Հայ Արիական Միաբանությունն իր բոլոր կառույցներով (քաղաքական, հասարակական, հոգեւոր-քրմական, ազատամարտիկների, գիտա-մտավորական, մշակութային, լրատվական, ուսանողական-երիտասարդական, եւ այլ), տարածքային եւ սփյուռքյան մասնաճյուղերով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին` ծննդյան 50-ամյակի առթիվ, որը լրացավ հունվարի 15-ին:
ՀԱՄ առաջնորդին մաղթում ենք առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական եւ ազգային կյանքերում, որոնք միշտ էլ անբաժանելի են մնացել միմյանցից:
50-ամյա հոբելյարին կամենում ենք առավել հոգեւոր իմաստնություն, անդրդվելի կամք ու զորություն, նպատակասլացության եւ հաղթանակի հասնելու առավելագույն կարողություններ:
Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը պահապան Արմեն Ավետիսյանին եւ նրա գործին…
Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը` իր բոլոր կառույցներով: