Քաղաքականությունը հստակություն է նաեւ
Սերժ Սարգսյանը հրաժարվեց մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող՝ «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»: Բայց այդ հանդիպմանը մաս-նակցել են ՀՀ ԱԳ եւ Պաշտպանության նախարարները:
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը Ս. Սարգսյանի որոշման վերաբերյալ պարզաբանում էր տարածել. «ՆԱՏՕ-ի հետ համագոր-ծակցությունը ՀՀ անվտանգության մակարդակի բարձրացման բաղադրիչներից է: Այդ առումով հատկապես կարեւորվում են ՀՀ համար կենսական խնդիր-ների շուրջ ընդունվող փաստաթղթերի բովանդակությունն ու դրանցում տեղ գտնող ձեւակերպումները, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշր-ջանում անվտանգության ամրապնդմանը: Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների ա-նընդունելիությունը: ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների լուծման նախկին ընդ-հանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես՝ վերջին շրջանում Ադր-բեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»:
Քաղաքական դաշտում մեր շատ գործիչներ կարծում են, որ տվյալ պարագայում միակ ողջամիտ քայլը Լիսաբոն չմեկնելն էր, եւ նախագահի որոշումը այս իրավիճակի լավագույն տարբերակն էր: Այդ գործիչները նույնպես պնդում են, որ Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցող երկրները նաեւ ԵԱՀԿ անդամ երկրներն են եւ ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին հղում անելը հակասում է ս/թ. հուլիսի 17-ին Ալմա-թիում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳՆ Բեռնար Քուշների եւ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթեյնբերգի հայտարարությանը: Իսկ ԵԱՀԿ-ն այն միակ կառույցն է, որն իրավասու է զբաղվել ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ:
Մասնավորապես նշվում է, որ եռանախագահող երկրների հայտարարությամբ վերահաստատվել են, որ նախագահներ Մեդվեդեւի, Սարկոզիի եւ Օբամայի 2009թ. հուլիսի 10-ին Լ՛Աքվիլայում ձեւակերպված եւ 2010թ. հունիսի 26-ին Մուսկոկայում կրկնված տարրերը պետք է հիմք դառնան հակա-մարտության ցանկացած արդար ու կայուն լուծման համար: Այս տարրերը մշակված են որպես մեկ ամբողջություն, եւ որոշ տարրեր ընտրողաբար ա-ռանձնացնելու ու կարեւորելու ամեն մի փորձ անհնար է դարձնում հավասարակշիռ լուծումը: Եվ բնական է, որ իրերի նման դասավորության պայմաններում ՀՀ նախագահը չպետք է մեկներ Լիսաբոն:
Ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ եւս ողջունում են նախագահի այս քայլը: Այնպես չէ, որ ՀՀ-ն պետք է անպայման մասնակցեր լի-սաբոնյան գագաթնաժողովին՝ իր նախաձեռնողական քաղաքականության շրջանակներում: Այս իրավիճակում որեւէ մեկը միամիտ չէ, որ մտածի, թե հենց գագաթնաժողովի ընթացքում կարելի կլիներ առաջարկներ անել, եւ դրանք կընդունվեին, եւ նախագահը դրանում համոզված էր, այդ իսկ պատճա-ռով չուզեց գնալ այնտեղ, թեկուզեւ դիվանագիտական ժպտալու համար: Նա իր մերժումով արտահայտեց իր տեսակետը, եւ սա մի՞թե նախաձեռնութ-յուն չէ: Իսկ ինչու ոչ, սա հստակ դիրքորոշման հստակ արտահայտություն է. կարծում են մի շարք ընդդիմադիր գործիչներ: Իհարկե, բացի ՀՀՇ-ՀԱԿ-ից: Ընդդիմությունը ՀՀ նախագահի՝ Լիսաբոն չգնալու քայլը հիմնականում ճիշտ է համարում, այդ թվում՝ Հայաստանի ազգայնակա-նությունը ներկայացնող Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ), որի ներկայացուցիչները վերջերս ողջունեցին ՀՀ նախագահի ազ-գային ելույթներն ու արտաքին քաղաքական դիրքորոշումները: Այս քայլը նորմալ ու տրամաբանական են համարում նաեւ սփյուռքում:
Հետաքրքիր է, որ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը որոշումը նորմալ ու տրամաբանական է համարել. «ԼՂ հակամարտության խնդիրը ՆԱՏՕ-ի գործը չէ: Ասվել է՝ բանաձեւեր մի ընդունեք եւ քիթներդ մի խոթեք դրա մեջ: Եթե ԵԱՀԿ-ն է զբաղվում ԼՂ խնդրով՝ թող զբաղվի ԵԱՀԿ-ն, առավել եւս, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներն էլ ԵԱՀԿ-ում ներկայացված են… Ս. Սարգսյանի Լիսաբոն չգնալու որոշումը նորմալ է»: «Ժառան-գություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը եւս նախագահի որոշումը միանշանակ ճիշտ է որակել. «Մեզ մոտ շատ ավելի ըն-դունված է արեւելյան քծնողականությունը գնահատել որպես ճկունություն, բայց քաղաքականության մեջ պետք է հստակ ասել՝ ինչը քեզ ձեռն-տու չէ եւ ինչն է ձեռնտու» եւ ՀՀ նախագահը չպետք է գնար Լիսաբոն»: «Ղարաբաղի պատերազմի վետերաններ» հ/կ-ն նույնպես համաձայն է, որ «Նախագահի որոշումը համարժեք գնահատական էր ՆԱՏՕ-ի դրսեւորած միակողմանիությանը»: Արցախյան պատերազմի վետերանները հայտարարել են. «Մեր երկիրը, հայ ժողովուրդը կանգնած են բախտորոշ լուծումներ ընդունելու շեմին. խոսվում է դեկտեմբերի սկզբին Աստանայում կայանա-լիք ԵԱՀԿ գագաթնաժողովում ԼՂ-ի վերաբերյալ փաստաթուղթ ընդունելու հնարավորության մասին: Եվ համոզված ենք, որ ՀՀ-ն ի զորու է լրջա-գույն քայլ կատարել, կրկին՝ ինչպես 1996թ.՝ ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովում, կօգտվի «վետոյի» իր իրավունքից եւ Աստանայում չի ստորագրվի ԼՂ-ի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ, որը չի բխի հայ ժողովրդի շահերից, չի համապատասխանի հայկական կողմի որդեգրած՝ խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներին»:
Բայց լիսաբոնյան հանդիպումներ եղան. Աֆղանստանի հարցով եկած պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսի-սատլանտյան Դաշինքի Խորհրդի հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԳ ու պաշտպանության նախարարները, ովքեր հանդիպեցին Պորտուգալիայի իրենց ոլորտների պատասխանատուներին:
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 41 (172), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում