Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Monthly Archives: July 2016
Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը – Զինված խմբին թվում է` իր հաղթանակը մոտ է (ո՞վ է ապատեղեկատվություն տալիս)… ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման ամփոփագիր…
Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը
Զինված խմբի հետ բանակցելու էին եկել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր է, ազատամարտիկ Վահան Բադասյանը, ազատամարտիկ եւ հրապարակախոս Սուրեն Սարգսյանը: ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը միայն Վիտալի Բալասանյանին թույլ տվեցին գնալ բանակցությունների:
Երեւանում էր նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազանը, ով հայտարարեց, որ բանակցությունները միայն աշխարհիկների գործը չէ: Նա շեշտեց՝ մենք գերխնդիրներ ունենք լուծելու, հատկապես երբ Ադրբեջանը Թուրքիային ռազմաբազաներ է հատկացրել:
Բանակցությունները կայացան, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը եւ մյուսները հարգելով ու հավատալով Վիտալի Բալասանյանին, նրան ընդունել ու բանակցել են: Սակայն, ըստ էության, կարծես թե ոչինչ չի փոխվել… Յուրաքանչյուր կողմ իր տեսակետն է պաշտպանել եւ «Սասնա ծռեր»-ի դիրքորոշումն անփոփոխ է: Նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ ժողովրդական կառավարության ձեւավորումը: Continue reading
Մարզական աշխարհի խաչմերուկներում` մեկ հեւքով.- Հայաստանի օլիմպիական թիմի վերջնական կազմը… Արթուր Աբրահամն արդարացրեց սպասելիքները, իսկ Վիկ Դարչինյանը՝ ոչ… «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու թոփ մոդելը կերկրպագի նաեւ Հենրիխ Մխիթարյանին… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայաստանի օլիմպիական թիմի վերջնական կազմը
Հայտնի են 2016թ. օգոստոսի 5-21-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների անունները: Ինչպես նշում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, Հայաստանի պատիվը պաշտպանելու են 33 մարզիկներ, ինչպես նաեւ պահեստային համարվող 2 ծանրորդ:
Մեր երկրի ներկայացուցիչները հանդես են գալու 9 մարզաձեւերում՝ հունա-հռոմեական ըմբշամարտ՝ 4 մարզիկ, ազատ ոճի ըմբշամարտ՝ 4, սպորտային մարմնամարզություն՝ 3, բռնցքամարտ՝ 5, աթլետիկա՝ 6, ծանրամարտ՝ 7, ձյուդո՝ 1, հրաձգություն՝ 1, լող՝ 2:
Ահա 2016թ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող 33 մարզիկների ցանկը. հունա-հռոմեական ըմբշամարտ՝ Միհրան Հարությունյան, Արսեն Ջուլֆալակյան, Մաքսիմ Մանուկյան, Արթուր Ալեքսանյան, Ազատ ոճի ըմբշամարտ՝ Գառնիկ Մնացականյան, Դավիթ Սաֆարյան, Գեորգի Կետոեւ, Լեւան Բերիանիձե, Սպորտային մարմնամարզություն՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Հուրի Գեբեշյան, Բռնցքամարտ՝ Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Վլադիմիր Մարգարյան, Հովհաննես Բաչկով, Ձյուդո՝ Հովհաննես Դավթյան, Աթլետիկա՝ Ամալյա Շառոյան, Դիանա Խուբեսերյան, Գայանե Չիլոյան, Լեւոն Աղասյան, Լիլիթ Հարությունյան, Գոռ Ներկարարյան Ծանրամարտ՝ Անդրանիկ Կարապետյան, Առաքել Միրզոյան, Սիմոն Մարտիրոսյան, Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան, Քրիստինե Պետրոսյան, Նազիկ Ավդալյան (պահեստայիններ՝ Վանիկ Ավետիսյան, Սոնա Պողոսյան), Հրաձգություն՝ Հրաչիկ Բաբայան, Լող՝ Մոնիկա Վասիլյան, Վահան Մխիթարյան:
Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակրի անունը
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր կլինի լողորդ Վահան Մխիթարյանը: Այս մասին լրագրողների եւ օլիմպիական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ռիոյի 2016թ. Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար:
Հայ տանկիստները մեկնել են Մոսկվա մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառմանը
Հուլիսի 21-ին ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները՝ ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիատլոնի ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ղեկավարությամբ մեկնել են Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնությունում եւ Ղազախստանի հանրապետությունում «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելիք «Տանկային բիատլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» եւ «Դիպուկահարների սահմանագիծ» մրցումներին: Continue reading
Կենտրոնաձիգ իշխանությունը չի կարող երկար հանդուրժել սա… – Արմեն Ավետիսըան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
,,Ես երբեք որեւէ մեկի քայլերի մեկնաբանը չեմ աշխատել, յուրաքանչյուրն իր քայլերի պատասխանատուն է,,,- մեզ հետ զրույցում ասաց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ կիրակի օրը ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած զինված գործողության առնչությամբ:
,,Ուղղակի ես ասեմ իմ սկզբունքներն այս առիթով: Իմ երիտասարդ տարիներին, երբ ես հետաքրքրվում ու հիանում էի ԱՍԱԼԱ-ով, ինձ համար ամենակարեւորը, որ հայտնաբերեցի, սա էր՝ հայ նվիրյալ մարտիկի համար առաջին սկզբունք է չգործե՛լ Հայաստանի եւ հայազգի ներկայացուցչի դեմ: ԱՍԱԼԱ-ն բավականին զոհեր տվեց, մեծ թվով նվիրյալներ նահատակվեցին՝ միայն թուրքերին սպանելով, նույնսիկ այլազգիներին չվնասելով: Ինձ համար սա հստակ զկզբունք էր դեռեւս պատանի տարիներին ու այդ սկզբունքը մինչեւ հիմա կենսունակ է ինձ համար:
Ես առաջնորդվում եմ թշնամու դեմ ամեն ինչով, ամեն հնարավոր եւ անհնարին միջոցներով պայքարելու սկզբունքով, բայց միայն ո՛չ Հայաստանի եւ հայի դեմ: Continue reading
,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 24-ի (414) հոդվածները
Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն… Սա՛ պետք է լինի յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին…
Արցախը՝ կրկին գերտերությունների թիվ մեկ խնդիր – Արցախի ձայնը վերջինն է լինելու խնդրի լուծման մեջ, ուստի Երեւանի հետ բանակցությունների սեղանին պիտի նստի նաեւ Ստեփանակերտը…
Թուրքիայի նախագահ Ռոջեփ Թայիփ Էրդողանը դեռ ջանում է խաղալ համաշխարհային 2 բեւեռների հետ, որպեսզի կարողանա իրականացնել իր նորօսմանական ծրագրերը: Մոսկվայի հետ որոշակի կարգավորելով իր հարցերը, Անկարան անցավ Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ առկա խնդիրների քննարկմանը: Թերեւս դեռ վաղ է ամբողջական գնահատական տալ թուրքական խաղերին, սակայն մի բան պարզ է՝ պաշտոնական Անկարան կիսատ-պռատ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ, մի քիչ ավելի լավ, բայց նորից կիսատ-պռատ հարաբերություններ` Բրյուսել-Վաշինգտոն դաշնակիցների հետ եւ վատացող հարաբերություններ «Իսլամական պետության» հետ, որի միջոցով կարողանում էր նավթի ու գազի հսկայական պաշարների տեր դառնալ:
Եթե Վաշինգտոնի հետ Անկարան դեռ կարողանում է իր շահերը առաջնային դիրքերում պահած բանակցել, ապա Փարիզն ու Բեռլինը խիստ վերաբերմունք են ցուցադրում: Թուրքիայի ամենասերտ դաշնակիցը Եվրոպայում Մեծ Բրիտանիան էր, սակայն անգլիացիների հանրաքվեի արդյունքները կստիպեն Լոնդոնին դուրս գալ Եվրամիությունից, ինչը Թուրքիայի համար տհաճ անակնկալ էր… Չնայած Թուրքիայի նախագահը փորձեց այլ երանգներ տալ այս ամենին եւ նշեց, թե «Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու քայլը թուրքերին հուշում է, որ դեռ կրիք չկա այմտեղ շտապելու»: Թուրքիայի նախագահն անգամ հոխորտաց. թե, ըստ ամենայնի, ինքը երեւի թե շտապել է ԵՄ-ի դռները թակել, եւ գուցե լավ է, որ հարցը ձգձգվել է ու այսօր բարեկամ Անգլիայի հետ կարող են մտածել եվրոպական ապագայի մասին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ֆրանսիական ազգայնականները Մարին Լը Պենի գլխավորությամբ եւս հայտարարեցին, որ ԵՄ-ն պիտի լուծարել ու նոր եվրոպական կառուց հիմնել, որովհետեւ Եվրամիության օրենքները ճնշում են երկրների անկախությանը, ինքնուրույնությանը:
Չնայած այս խառը ժամանակներում Արեւմուտքը չի գնա կտրուկ փոփոխությունների, քանզի նորից սրվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ չի բացառվում նոր պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանի դեմ: Իհարկե, պաշտոնական Մոսկվան փորձում է հարթել խնդիրները, բայց զուգահեռ մտածում է իր կողմից պատժամիջոցների դիմելու մասին: Այս իրավիճակում էլ Թուրքիան փորձում է շահեր ունենալ եւ առճակատումից ամրապնդել իր դիրքերը եւ Ռուսաստանի, եւ Արեւմուտքի հետ… Ինչը, ինչպես վերը նշեցինք, թերեւս ձախողվել է: Continue reading
Նոր իրավիճակ` հին կարծրատիպերով հանդերձ – Եթե կա պատերազմի վերսկսման վտանգ, Փարիզում նախատեսվող Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը էական փոփոխություն չի բերի…
«Մոսկվան քննադատում է ՆԱՏO-ի գագաթնաժողովին կայացված որոշումները»,- մեկնաբանելով Վարշավայի համաժողովի արդյունքները՝ այսօր հայտարարություն է արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանը ՆԱՏՕ-ից բացատրություններ է ակնկալում` կապված այն գործողությունների հետ, որոնց նպատակն է խախտել ուժերի հավասարակշռությունն, ինչպես նաեւ արագացված կերպով Եվրոպայում կյանքի կոչել ԱՄՆ-ի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային պաշտպանության համակարգերը»: Գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները որոշեցին դաշինքի 4 բազմազգ գումարտակներ տեղակայել Ռուսաստանի սահմաններից ոչ հեռու` Լեհաստանում եւ բալթյան 3 հանրապետություններում:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծում է՝ Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է՝ ղարաբաղյան հակամարտության հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկելու համար: Այս մասին ամերիկացի դիվանագետը գրառում էր «Թվիթեր»-ում՝ հայտնելով, որ արդեն մեկնում է Վարշավա:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, հայտնել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին: Ըստ նրա, ԱՄՆ պետքարտուղարը կունենա մի շարք հանդիպումներ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի Սիրիայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները եւ այլ հարցեր:
Մոսկվան վերոհիշյալ հարցերում ունի իր տեսակետները, ինչը փորձում է ամրագրել միջազգային ասպարեզում: Դիցուկ` Արցախի հարցում այսպես է արտահայտվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում կողմերը հաջողությանը մոտ են առավել քան երբեւէ, սակայն մանրամասները բացահայտելու համար դեռ վաղ է».- այսպիսի բարձրակոչ հայտարարությամբ նա ամփոփել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը: «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս անգամ մենք ավելի շատ ենք մոտեցել հաջողության հասնելուն, քան դա եղել է մինչ այժմ»,- հայտարարել է ռուս նախարարը եւ հավելել է, որ Ռուսասատանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում ձեռքբերված համաձայնությունների մանրամասները դեռեւս չեն բացահայտվի: «Հակիրճ կասեմ, որ հասկանալի պատճառներով մենք բաց կերպով չենք քննարկում մանրամասները, որոնք քննարկվում են նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումների ընթացքում: Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին 3 կողմերի նախագահներն իրենց հանդիպման ավարտին հատուկ պայմանավորվել են, որ կողմերը զգուշորեն կվերաբերվեն ի հայտ եկած հույսի այն նշույլներին, որպեսզի «չձախողեն» իրավիճակը»,- ասել է Սերգեյ Լավրովը: Continue reading
Հետահայաց.- Ինչու՞ մեր եկեղեցին չմարսեց Հռոմի պապին – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
Հռոմի պապը եկավ-գնաց: Նրան լավ վերաբերեցին Հայաստանում: Նրան լավ են վերաբերում արտերկրում մեր հայրենակիցները: Խոսքը հենց ա՛յս Հռոմի պապի մասին է, ով մինչեւ Հռոմի պապ լինելը ջերմ հարաբերությունների մեջ է եղել արգենտինահայերի հետ: Խոսքը հենց ա՛յս պապի մասին է, ով առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից եւ առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741թ.։ Ա՛յս պապի մասին է, ով հստակ արտահայտում է իր դիրքորոշումները քաղաքական, տնտեսական, բարոյական եւ սոցիալական հարցերում եւ, ի տարբերություն նախորդների, բնակության համար չի նախընտրել Վատիկանի առաքելական պալատի պապական հարկաբաժինը եւ այլն եւ այլն:
Հռոմի պապը եկավ-գնաց եւ օրեր անց նկատելի դարձավ, որ մեր եկեղեցին չի մարսել Պապի հանդեպ մեր հանրության լավ վերաբերմունքը:
Ու դա այնքան ակնհայտ էր, որ եկեղեցականները խոսելիս չէին կարողանում թաքցնել: Հատկապես Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ում այնքան էր խոցել Հռոմի պապի հանդեպ մարդկանց սիրառատ վերաբերմունքը, որ «Հրապարակ»-ին տված հարցազրույցում չէր կարողացել թաքցնել դա: Ասում եմ՝ չէր կարողացել, որովհետեւ մի տեսակ չստացված, չկշռադատված պատասխաններ էր տվել (իսկ հարցազրույցը ստացված էր,- Ա.Մ.): Երբ լրագրողը նկատել էր, որ համեմատությունները մեր հոգեւոր առաջնորդի օգտին չէին (թեկուզ հենց այն, որ կաթողիկոսը շքեղ «Մերսեդեսով» է շրջում, իսկ Պապը՝ համեստ «Ռենոյով), Աջապահյանը պատասխանել էր. «Հասկացա, հասկացա… Դուք ամեն ինչ դիտեք ընդհանուր ֆոնի վրա, եթե դուք անձերով եք պայմանավորում, ուրեմն կաթոլիկ եկեղեցին ունի շատ ավելի անձեր ամաչելու համար, քան մենք ունենք ամաչելու համար: Կաթոլիկ եկեղեցին չունի այնքան հպարտանալու անձեր, որքան որ մենք: Խոսքը, եթե կուզեք, նաեւ առաջին դեմքերի մասին է: Կաթոլիկ եկեղեցվո առաջին դեմքեր են եղել, որոնք խայտառակվել են, եւ մինչեւ այժմ այդ խայտառակությունը կաթոլիկ եկեղեցու վրա է: Իսկ մեր հայ եկեղեցին չունի այդպիսի արտառոց խայտառակություններ եւ երբեք չի ունեցել ու այսօր էլ չունի: Եթե դուք համեմատում եք, ուրեմն համեմատեք ընդհանուր համայնապատկերի մեջ: Բախտներդ բերել է, որ մի առաքինի Պապ է հայտնվել Հռոմի աթոռին, եւ հիմի ուզում եք դա շահարկել: Հռոմի Պապի «Ռենոյով» շրջելը չի փոխում Վատիկանի շքեղ ապրելակերպը: Վատիկանը մնում է նույն շքեղ ապրելակերպի մեջ, ու նույնիսկ Պապի հորդորներն իրենց վրա չեն ազդում: Բայց դուք մի Պապի առաքինությունը տարածում ենք ամբողջ կաթոլիկ եկեղեցու վրա: Եվ ուզում եք Հայ եկեղեցու վրա էլ տարածեք չգիտեմ ում պարսավելի գծերը: Ես, համենայնդեպս, առաջին դեմքի մոտ չեմ տեսնում այդ գծերը, որոնք դուք ուզում եք ներկայացնել»: Continue reading
ՅՈւՆԵՍԿՕ-ն շարունակում է քաջալերել պատմագողությունը – Պետությու՛ն, արդեն հոգնել ենք հարցնելուց՝ ու՞ր է մեր մշակույթի նախարարությունը… Ոչխարի աչքը միայն խոտ տեսնելու համար է (Ջուղայի հայկական խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացումը)…
ՅՈւՆԵՍԿՕ-ն շարունակում է քաջալերել պատմագողությունը
Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը եւ Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈւՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար։ Ըստ երեւույթին, այժմ նստակյաց թյուրքական քոչվորներն արդեն դաշինքով են սկսել պայքարել ու սեփականացնել հայկական ազգային ու մշակութային արժեքները: Բայց որ Իրանն է մտել այդ ոհմակի մեջ, մի քիչ զարմանալի է:
Չնայած հետեւելով անծագում ու անպատմություն ոմանց ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկերում հայտնվելու ցանկասիրությանը, դժվար չէ կռահել, որ այդ վարակը տարածվում է նաեւ պատմություն ունեցող մի շարք ազգերի վրա, որոնք այնուամենայնիվ, հարեւանների ունեցածին տիրելու մղումներին չեն դիմանում…
ՅՈւՆԵՍԿՕ-ն, ինչպես ասում են, էշի ականջում քնած, իր ցանկերում հայտնվելու ցանկասիրությանը տուրք տալով՝ չի հարցնում, թե ա՛յ նախկին քոչվոր թյուրքեր, այդ ինչպե՞ս եւ ու՞մ համար եք տարին կլոր ամենուր թոնիրներ պատրաստել, երբ տեղից-տեղ քոչելով եք զբաղվել… Քոչելո՞վ եք հացահատիկ ցանել-մշակել, ալյուր ստացել ու լավաշ թխել:
Այդ ի՞նչ հրաշք է, որ միայն թյուրք-արնախում քոչվորներին է հաջողվել: Քոչվորը որտե՜ղ, վարուցանքը որտե~ղ, թոնիրը որտե՜ղ: Continue reading
Հյուսիս-հարավ խնդիրը նոր տեսան – …Ահա սա է պատճառը, որ տրանսպորտի նախարարությունը քնած է… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանին հարցրեց, թե ինչ պատճառով են ուշանում «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքները՝ միաժամանակ նշելով, թե իսպանական ընկերությունը չարիք է դարձել. «Խոսակցություններ են հասնում, անհի՞մն են, թե՞ ոչ: Իսպանական ընկերությունն է իրականացնում, այդ ընկերությունը չարիք է այս գործում, ինչ-որ խնդիր կա այս ընկերության հետ: Փողերը չկան, փողերը տարել են, ուսումնասիրեք պատճառը»:
Ի դեպ, գործադիր իշխանության ղեկավարը հիշեցրեց նաեւ, որ այս մասին արդեն երկրորդ անգամ է հարցնում: Արթուր Առաքելյանն էլ ասաց, որ «աշխատանքային հստակ ժամանակացույց կա եւ ուշացման մասին ահազանգ դեռ չեն ստացել»:
Վարչապետը չթաքցրեց իր զարմանքը՝ արդյո՞ք իր ասածն ահազանգ չէ: Եվ հավելեց, որ իրեն հասած խոսակցություններն այդ ոլորտում աշխատողների խոսակցություններ են, եւ պետք է հասկանալ խնդիրներն ու դրանց պատճառները: «Այդ իսպանական ընկերությունը շինարարության համար իսկական չարիքի է վերածվել: Ճանապարհի Արարատի հատվածում որակը դեռեւս այն չէ, իսկ այժմ նաեւ ժամանակի մեջ չեն տեղավորվում: Հասկացեք՝ ինչն է պատճառը»,- երկրորդեց վարչապետը: Continue reading
Որ արտակարգ իրավիճակներոմ արտակարգ իրավիճակներ չավելացնենք – Մեզ համար պահուստն ավելի մեծ նշանակություն ունի՝ մեր երկիրը ճանապարհային շրջափակման մեջ է (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
Պետական պահուստը յուրաքանչյուր պետության համար շատ կարեւոր համակարգ է, մանավանդ արտակարգ իրավիճակների ժամանակ: Հիմնականում պետական պահուստները նույն գործառույթն ունեն, կարող են տարբեր լինել ապրանքային անվանացանկերը՝ ամենատարբեր գործոններով պայմանավորված:
«Պետական նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքը հստակ ասում է, թե որոնք են պետական նյութական պահուստի օգտագործման նպատակները, որոնց թվում են մարդասիրական օգնության ցուցաբերումը եւ արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը: Արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով անհրաժեշտ է կուտակել համապատասխան ապրանքներ (արագ արձագանքման պաշարի մասին է խոսքը): Սակայն, այդ արագ արձագանքման պաշարում կուտակման ենթակա նյութական պաշարների անվանացանկն ու կուտակման նորմերը պետք է հստակ լինեն: Մեզ մոտ սահմանված չեն եղել:
Իրավիճակը շտկելու համար կառավարությունը ընթացիկ տարսկզբին հստակեցրեց թե՛ ապրանքները եւ թե՛ դրանց քանակը:
Տեղեկացնենք, որ գործադիրը նորմերը սահմանել է 10 օրվա եւ 2500 փրկարար ծառայողի ու 25 հազար բնակչության հաշվարկով: Որոշվել է նաեւ, թե ինչ ու ինչքան է անհրաժեշտ բուժապահովման համար (դարձյալ 2500 փրկարարի եւ 25 հազար բնակչության կտրվածքով): Continue reading
Միայն թե մեր արտադրածը Ադրբեջանին չհասնի – Իսկ մեր ռազմավարական կոչվող դաշնակցի քայլերն ասում են, որ կանի… Ռուսաստանը չի հանձնվում – Թեեւ «սապոգային քաղաքականությունն» այլեւս արդիական չէ…
Միայն թե մեր արտադրածը Ադրբեջանին չհասնի
Կառավարությունը երեկա նիստում մի որոշում կայացրեց, որով «Ունիկում Ինժիներինգ» ընկերությանը տրամադրեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի եւ ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է ԱՏԳ-ում կազմակերպել ռազմական նշանակության գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքերի արտադրություն:
«Նախատեսվում է, որ ծրագրի երկրորդ տարում՝ 2017թ., արտահանման ծավալները կկազմեն մոտ 5 մլն դոլար, իսկ 5-րդ տարում՝ շուրջ 12 մլն դոլար: Ծրագրի առաջին տարվա ընթացքում նախատեսվում է արտադրել եւ արտահանել մինչեւ 1000 սարքեր՝ հետագայում ավելացնելով քանակը մինչեւ 5500-ի: Արտահանման հիմնական ուղղությունը ՌԴ-ն է»,- ասաց նախարարը:
Ծրագրի շրջանակներում (5 տարի) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 31 մլն դոլար, առաջին տարում կստեղծվի 10 նոր աշխատատեղ՝ 150 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ հինգերորդ տարում՝ ավելի քան 35 աշխատատեղ՝ 350 հազար դրամ միջին աշխատավարձով: Continue reading
Երեւանյան մշակութային խճանկար.- «Ոսկե ծիրանը» պարտավոր է այլ որակ տալ… Հեղինակային երգի հուսո առագաստը… Մնջախաղ.- Միջանցքներում աշխատելով՝ հզոր գործ են անում… Աշխարհազորայինների երեխաներն էլ կհանգստանան…
«Ոսկե ծիրանը» պարտավոր է այլ որակ տալ
Կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը։ Միջազգային կինոփառատոնի նշանաբանն է` «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ»: Փառատոնի մրցութային եւ արտամրցութային ծրագրերում ներառվել է 135 ֆիլմ։ «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց ավանդույթ դարձած Ծիրանօրհնեքի արարողությամբ: Կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ ծիրանն ամբողջ աշխարհում հայտնի է որպես հայության խորհրդանիշ. «Եթե մարդ համարձակվում է իր փառատոնի անունը դնել «Ոսկե ծիրան», ապա պարտավորվում է սահմանել ուրիշ չափանիշներ այսինքն` ցուցադրել հոգեւոր, կրթական ֆիլմեր եւ ծիրանի խորհուրդը պատմել բոլոր մարդկանց, ովքեր ամբողջ աշխարհից գալիս են մասնակցելու միջացառմանը»:
Հաղորդագրության համաձայն` ծրագրի ընթացքին եւ օրակարգին երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը ծանոթանում են Երեւանի տարբեր հատվածներում տեղադրված տեսաէկրաններից: Կինոփառատոնի բոլոր օրերին Ազնավուրի անվան հրապարակում հնչեցին երեւանյան ջազ՝ անվանի ջազ գործիչների եւ ջազ բենդերի մասնակցությամբ: Կարապի լճի տարածքում կազմակերպվեցին բացօթյա կինոդիտումներ, որը կազմակերպել էր Երեւանի քաղաքապետարանը։ Այս տարի Ազատության հրապարակում տեղակայվել է շարժական կինոավտոմոբիլ, որով պարբերաբար ցուցադրվում են ամենատարբեր ժանրերի ֆիլմեր:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ստեղծվել է 2004թ. կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանը» մտահաղացել են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ Փառատոնը հիմնել են «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիան` Արտաքին գործերի նախարարության, Մշակույթի նախարարության եւ Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն էներկայացնում հարյուրավոր ֆիլմեր‘մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերով։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ եւ ռեժիսորներ, որոնց թվում նաեւ` գրող եւ սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն եւ Ֆանի Արդանը։ Continue reading
Աշխարհի մարզական հեւքից.- Մարզական աշխարհի խաչմերուկներում… Համահայկական 7-րդ ամառային խաղերը` Արցախում… Մանչեսթերում արդեն սկսել են հիշել հայերին… Հայաստանը՝ «Ասիայի երեխաներ» մարզական խաղերում… Այլ մարզական լուրեր… Հայ աշակերտների օլիմպիական մեդալները Հոնկոնգում…
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում…
Համահայկական 7-րդ ամառային խաղերը` Արցախում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին, ՀԽՀԿ գործկոմի անդամների եւ Համահայկական խաղերի կազմակերպման ու անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուների: Հանդիպմանը ներկա են եղել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպմանն Արցախի նախագահը նշել է, որ 2019թ. հայ ժողովրդի հայրենիքի արցախյան հատվածում Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը ներկայիս բարդ շրջանում խիստ պահանջված պատմական իրադարձություն է։ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը շեշտել է, որ այս որոշումն ընդունվել է Գործադիր կոմիտեի անդամների կողմից միաձայն, ինչը լավագույն կերպով արտացոլում է կազմակերպության հիմնական նպատակը՝ ուղղված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը: Բակո Սահակյանը կարեւորել է Համահայկական խաղերի անցկացումն Արցախում՝ մարզամշակութային կյանքի զարգացման եւ համահայկական կարեւորություն ունեցող կապերի ամրապնդման տեսանկյուններից՝ ընդգծելով, որ կարվի հնարավորը խաղերն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ:
Քարկվել են Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր։ Իշխան Զաքարյանը ներկայացրել է կատարվելիք աշխատանքների հիմնական առանձնահատկությունները, դրանց հետ կապված խնդիրները եւ առաջնային լուծում պահանջող հարցերը։ Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընձեռնված հնարավորության համար եւ շեշտել, որ Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը հատկապես կարեւոր է ազգային անվտանգության ու միջազգային հեղինակության առումով, քանի որ այն ցույց կտա ողջ աշխարհին իրական Արցախն ու արցախցուն։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի իշխանությունների հետ շրջայցերի միջոցով մարզական կառույցների վիճակին ծանոթանալու եւ ստացված տվյալները միասին ամփոփելու վերաբերյալ։ Հանդիպումից անմիջապես հետո Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն Իշխ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահի գլխավորությամբ շրջայց է կատարել Ստեփանակերտի ու Շուշիի ուսումնական հաստատություններում տեղակայված մարզական կառույցներով՝ պայմաններին ծանոթանալու նպատակով։ Հուլիսի 9-ից շրջայցեր են կատարվել նաեւ Արցախի մյուս քաղաքներում։ Continue reading
Հայկական խոհանոց – Սմբուկով ձվածեղ… Աշխարհի ամենաուժեղ մարդը հայ է… Աշխարհի ամենագեղեցիկ կանայք հայուհիներն են… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք ազգային արժեքների հետեւորդ «Լուսանցք» շաբաթաթերթ…
Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Սմբուկով ձվածեղ
Բաղադրությունը – Սմբուկ – 2 հատ, կարմիր տաքդեղ – 1 հատ, կարագ – 80 գ, ձու – 3 հատ, խառը կանաչի:
Պատրաստման եղանակը – Սմբուկը շերտ-շերտ կեղեւազրկել, խորանարդիկներով կտրատել եւ կարագով տապակել:
Ավելացնել տաքդեղը եւ միասին տապակել եւս 5 րոպե: 3 ձուն լավ հարել, լցնել վրան: Բերանը փակել: Այնուհետեւ մանր կտրտած խառը կանաչին լցնել վրան եւ մատուցել:
Աշխարհի ամենաուժեղ մարդը հայ է
Հեղինակավոր CNN հեռուստաալիքն անդրադարձել է ծագումով հայ գերմանացի բոդիբիլդեր Պատրիկ Բաբումյանին։ Նա կոտրում է բոլոր կարծրատիպերը. ուժեղ է, միեւնույն ժամանակ արդեն երկար տարիներ է սնվում է բացառապես բուսական սնունդով։ Continue reading
Վարդավառյան սիրատոն` Հայկական աշխարհում – Հայ արիները Վարդավառի տոնը նշեցին 5 խմբերով` Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում…
Այսօր՝ հուլիսի 12-ին, հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկին նվիրված Վարդավառի տոնը նշեցին 5 խմբերով` Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում` Երեւանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին (ի դեպ, 5 թիվը պատահաբար չէ ընտրված, այն Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի թիվն է):
Երեք խմբեր եղել են Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին: Չորրորդ խումբը եղել է Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը` Արաքս գետի ափին:
Լուսադեմին, նշված ժամին, բոլոր 5 վայրերում էլ նախ համաժամանակյա սրբազան գաղտնածես է արվել: Ինչպես թույլատրելիության սահմանում բացատրում են Հայ Արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները, այն յուրօրինակ աստվածականչ է` ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման:
Այս սերն է, որ «պարտադրելու» է մեզ ինքնաճանաչվել ու մաքուր պահել արարչական մեր գենը: Continue reading


