Ներքին լուրեր եւ խնդիրներ

Անհանգստանում ենք, քանզի գիտենք, թե ազատազրկման մեջ գտնվող մարդու հետ ինչ կարող է լինել

Այս ամբողջ ընթացքում հետեւում ենք, թե ինչ զարգացում են ստանում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշին-յանի հետ կապված դեպքերը: Մեզ համար կարեւոր էր՝ ինչ արձագանք կտա հանրությունը ազատազրկման մեջ պահվող լրագրողի գործով: Լավ է, որ հանրությունն անմասն չմնաց. այս օրերին արձագանքում են մտավորականներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ, լրագրողներ եւ սովորա-կան քաղաքացիներ:

Ու շատ լավ է, որ արձագանքեց նույնիսկ հանրության այն խումբը, որի մեջ, ի միջի այլոց, նաեւ մենք ենք, որ համամիտ չլինելով խմբագրի քաղաքական տեսակետներին, այնուամենայնիվ, դեմ է ազատ խոսքի սահմանափակումներին եւ անընդունելի է համարում բռնությու-նը ու մտահոգվում է լրագրողի կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի մասին լսելիս: Անհանգստանում է, քանզի լրագրողին, քա-ղաքական գործչին, շարքային քաղաքացուն չի կարելի դատել քաղաքական հայացքների համար (իսկ եթե քաղաքական հայացքների համար դատում են, ապա ինչու՞ են թյուրքամետ վանյանները ազատության մեջ): Անհանգստանում է, քանզի եթե այս կյանքից մղոններով հեռու չէ, շատ լավ հասկանում է, թե ազատազրկման մեջ գտնվող մարդու հետ ինչ կարող է լինել, առավելեւս՝ եթե նա լրագրող է ու թացը չորից զատել գիտե:
Մենք միանում ենք այն դիմումներին ու կոչերին, որոնք ուղղված են ՀՀ իշխանություններին՝ քննարկելու դատապարտված լրագրողի ա-զատ արձակման հնարավորությունը:

«Լուսանցք» շաբաթաթերթ

«Կոշ»-ից «Արթիկ» տեղափոխելու վերաբերյալ

ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետը հաղորդագրություն է տարածել Նիկոլ Փաշինյանին «Կոշ» ՔԿՀ-ից «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ:
Հաղորդագրությունում նշվում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտված Ն. Փաշինյանը ս.թ. նոյեմ-բերի 30-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Դատապարտյալի տեղափոխումը պայմանավորված է վերջինիս կողմից պատիժը կրելու սահմանված կարգի բազմաթիվ խախտումներով, ինչպես նաեւ դատապարտյալների հետ կոնֆլիկ-տային իրավիճակներ ստեղծելու իր վարքով, մի շարք զրպարտությունների արդյունքում մյուս դատապարտյալների հետ հարաբերություն-ների սրմամբ: Տեղափոխման որոշումն ընդունվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ըստ որի՝ «Պատի-ժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել բարձր աս-տիճան ունեցող ուղղիչ հիմնարկ՝ պատժի կրումը շարունակելու նպատակով»: Լրատվության առանձին միջոցների եւ քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ դատապարտյալի «ճակատագրով» իբր մտահոգված մյուս անձանց, կոչ ենք անում զերծ մնալ քրեական օրենսգր-քով նախատեսված ծանր հանցագործության համար համապատասխան պատժի դատապարտված Ն.Փաշինյանի կողմից քրեակատարողական հիմնարկում թույլ տրված ներքին կանոնակարգի խախտման առթիվ տույժերի կիրառման իրավաչափ եւ պարզ գործառույթը քաղաքականացնելուց: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ լրատվության առանձին միջոցներով հրապարակված այն տեղեկությունները, թե, իբր, քրեակատարողական վարչության կողմից նախօ-րեին հայտարարվել էր, որ դատապարտյալի տեղափոխումը պայմանավորված է վերջինիս անվտանգության նկատառումներով, որեւէ աղերս չունի իրա-կանության հետ: Քրեակատարողական վարչության կողմից լրատվության որեւէ միջոցի նման տեղեկություն չի տրամադրվել»:

* * *

Ալթունյան Հովհաննես-Ալթն-Ժան. հայ, ում արձանը Ֆրանսիայում ժայռի վրա է
Բայց ում երբեք չեն հիշում հայ-ֆրանսիական կապերում

Հայ-ֆրանսիական բարեկամության, հայերի ու ֆրանսիացիների միջեւ ազնիվ եւ ամուր բարեկամական կապերի բազմաթիվ օրինակներ կան: Օրի-նակներ, երբ Ֆրանսիան օգնել է հայ մարդուն: Եվ հակառակը՝ երբ հայ մարդն է ազնվորեն ծառայել ֆրանսիական պետությանը, իր տաղանդով ու շնորհքով օգնել այս կամ այն ոլորտի զարգացմանը:
Ստորեւ մի պատմություն անեմ, թե ինչպես է Ֆրանսիայի մի նահանգում եւ ապա գյուղատնտեսական այլ տարածքներում տարածվում մի մշակա-բույս, որը հետո բարեկեցություն, փառք ու պատիվ է բերում այդ երկրին, ժողովրդին:
Հովհաննես Ալթունյանը ծնվել է Նախիջեւանի Ճահուկ գյուղաքաղաքում՝ 1709թ. գավառապետի ընտանիքում: 1726թ. Նադիր Շահի արշավանք-ների ժամանակ բազմաթիվ հայերի նման Ալթունյանների ընտանիքը ցիրուցան է լինում, իսկ դեռեւս 17 տարին չլրացած Հովհաննեսին գե-րեվարում եւ վաճառում են ներկայիս Անատոլիայի տորոնի դաշտերում որպես ստրուկ աշխատելու: Այստեղ 14 տարի տաժանա
կիր աշխատելով՝ Հով-հաննեսը միաժամանակ գերազանց տիրապետում, ուսումնասիրում է չափազանց թանկարժեք ներկատու բույսի՝ տորոնի մշակման, վերամշակման բոլոր գաղտնիքները: Նա մշտապես հարմար պահ է փնտրում փախչելու՝ թուրքական այդ դժոխքից ազատվելու համար: Վերջապես գալիս է երանե-լի պահը: Հովհաննեսը փախչում է թուրք ստրկատիրոջ մոտից եւ ծպտյալ հասնում Զմյուռնիա (Իզմիր)՝ ծովափնյա երբեմնի հայաշատ քա-ղաք: Ապաստան գտնելով ֆրանսիական հյուպատոսարանում՝ այնուհետեւ հասնում է Ֆրանսիա եւ հաստատվում Ավենյո փոքրիկ քաղաքում: Հեռատես երիտասարդը տորոնի դաշտերից վերցրած է լինում այդ բույսի սերմերի ոչ մեծ քանակություն: Թանկարժեք սերմնահատիկները տարեցտարի մշակելով-բազմացնելով՝ Եվրոպայում Հովհաննեսն առաջինն է մշակել եւ ներկատու սերմեր ստացել ֆրանսիական Վոկլյուզի դեպարտամենտի դաշտերում: 1758թ. այդ բույսից ստացած Ալիզարին ներկանյութը շահույթ է բերում Ֆրանսիայի երկրագործներին:

Հովհաննես Ալթունյանի համբավը տարածվում է երկրով մեկ: Երախտապարտ երկրագործների ու ֆրանսիական իշխանությունների նախաձեռնութ-յամբ Կալվե քաղաքի թանգարանում փակցվում է հուշատախտակ: Հետագայում է՛լ ավելի գնահատելով Հովհաննես Ալթունյան-Ալթն Ժանի վաստակը Ֆրանսիայի ու նրա ժողովրդի հանդեպ, 1921թ. Նոթըր-դամ դը Դոմ ժայռի վրա կանգնեցվում է նրա բրոնզաձույլ արձանը եւ գրվում. «Տորո-նը ներմուծող Ժան Ալթընին երախտագետ վոկլյուզցիներից»:
1744թ. Հովհաննեսը նախագծում է բամբակազտիչ մեքենա, որը, սակայն, չի կիրառվում: Թուրքական կոտորածներից փախած ու Ֆրանսիա հասած շատ հայերի է օգնում Ալթունյանը, հրավիրում նրանց արդեն հսկայական տարածք զբաղեցնող տորոնի դաշտեր՝ աշխատելու, բույսի մշակման ու վե-րամշակման գործին մասնակցելու: Ու չնայած գյուղատնտեսական բարձրագույն մասնագիտական կրթություն չուներ, կարողանում էր ճիշտ գնահա-տել բույսի արժեքը, գիտեր մշակման արդյունավետ եղանակները: Հովհաննես Ալթունյանը, նույն ինքը՝ Ժան Ալթնը մահացավ 1774թ. Ավեն-յու քաղաքում: Թաղման արարողությունը մեծ շուքով կատարվեց:
2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զավթիչները նրա բրոնզաձույլ արձանը ոչնչացրին- տարան: Բայց տարիներ անց ֆրան-սիացիները նույն տեղում, նույնությամբ վերականգնեցին արձանը:
… Իսկ հայ-ֆրանսիական պաշտոնական շփումների ժամանակ ոչ մի անգամ չի հիշատակվել մեր հայրենակցի՝ Ֆրանսիայի ու Ֆրանսիայի երկրա-գործների համար այնքան նշանավոր Ալթունյանի՝ Ալթն Ժանի անունը: Ցավալի է, որ Հայաստանում նշվող Ֆրանսիայի տարում անգամ չհիշատակ-վեց երկու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդող այդ անձը: Կարծում եմ՝ սա վիրավորանք է նրա հանդեպ: Մենք ինչու՞ ենք մեր լա-վը մոռանում, հանձնում օտարին, թեկուզեւ՝ բարեկամ օտարին:

Սերգեյ Ավագյան

«Երեւանի փողոցները»
Լույս է տեսել Սերգեյ Ավագանի «Երեւանի փողոցները» գիրքը, որ յուրօրինակ կենսագրականն է ՀՀ մայրաքաղաքի փողոցների, հրապարակ-ների, հուշարձանների, զբոսայգիների:
Երեւանի հիմնադրման 2792-րդ տարեդարձին նվիրված այս գրքում տեղեկություններ են բերված փողոցների վրա գտնվող որոշ կառույցների մասին, ներկայացված են բնակելի շենքերի պատերին փակցված հուշաքարերը:
Սերգեյ Ավագյանը ներկայացրել է նաեւ Երեւանի քաղաքապետերին (քաղաքագլուխներին), քաղաքային խորհուրդների նախագահներին՝ չմոռա-նալով նրանց պաշտոնավարման ժամանակը, սկսած 1870թ. վերջերից:
«Գուցե դժգոհեն նրանք, որոնց փողոցների մասին չի հիշատակվել, դա էլ կլրացվի հետագա հրատարակություններում: Հնարավոր են որոշ բաց-թողումներ, անճշտություններ, որի համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը: Բայց բոլոր առաջարկները սիրով ու երախտագիտությամբ կընդունվեն»,-պատրաստակամ է հեղինակը:

«Լուսանցք» թիվ 42 (173), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։