Ցեղականչ

«Ցեղականչ»

Անհիշելի ժամանակներ…

Երբ որ Հայը Ազգ էր ու դեռ՝

Ցեղադրոշմ յուր կերպն ուներ,

Երակներում կար Պապական

Արյաց Արյունն անապական,

Ցեղակենտրոն իր հանճարով,

Մտքի, Հոգու Լույս – Կաճառով

Կառուցում էր ու արարում,

Բայց գետի պես երբ վարարում,

Ալեկոծվու՛մ, մրրկվու՛մ էր,

Բռունցքվու՛մ ու պրկվու՛մ էր.

Այնժամ նրա Արծիվ Ոգին

Առաջնորդ էր Առյուծ Զորքին,

Իսկ սա նման Շանթ – Կայծակի՝

Որոտու՛մ էր… արդար զարկից

Սասանվում էր աշխարհն ինքը,

Ամպաբեկվում ողջ երկինքը…

Ազգս Ոգով ռազմաշունչ էր՝

Չգիտեր թե մահը ինչ էր,

Նետվում էր Հուր – Բոցերի մեջ

Ու թրծվու՛մ, կոփվու՛մ անվերջ…

Եվ երբ Ազգս ապավինում,

Յուր բազկին էր հույսը դնում՝

Արթնանում էր Ոգին Ցեղի,

Առյուծասիրտ ոստնում տեղից,

Մռնչու՛մ էր… Ու ցաքուցրիվ,

Ոհմակները խառնուխռիվ

Ոռնու՜մ էին – և լուսնահաչ

Դնչները վեր՝ երկինք պահած

Գուժում էին վախճանն իրենց…

Իրոք Հայը Արարչաստեղծ

Գիտեր մեռնել ու մեռցնել,

Մահը նույնիսկ կյանքով լցնել՝

Անմահանալ, հարատևել,

Արծվա թռիչք ճախրել, թևել…

Ցավոք, դարերն աստեղային,

Ասուպի պես պիտ տեղային

Դեպի անդունդն ու գահավիժ՝

Հայոց փառքը դառնար պատիժ…

Էլ չէր օգնում Արյան Կանչը,

Ո՞վ էր, ու՞ր էր Արյաց Քաջը՝

Բագիններին Տաճարների

Մատղեր մատղաշ արջառներին…

Չկա՛ր, քանզի ոմն պարթև

Հայոց Տունը հիմքից քանդել՝

Ոգու Տաճարն Աստվածային

Ավերել էր. ու դիվային

Իր աղանդով դարձել կղեր,

Հայոց Ոգին լլկել, խեղել,

Բուն Արմատից նրան կտրել՝

Ջհուդ – խաչով էր մկրտել…

Հայն երբեմնի մատաղատու,

Ինքն էր դարձել մատաղացու,

Ձկան նման բռնել խայծը՝

Ընդունել էր «հայոց դարձ»-ը,

Իսկ վրեժի թույնից, մաղձից,

Զոհի վրա արյան քաղցից

Ցեղ ու ազգեր՝ բյուր այլազան

Անկուշտ, ագահ վրա հասան…

Եվ երբ Հայը «համբարձյալ»-ինԱղոթում էր, – պիղծ «բարձյալ»-ից

Փրկում հայցում՝ իսկույն փոխվում,

Կարծես մեկեն խառնամբոխվում՝

Վերածվում էր խաժամուժի…

Էլ չէր օգնում օրենքն ուժի,

Որ տանում էր Ոգեկոչման՝

Ցեղի Արյան մաքրագործման…

Տիգրան Ցեղապաշտ


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։