Վիլսոնի Իրավարար վճռի եւ Սեւրի պայմանագրի 90-ամյակները…

Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի 90-ամյակը
Պատեհ առիթով աշխարհը Թուրքիայի դեմ գործի կդնի Սեւրի պայմանագիրը

Իսկ մենք նախ պետք է հայ-թուրքական կոչված արձանագրությունները չվավերացնենք

Նոյեմբերի 22-ին լրացավ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի 90-ամյակը: Վիլսոնը այն կայացրել էր 1920թ.: Վերջերս Երեւանում անցկացվեց գիտաժողով՝ նվիրված Սեւրի պայմանագրին եւ Վիլսոնի կայացրած Իրավարար վճռին: Ոմանք այն կարծիքին էին, թե պայմա-նագիրը չի վավերացվել, սակայն մասնակիցները վկայեցին, որ Իրավարար վճիռը կայացվել է Սեւրի պայմանագրի հիման վրա, որով այն ժամանակ գերտերությունները առաջարկել են գծել հայ-թուրքական սահմանը, որն էլ գծվեց միջազգային մասնագետների կողմից: ԱՄՆ նախագահը եկել էր այն եզրակացության, որ Թուրքիան Հայաստանին պետք է վերադարձնի 90.000 քառ. կմ տարածք:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին լրացել էր Սեւրի պայմանագրի կնքման 90-րդ տարին: Ըստ պայմանագրի, Թուրքիան պարտավորվեց Հայաստանին վերադարձնել պատմական Հայաստանի մի մասը՝ 100.000 քառ. կմ, որը Հայաստանի 1-ին Հանրապետության տարածքի հետ կկազմեր 160.000 քառ. կմ: Պայմանագրով Հայաստանն ունենալու էր ելք դեպի ծով: Սակայն մեծ տերությունների քմահաճույքների զոհը դարձավ նաեւ այս պայմանագի-րը:
Այսօր էլ հարց է տրվում՝ Վիլսոնի իրավարար վճիռը քաղաքական համաձայությունների՞ բաղկացուցիչ մաս է, թե՞ Սեւրի պայմանագրի մաս: Իրավարար վճիռը ԱՄՆ ղեկավարը գրում էր որպես անաչառ պետության ներկայացուցիչ եւ նա այն գծեց՝ հաշվի առնելով էթնիկ, տնտեսական պայմանները, իսկ նրա անցկացրած սահմանը հստակ ու ամուր պետք է լիներ: Սակայն Սեւրի պայմանագիրը վավերացված չէ եւ պահանջում է վավերա-ցում, որի մի կողմում Օսմանյան պետություն էր, մյուսում՝ Անտանտի պետությունները: Հայտնի է, որ Օսմանյան կայսրությունը այն հրաժարվեց վավերացնել: Իրավարար վճիռը եւ Սեւրի պայմանագիրը որքանով են փոխկապակցված, դեռ քննարկվում է: Սակայն հստակ է, որ եւ՛ Սեւրի պայմանագիրը, եւ՛ Վիլսոնի իրավարար վճիռը պետք է նոր ընթացք ստանան եւ հարկ է հետամուտ լինել դրանց զարգացմանը:
Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին ողջունել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «20-րդ դարի պատմության մեջ դա մեզ համար, թերեւս, ամենակարեւոր իրադարձություններից մեկն էր, որով պետք է վերականգնվեր պատմական արդա-րությունը եւ վերացվեին հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության հետեւանքները: (Հետաքրքիր մի դիտարկում է արել այս առումով պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը՝ անդրադառնալով ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի կողմից հնչեցրած «Մեծ Եղեռն»՝ ցեղասպանության որակմանը, նա հիշեցրել է, որ «Մեծ Եղեռն» բառը տարիներ առաջ թարգմանել է արաբ մի գիտնական՝ «Արմենոցիդ» տերմինով): Այդ վճռով միջազգայնորեն ճանաչվում եւ ամրագրվում էին Հայաստանի սահմանները, որոնց շրջանակներում Մեծ եղեռնի դժոխային փորձությունն անցած հայ ժողովուրդը պետք է կերտեր իր պետականությունը: Օրինադավությունը եւ բիրտ ուժը խոչ-ընդոտեցին ԱՄՆ նախագահ Վիլսոնի Իրավարար վճիռը կյանքի կոչելուն: Այդուհանդերձ, դրա նշանակությունը չի կարելի թերագնահատել. այդ որոշմամբ հայ ժողովրդի կորուսյալ հայրենիքի իղձը ստացավ կենարար եւ իրավական ուժ: Անգամ այսօր, իր պատմական ավանդի ուժով, Վիլսոնը հորդորում է ամրապնդել միջազգային օրինականությունը, կանխել ցեղասպանությունները եւ միջոցներ ձեռնարկել բիրտ ուժի ամե-նաթողությունը խափանելու ուղղությամբ: Նա այն մարդն է, ում երախտապարտ հայ ժողովուրդը հիշում է ու միշտ կհիշի որպես արդա-րության ջատագովի ու իսկական բարեկամի»:
Մի շարք գործիչներ փորձում են կյանքի կոչել Սեւրի պայմանագիրը, իրավական ձեւով ապացուցել, որ այսօր հարկավոր է քայլեր ձեռնար-կել այդ պայմանագիրը կենդանացնելու համար, քանի որ դա միջազգային իրավական փաստաթուղթ է: Ահա հենց այս խնդրի հետ կապված գոյություն ունի Վիլսոնի Իրավարար վճիռը:
Ոմանք էլ կարծում են, որ եթե փորձենք պայմանագիրը ստորագրած պետություններին ներկայացնել պահանջներ, որպեսզի վերջիններս վե-րահաստատեն իրենց ստորագրությունները, դժվար այդ նպատակին հասնենք, քանզի Թուրքիան ճանաչված պետություն է եւ միջազգային իրա-վունքի սուբյեկտ է: Այսօր հաճախ է խոսվում, որ գործում են Հելսինկյան երեք՝ ստատուս քվոյի, ազգերի ազատ ինքնորոշման ու ռազմական գործողություններ չվարելու սկզբունքները: Ըստ մի շարք պատմաբանների, 3 սկզբունքներով էլ «նպատակահարմար չէ Թուրքիայից պա-հանջել, որ նա ընդունի Սեւրի պայմանագիրը»: Քանի որ ստատուս քվոյի առումով Հայաստանն իր նախկին պատմական հայրենիքում ոչ մի իրա-վունք չունի. իբր ստատուս քվոն այսօր հօգուտ թուրքերի է:
«Նույնը կապված նաեւ ազգերի ինքնորոշման խնդրի հետ: Թուրքերը կարող են ասել, շատ լավ, ելնելով 3 սկզբունքներից եկեք հանրաքվե անցկացնենք ու որոշենք, թե այդտեղ ապրող ազգերը ցանկանո՞ւմ են, որ այդ տարածքներն ազատվեն ու միացվեն Հայաստանի Հանրապետությանը: Մենք հասկանում ենք, որ այդտեղ ապրող հայերը շատ քիչ են ու մենք չենք կարող հասնել մեր ուզածին»,- նշում են այդ պատմաբանները: Նրանց ասելով, 3-րդ սկզբունքը նույնպես չի գործի, քանի որ Հայատանը ոչ պատրաստվում է, ոչ էլ կարող է ռազմական ճանապարհով այդ խնդիրն այսօր լուծել: Ճիշտ է, որպես միջազգային իրավունքի կարեւորագույն փատաթուղթ, գոյություն ունի Սեւրի պայմանագիրը, սակայն, ըստ վերոնշյալ տեսակետի կողմնակիցների, թուրքերը կարող են մեկ այլ կռվան բերել. 1921թ. հոկտեմբերի 13-ին Խորհրդային Հայաստանի՝ Կարսում կառավարության ստորագրած ու վավերացրած պայմանագիրը, որով սահման են ճանաչվել Ախուրյան ու Արաքս գետերը: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը նախեւառաջ պետք է մեկ քայլ էլ կատարի. հրաժարվի Կարսի հուդա-բոլշեւիկյան պարտադրանք պայմանագրից:
Հարկ է ընդգծել, որ Հելսինկյան սկզբունքները ներկայումս սրանք են՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրա-վունք եւ տարածքային ամբողջականություն:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը մեկ այլ խնդիր է արծարծել՝ ավելի քան 1 տարի առաջ ստորագրած հայ-թուրքական կոչված ար-ձանագրությունների մեջ կա մի կետ, որն ուղղակիորեն խաչ է քաշում Սեւրի դաշնագրի վրա: Հայ-թուրքական հարաբերությունների կարգա-վորման վերաբերյալ արձանագրությունների վավերացումը թուրքական կողմից չպետք է անպայմանորեն նշանակի վավերացում նաեւ հայկական կողմից. «Այդ արձանագրությունների մեջ կա մի կետ, որն ուղղակիորեն խաչ է քաշում Սեւրի դաշնագրի վրա: Ի՞նչ է նշանակում դե յուրե ճանաչում Ախուրյան-Արաքսը որպես պետական սահման Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: Այսօր եւ Հայաստանը, եւ Թուրքիան ՄԱԿ-ի անդամ են, ու այդ արձանագրությունների վավերացումը կնշանակի Հայաստանի կողմից այդ սահմանի ճանաչում»: Ա. Մելքոնյանը հայտնել է նաեւ, թե ՀՀ-ն պետք է կարեւորի Սեւրի դաշնագիրը, որը ՀՀ տարածքը սահմանում է 160.000. քառ.կմ: Դաշնագրի համաձայն, ՀՀ մաս պետք է կազմի Տրա-պիզոնի, Էրզրումի, Վանի, Բիթլիսի վիլայեթների տարածքի մեծագույն մասը:
Թուրքիան մշտապես վախեցել է Սեւրի դաշնագրից, իսկ այդ առիթը գործածել է ԱՄՆ-ն՝ անընդհատ հիշեցնլով Վիլսոնի Իրավարար վճիռը: Սա է նաեւ այն պատճառներից մեկը, որ Թուրքիայում անցկացված սոցոլոգիական հարցման արդյունքներով ԱՄՆ-ն է համարվել Թուրքիայի թիվ 1 թշնամին:
Վերհիշենք Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի բացատրությունները իրենց խորհրդարանում այն մասին, որ վերջապես արձանագրութ-յուններով Հայաստանը հրաժարվում է Սեւրի պայմանագրից ու ճանաչում Կարսի պայմանագիրը: Սա հիմնավորում է այն փաստը, որ դաշնագի-րը խիստ մտահոգում է Թուրքիային: Ուստի ՀՀ ԱԺ-ն չպետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները:
Շատերը Սեւրի դաշնագիրը հայկական հարցի համար որակում են որպես Նյուրնբերգի նախադեպ, քանի որ հաղթանակում էր արդարությունը, Օսմանյան լծի տակ ապրող շատ ժողովուրդներ դե յուրե դառնում էին անկախ, ստանում ինքնուրույնություն, եւ վերջապես այդ պետությու-նը փլուզվում էր: «Դաշնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանում էր կենսապայմաններ՝ ելք դեպի արտաքին աշխարհ»,- ասում են մաս-նագետները՝ հիշեցնելով, որ Սեւրի պայմանագիրը 1-ին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած Անտանտի երկրների պարտադրանքն էր Թուրքիային, որը 500-600 տարի դարձել էր համաշխարհային քաղաքակրթության թշնամի, իսկ շատ ժողովուրդների համար՝ նաեւ բանտ: Դաշ-նագրի ներքո ստորագրած կողմերից եւ ոչ մեկը հետ չի վերցրել իր ստորագրությունը ու այն չեղյալ չի հայտարարել, ուստի ամեն պահի՝ արեւմտյան երկրներից շատերը Թուրքիայի հետ խնդիրներ լուծելու դեպքում անմիջապես նրան հիշեցնում են Սեւրի պայմանագրի մա-սին: Վավերացման բացակայությունն ամենեւին չի նշանակում, որ այդ փաստաթուղթը դարձել է պարզապես թուղթ: Պատեհ առիթով Արեւմուտ-քի կողմից Թուրքիայի դեմ կարող է այդ փաստաթուղթը գործի դրվել, այլ հարց է, մենք դրանից կկարողանա՞նք շահել, թե՞ ոչ, բայց պետք է պատրաստ լինենք միշտ:…
Հավելենք, որ Իրավարար վճիռը անցյալում մնացած փաստաթուղթ չէ, միշտ իրավական եւ պարտադիր կատարման հիմքեր ունի ու հատկապես ԱՄՆ-ի համար պարտադիր կատարման փաստաթուղթ է, պարզապես պետք է ցանկություն լինի:
Այնպես, ինչպես Հայոց ցեղասպանությունը չի կարող ժամկետանց համարվել, այդպես էլ՝ Վիլսոնի Իրավարար վճիռը: Եվ ինչպես այդ վճի-ռը, այնպես էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը (Հայոց տարածքների կորստի փաստը) վստահաբար նոր կյանք կտան նաեւ Սեւրի պայմանագրին, երբ այն ստորագրած երկրները (անկախ Թուրքիայի կամքից) տեր կանգնեն պատմական արդարությանը:
Հայ Դատը միշտ լուծում ունի, քանզի հայը ցեղասպանվել է ի՛ր հայրենիքում եւ զրկվել է ի՛ր երկիր-բնօրրանի մեծ մասից:

Արամ Ավետյան

Սեւրի Հաշտության Պայմանագիրը.
10 օգոստոսի, 1920թ.

Մեկ կողմից՝
Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան եւ Ճապոնիան,
որոնք սույն պայամանագրում նշված են որպես Գլխավոր դաշնակից տերություններ,
Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Հեջասը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբա-Խորվաթա-Սլովենական պետությունը եւ Չեխոս-լովակիան,
որոնք վերոհիշյալ Գլխավոր տերությունների հետ կազմավորում են դաշնակից տերություններ,
եւ մյուս կողմից՝
Թուրքիան,
Նկատի առնելով, որ Օսմանյան կայսերական կառավարության խնդրանքով Գլխավոր դաշնակից տերությունները 1918թ. հոկտեմբերի 30-ին Թուր-քիային տվել են զինադադար, որպեսզի հնարավոր դառնա Հաշտության պայմանագրի կնքումը.
Նկատի առնելով, որ դաշնակից տերությունները հավասար չափով են ցանկանում, որպեսզի հաստատուն եւ տեւական խաղաղությամբ փոխարինվի Թուրքիայի դեմ պատերազմը, որի մեջ  նրանցից մի քանիսը հաջորդաբար ուղղակի կամ անուղղակի են ներգրավվել եւ որի սկզբնապատճառը եղել է 1914թ. հուլիսի 28-ին նախկին Սերբիայի Կայսերական եւ Արքայական Ավստրո-Հունգարական կառավարության կողմից պատերազմի հայ-տարարումն ընդդեմ Թուրքիայի եւ 1914թ. հոկտեմբերի 29-ին դաշնակից տերությունների դեմ Թուրքիայի սկսած եւ Թուրքիայի դաշնա-կից Գերմանիայի կողմից ղեկավարվող թշնամական գործողությունները…
Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնվել են՝…
 
Հայաստան
Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են Դաշնակից տերությունները, որպես ազատ եւ անկախ պետություն:
Հոդված 89. Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթ-լիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը, եւ ընդունել ինչպես նրա որո-շումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագ-ծին հարող օսմանյան բոլոր տերիտորիաների ապառազմականացման վերաբերյալ:
Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տերիտորիան կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տերիտորիայի նկատմամբ բոլոր իրավունքներից եւ իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից ան-ջատվող տերիտորիաների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաեւ այդ տերիտորիայի նկատմամբ:
Հայաստանի սուվերենությանը հանձնվող տերիտորիայի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բա-ժինը, եւ դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն Պայմանագրի 8-րդ մասի (Ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն:
Հաջորդ կոնվենցիաները կկարգավորվեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն Պայմանագրով եւ որոնք կարող են ծնունդ առնել հիշյալ տերիտորիայի փոխանցման կապակցությամբ:
Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տերիտորիայի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա՝ Սահմանագծման հանձնաժողովը, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի 3 ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղում սահմա-նագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:
Հոդված 92. Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն ըստ պատկանելույն կորոշվեն շահագրգռված պետությունների ընդհանուր համա-ձայնությամբ:
Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի եւ եթե դրանից հետո այս կամ այն շահագրգռված պետությունները չեն կա-րողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն Գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին:

«Լուսանցք» թիվ 41 (172), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։