծնունդը, պտղաբերությունը, հաստատում էին տոտեմի ռազմական եւ աստվածային էությունը:

Երբ առյուծի գեսն է դրոշակ

Մաս երկրորդ   Continue reading

Հայկական խոհանոց – Ծառի սնկով եւ հավի մսով աղցան… Հերթական խոհարարական փառատոնը.- «Երեւանյան ամառ-2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում՝ իսկականից համով-հոտով Երեւան…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Ծառի սնկով եւ հավի մսով աղցան

Բաղադրությունը – Սունկ – 0.5 կգ, հավի կրծքամիս – 0.5 կգ, կանաչ, կարմիր եւ դեղին տաքդեղ – 1-ական, եգիպտացորեն – 1 տուփ, խաշած գազար – 1 հատ, սեւ պղպեղ, աղ, կանաչ սոխ, թթվասեր:

Պատրաստման եղանակը – Սունկն ու կրծքամիսը լվանալ, եփել, կտարտել բարակ-բարակ:

Ավելացնել կտրտած տաքդեղները, եգիպտացորենը, ձողաձեւ կտրտած գազարը:

Խառնել, աղով ու պղպեղով համեմել:

Մատուցելիս  արդեն վելացնել թթվասեր՝ վրան ձողաձեւ կտրտած կանաչ սոխով:

Անուշ լինի:

Իսկականից համով-հոտով Երեւան

«Երեւանյան ամառ -2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Թումանյանի անվան այգում արդեն 2-րդ տարին անցկացվեց «Համով-հոտով Երեւան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 8-րդ փառատոնը:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Լեւոն Արոնյանը դեռ լավագույն կարգավիճակին պիտի հասնի… Էրդողանի ներկայությունը տհաճություն է առաջ բերել Մոհամեդ Ալիի հուղարկավորության  ժամանակ… Հենրիխ Մխիթարյանը մնում է «Բորուսիա»-ում… Համագործակցե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքի հետ… Հետեւե՛ք «Լուսանցք»-ի հրապարակումներին…

Հայաստանի 29-րդ օլիմպիականը

2016թ. ամառային օլիմպիական խաղերին մասնակցող հայաստանցի մարզիկների թիվն այսօր ավելացավ եւս մեկով: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը, մեր հրաձիգ Հրաչ Բաբայանը խաղերին կմասնակցի «Սպիտակ քարտով»: Այդպիսով, 20-ամյա մարզիկը դարձավ մեր հանրապետության թվով 29-րդ օլիմպիականը:

Հիշեցնենք, որ Հրաչ Բաբայանը Բաքվում կայացած 1-ին եվրոպական խաղերում սահմանել էր Եվրոպայի երիտասարդական ռեկորդ, իսկ Նանկինի պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում դարձել էր փոխչեմպիոն:

Մեկնարկել են պարալիմպիկ մրցումները

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ողջույնի ուղերձի ընթերցմամբ մեկնարկել է ավանդական դարձած հաշմանդամների հանրապետական 14-րդ մարզական փառատոնը: Փառատոնի մասնակիցներն առաջին օրը մրցել են բասկետբոլ եւ սեղանի թենիս մարզաձեւերում, իսկ փառատոնի հաջորդ օրերին ուժերը կչափեն շոու-դաուն, շախմատ, լող, ծանրամարտ եւ բազկամարտ մարզաձեւերում:

Փառատոնը կազմակերպել է «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ն՝  նախարարության աջակցությամբ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հովանավորությամբ: Միջոցառումն անցկացվում է «Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում: Փառատոնին մասնակցում են շուրջ 120 հաշմանդամ մարզիկներ, որոնց թվում են նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ: Հաշմանդամների մարզական փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը երեկ է անցկացվել:

Լեւոն Արոնյանը Փարիզում գրավեց 5-րդ տեղը

Փարիզում ավարտվեց ՖԻԴԵ-ի Մեծ մրցաշարի 1-ին փուլը, որին մասնակցեց նաեւ մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

Կայծակնային շախմատի մրցումներում մեր շախմատիստը 18 հնարավորից վաստակեց 10 միավոր եւ գրավեց 4-րդ տեղը:

Երկու մրցաշարերի արդյունքներով (մինչ այդ մասնակիցները մրցել էին արագ շախմատում, որի ժամանակ հաղթանակը գնահատվել էր 2, իսկ ոչ-ոքին՝ 1 միավոր) Լեւոն Արոնյանը 10 մասնակիցների մեջ զբաղեցրեց 5-րդ տեղը՝ վաստակելով 19 բալ:

Փարիզում հաղթող ճանաչվեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, ով իր անվան դիմաց գրանցեց 25,5 միավոր եւ 1-ով առաջ անցավ աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենից: Հաջորդ փուլը տեղի կունենա բելգիական Լուվեն քաղաքում, հունիսի 17-20-ին:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը 3-րդ տեղը բաժանեց Վիշի Անանդի հետԲելգիական Լյուվենում ընթացող Grand Chess Tour մրցաշարի արագ շախմատի  հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը 18 հնարավորից վաստակել է 12 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր):

Մեր գրոսմայստերը 10 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ: Հունիսի 19-20-ին մասնակիցներն արդեն կմրցեն կայծակնային շախմատում: Նրանք կանցկացնեն 18-ական պարտիա, որոնց ժամանակ կգործի միավորները հաշվելու դասական տարբերակը:   Continue reading