Թիվ 38 – հ.11 – 2004

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 38 – հ.11 – 2004

Կ Ո Չ   Հ Ա Յ   Ժ Ո Ղ Ո Վ Ր Դ Ի Ն
      Սիրելի հայրենակիցնե’ր, դարերի փորձություն անցած, հազարավոր արհավիրքներ և աղետներ տեսած ու հաղթահա-   րած, 21-րդ դարի ափերը հասած Հայաստանն այսօր կանգնել է համընդգրկուն աղետի եզրին. հիմնականում կաթվածահար տնտեսություն, ռազմավարական նշանակության օբյեկտների և միջոցների կորուստ, իշխանությունների կողմից «մեր դեմ խաղ չկա» բթամիտ և տխրահռչակ սկզբունքի անթաքույց կիրառում, գիտության, կրթության և առողջապահության ոլորտների աղետալի վիճակ, ազգային արժեքներին անհարիր բարքեր, բարոյականության նորմերի աջ ու ձախ ոտնահարում և այլն, և այլն:
    Այս ամենի տրամաբանական շարունակությունը եղավ «սոցիալական ապահովության» քարտերի համակարգի ներ-   կայումս ծավալվող ներդրման գործընթացը, որն իրականացվում է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների կոպիտ ոտնահարմամբ, մասնավորապես, մարդկանց աշխատավարձից զրկելու սպառնալիքով:
       Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքական ու հասարակական կազմակերպություններս, վճռականորեն դատապարտում ենք այդ գործընթացը և գտնում, որ այն լրջորեն սպառնում է մեր ազգային ու պետական անվտանգությանը, ոտնահարում է հայ ժողովրդի բարոյական սկզբունքները: Այդ գործընթացը գլոբալիզացիա կոչվող ավերիչ սելավի սկիզբն է, որը եթե այսօր չպատնեշվի, ապա վաղն արդեն չենք կարող հեղեղին դիմակայել: Այն հայության դեմ ծրագրված և մեր իշխանությունների թողտվությամբ իրականացվող համակարգված դավադրության հերթական օղակն է:
      Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բնակչությանը՝ միասնականորեն ընդվզել այդ ապազգային ու ստորացուցիչ գործընթացի դեմ:
        Միաժամանակ պահանջում ենք գործող ռեժիմից՝ ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» և դրա հետ կապված «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքները, չոտնահարել հայ մարդու ազգային արժանապատվությունը, սահմանադրական իրավունքները: Հակառակ պարագայում՝ վստահ ենք, որ ժողովուրդն իրեն իրավունք
կվերապահի բոլոր հնարավոր միջոցներով հասնել իր բռնադատված իրավունքների վերականգնմանը:        

«Ընդդեմ Մարդկանց Համարակալման» Միավորում
Հայ Արիական Միաբանություն
«Հայրենիք և Պատիվ» Կուսակցություն
«Հայ Դատ» Կազմակերպություն
Հայրենիք-Սփյուռք Միություն
«Նժդեհյան Ցեղակրոն» Կուսակցություն
«Մաշտոց Միավորում»
Աբովյանի Ազգային Ուժերի Միացյալ Դաշինք
22.05.2004թ.

«ԽՈՐՀՈՒՐԴ ԱՊՐՈՒՄԻ»

Պտտվում է դեռ անիվը Երկրի,
Դեռ չի ծիծաղում դահիճ սատանան,
Բայց մոտենում է պահը վախճանի,
Մարդկանց մտքերից՝ անմիտ ու դաժան:

Օ՜, մոլորյա’լ մարդ, դու Բնության դեմ
Փորձում ես տանել քո հաղթանա՞կը.
Փառաբանելու քո դե՞մքը անդեմ,
Տե՛ս՝ մահաբեր է քո ախորժա՛կը:

Եվ եթե նույնիսկ կարողանաս դու
Հաղթել կատարյալ Բնությանն անհաղթ,
Կտեսնես մահդ սարսափազդու
Եվ կանիծես քեզ հենց նույն ակնթարթ:

Շրջի՛ր, ո՜վ դու մա՛րդ, դեմքդ դեպի վե՛ր,
Թափանցի՛ր Արարչաստեղծ Տիեզերքի մեջ,
Կորած իմաստությունդ այնտեղից հետ բեր,
Որ հարատևես ճշմարիտ-հավե՛րժ:

Մարդը քայլում է Տիեզերքի մեջ,
Քայլում իր մտքի թռիչքի հետքով,
Թափառում է նա անհունության մեջ՝
Իր Աստվածներին անվերջ փնտրելով:

Մարդը չի հոգնել դեգերումներից,
Բայց հաստատուն չէ այն ճանապարհը,
Որ կառուցվում է մոլորությունից,
Որից քանդվում է իր Տուն-Երկիրը:

Մարդը քայլում է, փնտրում է անվերջ,
Կգտնի՞ արդյոք իր Աստվածներին,
Թե՞ կներծծվի այն ճահճի մեջ,
Որ գոյացել է տիղմից մարդկային:

Արմեն Ավետիսյան

Խ  Ո  Ր  Հ  Ր  Դ  Ա  Ն  Ի  Շ  Ե  Ր

     խաչ նշան: Ցույց է տալիս երկիր մոլորակի կողմնային կողմերը՝ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք: Միջնակետը առանցքն է: Այս նշանը գումարման, ավելացման նիշն է: Այն արտահայտում է դրականի իմաստը: (          ) այս գծաձևը երկրի հորիզոնական հարթությունն է: Արտահայտում է բացասականի իմաստը: (  ) Այս գծաձևը տիեզերքից եկող էներգիան է: Հորիզոնական (բացասական) հարթությանը հատում է վերևից եկող էներգիան (-, /, +), ստանում է դրական լիցքավորում, որն էլ արտահայտում է դրական իմաստով:
     Հորիզոնական հարթությունը հատող վերևից եկող ուղղահայաց էներգիան՝ միջնակետում դառնում է էներգոկենտրոն: Չորս եռանկյունիների գագաթները միացվում են մեկ կետում, որտեղ էլ դրսևորվում է դրական էներգոկուտակում: Գիտենք, որ եռանկյունին կրակի էներգիայի խորհրդանիշն է, հետևաբար՝ չորս եռանկյունիների գագաթների էներգոկուտակումը գտնվում է մեկ կետում և մաստը:

Խաչակնքելու իմաստը:
  Մարդը ունի աջ-դրական, ձախ-բացասական կողմեր: Մարդու էներգո-հոսքերը անցնում են նաև ձեռքերի միջոցով: Աջ ձեռքի 3-մատները (բութ, ցուցամատ, միջնամատ) իրար ենք միացնում, մյուս երկու մատները ծալում ենք ներս: Այս ձևը Քրիստոնե ուսմունքի մեջ արտահայտում է երրորդություն՝ Հայր, Որդի, Սուրբ-Հոգի միասնությամբ: Այո: ՈՒնի մեկ ուրիշ մեկնություն ևս: 3-մատների էներգոհոսքերը իրար միացնելով՝ փակում ենք հոսքի ճանապարհը և ունենում ենք  եռագագաթ ձև: Այդ եռամիասնական ձևով աջ ձեռքը դնում ենք ճակատի միջնամասում: Գլխի այդ հատվածը հանդիսանում է մտքի էներգոստեղծ կենտրոն: Այնուհետև ուղղահայաց ուղղությամբ ձեռքը իջեցնում ենք մինչև պորտ: Պորտը հանդիսանում է մարդու կենտրոնը: Պորտը կենսաբանական մարմնի էներգոստեղծ կենտրոնն է: Այսպիսով աջ (դրական) ձեռքի էներգոհոսքերի միացմամբ, մտքի էներգոկենտրոնը միացնում ենք կենսաբանական էներգոկենտրոնին: Այնուհետև աջ ձեռքը նույն (եռամիասնությամբ) դնում ենք ձախ ուսին և ֆիզիկական մարմնի բացասական գործոնը, հորիզոնական գծով բերում ենք դրական դաշտ: Ստանում ենք քառաթև խաչ նշանի տեսքը:
Այս նշանի միջնակետը հանդիսանում է էներգիաների կուտակման կենտրոն, որը ընկնում է մարդու սրտի վերնամասի շրջանում: Աջ ձեռքի ափով ծածկում ենք այն: Այս ամենով մենք մեզ դնում ենք դրական դաշտի պաշտպանության տակ և ոչ մի չար ուժ մեզ չի կարող մոտենալ, բացի այդ մեր մեջ նստած չար ուժին, մենք բանտում ենք դրական կապանքով:

Երկարապոչ խաչ
     Այս գծաձևը քառաթև խաչը նշանի ձևն է: Հորիզոնական  հարթությունը հատող, տիեզերական էներգիան արտահայտող ուղղահայաց գիծը կենտրոնական կետից կրկնակի երկար է: Այս գծաձևը արտահայտում է մարդը՝ կանգնած ձեռքերը կողմնային կողմերի վրա տարածած: Այս գծաձևը մարդու չափ հին է, այն պատկերված է նաև ժայռապատկերներում: Հին ժամանակներում այն օգտագործում էին որպես մարդու պատժամիջոց և որի վրա էլ մահապատժի ենթարկեցին Քրիստոսին:
     Հետագայում խաչի այս ձևը կաթոլիկ եկեղեցին հռչակեց երկրպագության խորհրդանիշ, որն էլ երկրպագվում է մինչև այսօր:
Քառանկյունի
Այս գծաձևի հիմքը (+) նշանն է, որի կողմնային կողմերի կետերը թեք գծով միացված են միմյանց: Երկրորդ գծապատկերում կողմնային կողմերի կետերը ուղիղ անկյունով են միացված: Նրա անկյունները խորհրդանշում են երկիր մոլորակի չորս տարրերը՝ հող, ջուր, օդ, կրակ: Այն համարվում է երկրի խորհրդանիշը: Այստեղից էլ առաջացել է քառասուն, քառ-սյուն: Ժողովրդական ծեսերում ունենք «քառասունք» հասկացությունը: Սա նշված չորս սյուներից վեր՝ եթերային, հոգուն վերաբերող հասկացություն է:
      Քառասունքը կիրառվում է մարդու ծննդի պահից սկսած 40օր: Այդ շրջանում երեխան ունենում է իր պաշտպանության իմունիտետը: Կնոջ ծննդաբերությունից սկսած 40-օրյա շրջանում, նրա մարմնաձևերում, ներքին օրգան սիստեմներում տեղի են ունենում ֆիզոլոգիական մեծ փոփոխություններ: Քառասունքը անհրաժեշտ է: Կնոջ օրգանիզմում կատարվում են վերականգնողական պրոցեսներ, այդ ընթացքում արգելվում է սեռական կապը, որպեսզի ֆունկցիաների խանգարում չունենա: Հեռու լինի արտաքին հնարավոր ինֆեկցիաներից:
     Մահվան պահից սկսած մինչև 40 օր մարդու հոգին գտնվում է քննաշրջանի մեջ: Դա նրա կենդանության ժամանակ, գործած դրական և բացասական գործողությունների քննաշրջանն է: Քառասունօրյա ժամանակաշրջանից հետո է միայն հոգուն թույլատրվում զբաղեցնել իր տեղը և պաշտոնը:
     Մի խոսքով ծննդաբերողի, ծնվողի ու մեռնողի քննաշր-  ջան է, որի ընթացքում տեղի են ունենում մի շարք բարդ պրոցեսներ: Այս խնդիրներին պետք է մոտենալ լուրջ, գիտակցորեն: Բացի վերը նշվածներից, շատ տեղերում կիրառվում է քառասունքի խորհուրդը՝ այն մարդու մաքրակենցաղ, առողջ ապրելակերպի համար է:

Երկու քառանկյունիների խաչաձևում՝ ՈՒթանկյուն
       Այս գծաձևը երկու քառանկյունիների խաչաձևումն է: Մեկ քառանկյունին՝ երկրի կողմնային կողմերը թեք գծերով իրար միացված: Երկրորդ քառանկյունին՝ չորս սյուները խորհրդանշող: Այս երկու գծաձևերից խաչաձևումից ստացվում է ութ անկյուն: Միջնակետը առանցքն է: Խաչաձևումից ստացվում է 40-անկյուն:
ՈՒթ անկյուն միջնագիծ
    Երկու քառանկյունիների խաչաձևումից ստացված միջնագիծ, որը նույնպես ութանկյուն է: նկ. 1 – միջնակետը առանցքն է, նկ. – 2 աջ պտույտ, նկ.- 3 ձախ պտույտ:
նկ. – 2. աջ պտույտը ցույց է տալիս գալիքը՝ ժամսլաքի ուղղությամբ. նկ. -3 ձախ պտույտը ցույց է տալիս անցյալը: Կենտրոնական կետից անցնում են կորագծեր մինչև անկյունները, այն խորհրդանշում է երկրի կորությունը:
Հավերժության նշան
Կլորը՝ ցույց է տալիս երկիր մոլորակի ձևը: Միջնակետը՝ առանցքը: Կորագծերը անցնում են սահուն՝ միանալով շրջանի գծին: Աջ պտույտը ցույց է տալիս հավերժ՝ ապագան: Ձախ պտույտը հավերժում է անցյալը: Չկրկնվելու համար ձախ պտույտը պատկերված չէ:
                               Երեք քառանկյունիների խաչաձևում
(տասներկուանկյուն  կամ տասներկուսանիստ)
Արդեն նշվել է, ի՞նչ է քառանկյունին (երկիր): Երկու քառանկյունիների խաչաձևումը՝ ութանկյուն, որն էլ հիմքն է հավերժության: Երեք քառանկյունիների խաչաձևումից ստանում ենք տասներկուանիստ: Այն խորհրդանշում է տարվա 12-ամիսները: 12-համաստեղությունները: Կա նաև 4-քառանկյունիների խաչաձև տեսք, որն արտահայտում է վերը նշված 3 մեկնաբանություններին ավելացրած 4-անկյուն-տարվա չորս եղանակները՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ:

Խաչ պատերազմին:
Կեռ խաչ: Արևախաչ – Սվաստիկա
Այս խորհրդանիշը, ժայռապատկերների վրա պատկերված, խոր վաղընջական ժամանակաշրջանն արտահայտող գծաձև է: Հիմքում քառաթև (+) նշանն է, որի բացատրությունը կա սկզբում: Կողմնային կողմերի ուղղանկյունը հանված է, այդ պատճառով է ստացել կեռ խաչ անվանումը: Սա իր վաղընջական լինելու պատճառով, նաև արևի երկրպագության ժամանակաշրջանում համարվել է Արևի խորհրդանիշ: Որից էլ՝ «Սասնա Ծռեր» էպոսում ստացել է խաչ պատերազմին (խաչ է, զբոլորը պատեր են) անվանումը:
      Կեռ խաչը, արտահայտում է հավերժ պտույտը, թե երկրի, թե արևի, թե տիեզերքի: Այս խորհրդանիշի վաղընջական լինելը կապվում է նաև Արիական շրջանի հետ: Հիվանդածին մտածողությամբ գերմանացիներն էլ իրենց համարում են արիական ցեղ, այդ պատճառով 1937-1945թթ. Ֆաշիստական Գերմանիան, Հիտլերի գլխավորությամբ, վերցրել է այս գծաձևը: Ֆաշիստական ուղղությունը շատ հեռու էր Արիական գաղափարաբանությունից ու կեղծ: Կեղծ էր այն պատճառով, որ միտումը կար «Արմենոիդ» տեսակի Արիական լինելը քողարկվեր կամ խեղաթյուրվեր:
    Սվաստիկայի օգտագործումը Հիտլերի կողմից, տեղի է ունեցել մեր ժամանակներում, մեր հիշողության մեջ մնացել է որպես «ֆաշիզմի նշան»: Մեր Ժայռերը հազարամյակներ զարդարված են եղել այս գծաձևերով, մենք չենք տեսնում, բայց դժգույն 7-8 տարիների կեղծիքը հիշում ենք և դեռ տգիտությունից տառապող մարդիկ ասում են «ֆաշիզմի նշան»: Սա մեր ամոթն է:
                                                Հնգաթև աստղ
Հնգաթև աստղի գծաձևը ցույց է տալիս՝ կանգնած մարդը ձեռքերը և ոտքերը տարածած վիճակում: Մարդու քայլքի ժամանակ, աջ ոտքի շարժումը համընկնում է ձախ ձեռքի շարժմանը: Ձախ ոտքինը՝ աջ ձեռքի: Սա բնականոն ֆունկցիա է, որ կառավարում է հնգաթև աստղի վերին գագաթը՝ գլուխը: Բացի վերին գագաթից աջ և ձախ վերջույթները ցույց են տալիս մարդու էներգո հոսքերի ուղղությունները՝ (չշփոթել 7 էներգոկենտրոնների՝ չակռաների հետ):
5-ը = մարդու 5-զգայարաններն են՝ լսողություն, տեսողություն, համի, հոտի, շոշափումի, (մյուս զգացողությունները պատկանում են հոգևոր ոլորտին):
5-ը = մարդու ձեռքերի և ոտքերի մատների քանակն է:
5-ը = երկիր մոլորակի 5-ը մարդաբնակ աշխարհամասերն են: Հնգաթև աստղի վերին գագաթը՝ գլուխը, տիեզերական նուրբ ալիքներ և էներգիա ընդունողն է: Հնգաթև աստղի գագաթից եթե անցկացնենք միջնագիծ, կստանանք մարդ արարածի ուղիղ երկու հատվածները՝ աջ և ձախ: Հնգաթև աստղի միջնակետը պորտն է:
    Հնգաթև աստղը համամարդկային խորհրդանիշ է: Շատ ազգեր, այս գծաձևը կրում են իրենց ազգային դրոշների վրա:
    Կարմիր հնգաթև աստղը դեռ կա մեր հիշողության մեջ, որպես «արյան աստղ»:
      Կա նաև սև գույնի հնգաթև աստղ, որն օգտագործում են բացասական ուժերի կրողները՝ սատանիստները:

Հնգաթև աստղի միջնագիծ (հնգանկյուն)
     Հնգաթև աստղի միջնագիծը՝ հնգանկյունն է: Այս միջնագիծը մարդ արարածի դիմագիծն է: Աչքերի, քթի, բերանի, ծնոտի, ականջների, կրծքամասի, ձեռքերի ափերի, եղունկների, ոտնաթաթերի և այլն: Մարդու արտաքին անատոմիական կառուցվածքի ցանկացած մաս այս ձևի մեջ է:
        միջնագիծ                               
Ամերիկյան ռազմակենտրոնի ճարտարապետական գծաձևը այս ձևի մեջ է:

                           մարդու դիմագիծ

Եռանկյունի
   Եռանկյունին կրակի խորհր-   դանիշն է, որ ցույց է տալիս վերին կրակը՝ Արեգակը:
Եռանկյունին նաև՝
1. Անցյալ, ներկա, ապագա:
2. Հոգի, միտք, մարմին:
3. Հայր, մայր, զավակ:
4. Մարդ արարածի մեջ եղած երեք «ես»-երը՝ մարդն ինքը ամբողջությամբ, աջ-դրական, ձախ-բացասական «ես»-երը:
5. Հայր, որդի, սուրբ հոգի՝ երրորդություն:
Եռանկյունու երեք գագաթները շաղ-կապ-ված են միմյանց: Առանց մեկի մյուսները չեն լինի:
    Գծաձևերից տեսնում ենք գագաթը վեր՝ ցույց է տալիս վերին կրակը: Գագաթը վար՝ ցույց է տալիս երկրի ընդերքի կրակը:

Վեց թևանի աստղ
   Այս աստղի գծաձևը՝ երկու եռանկյունիների խաչաձև պատկերն է: Արդեն նշել ենք, որ եռանկյունին կրակի խորհրդանիշն է: Երկու եռանկյունիների խաչաձևումից ստացվում է վեց թևանի աստղ: Այս խորհրդանիշն էլ ինչպես հինգթև աստղը համամարդկային է: Այս աստղի գծապատկերը կըրում է Իսրայելի դրոշը: Այն պատկերված է նաև ԱՄՆ ոստիկանության կրծքանշանի վրա:
Վեց թևանի աստղի Միջնագիծը
Վեց թևանի աստղի միջնագիծը, 6-անկյունն է: Եռանկյունիները կրակի խորհրդանիշ են, նրանց խաչաձևման գծապատկերից ստացված միջնագիծը համարվում է հրե-կրակի օղակ: Մեղվափեթակում, մեղվընտանիքի հյուսած մոմե «բջիջները» այս գծաձևն ունեն:

Յոթանկյուն
Այս գծապատկերը երկրի՝ քառանկյունի խորհրդանիշի և կրակի՝ եռանկյան խաչաձև տեսքն է: Սա խորհրդանշում է երկրի և կրակի ներդաշնակություն:
Քառանկյունու անկյունագծերը հատելուց կստացվեն 4-եռանկյունիներ, որոնց գագաթները միացված են միմյանց, որն արտահայտում է էներգո կուտակման կենտրոն: Այս խորհրդանիշը բուրգի հատակագիծն է:

Ջրի խորհրդանիշ
Այս գծապատկերը, երկու զուգահեռ ուղիղ գծերի խաչաձև տեսքն է, որը արտահայտում է ջրի խորհուրդը, միջնամասում ցույց է տրված երկրի կողմնային ուղղությունները: Այս գծապատկերը հանդիպում է ջրային տարածքներ ունեցող երկրների դրոշների վրա:

Երկու եռանկյունիների Հավերժության էներգոկենտրոն
      Երկու եռանկյունիների գագաթների միացման կետը համարվում է էներգոկենտրոն: Այն անընդհատ շարժում է ու վերաբերվում է մարդու հոգևոր ոլորտին: Կենսաէներգիան, եթե մի տեղ ավարտվում է նվազելով, հասնում է կետի, ապա կետից հետո ավելանում է, առաջացնելով էներգո հավերժ ընթացք: Այստեղ մահվան ու ծննդի գաղափարն է: Հորիզոնական ձևի մեջ երկու տարածքներով իրար միացնող անընդհատ շարժումն է, որ բնորոշում է անսահմանությամբ: Այն մարդ, բնություն, տիեզերք հավերժությունն է:
Արական սկիզբ
    Այս գծաձևը եռանկյունին է  եռանկ-  յունու գագաթը հորիզոնական հարթության վրա: Արականի մոտ է առաջանում բնական էներգիան, որի շնորհիվ ձևավորվում է գոյը:
                            Իգական սկիզբ
Կլորը, ամբողջի խորհուրդն է: Իգականն էլ մի ամբողջություն է, որ իր մեջ ձևավորում ու ծնում է գոյին: Հարգարժան ընթերցող էլի խորհրդանիշեր կան, որ այստեղ բացակայում են:
Ես, բացի ազգագրագետ լինելուց նաև կարպետագործ եմ: Իմ հեղինակային աշխատանքները կատարված են խորհրդանիշերի լեզվով: Որպեսզի դիտողին հասկանալի լինի հեղինակային մտածումները ու ասելիքը, միտք հղացավ տալ խորհրդանիշերի վերլուծությունները: Բացի այդ՝ Հայ ազգային գորգարվեստը, կարպետագործությունը, քարարվեստը կատարված են խորհրդանշային զարդանախշերով: Այն գալիս է խոր վաղընջական ժամանակաշրջանից, ունի ազգային մտածողություն, որը ցանկալի է դարձնել ազգի սեփականությունը:

Ռոզա Անտոնյան

«ՑԵՂԸ  ԵՒ ԻՐ  ՏԱԿԱՆՔԸ»
(խորհրդածութիւններ) 

Հայկ Ասատրյան
Ա
      Մի իմաստասէր նկատում է – մի գրքի արժէքը հասկացւում է նրա առաջին տողերից:
     Շատ մտածողներ էլ ասում են – աշխարհի եղելոյթները տառապելով ապրել՝ նշանակում է իմաստասիրել:
     Բացէ’ք Նժդեհի գիրքը եւ անմիջապէս, անգամ, «Երկու խօսքի» առաջին տողերից պիտի զգաք, որ հեղինակը մեր կեանքի եղելոյթներին մօտենում է տառապելով եւ իմաստասիրօրէն մտածելով:
     Սովորական հայ գիրք չէ դա, այլ՝ ուղեփոխիչ մի երկասիրութիւն, որ մեր օրւայ մտածական ինքնուրոյն գրականութեան առջեւ նոր հորիզոններ է բացում: Նրա արժէքը այն տարբերութեան մէջ է, որ ունի դա մեր հասարակաբանական եւ քաղաքական սովորական յօդւածագրութիւնից:
    Օրւայ հայը ձգտում է աւելի երեւոյթների կերպարանը ճանաչել, քան՝ նրանց բովանդակութիւնը ըմբռնել: Նրա մտածումը խորշում է իրերի խորքը, էութեան անդունդները թափանցելու ճիգից: Այս ճիգը նկատւում է Նժդեհի իւրաքանչիւր խորհրդածութեան մէջ:
    Օրւայ հայը զբաղւում է հարցերով, բայց չի շօշափում նրանց սիրտը: Նա ազդւում է դէպքերից, զգայուն է իրականութեան հանդէպ, բայց խուսափում է դրանց ծնուցիչ պատճառների իմաստը մեկնաբանելու տքնութիւնից:
     Նժդեհը իր սիրտն է դրել հարցերի մէջ եւ իր երեւակայութիւնը լծել մի գործի – մեր ողբերգութիւնը ներկայացնել պատճառագիտօրէն:
      Օրւայ հայը աշխատում է, նոյնիսկ աշխատասէր է, բայց քիչ դէպքերում յաջողւում է ճշմարտօրէն երկասիրել: Իր աշխատանքը նա պայմանաւորում է արտաքին դրդապատճառներով, աշխարհի պարտադրած կարիքներով, որով՝ իր ջանքը չունի ներբխականութեան դրոշմ:
      Նժդեհը ամեն վայրկեան բախում է իր ցեղի ոգու դուռը, պրպտումներ է անում նրա էութեան կրակարանում եւ ամէն միտք կամ ճշմարտութիւն բխեցնում է նրանից:
       Օրւայ հայը սիրում է արտաքին դիտողութիւնը, դրա համար էլ նրա գրականութիւնը աւելի նկարագրական բնոյթ ունի: Նա նախընտրում է դիւրաբար տպաւորել եւ ոչ թէ իր էութիւնը ստեղծագործօրէն պարտադրել: Նա աւելի խօսում է, քան թէ ապրում, աւելի գրում է, քան թէ մտածում, աւելի քննադատում է, քան թէ քննում:
     Նժդեհը աշխարհը դիտում է իր հոգու լուսամուտից եւ նրան պարտադրում իր ներապրումները: Նրա իւրաքանչիւր բառը արդիւնք է ներքին զննութեան, դրա համար էլ՝ ամեն մի խօսքը խտացեալ մտածում է:
     Օրւայ հայը սիրում է օտար գաղափարներն ու մտքերը թարգմանել միայն, քիչ դէպքերում նա կարողանում է դրանք ներձուլել եւ մանաւանդ դրոշմել՝ ըստ իր էութեան պատկերի: Նրա մտաւորական ոգորումները յաճախ զուրկ են մնում ցեղային զգացումի վերահսկողութիւնից: Դրա համար էլ նա մտաւորապէս շուտ է այլասերւում:
       Նժդեհը օգտագործում է միայն օտար մտքերն ու գաղափարները: Նա չի’ ղեկավարւում նրանցով, այլ՝ ղեկավարում է դրանց: Իր հուժկու ցեղզգացութեան թափով նա ճմլում է նրանց սիրտը եւ ստիպում, որ սա տրոփի հայօրէն:
     Օրւայ հայու իմացականութիւնը զինւած չէ կենսազգացութեամբ, այլ՝ միայն անթեւ բանապաշտութեամբ: Անզօր բանապաշտութիւնը յաճախ ենթակային մատնում է մտքի խուճապի, իսկ խուճապահար միտքը միշտ էլ ուրւականներ է ստեղծում, երեւակայութեան անտեղի տառապանք եւ խնդիրների քաոս: Նմանը դառնում է ջղային, զրկւում է ապրումների մշտավառ կրակից, ներքին լարումից ու լաւատեսութիւնից: Այդ է պատճառը, որ այսօր, երբ ազգերի կեանքը դառնում է մէկ էական կնճիռի – կենսաբանական-ցեղայինի – շուրջը, հայը հրապարակ է նետել անթիւ «կնճիռներ» եւ իր բանական ողջ պաշարը վատնում է դրանց վրայ: Նա չգիտէ խնդիրների «խնդիրը» զանազանել եւ հարցերի «հարցը», իր կեանքի մեծ հրատապը պարտադրել իր մտածում-զգացումին: Յաւիտենականը թողած՝ նա զբաղւում է առօրեայով, տունկը լքած՝ նա կոծում ու աղմկում է թափւող տերեւների համար, ինչպէս դասալիքը, որ կռւի ժամանակ իր սիրտն ու սուրը գործի դնելու փոխարէն՝ դժգոհում է իր ձիու պայտից, իր կօշիկի գամերից եւ նրանց տալիս «ռազմագիտական» նշանակութիւն:
     Նժդեհի միտքը գործում է իր սրտի զարկով. այդ պատճառով էլ նա զբաղւում է կենսաբանօրեն էականով: Հոգու յորձանումով նա մղւում է դէպի ձգողական այն ոյժը, որ կոչւում է յաւիտենական-ցեղային. դրա համար էլ նա համակած է զգացումի կրակով, մշտախռով ապրումներով, անցումի կարօտով եւ լաւատեսութեամբ: Այս հոգեվիճակը նրան ընձեռում է մտքի լարում, ուշադրութեան կենտրոնացում, որով՝ հարցերից «հարցը» ընտրելու եւ նրա մասին յայտնութեան լեզւով խօսելու ընդունակութիւն:
      Օրւայ հայը ծառայելով չոր բանապաշտութեան՝ անտեսում է այն ճշմարտութիւնը, թէ իմացութիւնը կենսաբանական մի գործիք է: Դրա համար էլ նա ոչ թէ բովանդակութիւնը, այլ ձեւն է դարձնում նպատակ: Նա վիճում է՝ յենւած կրքերի «տրամաբանութեան» եւ ոչ թէ կենսաբանական բարոյականին: Այդ է պատճառը, որ նա անվերջ խօսում է, բայց չի կարողանում իր «գաղափարական» հակառակորդը տարհամոզել: Նա մոռանում է, որ, ընդհանրապէս, տրամաբանութեամբ «տարհամոզելը» մի նախպաշարում է, որ աշխարհում ամեն նւաճում լինում է յաղթահարումով, իսկ վերջինս՝ կենսաբանական ըմբռնում է: Նա չգիտէ, որ «յաղթահարել»-ը պայմանաւորւում է ինքնայաղթահարումով, ներքին տկարութեանց նւաճումով: Նա չգիտէ, թէ նւաճել սեփական անձը՝ նշանակում է պատմագործութեան մարզը իջնել ամբողջական «Ես» -ով, այսինքն՝ ժառանգական եւ ստացական բոլոր կարողականութիւնների զօրահաւաքումով: Մինչդեռ օրւայ հայը գործի է լծել միայն իր լեզուն: Երբ սիրտը չի կառավարում լեզուն՝ սա դառնում է շփոթահարոյց գործիք: Սրտի իշխանութիւնը՝ դա «Ես»-ի օրգանաւոր ներդաշնակութեան, անձի ներքին հաւաքականութեան յայտարարն է: Անկարելի է ներքուստ ցրւած լինել եւ շինարար լեզու ունենալ: Իսկ ներքուստ ցրւած են բոլոր նրանք, որոնց իմացութեան աղբիւրը ցեղը չէ: Այդպիսիք ընդհանրապէս ունեն երկարապատում, մանւածապատ ոճ եւ բեկորային մտածում:
      Նժդեհի ոճը բեկորային է, մտածումը՝ ամբողջական: Բեկորային ոճը արդիւնք է մտքի անհանգստութեան – Նժդեհը «ցեղահոգ» է: Մտածման ամբողջականութիւնը պայմանաւորւում է նրա խորին ցեղազգացութեամբ – Նժդեհը ցեղամարդ է: Ցեղամարդը կենսազգաց իմացականութիւն ունի. նրա լեզուն սիրտն է, որում ցեղի արիւնի հետ՝ տրոփում է նրա գոյութեան խորհուրդը: Սրտով եւ արիւնով խօսել, ասել է՝ էութեան կսկիծն ու բերկրանքը վերածել բառի, դառնալ պատգամախօս – Նժդեհը պատգամախօս է: Նմանի իմացութեան աղբիւրը ցեղի էութեան անդունդն է, ենթագիտակցականը, յաւիտենականը: Նմանի իմացական իդէալը ինքնապաշտպանութիւնն է, ներիմացութիւնը: Ներքուստ ամբողջացած, ինքնայաղթահարումի յանգած «Ես»-ը միայն ընդունակ է ներիմացական ապրումի: Այստեղ էլ ճշմարտագրվում է այն տեսութիւնը, թէ Բացարձակին ձուլւելը հնարաւոր է միայն սեփական ոգու երկնքի տակ՝ անցաւորը ապրելով եւ յաւիտենականի մասին մտածելով:
      Երկու խօսք եւս:
      «Ցեղը եւ Իր Տականքը» հակադրութեանց գիրք է: Կեան-  քի անկատարութեան պատճառներից մէկն էլ թերեւս այն է, որ օրգանաւոր «գոյ»-ը բազմատարր է եւ տարբերարժէք, որ նա, ինչպէս Նիցշէն է ասում, կազմւած է ե’ւ ոգուց ե’ւ աղբից: Այս այլազանութիւնն ու այլարժէքութիւնը հիմք են դառնում մարդկային բարոյական զգացման: Դրանց վրայ է խարսխւում արժէքների ուսմունքը – բարոյագիտութիւնը: Վերջինս արժէքների հակադրութեանց գիտութիւն է: Համեմատական եղանակաբանութեան կիրարկմամբ, բարոյագիտութիւնը ճգնում է յանգել արժէքների համադրութեան իդէալին, հանրարժէք բարոյականի ըմբռնումին:
      Այդպես է նաեւ Նժդեհի մեթոդը: Նա միմեանց է հակադրում ցեղազգաց ընտրանու լիարժէքութիւնն ու ցեղի տականքի անարժէքութիւնը, եւ մեր առջեւ դնում ցեղամարդ հայու գաղափարատիպը: Ցեղամարդ հայը՝ դա զօրութենական բարոյականով օժտւած, ցեղային արժէքազգացութեամբ համակւած հայն է: Դա համադրական հայ «Ես»ն է, հոգեւոր երկւութիւնից ձերբազատւած ամբողջական հայը:
    Ա’յս հայն է միայն ստեղծագործ, նա’ է միայն հոգեւոր ինքնակառուցումի ընդունակ, նրա’ ճակատը միայն կարող է մի օր պսակւել յաղթանակով: Նժդեհի գիրքը կարօտի եւ զզւանքի գիրք է: Եւ հենց այդ պատճառով էլ, նա հոգեւոր ինքնակառուցումի նորատիպ մի փորձ է: Ամէն կառուցում նախատեսում է կառուցանիւթերի զննում, մերկացում, ճանաչում: Հեղինակը գտել է մեր կեանքի լուսաւոր եւ ստւերային գծերը եւ դրանք հակադրել միմեանց – ցեղը եւ իր տականքը: Ցեղը՝ դա կենսազօրոյթի յաւիտենական լուսաղբիւրն է, որ ոգիները վառում է ինքնայաղթահարումի, մեծագործութեան կարօտով: Տականքը՝ դա այրւած ոգու մնացորդն է, սրտի ապականութիւնը – հոգեւոր դիանեխութիւն, որ միայն զզւանք է յարուցանում:
    Այս երկու զգացումները – կարօտ եւ զզւանք – ստեղծագործ ոյժեր են: Զզւանքը՝ դա ինքնաժխտումի խռովքն է, տկարութեանց բացասման նախաքայլը: Կարօտը՝ դա բարձրատիպ գոյութեան տենչն է, իբր արժէք յաւիտենականացնելու ճիգը: Զզւանքը իրականութեան խթանումն է, կարօտը՝ իդէալի երազը: Ստեղծագործական ամէն յղութիւն պատճառւում է իրականութեան խայթումով, ստեղծագործական ամէն ծնունդ պայմանաւորւում է աշխարհի ցաւը յաղթահարելու կարօտով:
       Հայ ցեղի տականքը՝ դա մեր օրերի ցաւն է:
      Իսկ ի՞նչ է ասում ցաւը: Ինչպէս իմաստասէրն է նկատ-    ում, նա ասում է. «Անցի’ր»: Զզւանքը՝ դա «թռչող թեւեր» է տալիս, իսկ ամէ’ն թռչող ոգի, ամէ’ն մտրակւած երեւակայութիւն համակւում է նորաստեղծութեան կարօտով:
         Այդ կարօտը: Դա մեր կեանքի լինոյթն է. դա լինելիական հայու հոգեւոր առաջընթացն է, դա յաւիտենական հայու անդադար չուն է:
     Նորաստեղծւի’ր այրելով մէջդ ինչ որ զզւելի է: Նորաստեղծւի’ր վառելով մէջդ ինչ որ վսեմ է:
        Այդ ասել է՝ հոգեկերտւի’ր ցեղօրէն, համակւի’ր հզօրանքի զգացումով, եղի’ր դաշնակցական:
       Այս է Նժդեհի կոչը, այս է նրա գրքի իմաստը:

Բ
     Նժդեհի գիրքը կրում է «Ամերիկահայութիւնը» ընդհա-   նուր վերտառութիւնը: Նրա բովանդակութիւնը, սակայն բնորոշւում է «Ցեղը եւ իր Տականքը» ենթախորագրով: Գրւածքի յօրինման իբր անմիջական շարժառիթ հանդիսացել են ամերիկահայ կեանքի վերջին տարիների իրադարձութիւնները: Նիւթը, սակայն, ընդհանուր է, համահայկական: Դա ներկայացնում է օրւայ հայ կեանքի համայնապատկերը:
       Հեղինակը խորապէս ըմբռնել է, թէ ներկան ո’չ այլ ինչ է, քան անցեալի եւ ապագայի հանգոյցը – մի կամուրջ, որի վրայից պատմագործ ցեղերը կատարում են իրենց յաւիտենական չուն: Այդ պատճառով էլ գրւածքն ստացել է վերլուծական նկարագիր, իսկ վերլուծման չափանիշը համարւել է յաւիտենական-ցեղայինը:
       Հայութիւնը պատմականօրէն բաժանւած է երկու հակամարտ հոսանքների: Դրանցից մէկը «ցեղահոգ» է, միւսը՝ անձնազոհ: Մէկի ճակատը պսակում է ցեղի ձեռքը, միւսի էութիւնը կնքւած է ընկածութեան մրով: Մէկը վառւում է ցեղի կենդանանորոգ զօրութենականութեամբ, միւսը՝ մոխիր է միայն: Մէկն առաջնորդւում է ցեղի լինելիական բարոյականով, ինքնակատարելագործումի տենչ ունի եւ մարմնացնում է ճակատագիրը յաղթահարելու, բարձրանալու բնաճիգը, միւսը՝ էութեամբ ստորնահակ է, «տականք»: Ըստ այդմ էլ՝ գիրքը բաժանւում է երկու մասի – Դաշնակցականութիւն եւ հակադաշնակցականութիւն: Հեղինակի լաւատես ոգին մղել է նախ՝ զբաղւել հակադաշնակցական տականքի էութեան բնութագրմամբ: Նա քրքրում է այս հոգեւոր տիղմը, մերկացնում նրա զազրատիպ դէմքը, ախտորոշում նրա վէրքերը, յետոյ իր ընթերցողները դաշնակցականութեան լուսաւոր դէմքով մխիթարելու, նրանց դաշնակցական հզօրանքի շնչով վարակելու համար: Հենց այստեղ է գործի դաստիարակչական արժէքը. դա հոգեւոր ինքնակառուցումի գիրք է:
      Ամբողջ գիրքը մշակւած է ամերիկահայ «Եռագոյնի բանակին» ձօնւած «Երկու խօսք»-ի եւ գրքի 15 հատւածների մէջ: «Երկու խօսք»-ով արդէն ուրւագծւում է օրւայ հայութեան ներքին պայքարի դէմքը: Դա պայքարն է ցեղօրէն «յաւիտենական»-ի եւ ժողովրդօրէն «առօրեայ»-ի. նպատակադրութեան եւ «անուղի, աննպատակ» հոգեշփոթի, ցեղային «լիարժէքութեան» եւ մարդկօրէն «ընկածութեան գիտակցութեան»: Կողմերից մէկը – հակադաշնակցականութիւնը լծւած է «վատութեան» եւ «ամբարիշտ ուրացում»-ի գործին, միւսը՝ դաշնակցականութիւնը՝ խայթւած է ազգային ամօթանքի ըզգացումից: Սրանով էլ պայմանաւորւում է գրքի ողբերգական բնոյթը, նրա ցեղացաւ շեշտը: Բոլոր ողբերգութիւնների հիմքը նրանում է, որ մարդս բարոյական զգացում ունի, իսկ երեւոյթները ենթակայ են չարի եւ բարու սկզբունքներին: Այս սկզբունքները ենթակայական ըմբռնում-ապրումներ են, բայց տիեզերական ցաւի շեշտ կայ աւետարանչի աþյն խօսքի մէջ, թէ «Յիւրսն եկն եւ իւրքն զնա ո’չ ընկալան»: Կեանքի վրայ մի անէծք կայ եւ այդ նրանում է, որ նոյն արգանդից ե’ւ Աբէլ է ծնում ե’ւ Կայէն, որ մէկը չարն է գործում իսկ միսը տառապում է ուրիշի գործած վատութեան համար: Մեր վիշտը նրանում չէ, որ աշխարհում թուրք կայ, այլ նրանում, որ թրքատիպ հայ կայ: Հայ՝ որ ցեղի ձայնը չի լսում, որ նրա առաքելութեան խորհուրդին չի հաւատում, հայ՝ որ չարութեան անօթ է եւ պղծում է մեր ոգու ստեղծագործ երկունքը, որ անասնզգաց է, ընդունակ չէ ապրել ու հասկանալ, թէ իր ընկածութեամբ ինչ սպանիչ ամօթանք, բարոյական ի՞նչ զարհուրելի տառապանք է պատճառում ցեղօրէն զգայուն հայ մարդուն: Այստեղ է հայ կեանքի մղձաւանջը, այստեղ՝ նրա այրող ցաւը, այստեղ՝ մեր ողբերգութիւնը:

* * *
    «Միջավայրը» հատւածում թւելով մարդա-աշխարհագրական, հոգեւոր-մշակութային, հոգեբանական եւ տնտեսական ա’յն գործօնները, որոնք նպաստում են ամերիկահայութեան ցրվածութեան՝ հեղինակն այդ գաղութը բաժանում էր երկու մասի – «Հայ հասարակութիւն դառնալու իդէալով առաջնորդւող ազգայնական հոսանք եւ ցեղօրէն դիմազուրկ ցրւածութիւն»:
      Կենտրոնահակ եւ կենտրոնախոյս այս տրամադրութիւնները ունեն կենսա-հոգեբանական հիմք: Ցեղը կենտրոնաձիգ զօրույթ է, անցեղազգաց խուժանը՝ կենտրոնացիր հակում: Ցեղօրէն զգայուն տարրերն ունեն համախմբւելու բաղձանք, այսինքն՝ ընկերօրէն «հասարակութիւն», ազգօրէն պետութիւն դառնալու իդէալ: Դրա հանդէպ ցեղօրէն ուծացած տիպերը համակւած են վանողական զգացումով. ձգտում են ձերբազատւել ցեղի գերիշխանութիւնից եւ ապրել անձնօրէն: Դրանք զուրկ են կախումի, որով պարտականութեան, ինչպէս նաեւ կարգապահութեան գիտակցութիւնից: Դրանք անձնիշխան չեն, այլ՝ միայն «ես»-ական, այսինքն՝ մանր շահերի եւ կրքերի գերի, որով՝ չունեն ցեղի ինքնիշխանութեան ըմբռնումը, այսինքն՝ հոգեբանօրէն ստրուկ են: Հոգեբանօրէն ստրուկը նա չէ, որին քաղաքականօրէն ծանր մի դրութիւն է պարտադրւած, այլ նա’, որ անձնիշխան դառնալու խռովք չունի: Նմանին պակասում է երկու բան – խորին հայրենազգացութիւն եւ խորին ինքնազգացութիւն, որով՝ հայրենասիրութիւն եւ ինքնասիրութիւն: Հայրենասէրը կարող է տարագրւել, բայց երբե’ք հոգեպէս տեղափոխւել, ինքնասէրը կարող է պարտւել, բայց երբեþք անպատւօրէն տեղի տալ: Այս հակամերժ զգացումների փոթորկումն է, որ այսօր գաղութահայ իրականութիւնը վերածել է կռւադաշտի: Ինքնազգաց հայը խօսում է Միացեալ եւ Անկախ Հայաստանից, վրէժից եւ հայ ճակատագրին ու դատին շուրջը ցեղօրէն համախմբւելու անհրաժեշտութիւնից, անցեղազգաց հայը երջանկութիւն ասելով հասկանում է անձնական շահը, իսկ այդ կարելի է ապահովել միայն անհատական ճիգով եւ նաեւ Հայաստանից դուրս:
      Կենտրոնաձիգ եւ կենտրոնախոյս այս տրամադրութիւնները հեղինակը պատմա-հոգեբանօրէն բացատրում է նրանով, որ «հայութեան մի մասը՝ Ամերիկայում արմատ ձգելու նպատակով չի հեռացել երկրից, այլ եղել է պանդխտութիւն», մինչ «միւս մասը՝ Հայրենիքը թողել է ընդմիշտ, գնացել դրամ շահելու եւ նոր կեանք վայելելու նպատակով»: Դաշնակցականը՝ դա ակամայից Հայրենիքը թողած «պանդուխտ» հայն է, որի «սրտում հայրենի հողի զգացումը դեռ այսօր էլ կենդանի է»: Հակադաշնակցականը՝ դա հոգեբանօրէն «անհայրենիք, ապահայրենական» հայ տիպն է:
       Իբրեւ հայրենաստեղծական երկունքով համակւած էակ՝ դաշնակցական հայը տառապապաշտ է իր հոգեբանութեամբ. դրա հանդէպ՝ անստեղծագործ հակադաշնակցականի ոգին «չարութեան շտեմարան է»: Տառապանքը ինքնաբուխ բարոյականի մէկ արտահայտութիւնն է, չարութիւնը՝ արտաքուստ հրահրւելու տրամադրութիւնը: Տառապապաշտը ինքնագիտակ երկնող է, ստեղծագործ, նրա իդէալն է սեփական էութեան արձանացումը (քաղաքականօրէն՝ այդ ասել է ազգային պետութեան կառուցումը): Ցեղօրէն վատը, չարը – դա արտաքին թշնամու գործիքն է, նրա զինակիցը, անինքնակամը, դրսից գրգռւողը – դրա իտէալն է բարոյական անձնատւութիւնը օտարին (քաղաքականօրէն՝ այդ ասել է օտարահպատակ մնալու տենչ):

«Ցեղ եւ Հայրենիք», 1936թ., թիվ 2, 3

Ի՞նչ է ՍՎԱՍՏԻԿԱՆ (ԿԵՌԽԱՉԸ)

    Սվաստիկա. սանսկրիտերեն ստուգաբանությամբ su և asti, նշանակում է լավ լինել: Արտահայտում է նաև երջանկություն, բարեբախտություն միտքը: Այս երկու կողմից կազմըված խաչը պատկանում է նախապատմական ժամանակներին: Կեռխաչը համարվում է հավերժության խորհրդանշանի նախատիպը՝ աջ և ձախ պտույտներով:
      Հայկական լեռնաշխարհում կեռխաչերը հանդիպում են դեռևս հնագույն ժայռապատկերներում, այնուհետև, լինելով բրոնզեդարյան հիմնական զարդանախշերից, պատկերվել են զանազան առարկաների (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ, դաշույններ և այլն) վրա, հաճախ պատրաստվել մեդալիոնների ձևով (բրոնզից, ծարիրից)՝ որպես առանձին զարդ: Հետագայում ենթարկվելով ձևափոխությունների՝ կեռխաչը ստացել է բարդ ձևեր: Որոշ կեռխաչերի ծայրերը ծռված են մի քանի անգամ, երբեմն հանդիպում են եռաճանկ ու բազմաճանկ կեռխաչեր: Որոշների խաչաձևման մասում պատկերված է սկավառակ կամ շրջանակ (Անիի պարիսպների վրա): Հայաստանում տարածված են հատկապես կեռխաչ, ճանկախաչ, խաչաթև, հավերժության նշան և այլ անվանումներով միոլոր, բազմոլոր խորհրդանշանները:
       Կեռխաչը խորհրդանշել է նաև՝ արև, կրակ, կայծակ, կյանք, պտղաբերություն և ծննդաբերություն: Հատկապես արևը խորհրդանշող խորհրդանշաններից մեկն է կեռխաչը, որի թևերը ուղիղ անկյունով թեքվում են դեպի աջ կամ ձախ: Կեռխաչն իր ձևերով անընդհատ շարժման տպավորություն է թողնում, խորհրդանշելով հենց արևի շարժումը:
       Արևապաշտ հայը արև է պատկերել ժայռերին, զենք ու զրահին, կենցաղային իրերին, զարդերին… Մեր նախնիները արևը պատկերել են շրջանակի, խաչի, կեռխաչի, անիվի, պտտվող ճառագայթների, անգամ կենդանիների (առյուծ, ձի, խոյ) պատկերով: Արևի պաշտամունքը շատ հազարամյակներ ուղեկցել է հայ ազգին. այն մեր հավատալիքների հեքիաթների, ասացվածքների, հանելուկների, երգերի ու պարերի (շուրջպար), անվանումների մեջ է… Արևը հայի համար նաև սրբազան երդում է (նաև` ծնողների արևով երդվելը):
        Կեռխաչի (սվաստիկայի) հետ առնչվող վերլուծությունները նորից հիմնավորելով դրանց հայարիական ծագումը (Հայաստանի ժայռապատկերներում հայտնաբերվել են կեռխաչերի ամենահին օրինակները), հավաստում են, որ Ա. Հիտլերը և նացիստական ու ֆաշիստական այլևայլ պարագլուխները իրապես չեն հասկացել կեռխաչի խորհուրդը և իրենց գործելակերպով միայն վարկաբեկել են այն: Սակայն, դա մեզ չի կարող պարտադրել հրաժարվելու Հայոց հազարամյակների պատմությունից, նաև՝ տիեզերական խորիմաստ խորհուրդներից:

«Հայ-Արիներ»-ի Խմբագրություն

Սվաստիկան և Հայաստանը

      Արարիչ Ար Աստծո, Արև-Աստծո, Արևի տարածված խորհրդանիշեր են խաչն ու սվաստիկան: Խաչը բաղկացած է հորիզոնական և ուղղահայաց մեկական գծերից, որոնք խաչաձևվում են հիմնականում կենտրոնում: Սվաստիկան իր հիմքով նման է խաչին, սակայն թևերի չորս ծայրերը ուղիղ անկյունով թեքվում են աջ կամ ձախ: Բացի սվաստիկայի դասական այս ձևից, որը շատ պարզ է ու գեղեցիկ, գոյություն ունեն նաև եռաթև, բազմաթև, կորածայր, միոլոր, բազմոլոր և այլ ձևի սվաստիկաներ: Սվաստիկան անընդհատ շարժման տպավորություն է թողնում, խորհրդանշելով արևի շարժումն ու հավերժությունը: Սվաստիկան տարբեր ժողովուրդների մոտ, հավանաբար, տարբեր անվանումներ է ունեցել, սակայն 19-րդ դարի վերջերից տարածվում է սանսկրիտ սվաստիկա անվանումը: Հայաստանում տարածված են կեռախաչ, ճանկախաչ, խաչաթև, հավերժության նշան և այլ անվանումներ: «Սասնա Ծռեր» դյուցազնավեպից հայտնի «Խաչ Պատերազմին», որն իրենց աջ բազկին կապում էին Սասնա դյուցազունները թշնամու դեմ մարտի գնալուց առաջ, անկասկած սվաստիկա էր, քանի որ հենց սվաստիկան է եղել հայ ռազմիկների սիրված ու տարածված խորհրդանիշերից մեկը՝ ըստ հայտնաբերված հնագիտական նյութերի:
       Հայաստանում հանդիպում են և’ աջ թեքումով, և’ ձախ թեքումով սվաստիկաներ, որոնք մեծ քանակությամբ պատկերված են Գեղամա և Սյունյաց լեռներին (ժայռապատկերներ), պեղումների ժամանակ հայտնաբերված զենք-զրահին, զարդերին, պաշտամունքային ու կենցաղային իրերին:
      Սվաստիկայի նկատմամբ միշտ մեծ հետաքրքրություն է եղել աշխարհում: Բազմաթիվ գիտնականներ և ուսումնասիրողներ (Յ. դը Մորգան, Մուրիե, Լիտտրե, Դիվմուրտիե, Մ. Մյուլլեր) զբաղվել են սվաստիկայի առեղծվածով: Նրանք փորձել են պատասխանել, թե ի՞նչ է նշանակում սվաստիկայի աջ թեքումը, ի՞նչ է նշանակում ձախ թեքումը, ի՞նչ է նշանակում սվաստիկա բառը, ինչպե՞ս կարելի է այն բացատրել և այլն: Տարածված կարծիքներից մեկի համաձայն սվաստիկայի (նաև խաչի) հիմքի հորիզոնական գիծը նյութական աշխարհն է, իսկ ուղղահայացը՝ ոգեղեն, տիեզերական աշխարհը: Խաչաձևվող այս պատկերում խաչաձևվում են նյութն ու ոգին: Սվաստիկայի աջ թեքված չորս ծայրերը՝ ըստ ջայնիզմի հետևորդ հնդիկ մի վարդապետի, նյութական տիեզերքում հոգիների գոյության չորս աստիճաններն են ցույց տալիս: Դրանք են. ա. նախասկզբնական, ստորին շրջան, բ. երկրային կյանք, բուսական և կնդանական վիճակ, գ. մարդկային վիճակ և դ. երկնային կյանք: Այս բոլոր աստիճանավորումները նյութի ու ոգու միակցումներն են տարբեր վիճակներում:
    ՈՒսումնասիրողների շրջանում տարածված է նաև այն տեսակետը, որ աջ թեքվող սվաստիկան կյանքի ու հավերժության խորհրդանիշն է, իսկ ձախ թեքվող սվաստիկան՝ մահվան խորհրդանիշը: Այս դեպքում հիշենք, որ հայոց ժողովրդական հավատալիքներում (նաև այլ ժողովուրդների մոտ) աջը միշտ համարվել է հաջողության նշան, իսկ ձախը՝ անհաջողության: Մեկ այլ տեսակների համաձայն աջ թեքվող սվաստիկան արական իմաստ ունի, իսկ ձախ թեքվողը՝ իգական իմաստ և այլն:
        Տարածված տեսակետ գոյություն ունի սվաստիկա բառի բացատրության վերաբերյալ: Ընդունված է, որ svastika-ն կազմված է su «լավ, բարի» և asti «լավ լինել» բաղադրիչներից, որը բարեկեցություն, երջանիկ վիճակ իմաստներն ունի (ka-ն մասնիկ է): Սվաստիկայի առեղծվածով զբաղվող գիտնականները համակարծիք են մեկ հարցում, այն է. սվաստիկան արևապաշտ արիական ցեղի խորհրդանիշն է և տարածվել է այդ ցեղի տարածման հետ: 20-րդ դարի երկրորդ կեսին առաջ քաշվեցին նոր տեսակետներ հնդեվրոպացիների նախնիների՝ արիական ցեղերի նախահայրենիքի, նրանց կողմից ստեղծված քաղաքակրթության, մշակույթի և այլ հարցերի մասին: Վերանվանվեցին ու նորովի մեկնաբանվեցին շատ տեսակետներ:
        Փորձենք նորովի մեկնաբանել նաև «սվաստիկա» բառի իմաստը: Դիմենք արիական ցեղերի հնագույն գրավոր աղբյուրներին՝ հնդկական վեդաներին և իրանական «Ավեստային»: Հին հնդկական վեդայական գրականության մեջ (սանսկրիտ) հանդիպում են svar, suar  բառերը «արև, լույս, փայլ, ցոլք» իմաստներով (հմմ. ռուսերեն րՉպՑ «լույս» բառը): «Ավեստայում» հանդիպում է hvar բառը «արև, արևի լույս» իմաստով:
    Հնդեվրոպական «աստ, ազդ» բառարմատները «ուժ, զորություն» իմաստն ունեն (հմմ. հայերեն աստիած, աստված բառը), իսկ ուժ, զորություն աստվածներն ունեն: Նկատում ենք, որ սվաստիկա բառը բաղկացած է svar, suar «արև, լույս, փայլուն» և asti «աստիած» բաղադրիչներից: Հետևաբար սվաստիկան «արևի, լույսի աստված» իմաստն ունի (կա-ն մասնիկ է):
    Սվաստիկայի ուսումնասիրության համար կարևոր են Գեղամա և Սյունյաց լեռների ժայռապատկերները, որոնք թվագրվում են մ.թ.ա. 7-3-րդ հազ-ներով: Սվաստիկայի բազմաթիվ պատկերներ կան հատկապես Գեղամա ժայռապատկերներում: 19-րդ դարի վերջերից Հայկական լեռնաշխարհում կատարվում են հնագիտական պեղումներ (Ռեսլեր, Ն. Մառ, Յ. դը Մորգան, Է. Շանտր,  . Սամվելյան), որոնց արդյունքում հայտնաբերվում են բազմաթիվ իրեր սվաստիկայի (նաև խաչի) պատկերով: Հնագիտական նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սվաստիկան սիրված խորհրդանիշ է եղել հատկապես հայ ռազմիկների համար, քանի որ այն մեծ քանակությամբ պատկերված է հայ առաջնորդների և ռազմիկների պեղված դամբարաններից (Լոռի-Բերդ, Շիրակ, Իջևան) հայտնաբերված զենք-զրահին ու հանդերձանքին: Դրանք դաշույններ են, սրեր, սրի պատյաններ, ճակատակալներ, ճարմանդներ, կրծքի վրա ամրացվող վահանակ-սկավառակներ, կոճակներ, մարտական սակրեր, գոտիներ, զրահի բեկորներ և այլն: Հանդիպում են նաև խաչի ու սվաստիկայի միացյալ պատկերներով իրերի:
       Սվաստիկան բազմապիսի ձևերով ու մեծ քանակությամբ պատկերված է նաև զարդերի, խեցեղենի, աղորիքների ու կենցաղային այլ իրերի վրա: Սվաստիկայի պատկերով հնագույն խեցանոթը հայտնաբերվել է Շենգավիթում (մ.թ.ա. IV հազ.): Խեցեղենի մեջ հանդիպում են այնպիսի նմուշներ, որոնց վրա սվաստիկան պատկերված է հատակին, արտաքին մասում: Հանդիպում են նաև երկճյուղ ու եռաճյուղ թեքումներով սվաստիկաներ: Այդպիսի խեցանոթներ հայտնաբերվել են Արթիկից, Քարաշամբից, Վանաձորից և այլն: Սվաստիկայի պատկերով մեծ քանակությամբ զարդեր են հայտնաբերվել Վանաձորում (Թագավորանիստ), Լոռի-Բերդում, Իջևանում, Արթիկում, Շամխորում (Գարդման) և այլ վայրերում կատարված պեղումների ժամանակ: Դրանք բրոնզե ու ծարիրե կախազարդեր են, ուլունքներ, կոճակներ և այլն: Հս. Միջագետքում՝ Սամարրայում ևս հայտնաբերվել են սվաստիկայի պատկերներ (մ.թ.ա. V հազ. Հասունյան մշակույթ), սակայն դրանք տարբերվում են սվաստիկայի ընդունված դասական ձևերից: Ի դեպ Հասունյան (նաև Հալաֆ-Հասունյան) մշակույթի ստեղծման հայրենիքը Հայկական լեռնաշխարհի հարավային մասն ու Հս. Միջագետքն են և այս մշակույթի ստեղծման ակունքներում կանգնած են Հայկական լեռնաշխարհի բնիկները՝ հայկական՝-արիական ցեղերը՝ հայ-արմենները:
    Սվաստիկայի պատկերով գտածոներ են հայտնաբերվել նաև Հնդկաստանում, Իրանում, Հունաստանում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազ-ներով: Այս գտածոները ևս վերագրվում են արիական ցեղերին, որոնք դուրս գալով նախահայրենիքից, հայտնվել էին այդ և այլ տարածքներում:
     301թ-ին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո հայ վարպետները շարունակել են սվաստիկան օգտագործել որպես խորհրդանիշ և զարդանախշ՝ պատկերելով այն Անիի պարիսպներին, Դվինի եկեղեցիներին, միջնադարյան ձեռագիր մատյաններին (Ախթամարի 12-րդ դարի մի ավետարան, Մարկոսի Ավետարանի անվանաթերթը՝ 1378թ.), նաև խեցեղենի, գորգերի, կարպետների, հագուստների վրա և այլն: Ինչպես տեսնում ենք, սվաստիկան Հայաստանում պատկերվել է հազարամյակներ շարունակ: Հնագույն պատկերները (ժայռապատկերներ) ինչպես վերևում նշվել է, թվագրվում են մ.թ.ա. 7-3-րդ հազ-ներով: Սվաստիկան Հայաստանում հանդիպում է բազմապիսի ձևերով, ինչը չենք հանդիպում այլ երկրներում հայտնաբերված նմուշներում: Հետևաբար, վստահորեն կարող ենք ասել, որ սվաստիկան իբրև Արևի, Լույսի, Բարու ու Հավերժության խորհրդանիշ ստեղծվել է հնդեվրոպացիների նախնիների՝ արիական ցեղի բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում և, իբրև սիրված խորհրդանիշ, հազարամյակներ շարունակ մշակութային արժեքների վրա պատկերվել ու պահպանվել է արիական ցեղի անմիջական ժառանգների՝ հայ-արմենների կողմից:
   1930-ական թվականներին Գերմանիայում իշխանութ-    յան գլուխ անցան ֆաշիստները: Նրանք իրենց հայտարարեցին արիական ցեղի ժառանգներ և ֆաշիստական Գերմանիայի խորհրդանիշ դարձրին սվաստիկան: Արևի, Լույսի ու Բարու խորհրդանիշը դարձավ չարի և դժբախտության խորհրդանիշ: Գերմանիան պարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմում: Սակայն մարդկությունը այսօր էլ անվստահությամբ ու անբարյացակամությամբ է նայում սվաստիկային: Սվաստիկան շարունակում է մնալ ֆաշիստների կողմից առաջ քաշված ոչ մարդասիրական գաղափարների խորհրդանիշ: Մինչդեռ Արևի ու Լույսի խորհրդանիշ սվաստիկան կապ չունի մի խումբ մարդկանց կողմից իրականացված հանցագործությունների հետ: Սվաստիկան պետք է մաքրվի և աշխարհի ու մարդկանց կողմից նորից ընկալվի այնպես, ինչպես մեր արևապաշտ նախնիները՝ հայ-արմեններն են այն ընկալել, ընդունել ու պահպանել հազարամյակներ շարունակ: Այն է. Սվաստիկան Արևի, Լույսի, Բարու և Հավերժության խորհրդանիշն է:

Անժելա Տերյան,
Երևանի պատմության թանգարանի հնագույն և միջնադարյան պատմության բաժնի վարիչ

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՍՎԱՍՏԻԿԱ

      Սվաստիկայի մասին շատ է գրվել, գրվում և երևի թե պիտի շարունակվի գրվել: Մեր նպատակը գրված նյութերի քննարկումը չէ, առավել ևս հակառակվելը, որովհետև ուսումնասիրությունները, հետազոտությունները ճշմարիտ են հավանական լինելու հարթությամբ: Ասենք՝ «Հավերժության» խորհրդանիշ: Հավերժությունն անսահման ժամանակն է և այդ խորհրդանիշը, կամա-ակամա կոնկրետանում է ժամանակի վրա: Մինչդեռ…
     Արիները (հնդիկները մինչև այսօր ասում են Արյաններ, յան վերջավորությամբ ընդգծելով նրանց ծագումը) իրենց հետ Հնդկաստան էին բերել աշխարհաստեղծման իրենց սեփական փիլիսոփայությունը: Չծավալվենք այդ փիլիսոփայությամբ ձեռք բերված գիտությունների և գիտելիքների լայն ու խորը սահմաններում, դա մեզ կհեռացներ մեր նպատակից, ինչը սվաստիկան դիտելն է որպես խորհրդանիշ: Ինչի՞:
       Արյան փիլիսոփաները, ովքեր Սանկհյայի և յոգայի բարձրագույն գիտակներ էին և իրենք էլ յոգի (հայերեն բառ է հոգի) էին, կամ Սանկհյային նվիրված մարդիկ, տիեզերքում տեսել էին և հիմա էլ տեսնողները տեսնում են էներգետիկ երկու հզոր աղբյուր:
      Փուռուշա (նորից հայերեն բառ է. փուռ – ջերմություն + ու շաղկապ + շա, արև, լույս), արական սկզբունքներով, որ գոյություն ունի առանց պատճառի և հետևանքի, տարածության և ժամանակի համար, Պրակրիտի (նորից հայերեն բառ. պրակ հատված + րիտի – կին, իգական իմաստ) իգական սկզբունքով, ստեղծողը նյութական աշխարհի, բայց այն ինչ ստեղծում է Պրակրիտին, բերում է Փուռուշայի մեջ, լիցքավորում է էներգիայով, ապա բաց թողնում դեպի տիեզերական գիտակցություն՝ Մհաթմա (տե՛ս նկ. 1): Փուռուշան իր արական սկզբունքով, ինքը կարող է մտնել Պրակրիտիի մեջ, երբ ցանկանում է բազմապատկվել, կամ որևէ իմացություն նյութականացնել (տե՛ս նկ. 2), ապա նորից բաց թողնել դեպի տիեզերական գիտակցություն՝ Մհաթմա*:
     Նկարելով, քանդակելով, գրելով Արյան փիլիսոփաները ցույց են տվել էներգետիկ այդ հզոր հոսանքների շարժման ուղղությունը, աբստրահելով Փուռուշայի և Պրակրիտի հանգույցները (տե՛ս նկ. 3,4):
    Մտածելակերպի այս տարբերակով լուծվում է Հայկա-  կան ժայռապատկերներում հանդիպող սվաստիկայի ներքևի թևին եղած ելուստի առեղծվածը. դա տիեզերական գիտակցությունն է (տե՛ս նկ. 5):
       Հիմա. Սվաստիկան խորհրդանի՞շ է թե նշագիր: Այս պարագային նշագիրը ավելի է մոտ ճշմարտությանը:
    Կարիք կա՞ արդյոք հիշեցնելու, որ հայկական ժայռապատկերներում հանդիպող սվաստիկաները 2-3 հազարամյակով մեծ են Հնդկաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Պարսկաստանում և այլուր հանդիպող սվաստիկաներից: Այսպիսով, հավերժությունը կարող է լինել Փուռուշայի և Պրակրիտիի մի հատկանիշը և միայն:

                                       ՄԱՆՈՒ՝ Ռոբերտ Մանուկյան
_____________________________
* Այուրվեդա, Սանկտ-Պետերբուրգ 1996թ. էջ 7-9.

ԱՐԱՐԱՏԸ  ԵՎ  ԱՐԻՆԵՐԸ
ՏԵՍԱԿԵՏ

   Աստվածաշնչում տրված համաշխարհային ջրհեղեղի պատմության մեջ թվում է, թե Նոյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան վրա շրջակա լեռների համեմատությամբ նրա առավել բարձր լինելու պատճառով (նկատենք, որ «Նոյը» դա հայերեն «նոր» բառն է): Եթե  այս պատմությունը դիտարկենք աստվածաշնչյան տարբերակից ելնելով (քանի այն իր բովանդակությամբ առավել մոտ է ամենահին և հավանաբար այս և մյուս, ասենք հնդկական Մանուի, աքքադական Ուտնափշտիմի կամ հունական Դեվկալիոսի տարբերակների համար նախասկիզբ ծառայած շումերական Զիուսուդրայի առասպելին), ապա պետք է ընդունել, որ  այն տեղի է ունեցել Միջագետքում: Սակայն, այդ վայրերի հարևանությամբ գտնվում էին նաև այլ բարձր գագաթներ Զագրոսյան լեռներում  կամ նրանցից քիչ հեռու՝ Արարատից ավելի բարձր Դեմավենդ լեռը (5604 մ): Այս դեպքում պետք է կարծել նաև, որ փրկվել են նաև այլ կենդանիներ կամ անձիք: Սակայն, քանի որ այդ մասին ոչինչ չի ասվում, ապա պետք է ընդունել, որ հատկապես Արարատն է Արարիչի կողմից նախատեսվել՝ հանդիսանալու կյանքի և նոր, բարձր հատկանիշներով օժտված մարդ տեսակի վերածննդի վայրը: Այդ տեսակետից հետաքրքիր կլինի պարզել Արարատյան լեռնաշխարհի այն հատկանիշները, որոնք հավանաբար նրան արժանացրել են Արարչի հատուկ ուշադրությանը:
     Շատերը նկատել են (այդ մասին կան նաև հրապարակումներ), որ բրգաձև շինությունների ներսում մարդկանց պարուրում է ինչ-որ խորհրդավոր, ջերմեռանդ զգացում: Բացի այդ, նկատված է նաև, որ մարդիկ, երբեմն կարծես իրար հետ հաղորդակցվում են մտովի, նույնիսկ հեռավորության վրա: Բրգաձև շինությունների ներսում նման երևույթները առավել ուժեղանում և հստականում են, բայց այս դեպքում նրանք կենտրոնանում են, միավորվում և բրգի գագաթում դառնալով մտքերի ու զգացմունքների ուժեղ համախմբվածություն, հաղորդվում առ Արարիչ: Այդ երևույթի մասին հավանաբար գիտցել են նաև հավատամքային շինությունների ճարտարապետները` դրանք օժտելով բրգաձև կամ կոնաձև գմբեթներով: Նման գմբեթներ ունեն ինչպես քրիստոնեական շատ եկեղեցիները, այնպես էլ մուսուլմանական մզկիթները: Հնարավոր է, որ այդ երևույթները հաշվի են առնված նաև որոշ հավատացյալ ազգերի պաշտպանական կառույցներում` տալով բրգաձևություն կրեմլների աշտարակներին կամ որոշ իշխանական կառույցների վերնամասերին: Ակներև է, որ հնում քրմերի գլխանոցների սրածայրությունը, ինչպես նաև հայ քրիստոնեական եկեղեցու կրոնավորների վեղարների նմանատիպ ձևը ևս ունի նույն իմաստը:
     Սակայն այս պարագայում տրամաբանությունը հուշում    է նաև հակադարձ կապի առկայության մասին (տեխնիկայում ևս հաղորդիչ և ընդունիչ սարքերի  մեխանիկական մասերը ունեն նույն կառուցվածքը): Սույն հոդվածի հեղինակի «Արիական իմաստնություն Գիրք Բ» գրքում հայտնվել էր այն կարծիքը, որ, եթե սնամեջ բուրգը իր ներսում հավաքում, ֆոկուսացնում և առ Արարիչն է հաղորդում ներսում ջերմեռանդ աղոթողների խնդրանքը, խոնարհումը, նվիրվածությունը և այլն, ապա Արարիչն իր կամքը, ոգեղեն ներուժն ու ուղղորդիչ ազդանշանները հաղորդում է նույն բուրգի միջոցով, որոնք իջնելով գագաթից տարածվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մակերևույթով:
      Եվ վերջապես, եթե ուշադրություն դարձնենք Արարատի ամբողջական համայնապատկերին, նրա փոքր գագաթը համարյա իդեալական բուրգ է, իսկ մեծն աչքի է ընկնում իր պատկառելի զանգվածային տեսքով, հզոր ու անվրդով հանգստությամբ: Այդ տեսակետից արժե նորից վերադառնալ տեխնիկայում հանդիպող մեկ այլ զուգահեռի վրա: Սովորաբար տեղեկատվություն ընդունող և հաղորդող հատուկ տեղեկայանքների կառուցվածքում գոյություն ունեն երկու սարք` փոքրը, որը հիմնականում կատարում է փնտրողի և ուղղորդողի դեր և դեպի նպատակակետն է ուղղում մեծին` հիմնական դեր կատարողին: Օրինակ` աստղադիտակը կազմված է փոքր հեռադիտակից, որով հայտնաբերվում է փնտրվող օբյեկտը և ըստ նրա կարգավորվում է մեծը` հիմնական դիտարկում կատարողը: Նույն կառուցվածքն ունի մանրադիտակը, նույն սկզբունքով են աշխատում ճշգրիտ ռադիոլոկացիոն տեղեկայանքները և այլն: Արարատն էլ կարծես նման մի տեղեկայանք է` ընդունելու համար Արարիչի կողմից հաղորդվող տեղեկատվությունը: Ընդորում, եթե աստղադիտակը ինքը պտտվելով ու թեքվելով գտնում է օբյեկտը, ապա Արարատ (Մեծ և Փոքր Մասիսներ) համալիրը երկրի վրա լինելով անշարժ, պտտվում է երկրի հետ միասին և որոշ պահի հայտնվում է ազդանշանների հաղորդման ոլորտում, որտեղ Փոքրը ստացած ազդանշանները հաղորդում է Մեծին, որն էլ իրականացվում է դրանց հաղորդումը ի կատարման: Այս բոլոր հատկանիշների առկայությամբ Արարչական Լեռը եզակի է: Նախ նրա հարևանությամբ չկա որևէ գագաթ, որն իր բարձրությամբ կարողանա համեմատվել իր հետ: Այն, ստորոտից մինչև գագաթն ունեցած բարձրությամբ (4կմ ավելի) հավասարը չունի, այսինքն՝ գտնվում է ազդանշաններ ընդունելու համար ամենաբարենպաստ վիճակում, ունի իր զույգը՝ իդեալական բուրգի ձևով, և այլն: Այլ խոսքով աշխարհի բոլոր լեռներից Արարատի ընտրությունը ունի իր պատճառները: Ավելացնենք նաև, որ Մեծի ու Փոքրի զուգակցման նման սկզբունքը կիրառվում է նաև հավատամքային կառույցներում: Օրինակ` հայկական եկեղեցիների կողքին կառուցվում է զանգակատուն, մուսուլմանական մզկիթների կողքին կառուցվում է մինարեթ և այլն:
     Հետագա ուսումնասիրությունների շնորհիվ պարզվեց,   որ նշված սխեման համարյա համընկնում է մարդու և տիեզերքի կապի մասին հնդկական  վեդայական` Սանքհյա փիլիսոփայության սկզբունքների հետ: Նկատենք, որ համաձայն ավանդույթի, այն հիմնավորվել ու զարգացել է ուրիշիների կողմից (ակնառու է բառի հիմքում ընկած «արի» արմատը): Ըստ այդ սկզբունքների ամեն ինչի հիմքում ընկած է Տիեզերական Գիտակցությունը, որը բացահայտվում է արական և իգական էությունների տեսքով: Արական էությունը կոչվում է` Փուրուշա(Փուռուշա), իսկ իգականը` Պրակրիտա: Վերջինս դուրս է ժամանակից ու տարածությունից, պատճառներից ու հետևանքներից` հանդիսանալով ամեն ինչի ոգեղեն սկիզբը: Փուրուշան զուտ գոյն է, նախասկզբնական ֆիզիկական ներուժը և գործող արարչական ուժը, ձևերի աղբյուրը, բնության բացահայտությունն ու որակը: Պրակրիտան Տիեզերական Գիտակցությունից ստանալով հաղորդագրությունը, այն փոխանցում է Փուրուշային, որը դրան տալիս է ձև, որակ, ներուժ և այլն: Այսինքն այդ երկու սկզբունքների միջոցով Տիեզերական Գիտակցության հաղորդագրությունն ստանում է իրական ձև: Արարատի երկու գագաթների դիրքը կարծես հուշում է նրանցում՝ Պրակրիտայի (Պրակրիտիի) ու Փուրուշայի  փոխհարաբերություններին նմանվող հատկանիշի  առկայության մասին:
     «Խորհրդավոր Սվաստիկա» հոդվածում (Մանու, «Հայ-Արիներ», թիվ 9, 2003), հեղինակը մատնանշում է, որ «փուրուշա» բառում` «փուր» դա հայերենի նույն «փուռ» բառն է, իսկ «ուշա»` սանսկրիտում նշանակում է «լույս»: Նույն կերպ «պրակրիտի» բառում` «պրակ» հնուց էլ հայերենուն նշանակել է «հատված», իսկ «րիտի»` սանսկրիտում նշանակում է «կին»: Նշված անվանումների նման բացատրությունը լիովին համընկնում է Արարատին վերևում վերագրվող հատկությունների հետ: Եվ իրոք, Փոքր գագաթը հատվածաբար ստանալով արարչական տեղեկատվությունը, այն իր մեջ իգական սկզբունքով փոխակերպելով մարդկային գիտակցությանը հասանելի տեսքի, այն փոխանցում է Մեծ գագաթին, որն իր հերթին նրան սնելով ոգեղեն մեծ ներուժով, դարձնում է գործնականորեն կիրառելի (եփում է) և ճառագում է որպես իմացության լույս:
    Նոյյան Տապանի հանգրվանումը Արարատի գագաթին հնարավորություն է տվել Արարիչի հաղորդակցությունը Նոյի այն սերունդների հետ, որոնք ջրհեղեղից անմիջապես հետո բնակություն էին հաստատել Արարատի շրջակայքում և նրանց միջոցով նաև հեռացածների հետ, աջակցելով ու վերահսկելով մարդկային քաղաքակրթության առաջընթացին: Իսկ նման հատկանիշը բնորոշ է միայն նրանց, քանի որ միայն նրանք են ընդունակ արարելու: Որ ասվածը վերաբերում է հայերի անմիջական նախնիներին, երևում է թեկուզ նրանից, որ իրանք են Արարատին տվել այդ անունը, գիտենալով նրա այդ հատկության մասին (միայն հայերենում է, որ Արարատ` նշանակում է «արարման վայր», ինչպես ասենք` «խորխորատ» նշանակում է «խորը վայր»): Այն անձիք, ցեղերը և դրանցից ծագած ազգերն ու նրանց ժառանգները, որոնք միտված են ուրիշներից գողանալու, ուրիշների արարածը խլելու ու թալանելու, չունեն արարելու և Արարիչի հետ հաղորդակցվելու ընդունակությունը, անկախ  այն բանից, թե որտեղ են բնակվում նրանք: Այսինքն, եթե «Արարատ» համալիրը գործում է որպես անտենա-հաղորդակ, ապա միայն Արարատի ստորոտում մշտապես բնակվող Նոյի սերունդները կարող են հանդես գալ որպես խմբային ընդունիչ, և ինչքան շատ է խմբում անձերի քանակը, այնքան հզոր է ընդունիչը և մեծ է նրա հնարավորությունը: Որ նման առաքելությունը վերապահված է միայն հայերին, երևում է թեկուզ այն անվիճելի փաստից, որ վերջին հազարամյակում բազմաթիվ քոչվոր ցեղեր, օգտվելով արտաքին դավերի պատճառով հայերի ներուժի թուլացումից, խցկվեցին Հայաստանի տարածքն ու Արարատի մերձակա շրջակայքը: Եվ չնայած իրենց ունեցած արտոնյալ վիճակին, այդ տարածքներում ոչ արաբների, ոչ թուրքերի ու քրդերի հետագա սերունդները չեն կարող պարծենալ իրենց որևէ արարչագործությամբ, որը կարողանար քիչ թե շատ նշանակալից արժեք ունենալ, որևէ նշանավոր անհատով, որը կարողանար թեկուզ չնչին դեր կատարեր մարդկային քաղաքակրթության զարգացման գործում: Իսկ հայերը, չնայած այդ ցեղերի մշտական բռնացումներին, թալանին ու սպանություններին, շարունակել են արարել, որովհետև դա նրանց էության մեջ տրված է Արարիչի կողմից: Իսկ օրինակները չափից դուրս շատ են, և կարիք չկա թվարկելու: Բնականաբար նման հաղորդագրություններն իրենցում պարունակում են ոչ միայն Արարչական ծրագիրը, այլև  տալիս են պայմանների, մեթոդների, միջոցների այն ամբողջ համալիրը, որոնք զարգացնելով մարդկային գիտակցությունը հնարավորություն են տալիս իրագործելու այն:
      Նոյի սերունդները բազմացան և բնության տված բարիքներն այլևս նրանց սննդի համար չէին բավարարում… և նրանց մեծ մասը պտուղներ հավաքելով ու որսի կենդանիներին հետապնդելով աստիճանաբար հեռացան Հայկական   լեռնաշխարհից: Իսկ մնացածները գերադասեցին ունկնդիր լինել իրենց ներքին ձայնին՝ օգտագործելով Արարատից եկող ազդանշանների շնորհիվ զարգացող գիտակցությունը: Արարիչը նրանց տվեց հաղորդակցության ամենահզոր միջոցը` լեզուն, որի շնորհիվ նրանք ձեռք բերեցին սեփական գիտելիքներն ու փորձը միմյանց հաղորդելու, այսինքն խմբային մտածելու հատկություն: Նրանք սովորեցին մշակել բույսեր և ընտելացնել կենդանիներ, ապահովելով իրենց մշտական սնունդով: Դրա շնորհիվ նրանք ավելի արագ բազմացան և արդեն անհրաժեշտություն առաջացավ ձեռք բերել ցանելու համար նոր հողեր, իսկ անասունների համար՝ նոր արոտավայրեր: Նրանց մի մասը նորից սկսեց տարածվել առաջին հեռացածների հետևից, որոնք արդեն տեղավորվել էին որոշակի տարածքներում: Տվյալ պարագայում հնաբնակների ու նորեկների միջև լուրջ բախումներ չեղան, շնորհիվ սննդի ձեռք բերման տարբեր եղանակների, որոնց պատճառով ոչ թե մրցակցում, այլ կարծես լրացնում էին միմյանց: Հնաբնակները արագորեն սովորեցին սնունդ ձեռք բերելու նրանց առաջավոր մեթոդները և արագորեն ձուլվեցին նորաբնակներին: Տարբեր վայրերում տարբեր ցեղերի հետ խառնվելու պատճառով սկսեցին ձևավորվել ազգեր, որոնք ընդունելով եկվորների գիտելիքները, իրենց նախնիներից ժառանգեցին նաև նրանց բացասական հատկանիշները, որոնք և հետագայում գժտությունների ու պատերազմների պատճառ դարձան:
     Հազարամյակներ անց Հայկական լեռնաշխարհում նո-  րից բնակչությունն աճեց և այս դեպքում տեղի բնակիչները Արարչի հաղորդումներով սովորեցին ստանալ բրոնզ մետաղը և դրանից ձուլել գյուղատնտեսական գործիքներ ու զենք: Որ մարդը սեփական խելքով կամ փորձի միջոցով չէր կարող բրոնզ ստանալ ցույց է տալիս բրոնզի համաձուլվածք ստանալու մինչև հիմա էլ բարդ համարվող մետալուրգիական գործընթացը, ավելացրած նաև ստացած բրոնզի ձուլածոից անհրաժեշտ իրեր ձուլելու դժվարությունը: Այս բոլորը կատարվել է Հայկական լեռնաշխարհում և մարդկային քաղաքակրթության բրոնզի դարը սկիզբ է առել այստեղ, և դա հնագիտության մեջ հաստատված փաստ է:
     Դարեր անց, գյուղատնտեսության բարձր բերքատվության շնորհիվ Հայկական լեռնաշխարհը նորից դարձավ գերբնակեցված և անհրաժեշտություն առաջացավ բնակչությունից բեռնաթափվելու, սակայն պիտանի տարածքներն արդեն զբաղեցված էին և բնականաբար ոչ ոք օտարներին առանց դիմադրության չէր ընդունի: Բրոնզե զենքի առավելության շնորհիվ, այս անգամ արդեն կոտրելով տեղացիների դիմադրությունը՝ նորաբնակները նրանց հետ միասին սկսեցին ապրել նույն տարածքներում: Այս և հետագա նման ձևով տեղափոխությունները կոչվեցին «արիների արշավանքներ», իսկ արշավողներին` «արիներ», իրենց հայերեն ինքնանվանման, գործելակերպի (այսինքն արարողներ), կամ նրանց պաշտած` Ար աստծո անունով: Բայց ամենակարևորը նրանց վերաբերմունքն էր տեղացիների նկատմամբ, որոնց նրանք ոչ թե ոչնչացնում, թալանում կամ ստրկացնում էին, ինչպես հետագայում անում էին  զանազան քոչվոր ազգերը, այլ ապրելով նրանց մեջ, նրանք կարծես շտապում էին իրենց գիտելիքները և բարոյական համամարդկային սկզբունքները հաղորդել նրանց, հանդես գալով որպես ուսուցիչներ, և  այդ կերպ, իրենք էլ չգիտակցելով, կատարել Արարչի կողմից իրենց վրա դրված առաքելությունը` մարդկային քաղաքակրթությունը առաջ մղելու գործում: Այդ պատճառով բոլոր ազգերը «արի» անվանման տակ հասկանում են մարդկային գերազանց ու վսեմ հատկանիշներով օժտվածություն, նույնիսկ սանսկրիտով «արի» նշանակում է «սուրբ»: Իսկ արիների հետ առնչություններ ունեցած շատ ազգեր, որոնք զարգացել ու հզորացել են շնորհիվ նրանցից ստացած գիտելիքների, չեն զլանում իրենց ևս արի համարել: Նույն ձևի հաջորդ արշավանքների շնորհիվ մարդկությունը թևակոխեց ներկայիս երկաթի դարը, ստացավ նոր շատ գիտելիքներ և այլն: Սակայն օգտվելով արիների գիտելիքներից, ամբողջ մարդկությունը արիական համամարդկային սկզբունքները չդարձրեց մտածելակերպի ու գործելակերպի ելակետ: Նոյյան Տապանում գերագույն բարոյական հատկանիշներով օժտված էր Նոյը, բայց ոչ նրա ընտանիքի մյուս անդամները: Եվ նրանց միջոցով մարդկության հետագա սերունդներին փոխանցվեցին նաև այն բացասական գծերը, որոնց պատճառով ջրհեղեղի միջոցով Արարիչը կործանեց նախորդ մարդկային քաղաքակրթությունը: Մարդիկ սկսեցին մտածել առավելապես թալանելու, քան արարելու. սեփական շահը բավարարելու, քան ուրիշներին օգնելու, ուրիշներին ստրկացնելու, քան սովորեցնելու մասին: Նրանք սկսեցին միմյանց ունեցածը խլելու համար իրար սպանել և պատերազմել` օգտագործելով արիներից ստացած գիտելիքները: Արարատի ստորոտում մնացած արիների անմիջական ժառանգները` արիներ-հարիներ-հայերը (կամ արմենները` «արի մարդիկ») արդեն ստիպված էին ոչ թե կատարել իրենց առաքելությունը` արարել ու տարածել, այլ դիմադրել չորս կողմից հարձակվող ագահ ու նախանձոտ ազգերին, որոնք արիներին հաղթելու համար որդեգրել էին սադրանքն ու դավադրությունը, նենգությունն ու խաբեությունը: Պայքարը գնում էր ազգային ինքնությունը, Արարչի կողմից առաքվող հրահանգներն ու տեղեկատվությունը ընկալելու ընդունակությունը պահպանելու և սերունդներին հաղորդելու, մարդկային բարձրագույն հատկանիշները չկորցնելու համար: Անընդհատ պատերազմների մեջ նոսրացան արիները, թուլացավ նրանց՝ որպես խմբային ընդունիչ գործելու հնարավորությունը: Արարչի հետ կապի թուլացումը հնարավորություն տվեց անարիներին իրենց ձեռքը վերցնել մարդկային քաղաքակրթության զարգացումը ղեկավարելու և ուղղորդելու լծակները, և իրենց  համարել իրավասու` տնօրինելու առանձին անհատների ու ամբողջ ազգերի ճակատագրերը: Նրանց ջանքերի հետևանքով անվերջ հզորանում են մարդ սպանելու միջոցները, գիտության զարգացումը դառնում է անվերահսկելի և անկանխատեսելի, հզոր պետությունների ղեկավարումն անցնում է մեծամիտ ու ինքնահավան անձերի, իսկ փոքր պետություններինը` նրանց կամակատարների ձեռքը:
     Ըստ Աստվածաշնչի՝ Արարիչը ջրհեղեղից հետո որոշեց այլևս մարդկության կործանում թույլ չտալ, բայց ներկայիս զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ ներկա ուղղվածության դեպքում մարդկությանը կկործանեն անարիները: Իսկ դա կարող է կանխել միայն Արարիչը՝ արիների միջոցով` նրանց պարտադրելով վերականգնելու իրենց ինքնավստահությունը, նախկին հզորությունը և իրենց առաքելության մեջ համոզվածությունը:
       Էդմոն Խուրշուդյան
 Արիական հետազոտությունների կենտրոն

      Մշտնջենադեր Նժդեհ

Ցեղակրոն ՈՒխտեր և Հայ Երիտասարդաց դաշնակցություն
/հատված «Բաց նամակ հայոց աշխարհի հոգևոր և աշխարհիկ իշխանություններին» անտիպ գործից/
«Տվե’ք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի հատիկ սերունդ, և ես ապահովեմ հայ ժողովրդի տեղն արևի տակ»
/աստ և այսուհետև ընգծված չակերտյալները Նժդեհի իմաստախոսքերն են. ընթերցողի զիջողամտությունն եմ հայցում, թեկուզ հանուն նրայական իսկ ընկալման դյուրինացման,
բնօրինակ դասական ուղղագրությամբ չմեջբերելու համար/
    Գարեգին Նժդեհը Աստվածասահման Ցեղ /լայն իմաս-    տով՝ Ազգ, Ազն/ բներևույթի և, ըստ առաջնույն, Հայ Ցեղի հավերժության առհավատչեացման ինքնին հավերժավառ լուսատուներից է: Ինքն էր՝ այո’, որ իրապես ու խորապես սկսեց, – պատրանքներ չփայփայենք՝ անխուսափելիորեն ձուլվող – հալվող և 1-2 սերնդի գոյընթացում ապահայացող, – սփյուռքաբնակներին ազգային նախաստեղծ արմատներից ու հենց Սերնդյակ=Ծին=Գենից կառչեցնելու անօրինակ համաշարժումը՝ յուր ցեղաշունչ գաղափարադրողի ներքո ի մի կանչելով հետեղեռնյա հայկյան նետին, աշխարհիս թիվ 1 ուժարանում խոյացնելով* «Ցեղակրոն ուխտին» ու առայսօր մակընթացող՝ արդեն իններորդված ալեշարով տարածելով բազում երկրների հայ գաղթօջախներում…
    Հայապահպանություն և հայամիասնություն զոհաբարդույթի ախտահանում, սեփական ուժերի նկատմամբ հայոց հավատի և համազգային ինքնավստահության, ինքնահաստատման գերնպատականու վերականգնում՝ բոլորադարյան սխրագործ նախնյաց վսեմագույն ավանդներով ու հիշատակ – հանգանակներով /Արարատազարդ Հայահայրենիք՝ իբրև արար մարդկության Ծննդարան ու հետջրհեղեղյան Վերածննդարան, հայերենապաշտություն, մաշտոցագյուտ 1600-ամյա կամ, այլ գիտավարկծով՝ բազմահազարամյա-վերածին Տիրագրեր, «Վահագնա-Անահտական Հայաստանի» բարձրարժույթներ, հայության նահապետ, Էսինիմ հանուր ազատապաշտության և իդեալաբաղձության Կարապետ «Աստվածանման Հայկի» եռաթև աղեղի չարամերժ-նեռասպան խորհուրդ խորին, Արամ և Արտաշես Աշխարհակալների հայրենամեծ – /ար/ իրագործումներ, ծովեծով Բազմահայք՝ քարտեզած և շատ հայաշխարհ-նահանգներում /ներառյալ Արցախում/ սեփանվանակիր շեներ հոյակերտած* Տիգրան Բ-ի Մտքի և Ռազմի ստեղծագործունեության արգասալից ապոթեոզ, սուրբ Վարդանանք, Մամիկոնեից ՈՒխտ, Բագրատունյաց արքայատոհմի շինարարական խանդուեռանդ, Ոսկե և Արծաթե դարերի անժամանցելի մշակութային նվաճումներ, Մայիս 28 և Որդան Կարմիր, երկնուբախտ Լազուր, կենաց ծառ Ծիրանի պատկերավորող եռագույն նվիրական …), միով բանիվ՝ ազգի համակողմանի կազմուպատրաստում նորանոր մարտահրավերներին ընդառաջ՝, հնահին ու հա˜ր հայափայփայ տեսլականներն իրականության վերածելո՞ւն միտված «Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանի» մարտավարախնդրով ու ազգահավաք-հողահավաք հավաքազորաճ ռազմավարածրագրով – սույնպիսի խրթնախնդիրներ էին ծառացել Էրգրի 1915-յան՝ նախանմանը չճանաչող նախճիրից, երկրի վերապետականութենացման անժամանակ մահակնքումից և ողջամնա Հայ գենակիրների աշխատաշաղ բեկորումից հետո…
       Ահավասիկ հենց ա’յդ ժամանակ, երբ առանց այն էլ սևեղեռնահար Հայության հայրենազերծ մնացորդացն հիմա էլ «սպիտակ ջարդի» ձուլիչ – անբոց կրակին էր մատնված, երբ անգամ Դաշնակցության վերնախավում ու շարքերում քչերը չէին մտմտում, քեմալական թուրքիայի բիրտ ուժի ապանկախացյալ Հայաստանի, հատվածված-տա’րատարագիր Հայորյարի թուլության դիրքերից, հաշտության կամուրջներ արկանել Զոհի և դահճի** միջև, Նժդեհը յուրովսանն ստանձնեց օտար ծագերում հոգեվարող Հայ մարմինն ու ոգին փյունիկակերպ հառնեցնելու-ամբողջացնելու-առողջացնելու եռամիասնացյալ ու, ի վերջո, բազմամիասնացուցիչ Առաքելությունը: Առավել քան պատասխանատու, առնվազն երկառումորեն անհոգնական /1-անխոնջ, անդուլ, 2-եզակի…/ ու միմիայն առաքինապարտ Առաքելություն՝ Սեփական /հ/ոգու տվայտանքների չափողականությամբ էլ մանավանդ՝ այնչա˜փ դառնալի, սակայն, ամենից մեծ ու համբուրգյան հաշվով՝ Ժամանակ-Տարածության մեջ, արդյունարար աշխարհաքաղաքական կտրվածքով՝ հո˜ անդառնալի…
     1932թ. Սոֆիայում Նժդեհի լույս ընծայած «Ցեղի ոգու շարժը» գրքույկով և «Ցեղակրոնությունն իբրև հաղթանակի զորույթ» հոդվածով, հիրավի նշանավորվեց հայ առողջ/արար/ ազգայնականության ավետաբեր Ցեղային շարժման ծնունդը: Նույն թվականին, ՀՅԴ 12-րդ ընդհանուր ժողովում /ք. Փարիզ/ Բուլղարիայից պատգամավոր ընտրված Նժդեհն անցկացնում է երեք ռազմավարական հանգուցահարցեր.
        Գաղութահայությունը պետք է դառնա զինական գործոն Հայաստանի պաշտպանության հրամայականում:
    Կազմակերպել հայ երիտասարդությանն ապակուսակցական ենթահողի վրա:
    Բոլոր ուժերը համակենտրոնացնել հակաթուրքական ճակատում:
      2-րդ կետի հիմնմամբ ու ՀՅԴ ընդհանուր ժողովի որոշմամբ, 1932-ի, վերջին Նժդեհը մեկնեց ԱՄՆ:
       Դա միայն Անվախճան Գործի սկիզբն էր…
      Մեծամեծն Հայը ամերիկահայ ազգային կյանքի անչափազանցորեն անգերազանցելի գլխուղեղ ու ողնասյուն դարձավ վաղվաղակի: Շուրջ երկու տարի հայդմհետե դարձաբերելով, թվում էր՝ անդարձ «կորուսյալ սերնդին՝» զու’յգ նշանակությամբ ապազգայ/ու/նացած ու /օ/տարամետ նյութաշահերի գերեհանձնված «ոսկե երիտասարդությանը»:  Հընթացս էլ դեռ տիրաբար ծառայելով ամերիկյան հասարակական-քաղաքական կարծիքի նորարար մի ուղղորդիչ՝ ընդհանրապես /խոսուն և /ներ/գործուն զանգվածային տեղեկավկաներ են «Դեթրոյտ Ֆրի փրեսս», «Քոլթ դեյլի ռիպորթրը», «Համիլթըն սփեյքթեյթըր», «Բոստոն գլոբ» այլ ամերիկյան թերթերը/: …Թերթեցեք նաև տակավին 1898-ից ցայժմ Բոստոնում տպագրվող հայերեն «Հայրենիք» օրապարբերականի 1933-1934թթ. փուլակից տրցակը և… պարզապես չեք կարող չմնալ ափիբերան՝ ի տես Նժդեհյան անհատնում ցեղացայտ կորովի: Յուրաքանչյուր համարից օրնիբուն գրեթե ու բանիբուն քարոզչություն. առաջին էջերին՝ հատուկ ազդարարեր առ այն, թե այսինչ վայրում այնինչ ազգային միջոցառման գլխավոր բանախոսը գլխատառերով էլ դրոշ/մ/ված «Զօր. /զորավար-Գ.Ղ./ Նժդեհ»-ն է…
    ԱՄՆ-ում, ճիշտ է, արդեն իսկ կային մի շարք պարմանեական ու երիտասարդական հայանուն կազմակերպություններ /«Ապրիլյան սան», «Հայ Որդիք», «Որդիք Հայաստանեայց», «Շվասպյաններ» և այլն/, սակայն ցաքուցրիվ էին գործում՝ փոխանջատ հավակնություններով: Անդրօվկիանոսյան այդ հայ շառավղաբույլն ընդԵռագույն համախմբման համար իրոք որ կարոտ էր Նժդեհի պես քանքարեղ ու պատկառազդու, հավաքունակ ու միաբանիչ անհատականության… Ավելին՝ Նժդեհն ի զորու եղավ զուտ հայակենտրոն գաղափարների շուրջ, արտակուսակցական հիմունքներով ակմբելու ոչ սոսկ դաշնակցական դեմքերի ու համակիրների, այլև՝ թե’ ռամկավար ու հնչակամետ ուժերի, թե’ չեզոքների, թե’ ընկերվարական, թե’ դրամատիրական տնտեսակարգերին հարողների, թե’ կրոնափիլիսոփայական տարազան ուսմունքների հետևորդների:
       Առավե’լ ավելին. ականատեսների հավաստմամբ՝ դրսեկ Տրիբունն իր մոգական հմայքով և հռետորական հանճարով շարունակ առինքնում էր հայերեն մինչև անգամ չգիտցող տեղացի այլազգիների՝ նրանց հարաճուն խմբերը ևս հայահավաքների կամավոր մասնակից դարձնելիս լինելով…
      Այս խորապատկերին ահա, միջազգայնորեն էլ հույժ խորհրդանշական 1933-ի արյունագույժ արշալույսին /նկատի ունենք, նախ և առաջ, օվկիանոսից ասդին՝ Եվրոպայում, ազգայնամոլության շմոլով թունավորված հիտլերյան նացիզմի՝ իշխանության գլուխ անցնելը/ Նժդեհը հիմնադրում է բևեռայնորեն հակաբնույթ՝ բացառապես ազգաշահ ու համամարդաշահ հովերով առլեցուն անդրանիկ Ցեղակրոն ՈՒխտերը, իսկ գաղափարախոսությունը շարժման՝ ընդհանրացնում տարեվերջին Բոստոնում հրատարակած «Ցեղային արթնություն» հոդվածաշարով:
      Հաջորդիվ նախ անհրաժեշտ պարզաբանումներ կտանք համաշխարհային քաղաքակագիտության (այլ ոչ, ի դեպ, ընդամենը «քաղաքագիտության», որ խախտում է եզրաշինական /տերմինային/ միարժեքության սկզբունքը) բացատրական բառարանն հարստացնելու եկած բուն «Ցեղակրոն ՈՒխտ» նորահատուկ եռարմատ հասկացության կազմախոսության մասին:

Գարեգին Ղազարյան
Քաշաթաղ, Բերձոր
______________________________

* Իմիջայլոց՝ նույնիսկ վերացական իմաստաբանական մակարդակում, ասես նախախնամության նախասահմանմամբ մտազուգորդվող «խոյ – խայ – հոյ – հայ» անցումով. տե’ս Ալ. Վարպետյանի «Ո՞վքեր են ի վերջո արիացինրը» մենագրությունը:
** Ի սեր մեր իսկ շահերի՝ չկրկնելու համար չմոռանալով այլևս հանդերձ հայոց անլուր հեկատոմըներն, ամբողջ ծանրածանր գողգոթան չոճրականխած… սեփական դերն ու թերիները, չվավերե՞նք նաև, որ դահճի այս ամենանզովյալ վա/յ/ րատեսակը նշկահող Նժդեհյան վախճանավճիռը/,/ արդարև/,/ արժանի է լուսնոսկեհյուս զարդագրերով բազմացվելու և բազմե’ցվելու համապատասխան քրեստոմատիաների սուպերշապիկին: Եվ՝ ինչու՞ միայն հայ իրականության մեջ. ամենա’յն լեզուներով. «Եթե այդ արնապարտ ցեղն, որ կողոպտիչն ու սպաննիչը հանդիսացավ անզեն հայության կեսին, մի օր մի լուռ անսուրբ մոխիր մնա, այդ մերժելի մոխիրի հետ իսկ դատի-դատաստանի պիտի նստի հայր»:

ԵԿԵՔ  ՀԱՎԱՏԱՆՔ՝  ՄԵՆՔ  ՄԵԶ

 Այնպես ստացվեց, որ արևելահայության վրա ընկավ       այն առաքելությունը, որ նա պետք է դառնա այն առանցքը, որի շուրջը պետք է հավաքվի ամբողջ հայությունը և հզորանա Հայաստանը: Այդ գործընթացը սկսվել էր դեռ անցյալ դարի կեսերից, երբ սկսվեց հայերի ներգաղթը: Թվում էր, թե իրականանում է համայն հայության իղձը՝ վերամիավորումը: Բայց, ո’չ հայաստանցիները, ո’չ էլ ներգաղթածները պատրաստ չէին դրան:
       Չկար մշակված քաղաքականություն: Նրանցից շատերը շուտով լքեցին Հայաստանը, ոչ միայն սոցիալական, այլ նաև բարոյահոգեբանական, գաղափարական պատճառներով: Նրանք մինչ այդ ապրել էին տարբեր երկրներում, և իրենց վրա կրում էին նաև այդ երկրների մշակույթների ազդեցությունը: Եվ Հայաստանում տեղի ունեցավ մշակույթների բախում, ինչ-որ տեղ իրարամերժ: Հայրենադարձներն իրենց հետ բերել էին իրենց կենցաղը, բարքերն ու բարբառը: Բերել էին նաև իրենց ցանկությունը՝ մասնակիցը լինելու Հայաստանի շենացմանը: Բայց ավաղ, շատերը չհասկացված մնացին, բռնությունների ենթարկվեցին: Նրանց կպցվեց «ախպար» պիտակը և մեղադրվեցին ներմուծված շատ արատների համար: Նորից բաժանվեցին արևելահայերի, արևմտահայերի և այլոց:
     …Մենք 88-ին գիտակցորեն էինք Արցախ գոչում ու պահանջում միացում: Բայց մի՞թե չգիտեինք սպասվող զրկանքների մասին, թե՞ մեզ տպավորություններ էին պետք, քանզի վաղուց այդքան բազմությամբ իրար գլխի չէինք հավաքվել… Միթե՞ ճիշտ էին հռոմեացի կայսրերը, երբ ասում էին. թե ժողովրդին հաց ու հանդեսներ են պետք: Իհարկե մենք այն ժամանակ հաց ունեինք, բայց մեզ սուտ տպավորություններ էլ հրամցրեցին: Եվ երբ մեր ցանկությունն իրականացավ, մենք սթափվեցինք ու հասկացանք, որ ամեն ինչ ավելի լուրջ է և այնքան էլ այնպես չէ, ինչպես մենք էինք ուզում…
        Բաքվից և այլ վայրերից գաղթած փախստական հայերն իրենց հետ նորից «արատներ» բերեցին: Նրանք շուտով դարձան օտար մեզ համար: ՈՒրիշ ազգեր այլ ազգերի են ձուլում, իրենցը դարձնում, իսկ մենք մերոնց այս անգամ էլ վանեցինք: Նորից ծաղրուծանակ սկսվեց, ինչպես ծաղրվում էին 1946-ին ներգաղթած ֆրանսահայերը՝ հովանոց և անձեռոցիկ օգտագործելու համար, կամ պարսկահայերը՝ իրենց արևելյան սովորությունների համար: Նորից եղավ տարանջատման գործընթաց:
     Մի՞թե մենք էլի շտապեցինք, ինչպես 20-րդ դարի սկզ-   բին, երբ հանպատրաստից անկախություն էինք պահանջում՝ առանց զենքի և մշակված ծրագրերի, ինչը որ հույների, բուլղարացիների և Օսմանյան կայսրության այլ ժողովուրդների մոտ ավելի կազմակերպված եղավ:
        Հայտնի է որ իշխանության գալն ավելի հեշտ է, քան այն պահելը: Հիմա, երբ Արցախը մերն է, այն պահել է պետք: Այստեղ դրված է համայն հայության հետագա գոյության հիմնաքարը: Պարզ է, որ ազատագրված հողերը հեշտ չէ պահելը և սոցիալական շատ խնդիրներ էլ կան չլուծված: Եվ եթե ազգովի մի գործ ենք անում, ուրեմն բոլորս էլ պետք է զրկանքներ կրենք, և’ ժողովուրդը, և’ իշխանությունը: Այս պարագայում հարուստները պետք է համեստ լինեն, և իրենց շվայտ կյանքով չքավորներին իրենց դեմ չհանեն: Օրինակ՝ ինչպես կարող են մի խրամատում գտնվողներից որոշները կուշտ լինել, ուրիշները՝ սոված, այդ դեպքում ճակատի գիծը նրանց միջով կանցնի: Իշխանությունը պետք է լուրջ մտածի այս հարցի շուրջ: Միանշանակ դա ավելի է նյարդայնացնում ժողովրդին, քան՝ զրկանքները: Մեր ժողովուրդը դարեր շարունակ արդարության կարոտ է եղել, երբ հալածվել է օտարներից, և երբ այդ անարդարությունը տեսնում է հայից՝ դա նրա համար ավելի ծանր է լինում, թե չէ հայը զրկանքներին դիմադրող է, կարևորը հույսը, հավատը չմարի:
      Հարյուրամյակներ շարունակ հայի կյանքը շատ դժվար ու ծանր է եղել: Միայն խորհրդային տարիների վերջում նա կարծես մի քիչ շունչ քաշեց, բայց այն ժամանակ էլ իհարկե արդարություն չկար: Արդարություն չար աշխարհում չի լինում: Այսօրվա աշխարհի դրվածքի մեջ է անարդարությունը, որը փորձում են յուրաքանչյուրիս մեջ խցկել, և ինչպե՞ս կարող ենք մենք արդարություն պահանջել, երբ մեզնից շատերն էլ անարդար են: Քրիստոնեական պատմության մեջ Քրիստոսն արդար էր, բայց արդարություն չէր պահանջում, այլ ողորմած էր անարդարների նկատմամբ և հիմա էլ դա շարունակվում է…
       Իսկ ի՞նչ է ներկա դեմոկրատիա-ժողովրդավարությունը: Իսկական դեմոկրատները երևի հին հույներն էին միայն: Իսկ այժմյան դեմոկրատիան իշխելու-բռնանալու գաղափարախոսություն է, ինչպես մեզ հայտնի խորհրդային սոցիալիզմ-կոմունիզմը: Մի՞թե Տիգրան Մեծը դեմոկրատ էր, կամ Իվան Ահեղը, Պետրոս I-ը: Ի~նչ հարգանքով և հպարտությամբ են այժմ խոսում նրանց մասին: Բայց հավանաբար նրանք շատ դաժան թագավորներ են եղել, որովհետև երկիր պահելու համար թույլ չես կարող լինել: Եվ եթե խոսում ենք պետականությունից, ապա հիշենք ռուսներին, որ գերմանական ծագումով կայսրերին և կիսավրացի-կիսահայ Ստալինին ինչպես էին ենթարկվում: Իսկ մենք մերոնց մեզնից օտարում ենք: Մի՞թե Սարդարապատում արցախցիները չեն կռվել, կամ մի՞թե մենք չենք հպարտանում մեր Ուտիքի և Արցախի մարշալներով: Ինչի՞ համար է այս նոր սեպը խրվում: Ես համոզված եմ, որ եթե ՀՀ նախագահը ջավախքցի կամ ապարանցի լիներ, ապա նույն բանը կկրկնվեր, սակայն մի տարբերությամբ, որ արցախցուն փնովելը նաև շահագրգռում են օտարները՝ Արցախի խնդրին կործանիչ հարված հասցնելու համար… Թե՞ մեզ միայն բնիկ երևանցի է պետք: Ո՞Ւմ է սա ձեռնտու, եթե ոչ մեր թշնամիներին: Նրանք տեսնելով, որ մեր հետ ճակատ-ճակատ տալով չեն կարող հաղթել, մենք միատարր երկիր ենք, նորից օգտագործում են հին մեթոդները՝ հային հայի դեմ հանելը: Եթե անդրադառնանք պատմությանը կտեսնենք, որ այն ժամանակ երբ հայերը ցանկացել են համախմբվել և զարգանալ-հզորանալ, նրանց միշտ խառնել են (հնում էլ՝ նախարարական տոհմերին): Օսմանյան կայսրությունում էլ, երբ տնտեսության մեծ մասը հայերի ձեռքն էր անցնում, հայերին հալածում էին, նույնն էր Բաքվում և Թիֆլիսում: Մեր թշնամիները հասկացել են, որ մեզ հանգիստ չպետք է թողնեն, թե չէ մենք արագ զարգանում և աճում ենք, ու ոմանց համար վտանգ ենք ներկայացնում… Եվ հիմա, երբ մենք մեր հայրենիքում ենք ուզում աճել, մեզ նորից ճնշում են՝ ավելի դաժանորեն: Հեղաշրջումների տեխնոլոգիաները նույնն են մնացել, գաղտնի ծառայությունները գիտեն թե գրավը ում վրա դնեն, և ինչ զանգվածներ ներքաշեն: Դե գող-ավազակ զանգվածներ բոլոր երկրներում էլ կան, նույնիսկ «ժողովրդավարության օրրան» ԱՄՆ-ում: Եվ եթե կան մարդիկ, որոնք քաղաքականությունը բիզնես են դարձրել, թող լավ հիշեն թե ում ջրաղացին են ջուր լցնում: Հաջողության և առաջընթացի գրավականը ոչ միայն արդարությունն է, այլ՝ նաև խաղաղությունը, որը ժամանակի ընթացքում ամեն ինչ դնում է իր տեղը: Եվ  ոմանք վախենում են, որ մի քանի տարուց մենք տարածաշրջանում ավելի մեծ կշիռ կունենանք, ուստի ամեն գնով խանգարում են և խառնում, որպեսզի մենք միշտ զրոյից սկսենք: Զարմանալին այն է, որ կուրծք ծեծելով, թե առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, մենք դրան էլ բոլորովին չենք հավատում: Հռոմից մինչ հիմա գրեթե ոչինչ չի փոխվել, միայն կյանքն է արդիականացվել: Մարդը մնացել է նույնը: Եվ ինչքան միամիտ պետք է լինենք, որ հավատանք, թե թագավոր փոխելով կյանքը կլավանա: Մենք ինքներս պետք է փոխվենք՝ մտածողությամբ, էությամբ, պետք է վերադառնանք ակունքին՝ զուլալ ազգայինին, տեր կանգնելով մեր Աստծուն, մեր Առաքելությանը…     

Տիգրան Կարախանյան

ՀԱՅՈՑ  ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝
ԷՈՒԹՅԱՄԲ  ԵՎ  ԲՆՈՒՅԹՈՎ

    Բոլոր ժամանակներում մարդկային հոգիների մեջ իր արմատներն է ձգել օտարամոլություն կոչվող ախտը: Դիցուկ հին Հայաստանում հարգանքի էին արժանանում հունարեն լեզուն ու մշակույթը օգտագործողները, իսկ ասենք, ցարական Ռուսաստանում արքունիքի սերուցքի գերակշիռ մասը ֆրանսերենով էր հաղորդակցվում…
        Սարսափելի է մեր ներկայիս վիճակը: Մեր ազգակիցներից շատերը (հիմնականում երիտասարդները) խոսում են մի լեզվով, որը ոչ մի չափորոշիչով չի կարելի համարել որևէ ազգի լեզու: Մեր բառապաշարի մի պատկառելի մասը հագեցած է օտար բառերով, որոնք ժամանակի ընթացքում սեփականացրել ենք և, եթե օգտագործենք այդ բառերի իրական տերերի մոտ, ապա նրանք ոչինչ չեն հասկանա: Եվ ցավալին այն է, որ մենք դրանք հասկանում և գործածում ենք՝ անընդհատ հետին պլան մղելով մեր սեփականը:
       Այս ամենը, թերևս, օրինակելի և առաքինի հայ հեղինակությունների պակասից է: Մեր Ազգին իդեալներ են պետք, որպեսզի ձգտենք նմանվել նրանց: Իսկ մեր ունեցած «հեղինակությունները» կիսագողական օլիգարխներն են կամ կիսագրագետ քաղաքագետները, որոնց բանավոր (գրավորն իրենցը չէ) խոսքում ամեն ինչ կա՝ բացի հայերենից: Եվ սրանց նման հաստափորների-հաստավզների «ճառերը» դուրս են հորդում մեր հանրային եթերից, և այլ ԶԼՄ-ների խոսափողերից:
     Այսպիսին է մեր իրականությունը, և ինչպես ասում են, սրանից չես փախչի: Բայց մենք փախչելու խնդիր էլ չունենք,  ուղղակի պիտի տեր լինենք մեր լեզվին և ազգային մյուս արժեքներին, քանզի հայտնի ճշմարտություն է. եթե տեր չես կանգնում ունեցածիդ, դա անում են այլոք՝ մեր դեպքում մեր թշնամիները: Դրա ցավալի, բայց դիպուկ օրինակն է մեր պատմական հայրենիքի մեծ մասի տեր չկանգնելը: Արդյունքում թե’ թուրք-ազերիները, թե’ «փորձասեր» վրացիները, թե’ քրդերը և այլոք դա անում են մեր փոխարեն՝ բնականաբար մեծագույն հաճույքով:
      Առանց որևէ կողմնապահության, վստահորեն կարելի է ասել, որ հայերենը դասվում է աշխարհի ամենաչքնաղ լեզուների շարքը (եթե չասենք՝ գլխավորում է): Եվ ասածներիս երաշխավորը ոչ միայն մեր Մեծերն են, այլև՝ Բայրոններն ու Բրյուսովները, որոնք, ինչպես գիտեք, մեզ ազգակից չեն եղել և մեր լեզվին վերաբերվել են ամենայն սիրով ու պատշաճությամբ: Թող չթվա, թե մի տակավին պատանի բոլորին ճիշտ ապրել է սովորեցնում: Բնա’վ: Ես լինելով մասնիկը Հայ Ազգի, նրա Գեն ու Արյունը կրողը, պարզապես պահանջում եմ անարատ պահել մեր Լեզուն ու Արյունը, Հայրենիքը, որովհետև սրանք ի վերուստ՝ Արարչի կամոք մերն են: Թշնամին անողոք է, այսպես որ գնա՝ մնացածն էլ կտանի ու հետո… Իհարկե չենք թողնի: Եկեք ապրենք ՀԱՅՈՐԵ’Ն:

Վլադիմիր Խաչատրյան
Հայ-Արիական ուսանողական ակումբ

Ո՞ՒՄ ԵՔ ԾԱՌԱՅՈՒՄ ՊԱՐՈՆՆԵՐ…

        2003թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ մտավ այսպես կոչված սոցիալական քարտերի մասին օրենքը, որից անմիջապես հետո՝ մի շարք կազմակերպություններ և հազարավոր անհատներ գիտակցելով այս գործընթացի ստոր ու դավադիր նպատակները, կործանարար հետևանքները, դեմ արտահայտվեցին դրան՝ բազմիցս փաստերով ապացուցելով, թե դա ինչ հսկայական վտանգներ է պարունակում իր մեջ՝ հոգևոր, պետական ու ազգային անվտանգության, սահմանադրական ու մարդու իրավունքների խախտման, բարոյական տեսանկյուններից, սակայն, այդ հարցերով իրավասու մարմինները ոչ միայն չեն ընդունում այս ամենը, այլև՝ ցանկացած ձևով փորձում են ապացուցել, որ սոցիալական (իրականում՝ անհատական) քարտ կոչվածն անհրաժեշտ է մեզ: Մնում է միայն մտածել թե ո՞ւմ համար են աշխատում և ո՞ւմ շահերն են պաշտպանում նրանք… Հայ ազգի՞, թե՞ օտարի, մասոնական օթյակների:
      Այս պարագայում ամենազարմանալին այն է, որ Հայ Առաքելական Եկեղեցու հովիվներն այս դիրքորոշումները բավարար չհամարելով, որպես ազգային եկեղեցի՝ չբանադրեցին իշխանությունների ապազգային, հակաքրիստոնեական որոշումը, իսկ մի քանի «գերաշնորհ հայերից» կազմված խորհուրդը օրենքի նախագիծը ուսումնասիրելուց հետո, չընայելով այն հանգամանքին, որ ըստ օրենքի. եթե անձը չունի անհատական համարանիշ՝ չի կարող հարկեր վճարել, աշխատել պետական հիմնարկներում, աշխատավարձ ստանալ, գործարքներ կատարել պետական կազմակերպությունների հետ… եզրակացրեց, որ դա կրոնական տեսանկյունից վտանգավոր չի, քանզի «Թվերի որևէ համակեցությունն ի զորու չէ փոխել մարդու՝ աստծուն պատկանելիությունը», մինչդեռ Հովհանու հայտնությունը ԺԳ 16-18 այլ բան է ասում… ո՞վ է ստում՝ կեղծելով աստծու խոսքը…
      …«Գերաշնորհ հայրերն» ընդամենն առաջարկել էին «անհատական ծածկագիր» կասկածելի արտահայտությունը փոխարինել «գործառական քարտ» արտահայտությամբ և բացառել քարտի վրա հակաքրիստոնեական խորհրդանիշերի՝ մասնավորապես 666 թվի և «Նեմրութ» անվան կիրառումը: Հարգելի «գերաշնորհներ», անվան և խորհրդանիշերի փոփոխմամբ, այս քարտի էությունը չի փոխվում. այն իր էությամբ է ապազգային ու հակաքրիստոնեական: Եվ եթե դուք, իրոք, Հայ եկեղեցու հովիվն ու ծառաներն եք, ապա առնվազն պիտի բանադրեք այդ ապազգային ծրագիրը, չէ՞ որ, ինչպես Նժդեհն էր ասում. ձեր նոր հավատամքը պետք է լինի Հայ ժողովրդի ինքնապաշտպանությունը, բայց ձեր քայլերից հետո դժվարանում ենք հասկանալ, թե ու՞մ շահերն եք պաշտպանում դուք: Սթափվե’ք, ձեզ են ուղղված բազմահազար հավատացյալների հայացքները, տարեք նրանց ճիշտ ճանապարհով, այլապես՝ հետո ուշ է լինելու: Պաշտպանեցե’ք հայ ժողովրդի շահերը. ժողովու’րդ, որ դարեր շարունակ արյան գնով է պահպանել եկեղեցին՝ որպես ազգապահպան կառույց, ուրեմն կատարե’ք ձեր առաքելությունը՝ պաշտպանե’ք ազգի շահերը: Այս իրավիճակում, երբ ազգը հիասթափված է գրեթե ամեն ինչից, մի’ ստիպեք հիասթափվել նաև եկեղեցուց՝ դա կարող է կործանարար լինել թե’ ազգի, թե’ եկեղեցու համար. ուշքի’ եկեք… Հիշե’ք, կա ազգի կարծիք, կա պատմության դատաստան /հիշե’ք կաթողիկոս Գետադարձին, որին ողջ Հայ ազգն է այսօր անիծում/, վերջապես կա Աստծո’ դատաստան:
       Այսօր հազարավոր հայորդիներ պայքարում են այդ հակաքրիստոնեական ծրագրի դեմ, գլխավորե’ք այդ պայքարը, կանգնե’ք մեր թիկունքին, օգնե’ք հակահարված տալ մասոնական տականքներին, հիշեք՝ այս պարագայում դուք կա’մ մեզ հետ եք կա’մ մեր դեմ, հստակեցրեք ձեր դիրքորոշումը: Հուլիսի 1-ից «Սոցիալական քարտ» կոչվածը լինելու է պարտադիր յուրաքանչյուրի համար: Արգելե’ք դա, կանխե’ք այդ ազգակործան գործընթացը, այլապես հետևանքները կարող են ողբերգական լինել: Տե’ր կանգնեք ձեր առաքելությանը, որն է՝ հայի ազգային, հոգևոր, մշակութային, պատմական արժեքների պահպանումն ու զարգացումը: Մինչդեռ, այսօր մեր եկեղեցին զբաղվում է գրեթե ամեն ինչով՝ բացի իր առաքելությունից, սթափվե’ք, այլապես սարսափելի կարող է լինել ազգի կարծիքն ու արդար դատաստանը:

Էդգար Հելհելյան` 
Հայ Ազգայնական ԵՐիտասարդական
(ՀԱԵՐ) ակումբ

Ա Պ Ա Գ Ա Յ Ի  
 «ՉԻՓԱՎՈՐՎԱԾ» ԱՄԵՐԻԿԱՑԻՆ

Ոչ, սիրելի ընթերցող, վերնագրում վրիպակ չկա: Խոսքը, ցավոք, ոչ թե «չափավորված», այլ «չիփավորված» ամերիկացու մասին է: Applied Digital Solutions միավորումը (Ֆլորիդա) պատրաստվում է դիմել կառավարությանը՝ համակարգչային չիփերի առաջին նմուշը շուկա հանելու թույլտվության համար: Այս չիփերն իրենցից ներկայացնում են անձի վկայականը, որը կարելի է պատվաստել մարդու մաշկի տակ:
     Մարդուն պատվաստվող չիփերը գիտական ֆանտաստիկայից ռեալ իրականություն դարձած երևույթի հերթական օրինակն են: Բրնձի հատիկի չափսերն ունեցող համակարգչային չիփը հաջողությամբ կփոխարինի հեշտությամբ կեղծվող պլաստիկական քարտերին: Անվտանգության խստագույն պահանջներին բավարարող օբյեկտների համար՝ օրինակ օդակայաններ, ատոմային էլեկտրակայաններ և այլն, նման չիփերը կարող են դառնալ անձի ինքնությունը հաստատող «անանցանելի» համակարգի հիմքը: Սակայն անձնական կյանքի գաղտնիության իրավունքի պաշտպանները, ինչպես միշտ, այս նորությունը բացասաբար դիմավորեցին: Նման չիփը, նրանց կարծիքով, կարող է քաղաքացիական ազատությունների հանդեպ ոտնձգության մեկնակետը դառնալ: Եվ իսկապես, չիփը ոչ միայն անձին վերաբերող բոլոր, այդ թվում և բժշկական տվյալների պահեստարան կծառայի, այլ նաև հնարավորություն կտա հետևել տվյալ կոնկրետ անձի յուրաքանչյուր քայլին: Հասկանալի է աշխարհի հետաքրքրությունը նման տեխնիկայի հանդեպ. չիփերը հնարավորություն կտան պայքարել մարդկանց առևանգման երևույթի դեմ, նաև հնարավորություն կընձեռեն «շտապ օգնությունների» բուժանձնակազմին անհապաղ բժշկական օգնություն ցույց տալ հիվանդին՝ նրա մասին ունենալով բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
     Applied Digital Solutions ընկերության կողմից մշակված համակարգչային բաղադրիչը, որը Veri Chip անունն է կրում, ևս մեկ անգամ գալիս է վկայելու, որ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո անվտանգությունն ապահովող գիտությունը մի անընդգրկուն տարածք է մտնում, ուր թագավորում են անսահմանափակ հնարավորությունների հաճույքը և վախը՝ «փրայվըսիի»՝ մասնավոր կյանքի խորհրդավոր աշխարհը ներխուժելու հանդեպ: «Հարցն այն է, որ մշտապես պարտավոր ես մտածել, թե ինչի՞ համար կարող են օգտագործել այդ սարքավորումը վաղը -,- նախազգուշացնում է Լի Թիենը՝ «Ֆոնդ Էլեկտրոնիկի» գլխավոր իրավախորհրդատուն: – Մենք դա անվանում ենք «սողացող գործառնություն»: Սկզբում նոր սարքն օգտագործվում է միանգամայն բարի նպատակների համար, ապա դանդաղ, սակայն համառորեն սկսում են վերջինս գործածել այն նպատակի համար, ինչը բոլորովին չէր մտնում սարքը ստեղծողների մտահղացման մեջ:
      Applied Digital-ի փոխնախագահ և գլխավոր տեխնոլոգ Քեյթ Քոլթոնը հավաստիացնում է, – «Veri Chip-ի օգտագործումը կարող է միայն ազատակամ լինել – սա մեր հաստատուն և ամփոփոխ դիրքորոշումն է: – Մենք երբեք մեր չիփերը չենք տրամադրի այն հաստատությանը կամ ձեռնարկությանը, որը կպարտադրի մարդկանց օգտագործել դրանք»: Մոտ տաս տարի առաջ Applied Digital-ը իրեն միացրեց Destron Fearing մրցակից ֆիրման, որը արդեն մի քանի տարի է, ինչ կենդանիներին պատվաստվող չիփեր էր արտադրում: Չիփերը կենդանիների տերերին հնարավորություն էին տալիս անհրաժեշտության դեպքում արագորեն գտնել իրենց սիրեցյալներին անտուն կենդանիների ապաստաններից:
    Մարդկանց պատվաստվող չիփերն առնձնապես չեն տարբերվում կենդանիների համար օգտագործվող չիփերից: Երկար ժամանակ սակայն, միավորման ղեկավարությունը բարոյագիտական պատկերացումներից ելնելով չէր համարձակվում դրանք մարդկանց առաջարկել: Սեպտեմբերի 11-ի ողբերկական իրադարձությունները ամրապնդեցին միավորման ղեկավարության վստահությունը՝ մարդկային չիփերը շուկա մտցնելու վերաբերյալ: «Մենք ապրում ենք ծանր ժամանակներ, երբ մարդիկ սկսում են կասկածի տակ առնել սեփական երկրում ապրելու ապահովությունը», – ասում է Քոլթոնը: Չիփերն արտադրողները ենթադրում են, որ դրանք կարելի կլինի օգտագործել Ալցհայմերի հիվանդությամբ տառապող հիվանդներին գտնելու, ինչպես նաև անգիտակից վիճակում գտնվող հիվանդի մասին տեղեկություններ ստանալու համար: Մոտավորապես այսպիսի տեսք կունենա իմպլանտի պատվաստման գործողությունը:
       Անհատը (կամ միավորումը) Applied Digital-ից ձեռք է բերում չիփը բավականին համեստ գնով՝ 200 դոլար: Ապա միավորումը չիփի մեջ տեղադրում է անհրաժեշտ տեղեկատվությունը: Բրինձի հատիկի չափսերն ունեցող այս չիփով մարդը գալիս է բժշկի մոտ, որը հաստ ասեղով ներարկիչի օգնությամբ չիփը պատվաստում է մարդու մաշկի տակ: Մի քանի շաբաթ շարունակ բժիշկը շարունակում է հետևել չիփի վիճակին՝ արդյո՞ք չի տեղաշարժվել դրված տեղից, արդյոք բորբոքում չի՞ սկսվել: Չիփը իր սեփական սնման աղբյուրը չունի: Դրա փոխարեն նրա մեջ մեկ միլիմետր երկարությամբ մագնիսական թերթիկ է դրված, այն ակտիվանում է, երբ նրա վրայով անց են կացնում սքենավորող սարքը: Փոքրիկ հաղորդիչը տվյալները փոխանցում է վերծանող սարքին՝ scaner-ին: Առանց վերծանող սարքի հնարավոր չէ կարդալ չիփի մեջ պարունակվող տեղեկատվությունը: Միավորումը ծրագրում է անվճար բաժանել նման վերծանիչները հիվանդանոցներին և «շտապ օգնության» կլինիկաներին՝ հույս ունենալով, որ մոտ ապագայում դրանք անհրաժեշտ սարքավորումների մասը կկազմեն:
    Համակարգչային չիփերի պատվաստման գաղափարը գրավել է մի քանի կրոնական կազմակերպությունների ուշադրությունը: Թեոլոգ և գրող Թերրի Կուկը անհանգստություն է հայտնել, թե անձի ինքնությունը հաստատող չիփերը կարող են դիտարկվել որպես «գազանի նշան», որն համաձայն Ավետարանի, բոլոր մարդիկ կրելու են իրենց վրա աշխարհի վերջի նախաշեմին: Applied Digital-ի ղեկավարությունը խորհրդակցելով թեոլոգների հետ՝ ուղարկեց իր ներկայացուցիչներին մասնակցելու «Ակումբ 700» կրոնական հեռուստածրագրին, որի ընթացքում նրանք հեռուստադիտողներին հավաստիացրին, որ համակարգչային չիփը չի համապատասխանում Աստվածաշնչում նկարագրված «գազանի նշանին», քանի որ լինելու է մաշկի տակ և չի երևալու արտաքինից: Չնայած մարդու իրավունքների պաշտպանների և կրոնական կազմակերպությունների անհանգստությանը, շատերն անհամբերությամբ սպանում են այս նորույթը սեփական մաշկի տակ փորձարկելու: Ջեֆ Յաքոբսը (Ֆլորիդա) հույս ունի չիփի առաջին գնորդը դառնալու. «Հանկարծակի պատահարի ժամանակ բժիշկները կկարողանան ճիշտ ախտորոշում կատարել: Նրանք կիմանան, թե ում է պետք դիմել, ի՞նչ դեղորայք եմ ես օգտագործում, ինչի՞ նկատմամբ ես ալերգիա ունեմ, ի՞նչ վիրահատություններ եմ տարել, ի՞նչ բարդություններ կարող են ծագել», – ասում է նա: Applied Digital-ի ղեկավարների տեղեկատվության համաձայն մարդկանց տեղաշարժումը գրանցող չիփերը մշակման վերջին էտապում են գտնվում: Լատինական Ամերիկայից ութ միավորումներ արդեն դիմել են Applied Digital-ին՝ նման չիփեր ձեռք բերելու առաջարկով: Այս շրջանի երկրներում մարդկանց առևանգումը համաճարակի բնույթ է ստացել, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում տնտեսության և զբոսաշրջիկության վրա:
Հ.Գ. – Մինչ համարը պատրաստվում էր տպագրության՝ կատարվեց Veri Chip-ի առաջին պատվաստումը: Առաջին չիփավորված ամերիկացին հոդվածում հիշատակված Ջեք Յաքոբսը եղավ:
                                       «Աշխարհի շուրջ», հունիս 2002թ.,
                                                թիվ 96 , ԱՄՆ (Լոս Անջելես)

ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄԸ ՄԵՐԺԵՆՔ
ՄԻԱԲԱՆ ԵՎ ՄԻԱԿԱՄ

        Հայոց Մեծ Հողում ամենաքաջասիրտ, ամենասրտառուչ, Հայաստանի՝ ինչպես դարերով առաջ, այնպես էլ առավելևս այժմյան դարպասն անառիկ պահող արցախցիները, որ մշտապես ունեցել են ոչ մեկ թշնամու ոտնձգությունների հետևանքով ազատության օդը լիաթոք շնչելու դժվարությունները, այսօր համայն հայության հետ միասին ապրում են 20-րդ դարի վերջին ազատամարտում հաղթանակած շնչով հատուցված միասնական կյանքով: Տնտեսաքաղաքական մի համակարգում ենք, փաստացի միավորված, և որպես ապացույց Հայաստանն այսօր ղեկավարում է Արցախի երբեմնի նախագահը: Սակայն, հակահայկական ծրագրի սցենարի համաձայն ներկայիս ներքին, արտաքին քաղաքական սրացումների և սոցիալական ծանր վիճակների հարուցիչ հողի վրա՝ որոշ տաքարյուն հայրենակիցների անառողջ մտասևեռումների արդյունքում, այսօր ղարաբաղցի – հայաստանցի հորջորջումները կարող են պատճառ դառնալ միջեղբայրական հարաբերությունների սառեցման, իհարկե, ոչ առանց ՀՀ նախագահի «շնորհիվ», ինչ է, թե ղարաբաղցի է: Այս հիվանդագին մտայնությունը թերևս առաջանում է նաև հայաստանյան ներքին կյանքի բարելավմանն ուղղված երկրի առաջին դեմքի ծննդավայրակիցների՝ թվում է թե անհաղորդ և ոչ եռանդուն պահվածքի հետևանքով: Զերծ մնալով Ռ. Քոչարյանի ղեկավարման աշխատանքի վերլուծությունից (այս հոդվածի խնդիրը դա չէ), ընդամենը, և ցավով նկատենք, որ մեր ժողովրդի երկու հատվածների միջև «տարբերանշանով» խոսելու ցեցն արդեն բուն է դրել: Այս մասին ազատորեն գրում են գրեթե բոլոր լրատվամիջոցները, որը և ավելի է ուժեղացնում սույն զգացողությունը: Ռազմավարական վտանգ պարունակող այս միտումի հետագա ընթացքը կանխելու համար հարկավոր է օր առաջ ձերբազատվել նեղ ծննդավայրային «հայրենասիրությունից», սոսկ «ջպՎսÿՍ» լինելու արատավոր գավառամտությունը համազգային արժեքներից գերադասելուց:
    Մեր հայրենակիցների շրջանում, ավանդաբար արմա-   տացած ծննդավայրով իրարից զատվելու մոլորությունն է պատճառը, որ այսօր Հայաստանում ոչ քիչ մարդիկ իրենց ծնունդով արցախցի լինելու համար հանիրավի փոքր-ինչ կաշկանդված են զգում: Բացի այդ, որոշ հեղինակներ Հայաստանում առկա դժվարությունները բխեցնելով հիմնականում նախագահի անձով իբրևթե չլուծվող արցախյան հիմնախնդրից, նույնպես ակամա նպաստում են հիշյալ տրամադրությունների ձևավորմանը: Եվ, այնուհանդերձ, անկախ ամեն ինչից, շարունակում ենք ապրել վատ, էլ ավելի վատթար և դաժան այն օրերի խուճապով, երբ հուլիսի 1-ից իր իրավունքների մեջ մտնի սոցիալական ապահովության քարտերի մասին օրենքը՝ հղի ժողովրդի մեջ ահավոր իրարանցում և տանապ առաջացնող տխուր հեռանկարով, որի նախադրյալներն այսօր ակներև են: Մեզ պարտադրված է իր տեսակի մեջ չարանենգ մի փորձություն: Արցախյան ազատամարտը, փաստորեն շարունակվում է արդեն, որպես փրկության պայքար, բայց ավելի վայրագ նենգ ձևով, եթե սովորաբար կռվի դաշտում տեսնում ես թշնամուդ, իսկ այս դեպքում նա ամենուրեք է, բայց  վիրտուալ՝ իրենց բրյուսելյան գերհամակարգիչին հանգույն: Այս նոր պայքարի, չենք կասկածում, հաջող ելքի շնորհիվ մեզանում ծննդավայրային նկրտումների հետքը իսպառ կվերանա, քանզի հոռի մտքերը միշտ ծնվում են, երբ հարվածի թափը թուլանում է և մեկտեղ չէ:
      Ուստիև, ամբողջ հայության հետ միասին (Հայաստան-Սփյուռք-Արցախ) մեր ձայնը միացնենք հորդորելով Հայաստանի նախագահին՝ մարդու իրավունքների, սահմանադրության, հավատքային և բոլոր կարգի օրենքների երաշխավորին՝ միջամտելու, մինչև հուլիսի 1-ը քարտերի վրայից ծածկագրերը հանելու և «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ու «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքներում լուրջ փոփոխություններ կատարելու պայմանով: Չի կարելի արհամարհված թողնել հայ մարդու հավատամքային, նաև համապետական ու ազգային շահերը, այլապես սատանան գիտե, թե ինչ կարող է տեղի ունենալ: Վերջապես նույն չարիքը չոքել է նաև ազատատենչ Արցախի դռանը:
      Ժողովրդի ցանկության իրականացմամբ կհարթվի նաև  առկա տագնապահարույց վիճակը՝ կապված Նեռի գիրկն ընկնելու մեղքի հետ, ահա սա է հենց այսօր մեր երկրի առջև ծառացած գլխավոր հիմնախնդիրներից մեկը: Իսկ հակաքրիստոսի նշանների վերացումով կարելի կլինի մեղմել նաև Բարձրյալի զայրույթը առ այն, որ արարչաստեղծ հայ ժողովուրդը ենթարկվում է նման սոսկալի նվաստացման: Չմոռանանք, որ Աստծո զայրույթը լինում է տարբեր դրսևորումներով: Եվ մի վերջին անգամ հրավիրում ենք իշխանության և ընդդիմության ուշադրությունը մարդկանց համարակալման հետևանքների վրա: Հուլիսից ժողովրդական սպասվելիք հուզումները կդառնան անխուսափելի, այլևս չանսալով և ոչ մի կողմի հանգստացնող կոչերին… հանաք բա՞ն է, մարդկանց նաև հոգեբանական, բարոյական և այլ ստորացուցիչ հարվածներ հասցնելուց բացի զրկել կենսական միակ վճարամիջոցներից: Մարդկանց բիոռոբոտ դառնալու վտանգին զարմանալիորեն անհաղորդ են որոշ պետական և ոչ պետական մարմիններ, իշխանություն – ընդդիմությունը և անգամ կաթողիկոսարանը, որն ընդամենը բավարարվեց նեռածին գործընթացի անունը փոխելու առաջարկով: Աշխարհի առաջադեմ ուժերի հետ միասին պետք է բոլորս լծվենք համընդհանուր աղետի, իմա՝ գլոբալիստների կողմից սանձազերծած «համաշխարհային կառավարության» կոչվածի նախադուռը հասցնող հակաարարչական «ավանտյուրայի» հետևանքների վերացման գործին: Սոցիալական քարտերի վրա մարդու համարակալման թվերի առկայությունը շարունակում է մեծ բողոքներ առաջացնել. քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրում (և ոչ միայն). մարդիկ սոցքարտերը չեն ուզում ստանալ լոկ Հայտնության Գրքում հիշատակված համարանիշերի և նշանների պատճառով: Մեկն էլ չէ, երկու հատ 666 եռաթիվ կոդավորող «ձողիկների» և քրիստոնեական խորհրդանիշի հավատացյալներին խաբելու, պատրանքի մեջ գցելու համար աղավնու տեսքով, բայց իրականում վերծանելիս երրորդ 666 թվակիր նեռանշանների քարտերի վրայից չհանվելու դեպքում, հրապարակ դուրս եկած աշխատանք չունեցողներին կմիանան արդեն աշխատանք ունեցող, բայց ընդվզելու պարագայում դրանից հեռակա զրկվելու ենթակա մարդիկ իրենց ընտանիքներով (մեծ ու փոքր) հանդերձ:
    Մենք նաև կարծում ենք, որ ՀՀ նախագահին ինչպես հարկն է չի ներկայացվում իրավիճակի ամբողջական տեղեկատվությունն իր սրությամբ, ուստիև հարյուր-հազարավորների (հաստատված ստորագրություններով) անունից պահանջում ենք երկրի մյուս առաջին դեմքերից (Աժ նախագահ, վարչապետ, Գարեգին Բ կաթողիկոս, ՍԴ նախագահ) նրանց անմիջական մասնակցությունը՝ համապատասխան կառույցների մասով անհետաձգելի և գործուն աջակցությամբ հանդես գալու առաջարկություններով, ՀՀ նախագահի հետ միասնաբար առկա գերխնդրի արդարացի լուծումը կայացնելու ազգանպաստ գործում: Ի դեպ, այսպիսի մի իրավիճակում է հայտնվել նաև քրիստոնեական մեկ այլ երկիր՝ Մեքսիկան: Սակավ տեղեկատվության համաձայն այստեղ հակագլոբալիստները (հավանաբար, վերջիններիս համբերությունը հատել է համարակալման վերջին փուլի՝ չիպավորման կիրառման հետևանքով) իրենց անհամաձայնությունը ընդդեմ գլոբալիզացիոն տարաբնույթ դրսևորումների արտահայտել են ծայրահեղ կերպով: Ըստ նույն չճշտված աղբյուրի (հաղորդվել է հեռուստատեսությամբ) նրանք իրականացրել են զանգվածային ավերածություններ:
      Մեզ համար այս նախադեպը, իհարկե հայի հոգեկերտվածքին, ինչ խոսք, հարիր չէ, սակայն հանդիսանում է վառ ապացույց, որ խնդիրը իրոք շատ լուրջ է և պետք է համարակալման նշանները քարտերի վրայից հանել արդեն իսկ այսօր, որպեսզի հանկարծ մենք էլ մի օր զարթնելով չտեսնենք մեզ չիպավորված:
Սամվել Սմբատյան
Հ. Գ. – Իսկ դուք, գլոբալիստներ, նզովյալ լինեք, որ ձեր շեֆից՝ սատանայից էլ առաջ ընկնելով, մի նոր փորձանքի մեջ եք ուզում գցել արիական մեր ազգին, որից և դժբախտաբար սերվել են ձեզանից շատերը: Ա~յ մանկուրտներ, չգիտե՞ք, որ էդքան ձեր չարանենգությունից հետո հնարավոր է, որ իր բնությամբ դրախտային Երկիրը կործանման եզրին հասցնեք ու ձեզ էլ ի վերջո ոչինչ չմնա: Ուրեմն ո՞վ շատ կորցնելու բան ունի. դուք ձեր փողերով տռզա՞ծ, որ արյունոտ են, թե՞ փողի շահը մերժող՝ մենք մեր ազատությամբ, որի համար պատրաստ ենք զոհվել մեզ հետ գեհեն տանելով նաև ձեզ… ձեր գրողի ծոցը: Եվ վերջում: Ա՜յ, Հաբեթի նախկին եղբայր Սեմի հետնորդներ, չի լինի՞ ձեր եղած-չեղած ծածկագրերով, ձեր տիեզերական չափանիշներով՝ չարությամբ և կուտակած կապիտալով տեղափոխվեք մեկ այլ մոլորակ, երբ այդպիսի հեռանկար ինքներդ եք արդեն մոտեցնում: Ի դեպ, արդեն հաստատվել է. որ Մարսն էլ է եղել բնակելի մոլորակ, բայց ձեր նման մի անկուշտ ու նենգ ցեղախումբ այնտեղ էլ է հավանաբար այնպես հղփացել, որ կյանքի բնականոն ընթացքը ծայրաստիճան փչացնելով խեղճ այդ մոլորակն էլ է դարձրել անբնակելի:

Ազգային Գաղափարախոսությունը որպես օրենք, բարոյականություն
և դաստիարակություն  

       Ազգային գաղափարախոսության հիմքի վրա է  զարգանում ու գոյատևում ազգը: (Իսկ ազգային գաղափարախոսությունն առաջացել է ազգի ծագման հետ, որից հետո այն ամբողջացել ու պարբերաբար համալրվում է ազգի հարատևման ընթացքում, պահպանելով իր հիմնարար սկզբունքները – «Հայ-Արիներ»): Միայն բնական ազգերը կարող են ունենալ ազգային պետություն: Եթե ազգը դեռեւս չի ձեւավորվել որպես հավաքականություն, ապա չի կարող  ստեղծել կայուն պետություն: Պետության ստեղծումն ինքնանպատակ չէ, այն մարդկանց` ազգի ներկայացուցիչների իղձերի իրականացման միջոցն ու երաշխավորն է: Եթե ոմանց պնդմամբ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, ապա պետությունը նույնպես կեղծ կատեգորիա է: Պետությունը չի կարող զերծ լինել  էությունից, բովանդակությունից, իսկ դա ազգային գաղափարախոսությունն է: Ձեւն առանց բովանդակության չի լինում: Ձեւը պետությունն է: Կարեւոր չէ, թե այն ինչպիսին է: Նրա ինչպիսին լինելը կախված է ազգի որոշակի վիճակից: Եթե չկա ազգային գաղափարախոսություն, ապա այն փոխարինվում է  գաղափարների, արժեքների այլ համակարգով` որևէ ուժի, ուժեղի գաղափարախոսությամբ` իրեն բնորոշ վայրի, ապազգային  օրենքներով: Ազգային գաղափարախոսությունն ազգը համախմբող արժեքների ամբողջությունն է: Դա համախմբում է հանուն արյունակցության, հայրենասիրության, ազատության, սոցիալական ու իրավական  արդարության եւ  հավասարության…
       Պետության սահմանադրությունը չի կարող փոխարինել ազգային գաղափարախոսությանը: Թերեւս միայն ազգային սահմանադրությունը կարող է մասամբ փոխարինել ազգային գաղափարախոսությանը: Սահմանադրությունը պետության  կազմավորման` իրավական նորմերի փաստաթուղթ է, եւ ոչ ավելին: Այն չի կարող ցույց տալ ո’չ ազգի անցյալը, եւ ո’չ էլ ապագան, որոշ չափով բացատրում է միայն ներկան: Սահմանադրությունը պետք է կառուցվի ներցեղային  օրենքի բարոյականության հիմքի վրա: Օրենքի բարոյականությունն առանց ազգային սովորույթների, ծեսերի եւ կարգերի ձեւավորված ավանդության չի կարող գործել: Ազգային գաղափարախոսությունն ի տարբերություն սահմանադրության ոչ թե բացատրում է, թե ինչ է պետությունը, այլ՝ թե ինչու ենք ստեղծում պետություն, ինչի համար է պետք դա ազգին` նրա առանձին քաղաքացուն, և ինչ են անկախությունն ու ազատությունը: Հակառակ դեպքում այդ վեհ գաղափարները կըկորցնեն իրենց իմաստն ու նշանակությունը: Ազգային գաղափարախոսությունն ազգային շահերի համախմբումն ու նպատակամղումն է ազգային խնդիրները լուծելու համար:  Այն կոչված է ցույց տալու ազգի տեղն աշխարհի ազգերի ընտանիքում, նրանց հետ փոխհարաբերվելու ազգաշահ սկզբունքները, հարեւանների հետ ունենալիք հարաբերությունները, ազգի ներսում միմյանց հետ փոխհարաբերվելու կանոնները, ընտանիքի, երիտասարդների, ծերերի, երեխաների տեղն ու դերը հասարակության մեջ՝ իրենց հիմնախնդիրներով  հանդերձ… Ազգային գաղափարախոսության հիմնական նպատակը հայրենասիրության-հայրենապաշտության դաստիրակությունն է քաղաքացու մոտ: Ցանկացած  փոխհարաբերության հիմքում պետք է ընկած լինի հայրենասիրությունը, ազգասիրությունը, և թե դա ինչ է տալու մեր պետությանը, ազգին, նրա քաղաքացուն:
      Միջազգային հարաբերությունները երկրների միջեւ կառուցվում են ազգային շահերից ելնելով: Այդ հարաբերությունների կառուցումն ու զարգացումը նման է շախմատի. ինչ քայլեր անել, նաև՝ հեռահար, որ շահեկան լինի ցանկացած իրավիճակում: Ազգային գաղափարախոսությունը կոչված է ապահովելու ազգի կենսատարածքում ապրող մարդկանց` ընդհանուրի բարեկեցիկ կյանքը, նրանց անվտանգությունը (քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական, առողջապահական եւ այլն), տնտեսության զարգացման  առաջնահերթություններն ու սկզբունքները: Ազգային գաղափարախոսությունը դա մարդկանց` ազգին այս կամ այն ոգով  դաստիարակության  համակարգ է,  դաստիարակության բնական ձեւ, թե  ինչ ոգով դաստիարակել  վաղվա  քաղաքացուն, ինչ արժեքների համակարգով, գրականության որ հերոսներով, մշակութային առանձնահատկություններով, փիլիսոփայության ինչ ուղղություններով եւ այլն:
        Քաղաքացին կրթված ու դաստիարակված, հոգևոր-մշակութային արժեքների որոշակի մակարդակ ձեռք բերած անձնավորություն է: Առանց ազգային գաղափարախոսության հնարավոր չէ քաղաքացու դաստիարակություն: Անդաստիարակ քաղաքացի չի լինում: Կրթվածությունն առանց դաստիարակաության նույն է, թե խելքն առանց ուժի: Պետք է քաղաքացուն դաստիարակել, հետո նրանից պահանջել: Դաստիարակե՞լ ես քաղաքացուն պետականորեն մտածել, հարկ մուծել, որ պահանջում ես, դաստիարակե՞լ ես  քաղաքացու մեջ հայրենասիրություն, որ պահանջում ես հայրենիքին անբասիր ծառայություն, դաստիարակե՞լ ես քաղաքացուն բարեխիղճ լինել, չգողանալ, որ  պահանջում ես… Սա բոլորին է վերաբերում: Մինչև վերջին 15-20 տարիները մեր մարդիկ դաստիարակվում էին կոմունիզմի ոգով` կար ինչ-որ հավատ եւ մարդիկ գիտեին հանուն ինչի են ապրում ու աշխատում: Ներկայումս ինչո՞վ ենք այն փոխարինել, ի՞նչ ենք ուզում մեր հանրապետության «քաղաքացիներից»: Քանի դեռ մենք ինքներս մեր համար չենք որոշել, ուրեմն ի՞նչ բարոյականությամբ ենք պահանջում «քաղաքացուց»:
      …Առանց ազգային գաղափարախոսության, ո՞րն է ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ-ի և այլոց առաքելությունը, ո՞րն է ընդունած օրենքների հաջորդականությունն ու տրամաբանությունը, կամ իշխանության ամենատարբեր թեւերի գործունեությունը: Իսկ ազգային գաղափարախոսությունը պատասխան է տալիս. ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք  ուզում եւ ու՞ր ենք գնում հարցերին: Ազգային գաղափարախոսությունը պետք է իր քաղաքացու մեջ դաստիարակի բարություն, գեղեցկություն, սեր, հարգանք իր եւ դիմացինի նկատմամբ, քաջություն, նվիրվածություն, կամք՝ հանուն ազգի եւ հայրենիքի: Ի վերջո ազգային գաղափարախոսությունը պետք է ազգային  ինքնագիտակցության և ինքնապաշտպանության համար:

Արայիկ Սահակյան

Ն ր ա   բ ա ր ի   ժ պ ի տ ը
(Մոնթե Մելքոնյանի նահատակության
11-րդ տարելիցը) /հունիսի 12-ը 1993թ./

      …1993թ. հունիսի 12-ին Աղդամի ռազմական հենակետերից մեկը Մեզիրլի գյուղի մոտ վերացնելու պահին զոհվեց Արցախի ինքնապաշտպանական բանակի Մարտունու ռազմաճակատի հրամանատար՝ Մոնթե Մելքոնյանը /Ավոն/…  ԱՄՆ -ում ծնված, Բերկլիի համալսարանի շրջանավարտը, իր մարտական կոփվածքը ստացել էր Բեյրութի հայության ինքնապաշտպանական կռիվներում /1978-80/, Ա.Ս.Ա.Լ.Ա-ի /Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ/ ռազմական ճամբարներում:
        Փայլուն կրթությունը, վեց օտար լեզուների իմացությունը նրա համար լավ հեռանկարներ էին խոստանում հնագիտության ռոմանտիկ ասպարեզում: Սակայն նա ընտրեց վտանգներով լի մեկ ուրիշ ռոմանտիկա… խոսել թշնամու հետ նրան հասկանալի միակ լեզվով… զենքի լեզվով: Դառնալով /Ա.Ս.Ա.Լ.Ա-ի/ գաղտնի բանակի ղեկավար անդամ նա գործուն մասնակցություն ունեցավ ցեղասպան Թուրքիայի դեմ մղվող զինված պայքարին հանուն հայ դատի պաշտպանության: 1981թ. Հոկտեմբերի 25-ին, Հռոմում Գեորգիու Դմիտրիու կեղծանունով գործող Մոնթեն մահափորձ կատարեց Հռոմում թուրքական դեսպանության երկրորդ քարտուղար Էրգենեկոնի դեմ: Վերջինս վիրավորվեց, իսկ A.S.A.L.A-ի մարտիկը կարողացավ խուսափել ձերբակալությունից: Հայտարարվեց միջազգային հետախուզում ինտերպոլի /միջազգային քրեական ոստիկանության կողմից: /«Մաթեն» հանդես. 1981 11.16/: Օրեր անց Փարիզի Օռլի օդանավակայանում մաքսային ծառայության սպան ուշադրություն դարձրեց մի երիտասարդ այցելուի ճամպրուկի պարունակությանը: Մեծ թվով թերթերից կտրված էին Ա.Ս.Ա.Լ.Ա.-ի և Հռոմի մահափորձին վերաբերվող հատվածներ, տարբեր լեզուներով: Անծանոթը ձերբակալվեց: Բանտում պարզվեց, որ ներկայացվածը ամենևին էլ նա չէ, ում ներկայացնում է: Անձնագրում նշված էր Գեորգիու Դմիտրիու, Կիպրացի: Իրականում՝ Խաչիկ Ավետիսյան, 28 տարեկան-հայ /ավելի ճիշտ Մոնթե Մելքոնյան, 24 տարեկան/: Գաղտնի բանակի անդամները ստիպված փոխում էին իրենց անունները, որպեսզի Թուրքիան վրեժ չլուծի իրենց ընտանիքներից:
       Մինչև Մոնթեն գտնվում էր բանտում, Փարիզում սկսվեցին կատարվել ահաբեկչական գործողություններ, որոնց հեղինակները գաղտնի բանակի անունից պահանջում էին Ֆրանսիայի կառավարությունից հայանպաստ դիրք գրավեց Հայ-թուրքական բախումների ժամանակ, ինչպես նաև ազատ արձակել իրենց ընկերոջը: Նրանք իրենց ներկայացնում էին որպես գաղտնի բանակի «Օռլի» խումբ: Պայթյունը արևելյան կայարանում. «Օռլի» օդանավակայանում տարակուսանք առաջացրին Ֆրանսյական իշխանությունների մոտ: Միթե՞ հայերն իրենց նպատակին հասնելու համար դիմում են մինչև այդ մերժված զանգվածային պայթեցումների մարտավարությանը:
       Ֆրանսիական «Ֆրանսուար» թերթը /1981.11.18/ տպագրել էր հարցազրույց Ա.Ս.Ա.Լ.Ա.-ի ղեկավարներից մեկի՝ Հակոբ Հակոբյանի հետ. «Մեր ընդհանուր թշնամին թուրքական ֆաշիզմն է… մենք ոչինչ չունենք ընդհանուր «Օռլի» խմբի հետ: Կամ դա քաղաքականապես խակ հայ պատանիների խումբ է, կամ էլ, որը առավել հավանական է, թուրքական հետախուզության սադրանքն է /պրովակացիան/ հայերին վարկաբեկելու համար»: Որոշվեց անցկացնել առերեսում թուրք դիվանագետի /վիրավորված Հռոմում, 1981թ. հոկտ. 25-ին/ և հայ մարտիկի միջև: Ֆրանսիական «Ֆիգարո» թերթը /23.11. 1981/ այդ մասին գրում է. «ՈՒրբաթ օրը, Փարիզի Ֆրենսո բանտում կատարվեց առերեսում: Թուրք դիվանագետին ցույց տվեցին վեց հոգու: Նա ուշադիր սկսեց զննել բոլորին: Երկար տատանվում էր հինգերորդի /հայ գաղտնի բանակի մարտիկի/ և վեցերորդի /բանտի ֆրանսիացի հսկիչի/ միջև: Վերջապես նա ցույց տվեց վեցերորդին: Ավետիսյանը և նրա հայ փաստաբանը թեթևացած շունչ քաշեցին…»:
        Քանի որ չէր ճանաչվել հայ ահաբեկիչը, ապա ըստ գործող օրենքի, նա տուգանվեց 150000 ֆրանկ /կեղծ անձնագիր օգտագործելու համար/ և վտարվեց Ֆրանսիայից: Հետագայում, արդեն Ստամբուլում, երբ թուրք թղթակիցներից մեկը հարցնում է թուրքական դիվանագետին նրա շփոթումի պատճառը, վերջինս պատասխանում է. «Ինչ խոսք, հինգերորդը անչափ նման էր իմ վրա կրակողին, բայց նրա աչքերի ծիծաղը, բարի ժպիտը ինձ շփոթեցրին, ինձ թվաց որ նա չի կարող մարդ սպանել…  Իսկ ահա վեցերորդը ինձ էր նայում չթաքցրած ատելությամբ ու ես հիշեցի Թալեաթ փաշայի խոսքերը. «Հայերը կայուն են սիրո մեջ և կայուն ատելության մեջ»: Այո’, Մոնթեն կարող էր ժպիտը դեմքին ատել թշնամիներին և հարկ եղած դեպքում ժպիտը դեմքին դիմավորել մահը՝ ինչպես վայել է ցեղակրոն մարտիկին: Ազատ արձակվելով Մոնթեն շարունակեց իր հեղափոխական պայքարը: Գալով հայրենիք, նա մեկնեց Արցախ և 1990թ. դեկտեմբերից մինչև իր հերոսական մահը /1993.06.12./ գլխավորեց Մարտունու ռազմաճակատը, արժանանալով համընդհանուր սիրո և ճանաչման…

Նյութերը վերցված են Հ. Մանջյանի
«Հայ դատի նորօրյա ֆիդայինները» անտիպ գրքից

«ՆԵՄԵՍԻՍԸ» գործողության մեջ

      «Մենք կսպասենք ՎՐԵԺԻ դատաստանին և կհավատանք, որ մեր տառապանքեն հայկական նոր փոթորիկը պետք է պայթի, և որ այդ վերջինեն պիտի ծնին հսկաները, հայ կամքի վրեժխնդիրները՝ տիտան զորավարները՝ մահացու գիտություններով սպառազեն»
Գարեգին Նժդեհ

        Հին հունական դիցաբանության վրեժի աստվածուհի Նեմեսիսի անունով էր կոչվում թուրք դահիճներին պատժելու գործողությունը: Նախատեսվում էր պատժել երիտթուրքական «Միություն և առաջադիմություն», «Իթթիհատ վե թերաքե» կուսակցության ղեկավարությանը՝ 1915թ. հայերի ցեղասպանության կազմակերպիչներին: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրք պարագլուխները գերմանական սուզանավով փախան Գերմանիա: 1918թ. դեկտեմբերի 16-ին Օսմանյան կայսրությունը հատուկ դեկրետով դատավարություն սկսեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարության դեմ: Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Սահիդ Հալիմը, Նազըմը, Շաքիրը, Ճեմալ Ազմին և մյուսները մեղադրվում էին Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու, քրիստոնյա (հայ) հպատակների ջարդի և տեղահանության կազմակերպման մեջ: Դատավարությունը տևեց մոտ երկու ամիս՝ 1919թ. ապրիլի 28-ից հունիսի 26-ը: Անգլիական հրամանատարությունը 77 մեղադրյալների տեղափոխեց Մալթա կղզին, որոնց հետագայում փոխանակեց անգլիացի ռազմագերիների հետ:Դատավճիռը հրապարակվեց հուլիսի 5-ին. 31 մեղադրյալներից 4-ը (Թալեաթը, Էնվերը, Նազըմը և Ջեմալը) հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, մյուսներին բաժին հասավ տարբեր ժամկետներով բանտարկություն: Մալթայում ձերբակալվածները չհիշատակվեցին անգամ դատավճռի մեջ: Իթթիհատի շրջանային 36 քարտուղարների նկատմամբ կայացվեց առանձին դատավարություն, որի դատավճիռը հրապարակվեց 1920թ. հունվարի 8-ին: 3 հոգի դատապարտվեց 10, մնացյալը՝ տարբեր տարիների բանտարկության: Փաստորեն այս ամենը կեղծիք էր: ՈՒստի հայ քաղաքական շրջանակները ստիպված էին իրենք պատժելու թուրք ոճրագործներին: Միաժամանակ անհրաժեշտ էր մեծ պետությունների հասարակական-քաղաքական շրջաններին բացահայտել Հայկական ջարդերում ունեցած այդ երկրների մեղսակցությունը: Հայերը դժգոհ էին նաև Փարիզի հաշտության կոնֆերանսի որոշումներից:
      1919թ. սեպտեմբերին Երևանում Հ. Յ. Դաշնակցության    9-րդ ընդհանուր ժողովը որոշեց պատժել 1915թ. ցեղասպանության թուրք ոճրագործներին: Առանձնացվեց 650 անուն, որից 41-ը գլխավոր ոճրագործներն էին: «Նեմեսիսի» իրագործման համար ստեղծվեց պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Գարո) և հատուկ ֆոնդ (ղեկավար՝ Շահան Մարչակլյան): Գործողության անմիջական ղեկավար նշանակվեց նշանավոր գրող Շահան Նաթալին, օգնական Գրիգոր Մերճանօֆը: Տեղեկությունների հավաքումը իրականացնում էր թուրք վտարանդիության շարքերը թափանցած իրավաբան Հրաչ Փափազյանը (գերազանց տիրապետելով թուրքերենին՝ նա դարձել էր Ջեմալ Ազմիի տղա Նեջմիի «ընկերը» Մեհմեդ Ալի անունով): «Նեմեսիսը» կազմակերպվեց գերազանց կերպով և անցկացվեց չափազանց տպավորիչ: 1919-22թթ. սպանվեցին թուրք և ազերի ոճրագործներ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին, Սայիդ Հալիմը, Խան Խոյսկին, Սարաֆովը, Ջիվանշիրը: Ընդ որում հայ վրիժառուներ Սողոմոն Թեհլերյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Արամ Գևորգյանի, Միսակ Թոռլաքյանի կողմից ոչ մի կողմնակի անձ չի տուժել: Ահա թե ինչպիսի վեհությամբ էին գործում հայ ազգի մարտիկները: «Նեմեսիսը» ընդհատվեց, երբ ընդունվեց «Պրոմեթևս» ծրագիրը (1922թ. հայ, վրացի և ազերի վտարանդի կառավարությունները, մտնելով համագործակցության մեջ ընդդեմ բոլշևիզմի, ազերի Սուլթանովի առաջարկով որոշեցին ընդհատել թուրք ոճրագործների ահաբեկումը): Իթթիհատի գլխավոր քարտուղար դոկտոր Նազըմը գաղտնի անցավ Թուրքիա, 1926թ. Քեմալի դեմ կազմակերպած անհաջող մահափորձից հետո ձերբակալվեց և կախաղան հանվեց նույն թվին Զմյուռնիայում (Իզմիր):
ՏԱՐՕՐԻՆԱԿ ՈՒ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԵԾԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

    1908թ. երիտթուրք պարագլուխներից Խալիլ փաշան, փախչելով սուլթան Համիդի հետապնդումներից, թաքնվեց Գրիգոր Զոհրապի տանը: Հետագայում, անցնելով իշխանության գլուխ, դարձավ ցեղասպանության կազմակերպիչներից մեկը: 1918թ. մարտին, որպես թուրք պատվիրակության ղեկավար, Տրապիզոնի կոնֆերանսում, լսելով հայկական արդարացի պահանջը Արևմտյան Հայաստանի նկատմամբ, ասաց. «Այնտեղ հայեր չկան, և այնտեղից, որտեղից կանցնի թուրք զինվորը սուրը ձեռքին… հայեր չեն լինի»: 1908թ. Սալոնիկի հայկական ակումբում ապաստան գտավ սուլթանական կառավարության հետապնդումներից փախչող Թալեաթը: 1915թ. նա դարձավ հայության գլխավոր դահիճը:
     1915թ. հունվարին Էնվեր փաշայի գլխավորած թուրքական 3-րդ բանակը ջախջախվեց Սարիղամիշի ճակատամարտում: 70 հազար սպանված և 20 հազար սառած թուրք զինվորներ. ահա Էնվերի արկածախնդրության արդյունքը: Էնվերը փրկվեց գերությունից, թուրքական բանակի մի հայ հիսնապետ՝ Հովհաննես անունով, նրան ուսերի վրա դուրս բերեց շրջափակումից: Էնվերը հունվարի 26-ին Կիլիկիայի Հայոց կաթողիկոս Սահակ Խապայանի միջոցով շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին… իսկ երեք ամիս անց դարձավ ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը:
     1918թ. նոյեմբերին պարտված Թուրքիայից ճողոպրած Էնվերը հանգիստ առավ բոլշևիկյան Մոսկվայում: Խուսափելով հայ վրիժառուներից նա թաքնվում էր հայ դիվանագետ, ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ Լևոն Կարախանի տանը:
Հակոբ Մանջյան

«Եվ ասում եմ ձեզ մարգարեի պես»
-  Օ˜, կնատարազ այրերի ոխի’ց վախեցեք կյանքում
և սարսափեցեք նրանց վրեժի˜ց անբեկանելի:
Եվ ո˜ւր էլ լինեն այդ կնատարազ այրերի որդիք,
ինչքան էլ լինեն իրարից բաժան, իրար անճանաչ՝
նրանց հաշվեցեք հատուկ զորագունդ,
և նրանց շնչից դեռ օդը պիտի լցվի սարսուռով,
և հողն ունենա երկրաշարժային գլխապտույտներ…
Օ˜, կնատարազ այրերի քենի’ց դողացեք անվերջ
և սահմռկեցեք վրեժից նրանց.
որ սրբազան է այն շարժումի պես,
ինչ երդում տվող աջն է կատարում
կրծքի ձախ կողմին՝ սրտին դրվելիս…
- ՈՒխտըդ ուխտակա˜ն, ո˜վ սրբազան խենթ,
ՈՒխտըդ ուխտակա˜ն…
                                                                      Պարույր Սևակ

Հ  Ա  Յ  ՈՒ  Հ  ՈՒ  Ն

      Ասում են. «գեղեցկությունը (կամ այն գիտակցելը) կփրկի աշխարհը»:
       Ահա մի այդպիսի գեղեցկության օրինակ է ծովագնացության ավանդույթը: Այն է. «աղետի ենթարկված նավը փրկության օգնության ազդանշաններ է արձակում (S.O.S.), իսկ այդպիսի ազդանշաններ ընդունող նավը շեղելով իր ուղին, շտապում է օգնության»:
       Եվ ահա, աղետի ենթարկված մեր Սուրբ Մայր Հայրենիքն արդեն փրկության, օգնության ազդանշաններ է անդադար արձակում (նույնիսկ քարերն են աղաղակում)՝ ուղղված նաև հայ կանանց:
    Ավա˜ղ այն չեն լսում (նույնիսկ չեն էլ ցանկանում լսել) նրանք, ովքեր նմանվում են գլուխը ավազի մեջ մտցրած (թաղած) ջայլամի: Ներկայիս իրավիճակի լրջությունը չընդունող այդպիսիների գոյությունը երբևէ բացառված չէ, նըրանք արդարանում են. «ամեն ինչ բարեհաջող է, աղետներ, պատերազմներ, հիվանդություններ միշտ էլ եղել են» արտահայտությամբ: Այսպիսի խելագարությամբ համակված նըրանք անհոգաբար ձգտում են կյանքից քամել (իրենց գիտակցությանն համապատասխան) զվարճանքներ, նյութական բարիքներ, հաճույքներ, կապիտալ: Նրանք զվարճանում են, բայց դա խնջույք է համաճարակի ժամանակ, պարում են, չհասկանալով, որ դա պար է հրաբխի վրա: Այս ամենը հանցագործություն է ոչ միայն ազգի, այլև բնության, տիեզերքի նկատմամբ: Ինչպե՞ս բացատրել ինքնաոչնչացման հասցնող խելագարությունները, որոնք հետևանք են կյանքի զարգացումը ղեկավարող բնական օրենքների չիմացության և խախտման: Ներկայումս շատերը չեն գիտակցում, լսում, որ «մեր Սուրբ Մայր Հայրենիքը, որպես Երկիր մոլորակի մաս (ընդ որում Երկիր մոլորակն իր հերթին Տիեզերքի մի մասն է) ղեկավարվում է Տիեզերական հավերժ, անխախտ, անսանձ օրենքներով, որոնց կենսագործումը հույժ անհրաժեշտություն է, որովհետև այս օրենքների խախտումը (անտեսումը) անպայման հանգեցնում է համապատասխան հետևանքի՝ տառապանքի, աղետի, որն իր հերթին դառնում է պատճառ՝ հաջորդող հետևանքի: Այլ կերպ ասած. «կյանքը առաջնորդվում և ղեկավարվում է «պատճառների և հետևանքների» անվերջ շղթայով, այլ բառերով, «ինչ ցանկանում ենք, այն էլ հնձում ենք»:
       Մեր Սուրբ Մայր Հայրենիքի այս դժնդակ վիճակը հետևանք է նաև մեկ այլ՝ «երկու սեռերի հավասարակշռության, օրենքի խախտման, անտեսման, չիմացության: Այսինքն զարգացող կյանքի (զարգացող քաղաքակրթության) հիմքը կազմող երկու սեռերի ներդաշնակ համագործակցումը կյանքի առաջընթացի, զարգացման անհրաժեշտ պայմանն է: Այլ կերպ, կյանքի զարգացման և մարդկության կատարելագործման սկզբունքը ընկած է սեռերի սիրով միավորման և համահունչ համագործակցման հիմքում:
       Ավա՜ղ շատ վաղուց առայսօր մեծամասնությունը չի կենսագործում (դեռ ավելին, չի ցանկանում գիտակցել) տիեզերական օրենքները և ապրում է միմիայն մարդկային եսակենտրոն-էգոիստական օրենքներով: Առավել ևս, այսպիսի հանգամանքների իշխանության դեպքում հույժ անհրաժեշտ է կյանքի բոլոր ոլորտներում երկու սեռերի անձնուրաց մասնակցությունը: Մայր Հայրենիքի արձակած օգնության, փրկության ազդանշանները Հայուհուն, ամենևին էլ չի նշանակում մարտահրավեր, այլ հակառակը, հրավեր, եռանդուն, անձնվիրաբար, կենսուրախ (որը առանձնահատուկ իմաստություն է) ներդաշնակ համագործակցման՝ կյանքի բոլոր ոլորտներում (քանզի տղամարդը և կինը երկու նոտաներ են, առանց որոնց մարդկային հոգու լարերը չեն տալիս ճիշտ և լրիվ ակորդ (բնությունն ասես ցանկանում է, որ մի սեռը մյուսի մեջ զգայնորեն ընկալի բարին ու գեղեցիկը):
        Հայ Կնոջ լավագույն հատկությունները մասնավորապես սրտակցությունն ու զգայունությունը, բարեսրտությունն ու գթասրտությունը, արդարության ձգտումն ու հայրենասիրությունը, սերն ու խղճահարությունը, խաղաղությունն ու պարզամտությունը, միամտությունն ու բարեպաշտությունը շատ անհրաժեշտ են Մայր Հայրենիքի փրկության, Ազգի երջանիկ ապագայի կերտման համար:
      Հայուհի’, եղի’ր.
- պարկեշտ, քանզի պարկեշտ կինը թագնված գանձ է,
- հեզաբարո, քանզի հեզաբարո կնոջ ամուսինը երջանիկ է, և երջանկացնող.
- առաքինի, քանզի առաքինի կինն իր ամուսնու պսակն է (այդպիսի կինը պատվական է բոլոր թանկագին քարերից),
- սիրող, քանզի նման կինը, եթե սիրի, լեռան ծանրություն կարող է կրել իր հոգում,
- զգայուն, քանզի բոլոր ցավերին բժշկություն կա, կնոջ անզգամությանը՝ բոլորովին չկա,
- ազնիվ, քանզի հակառակ դեպքում կնմանվես խորամանկ, խաբող, առնախանդ սարդի,
- գթասիրտ և բարի, քանզի չար կինն ու դևը նույն բաներն են,
- բարոյական, քանզի անառակ կինը խայտառակության գործիք է,
- գեղեցիկ, բայց ոչ՝ վտանգավոր թակարդ,
- բարի, քանզի չարն աշխարհը կքանդի,
- գիտունին՝ «գերի», բայց՝ ոչ սիրելի անգետին,
- առատաձեռն, քանզի ժլատները նման են շախմատիստի, որոնք փորձում են պահպանել իրենցը և զավթել ուրիշինը,
- արդարամիտ, քանզի խորամանկությունը մանր դրամ է, նրանով մեծ բան գնել չես կարող,
- հայրենասեր, քանզի սերը դեպի Մայր Հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է (զտարյուն արիացու համար՝ կյանքից ավելի թանկ սրբություն՝ Սրբությունների Սրբություն): Չէ՞ որ եթե բոլոր Հայուհի Մայրերն այնքան հայրենասեր-հայրենապաշտ լինեն, որ իրենց զավակների հետ Մայրենի Լեզվով խոսեն, նրանց Սրտի մեջ Ազգային Պատվասիրություն ձգեն, Հայրենիքի Սեր… էլ այնուհետև ի՞նչ մահ կարող է սպառնալ Հային: Ընդ որում Հայրենաիրությունն այն չէ, որ հանդիսավոր րոպեներին ցուցադրաբար պարծենան, այլ այն, որ ամեն օր, անդադրում հոգան համընդհանուր բարիքի մասին և դրանով երբեք չճամարտակեն: Այո’, միմիայն համընդհանուր բարիքի մասին, քանզի միայն իր համար ապրելը խեղկատակություն է, մեկ մարդու համար ապրելը՝ ստորություն, միայն ընտանիքի համար ապրելը՝ կենդանական եսամոլություն…
       Եղի’ր հեզաճկուն, քանզի հեզաճկուն հոգին նման պարի պես էլ սիրվում է Հայուհի, առաջացրու’ մարդկանց մեջ հոգու եռանդ, ազնիվ կրքերի ավյուն, մեծի ու վեհի նկատմամբ ձգտում… Հայուհի’, քո մեջ օրիորդի անաղարտությունն է, ընկերուհու՝ ինքնազոհությունը, մոր՝ սխրագործությունը…

Նիկոլայ Հովհաննիսյան, ՀՀԿ անդամ  

Կ Ո Չ   Հ Ա Յ ՈՒ Հ ՈՒ Ն

       Հայ-Արի պարմանուհիներին, օրիորդներին, կանանց, որոնք ընդդեմ են ջհուդա-մասոն կանանց… Իմ քույրե’ր, հայուհինե’ր, սիրում և հպարտանում եմ մեր առաքինությամբ ու էությամբ, Աստվածամայր Անահիտով, թագուհի Փառանձեմով, Սոսե մայրիկով… ովքեր իրենց Հայ-Արիական վարք ու բարքով մինչ օրս պահապան մնացին մեր Արարչական Օծյալ Ցեղին և Բնօրրան-Օջախին:
       Հայ կինը բնականից լինելով կանացի, հմայիչ, բարի, գեղատես և կատարյալ, միշտ հավատարիմ ու նվիրված է եղել իր Հայրենի Օրրանին, հարկ եղած ժամանակ էլ՝ զենքը ձեռքին, իր արու-արի արյունակիցների հետ դուրս եկել թշնամու դեմ… Մինչդեռ ջհուդա-մասոն կանանց առաքելությունն ըստ իրենց ակունքների և ավանդաբանության եղել է պոռնկությունը, այլասերվածությունը: ՈՒշադիր կարդացեք Հին կտակարանը, որտեղ գովվերգվում է նրանց անբարոյականությունը թե’ հոգևոր, թե’ աշխարհիկ ոլորտներում: Մինչ օրս այդ անառակներն իրենց անբարո վարակն են տարածում աշխարհով մեկ: Մասոնների ծրագրի գլխավոր կետերից է՝ նմանների միջոցով տիրել աշխարհի մեծամեծերին, խելոքներին: Լավագույն օրինակներից է Մոնիկա Լևինսկին՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Քլինթոնի սիրուհին: Իսրայելում և որոշ երկրներում գործում են դպրոցներ՝ հրեա-մասոն աղջիկների համար, որտեղ հատուկ ծրագրով, վաղ հասակից նրանցից պատրաստում են մասնագիտացված և լավ վարժված համաշխարհային պոռնիկներ՝ հարուստ, անվանի այլազգի տըղամարդկանց հետ ամուսնացնելու, կամ նրանց իրենց թակարդը գցելու, այդ երկրի հարստությանը տիրելու, արու զավակներին թլպատելու և ջհուդացնելու նպատակով: Հեռու չգնանք, մեր երկրի նախկին նախագահն իր ջհուդամասոն կնոջ հետ միասին դրա վառ ապացույցն է: Այսպես հաճախ եղել է նաև նախկինում… Զարմանում եմ, որ մենք՝ հայերս, մինչ օրս նրանց (և նմաններին) չենք բարձրացրել կախաղան՝ մեր Հայրենիքը քանդելու և պղծելու համար: Դա շատ լավ դաս կլիներ ապագա հայադավ նախագահների համար:
     Հայ-Արի կինը (մեր տատերն ու մայրերը) միշտ եղել են առաքինի, պարկեշտ: Խոսքս վիժվածքների, արյունապղծվածների մասին չէ, ովքեր միայն անունով են հայ կոչվում կամ կնոջ նմանվում: Աստված կգտնի նրանց, եթե մենք չգտնենք… Որքան ուզում են թող շնանան թուրք-սելջուկների հետ, դա նրանց խնդիրն է: Ավելի լավ, մեր Հայ-Արի տղամարդիկ չեն պղծվի: Պոռնիկը, ինչպես փողը, չունի ազգություն, նա «բոմժ» է: Հոդվածիս նպատակն իհարկե այս ստորները չեն, այլ՝ Հայ-Արի կինը: Արվեց ամեն ինչ, որպեսզի նսեմացվի և բարոյազրկվի հայ տղամարդը՝ գործազրկությամբ, այլասերությամբ ու միասեռությամբ… որ լքի հայ կնոջը, հիմա էլ փորձում են փչացնել հայ կնոջը, որն էլ կհանգեցնի Ազգի, մեր Գենաֆոնդի ոչնչացմանը…
     Ապարդյուն ջանքեր: Մենք անկոտրում ենք, անսասան: Մենք դիմակայելու և հաղթելու ենք: Արարիչն է մեզ օգնական: Կոչ եմ անում մեր բոլոր հայուհիներին՝ լինել արթու’ն, զգոն, առաքինի, հայրենապաշտ ու ցեղակրոն – արիական: Չամուսնանալ երբեք այլազգի հետ:
     Թիկունք լինենք մեր Հայ-Արի տղամարդկանց: Բարձր պահենք նրանց պատիվը, որպես Սրբություն, չնսեմացնենք և չվիրավորենք նրանց ինքնասիրությունը և արժանապատվությունը ոչ մի պարագայում, ոչ մի հարստության առջև… Ջերմացնենք, հուսադրենք և շատ սիրենք նրանց, լինենք նրանց կողքին: Չվաճառենք մեր հոգիներն ու մարմինները՝ Նեռի դոլարին: Չգայթակղվենք օտարամոլությամբ ու վայելքներով:
       Ես տգետ չեմ և չեմ քարոզում չադրայով դուրս գալ փողոց, սա ի գիտություն, դրանք ձեռքբերովի սովորույթներ են և հայկական չեն, Հայ-Արի կինը միշտ ազատ է եղել իր ընտանիքի ու ազգի մեջ և մեծ տեղ ու դեր է ունեցել Հայոց Ընտանիքում: Խոսքս այն է, որ մի’ մերկացրեք ձեր ինտիմ մասերը, մի’ դարձեք գռեհիկ ու հրավիրող, որ հետո, երբ բռնաբարվեք ձեր տեսքի համար, այնուհետ՝ լացակումած արդարացումներ ու մեղադրանքներ չմոգոնեք… Ցուցադրելով պորտը, կաթնատու օրգանները, նստատեղը… չի նշանակում ժամանակակից և մոդայիկ լինել, այլ՝ ընդհակառակը… չտեսություն եք անում: Թող ջհուդ կանայք որքան  ցանկանում են իրենց մերկ մարմինները ցուցադրեն «Փլեյբոյներ»-ում, «գեղեցկության» մրցույթներում, դա նրանց փեշակն է: Նրանք ուզում են փչացնել բոլորին, որ հեշտորեն տիրեն:
      Հայ կինն իր արմատից եղել է միշտ բարետես, ազնվազարմ, առաքինի, վեհանձն… մի անառիկ բերդ: Եկե’ք գլուխ խոնարհենք մեր նախամայրերի առջև: Հիշե’նք, որ մենք ենք Արարիչ-Բարձրյալի ընտրյալ ժառանգները: Մենք ենք Արարչական Տիեզերքի ճրագալույսի և կատարելության ջատագովները: Մենք արարչածին ու արարչածնության ակունքներ ենք… Ո˜վ Հայ կին, մոտ է Հայ Ազգի վերածնունդը, մեզ չեն կարող ընկճել: Մեր Ազգն Անմահ է: Տե’ր կանգնենք մեր նախահայրերի հավատքին ու ավանդին՝ չստրկագրվենք ու չըհամարակալվենք, չանբարոյականանանք…Հանուն Հայ-Արի տղամարդու, Ազգի և Հայրենիքի արժանապատվության, հանուն Բարձրյալի և մեր ապագայի ապրենք  Օծված Հոգով, Ազգի հավերժության համար: Ամեն:

Գինարփի Սիմոնյան

Հատվածներ «Հայկական հարց:
Ճշմարտության պահը»
անտիպ աշխատությունից

    …Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենի թույլ տված հակահայկական արտահայտությունների հետ գրեթե միաժամանակ «թՏսՏր ԸՐՎպվՌՌ» թերթում (9 փետրվար 2002 թ.), տպագրված «Հայաստան 2010. հայացք դեպի ապագա» հոդվածաշարի տակ հրատարակվեց հարցազրույց. «ձևավորվում է նոր ինտելեկտուալ վերնախավ», ոմն ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ: Անձամբ ես Հ. Խառատյանի հարցազրույցը և Ռ. Կոհենի բարբաջանքները համարում եմ նույն շղթայի օղակներ… Ի՞նչ է մեզ համոզում և ասում Հ. Խառատյանը. «…Մեր պետության ներկա փուլը ինձ պատկերանում է քաոսային: Մենք որպես միատարր ազգային խումբ, դեռևս չենք գտել այն առանցքը ու հիմքը, որի շուրջ կարող ենք զարգացնել ինչ որ նոր բան: Բայց մենք ապրում ենք արագ փոփոխվող ժամանակներում: Եվ եթե առաջներում, որպեսզի ինչ որ գաղափար դառնար հանրության սեփականությունը պետք էր բավականին երկար պատմական ժամանակահատված, այժմ իմ ասած մոդելի քարոզման համար պահանջվում է ավելի կարճ ժամանակ»: «…Ինձ թվում է, որ արտագաղթը կշարունակվի դեռևս երկու-երեք տարի, կիջնի մարդկային ռեսուրսների որակը, քանի որ արտագաղթում են առավելապես գործունյաները, կրթվածները և մասնագետները: Ազգաբնակչությունը կծերանա, որը նշանակում է որ ավելի շատ մարդիկ կախված կլինեն պետության տված ողորմություններից: Կխորանա տարբերությունը աղքատների և հարուստների միջև: Սրան զուգահեռ ձևավորվում է որոշակի ինտելեկտուալ վերնախավ, որը կլինի հարաբերականորեն ազնիվ, չկոռումպացված և ակտիվ: Սրա կորիզը կկազմեն 18-35 տարեկան երիտասարդ մարդիկ, ովքեր հիմնականում կրթություն են ստացել արևմուտքում, շփվել են արևմտյան արժեքների և սոցիալական ինստիտուտների հետ, որոնք հասկանում են համաշխարհային գործընթացների իմաստը և ընդունակ են երկիրը առաջնորդելու ճիշտ ուղղությամբ»:
       Կասկած չկա, որ Ռ. Կոհենը և Հ. Խառատյանը կատարում են միևնույն կենտրոնի հանձնարարությունները: Կաշխատեմ Հ. Խառատյանի հակազգային մտքի գոհարները թարգմանել հանրամատչելի ձևով: Նա որոշել է կատեգորիկ կերպով թաղել Հայ Ազգը վերջնականապես և անվերադարձ: Դրանով կատարելով հրեաների և թուրքերի պատվերը՝ լուծել Հայկական հարցը, այսինքն չկա ազգ, չկա տարածք, ուրեմն չկա նաև հարցը: Գերեզմանը պատրաստ կլինի 2010 թվականին և այս ամենը տեղի կունենա մոտավորապես այսպես. Հայաստանում հայերը կմնան մոտ մեկ ու կես միլիոն ու հիմնականում ծերունի թոշակառուներ և մուրացկաններ, ողորմության համար պարզած ձեռքերով և պատրաստ կլինեն ամեն ինչի…  Այս աղքատ ծերունիներին և ամեն ինչի ընդունակ ժողովրդին կղեկավարի «նոր ինտելեկտուալ վերնախավը»: Ովքե՞ր են այս մարդիկ: Ծանոթանանք: Ըստ Հ. Խառատյանի բոլոր առումներով ստացվում է այնպես, որ սրանք հանդիսանում են որդիներն ու ազգականները այն սրիկաների, որոնք թալանել և բռնության են ենթարկել մեր ընտանիքները, մեր երկիրը, երբ մենք կռվում ու զոհվում էինք Արցախում՝ ազգի և հայրենիքի պատիվը պահելու-պաշտպանելու համար (այս նույն «մարդիկ» շարունակում են թալանել ու կողոպտել մեզ մինչ օրս): Մեզնից խլված փողերով սրանք ուղարկում են իրենց լակոտներին ուսման՝ ԱՄՆ և Եվրոպա… Ճիշտ է, ինչքան էլ էշին դաս սովորեցնես միևնույնն է արաբական նժույգ չի դառնալու, սա իմիջիայլոց… Եվ սակայն, այս տականքին Հ. Խառատյանն անվանում է «նոր ինտելեկտուալ վերնախավ» ու դնում է սրանց ազգի և հայրենիքի առաջնորդի-առաջնորդողի դերում: Այն ժամանակ, երբ սրանք կհասունանան իշխանության համար, մենք ձեզ հետ միասին կգլոբալացվենք և կանցնենք համաձուլման գործընթացների բովով: Իսկ մեր Սփյուռքը, ըստ Հ. Խառատյանի, 10-15 տարի հետո կվերածվի այսպես կոչված ամերիկացիների, ֆրանսիացիների, արաբների և այլն… Այսպիսով մենք որպես հայեր կանհետանանք աշխարհից: Հայկական հարցի ինչպիսի փայլուն լուծում՝ ըստ Հ. Խառատյանի, և ինչպիսի հաղթարշավ՝ թուրքերի ու ջհուդամասոնների համար…
       Այսպես կոչված «նոր վերնախավի» մասին ես չեմ ուզում խոսել, քանզի չկա նման վերնախավ ու չի կարող լինել: Հ. Խառատյանի (թունավոր) բլբլոցը ոչ այլ ինչ է, եթե ոչ հիվանդի զառանցանք ու անգրագետ ջհուդամասոնների հետևից քարշ եկողների հերթական նվնվոց: Որ այս հոդվածը  պատվիրված է նրա այսօրվա «վերնախավի» կողմից, կասկած չի հարուցում: Այս շները պատրաստ են երկիրը և մեզ հասցնելու համազգային աղետի, այսինքն՝ ամբողջովին ձուլման և պատմության ասպարեզից որպես ԱԶԳ իսպառ անհետացման դատապարտելու: Նրանց բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչպես են իրենց անվանելու և ինչ գույնի է լինելու իրենց կաշին: Երբ որ գա ժամանակը, նրանք կանհետանան մեզանից թալանված և խլված փողերով և կլուծվեն եվրոպաների ու ամերիկաների մեջ…
      Նրանք, ում համար փողն է աստված, ազգ և հայրենիք, կարող են դառնալ ինչ ասես, թեկուզ թուրք, թեկուզ պապուաս: Այս բոլորը շատ զվարճալի կլիներ, եթե ակնհայտ չլիներ այն ցավալի հանգամանքը, որ սրանց նախնիները եղել են հայեր: Իմ համար ցավալի ու անհասկանալի է (և որը ես չեմ կարող ընդունել), երբ որ Ռ. Կոհենի ստոր բարբաջանքներին և Հ. Խառատյանի հակազգային ու ծախու մտքերին ոչ մեկը չարձագանքեց: ՈՒ՞ր էին այսպես կոչված ընդիմադիր կազմակերպությունները և նրանց մարտնչող, կայծակ ու ամպրոպ ժայթող առաջնորդները, ու՞ր էին բոլոր ոչ կառավարական և իբր անկախ ԶԼՄ-ները, և վերջապես, ո՞րտեղ էր Հայաստանի պանծալի մտավորականությունը: Ինչ վերաբերում է այսպես կոչված ընդդիմադիր ուժերին և կուսակցություններին, ապա ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի:
    Խնդիրն այն է, որ ժամանակին միաձայն քվեարկելով Եվրախորհուրդ Հայաստանի մտնելուն (որից հետո մեր վզին փաթաթված զուտ հակահայկական ու անհեթեթ օրենքների պարտադիր կատարում, ապազգային կարգեր և որոշումներ), այսպես կոչված ընդիմադիրներն իրենց ցմահ լծեցին ջհուդամասոնական սայլին, որն ազատ ազգերին  բերում է միայն ստրկություն և այսպես կոչված «նոր համաշխարհային կարգ»: Իսկ այսպես կոչված համաեվրոպական արժեքների կողմնակիցները, այսինքն բոլոր հայկական կուսակցությունները, ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր, բացառությամբ իսկական ազգայնականների (կան նաև կեղծ ազգայնականներ) և համայնավարների, դարձան խանդոտ քարոզիչներ նույն գաղափարների, որոնք միանշանակ խորթ են հայկական մտածողությանը-մենթալիտետին, քարոզվեց նաև այսպես կոչված «նոր աշխարհակարգ» և համապարփակեցման-գլոբալիզացիայի քաղաքականություն: Ահա բոլորի (նույն կաթսայից սնվողների) քար լռության պատճառը:
       Իսկ ի՞նչու է լռում հայ մտավորականությունը: Ակնհայտ է, որ հայ մտավորականության մոտ աղետ է տեղի ունեցել և դա պատահական չէ: Ազգային մտավորականությունը հանդիսանում է Ազգի միտքը, պատիվն ու խիղճը, այսինքն այն բոլորը, ինչը չեն ընդունում «նոր համաշխարային կարգի» և գլոբալիզացիայի ջհուդամասոնական տերերը: Հայաստանում իշխող ռեժիմն իրենց տերերի հրամանով ու փողերով, պլանավորված և ուղղորդված՝ շուրջ 14 տարի հալածում և ոչնչացնում է Հայ Ազգային Մտավորականությանը, արյունաքամ անելով և ցրելով նրանց, հասցնելով ողորմելի վիճակի: Նրանք (իշխող ռեժիմը, այսինքն՝ կյանքի նոր տերերը) ստեղծեցին սեփական «մտավոր վերնախավ»: Հենց այս «վերնախավը» նկատի ունի ջհուդամասոնների խամաճիկ Հ. Խառատյանը: Հենց նման «ինտելեկտուալներից» են կազմված իշխող ապազգային ռեժիմը և նրան ուղեկցող կառույցները: Բացահայտ է, որ այս բոլորը ամենայն մանրամասնությամբ ծրագրված հարձակում է Հայ Ազգի հանդեպ, նպատակ ունենալով մեզ դիմազրկելու, հիմարացնելու, բարոյազրկելու և վերածելու խղճուկ ու տկարամիտ ստրուկների: Ակնհայտ է, այս բոլորի հետևում կանգնած են Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ-ի համապատասխան ջհուդամասոնական կառույցները, ուր հրահանգվելու համար հաճախակի մեկնում են ինչպես իշխող ռեժիմի, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներն ու առաջնորդները: Այնպես որ և’ առաջինները, և’ երկրորդները սնվում ու ֆինանսավորվում են նույն տեղից և նույն գրպանից…     

Բորիս Տեր-Մեդնիկյան՝ իրավաբան,
արցախյան պատերազմի մասնակից

ՀԱՅՈՑ  ՊԱՏՄՈՒԹԵԱՆ
ՄՈՒԹ  ԱՆԿԻՒՆԸ
(ՄԱՍՈՆՆԵՐԷՆ ԿԸ ԽՆԴՐՈՒԻ ՉԿԱՐԴԱԼ)

       Հասկանալի պատճառներով, բայց նաեւ թութակավարի յանկերգով, երբ Հայկական Ցեղասպանութեան նիւթը կ’արծարծուի, անմիջապէս անոր յանցագործութեան եւ Եղեռնին ողջ տարողութիւնը կը բարդենք թուրքերուն վրայ. հետեւողական պնդաճակատութեամբ մեր թիրախը ընտրելով այսօրուան Թուրքիան եւ իր պետական այրերը, կու գանք մեր նահատակներուն արեան գինն ու արժանապատուութիւնը պահանջելու, մեր կորուսեալ իրաւունքներուն ու խլուած հողերուն վերադարձը յիշեցնելու եւ ճոռոմ-ճոռոմ ճառերով թրքական հզօրութեան հետ չափուելու՝ մոռանալով մեր եւ Թուրքիոյ ռազմական ուժին տարբերութիւնը, մեր եւ անոնց քանակին անհամեմատելիութիւնը, Թուրքիոյ դաշնակիցներուն բազմազանութիւնն ու մեր թշնամիներուն շատութիւնը եւ վերջապէս մեր սնանկացած հայրենասիրութիւնն ու թրքական կատաղի աթաթուրքութիւնը: Բայց, ինչո’ւ միայն Թուրքիան. ինչո՞ւ միայն թուրքերը հրաւիրել պատասխանատուութեան եւ զանոնք նկատել հեղինակները ցեղասպանութեան. արդեօ՞ք թուրքերը միայնակ յղացան, ծրագրեցին ու գործադրեցին ցեղասպանութիւնը. կրնայի՞ն առանց միջազգային հովանաւորութեան ու գաղտնի ուժերու հաւանութեան նման մեծ ոճիր նախաձեռնել. ահա, որքան կասկածայարոյց, նոյնքան եւ այժմէական հարցադրում՝ ուղղուած մեր պատմութեան: Եկէք առանց զգացական ցնցումներու թուենք Հայկական ցեղասպանութեան հեղինակները կամ մեղսակիցները, որոնք եթէ գործնապէս մասնակից չեղան Եղեռնին, գէթ իրենց լռութեամբ եւ անտարբերութեամբ լուռ հաւանութիւնը տուին ահաւոր սահմռկեցուցիչ ոճիրին:
     Թուրքիոյ կողքին առաջին անգամ կը յատնուի Գերմանիան, որ իր զինւորական ուժով եկաւ մասնակցելու կատարուած սպանդին, նոյնիսկ կազմակերպել անոր ընթացքն ու մանրամասնութիւնները: Գերմանական պատասխանատուութիւնը անուրանալի է, քանի այդ օրերուն ան դաշնակիցն էր Օսմանեան Կայսրութեան. անոր սպաներն ու զինուորականները կը վխտային Օսմանեան Կայսրութեան տարածքին: ՈՒստի, Թուրքիոյ չափ Գերմանիան պէտք է համարել ցեղասպանութեան յանցագործ:
     Անգլիան եւս իր կայսերապաշտական քաղաքականութեամբ զօրակից եղաւ թրքական սանձարձակ գործողութեանց. ան բնաւ տրամադիր չէր իր վաղեմի ու հարազատ թուրք դաշնակիցը վշտացնել հայոց համար. ո՞ր երկիրը դարեր ամբողջ թիկունք կանգնելով Օսմանեան Կայսրութեան ոտքի պահեց «Հիւանդ Մարդ»-ը հակառակ անոր մահամերձ վիճակին՝ եթէ ոչ Բրիտանիան. երբ ռուսական զօրքերը կ’ուղղուէին Պոլիս, Անգլիա կը փութար աջակցելու թուրքերուն՝ թումբ կանգնելու համար ծաւալող ռուսական հզօր ուժին դիմաց: ՈՒստի, Անգլիոյ դերը չենք կրնար նսեմացնել, թէեւ հիմա ան խոյս կու տայ նման պատասխանատուութենէն:
      Ֆրանսա ևս կը համարուի մեղսակիցներու շարքին. մանաւանդ, Կիլիկիոյ յանձնումին եւ Կիլիկիոյ հայութեան անխնայ կոտորածին մեղքին մէջ իր բաժինը ունի «ասպետական սեւ սատանան», որ նախընտրեց դաշնակցիլ Թուրքիոյ հետ եւ զոհասեղանին մատուցել հայն ու Կիլիկիան, հայու արիւնն ու մեր պատմական հողերը: Վերոյիշեալ երեք մեծ պետութիւններու կողքին կան նաեւ փոքրիկ գործիքներ ցեղասպանական ոճիրին կատարելագործման մէջ. թուրքը առանձին պիտի չյաջողէր ողջ կայսրութեան տարածքին գտնուող հայ տարրը բնաջնջել, եթէ իրեն նեցուկ եւ գործակից չըլլար քիւրտը: Հսկայական արիւնարբու աշխատանքների լրումին պիտի չհասնէր, եթե քիւրտեր աշխոյժ եւ սիրայօժար չնետւէին այդ գործին մէջ, որմէ օգտուեցան կողոպուտով, թալանով, հողերու իւրացումներով, կանանց բռնաբարումներով, մարդասպանութեան տարբերակներուն մէջ հմտութիւն ձեռք ձգելով: Շատ մը շրջաններ ու բազմաթիւ գերդաստաններ ուղղակի զոհերը դարձան քրտական խժդժութեանց եւ միջնադարեան՝ վայրագութեանց: Հետեւաբար, թուրքերու կողքին չմոռանանք քիւրտերը. հաւանաբար, եթե քիւրտեր նեցուկ չըլլային ամենայն պատրաստակամութեամբ, թրքական գործը կա’մ պիտի չյաջողէր եւ կամ մասամբ պիտի յաջողէր: Այս տիպի ոճրագործներու շարքին են նաեւ չէչէններն ու չէթէները, որոնք Եղեռնի օրերուն փորձեցին մասնակցիլ կեղեքումի եւ սեռային կիրքերու յագեցման համար առաւելապէս: Սակայն, որո՞նք են իսկական պատասխանատուները Հայկական Ցեղասպանութեան. ահա հայոց պատմութեան մութ անկիւնը, որուն ոչ ոք կը ցանկանայ մօտենալ. ինչո՞ւ թուրքը միայն մեղադրել, եթէ մութ անկեան մէջ պահուըտած է այլ ճիւաղ մը՝ մասոնութիւնը. ըստ իս, թուրքէ առաջ մասոնները պէտք է հրաւիրել պատասխանատուութեան:
        Նախ, որո՞նց օրով եղաւ Եղեռնը. իթթիհատականներուն. անոնք հրեայ ծագումով թուրքի տարազ հագած մասոններ էին՝ եկած Սելանիկ քաղաքէն, յեղաշրջումով զաւթած օսմանեան իշխանութիւնը, իրենց արարքներով շատ աւելի վնասեցին Օսմանեան Կայսրութեան՝ քան հայոց. անոնք աւելի ծառայեցին հրէական ծրագիրներուն՝ կործանման պատճառ դառնալով Օսմանեան Կայսրութեան եւ չէզոքացնելով հայ տարրը Թուրքիոյ մէջ, քանզի հայեր մրցակից ուժ էին հրեաներու. գաղտնիք չէ այն կապը, որ գոյութիւն ունի հրեաներ-մասոնութիւն – Հայկական Ցեղասպանութիւն շղթային միջեւ. փաստեր չեն պակսիր, բայց խօսողներ ու գրողներ կը պակսին, չունին յանդգնութիւնը բացայայտելու մասոնութեան դերը հայոց ջարդերուն մէջ. որովհետեւ, անոնք իրենց հերթին մասոններ են կամ մասոնութեան ցանցին մէջ պրկուած, թակարդուած, ըլլայ բարեկամական թէ խնամիական կապերով: Դժբախտաբար, ահայ պատմագրութիւնն անգամ ժլատ է այս հարցի լուսաբանման ուղղութեամբ, կարծէք աներեւոյթ կարմիր գիծ է քաշուած այդ հարցին չմօտենալու, զգուշանալու. ահա թէ ինչու մութ անկիւն մը կայ հայոց պատմութեան մէջ: Ասկէ մի քանի տարի առաջ, Հայկական Ցեղասպանութեան նուիրուած ձեռնարկի մը ընթացքին, կազմակերպուած Արարատեան սրահին մէջ, օրուան բանախօսներէն ծանօթ պատմաբան ու իրաւագէտ, Հայկական Ցեղասպանագիտութեան մեծ մասնագէտ ու ցեղասպանագէտ, հատորներու հեղինակ եւ իր կարգին փայլուն մասոն հանգուցեալ Մուսա Փրենս ուշադրութեան եւ ուսումնասիրութեան արժանի երեւոյթ մը կարեւորեց, ըսելով, որ Հայկական Ցեղասպանութեան պատմութեան ուսումնասիրութեան մէջ պէտք չէ անտեսել Յունաստանի Սելանիկ քաղաքը. այս քաղաքը մեր պատմութեան մէջ ունի իւրայատուկ եւ տխրահռչակ նշանակութիւն, քանզի իթթիհատականներ անկէ եկան, Աթաթուրք հոնկէ էր, իսկ այդ կը նկատուէր որջը հրեաներու, ուր թրքացած հրեաներ (տէօնմէ) կ’ուռճանային, կը կազմաւորուէին եւ կ’ուղղուէին Օսմանեան Կայսրութիւն՝ յեղաշրջումներ կատարելու եւ ծառայելու հրէական շահերուն. Սելանիկ նաեւ ամրոցն էր մասոնութեան. հետեւաբար, հայոց պատմութեան մութ անկիւնին մէջ թուրքէ աւելի մեծ ոճրագործ մը ծուարած է, որն է՝ մասոնութիւնը: Լսենք նաեւ մասոնի մը վկայութիւնը, չըսուելու համար որ այս յօդուածը կը նմանի բամբասանքի:
       Մասոնական «Արմէն» թիւ 28 օթեակի մատենաշարի Ե. գրքոյկը կը կոչուի «ՈՒՂԵԳԻՐ ԴԷՊԻ ՄԱՍՈՆՈՒԹԻՒՆ» (Պէյրութ 1995). հոն էջ 52-ին մէջ կը գրուի. «Եւ վերջապէս Ազատ Որմնադրութեան (իմա’ մասոնութեան – Ա. Ռ.) պատմութեան մէջ տակաւին անպատիժ մնացած աննախընթաց տարողութեամբ ոճիրի մը արձանագրութիւնը բաց կը մնայ մեզի համար: Կարելի չէ ուրանալ թէ Ազատ Որմնադիրներ էին Հայկական Ցեղասպանութեան հեղինակները»: Ապրի’ք մասոններ, դուք ձեր ոճիրը ճանչնալու քաջութիւնը ունիք եղեր, բայց ո՞վ եւ ե՞րբ ձեզի պիտի հրաւիրէ պատասխանատուութեան. ե՞րբ հայոց պատմութեան մութ անկիւնին լուսաւորումով թուրքէ առաջ հայ մասոնները պիտի հրաւիրուին դատարան. եւ  մեզի ծանօթ հայ մասոնները ամչնալու երես պիտի ունենա՞ն արդեօք՝ ըլլան անոնք հայրապետ թէ կուսակցապետ, խմբագրապետ թէ վարդապետ, թաղապետ թէ վարժապետ:
       Ինձի համար մնացած է անհասկանալի, թէ ինչպէ՞ս հայ մարդը կլծուի մասոնական-հրէական հայասպան կառքին, երբ այդ կազմակերպութիւնն է հեղինակը մեր մեծ հայրերուն եւ մայրերուն սպանութեանց, մեր հայրենիքին կորըստեան. եւ աւելին, անըմբռնելի հարց մը կը չարչրկէ զիս, թէ ինչպէ՞ս նման ոճիրի մը հեղինակները կը մնան հայոց պատմութեան մութ անկիւնին մէջ՝ նոր աղէտներ որոճալով մեր ժողովուրդի
գլխուն. իսկ կոկորդը չպատռե՞նք այն մասոններուն, որոնք կը խօսին Հայկական Ցեղասպանութեան մասին, խորանէն կ’արտասանեն ճառեր պոռոտ-պոռոտ եւ նոյնիսկ հայրենասիրութիւն կը քարոզեն աջ ու ահեակ. անոնց պիտի ըսել՝ դո’ւք էք ոճրագործները մասո’ններ. թուրքէ առաջ դո’ւք պէտք է պատժուիք, քանզի գիտակցաբար մտած էք այդ հայասպան շարժումին մէջ:Հայոց պատմութեան մութ անկիւնի բնակիչներ, ամօ’թ ձեզ:

գրեց՝ Աւետիս Ռազմիկ
«Կանչ» (Բեյրութ), 31.03.2001թ., թիվ 96

ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին դիմում է տրվել, որում ասվում է, թե. «1990թ.-ից, երբ շատերս մասնակցում էինք արցախյան ազատամարտին, մանր կառավարիչներից շատերն օգտվելով առիթից վաճառում կամ վարձակալության էին տալիս հնարավոր ամեն տարածք և շինություն: Հենց այդ տարիներին վաճառվեց Զորության (Հաղթանակի ու Ռազմի) Աստված՝ ՎԱՀԱԳՆԻ արձանի տարածքը (հեղ.՝ Կ. Նուրիջանյան, դրվագող վարպետ՝ Ն. Չարախչյան): Նախկինում արձանը տեղադրված էր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, ավելի ուշ՝ արձանի նոր տեղում (Երևանից «Զվարթնոց» օդանավակայան տանող խճուղու աջ մասում) կառուցվեց սպասարկման համալիր՝ իր շինություններով…»: Այժմ արձանը արտաքուստ հայտնվել է ուշադրությունից դուրս վիճակում՝ որոշակի ժամանակ հանգրվանելով նաև մայրաքաղաքի համայնքներից մեկի մի բակի աղբանոցում…??? Մեծ վտանգ կա, որ արձանը կհանձնվի որպես մետաղի ջարդոն կամ «լավագույն» դեպքում որևէ վայ-հայրենասեր այն կտեղադրի իր առանձնատան պարտեզում՝ որպես ցայտաղբյուրի հիմնաքար…
ԶԼՄ-ներով այս թեմայի որոշակի լուսաբանումից հետո, երևի թե վախենալով պատասխանատվությունից, համապատասխան իշխանիկները դրվագող վարպետին պատվիրել են վերանորոգել արձանը, և հիմա այն մեր հոգատար վերաբերմունքին է սպասում:
Արորդի Վլադիմիր Բադալյանը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ՎԱՀԱԳՆԻ արձանը Երևանում՝ մի արժանի վայրում տեղադրելու համար: Ի թիվս այլ հայորդիների՝ նախաձեռնությանը միացել է նաև Հայ Արիական Միաբանությունը:  

Հայաստանի (1-ին) Հանրապետություն
(1918-1921թթ.)
1. Բազմակուսակցական  քաղաքական համակարգ, սակայն, ճնշող մեծամասնությամբ միակուսակցական (դաշնակցական) վարչակարգ:
2. Ռուսական հեղափոխության ոգով իշխանության եկած, այնուհետև՝ Անտանտի պետությունների (հատկապես) տարածաշրջանային քաղաքականությամբ հլու – հնազանդ առաջնորդվող վարչակարգ: 
3. Գերտերությունների ու միջազգային կառույցների թելադրանքով առաջնորդվող, ջհուդա – մասոնական օթյակների անդամներ և հրեաց փեսաներ ունեցող վարչակարգ:
4.Հայկական բնույթ չունեցող, ազգային օրենքներից (Սահմանադրություն) և կացութաձևից զուրկ հասարակարգ:
5.Կովկասյան սեյմի ջատագով վարչակարգ:
6. Հայ – թուրքական եղբայրություն քարոզող վարչակարգ:
7. 1919թ. գրեթե չգոյ Թուրքիայից Հայաստանի պատմական հողերը հետ նվաճելու անհետևողականություն և անկարողություն:

ՀԽՍՀ (2-րդ Հանրապետություն)
(1921-1991թթ.)
1.Միակուսակցական քաղաքական համակարգ, միակուսակցական (կոմունիստական-համայնավարական)վարչակարգ:
2. Համաշխարհային սոցիալիստական հասարակարգ կառուցող, կոմունիզմի գաղափարին լծված, ԽՍՀՄ-ի կենտրոնական իշխանություններից ամբողջությամբ կախյալ և «խորհրդային անդեմ ժողովուրդ» կերտող վարչակարգ:
3. Ինքնուրույնություն չունեցող,  ԽՍՀՄ կենտրոնի թելադրանքով առաջնորդվող վարչակարգ, ջհուդա – մասոնական օթյակների անդամներ և հրեաց փեսաներ ունեցող քաղաքական ու մտավորական վերնախավ:
4.Հայկական բնույթ չունեցող, ազգային օրենքներից (Սահմանադրություն) և կացութաձևից զուրկ հասարակարգ:
5.Անդրֆեդերացիայի ջատագով վարչակարգ:
6. ԽՍՀՄ – Թուրքիա բարեկամությանը կցված վարչակարգ:
7. ՀԽՍՀ-ն ազերիների բարգավաճման ու բազմացման տարածք դարձնող քաղաքականություն:

Հայաստանի (3-րդ) Հանրապետություն
(1991-…թթ.)
1.Բազմակուսակցական քաղաքական համակարգ, սակայն, ճնշող մեծամասնությամբ միակուսակցական (հհշական(նաև՝ այսօր)) վարչակարգ:
2.Արևմտյան վատագույն (լավագույնը՝ առաքինի համամարդկայինը մերժող) արժեքները դավանող, ապազգային ու անբարո գաղափարներով առաջնորդվող, սեփական երկրում հենարան չունեցող վարչակարգ:
3.Գերտերությունների ու միջազգային կառույցների թելադրանքով առաջնորդվող, ջհուդա – մասոնական օթյակների անդամներ և հրեաց փեսաներ ունեցող վարչակարգ:
4.Հայկական բնույթ չունեցող, ազգային օրենքներից (Սահմանադրություն) և կացութաձևից զուրկ հասարակարգ:
5.Կովկասյան տան ջատագով վարչակարգ:
6. Հայ – թուրքական հարաբերությունների և սահմանի բացման կողմնակից վարչակարգ:
7. Արցախը, Նախիջևանը, Ուտիքը, Գանձակը, Ջավախքը ՀՀ-ին միացնելու նպաստավոր պահին՝ անվճռականություն:

 

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։