Թիվ 6 – ապրիլ – 2003

ՀԱՅԵՐ

Թիվ 6 – ապրիլ – 2003 

   «Հայեր»-ի սույն թողարկումը նվիրվում է «Հայ Արիների Բռունցք» (ՀԱԲ)կուսակցության ընտրացուցակով, համամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորիների թեկնածուների ներկայացմանը:
     Այստեղ ընդգրկված են ոչ միայն ՀԱԲ կուսակցության, այլև՝ Հայ Արիական Միաբանության, «Հայ Դատ» և «Կոմանդոս» կազմակերպությունների անդամներ և նախկին ՀԱԲ ռազմապաշտպանական կազմավորման մարտիկներ:                                                                              
Այսպիսով, սա աննախադեպ երևույթ է Հայաստանի հասարակական – քաղաքական  դաշտում,
երբ նման մակարդակի ընտրություններում մասնակցում է զուտ ազգայնական գաղափարական դաշինք:
    Այս դաշինքին աջակցում են «Մաշտոց միավորում»-ը,Աբովյանի Ազգային ուժերի միացյալ դաշինքը, Բազմաճյուղ երիտասարդական միավորումը (ԲԵՄ)-ը, ՀՀ ցեղասպանության դեմ պայքարող պատերազմի և աշխատանքի վետերանների միությունը, հաշմանդամ ազատամարտիկների և զոհվածների ընտանիքների հարցերով զբաղվող կազմակերպություններ, ազգային այլ կառույցներ ու անհատ մտավորականներ:

ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

– Ծնվել է 1963թ. հունվարի 15-ին, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: 1970թ.-ից ընտանիքով տեղափոխվել են Աբովյան քաղաք:
– 1970-1980թթ. սովորել է Աբովյան քաղաքի թիվ 2 դպրոցում, 1988-1991թթ.՝ Աբովյանի Էլեկտրոնային սարքերի տեխնիկումի ռոբոտատեխնիկայի բաժնում՝ տեխնիկ-տեխնոլոգի մասնագիտությամբ: 1993 -1997թթ. սովորել է Երևանի «Վարդանանց» համալսարանի իրավաբանական բաժինում և պետական որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է իրավաբանի որակավորում: 
– 1980-1993թթ. մամլող և կարգավորող բանվոր է աշխատել Աբովյան քաղաքի գործարաններում, այնուհետև՝ նշանակվել է մի շարք դուստր գործարանների ռազմականացված միացյալ պահակային ծառայության պետ: 1993-1996թթ. աշխատել է Աբովյանի ժողպատգամավորների քաղխորհրդի գործկոմի կազմակերպչական բաժնում, ինչպես նաև՝ քաղգործկոմին առընթեր մի շարք հանձնաժողովներում: 1996-1999 թթ. ընտրվել է  Աբովյանի համայնքի ավագանու անդամ: 1999թ. եղել է Աժ պատգամավորի թեկնածու: 2000թ. աշխատել է Աբովյանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տնօրեն, որտեղից տեղափոխման կարգով նշանակվել է Աբովյանի քաղաքապետի խորհրդական: Ներկայումս Աբովյանում գործող Հայ Արիական Կենտրոնի ղեկավարն է:
– 1981-1983թթ. ծառայել է բանակում, մոտոհրաձգային գումարտակում: 1988թ. փետրվարի 18-ից՝ Հայ Ազգային Զարթոնքի և Արցախյան շարժման մասնակիցներից է: Կազմակերպել է գործադուլներ, հանրահավաքներ, բողոքի երթեր, իսկ 1989թ.-ից նըվիրվել է Հայաստանի անկախացման պայքարին:
– 1990թ. նշանակվել է Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) Կոտայքի շրջանի և Աբովյան քաղաքի «Կոտայք» գնդի գլխավոր հրամանատար: Մասնակցել է կամավորական ջոկատների կազմավորմանը, մի շարք ճակատամարտերի և ինքնապաշտպանական գործողությունների՝ ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ Արցախում, Շահումյանի շրջանում: 1990թ., ՀԱԲ-ի ձևավորումից օրեր առաջ, նախաձեռնել էր Աբովյանի Ազգային Կազմակերպությունների Միացյալ Խորհրդի (ԱԿՄԽ) ստեղծումը, որն այդ ժամանակ էապես օժանդակում էր խառնաշփոթի մեջ հայտնված քաղաքային ու շրջանային իշխանություններին ու գրեթե փոխարինում՝ ոստիկանությանը: Հետագայում Արմեն Ավետիսյանը դարձավ ՀԱԲ-ի հազարապետ, Ռազմական Խորհրդի անդամ և գլխավոր հրամանատարի տեղակալ՝ քաղաքական-գաղափարախոսական գծով:
– Այժմ նա Հայաստանի ազգայնական դաշտի գործուն ներկայացուցիչներից  մեկն  է և  զբաղվում է ազգայնական քաղաքական ու գաղափարախոսական գործունեությամբ: «Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք» և «Հայոց Ազգային  Բանակ – Հայ Արիական Բռունցք»  գրքույկների  հեղինակն է, ինչպես նաև՝ «Լեզուն Ազգի հարատևման գրավական» գրքույկի համահեղինակներից է: Հանրապետական և սփյուռքյան մամուլում ունի տպագրված մի քանի տասնյակ հոդվածներ՝ պատմական, գաղափարախոսական, հասարակական – քաղաքական, վերլուծական և այլ թեմաներով, բազմիցս հանդես է եկել հեռուստատեսությամբ և ձայնասփյուռով, այդ թվում՝ «Ազատություն» և «Ամերիկայի  ձայն» ռադիոկայաններով:
– Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) հիմնադիրն է, գաղափարախոսն ու առաջնորդը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

ՌԱԶՄԻԿ ՎԱՍԻԼՅԱՆ

 Ծնվել է 1960թ. նոյեմբերի 10-ին, քաղաքամայր Երևանում:
– 1967-1977թթ. սովորել է Երևանի թիվ 117դպրոցում, Իսկ 1978-1981 թթ. ՝Քիմիա – տեխնոլոգիական տեխնիկումի գազաֆիկացում բաժնի երեկոյան դասընթացում, միաժամանակ աշխատելով «Հայգազ»-ում: 1985թ. ընդունվել է Մոսկվայի Ֆինանսա – տնտեսական ինստիտուտը, սակայն, 1988թ. Ազգային Զարթոնքի օրերին վերադարձել է հայրենիք և մասնակցել Արցախյան շարժմանը, հատկապես՝ ուսանողական ճակատում: Իսկ Մոսկվայի ՖՏԻ ուսանողական փաստաթղթերը տեղափոխել և ուսումը շարունակել ու ավարտել է Երևանի «Վարդանանց» համալսարանում:
– 1989թ. զինվորագրվել է Հայաստանի անկախացման պայքարին, Հայոց ազգային ազատամարտին, որին նվիրվել է անմնացորդ:
Մի խումբ նվիրյալների հետ նախաձեռնել ու ստեղծել է Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ) ռազմական – ինքնապաշտպանական կազմավորումը, որին հետագայում զինվորագրվեցին տասնյակ հազարավոր հայորդիներ: Հիմնադրման օրվանից առ այսօր ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարն է, բյուրապետ և ռազմական խորհրդի նախագահը: Մասնակցել է Հայաստանի բոլոր սահմանամերձ շրջանների պաշտպանությանը, այնուհետև՝ Արցախի ազատագրմանը:
– 1990թ. ՀՀՇ-ի դավադիր գործունեության հետևանքով ՀԱԲ-ը լուծարվեց և Ռազմիկ Վասիլյանը բազմաթիվ ՀԱԲ- ականների հետ, հատկապես՝ հրամանատարական կազմի, ձերբակալվեցին և մեկուսացվեցին Նուբարաշենում: Մեկ տարի անց, առանց դատավարության, Ռազմիկ Վասիլյանն ազատ է արձակվել ու նշանակվել Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի վարչության պետի տեղակալ: Այնուհետև, նշանակվել է Նոյեմբերյանի շրջանի պարետ: Այդ ժամանակահատվածում ադրբեջանական զինված կազմավորումները չէին համարձակվում լուրջ փոխհրաձգության իսկ, քանի որ պատասխանը միանշանակ ավելի հզոր ու երկարատև էր լինում: 1992 – 1993թթ. իր պարտականությունները լավագույնս կատարելուց հետո նշանակվել է Սահմանապահ զորքերի վարչության պետի տեղակալ՝ անձնակազմի գծով: 1993թ. Քարավաճառի մարտական գործողությունների հետ կապված Ռազմիկ Վասիլյանը գործուղվել է ճակատային գիծ՝ ապահովելու Վարդենիս-Քարավաճառ տարածքի անվտանգությունը: Այնուհետև, նշանակվել է 86.365 ԱՇ-ի հրամանատարի առաջին տեղակալ: 2000թ.-ից առողջության վատթարացման պատճառով գտնվում է Պաշտպանության նախարարության կադրերի տրամադրության տակ, ունի ՊՆ գնդապետի կոչում: Այժմ Հայ Արիների Բռունցք կուսակցության նախագահն է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

ՄԻՔԱՅԵԼ ԶԱԽԱՐՅԱՆ

– Ծնվել է 1969թ.-ի մարտի 22-ին, Պատմական Հայաստանի՝ ներկայիս Դաշքեսանի շրջանի Շարուկքար գյուղում: 1974թ-ից բնակվում է Կոտայքի մարզի (Նաիրիի շրջան) Եղվարդ քաղաքում:
– 1976-1986թթ.սովորել է Եղվարդի թիվ 1 դպրոցում, որն ավարտել է արծաթե մեդալով:
– 1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ ռազմաօդային ուժերում, որպես սերժանտ:
– 1989-1991թթ. աշխատել է Եղվարդի ջրամբարի շինարարությունում՝ որպես բանվոր:
-1991-1996թթ. սովորել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում  – 1995թ.-ից աշխատել է Հայաստանի Հանրապետության Ներ-    քին գործերի նախարարության Քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանում՝ հաշվառման և իրավական ապահովման բաժնում, որպես ավագ տեսուչ:
– Իսկ 1997թ. փետրվարից մինչև 1999 թ. մայիս ամիսը Միքայել Զախարյանն  աշխատել է նույն բաժնի պետի պաշտոնում:
 – 1999թ. մայիսից մինչև 2002թ. հունվար ամիսն աշխատել է Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության Կոտայքի մարզի դատախազությունում՝ որպես քննիչ: Աչքի է ընկել իր համեստ, անբասիր վարքով և անկաշառությամբ:
 – Մասնակցել է արցախյան պայքարին, վերջին տարիներին լրջորեն զբաղվում է հայկական ազգային գաղափարների, ուսմունքների, նաև՝ քաղաքագիտության վերաբերյալ ուսումնասիրություններով:
 – 2003թ.-ից «Հայ Արիների Բռունցք» կուսակցության անդամ է:
 – Ամուսնացած է, ունի երկու որդի:

ԳՐԻԳՈՐ             ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 – Ծնվել է 1947թ. հունվարի 19-ին Ճամբարակի (Կրասնոսելսկ) շրջանի Գետիկ (Նոր Բաշքենդ) գյուղում:
 – 1953-1963թթ. սովորել է Գետիկի դպրոցում: 1963-1968թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:
 – 1968-1986թթ. աշխատել է Աբովյանի «Պոզիստոր» գիտա-արտադրական միավորման «Սիրիուս» գործարանում՝ որպես արտադրամասի վարպետ, տեխնոլոգ, ավագ վարպետ, և ՀԿՏԲ-ում՝ որպես առաջատար ինժեներ, գիտական լաբորատորիայի վարիչ: 1978թ. աշխատանքին զուգահեռ, ավարտել է Մոսկվայի ԷՏ տեխնիկական գիտությունների հեռակա ասպիրանտուրան: 1979թ. նույն ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ և ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
 – 1980-1986թթ. իր հիմնական աշխատանքին զուգահեռ դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետում, ղեկավարել է այդ ֆակուլտետի Աբովյանի մասնաճյուղը («Սիրիուս գործարանում»):
 – 1986թ. աշխատել է Աբովյանի թիվ 50 մասնագիտական ուսումնարանում՝ որպես տնօրեն: 1999թ.-ից եղել է նաև Աբովյանի թիվ 11դպրոցի տնօրեն: 1999թ.-ից մինչև օրս Աբովյանի կրթահամալիրի տնօրենն է:
 – 1982-1990թթ. ընտրվել է Աբովյանի քաղխորհրդի պատգամավոր, 1996-1999թթ. եղել է Աբովյանի համայնքի ավագանու անդամ, իսկ 1999թ.և 2002թ. եղել է Աբովյանի քաղաքապետի թեկնածու: Ամուսնացած է, ունի հինգ զավակ:

ԱՐՇԱՎԻՐ  ՂԱՐԻԲՅԱՆ

– Ծնվել է 1957թ. հոկտեմբերի 27-ին, Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում:
 – 1965-1975թթ.սովորել է գյուղի դպրոցում:
 – 1975թ. ընդունվել է Երևանի Էլեկտրո-մեխանիկական տեխնիկումը, և 1975-1977թթ. զորակոչվել ու ծառայել է խորհրդային բանակում՝ մոտոհրաձգային գումարտակում, որպես ավագ: Ունի ավագ լեյտենանտի կոչում:
 – Ծառայությունից անմիջապես հետո, աշխատել է «Հայէլեկտրոմեքենա» գործարանում և համատեղ սովորել ու 1979թ. ավարտել է Էլեկտրոմեխանիկական տեխնիկումը:
 – 1989թ.-ից աշխատել է Հայաստանի քիմ.մատակարարման բազայում՝ որպես արտադրության պետ:
 – 1994թ.-ին նշանակվել է նույն բազայի արտադրա-առևտրական վարչության պետ:
 – 1987-1993թթ. ավարտել է Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքի Պետական համալսարանը:
 -1998թ.-ից Հայ Դատ կազմակերպության նախագահության անդամ է:
 – 1990-ական թվականներին, արցախյան ազատամարտի տարիներին զենք-զինամթերք ու ավտոպահեստամասեր է տրամադրել ՀՀ ՊՆ-ին, որն առաքվել Արցախ և Հայաստանի սահմանամերձ շրջաններ:
 – Օժանդակել է նաև երկրաշարժից տուժած աղետի գոտու վերականգնման աշխատանքներին:
 – Ամուսնացած է, ունի երկու զավակ:

ՄԱՌ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Ծնվել է 1963թ. սեպտեմբերի 13-ին, Լոռու մարզի Դսեղ գյուղում:
 – 1968թ. ընտանիքով տեղափոխվել են Կոտայքի մարզ, Աբովյան քաղաք:
 – 1970-1980թթ. սովորել է Աբովյանի թիվ 2 դպրոցում:
 – 1980-1984թթ. սովորել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում՝ մանկավարժի մասնագիտությամբ:
 – Զբաղվել է հեծանվային   մարզաձևով, եղել է Հայաստանի հավաքականի անդամ, մասնակցել է ԽՍՀՄ միութենական, նաև՝ միջազգային կարգի բազմաթիվ առաջնությունների, մրցումների, արժանացել է տարբեր մրցանակների և պատվոգրերի: Զբաղվել է նաև մարզչական գործունեությամբ:
 – 1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում, եղել է կապավոր:
 – 1984-1998թթ. աշխատել է Աբովյանի մանկապատանեկան մարզադպրոցում, որպես մարզիչ, այնուհետև, մարզադպրոցի տնօրենի տեղակալ՝ ուսումնական գծով:
 – Ներկայումս «Աննա» կոոպերատիվի նախագահն է, զբաղվում է առևտրով, նաև միջնորդական գործունեությամբ: 1995թ.-ից մտել է քաղաքական դաշտ, եղել է Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինքի Գերագույն Խորհրդի կազմավորողներից մեկը:
 – Ներկայումս Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի անդամ է և հանդիսանում է Աբովյանի Ազգային Ուժերի Միացյալ Դաշինքի համանախագահը: Ամուսնացած է, ունի մեկ որդի:

ԷԴՈՒԱՐԴ
ԷՆՖԻԱՋՅԱՆ

– Ծնվել է 1971թ. հունվարի 8-ին, Երևանում:
 – 1977-1987թթ. սովորել է Երևանի թիվ 164 դպրոցում:
 – 1987-1988թթ. սովորել է Երևանի թիվ 28 ՄՊՏՈՒ-ում՝ գերազանց գնահատականներով:
 – 1988թ ընդունվել է Երևանի Ճարտարագիտական համալսարան: Սակայն, Ազգային Զարթոնքի օրերին, Էդուարդ Էնֆիաջյանն ընդգրկվում է հանրահայտ Մուշեղ Մխոյանի (Վոժդ) կամավորականների խմբի մեջ: Իսկ 1988-1989թթ. զորակոչվել է խորհրդային բանակ՝ զինվորական պարտադիր ծառայության:
 – 1990-1994թթ. մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանությանը, ինչպես նաև՝ մարտական գործողությունների: Ունի խրախուսագրեր, շնորհակալագրեր, մեդալներ և այլ պարգևներ՝ ՀՀ և ԼՂՀ իշխանությունների կողմից տրված:
 – 1997-2000թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունում՝ որպես   սպա:
 – 2002թ.-ից առ այսօր աշխատում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանական մարզա-տեխնիկական հասարակական կազմակերպությունում (նախկին ԴՕՍԱԱՖ), որպես հրաձգարանի պետ:
 – Այժմ հանդիսանում է «Կոմանդոս» կազմակերպության խորհրդի անդամ, նաև Հայ Արիական Միաբանության համակիր անդամ է: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

ՀԱՅԿ
ՄՈՒՇԵՂՅԱՆ

– Ծնվել է 1969թ. մայիսի 10-ին, Կոտայքի մարզի Արագյուղում:
 – Նույն թվականին էլ ընտանիքով տեղափոխվել են Աբովյան քաղաք:
 – 1976-1986 թթ. սովորել է Աբովյանի թիվ 6 դպրոցում:
 – 1986-1991թթ. սովորել է Աբովյանի Ավտոճանապարհային տեխնիկումում՝ Ավտոմոբիլային ճանապարհներ կառուցում և շահագործում մասնագիտությամբ:
 – 1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ հակաօդային պաշտպանության զորամասում, ուպես կապավոր:
 – 1992-2002թթ. աշխատել է Բյուրեղավանի թիվ 3 դպրոցում՝ որպես զինղեկ (ունի կրտսեր լեյտենանտի սպայական կոչում):
 – 1993-1997թթ. եղել է Հայկազունների Ազգային Միության (ՀԱՄ) Աբովյանի և Բյուրեղավանի ղեկավարներից, հանդիսացել է նաև ՀԱՄ-ի ռազմական հանձնախմբի ղեկավարը, ունի ընդհանուր խմբապետի կոչում: 1997թ.-ից Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինքի, այնուհետև՝ Հայ Արիական Միաբանության Աբովյանի կառույցի նախագահն է: Զբազվում է լեռնագնացությամբ: Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

ՋՈՒԼԻԵՏԱ
ԳՅՈՒՆԱՇՅԱՆ

 – Ծնվել է 1937թ. օգոստոսի 18-ին, Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում: 1945թ. ընտանիքով տեղափոխվել են Գյումրի և 1945-1956թթ. սովորել է Գյումրիի թիվ 18 դպրոցում: 1956թ. աշխատել է Գյումրիի Տեքստիլ ֆաբրիկայում, որպես քիմիական լաբորատորիայի վարիչ: Իսկ 1957-1961թթ. հեռակա սովորել է Գյումրիի Թեթև արդյունաբերության տեխնիկումում: 1970-1988թթ. աշխատել է Աղավնաձորի մանկական առողջարանում՝ որպես մանկավարժ-դաստիարակ, հետագայում էլ՝ մանկավարժական  գծով  փոխ-տնօրեն: 1976-1982թթ. հեռակա սովորել է Երևանի երկաթուղու ՀՈՒՀԻ-ում:
 – 1989-1990թթ. ՀԱԲ-ի կազմում մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանությանը, եղել է հազարապետ, գլխավոր հրամանատարի տեղակալ՝ սոցիալական հարցերով:
 – 1992-1994թթ. մասնակցել է Արցախի ազատագրմանը, հանդիսանում է Հովտաշեն գյուղի (Մարտակերտի շրջան) պատվավոր բնակիչ: Եղել է «Մայրական ֆոնդի» հիմնադիրներից, իսկ 1992թ.-ից հիմնել է «Հույս Հայության» բ/մ-ը, որի նախագահն է առ այսօր: Ունի մարտական և մշակութային պարգևանշաններ: Ամուսնացած է, ունի երկու որդի և երկու որդեգրած զավակներ:

ՍԱՄՎԵԼ
ՄԱՆՈՒԿՅԱՆ

– Ծնվել է 1952թ.օգոստոսի 15-ին, Երևան քաղաքում:
 – 1959-1969թթ. սովորել է Երևանի Լեոյի անվան թիվ 65 դպրոցում, իսկ՝ 1969-1974թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետի ԱՀԿ բաժնում:  Ինստիտուտն ավարտելուց հետո, 1974-1994թթ. աշխատել է ԿԷՀԳՀԻ-ում՝ որպես ինժեներ, ավագ ինժեներ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող:1981-1982 թթ.  աշխատանքին զուգահեռ դասավանդել է Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետում:
 – 1979-1982թթ. հեռակա սովորել է Մոսկվայի ԷՄՀԳՀ ինստիտուտի ասպիրանտուրայում: 
 – 1994-1996թթ. ծառայել է հայկական բանակում: Ունի ավագ լեյտենանտի կոչում:
 – 1997-1998թթ. աշխատել է «Անդրոն» ինստիտուտի ԿԷԳՀ-ում:
 – 1998թ. դեկտեմբերից առ այսօր աշխատում է Երևանի Շենգավիթի թաղապետարանում, որպես առաջին կարգի մասնագետ:
 – Անմիջական մասնակցություն է ունեցել «Հայ Արիների Բռունցք» կուսակցության հիմնադրմանը, որի վարչության անդամ է: Ամուսնացած է, ունի երկու որդի:

«Հայ Արիների Բռունցք» կուսակցության կողմից համամասնական ընտրակարգով առաջադրված ընտրացուցակում ընդգրկված են նաև
նախկին Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) և ներկայիս «Հայ Արիների Բռունցք» կուսակցության անդամներ.
– Սարգիս Սարգսյանը,
– Գագիկ Մնացականյանը,
– Հայրապետ Գևորգյանը,
– Գագիկ Սմբատյանը
– Գայանե Նազարեթյանը,
– Դուլարդուխտ Հարությունյանը և այլք:

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵ՛Ր
Ձեր ձայնը տվե՛ք «Հայ Արիների Բռունցք» Կուսակցությանը, և հավատացե՛ք,          որ այնպես ինչպես ժամանակին ՀԱԲ-ը՝ Հայոց Ազգային Բանակն էր զենքով պաշտպանում Հայաստանն ու Հայությանը, այդպես էլ ներկայիս «Հայ Արիների Բռունցքը»՝ գաղափարական ՀԱԲ-ն է պաշտպանելու Հայոց հավիտենարժեք հասկացությունները, մեր Հայրենիքն ու Ազգը:
Մենք գալիս ենք ամբողջացնելու Հայաստանը, միավորելու Հայությանը. վասն        ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ և ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ:

Այս գրառումը հրապարակվել է Հայեր, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։