Թիվ 5 – մարտ – 2003

ՀԱՅԵՐ

Թիվ 5 – մարտ – 2003 

«ՀԱՅԵՐ»-ը 1 տարեկան է

     2002թ. մարտի 3-ին «ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ»-ի «ՀԱՅԵՐ» եռամսյա հավելվածն առաջին անգամ դրվեց ընթերցողի սեղանին, և այսօր այն մեկ տարեկան է: Որպես հավելված թերթը փորձել է լրացնել, ավելի ընդգծված կերպով ներկայացնել Հայկականության ու Արիականության սկզբունքները և գաղափարները: Մենք այսուհետ էլ հավատարիմ ենք լինելու մեր սկզբունքին. պաշտպանելով Հայաստանի ու Հայության շահերը:

ՄԵԾ ՀԱՅՈՐԴՈՒ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

      «Հայեր»-ի առաջին թողարկման մեջ (2002թ. մարտ) մեր տեղեկատվության սահմաններում ներկայացրել ենք Գարեգին Նժդեհի գրական ժառանգության վերաբերյալ մինչև 2002թ. հրատարակությունները:
    Սակայն, արդի հայ իրականության մեջ արագորեն աճում է հետաքրքրությունը Նժդեհի անձի ու գործունեության վերաբերյալ և պարբերաբար նոր գրքեր են տպագրվում կամ՝ հներն են վերահրատարակվում: Մենք կարևորելով այդ հանգամանքը, կրկին անդրադառնում ենք Մեծ Հայորդու գրական-գաղափարական ժառանգությանը, նրա կյանքի մասին հրատարակություններին, որն էլ կհանդիսանա 2002թ.-ի «Հայեր» թիվ 1-ի նյութերի օրգանական շարունակությունը:
    2002թ հրատարակություններից է Գարեգին Նժդե հի ավագ թոռնուհու` Գոհարինե Տրդատյանի «Գարեգին Նժդեհ Նամակներ» աշխատությունը, որը փորձ է լրացնելու Նժդեհի կերպարը՝ որպես մարդ անհատ՝ իր զուտ մարդկային նկարագրով:
     Հաջորդը Ռաֆայել Համբարձումյանի կազմած «Գարեգին Նժդեհ Ասույթներ» գրքույկն է, որում ներկայացված են 1910-1955թթ. արտահայտած նժդեհյան մտքերն ու խոհերը, բազմաթիվ փաստեր և տվյալներ: Այդ տարի նոր աշխատությամբ հանդես եկան նաև Վալերի Միրզոյանը. «Գարեգին Նժդեհի կենսափիլիսոփայությունը» և Արցախ Բունիաթյանը. «Նժդեհի վերադարձը», որը նախկինում հրատարակված նույնանուն գրքի նորացված տարբերակն է, և պատմում է Նժդեհի աճյունի Հայաստան տեղափոխման ու տասնյակ տարիներ նրա շիրիմին այցելող ուխտագնացների, նաև` նվիրական ուխտագնացությունների մասին: Հետաքրքիր գրքույկ է հրատարակել գնդապետ Արմենակ Մանուկյանը (Արման Ամրիկյան). «Սպիտակ Արծիվը», որը պատմափաստագրական վիպակ է՝ նվիրված Նժդեհին: 2002թ. իր նժդեհյան նոր հրատարակությունները հայ հանրությանը ներկայացրեց նաև «Ազգայնական ակումբ»-ը: Դրանք են. «Նորահայտ մասունքներ», «Նշխարներ», «Նամականի» գրքույկները և «Հայ Դատ» կազմակերպության հետ համատեղ հրատարակած «Գարեգին Նժդեհ Մեծ Գաղափար» գիրքը, որը Բուլղարիայի  Պլովդիվ  քաղաքի  գրադարանում պահվող  «Ռազմիկ», «Նոր Արաքս» և այլ հայկական թերթերի .հավաքածուներից տպագրված Նժդեհի իմաստասիրական, գաղափարա-քաղաքական բնույթի նյութեր են, որոնք հրապարակվել են առաջին անգամ: Այս ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ կառավարության և Բուլղարիայի իշխանությունների համաձայնությամբ ու օժանդակությամբ:
     Հատուկ պետք է նշել «Գարեգին Նժդեհ Երկեր»-ի 1-ին և 2-րդ հատորների հրատարակությունը, որը տպագրվել է ՀՀ կառավարության որոշումով: Սա հատկանշում է, որ Մեծն Նժդեհը, որպես հայրենանվիրության վառ օրինակ, շուտով լինելու է ազգային ու պետական այրերի ձգտելի համեմատական: Այս ծավալուն աշխատությունը հայ իրականության մեջ մինչ այժմ եղած առավել ամբողջական-հավաքական նժդեհյան ժողովածուն է, արժանի մեծ գնահատականի:
     2002թ.-ին Գրիգոր Ավագյանի հովանավորությամբ տպագրվել է Նժդեհի «Էջեր իմ օրագրեն (Բաց նամակ հայ մտավորականությանը)» գրքույկը, հրատարակվել են նաև այլ փոքրիկ աշխատություններ, որոնք հիմնականում վերահրատարակություններ են, անհատ հայորդիների ոգեղեն պոռթկումի արդյունք: Վերահրատարակումներ է իրականացրել նաև Հանրապետական կուսակցությունը: Դրանք են. «Գարեգին Նժդեհ Ցեղակրոն շարժումը» և «Հայկ Ասատրյան Տարոնական շարժումը»: Հայկ Ասատրյանին անդրադարձել է նաև «Ազգայնական ակումբ»-ը՝ «Վերանորոգչական շարժում» գրքույկները աշխատությամբ: 2003թ. «Նախիջևան» հրատարակչությունը տպագրեց «Գարեգին Նժդե գրական երկեր» գրքույկը, որում զետեղված են 1910-1918 թթ. Այսրկովկասի մամուլում Նժդեհի տպագրած չափածո ու արձակ գործերը, աֆորիզմները, էպիգրամները և այլն:
      Այո, ինչպես նժդեհյան Ցեղակրոնությունը, այնպես էլ հայ ազգայնական միտքն ամբողջությամբ շարունակում է իր հաղթարշավը, և սա է լինելու հայ մտքի ազատագրության երաշխիքը:

«Հայ Արիներ»-ի
խմբագրական խորհուրդ

ԵՐԲ  ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ  ՑԵՂԱՍԻՐՈՒԹԻՒՆ  ՉԷ

Ա
     Չեմ կարծում, որ օրուայ՝ կրակ առած մեր Երկրագնդի վրայ մի այլ ժողովուրդ այնքա՛ն յաճախ խօսէր հայրենիքի եւ հայերանսիրութեան մասին, որքան հայը:
         Յաճախէ՛ք մեր հանդէսները եւ անմիջապէս պիտի համոզուէք, որ ամենից շատ հայ մարդն է «ուխտում» ծառայել հայրենիքին, մեռնել նրա համար:
       Այդ երեւոյթի հոգեբանական գաղտնիքը նրանումն է, որ հայ «հայրենասէր»ը քաջ գիտէ, թէ իր կուրծք ծեծելը, իր ուխտը բնաւ չի՛ պարտաւորեցնում իրեն ո՛չ միայն մեռնել, այլեւ անշահասիրաբար օգտակար լինել իր հայրենիքին:

* * *
     Չեմ ճանաչում, նմանապէս, մի այլ ժողովուրդ, որի հայրենասիրութիւնը բովանդակութեամբ այնքա~ն աղքատ լինէր, որպիսին է դա մեր ժողովրդի մի մասի մօտ:
       Հայ մարդու հայրենասիրական բառամթերքը կը բաւէ մէկին միջակ հռետոր դարձնելու:
       Բոց ու խանդ որքան ուզէք, բայց ծոյլ, անպտուղ, անզոհաբերող է այդ հայրենասիրութիւնը:
     Եւ հենց այդ է պատճառը, որ մեզանում «հայրենասէր» համարուածն էլ վտանգի ժամանակ իր հայրենիքը թողել է կրակների մէջ եւ փախել վատօրէն:

* * *
      Վերացական է հայկական հայրենասիրութիւնը: Շատերը հայրենիքը փնտռում են ամպերում, միստիկ մշուշի մէջ, երբ դա այնքա~ն մօտ է մեզ՝ մեր ուշադրութեան, նուիրումին, պաշտամունքին կարօտ: Շատերի համար՝ Հայաստանը դեռ մի գաղափար է, մի ամնեզիա, մի սիոն, մի զոհասեղան:
       Մոռանալով այն, որ է՛, որ ապրում է, որով սիրելի է, սուրբ՝ նմանները Հայաստանի փոխարէն պատկերում են մի ինչ-որ կին՝ սեւերի մէջ, հերարձակ նստած ճամբաների եզրին կամ աւերակների վրայ: Մի շքեղ  տեսիլք, մի երազ, մի քարտէս, բայց ո՛չ մեր ցեղը եւ Հայրենիքը:
     Այսպէս, վերացականօրէն խորհելով ու խօսելով Հայաստանի մասին՝ հայը մառախլապատում է ո՛չ միայն «հայրենիք» հասկացողութիւնը, այլ եւ՝ իր ազգային պարտականութիւնն ու պատասխանատուութիւնը: Հայաստանը կարօտ է կոնկրետ ու կենդանի հայրենասիրութեան:

* * *
    Հայոց հայրենասիրութիւնը կրում է տօնական, հանդիսային, ազնուապետական բնոյթ:
      Դա յարմար է հռետորութեան եւ տաք սեղանների շուրջը շաչող բաժակաճառերի, բայց ո՛չ եւ Հայաստանին ու հայութեան: Հայաստանը պէտք ունի հանապազօրեայ եւ զոհայօժար հայրենասիրութեան:
    Գռեհիկ, անհայրենասիրութեան աստիճան գռեհիկ է ոմանց հայրենասիրութիւնը: Վերջերս մէկը գրեց. «Հայրենիքն է անհատի համար, եւ ո՛չ թէ անհատը՝ հայրենիքի»: Դա նշանակում է՝ հայրենիքը համարել միջոց, անհատը՝ նպատակ: Դա ասել է՝ երբ վտանգ կայ, թո՛ղ կործանուի հայրենիքը, միայն թէ ապրի անասնահոգի անհատը: Նման հայրենասիրութեան եւ անհայրենասիրութեան միջեւ տարբերութիւնը բառային է միայն:
      Մեր հայրենիքի դժբախտութեան ներքին պատճառներէն գլխաւորը դա հայ մարդու օրուայ ստահայրենասիրութիւնն է:
      Ինչո՞ւ եւ մինչեւ ե՞րբ այդպէս:
    Ինչո՞ւ հայկական կազմակերպութիւններից ու հաստատութիւններից շատերը դարձել են կեղծիքի դպրոց:
    Ինչո՞ւ որովհետեւ օրուայ հայը մնում է կտրուած իր էաբանական արմատից, իր խորքից իր ցեղից: Դա դեռ չի՛ հասկացել, որ ինքը, իբրեւ մարդկային անհատ, ծնունդն է որոշ ժառանգականութեան ու միջավայրի Ցեղի եւ Հայրենիքի. չի՛ գիտակցել, որ ամեն մարդ իր ցեղից է ժառանգում իր ֆիզիքական եւ հոգեկան առանձնայատկութիւնները եւ որ իր հերթին նա էլ իր տաք արիւնը իր պոտենցիալ անմահութիւնն է կտակում՝ Յաւիտենականին, որպէսզի որոշ ոգի եւ դիմագծութիւն ստանան հայոց գալիք սերունդները: Սեղմ ասած՝ որ ինքը, իբրեւ մարմնա-հոգեկան կազմուածք՝ մի ցեղային ժառանգութիւն է: Այդ գիտակցութեան պակասի պատճառով՝  զզուելիօրէն կարճաշունչ է օրուայ հայու հայրենասիրութիւնը անզօր՝ նրան մեծ շարժուձեւերի ու գործերի առաջնորդելու: Պակասաւո՞ր է դա այդ հայրենասիրութիւնը նաեւ ցեղասիրութիւն չէ դա իր մէջ չի՛ պարփակում մեր արեան գաղափարը:
     Ցե՛ղն է այս կամ այն երկիրը դարձնում հայրենիք: Հողն առանց ցեղի, ասել է՝ մարմին առանց հոգու:
       Ահա՛ թէ ինչո՛ւ հայոց հայրենիք ասել է՝ հայոց ցեղաստան:
Մի ժողովուրդ, որ իր մտածումից եւ հաստատութիւններից դուրս է թողնում ցեղը՝ հոգեզրկում է իրեն, հարստահարում է իր մետաֆիզիք էութիւնը, տկարացնում իր մշակութաստեղծ եռանդը, իր հերոսական թափը խորապէս մեղանչում է իր գոյութեան դէմ:
     Սուտ ու սնանկ է նման հոգեթափի հայրենասիրութիւնը, մեռեալ՝ իր ազգային պարտականութեան ու պատասխանատուութեան զգացումը:
Բ
    Այսօր, մասնաւորապէս, երեք բան զերծ պէտք է պահել ստահայրենասիրութեան պղծանքից հայ խաչը, մանուկը, գիրը:
     Ազգերը չունեն աւելի ճակատագրական պաշտօնեաներ, քան իրենց եկեղեցին, դպրոցը եւ մամուլը վարողները:
      Կղեր, ուսուցիչ, խմբագիր մեծագոյն օրհնութիւն, եւ չարիք միաժամանակ: Օրհնութի՛ւն են, երբ ցե՛ղն է վարում սրանց խղճմտանքը, անէ~ծք, երբ ցեղից չեն առնում իրենց ներշնչումները:
      Պղծադաւան է այն հոգեւորականը որով եւ՝ ամենավտանգաւորը ազգի ներքին թշնամիներէն, եթէ իր վարած եկեղեցին նա չի դարձնում նաե՛ւ ցեղի տունը:
      Սփիւռքի հայոց եկեղեցիներից շատերում, յուրախութիւն թուրքի եւ բոլշեւիկի, դեռ ցեղը տեղ չունի: Նման հաստատութիւնները կարող են ծառայել ամեն բանի, բայց ոչ Աստծուն եւ Հայրենիքին:
     Պաշտօնապղծութիւն է կատարում ուսուցիչը, որի մարգարէն ցեղամերժ Մարքսն է, Լենինը:
      Նմանը՝ ո՛չ թէ մտածումով, զգացումով ու գործով հայեր, այլ՝ հայօրէն սատակներ կը հասցնի վաղուայ համար:
       Հապա անցեղաշունչ թե՞րթը, գի՞րքը, որոնց ամբողջ հայկականութիւնը կայանում է նրանում, որ հայատառ են:
    Հայրենիքի եւ հայրենասիրութեան մասին աղմկում են նմաններն էլ, առանց անդրադառնալու, որ պղծութիւն է կատարում ամեն անհատ, կազմակերպութիւն, հաստատութիւն, որի մտածումի, զգացողութեան ու գործերի մէջ ցեղը տեղ չունի, բայց եւ այնպէս՝ խօսում է ազգի եւ հայրենիքի անունից: Հոգեւոր չարաշահութի՛ւն եւ անբարոյականութիւններից ամենազազրելի՛ն է դա: Սրա՛նք են խաթարում մեր ազգային ոգին, մտածողութիւնը, նկարագիրը:

* * *
     Հայրենիք սիրել, ասել է՝ խորազգալ, խորհել ու գործել ա՛յն, որ անհրաժեշտ է ցեղի եւ հայրենիքի հզօրացման եւ յաւերժացման համար:
     Ցե՛ղն է մեզ օժտում յաւիտենականի զգացումով: Անցեղակրօնը միշտ էլ ենթադրում է յաւիտենական զգացումից զուրկ արարած: Իսկ նմանը, ըստ իմաստասէր Ֆիխտէի, «սէր չունի ո՛չ իր անձի, ո՛չ էլ իր հայրենիքի հանդէպ»:
       Սիրե՞լ սիրում են ե՛ւ շուկան, ուր կարելի է շահել. սիրում են դրամը, հաճոյքը, յարմարութիւնը անցողական սակաւարժէք հազար ու մէկ բաներ:
 Իսկ Հայրենիքը դա,  իբրեւ գերագոյն արժէք պատկանում է սրբազան այն առարկաների կարգին, որոնք պաշտւում են նաե՛ւ: Սիրում ենք շա~տ բաներ, բայց արիւն չենք թափում նրանց համար: Հայրենիքը, սակայն, պահանջում է ո՛չ միայն մեր սիրտը, այլեւ՝ մեր արիւնը, երբ դա անհրաժեշտ է իր գոյութեան համար: Սէրն աւելի իրաւունք է ճանաչում, պաշտամունքը՝ պարտականութիւն: Մարդիկ աւելի հեշտ են համերաշխում, միաբանում պաշտամունքի, քան սիրոյ մէջ, որի առարկաները բազում են, մեծ մասամբ՝ հասարակ: Ընդհանուր պաշտամունքի դէպքում՝ ժողովրդի մտածումն ու գործը ընթանում են ներդաշնակ: Ինչ որ է ժողովրդի հասկացողութիւնը իր հոգեւոր էութեան, նոյնն է դա իր հայրենիքի մասին:
       Նիւթապաշտի հայրենիքը՝ մի երկարամաս է լոկ եւ ուրիշ ոչինչ: Նմանը սիրում է իրեն կերակրող ու պատսպարող երկիրը, եւ այդ  սահմանափակ, գրեթէ նախնական սէրը անուանում է հայրենասիրութիւն, որն ունի կենսաբանական, բայց ոչ ե՛ւ հոգեւոր հիմքեր: 
      Գաղութահայութեան օրուայ պառակտեալ վիճակը ապացոյց եւ արդիւնք է ընդհանուր պաշտամունքի պակասի: Անցեղակնիք խմբակցութիւններն ու հաստատութիւնները շարունակում են ստահայրենասիրութիւնը գործածել իբրեւ կեղծիք, շպար, որով՝ է՛լ աւելի ամբոխացնում են ու ցրում մեր ժողովուրդը, երբ դա այսօր այնքա~ն կարիք ունի միանալու ցեղը խորհրդանշող մի հատիկ դրօշի տակ:
      Հաւատա՛նք Հայաստանից դուրս էլ հայը հա՛յ կը մնայ, եթէ մնաց կապուած իր ցեղի ճակատագրին:  Իսկ  դրա համար՝ օր, ժամ, վայրկեան առաջ հայոց բառարաններից սրբենք հայրենասէր եւ հայրենասիրութիւն սնամէջ բառերը:
       Հայրենիքին, որ ասել է՝ ե՛ւ ցեղին վայել է խոր պաշտամունք. նրան հայրենապաշտնե՛ր են պէտք, որպիսին դառնում են ցե՛ղը, միայն ցե՛ղը դաւանողները:
      Այո՛, առանց ցեղասիրութեան չկա՛յ ճշմարիտ հայրենասիրութիւն:
«Ռազմիկ», 1941թ., թիւ 11, 12
հատված՝ «Գարեգին Նժդեհ Մեծ Գաղափար
(նորահայտ նյութեր)» գրքից

ՀԱՅ  ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ
   ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     Արարչի կամոք մենք արարվել ենք իբրև ՀԱՅԵՐ և գոյություն ունենք Արարչագործության սկզբից:
     Արարչից մեզ տրված Հայրենիքը՝ Հայկական  Բարձրավանդակն  է, որ միայն Հայերինս է:
     Մենք ունենք Արարչից շնորհված Ցեղային յուրատեսակ հոգեմարմնական գծեր՝ պայմանավորված մեր Ոգով և Արյամբ:
Ճանաչի՛ր Ազգիդ պատմությունն ու մշակույթը, նրա հոգևոր-բարոյական օրենքները, եղի՛ր հպարտ՝ ՀԱՅ լինելուդ համար:
Հավատա՛  Ազգիդ ուժին, կարողություններին և առաքելությանը:
Գիտցի՛ր՝ քո գերագույն ծնողը Ազգն է, ապա միայն անմիջական ծնողներդ:
Քո երջանկությունը տե՛ս Ազգիդ հզորացման և Հայաստանի բնական սահմանների վերականգնման մեջ, ամեն ինչ զոհաբերի՛ր հանուն դրա:
Եթե հարկ է՝ մեռի՛ր, որ Ազգդ ապրի. մեռի՛ր այնպես, որ մահդ ծառայի Հայրենիքին:
Եղի՛ր ուժեղ՝ հոգով, մտքով և մարմնով:
Կրթվի՛ր և մտածի՛ր հայերեն:
Հայ մարդու հետ խոսի՛ր հայերեն:
Սերու՛նդ տուր՝ ընտանիք կազմելով ազգակցիդ հետ:
Մշտապես մտածի՛ր՝ նոր ուխտակիցներ գտնել, գաղափարներդ քարոզի՛ր անձնական օրինակով:
Ուր էլ լինես, նյութական ինչ վիճակ էլ ունենաս, ինչ քաղաքական ու կրոնական գաղափարներ էլ դավանես, մնա՛ հպատակն ու մարտիկը Ազգիդ:

*  *  *

ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ
 ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

      Իբրև Արարող Ցեղ, մենք  բնարմատն ենք  Արիական մեծ ցեղի  և ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ:
      Արարչից մեզ տրված Բնատարածքը՝ Հայկական Բարձրավանդակն է, որը  մեր հավիտենական Հայրենիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի:
      Հայկական Բարձրավանդակը Արարչի և Մարդ-Աստվածների ու մարդկության Հավիտենական Ուխտի ու Փրկության Բընատարածք է, Հայ-Արիացիների արարման վայր:
Ճանաչի՛ր Հայ-Արիական Բնությունը, Տիեզերակարգը և կմերձենաս Արարչին:
Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ և մարդկանց առջև ունեցած պարտականություններդ:
Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայացման նախապայմանն է:
Առաջնորդվի՛ր ցեղասիրության և բնօրրանապաշտության մտածումով, Ցեղին ու Բնատարածքին նվիրաբերվելու բացարձակ կամքով, որի դեպքում միայն կարմատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցեղային միասնության գրավականն է:
Հայ Արիական գաղափարները քարոզի՛ր անձնական օրինակով, եղի՛ր Համաարիական Դաշնության առաջամարտիկը:
Ապրի՛ր մաքուր հոգով, բարեպաշտ, ազնիվ ու արդարամիտ:
Երբե՛ք խոստումդ, երդումդ և ուխտդ մի խախտի՛ր:
Գնահատի՛ր և սիրի՛ր կյանքը, սակայն մի հանդուրժի՛ր չարը, անարդարը, անազնիվը:
Եղի՛ր արիասիրտ, զօրավոր և քաջ կռվող:
Թշնամուդ և հակառակորդիտ ների՛ր միայն պատժելուց հետո:
Տու՛ր ինչպես Արևը, դրանից Հայ-Արիները կզորանան, չարիները՝ կմոխրանան:

Այս գրառումը հրապարակվել է Հայեր, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։